The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Testimonies 150-199

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<- The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors

150 (150). ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍԻ ԷՎՐԵՆԳԵæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՄԱՐԱՇ) Մարաշի մեջ տղամարդկանց հավաքեցին, տարին ջարդեցին։ Մեզ ալ՝ կնիկ, չոլուխ-չոջուխ ոչխարներու պես քշեցին, ընկանք անապատները։ Ոտքով հասանք Դեր Զոր։ Գիշեր-ցերեկ քայլում էինք։ Հայերուն շրջապատել էին մի քանի տասնյակ ժանդարմներ՝ մեր առաջը, ետ—ը, կողքերը, որ մարդ չփախչի։ Գացինք, գացինք անոթի, ծարավ, ոտքերնիս կոշիկ չիկա, վրանիս հագուստ չիկա։ Ճանապարհին երեխեքին փախցնում էին, սիրուն աղջիկներին, հարսներին տանում բանացնում էին։ Ճամփին ամեն կողմը ուռած, մեռած դիակներ, մորթված գլուխներ, ալ ինչ կուզես։ Էդպես ոտքով քայլելով հասանք Խաբուր գետը։ Թուրքերը բոլորին ջարդում էին, մորթում էին, վերջն ալ գցում էին ջրի մեջ, որ գետը տանի։ Եվ կամ ճամփի կողքը մի մեծ փոս կար, ժողովուրդին հազարներով ողջ-ողջ գցում էին հորին մեջը։ Հետո մեզի տարան Ռաս ուլ Այն։ Էնտեղ էլ կնանիքին, էրեխեքին փախցնում էին, գցում էին ջուրը։ Էնտեղ չեչենները հայերուն մորթեցին մինչ— վերջին մարդը։ Մարդիկներին ողջ-ողջ գցում էին Եփրատ գետը, Խաբուր գետը կամ ալ ճամփին ինկած մեռելները գիշերը գայլերը կուտեին։ Դիակների նեխահոտը աշխարհը բռնած էր։ Բոլորին սպանեցին, ով մեռավ, ով սաղ մնաց՝ չգիտեմ։ Արաբ մը եկավ ինձի մամայիս գիրկեն քաշեց տարավ, չգիտեմ ալ իմ մաման ի՞նչ եղավ, ես ադ ժամանակ յոթը տարեկան էի։ Ադ արաբը ինձի տարավ իրեն չադրին տակը, պահեց մեկ տարի, վերջը ինձի դուրս հանեց, ըսավ՝ գնա՛։ Ես ընկա չոլերը, տկլոր, սոված։ Մի ուրիշ արաբ մարդ մը տեսավ ինձի, մեղքցավ, առավ տարավ իրեն տունը։ Հոն տեղը գառնուկ-ոչխար կպահեի։ Յոթը տարի մնացի էդ արաբին քովը, մի կտոր հաց էր տալիս, ուրիշ ոչ մի բան չէր տալիս։ Ես ալ ոչխարը պահում էի, ոչխարը բերում էի դաշտից, արաբը կթում էր, իր թոռին կաթ էր տալիս, ինձի՝ թան. ջոկություն էր անում։ Իմ անունը Ալի էր դրել։ Բայց ես հիշում էի, որ իմ հայկական անունը Լ—ոն է — ես Մարաշի հայ եմ։ Ես նեղացա, թողի գնացի բեդվինների մեջ։ Էնտեղ ոչխար պահեցի։ Էն մարդը, որ իրա քովը յոթը տարի աշխատել էի, եկավ ինձի ու ոչխարներին տարավ իրեն մոտը։ Էդ ժամանակ մի մարդ եկավ, ինձի ըսավ. - Դու հայ ես։ Ես վախցա ըսի. - Ո՛չ։ Էլա էդտեղից էլ փախա, ոտքով գացի հասա Բաղդադ։ Գործի մտա, աշխատեցա։ Երեսուն դինար հավաքեցի։ Արաբ տղա մը եկավ ինձի գտավ, ըսավ. - Գիտե՞ս, քու արաբ տերդ մեռավ, կնիկն ալ մեռավ, երեք աղջիկ ունին, որբ են մնացել։ Ես մեղքցա։ Էլա իմ հավաքած դրամովը հագուստներ, ուտելիք առի, տարի անոնց նվեր, որ փոխադարձեմ իրենց հոր ըրած լավությունը։ 1935 թ. Թելբրակ գացի։ Ես սուրույով ոչխար եմ արածացնում, համ էլ փնտրում եմ, որ հայ գտնամ։ Բայց հայերեն չգիտեմ, ազգանունս չեմ հիշում, որ գտնեմ իմ հարազատներին։ Հարցնում եմ՝ ում տեսնում եմ, համա՝ ոչ մեկին չգտա, ինձի չեն հասկանում, որ գտնամ։ Ետ դառա եկա Թելբրակ, երեսուն հատ ոչխար ունեի արդեն իմ սեփականս, եկա մեր գյուղին մխտար Փառունակ Շիշիկյանին* գտա։ Ան հեքիմ էր, հոգեբան, որպես հայի՝ անոր տունը տեղավորվեցա։ Իմ ոչխարները խառնեց իրի հետ, ես արածացնել սկսա։ Փառունակի շնորհիվ 1945 թ. Թելբրակում հանդիպեցի Գյուլենին, սիրահարվեցա, ամուսնացանք։ Երկու տարի մնացինք, մի հատ տղա ունեցանք։ 1947 թ. Բեյրութ եկանք Պոբեդա նավին կսպասեինք, որ Հայաստան պիտի գանք, քարանթինային մեջը Հալեպեն իմ քեռակինը տեսավ ինձի, ճանչցավ, քանի որ ինքը բոլորին ասում էր. «Ես հայ եմ, ուզում եմ ճեզիրեցի տղա մը գտնալ, ետ—ը նշան ունի, շունը կծած է»։ Տեսավ՝ ես եմ։ Հեռագիր տվավ Հալեպ իմ ախպորը։ Ան ալ սրճարանի տեր էր։ Լսել է, որ իր ախպերը ողջ է։ Սրճարանը փակել է, տուն էլ չի մտել, էկել է Բեյրութ, որ ինձի գտնա։ Արդեն երազումս տեսել էի մորս։ Ան ըսավ ինձի. «Տղա՜ ջան, դուն իմ անունը չես հիշում, բայց իմ անունը Խաթուն է, չորս ախպեր ունեիր»։ Եվ իսկապես, ախպերս եկավ ինձի հարցուց. - Մեր մորը անունը Խաթու՞ն էր, - ալ գրկվանք, համբուրվանք։ Ես գտա իմ Տիրան ախպորը։ Տիրան ախպերս պատմեց, որ իրենց տարել են մինչ— Դեր Զորի չոլերը։ Բոլորին ողջ-ողջ գցել են փոսը ու վառել են։ Մեր մամային ալ էդտեղ են վառել։ Հետո անգլիացիները Տիրան եղբորս փախցրել են, տարել են որբանոց։ Էնպես որ, մեր չորս ախպերներից Տիրանը — ես ողջ մնացինք։ Անոր անգլիացիները փրկեցին, ինձի ալ՝ արաբները։ Վերջը Տիրան ախպերս մեզի տարավ Բեյրութում ապրող մեր ազգականների տունը։ Հոն քեֆ, ուրախություն ըրինք։ Հազիվ տասնհինգ օր իրար տեսանք։ Ինքը նորեն գնաց Հալեպ, մենք ալ Հայաստան եկանք։ Էդպես նորեն բաժանվեցանք իրարմե։ Հայու ճակատագիրն է ասիկա։

  • Զեյթունի հայտնի հայ ազգային, որը զինադադարից հետո բեդվինի շորեր հագած բազմաթիվ հայ որբ երեխաների է փրկել անապատներից: Հայրենադարձվելով Հայաստան՝ իր բազմանդամ ընտանիքով ապրում էր Էջմիածնի Մեյմանդար գյուղում, հայտնի էր «Մոլլա» անունով — իր հմայական դեղամիջոցներով ու աղոթքներով շատ շատերին է բուժել — հոգեկան կորով պարգ—ել:

151 (151). ԱՐԱՄ ՄՈՄæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ՄԱՐԱՇ) 1915 թվին վեց տարեկան էի, երբ եկան մեզ աքսոր հանեցին։ Շատ քիչ կհիշեմ հորս, որը Մարաշի երկաթգծի վրա կաշխատեր։ Իրիկունը տուն կուգար՝ թ—ի տակ հացի սոմոն մը դրած։ Մորս —ս աղոտ կհիշեմ. միայն ականջիս մեջն են իր խոսքերը. – Մեզի Դեր Զոր կտանին մեռցնելու՜, գոնե մեր զավակները ազատվին։ Խեղճ ծնողքիս դիակները Դեր Զորի անապատներուն մեջը թռչուններուն կեր դարձան։ Մենք ալ երեք եղբայր էինք՝ ես, Տիգրանը — Վահանը։ Վահանը կրծքի երեխա էր։ Մորս կաթը հուզումեն չորցավ։ Այդ երեխան սովեն մեռավ։ Մնացինք ես ու Տիգրանը։ Մեզ ալ հրաշքով ազատեց թուրք տղա մը՝ Դուրդու անունով, որը թուրքական բանակում ծառայող քեռուս տղայի՝ Մարաշի գերմանական հիվանդանոցի գլխավոր բժշկի, դոկտ. Հարություն Տեր–Ղազարյանի սպասավորն էր։ Այդ թուրք Դուրդունը, իբր, իր էշն է քշում, էշի վրայի խուրջինի երկու աչքերուն մեջ դրեց ինձ ու Տիգրանին՝ ամեն մեկս մի կողմում, որ ետ տանի Մարաշ՝ քեռուս տղային՝ բժշկին հանձնի մեզ։ Ճամփին Տիգրան եղբայրս, որ ինձմե փոքր էր, սկսեց լաց լինել։ Թուրք ժանդարմը լսեց երեխայի լացը, եկավ մեր էշի մոտ, խուրջինի մեջ տեսավ սիրուն երեխա է լաց լինողը, վերցրեց եղբորս ու տարավ։ Ես մնացի խուրջինի մյուս աչքին մեջ։ Թուրք Դուդուն ինձ տարավ ետ՝ Մարաշ, հանձնեց մեր ազգական բժշկի քրոջը՝ Հայկուհուն։ Հիվանդանոցի մեջ մեզ նախաճաշ տվին։ Հոն ինձի պես ուրիշ երեխաներ ալ կային։ Մեր մազերը կտրեցին։ 1920 թվի հունվարի 21–ին, երբ սկսավ թուրքի — ֆրանսացիին կռիվը, հայ կամավորներն ալ կմասնակցեին. նա, ով որսորդական հրացան ուներ, թուրքի դեմը կկռվեր։ Մեր Մարաշի Գյումբեթ — Ղույճախ թաղամասերին մեջտեղը Ս. Սարգիս եկեղեցին կար, մեր թաղի ժողովուրդը հոն հավաքվեցավ։ Բայց, մտածելով, որ հին եկեղեցին կարող է անապահով ըլլալ, գիշերվա ժամը մեկին որոշեցին տեղափոխվել ավելի ապահով տեղ մը. ամենամոտիկը Բեյչալըմ որբանոցն էր։ Եկեղեցիին մեջ մեռածները շուտ մը թաղեցին՝ եկեղեցիին գետինը փորելով, որ թուրքի ձեռքը չանցնին։ Տուներուն պատերը ծակելով, պատեպատ մտնելով, շատ ապահով հասանք Բեյչալըմը։ Թուրքերը մտածեցին Բեյչալըմի ջուրը դուրսեն կտրել, որ ծարավ մեռնինք, կամ, երբ կրակի տան, ջուրով չկրնանք մարել։ Մենք ներսում առանց ջրի չմնացինք։ Մեր մեջ մարդիկ կային, գիտեին, որ Բեյչալըմ որբանոցին մեջեն մզկիթին ջուրը կանցներ։ Բակին մեջտեղեն փորեցին, ջուրին խողովակը գտան, կտրեցին խողովակը — փոս մըն ալ փորեցին, կաթսա մը դրին, ջուրին կեսը թողեցին, որ դեպի մզկիթ էրթա, կեսը քաթանե խողովակով պոմպով տարին մինչ— որբանոցին մեծ ավազանը, որը, պետք եղած ժամանակը, հրդեհ ալ կրնար մարել։ Բեյչալըմի փուռին փեղկը ճամփուն կողմեն էր։ Թուրքերը ճամփու կողմեն քարյուղ լցրին — վառեցին փեղկը. իրենք վստահ էին, որ մենք ջուր չունենք — հրդեհը կտարածվի, բայց մենք, փուռին փեղկը վառվելու ժամանակ, անմիջապես բակի քարերը մեծով, պզտիկով տարինք փուռ, — վարպետները փեղկի ներսեն պատ մը բարձրացուցին — բացությունը գոցեցին։ Թուրքերը չհասան իրենց նպատակին։ Փեղկին ետ—են տեսան բարձրացած պատը, զարմացան այդ հրաշքին… Մենք մնացինք Մարաշի Բեյչալըմ որբանոցը՝ միստըր Լայմընի գլխավորությամբ։ Բեյչալըմ որբանոցում եղած ժամանակս՝ պզտիկները կխաղային, բայց մեծերը արհեստ կսորվեին՝ դերձակություն, վարտիք, շապիկ, զպուն կարել կսորվեինք, կկարեինք ձեռքով, նա— բուրդը կմանեինք, թելով գուլպա կհյուսեինք հինգ ճաղերով։ Օրին մեկը երկու թուրք ժանդարմա էկավ մեր որբանոցը։ Մենք որբանոցի վերի հարկը հայերեն դաս կառնեինք։ Լուրը հասավ մեզի։ Մեր վարժապետը՝ պր. Երջանիկը, մեզի ըսավ՝ շուտ հայերեն գրքերը պահեցեք։ Մենք անմիջապես պահեցինք։ Պր. Երջանիկը սկսավ թուրքերեն խոսիլ մեզի հետ — ձեռքին գավազանը շարժելով մեզի դիտողություն սկսավ ընել. – Նե՞ իչին յոխարդա օյնույօրսընըզ, էնի՛ն հավլըյա օյնայընըզ (Ինչու՞ վեր—ում եք խաղում, իջե՛ք բակում խաղացեք), – այնպես որ, թուրքերը մտան ներս, տեսան՝ թուրքերեն ենք խոսում։ Բեյչալըմ որբանոցը թուրքերը հետո զորանոց դարձրին։ 1922 թ. մեզ տեղափոխեցին Էբկորն որբանոցը։ Հետո անգլիացիները եկան, հայ որբերուն հավաքեցին։ Մեզ դուրս բերեցին, հավաքվեցինք գերմանական հիվանդանոցի առաջ։ Մեզ նստեցրին ձիու կառքի մեջ։ Կհիշեմ՝ մեկը մեկուն հարցրեց՝ այսօր ի՞նչ օր է։ Մյուսը պատասխանեց՝ մայիսի 12-ն է։ Հետո մեզի տարին Քիլիս։ Հետո՝ Հալեպ, հետո՝ Հոմս։ Հոն վեց ամիս վրաններու տակ մնալե ետք մեզ՝ որբերիս տարին Բեյրութ՝ æեբել Անթիլիաս։ Հոն հազար հինգ հարյուր հիսուն որբ ասկից–անկից հավաքված էինք։ Իմ թիվը հազար երեք հարյուր ութսունյոթն էր։ Այնպես որ, 1924 թիվեն ես Անթիլիասի որբանոցն էի։ Հոն արհեստ՝ դերձակություն սորվեցա։ Վերջն ալ ինձի պես հայ որբուհի Թագուհիին հետ ամուսնացա։ Տուն–տեղ եղանք, զավակներ ունեցանք։ 1946–ին Հայաստան եկանք։ 1949–ին մեզ անմեղ տեղը աքսորեցին։ Հետո արդարացրին, ետ եկանք։ Հիմա ալ տղաներս մեծացել են։ Մեկը սովետական բանակեն եկավ լուրջ հիվանդ։ Մտածում ենք Ամերիկա տանել, նրան բուժել — քիչ մը հանգիստ կյանք տեսնել…

152 (152). ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱՅԻ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ԱՅՆԹԱՊ) Մեր Այնթապի տունը երեք հարկանի էր։ Առաջին հարկը բինբաշիինն էր, երկրորդը մերն էր, երրորդը պապիկիս՝ Գ—որգի տունն էր։ 1912 թվին պապայիս թուրքերը տարան զինվոր՝ Բալկաններու պատերազմին։ Վեց ամիս հետո փախավ, եկավ, պահվտած մնաց տանը։ 1915 թ. մեզի մեր տունեն հանեցին Դեր Զոր քշեցին, մինչ— Աղաջ ղոյուն տարան, անտեղեն ալ՝ Դեր Զոր։ Պապս ըսավ. - Ինձի տեր մի՛ կայնեք։ Բալաբեկ հորեղբորս բռնեցին գերմանացիները, տարին սուխարի թխելու։ Պապայիս տարան Յահյա՝ բեռնակիր աշխատցնելու։ Պապաս ըսավ. - Ինձի հետ—իր։ Մամայիս, երկու քույրերուս հետ հորեղբայրս տեր կանգնեց։ Մենք պապայիս հետ փախանք Դեր Զորեն։ Ընկանք Հալեպ քաղաքը։ Փնտրեցինք, գտանք մեր հարազատներուն։ Մեզնից հետո ասորիներուն ալ քշեցին։ Ամեն մարդ իր գլխի դարդն էր հոգում։ Եկանք Հալեպ մերոնց գտանք։ Մի տուն վարձեցինք, կծկված ապրեցինք։ Մի շաբաթ հետո ինձնից չորս տարի փոքր Մարի քույրս մեռավ։ Քանի մը օր հետո թուրք ասկյարները հորս բռնեցին, թ—երը կապեցին, որ տանեն, էդ ժամանակ մի մարդ կուգա ֆայտոնով, կըսե. - Էս սրան պահեք ինձ համար։ Մարդը կառնի պապայիս, կը տանի æեմիլիե հիվանդանոցը։ Դու մի ըսեր՝ ան ադ հիվանդանոցի տնօրենն է, կըսե հորս. - Ճիշտ ասա, դու հա՞յ ես, թե՝ իսլամ։ Պապաս կըսե. - Էֆենդի՜մ, ես հայ քրիստոնյա եմ, անունս Եղիա է։ - Քեզ նշանակում եմ հինգերորդ հարկը, գնա, ծառայիր, - կըսե մարդը։ Կբերեն հորս ճերմակ խալաթ կը հագցնեն, ան կսկսի աշխատիլ։ Երեք օր պապաս չկար։ Մենք շատ մտահոգ էինք։ Վերջը պապաս կըսե. - Ես կին, երեխաներ ունիմ։ Մարդը կըսե. - Կինդ եթե գրագետ է, ըսե թող գա հոս աշխատի։ Հայրս եկավ, մեզ համբուրեց, մամայիս տարավ հիվանդանոց, որ աշխատի։ Հիվանդանոցի մեջ մի զաբիթ մորս կըսե. «Ինձի պիտի առնես»։ Մայրս չի համաձայնվիր։ Ան կզոռե, մայրս հուսահատ իրեն լուսամուտեն վար կնետե։ Մենք կորցրինք մեր մորը։ Սեֆիլ վիճակի մեջ ընկանք, անոթի, գետինեն ցորենի, գարիի հատիկները կը հավաքեինք, որ ուտենք։ Երկու մայրապետ եկան մեզ տարան, մեղքցան, վերցրին, լողացրին, հագցրին։ Հորս ասեցին. - Արի՛, Եղիա, աս երկու զավակներիդ տուր տանենք Ֆրանսիա։ Հայրս ըսավ. - Քանի ես սաղ եմ, չե՛մ տար իմ երեխեքիս։ Պապաս ինչ ձեռքը անցնում էր, բերում էր մեզ, որ ուտենք։ Առաջին պատերազմի վերջը գերմանացին փախավ, մենք Բաբըլ Ֆարաջում էինք ապրում։ Հետո ես ամուսնացա։ 1946-ին եկանք Հայաստան։ Հիմա ունեմ երեք տղա, չորս աղջիկ։ Ես թոշակառու եմ։ Ես իմ գլուխը պահում եմ։

153 (153). ՀԱԿՈԲ æՐæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ԱՅՆԹԱՊ) Մեր գերդաստանը Կիլիկիո Հռոմկլա, այսինքն՝ հույնի բերդ, կոչված տեղեն է։ Հոն Ներսես Շնորհալին է ապաշխարած։ 15 տարեկան էի, երբ տարագրության մեջ ընկա։ Աս աչքերը ավելի լավ է կուրանային, որ ադ սոսկալի տեսարանները չտեսնային։ Ոտքով մինչ— Հոմս–Համմա ենք հասած։ Ճամփին թուրքերը հայ տղամարդկանց հավաքեցին՝ իբր թուրքական բանակ պիտի տանեն, այնինչ անոնց տարին Բեռլին–Բաղդադ երկաթգծին ճանապարհը շինելու, անոնց աշխատանքով շինվեցավ այդ երկաթգիծը։ Անասունի պես աշխատցնում էին, խամչիներու տակ, սոված, ծարավ… Իսկ երեխաներուն — կանանց, ձեռքերն ու ոտքերը կապկպած, Եփրատի եզերքը շարքով կանգնեցրել էին, որ մորթեն։ Ադ աքսորականներեն մեկը՝ Դեմիր (Երկաթ) Արթինը, ձեռքերի շղթաները կոտրտեց, ինքն իրեն ջուրը նետեց, ջուրին տակեն լողաց, մինչ— Բերեջիկ հասավ, լուր ուղարկեց, որ իր կինն ու երեխան գան ջրի մոտ, որ անոնց ալ ազատի, բայց թուրքերը յոթ գնդակով սպանեցին Արթինին… Կըսեին որ Օթել Բարոն հյուրանոցի հայ տիրուհին հատուկ նպատակով æեմալ փաշայի հետ խոսած է, որ հայերու ճամփան դեպի Դեր Զոր չտանի, այլ՝ Հոմս–Համմա, որ գոնե ողջ մնան։ æեմալ փաշան ըսեր է. «Հայերը իմ անունը ոսկի՜ տառերով պիտի գրեն»։ Եվ իսկապես æեմալ փաշան շատ հայերու խորհուրդ տված է անուննին փոխել, իբր թուրք են արդեն, որպեսզի ողջ մնան... Ադ ջարդին ամենամեծ դահիճը Թալեաթն էր։ Սողոմոն Թեհլերյանը — Լ—ոն Շանթը եկել, փնտրել են Թալեաթին։ Ան ալ փախավ Բեռլին։ Անոնք հետապնդեցին, հետ—եցան Թալեաթին… Ամեն օր Թալեաթը իր հագուստը կփոխեր, որ չճանչնային իրեն, բայց ճամփաբաժանի մը վրա Թեհլերյանը պոռաց՝ Թալեա՛թ։ Ան շուռ եկավ, Սողոմոնը ատրճանակին կոճակը կոխեց…

154 (154). ՆՈՒՐԻՑԱ ՔՅՈՒՐՔæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԱՅՆԹԱՊ) Մի օր տեսանք, որ փողոցը ձիու սմբակների փաթըր–փութըր ձայները կան։ Դելալ Մուկուչը սկսավ պոռալ. – Իշիդը՛ն, էհրի ջումահա՜տ (Լսեցե՛ք, հե՜յ, ժողովու՜րդ)։ Քսանչորս ժամվա մեջ կամ տեղերնիդ պիտի փոխեք, կա՛մ՝ կրոնքնիդ։ Այնթապի ժողովուրդը շշմեցավ։ Շատերը ելան, հավաքեցին ունեցած–չունեցածը, գացին։ Քսանչորս ժամ հետո ամեն դուռին առաջը մի էշ բերեցին. կա՛մ տունին պառավը պիտի նստեր, կա՛մ երեխեքը — կա՛մ ուտելիքը, կամ ուրիշ բաներ։ Էշը շալակով, մենք՝ ոտքով։ Երկու հոգիին տեղը տասը հոգի նստեցին էշին ետ—ը։ Գնացինք դեպի Մուրադ գետի, այսինքն՝ Եփրատի քենարը։ Հոն չադրներ դրինք, բայց մեկ ալ տեսանք՝ սկսան ջարդն ու կոտորածը։ Հորը կամ մորը կկայնեցնեին, կըսեին՝ դուք կայնե՛ք, տեսե՛ք ձեր երեխաների արյունը ինչպե՜ս է ֆշշում. դիմացնին ո՛վ էլլար՝ մորթում էին։ Երբ որ հայ կհանդիպեին, կըսեին. – Օլան գյավու՜ր, սէ՞ն դէ մի սաղ (Անհավա՜տ, դու՞ էլ ողջ ես)։ Էկան մամայիս ալ տարին։ Ես ալ երեխա եմ, մորս ետ—ից եմ գնում։ Լուր չունեմ, որ պիտի տանեն մորթելու։ Հետո մնացածներուն տարին Ուրֆա, հոն ալ տեղ մը լեցուցին մեզի։ Տանիքը ծակեցին, նավթ լեցուցին, տունը վառվել սկսավ գիշերով, տունը փլվեց, մենք անտեղեն դուրս փախանք։ Մեզ նորեն հավաքեցին անտեղեն Հոմս–Համմա տարին։ Հոն հորեղբորս ընտանիքն ալ տարին։ Արդեն հորեղբորս մի կողմը անդամալույծ էր, ուղտի վրա են նստեցրել ու տարել։ Նա ուղտի վրայից ընկել է, ողջ է մնացել, բայց հետո թուրքերը բռնել են նրան, ղազըխի վրա են նստեցրել, ադ ձ—ով էլ սպանել են։ Պապաս ազատվել էր, քանի որ պայտար էր։ Բոլոր արհեստավորները հայ էին, թուրքերը արհեստավոր չէին։ Պապայիս ասել են. – Դու մեզ պետք ես. դու անասնաբույժ–պայտար ես։ Հայրս էլ ասել է. «Իմ ուզածը իմ ընտանիքս Դեր Զորեն ազատել, ետ բերելն է»։ Մեր բոլոր հարազատները՝ մորաքույրներս, քեռիենքս, հարսիս ընտանիքը, Ավոյենք, բոլորը գնացին Դեր Զոր։ Ո՜չ մեկը ետ չեկավ։ Այդպիսով հայրս մեզի ազատեց. Դեր Զորի ճամփայեն ետ բերել տվավ։ Հետո անգլիացի բողոքականները որբանոց բացեցին։ Հայ աղջիկներին, որոնց փախցրել, թուրքացրել էին, նա— երեխաներին, ետ բերին, դպրոց մտցուցին։ Հասած աղջիկներին հայ տղաներու հետ ամուսնացուցին՝ չնայած շատերուն երեսները ծեծված էին կապույտ մելանով*… Հետո վրա հասավ 1920 թիվը. ես այն ժամանակ տասնյոթ տարեկան էի, նոր էի ամուսնացած։ Թաղային մուխդարը կանչեց պապայիս, ըսավ. – Օվաննե՜ս, այսօր աղջիկներդ, հարսներդ առ ու փախիր, թուրքի ու ֆրանսացիի կռիվը պիտի ըլլա։ Ֆրանսացին պիտի գնա։ Մենք թուրքին հետ ո՞նց կմնանք։ Պապաս էկավ՝ ծունկները ծեծելով։ Շուտ մը հավքվեցանք բոլորս ալ։ Քառասուն օրվա երեխա ալ ունեինք, բոլորս քսանհինգ հոգի կըլլայինք, նստանք արաբա մը, ֆրանսացի զինվորները մեզի Հալեպ տարին։ Երկու ընտանիք մնացել էին, լսեցինք, որ թուրքերը եկել, կտոր–կտոր էին արել, միայն մի ջահել տղա էր փախել։ Մեր ուտելիքը, ամեն ինչը հետերնիս վերցրել էինք։ Տասնութը ամիս հոն մնացինք, թութի տեր—ով սարմա կփաթթեինք, կուտեինք։ Վերջապես ադ օրերն ալ անցան։ 1946 թվին եկանք Հայաստան։ Հիմա աղջիկս՝ Անժելը, Եր—անի հայկական մանկավարժական ինստիտուտում հայոց լեզվի դասախոս է։

  • Անապատական արաբները սովորություն ունեին աղջիկների — կանանց դեմքը հաճախ նույնիսկ մինչ— պորտը կապույտ թանաքով — ասեղով ծակծկել՝ դաջել։ Մեր ժողովրդագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ վերապրող հայ կանանց ենք հանդիպել, որոնց դեմքերն աղավաղված էին կապույտ դաջվածքներով:

155 (155). ԿԱՐԱՊԵՏ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԱՅՆԹԱՊ) 1915 թվի ջարդից առաջ թուրքերն ու հայերը իրար հետ հաշտ ու խաղաղ կապրեին, ետքը–ետքը գերմանացին եկավ Բեռլին–Բաղդադ պոեզի գիծ ուզեց գցել։ Սուլթանին առաջին խորհրդատուն Արթին ամիրան էր, ան ըսել է. – Փադիշահը՜մ, ապրա՜ծ կենաս, սխալ բան ես անում։ Մի՛ շինել տուր։ Ասում են՝ գերմանացիները նեղացել են, անոր համար սկսվել է հայերուն ջարդը։ Ադ եղած է ջարդին մահանան։ Մարաշում հավաքում էին հայ էրիկմարդոց, իբր տանում էին թուրքական բանակ, ամմա՝ ճանապարհին մորթում էին։ Ետքն ալ կնիկներուն պատիվին հետ կխաղային, կսպանեին, կնետեին չոլերը։ Կնիկները խնդրում էին, որ չսպանեն իրենց։ Ես կհիշեմ, զաբիթները կըսեին. – Քօրքըմա՛, ղուզուլա՜րըմ, փչաքլարըմըզ դոկտորլարդան մուայէնէլի դիր, հէ՜չ դույմասընըզ (Մի՛ վախենաք, գառնուկնե՜րս, մեր դանակները բժիշկներից ստուգված են, բնա՜վ չպիտի զգաք)։ Իմ աչքերն ալ ջարդի ժամանակ փորեցին, դահա չոջուխ էի*…

  • Այս զրույցը պատմող Կարապետ Կարամանուկյանը (ծնվ. 1907 թ., Այնթապ) 1915 թ., Մեծ եղեռնի օրերին, երբ յոթ–ութ տարեկան էր, թուրքերը հանել էին նրա երկու աչքերը։ Բայց նրա հիշողության մեջ տպավորված մնացել են իր տեսած անասելի տեսարանները։ Սակայն վերապրողը շփոթում է ասելով, որ 1915 թ. սուլթանի խորհրդատուն Արթին ամիրան էր, այնինչ Հարություն (Արթին) ամիրա Պեզճյանը (1771-1834 թթ.) եղել է սուլթան Մահմուդ Բ–ի (1808-1839 թթ.) խորհրդատուն։

156 (156). ՄՈՎՍԵՍ ՓԱՆՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ** (ԾՆՎ. 1885 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Մուսա լեռան կռվի ամենեն վերջի պաշտպանը ես եմ մնացած՝ ահա ողջ… 1915 թ. հուլիսի 13–ին թուրք հոքումաթը՝ կառավարությունը, հրաման հանեց, որ յոթ օրվա մեջ ամբողջ հայերը պետք է գաղթեն։ Մեր յոթ գյուղերուն մեծերը Յողուն–օլուքի մեջ ժողով ըրին, ըսին. «Իս հուս ձննուձ իմ. հու՛ս %լէ բըր միռնիմ, իս չը՛մ ուրթօ յասսէր քիմը դուշմանէն յամրէն վըրքը չարչարանքում միռնիլ. թվունքը ծառիս գը միռնէմ յաս դիղը, թաքա մուհաջըր չը՛մ ըննօ»։ (Ես այստեղ եմ ծնվել, այստե՛ղ էլ պիտի մեռնեմ, ես չե՛մ գնա գերիի պես թշնամու հրամանի տակ չարչարանքով մեռնելու. հրացանը ձեռքիս կմեռնեմ այստեղ, բայց գաղթական չե՛մ դառնա): Ադպես ալ որոշեցինք՝ լեռը էլլալ։ Ով ինչ ուներ՝ յաթախ, յորղան, թենջիրե, թավա, անասուն, հավ, ամեն ինչ լեռը հանեցինք։ Թուրքի զինվորները մեզի կըսեին. «Էշի պես կբարձրանաք, վաղը էշի պես ալ լեռեն կիջնաք, կէրթաք մուհաջիր»։ Հիմա աշխարհը չու՞ց խառնվուձ ի, ադ վախտն ալ ադպես էր։ Մինչ— Մուսա լեռան կռիվը մեր Խըդըր-բեկի հնչակյանները պարոն Աղասիի* հետ գնացել էին Զեյթուն՝ կռվելու թուրքերուն դեմը։ Անոր համար, երբ մեր Մուսա լեռան կռիվը սկսանք, պարոն Աղասին ըսավ. «Ասոնք իմ ցանած սերմերն են»։ Արդեն մինչ— լեռան կռիվը իմ հերը գիշերները կէրթար մարզանքի, մերս պապիս կըսեր. – Ձեր տղան գիշերով կէրթա մարզանքի, առտուն կուգա, չութ–արորը կառնե, կէրթա դաշտ, տանը հեչ չի մնար։ Պապս կըսեր հարսին. – Ադա՛նկ պետք է պատրա՜ստ ըլլանք միշտ։ Էնպես որ, կազմակերպված իլունք լիռը։ Միզ ըրգը օնբաշիները՝ տասնապետները, բաժանեցին, մեյը՝ Սաբինցյանն էր, միգալը՝ Մինասինց** բաբոյը՝ մեծ հայրն էր, ան շերամի վարպետ էր։ Յադուր սոնրա միր Թաթարալանգը դուզ, բաց դաշտ տեղ էր։ Ժամանակին թաթարները ղալիշով՝ մանգաղով, ուզեցել են հայերին հնձել, ամմա մերոնք անոնց հախեն էկել էին, անոր համար ալ ադ տեղը Թաթարալանգ կըսեին, յանի՝ թաթարներուն ջարդելու տեղը։ Թաթարալանգին էրկան բողազը՝ վիզը, մենք դիրք բռնեցինք։ Հոն էր Թշենց Պողոսը, ան թուրքական բանակի զինվոր էր եղել, անգլիացիները խփել, վիրավորել էին։ Ան աղեկ բորոզան՝ շեփոր, գիտեր փչել, աղեկ լուր կուտար, համ էլ կհասկնար թուրքի բորոզանի ձայներուն միտքը. լավ բան կըսեն, չէ նե՝ գեշ։ Ադ բորոզանջի Պողոսը ըսավ մեզի. – Առաջ գացեք, ամմա թուրքական խուրշունը՝ գնդակը, եթե ձեզ խփե՝ կմեռնեք, ան պզտիկ կմտնա, ամմա մե՜ծ կվիրավորե, զգու՛յշ էղեք։ Իմ ունեցածը մեկ հատ որսորդական հրացան էր, կապսուլը՝ պատրոնը, պիտի բերնից լցնեի, պիտի շշով ծեծեի, որ կրակեր, ձեռքիս շնորհքով զենք չկար, որ անոնց հեր՜ն անիծեի։ Հոն Մարջիմագը վիրավորվեց։ Իս տիսա, վախցա, տեղս փոխեցի։ Բլաղենց Ագուբի փեսան մնաց էնտեղ, խուրշուն մը էկավ, խփեց, աչքիս առջ—ը մեռավ։ Դավիթ ախպարս ալ երեսուն տարեկան էր, հոն մեռավ։ Թաղեցինք զինվորական դրոշակին տակը։ Մեր Հաջի Հաբիբլիի տղերքը հեսաբսըզ՝ անհաշիվ էին, մեկ ալ օլըղցաքը՝ յողունօլուքցիները, շատ էին։ Մերոնք խփեցին թուրքի կումանդորին, մեկ ալ անոնց բորոզան չալողին։ Թուրքի ասկյարները ադ տեսնելով՝ փախան։ Կռիվեն վերջը մենք իջանք լեռեն, գացինք տեսանք անոնց լեշերը փռված։ Թուրքի ասկյարները իրենց անասունները, ուտելիքը թողել, փախել էին։ Ես տեսա թուրքի ոչխարները հավաքվել, թափված կորկոտն են ուտում։ Շալակս վերցրի մնացած տոպրակով կորկոտը, որ տանեմ լեռ, հասցնեմ մերոնց։ Ամմա մենք Ղըզըլջըխ էինք ընկել, իմ ընտանիքը Սավալոխ էր։ Քալեցի, քալեցի, հասա մերոնց։ Մայրս, քույրս ինձ տեսան, ուրախացան։ Արդեն Հակոբ ախպարս թուրքի բանակ էին տարել, ճանապարհին հայերին շարքեն դուրս էին հանել, տարել էին ձորին մեջը ամենքին սպանել։ Անանկ քի Հակոբ ախպարս մեր լեռան կռիվի ժամանակ արդեն չիկար…։ Թուրքերը չորս անգամ հարձակվեցան մեզ վրա, ամմա ամեն անգամ աղվոր պատասխան տվինք անոնց։ Մեր Մուսա լեռան տղաները լավ կկռվեին, կնիկ, աղջիկ կօգնեին, կուժերով ջուր կբերեին խմելու։ Քանի կնիկ պատրոնդաշը կապած մեզ հետ կկռվեին, մեկին ազգանունը Նաշալյան* էր, ան շատ քաջ էր…։ Պզտիկ չոջուխներն ալ կապավոր էին դարձած, խաբար կտանեին աս ճակատեն՝ ան ճակատը…։ Ամենքն ալ գործի վրա էին։ Օր մըն ալ մեկ թուրք մը էկել էր լեռին վրա, որ մեզի թալանի, մեր կնիկները բռնել, քարերով սպանել էին դրան, աֆերի՛մ կնիկներ։ Մեր լեռին վրա միշտ ճերմակ մշուշի պես ամպ մը կըլլար, գիտես քի Աստված հատուկ ղրկած էր, որ դուշմանը մեզի չէր տեսնար, ամմա մենք իրեն վերեն կտեսնայինք։ Թուրքերը կուգային՝ էկողը կսատկեր, էկողը կսատկեր. – Յալլա՜, յա Մուհամեդ, յալլա՜, յա Մուհամեդ, – կըսեինք ու էկողին կսատկացնեինք։ Թուրքերը երկու ժամ չկրցան դիմանալ, փախան… Լեռին վրա անձր— կուգար, անձր—ի կաթիլները կծակեին մարդու ջանը։ Մենք մտանք ժայռի մը տակ, թաքնվանք։ Մեզի հետ էր Շեյխ–Փանոսի տղան։ Ան գիրք մը ուներ, միշտ իր հետ ման կածեր, ըսինք. – Բաց գիրքդ, տեսնանք ի՞նչ կըսե, մեր վերջը ի՞նչ պիտի ըլլա։ Շեյխ–Փանոսի տղան գիրքը բացավ, սկսավ գուշակել, ըսավ. – Երկինքեն մերդիվեն՝ աստիճան մը պիտի իջնա, պիտի փրկվինք։ Ան ըսավ, ամմա մենք չհավատացինք, քանի որ քառասուն օրեն ավելի կռվում էինք՝ օր ու գիշեր, ալ ուժ չէր մնացել, ուտելիքն ու վառոդն ալ պակսած էր…։ Մեր թիկունքի կողմը Միջերկրական ծովն էր, հոն գիշերները խարույկ կվառեինք, որ դեմեն անցնող նավ ըլլա նե, տեսնա մեզի՝ մոտենա։ Օրվա մեջ ալ արդեն պատվելի Անդրեասյանը մեծ չարշաֆի՝ սավանի մը վրա կարմիր խաչը նկարած, կախել տված էր լեռին դոշը…։ Օրեր ետքը, վերջապես ծովին խորքը նավ մը եր—աց։ Կըրըկյաններուն տղան աղվոր կլողար, նետվեց ծովը, սկսավ լողալ։ Անոր վիզեն երկաթե տուփ մը կար կախված, մեջը ֆրանսերեն գրված նամակ մը կար։ Նավուն մեջեն դյուլբիններով՝ հեռադիտակներով կնային, կտեսնան, որ մեկը կլողա դեպի նավը, կօգնեն, նավ կբարձրացնեն։ Կըրըկենց Մովսեսը հեմեն ծունկի կուգա, խաչ կհանե, ըսելու համար, քի քրիստոնյա ենք, քանի որ ինքը ֆրանսերեն չէր գիտեր, որ խոսա։ Գրված նամակը կհանե կուտա կապիտանին, անոնք կկարդան, կհասկնան, քի մոտ հինգ հազար հայ քրիստոնյա մուսալեռցիներ լեռին վրա Աստծո փրկությանը կսպասեն։ Կապիտանը կհարցնե՝ դուք ու՞ր եք, թշնամին ու՞ր է, ինչքա՞ն ուժ ունիք։ Ութ օր դիմացեք, էրթամ իմ կառավարությանը հարցնեմ, իրավունք առնեմ, կամ՝ ձեզի զենք կբերենք, կամ՝ կուգանք ձեզի կազատենք։ Զենք չբերեցին, բայց զրահանավերով եկան մեզի ազատելու։ Փանոսի տղային ըսածին պես՝ նավուն մեջեն մերդիվեն իջեցուցին, մենք վեր բարձրացանք։ Արդեն ամեն ժամանակ իմ մտքիս մեջն էր անոր ըսած խոսքերը, ես հույսս չէի կտրում, — ազատվանք… Ֆրանսացիները մեզ արդեն գտել էին, երբ վերջին անգամ թուրքերը նորեն հարձակվեցին։ Այս անգամ Ֆախրի փաշան տասնհինգ հազար թուրք զորքով եկել էր մեզ վրա, բայց մենք արդեն ծովեզերք իջել էինք. իր գալը ոչ մի օգուտ չտվավ թուրքերուն։ Լ—շիե քաղաքի մոտ անգլիացիները դպրոց ունեին, մեր վիրավորներուն հոն էինք տեղափոխած։ Ֆրանսական նավերը եկան մեզ առնելու։ Պետրոս Դմլաքյանն ու Խաչեր Դումանյանը գնացին, խոսեցին ֆրանսիացիներուն հետը։ Մերոնք ուզեցել էին, որ ֆրանսական նավերը Անտիոք քաղաքը ռմբակոծեն, բայց նավապետը չէր համաձայնել, ըսել էր. «Մեկ զինվորի մը համար հազար գնդակ կծախսեմ, բայց քաղաքի մը վրա մեկ գնդակ չեմ նետեր»։ Ադ ժամանակ հրաման եկավ մեր ղեկավարեն՝ Եսայի Յաղուբյանեն*, քի արագացնենք, քանի որ թուրքերը երեք կողմեն շրջապատում էին մեզի։ Դամլաջըքեն դուրս գալու ժամանակ ամեն ինչ՝ յաթաղ, յորղան, թենջիրե, թավա, ամեն ինչ թողինք լեռը։ Ամեն մարդ ինչ խորոզ, կով, ուլ ուներ, խփեց, սպանեց, որ դուշմանի ձեռքը չընկնի։ Ես այծերի սյուրի ունեի, չղյմշեցի սպանել, թողեցի ազատ, բայց նավուն մեջեն թնդանոթով խփեցին, որ դուշմանին չմնա… Մենք արդեն նավի մեջն էինք։ Նավի ծխնելույզեն ծուխ էր ելնում։ Դըմլաղենց** Պետրոսը սինյալ՝ նշան կուտար, քի ինչ պիտի ըլլա, ինչպես պիտի ըլլա…։ Թուրքերուն գնդակներն արդեն շոգենավին սյուներուն էին խփում…։ Տոպրակներու մեջ ավազ էր լցված ու պարիսպի պես իրար վրա շարված, որ գնդակները մեզ չդիպչեն…։ Թուրքերուն գնդակները կուգային, կմտնային ավազի տոպրակներուն մեջ. մեզ չէին հասնում…։ Շոգենավը հեռացավ ծովափեն, որ թուրքի գնդակներեն պաշտպանվի, գնաց ծովի խորքը, խարիսխ գցեց։ Ֆրանսացի հրամանատարը մեզ հարցրեց՝ ադ գնդակները ո՞ր տեղեն են գալիս։ Մենք ցույց տվինք դուշմանի կրակի տեղերը։ Նավի վրա թնդանոթ կար, թնդանոթը սկսավ խփել Լ—շիեի ղշլաղը՝ զորանոցը, բոմբան գնաց հոն պայթեցավ… Ալ ձայն չելավ թուրքի կողմեն։ Ադ ժամանակ, եթե ֆրանսացին մեզ հրաման տար ու զենք, մենք կհարձակվեինք, անոնց հունդը կջնջեինք… Կնիկ, չոջուխ՝ բոլորը մտած են նավը։ Նավը շարժվեցավ։ Ահագին ժամ էրթալեն ետքը ֆրանսացիները գերմանական նավ մը գերի առին։ Մենք փոխվանք ադ գերմանական նավը։ Ան մեզ տարավ Պըրտը–Սաիդ՝ Պորտ–Սայիդ… Իջանք Եգիպտոսի հողին վրա։ Անապատի դեղին ավազը ոտքերնիս կրակի պես կվառեր։ Տեսանք շարքերով բրեզենտե չադըրներ՝ վրաններ, լարել են մեզի համար, մեջը պառկելու անկողին, ամեն ինչ…։ Ան ժամանակ Նուբար փաշան*** Եգիպտոսի մեծերեն էր, ողորմի իրա հոգուն, ան շատ օգնեց մեզ ալ, Դեր Զորի հայ որբերուն ալ։ Հոն մեր երեխեքը անապատի ավազի վրա հայերեն տառերը կգրեին, կսորվեին, մինչ— բացվավ՝ վրանի մը տակ, Սիսվան վարժարանը, քովն ալ՝ հիվանդանոց մը… Հոն անգլիացի կապտններ եկան, մեզի մարզանք ընել կուտային՝ ուան, թու, ռայթ, թու (մեկ, երկու, աջ, երկու կըսեին…)։ Մենք ալ կքայլեինք։ Ադ հրաման տվողը, որ անգլիացի էր, մեզի ըսավ. – Դուք ֆրանսացիի կողմեն եկեք, անցեք մեր կողմը։ Մենք ըսինք. «Ֆրանսացին մեզի ազատեց, մենք ֆրանսացիին կողմը պիտի ըլլանք»։ Հոն Մլեհը եկավ, մեզի գտավ։ Ետքը մենք կամավոր գրվեցանք ֆրանսական բանակին մեջը, Հայկական լեգեոնի հիմքը դրինք։ Ամեն կողմեն՝ Խարբերդեն, Սեբաստիայեն, Արաբկիրեն, Հուսենիկեն, Կիլիկիայի ամեն կողմերեն հայ քաջերը եկան, միացան մեզի, գացինք Նաբլուսի ջեփեն՝ ճակատը, կռվեցինք, շահեցինք…։ Անգլիացին մեր հայ մեծերուն ըսավ. – Դուք մեր թագավորեն ալ հարուստ եք, որ աս տեսակ քաջ կտրիճներ ունիք… Ամեն մեկիս դրամ տվին, որ հաղթել էինք Արարայի ճակատամարտին* … 1919 թվին բոլորին իրավունք տվին ետ երթալ իրենց տեղերը. մենք ալ գացինք Մուսա լեռ։ Տեսանք՝ մեր տուները այրված, փլցուցած, քանդված…։ Սկսանք շինել, շտկել, այգի տնկել, ծառ, ծառաստան աճեցնել։ Վերջն ալ Մուսա լեռան վրա հուշարձան շինեցինք՝ մեզ ազատող նավին ձ—ով՝ խաչն ալ վրան… Հանգիստ ապրեցանք մինչ— 1939 թիվը, երբ ֆրանսացին ու անգլիացին մոռցան հայերուն տված մեծ–մեծ խոստումները, թուրքին նվեր տվին Ալեքսանդրեթի սանջակը՝ Մուսա լեռն ալ հետը։ Է՜, մենք ի՞նչ պիտի ընեինք, թուրքին հետ ապրիլ կրնայի՞նք։ Ամեն ինչ հավաքեցինք, ճամփա ելանք դեպի Սուրիայի ծովեզերքը՝ Պասիտի դաշտը։ Ադ գիշերը մեկ անձր— մը սկսավ տեղալ մեզ վրա, մեկ անձր— մը, Աստված հեռու տանի, ամեն ինչ թափ–թաց եղավ…։ Մեր ժողովուրդը ուր փախչելը չգիտեր, ծառ ալ չիկար, որ տակը մտնայինք։ Ամբողջ գիշերը անձր—ի տակ սկսանք պարել, որ տաքնանք։ Առավոտուն շատերը արդեն հիվանդ էին, հիվանդներն ալ՝ մեռած։ Ետքը մեզի տարին Այնճար, հոն ալ բաց դաշտ էր, սկսանք նոր տուներ շինել, նոր այգիներ ցանել, ջուր բերինք, քանի մը տարիեն դրախտ դարձուցինք Այնճարը։ Ալ նարինջ, լիմոն, ինչ միտքեդ կանցնի՝ կբուսներ… 1946 թվին մեր Հայաստանեն լուր եկավ, թե ով կուզի՝ թող գա Հայաստան, շատնանք, միանանք, որ թուրքի ձեռքեն մեր հողերը ետ առնենք։ Տուն, տեղ, այգի, ամեն ինչ եղածին պես ձգեցինք, ելանք, եկանք Հայաստան։ Եր—անի Մալաթիա թաղամասը այն ժամանակ շատ տուն չիկար։ Ես, կինս՝ Իսկուհին, հինգ տղաներս ու երկու աղջիկներս սկսանք նոր, երկու հարկանի քարաշեն մեծ տուն մը շինել։ Ես աշխատում էի մոտիկի կոլխոզը, տղաներս շինարար էին։ Եր—անի մեջ ինչքան մեծ շենք կա՝ վրան աշխատած են՝ Մատենադարանը, ՑեԿան**, հրապարակի շենքերը, սպորտային համալիրը, ուրիշ շատ մը շենքեր շինած են։ Երբ համալիրը վառվում էր, մենք մեր տունեն տեսնում էինք, Սմբատ տղաս երեխի պես լաց էր լինում, չէ՞ որ ինքն ալ շատ ամագ ուներ վրան…։ Հիմա բոլորս ալ մեկ բակի մեջ կապրինք։ Տղաներուս ամեն մեկը իր տուն, տեղը ունի։ Ես ալ թոռներով, ծոռներով կուրախանամ. փառք Աստծո։ Տե՛ս, պարտեզ ալ ունինք, պառավս կցանե, կջրե, կզբաղվի։ Ես ալ փողոցի կողմը խարաբա հողը կամաց–կամաց քարերեն մաքրեցի։ Տե՛ս, հիմա կանաչի, բան–ման ցանած եմ. ափսոս է հողը պարապ մնա… Արդեն հարյուր հինգ տարեկան եմ, ոտքս, ձեռքս դահա կբռնե, ամեն տարի սեպտեմբերին մեր հարիսայի օրվան անհամբեր կսպասեմ, որ մեր ամեն կողմի մուսալեռցիներու հետ երթանք մեր նոր հուշարձանին քովը, գիշերով հարիսան եփենք ու մատաղի պես բոլորին բաժնենք, որ ուտողը իմանա, որ մուսալեռցիները, հարիսայի հատիկներու պես իրար միացած, կռվեցան իրենց ազատլըխի՝ ազատության համար*։

    • Վերապրող Մովսես Փանոսյանն իր հուշը պատմելիս տեղ-տեղ Մուսա լեռան բարբառով է արտահայտվել: Այդ իսկ պատճառով անհասկանալի բառերը տեղում թարգմանաբար ենք ներկայացրել:
  • Աղասի Թուրսարգսյան (1871, Հաճըն - ?) - ազգային ազատագրական շարժման գործիչ: 1894-1896 թթ. հայկական կոտորածների ժամանակ Ապահի, Մլեհի, Հրաչյայի, Կարապետի — Նշանի հետ ղեկավարել է Զեյթունի հայերի մի քանի ամիս տ—ած հերոսական ինքնապաշտպանությունը թուրք — քուրդ ջարդարարներից:
    • Մականուն է։
  • Մուսա լեռան հերոսամարտում իրենց քաջագործությամբ աչքի ընկած կանանցից։
  • Եսայի Յաղուբյան (1878, Մուսա լեռ - 1957, Եր—ան) - 1915 թ. Պետրոս Դմլաքյանի, պատվելի Տիգրան Անդրեասյանի — այլոց հետ ղեկավարել է Մուսա լեռան ինքնապաշտպանական հերոսամարտը:
    • Դմլաքյան ազգանվան բարբառային ձ—ն է։
      • Պողոս Նուբար փաշա Նուբարյան (1851, Կ.Պոլիս - 1930, Փարիզ) - հասարական, քաղաքական գործիչ (Եգիպտոս): Նուբար փաշայի որդին: Նրա նախաձեռնությամբ 1906 թ. Կահիրեում հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Պողոս Նուբարի տրամադրած միջոցներով հայկական տարբեր գաղթավայրերում բացվել են հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ — այլն, հրատարակվել մի շարք հայագիտական աշխատություններ: Նա նյութապես աջակցել է նա— օտար երկրներից հայրենիք վերադարձող հայերի համար Եր—անի մոտակայքում ավանի կառուցմանը, որն ի պատիվ հովանավորի կոչվել է Նուբարաշեն:
  • Նկատի ունի հայ կամավորների նվաճած փայլուն հաղթանակը Արարայի մոտ, Պաղեստինում։
    • Նկատի ունի Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի շենքը, որն այժմ դարձել է ՀՀ Ազգային ժողովի շենքը։
  • 1990 թ. գարնանը վախճանվեց Մուսա լեռան հերոսամարտի վերջին մասնակից Մովսես Փանոսյանը՝ առանց տեսնելու Հայաստանի Անկախության գործընթացի սկիզբը։

157 (157). ՄՈՎՍԵՍ ԲԱԼԱԲԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ** (ԾՆՎ. 1891 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Ես հողագործ էի։ Ցորեն, խաղող, թուզ ունեի։ Շերամ ալ կպահեի։ Չորս տղա ունեի, կնկաս հետ խաղաղ կապրեինք, երբ 1915 հուլիսի 13–ին թուրք պետությունից հրաման էկավ, որ յոթը օրվա մեջ պիտի գաղթենք։ Թուրքը արդեն 1914 թիվեն պատերազմի մեջ էր մտել։ Հայաստանի ժողովրդին սկսել էր նեղել, գաղթեցնել։ Մեր Խըդըր-բեկի հնչակյանները պարոն Աղասիի հետ գնացել էին Զեյթուն՝ կռվելու թուրքին ղարշա (դեմ)։ Անոր համար, երբ Մուսա լեռան կռիվը սկսանք, պարոն Աղասին ըսավ. «Ասոնք իմ ցանած սերմերն են…»։ Վերջը՝ հերթը հասավ մեզ։ Ով որ թուրքական բանակում զինվոր ուներ՝ չպիտի գաղթեր։ Բայց անոնց ալ հետո աքսորեցին… Մեր Մուսա լեռան յոթ գյուղերը ժողով ըրին, որոշեցին դիմադրել։ Երդում արեցին. «Իս հուս ձննուձ իմ. հու՛ս %լէ բըր միռնիմ, իս չը՛մ ուրթօ յասսէր քիմը դուշմանէն յամրէն վըրքը չարչարանքում միռնիլ. թվունքը ծառիս գը միռնէմ յաս դիղը, թաքա մուհաջըր չը՛մ ըննօ»։ (Ես այստեղ եմ ծնվել, այստե՛ղ էլ պիտի մեռնեմ, ես չե՛մ գնա գերիի պես թշնամու հրամանի տակ չարչարանքով մեռնելու. հրացանը ձեռքիս կմեռնեմ այստեղ, բայց գաղթական չե՛մ դառնա)։ Յողուն-օլուք գյուղում տեր–Աբրահամ Գալստյան երեցը կըլլա առաջնորդ։ Ժողովուրդը սկսավ լեռը բարձրանալ։ Որոշել էին հավի ճուտ չթողնել գյուղում։ Հազիվ լեռան կեսն էինք բարձրացել, մոտ երկու հազար թուրք ասկյար եկավ։ Մենք ունեինք միայն լցնովի որսորդական երեք հարյուր հրացան, իսկ թուրքերը շա՜տ ու շա՜տ էին։ Սկսեցինք կռիվը։ Թուրքերը կկարծեին, քի լեռին տակը ֆրանսական զինվոր կա պահվըտած ու մեզի կօգնի, այնքան որ մերոնք կտրիճ էին ու ամեն կողմեն վրա կուտային։ Ադ երկու հազար ասկյարի մի մասը փչացավ, մի մասն ալ փախավ։ Չորս–հինգ օր անցավ, եկավ տասը հազար զորք։ Նրանք ալ մի գիշեր մնացին Թաթարալանգի տայրը (հարթավայրը)։ Ադ տեղը սել—կյան նավահանգիստ էր եղել։ Սել—կիա իսկալեն (նավահանգիստ) շեն վախըտը թաթարնեն իգիր ին, զան դեղեն ժողովուրդը ջարթիլին, անուր համուր ադ դեղեն անունը գուասվա Թաթարալանգ։ Ադ խոսքը թուրքերեն է, յանի՝ թաթար ալան–թաթարնեն իգուձ ին, առուձին զադ դիղը։ Միգալ ուրը սկսան կռվիլ։ Մթնելու վախըտը ադ դուսը հազար ասկարնեն փախուն։ Ան իրիգուն սաբախդան մաշունցը (մացառների) մեջը զասկարը գուղաթուխերինք (կհետապնդեինք)։ Ասկարը փախավ կնուց, շուդը՝ սադգիցուվ։ Քանը ուր մը սունրա Լավշուց (Լավշիայի - թրքական գյուղաքաղաք) մակդուբ (նամակ) մը իգիք, քի. «Դըսնհենգ հազար թուրք ասկար Դուրզը դաղին (լեռան անունն է) հուջում գուկուն ծիր յըրինեն»։ Զադ մակդուբը կրուձ է Լավշուց մուդիրը (քաղաքապետ) մակդըբեն միչը կրվուծ է. «Ծիր գդրաջնիրը թըղ ուկուն սիլահում թասլիմ ըննուն, սունրա չոլուխ–չոջուխեն վիրընեն սաբաբ թըղ չընուն։ Աս ուկուղ ասկարը, նա՛ իման կիդե, նա՛ Աստուձ կիդե, նա՛ Քրիսդուս, նա՛ հավուդ գունա (ձեր կտրիճները թող զենքերով գան ու հանձնվեն, հետո ժողովրդի արյան պատճառ չդառնան։ Այս եկող զորքը ո՛չ խիղճ գիտի, ո՛չ Աստված, ո՛չ Քրիստոս — ո՛չ էլ հավատ ունի)։ Մեդք առունք՝ մինք ադ մակդըբեն ջուղաբ չդունք (Մտածեցինք՝ մենք այդ նամակին պատասխան չտանք). յիփըր գուկուն, զիրինց խասաբը (հաշիվը) գուղուրթինք (կճշտենք)։ Համու իգեն դաջգընեն (տաճիկներ, թուրքեր). ուկուղը՝ սադգիցուվ, ուկուղը՝ սադգիցուվ. «յալլա՛, յա Մուհամեդ, յալլա՛, յա Մուհամեդ…»։ Ադ ասկարնեն ըրգը սըհաթ չըգարցին տիմանիլ, փախուն (Հիմա թուրքերը եկան. եկողը՝ սատկեց, եկողը՝ սատկեց. «Դե՛ Մուհամեդ, դե Մուհամեդ…»։ Այն ասկյարները երկու ժամ չկարողացան դիմանալ, փախան)։ Մի օր, ինչպես ամեն օր, կրակ էինք վառել, որ հեռուեն անցնող նավերը մեզ նկատեն։ Տիգրան Անդրեասյանն ալ գրել էր մեծ գիրերով. «Սովե՜ նու», ֆրանսերեն կնշանակեր՝ «փրկեցե՜ք մեզ»։ Ճերմակ չարշաֆի (սավան) վրա ալ կարմիր խաչի նշան էինք կարել։ Հեռուեն մի նավ եր—աց, նավուն մեջեն զինվոր մը տեսեր է մեր գրած դրոշակը։ Կապտանին (նավապետ) ըսեր է, կապտանը չի հավատացեր, ետքը կապտանը դուլբինը (հեռադիտակը) կդնե, կկարդա գրվածը, կըսե. – Ասոնք հայ են։ Ադ ժամանակ մեր Հաջիհաբիբլի գյուղացի Մովսես Կըրըկյանը մերկացավ, իրեն ջուրը նետեց։ Ան աղեկ կլողար։ Վիզեն ալ թենեքե՝ տուփ մը կար կախված. մեջը ֆրանսերեն նամակ կար գրված։ Լողալով կհասնի նավի մոտերը։ Նավին անունը «Կիշեն» էր։ Նավին մեջեն կտեսնան, պզտիկ նավակ մը վար կիջեցնեն, մի տասը զինվոր մեջը, կուգան Կըրըկյանին ալ կհանեն նավակին մեջը։ Կըրըկյանը ասոնց տեսածին պես խաչ կհանե, այսինքն՝ քրիստոնյա եմ։ Ասոր կտանին նավապետին քովը։ Թենեքեի մեջի ֆրանսերեն նամակը նավապետը կկարդա։ Նավին մեջը հարյուրապետ կապիտան մը կըլլա հայ՝ Տիրան Թեքեյան անունով։ Ան ալ հայերենով հարց կուտա. – Դուք որտե՞ղ եք… թշնամին ինչքա՞ն է…։ Ինչքան ուժ ունիք՝ դիմացեք։ Նավապետը ասում է. «Ոչ մի բան չեմ կարող անել, ավելի զենք չունեմ, որ ձեզ տամ։ Նավեն դուրս զինվոր չեմ կրնար հանել, տալ ձեզ։ Բայց ադմիրալս Պորտ Սայիդ է, անոր հեռագիր կտամ, ան ինչ պատասխանե, անանկ ալ կընեմ»։ Վերջը հեռագիր կուտա։ Ադմիրալեն պատասխան կուգա. «Մենք անտեղը ճակատ բացելու իրավունք չունինք, մեր զորքը քիչ է, միայն ութ օրեն անոնց կրնանք փոխադրել Պորտ Սայիդ»։ Ութ օրեն հետո եկան մեզ տանելու։ Սեպտեմբերի 14-ին ազատվեցանք լեռեն։ Ամեն ինչ ձգեցինք լեռը, միայն հոգինիս ազատեցինք։ Պորտ Սայիդում, ավազներուն վրա, վրաններու տակ կապրեինք։ Ամեն մի քսանհինգ վրանը մի թաղ էր, մի վերակացու–չաուշ ուներ։ Անտեղ որ գացինք, ոչ մի բան չկար, հացը անգամ դուրսեն կուգար։ Ամեն ինչ շինեցինք, արհեստավորները սկսան աշխատիլ։ Պորտ Սայիդը մնացինք չորս տարի։ Մինչ— 1919 թ., ետքը նորեն վերադարձանք Մուսադաղ։ Արդեն ֆրանսացին մտած էր։ Ֆրանսացին ադ թուրք վայրենի ժողովրդին անանկ ըրավ որ… վերջը անա՜նկ եղավ, որ ոչխարն ու գայլը մեկտեղ կարածեին։ Մի աղջիկ, մի կնիկ կես գիշերը գնար, մազի թելին չէին դիպնար։ Ֆրանսըզը հոքումաթը (կառավարությունը) դուզան (կարգ ու կանոն) մը դրուձ իր սանջակին, քի կալը իլան մակեն միգ դիղը կարձեին (գայլն ու գառը միասին էին արածում)։ Միր ժողովուրդը հիչ միգ հոքումատը վախտը զադ հանգստութինը դիսուձ չիր։ Այդ հուլը (վիճակը) քսուն դարա դուվից։ 1919 թ. ֆրանսացին մտավ Սանջակ*։ 1939 թվին դուրս էլավ, քաշվեցավ Սանջակեն։ Ամմա մեզի չմոռցավ։ Ֆրանսացին քսանմեկ լիբանանյան ոսկիի հողամաս գնեց, մեզի տարավ Այնճար. Այնճուռ՝ սափորի աչք կնշանակե արաբերեն։ Այնճարն ալ ամայի՜, առանց ջու՜ր, բա՜ց դաշտ էր։ Աճեցուցինք, բուսցուցինք, շինեցինք, սարքեցինք։ 1946 թվին ալ թողեցինք ամեն ինչը՝ եկանք Հայաստան, ըմը դահա æեբել մուսացիք** մնուց Այնճար։ æեբել մուսացիք սիմըվուձին (ցրված են) յախշուրը չուրս տենը՝ Ամերիկա, Ֆրանսիա, Մըսըր (Եգիպտոս), Բաղդուդ (Բաղդադ), Ֆալեստին (Պաղեստին), Թուրքիա, քանե մը ընդանիք ալե մնացուձին æեբել Մուսան…

    • Վերապրողն իր հուշը պատմելիս տեղ-տեղ Մուսա լեռան բարբառով է արտահայտվել, ուստի անհասկանալի բառերը տեղում թարգմանաբար ենք ներկայացրել:
  • Արարայի հաղթանակից հետո Կիլիկիայի վերահսկողությունը հանձնվեց նախ՝ Անգլիային, ապա՝ Ֆրանսիային։
    • Մուսա լեռան արաբերեն անվանումն է։

158 (158). ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՓՐԵæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1896 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Երբ Հյուրիեթ (Ազատություն) եղավ, վերջը 1911 թ. ասկյար հավաքեց թուրք կառավարությունը։ Մեր գյուղեն յոթ–ութ հոգի գնաց, ախպերս էլ գնաց։ Դաշնակները Անդրանիկին ըսին. – Գնա՛, թուրքերուն հետ բարիշիր, հիմա Էնվերն է, ուրիշ ժամանակներ են։ Անդրանիկը պատասխանեց. – Ես չե՛մ երթար. անոնց ձեռքերը արյունո՜տ են։ Հետո 1914 թ. սեֆերբելիք սկսավ, այսինքն՝ զորահավաք։ Ով անցավ ձեռքերնին, առին տարին, ով կրցավ փախիլ, փախավ։ Թուրք պաշտոնյաներ էկան, ինչքան անասուն ունեինք բոլորը հաշվառեցին՝ ձի, մալ, կով, որ ուզած ժամանակը հավաքեն։ Հետո եկավ 1915 թ., ուրբաթ օր մըն էր։ Եկավ մյուդուրը (գյուղապետ), նամակ մը բերավ, ըսավ. – Էս նամակը չեք բանար, մինչ— ես չիգամ։ Գա՛լ ուրբաթ ես կուգամ։ Գնաց։ Ուրբաթը լրացավ, եկավ, նամակը բացավ, ըսավ. – Ձեզի ութ օր պայմանաժամ, ինչ որ ունիք ծախեք, առեք, ձեզ պիտի աքսորենք։ Մենք ժողով ըրինք, որոշեցինք լեռը ելլալ։ Բիթիասի, Խըդըր–բեկի կողմեն անասունները տարինք՝ շուն, կով, էշ, տավար, սարը բարձրացուցինք, քանի որ ժողովուրդը գիտե, որ պետության ձեռքը երկա՜ր կըլլա։ Լեռը տարինք մեր ամեն ինչը՝ թենջիրե, թավա, ուտելիք, զենք, երկանք անգամ տարած էինք. ցորենը կաղայինք, ալյուրը հաց կշինեինք, սաջի վրա կշարեինք, կեփեինք, կուտեինք։ Աղը որ պակասեր, կերթայինք ծովի ջուր կբերեինք, կեռացնեինք, աղը կնստեր տակը, աղը մեզ պետք էր. անասուն շատ ունեինք։ Փայտերը կտրեցինք, թեք կտուրներով տունիկներ շինեցինք, մեջը մտանք։ Միայն մենք յոթը կողինք ունեինք, մեր բնակատեղերն էին Դամլաջըք*, Սովոլըք**, Գըզըլջըք***, ջուրերուն քովը տեղավորվանք։ Թշնամին սկսավ գալ մեզ վրա երեք կողմեն՝ Շախուրդեն, մյուսը՝ մեր Խըդըր-բեկի Յոլադզեն՝ ճամփի բերանեն, մեկալն ալ՝ Բիթիասցոց՝ Գյարմեր Կիդայնի**** կողմեն։ Էդ իրեք տեղից կուգային մեզ վրա։ Մենք՝ դեմերնին, մեր ետ—ը՝ ծովն էր, քարափը… Առաջին կրակողը Մովսես Աբրահամյանը եղավ, «Հաթար» կըսեին անոր։ Մեր տղաները որսորդական հրացաններ ունեին, մի քանիսը բելջիկական տասնոցներ ունեին կամ՝ հունական։ Կռվանք։ Ադ թուրքի զինվորները չդիմացան, փախան, գնացին։ Ահագին զինվոր մեռած թողեցին, գնացին։ Մենք իջանք անոնց զենքերը առինք, նորեն լեռը բարձրացանք։ Երկրորդ անգամ երկու հարյուր–երեք հարյուր թուրք զինվոր եկավ։ Ամեն տասնհինգ օրը մեկ նոր հարձակում կսկսեին մեզ վրա։ Միշտ կիրակի առավոտ կըլլար. երբ մենք պատարագ կընեինք, անոնք՝ կհարձակվեին։ Մեր կռվողները բոլորը–բոլորը ութ հարյուր հոգի էինք, մնացածները՝ չոլուխ–չոջուխ, կնիկ, ծերուկ էին։ Մեր կենտրոնը ունեինք։ Ես ատրճանակ ունեի, իմը հին սիստեմի էր, որսորդական, երկու փողանի, իմը պատրոն չուներ, բարութ կդնեի՝ գյուլլան մեջը, շատ հին սիստեմի էր։ Դեղձաձոր կըսեին՝ ձոր մը ունեինք, շատ դժվար, դիք ձոր էր էդ։ Թուրքերը փորձում էին անտեղեն վեր շուլլըվիլ։ Մենք չորս հոգով՝ Կարապետը, որ թուրքի մավզեր ուներ, ես, Սեդրակ Ուրֆալյանը — մեկն ալ՝ հորեղբորս աղջկան ամուսինը։ Էլանք, գնացինք Սինջարի դար։ Ադ զորանոցեն ար—ելք էր։ Ընտեղ կռվանք առտվընե մինչ— երեկոյան ժամը հինգը–վեցը։ Հորեղբորս աղջկան ամուսինը՝ Հովհաննես Կուժանյանը, որին «ֆուադ» կըսեին, միայն ինքը տասնչորս թուրք սպանեց։ Ախպերս եկավ ըսավ. – Չըլլա՛, որ տեղերնեդ շարժվիք։ Ժամը հինգին էլա, որ գնամ զորանոց, տղաքը ըսին. – Որտեղե՞ն կուգաս։ Ըսի. – Սինջարի դարեն։ Տղաքը սկսան զոռ տալ. ամեն կողմեն գյուլլաները կուգային ծառերուն կկպնեին, մեզի չէին կպնի։ Ադ ալ Աստծո կամքն էր։ Հրա՜շք էր։ Թուրքը հրաման տվեց՝ մեր լեռը կրակի տալ, ամմա լեռը չվառվեց, քիչ տեղ մը վառավ։ Հրա՜շք էր։ Հետո թուրքերը մեզ կըսեին, որ կռիվը կսկսեր՝ ճերմակ ամպ մը կուգար մեր լեռը կփակեր, անոնք մեզի չէին տեսնար, ամմա մենք իրենց կտեսնայինք վեր—են, ծառերուն մեջեն։ Ադ ալ Աստծո հրա՜շքն էր… Գիշերով կիջնայինք լեռեն, բաղերեն պտուղ կհավաքեինք, որ տանենք ուտենք։ Մեկ օր լեռից իջանք, ես, հերս, մեր հար—ան Մուսան։ Ասկյարները եկան ճիշտ գլուխնուս վրա կայնան, բայց մեզ չտեսան՝ գնացին։ Հրա՜շք է, չէ՞… Գիշեր մըն ալ կրակ վառած ենք, շուրջը նստած։ Մեկ էլ հերս էլավ կայնավ, գոտին շտկեց, մի պատրոն գոտիին մեջեն ինկավ կրակին մեջ, պայթավ, շա՜տ մարդ կար շուրջը, ո՛չ մեկին բան չէղավ։ Հրա՜շք է, չէ՞։ Աստված մեզ հետ էր…։ Արդեն մեր ուտելիքը, մեր պաշարը վերջանում էր կամաց–կամաց։ Քարափի կողմեն ճերմակ սավաններ կախեցինք՝ վրան կարմիր խաչի նշանով, քովը կրակ վառեցինք, որ Միջերկրականի ծովեն անցնող նավերը մեզ տեսնան։ Շատ օրեր ետքը մեկ հատ նավ մը եկավ ֆրանսական, մեզ ազատեց։ Ադ ալ Աստծո հրա՜շքն էր։ Երբ պարախոդը եկավ, լեռան երկու կողմի ճակատները մենք պահեցինք, որ ժողովուրդը մեջտեղեն իջնան, բարձրանան նավ։ Վերջին վայրկյանին Հաբեթ Վանյանը, Հովհաննես Լիջյանը վիրավորվան. նավը բարձրացրինք, բայց ծովի վրա մեռան, անոնց ջուրը գցեցին, ադ օրենք է եղեր։ Արդեն մեր նահատակներու գերեզմաններուն հողերը առանձին–առանձին սնդուկներու մեջ առած էինք, հետերնիս տարինք Պորտ Սայիդ, հետո ալ ետ բերինք Մուսա լեռ, հետո՝ Այնճար, մինչ— Հայաստան բերինք հետերնիս։ Ամեն ինչ լեռը թողեցինք, մեր անասուննե՜րը, ամե՜նը մնացին թուրքին։ Իսկ կողինքները, մնացածը՝ վառեցինք, քանի որ ֆրանսացին ըսավ՝ միայն հոգինիդ կազատեմ։ Երբ որ գնացինք Պորտ Սայիդ, դիմում տվինք Ֆրանսային, որ մենք կուզենք կռվիլ թուրքին դեմը, միայն թե մեր Կիլիկիան մեզի տրվի։ Ֆրանսացին համաձայնվավ։ Օրին մեկն ալ ֆրանսական, անգլիական բժիշկները եկան քննեցին մեզի։ Առողջներուն զինվոր արձանագրեցին, էնոնք որ մեծեր էին, դրեցին պահակ։ Մենք՝ ջահելներս վեց հարյուր հոգի էինք, որ Հայկական լեգեոնի հիմքը դրեցինք։ Հետո արդեն չորս կողմեն լսեցին, եկան ուրիշ տեղերի հայեր. եղանք տասներկու հազար հայ։ Մեզ տարին Կիպրոս՝ մարզվելու։ Մի օր հրաման եկավ։ Կիպրոսի Մանարկայում* ենք, ըսին. – Պատրաստվե՛ք, պատերազմ պիտի երթաք թուրքին դեմը։ Գնացինք նավահանգիստը լցվանք։ Նավը էկավ, լցվանք մեջը։ Կիպրոսի ցամաքեն հեռացանք։ Մեր նավին ետ—են ուրիշ նավ մը կուգար, որ մեզ հսկի, որ ընդծովյա բան չիգա մեզ վրա։ Իջանք Բեյրութ։ Հանգստացանք։ Հրաման էլավ՝ պիտի շարժինք դեպի Երուսաղեմ՝ Նաբլուս։ Ճանապարհին ութը ժամ գնում ենք ոտքով, գնում ենք, կանգնում՝ ուր որ ջուր կգտնանք։ Ամեն մեկին շալակը երեսունհինգ կիլոգրամ ծանրություն՝ ադիալ, պալատկա, պատրոն, ուտելիք։ Էնտեղ էլ ժամանակ մը անցավ, հրաման եկավ, որ Կիլիկիա՝ Ադանա պիտի էրթանք։ Լցրին մեզ շոգենավը։ Հասանք Իսկենդերուն։ Բաժանեցին մեզի։ Միտրալյոզ (ավտոմատ հրաձգող) կոմպանիան մնաց Դորտյոլ, մեկ մասը՝ Թոփրաքկալե, æահան։ Տարին մեզի Ադանա, հերթապահ կանգնանք. մինչ— Կիլիկիա, Ադանան առած էինք։ Ուր որ հայ գտանք, հավաքեցինք. հարյուր տասնհինգ հազար հայ կար հոն։ Զեյթունցիները չորս տարի լեռներում թուրքերուն կոտորել էին, նրանց զենքն ու փողը վերցրել էին։ Դորտյոլում մի հայ սալդաթ անցել էր Ղարաքիլիսա գետը. ծեծեր էին թուրքերը։ Հայերը վառել էին թուրքերուն գյուղը։ Հավի ձագ չէին թողել Դորտյոլի — Իսկենդերունի արանքը… Մեկ էլ ֆրանսացիները խաբար արեցին մեր օֆիսերին. – Հայերը իրենց պատրոնները թող տան։ Մենք ըսինք. – Չե՛նք տա։ Տասնութ մուսալեռցի էինք, մնացածները՝ դուրսեն հայեր էին։ Բոլորս ալ ըսինք. – Թուրքը եթե հարձակվի՝ մենք զենքով պիտի կռվի՛նք։ Էդտեղ մի բժիշկ կար քեսաբցի, գերի էր ընկել թուրքերուն հետը, քանի որ թուրքական բանակի մեջ էր։ Բայց կային նա— հայեր, որոնք թուրքին բանակի մեջ ըլլալով հանդերձ, մեզ էին օգնում։ Օրինակ՝ Հայֆալի վրա կաթոլիկների մանաստըրում թուրքական թնդանոթ էր դրված, որի քիթը պտտվում էր իրենց՝ թուրքերուն կողմը. թուրքերուն սպանում էր։ Պարզվեց, որ թնդանոթի գլուխը հայ տղա է եղողը — մեր օգտին էր կրակում. թուրքերուն բանակին մեջ ահագին թուրքերու կփռե գետին։ Մեզի որ թողնեին, մենք՝ հայերս, ան ժամանակ մինչ— հոս՝ Հայաստան կուգայինք։ Կազատեինք ամբողջ մեր հողերը։ 1919 ապրիլի 28-ին մեզ ազատեցին։ Մեզի Մերսին բերին, ճամփին գնացքի մեջ թուրք որ տեսնում էինք, կրակում էինք, մի հատ Չակալյան մը կար, ըսավ. – Տղանե՜ր, ամո՜թ է, մե՜ղք է, ադ թուրք խեղճ գյուղացիները ի՞նչ մեղք ունին, որ սպանում եք. մենք էրթանք, մեզմե վերջը հոստեղի հայերուն կը ջարդեն… Մերսին գնացինք, հանձնեցինք զենքերը, մեծ քրոջս Պորտ Սայիդը թաղեցինք, մորս ու մեծ աղջկաս՝ Լիբանան, հերս, ախպերս, քույրս՝ Մուսալեռ…։ Երկու աղջիկներս, իրենց ընտանիքներով ու թոռներով, բոլորը քսանվեց հոգի, Լենինականը՝ երկրաշարժեն մեռան 1988 թ. դեկտեմբերի 7-ին։ Քառասուն վայրկյան առաջ ես ավտոբուս էի նստել, գալիս էի Եր—ան։ Ես իննսուներեք տարեկան՝ ողջ մնացի, անոնք՝ ջահե՜լ–ջիվաննե՜րը հողի տակն են…

  • Դամլաջըք - կաթկթող ջուր։ 1921 թ. հոն շինեցինք մեր հաղթական հուշարձանը, ավազան սարքեցինք, ֆրանսացի ժեներալը եկավ ծաղկեպսակ դրավ (Ծ. Բ.)։
    • Պաղ աղբյուր (Ծ. Բ.)։
      • Կարմիր աղբյուր (Ծ. Բ.)։
        • Կարմիր գետին (Ծ. Բ.)։
  • Որտեղ մարզվում էին հայ լեգեոնական կամավորները։

159 (159). ՏՈՆԻԿ ԳԱԲՐԻԵԼԻ ՏՈՆԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1898 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Հարգանքը ամենեն բարձր բանն է աշխարհում։ Պատիվը ամենեն բարձր բանն է աշխարհում։ Մենք՝ մուսալեռցիքս, կսիրենք հարգանքով ու պատվով ապրիլ մեր կյանքը։ 1909 թվին Ադանայի կոտորածն սկսվեց։ Թուրքերը հարձակվան հայերուն տուներուն, խանութներուն վրա, սկսան թալանել, սպանել, մորթել, բռնաբարել։ Ալ ինչ որ մտքովդ կանցնի՝ սկսան ընել։ Մեր Մուսա լեռան յոթը գյուղերի հայերս զգուշացանք, գիշերը պահակներ դրինք։ Կիլիկիայի շատ տեղերուն մեջ թուրքերը մտան կոտորեցին, կողոպտեցին։ Ալ փախող փախողի։ Հայերը կփախին կմտնան եկեղեցին։ Թուրքերը կմտնան, տուները կթալանեն, կտեսնան, որ հայերը մտած են եկեղեցի, կհարձակին եկեղեցիի վրա, կսկսին հայերուն կոտորել։ Առաջին անգամ ծիծի երեխաներուն կոտորել են իրենց մայրերուն, հայրերուն աչքին առջ—ը, հետո՝ կնիկներուն, տղամարդիկներուն։ Բոլորին առանձին-առանձին ընտանիքներով կոտորում են։ Արյունը ջուրի պես կերթա եղեր դուռներեն։ Ես մեր գյուղումն էի, իմացանք աս բոլորը։ Մինչ— հիմա արաբներն ու թուրքերը կհիշեն այդ կոտորածները։ Ադկե վերջը մենք ավելի զգույշ եղանք, որ թուրքը մեզի վրա ալ կրնա գալ։ 1915 թվին, երբ հրաման ելավ աքսորի, մենք մեր ամեն ինչը թողեցինք, տուներեն դուրս էկանք։ Մեզի ոտքով քալեցուցին դեպի Անտիոք քաղաքը։ Տղամարդկանց առանձնացուցին։ Մեզի ուզում էին կոտորել, թափել գետը, որ ծով հասնի, մեյ մըն ալ հրաման եկավ. «Մի՛ կոտորեք, քշե՛ք, տարե՛ք հեռու՜ տեղեր»։ Մեզի քալելով տարին։ Մենք հինգ երեխա էինք, հորից որբ էինք։ Ես ամենեն մեծն էի, փոքրերին շալկած էինք ես ու մամաս։ Զինվորները խրբաջով խփում էին։ Մամայիս երեսին մեյ մը խփեցին, խփած տեղը խիստ ուռավ։ Ձեռքերնիս ալ դրամ չէ մնացած։ Քալելով մեզի տարին մինչ— Համմա. երեք-չորս օր քալել ենք։ Ճամփին՝ մեռնող-մեռնողի։ Անոթությու՜ն, ջուր չկա՜, հոգնա՜ծ ենք, չենք դիմանու՜մ, բայց ստիպված ենք քալել։ Հասանք Համմայի անապատը։ Վերմակի երեսները հանեցինք, չադըր շինեցինք, մի կերպ տակը մտանք։ Ար—ը սոսկալի կվառե։ Ժողովուրդն սկսավ հիվանդանալ։ Իմ փոքր քույրերս ալ մահացան։ Մեկը՝ ուրբաթ օրը, մյուսը՝ շաբաթ օրը, մյուսն ալ՝ կիրակի։ Թաղում չիկա։ Մեծ փոս մը կա, հոն տանում են դիակները, նետում են իրար վրա։ Ամեն կողմ անոթի, հիվանդ մարմիններ՝ կսպասեն իրենց մահվան։ Ճանճերը լիքն են։ Մեյ մըն ալ եկան թուրքերը, սկսան պոռալ. «Հայդե՜, էլե՛ք, քալե՛ք»։ Արդեն առողջ մարդ չէ մնացած։ Սկսանք քայլել։ Գիշերը ուր որ կհասնինք, անտեղ բաց երկնքի տակ գետինները կպառկինք, կքնանանք։ Առտուն շատերը չեն արթըննար։ Վերջապես հասանք Շամ։ Հոն ութ-ինն օր մնացինք։ Ժողովուրդին մեջ լուր տարածվեցավ, որ մեզի տանում են Դեր Զոր՝ կոտորելու։ Մեյ մըն ալ ձիերով էկան քանի մը պետական մարդիկ, ըսին. «Էլե՛ք, պիտի էրթանք»։ Մայրս երկու տարեկան հիվանդ եղբորս գրկած կուլա, վրան հալ չկա շալկել քալելու։ Մեյ մըն ալ թուրքերը ըսին. «Ով որ Գ—որգ աղային գերդաստանեն է, թող առանձին կանգնի»։ Գ—որգ աղան ալ թուրքերուն շատ օգտակար եղած է, իմ մորը քեռին է ու մեր գյուղին մեծն էր։ Մենք ընկանք բախտավորներուն խումբին մեջը։ Մյուս խումբին տարին դեպի Դեր Զոր։ Մեզի ալ պիտի տանեին, բայց երկու տարեկան եղբայրս շատ հիվանդ էր, մայրս չգիտեր ի՞նչ ըներ։ Մի մարդ էկավ ըսավ. «Դուք էլեք գացեք, էս երեխան եթե մեռնի, ես կթաղեմ»։ Մենք ստիպված ադ փոքր եղբորս թողինք ադտեղը։ Արդեն երեք քույրերս ալ հիվանդացել, մեռել էին։ Ես ու մայրս լալեն-լալեն ճամփա ընկանք։ Ալ ադ եղբորս չտեսա։ Մեզի տարին խաչապաշտ ժողովուրդի մը մեջ, բոլորը օտար են։ Մենք ոչինչ չունինք։ Անոթի ենք, սկսանք աս-ան տունեն հաց մուրալ։ Ադ խաչապաշտ գյուղը բերին ուրիշ հայ կիներ։ Ադոնց տղամարդկանց ու երեխեքին կոտորել էին, իրենք ալ բարբառ հայերենով կխոսեին։ Ադ հայ կիները ձեռք-ձեռքի բռնած կպարեին, կերգեին, որ դրամ շահին, քանի որ կամչնային մուրացկանություն ընել։ Պատերազմը վերջացավ։ Ֆրանսան, Անգլիան, Ռուսաստանը մեկ կողմ էին, թուրքը — Գերմանիան՝ մյուս կողմը։ Հայ ժողովուրդին մեծամասնությունը կոտորվել էր արդեն։ Հրաման էլավ, որ ամեն մարդ իր տեղը կրնա էրթալ։ Էլանք, ոտքով քայլելով ետ գացինք դեպի մեր երկիրը։ Հասանք մեր գյուղերը։ Տեսանք՝ ո՛չ դուռ, ո՛չ պատուհան կա։ Ամեն ինչ քանդված։ Մտանք մեր ավերված տունը։ Արդեն Ֆրանսան եկած մտած էր Կիլիկիա։ Ալ սկսանք մեր տունը վերաշինել, մեր հողերը մշակել։ Կամաց-կամաց մեր վիճակը լավացավ։ Քսան տարի ֆրանսացիներուն շուքին տակը ապրեցանք Մուսա լեռում։ Մեր գյուղերուն մեջը թուրք չիկար։ Ֆրանսացին մեր թիկունքին կանգնած էր։ Մեզի «երկրորդ ախպեր» կըսեին ֆրանսացի զինվորները։ 1939 թվին ֆրանսացիները Մուսա լեռեն քաշվան։ Մենք ամեն մեկ գյուղեն երկու տղամարդ ընտրեցինք, Անտիոք գացին, ֆրանսացի ժեներալին քովը՝ օգնություն խնդրելու։ Մեր Քաբուսիե գյուղեն՝ ես էի։ Զենք ուզեցինք, որ ինքզինքնիս պաշտպանենք։ «Ոչ մի զենք չե՛մ տա ձեզ, - ըսավ, - խելոք մնացեք, թուրքին հետ համերաշխ ապրեցեք»։ Մենք չէինք սպասեր աս տեսակ սառը պատասխան։ Ուրեմն ֆրանսացին մոռցավ հայերուն քաշած տառապանքները — հիմա հանգիստ խղճով մեզի թուրքին ձեռքը կձգե — ինքը կհեռանա Մուսա լեռեն։ Ըսինք. - Մեզի ազատե թուրքերուն ձեռքեն։ - Ու՞ր տանիմ, Ֆրանսա՞ տանիլ, չե՜մ կրնար։ Ըսինք. - Մեզի ուրիշ խաչապաշտ երկիր մը տար, օրինակ՝ Լիբանան՝ Բեյրութ։ Ֆրանսացիները մեզի գրուզավիկներով տարին Լաթաքիա, անտեղեն ալ՝ նավով Բեյրութ, Բեյրութեն քիչ մը դուրս՝ Այնճար իջեցուցին մեզի։ Մենք հազար հինգ հարյուր ընտանիք էինք։ Ֆրանսացիները հազար հինգ հարյուր հատ տուն պլանով շինեցին՝ մենք ալ իրենց հետը։ Ամեն մի ընտանիք պզտիկ տուն մը ունեցավ։ Էդ հողն ալ արաբ հարուստի մըն էր, գնեցին, մեզի բաժանեցին՝ ըստ նաֆարի։ Շատ ջուր կար, բերրի հող էր։ Սկսանք ցանել, հնձել, քաղել։ Բայց յոթը տարի իրավունք ունեինք ադ հողը ցանել։ Յոթը տարի հոն ապրեցինք։ Յոթը տարի վերջը՝ 1946 թվին, Հայաստանեն պատվիրակություն եկավ, որ հայերուն Հայաստան պիտի բերեն։ Հայաստան ըսելով, մեր ժողովուրդը կկարծեր, որ դրա՜խտ է գալու։ Մեր մայրերը օրոր-օրոր կերգեին. Օրոր-օրոր յավրուս, Հայաստանին ղուրբան յավրուս։ Մեզի ադպես մեծցուցած են։ Հայաստանի ներկայացուցիչները՝ երեք հոգի, եկան ինձ մոտ։ Ես ալ՝ դիրքս լավ էր էնտեղ, խանութ, ռեստորան ունեի։ Լավ ապրուստ ունեի։ Այնճարի դաշնակցականները չէին ուզեր Հայաստան երթալ, կըսեին՝ երբ որ Հայաստանը մերինը ըլլա, ան ատենը մենք կերթանք։ Դաշնակները ինձի կանչեցին ժողովի։ Դաշնակցականներուն մեծը՝ Մովսես Տեր-Գալուստյանն ինձի ըսավ. - Տոնի՜կ, դուն դաշնակցությունեն հրաժարական տվեր ես — Հայաստան կուզես երթալ, ուրիշներուն ալ օրինակ կդառնաս։ Էկուր միտքդ փոխե, մնա մեզի հետ, մենք քեզի կօգնենք, ինչի կարիք ունենաս՝ մենք քեզի կուտանք։ Միայն թե մի՛ երթար։ Ես ըսի. - Մովսես էֆենդի, ես դաշնակցական էի — հիմա հրաժարված եմ։ Եթե հոս մնամ, գիտեմ, գլուխս կուտեն, ավելի լավ է՝ ես Հայաստան երթամ։ Վերջը ես գացի Բեյրութ, ներգաղթի գրասենյակը ըսի. - Ես ուզում եմ Հայաստան երթալ, հետս ի՞նչ կրնամ տանիլ։ Խանութիս ապրանքները տանի՞մ։ - Չէ՜, - ըսին, - հոն ամեն ինչ ձեզի համար պատրաստված է նախօրոք։ - Բայց ի՞նչ տանիմ, որ հոն արժեք ունենա, ընտանիքս կրնամ պահել։ Ըսին. - Ժաժգատիլի քար տար, հոն հարգի է։ Ըսի. - Ես բանվոր չեմ։ Ես առ—տուր կրնամ ընել հոն։ Ըսին. - Հայաստանին մեջ ազատ ես, ինչ կուզես՝ կընես։ Դու մի ըսեր՝ ինձի խաբեցին։ Էդ ժաժգատիլի քարերը առի։ Խանութիս մեջ կապույտ բուրդ կտոր ունեի՝ տղամարդու կոստյումի համար։ Քսան կոստյումացու ալ ադ կտորեն առի։ Տասը հազար հատ ալ սանր առի, լցրի սնդուկներուն մեջը։ Քառասուն հատ մուրճ-մանգաղով կարմիր դրոշակներ շինել տվի, ամեն մի ընտանիքին բաժնեցի։ Գացինք նավահանգիստ։ Նավ նստանք։ Հասանք Բաթումի։ Նավին մեջ հրաման ելավ՝ ով ուտելիք ունի՝ ծովը թող թափի։ Քսան կիլո հալվա ունեի տուփերուն մեջը։ Չթափեցի։ Ինձի ըսին. «Մի քիչ կանֆետ-մանֆետ տուր՝ կանցնիս». Ես ալ մեկ-երկու կիլո կանֆետ տվի, աչք գոցեցին։ Մեր ապրանքները պիտի քննվին։ Ես ալ բոլորից շատ վեշ ունիմ։ Քառասուն օր մնացինք քառանտինան։ Հանեցին մեզի, որ պոեզով պիտի Եր—ան երթանք։ Ըսին՝ ամեն մարդ իր ապրանքին զգույշ ըլլա։ Մեզմե մեկը պահակ դարձավ, պոեզին դուռը երկնցած էր, ոտքն ալ թանկ սապոգներ կային։ Ադ մեր փեսա Հակոբն էր։ Գլուխը ներսի կողմը, ոտքերը դուրսի կողմը քնած էր։ Ճանապարհին պոեզը կամացուկ դիք էր բարձրանում։ Մեյ մըն ալ ադ Հակոբին ձայնը լսեցինք. «կոշիկներս հանեցին»։ Ադոնք Վրաստանի գողերն էին։ Արդեն Բաթումի եղած ատեննիս ինձի կանչեցին, հարցուցին. - Ու՞ր կուզես ապրիլ։ Ես ալ ի՞նչ գիտնամ, միայն Էջմիածինը գիտեի, ըսի. - Էջմիածին կուզեմ։ Ինձի Էջմիածին նշանակեցին։ Բարեկամներս ալ Էջմիածին ուզեցին, բայց անոնց Էջմիածին չնշանակեցին, որ իրարու հետ չըլլանք։ Հասանք Էջմիածին։ Տեսան՝ իմ վեշերը շատ են։ Հավաքված մարդիկ ըսին. - Դուն հարուստ ես, եր—ի կուլակ ես։ Ինչու՞ ցիլինդըր գլխարկ ես դրել, կեպի չես դրել։ Ձեռքիդ ինչու՞ թեզբեխ կա, եր—ի պարապ մարդ ես։ Մեզի տուն մը տվին, մտանք մեջը։ Թաղային էր, ով էր՝ չգիտեմ, օր մը մեզի եկավ՝ ընկեր Իսկենդերյանը։ Մենք սուրճ հյուրասիրեցինք։ Ան ըսավ. - Առաջին — վերջին անգամ պատերազմի հաղթանակից հետո Բեռլինում եմ խմել կոֆե։ Ես սկսա ներքին կարգով առ—տուր ընել։ Ժաժգատիլի քարերը ծախել, փողի տեր դարձա։ Օրին մեկը տղային հացի հերթի ղրկեցի։ Անոր տվեր էի հիսուննոց մը։ Հացավաճառը Հայկուշ անունով կին մըն էր։ Տղայիս ձեռքեն դրամը կառնե, կնայի, կըսե. - Էս փողը կեղծ է։ Հոն ալ հերթ պաշտպանող միլիցիա մը կըլլա, տղայիս կառնե միլիցատուն կտանի։ Երեկոյան եկան միլիցեքը, ինձի ալ տարին միլիցատուն։ Գացի։ Ես խամ եմ։ Նոր եկած ենք։ Շատ բան չեմ հասկանում, բայց սեղանին վրա ատրճանակ տեսա՝ մազերս բիզ-բիզ կանգնան։ Միլիցապետն ըսավ. - Ընկեր Տոնիկ, ապարատդ բեր։ - Ի՞նչ ապարատ, - զարմացած հարցուցի ես։ - Կեղծ փողի ապարատը։ - Ես անգրագետ մարդ եմ։ Հայերեն լավ չգիտեմ։ Ես ի՞նչ կարող եմ ընել, որ կեղծ փող շինեմ։ - Գնա՛, բե՛ր, եթե չբերես՝ դու էստեղ չես մնա, - ըսավ միլիցապետը։ Հետո հարցեր տվավ, կյանքս պատմել տվավ։ Ես ալ ըսի՝ դաշնակցութենեն հրաժարվեցա, որ Հայաստան գամ։ - Հա՜, ուրեմն դաշնակցակա՞ն ես։ - Ո՛չ, հրաժարվա՜ծ եմ։ Ես հակառակ եմ եղել, դու՜րս եմ եկել, որ Հայաստան գամ։ Ինձի ազատ արձակեցին։ Երկու օր ետքը գիշերվա ժամը տասներկուսին նորեն եկան միլիցատուն տարին։ Ըսին. - Նստի՛ր, հայրի՜կ, արդարացար. բռնվան կեղծ փող շինողները։ Երեք հոգի բռնված են, իսկ դու ՝ ազատ ես։ Բայց մոտդ ուրիշ փող կա՞։ - Հարյուր հատ հիսուննոց ունեմ։ - Որտեղի՞ց քեզ էդքան փողը։ - Ես երբ արտասահմանում՝ Այնճարում էի, խանութ, ռեստորան ունեի։ Էնտեղից իմ խանութի ապրանքները բերած եմ, ինչ որ իրենք թույլատրած են։ Ադոնք ալ ծախած եմ։ Առին ապրանքս, բայց ինձի կեղծ փող տվին։ Ես ի՞նչ գիտնամ, որ կեղծ փող է։ - Հայրի՜կ, բայց ինչու՞ էիր փողդ պահում։ Էստեղ արտասահման չի, որ փող պահես։ Էստեղ առած փողդ պիտի ուտես, պրծնես։ - Ես փողը հավաքել էի, որ կով առնեմ։ - Էնտեղ ի՞նչ եղած ես։ - Գյուղապետ։ - Հետդ ուրիշ շատ դաշնակցական բերա՞ծ ես։ - Մեզ հետ եկող դաշնակցական չկա, բայց հրաժարվածները կան։ Ինձի որպես արդարացած տուն ղրկեցին, բայց կես գիշերով եկան երեք միլիցիա, մի ղեկավար։ Արթնացանք, անկողիններեն ելանք գիշերանոցներով։ - Հավաքի՛ր վեշերդ, - սկսան ստուգել։ Հրացան են փնտրում, - հրացան ունե՞ս։ - Ես հոն հանձնել եմ դաշնակներուն։ Բերին մի գրուզավիկ, գիշերով բարձեցին, մեզ մեջը լցրին, մեր տանն էր քնել նա— այդ գիշեր իմ թոռնիկս, ան ալ մեզի հետ վերցրին՝ առանց իր ծնողքին լուր տալու։ Հարցրի. - Ու՞ր են տանում։ - Հայրիկ, հեռու տեղ չէ, որտեղ էլ որ երթաս՝ Սովետական երկիր է։ Մի արկղ օճառ ունեի հետս բերած, ըսի՝ աս ալ վերցնենք։ Առին այդ արկղը բախչեն թափեցին։ Ավտոն քշեց։ Տեսանք՝ գիշերով ուրիշ շատ գրուզավիկներ կան։ Քշեցին, ու՞ր կտանին՝ չգիտենք։ Տարին Էջմիածնի կայարանը։ Պոեզին վագոնները՝ լիքը հայեր։ Մեզ ալ լցրեցին։ Ու՞ր պիտի տանին՝ չգիտենք։ Պոեզները պլոմբեցին։ Տավարնի վագոններ են։ Մենք՝ ներսը։ Մի պուճուր աչքի տեղ կա միայն։ Հասկացանք, որ մեզ տանում են կոտորելու։ Տանում են մի օր, երկու օր, երեք օր, շա՜տ օրեր։ Վագոնի մեջ երեք ընտանիք էինք։ Անկյունը կլոր ծակ մը կար։ Յորղանի երեսի կտորը կբռնեինք, որ ուբորնի նստեինք։ Քսաներեք օր գնացինք, հասանք Ալթայսկի կրայ Սովետսկի ռայոն։ Պոեզի վագոնները լիքն էին, ամեն ազգի՝ հազարներով ժողովուրդ։ Իմ բարեկամները՝ երկու փեսաներս՝ ընտանիքներով, հորեղբորս տղան՝ ընտանիքով, բոլորս իրար հետ ենք։ Եկավ ինչ-որ մի ջահել տղա, ըսավ. «Ես ուզում եմ այս խումբը առնեմ»։ Իր ավտոն լցրեց մեզի, տարավ երկրորդ սովխոզ, երկրորդ ֆերմա։ Մեկ ամիս հոն մնացինք։ Մեզնից բացի ուրիշ մարդ չկար։ Պատերազմից հետո տղամարդ չէր մնացել, բոլորը կնիկներ էին՝ նախագահը, հաշվապահը։ Մեզի տուն ալ չտվին։ Արդեն լեզու ալ չգիտենք։ - Աբաժտի՜ (սպասիր), - ասում են։ Էդ իրիկունը հոն մնացինք։ Կինս, մայրս լաց են լինում։ Տեսա, որ մի գրուզավիկ բերին։ Մեզի մեջը լցրին։ Տարին մի տան առաջ կանգնեցրին։ Մեր ունեցածը մեջը լցրին։ Բերին խաշած ձու, բայց հաց չիկա։ Մարդիկ հաց չունին։ - Կուշա՛յ, խորոշո բուդետ, (Կե՛ր, լավ կլինի) - ասացին։ Մենք լաց ենք լինում։ Մեկը ձեռքիցս բռնեց, ըսավ. - Պաշլի (գնացինք)։ Ես վախեցա, թե ու՞ր պիտի տանին։ Տեսա՝ ժողովուրդը կանգնած է։ Անոնք ալ կվախնան, որ իրենց տանում են սպանելու։ Մեզի տարին մի հայաթ։ Մենք յոթը երիտասարդ ենք։ Մեզ քաշքշում են, տանում են գետնի տակը բաղնիք։ Դու մի ըսեր՝ ադոնք ավելով են լողանում։ Հետո տարին աշխատանքի։ Ըսին. - Պլոտնիկ կըլլա՞ս։ Ըսի. «Յոլա կտանիմ»։ Սկսա աշխատիլ։ Ցորեն ցանելու ժամանակը ինձի տարին ցորեն ցանելու։ Ցորենը քաղելու ժամանակ ալ տարին՝ ցորեն քաղելու։ Ես կյանքումս չեմ աշխատել։ Սկսա լալ։ Ինձ ու իմ տղային՝ քսաներկու տարեկան Գաբրիելիս, ուղարկեցին անասուններ արածացնելու։ Տղաս չդիմացավ ինֆարկտ եղավ, մեռավ։ Հոն վեց ամիս մնացինք։ Քառասուն հատ դիմում գրեցի Մոսկվա։ Պատասխանը միշտ մերժված կըլլար։ Վերջապես օր մը «ազատականը» եկավ։ Ոչխար մորթեցի, բոլորին հրավիրեցի, կերան, խմեցին, քեֆ արեցին, մեզի բարի ճանապարհ մաղթեցին։ Եկանք Հայաստան։ Ես ուզեցի դիմում գրել՝ գիտնալու համար, թե ինչու՞ ինձի աքսորեցին, չէ՞ որ ես Հայաստանի՜ս համար էի եկած։ Ինձի կանչեցին դիմումիս պատասխան տալու, ըսին. - Հայրի՜կ, դու աքսորված չես եղած։ - Ինչպե՞ս չէ, ես յոթը տարի եմ աքսորված եղել։ Ստալինի վրա թողին։ Ըսին. - Քեզի փող տանք։ Ըսի. - Ես փող չեմ ուզում։ Աքսորի մեջ տղաս ջահել-ջահել մեռավ, կինս հիվանդացավ, հարսը թոքերից հիվանդացավ, իմ աչքերս չեն տեսնում, ականջներս չեն լսում, առողջություն չի մնացել։ Ինձի թոշակի անցուցին։ Ուզեցի տուն շինել։ Հողամաս չտվին Մեռելաշենում կամ Ախպարաշենում։ Հոն հայրենադարձեր շատ կային։ Ադտեղը հիմա Արարատյան զանգված կըսեն։ Մեզի ըսին. «Կաշառք տուր՝ կհամաձայնվին»։ Տղաս առավ տուփ մը կարագ, տարավ անոր տունը։ Կնիկը կարագը առեր է։ Մեզի աստեղեն՝ Շահումյանեն հողամաս տվին։ Տուն շինեցի երկու հարկանի։ Եկան թե՝ պիտի տունդ քանդենք։ - Ես շինեմ, դուք՝ քանդե՞ք, - ըսի։ Քաղսովետից կանչեցին, ըսին. - Ինչու՞ երկու հարկ ես շինել, ի՞նչ փողով ես շինել։ - Կնիկիս զարդերով, - հետերնիս բերած էինք քսանչորս հատ ոսկե ապարանջան։ - Ու՞ր են ցեմենտի, քարի դոկումենտները։ Կանչեցին քաղկոմ, ըսին. - Դուք աքսորվել եք 1949 թվին, վեց հոգինոց ընտանիքով աքսորվել եք — ազատվել 1956 թվին։ Դուք արդարացված եք։ Բայց սիրտս կոտրված չէ։ Հիմա ալ, աս իմ քյասիբությանս մեջ՝ գոհ եմ։ Ես ազգասեր եմ հիմա՛ ալ, վա՛ղն ալ։ Կուզեմ, որ մեր երկրի ղեկավարությունը լա՜վը ըլլա։

160 (160). ԱՍԱՏՈՒՐ ՍԱՀԱԿԻ ՍՈՒՊՈՒԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) 1914 թվին Թուրքիան ընդհանուր զորակոչ արեց։ Հորս, հորեղբորս, նրա տղաներին բանակ տարան, բայց լսեցինք, որ բոլորին Օրդուի անապատներում սպանել էին։ Հորս, Մովսես ամմոյին, Խաչեր ամմոյին տարել էին Օրդուի անապատը ու սպանել։ Հորեղբորս մի տղան աչքով տեսել էր, ինքն ալ իբր մեռած է ձ—ացել, ամմա հետո փախել էր, ոտքով եկավ հասավ Մուսա լեռ։ Մեր ազգությունից հինգ տղամարդ թուրքական բանակում զոհվեց։ Հայերի աքսորը սկսվել էր Զեյթունից։ Պատվելի Անդրեասյանը աքսորվածներուն մեջեն դուրս էր եկել, եկավ հասավ Մուսա լեռ։ Մերոնք ընդհանուր ժողով ըրին, մանավանդ յողունօլուքցիները, որոշեցին լեռը բարձրանալ։ Գյուղերի հավերը, անասունները, ինչ որ կարող էին՝ լեռ բարձրացրին։ Էշերին, շուներին մորթեցին, որ ձայն չհանեն։ Կռիվը սկսավ։ Մերոնք վեր—ում՝ Ումարի դաշտեն կկռվեին թուրքերուն դեմը։ Մեր տղերքը չտեսնված կկռվեին։ Մեկ ալ թուրքերը եկան մոլլային հետը։ Մեր տղերքը ըսին՝ թող մոտենա՝ խփենք։ Մոլլան ասաց. - Հայու զենքը թուրքի վրա չի բարձրանար։ Մերոնք որսորդական հրացանով խփեցին, մոլլան սատկավ։ Թուրքերը փախան։ Մենք փոքր տղաներ էինք, մեզի «թելեֆոնի տղաներ» կըսեին, քանի որ խաբար կտանեինք կռվողներուն։ Մի քանի անգամ ուժեղ կռիվ եղավ։ Եսայի Յաղուբյանը պահեստային բրիգադ ուներ, որտեղ որ ուժեղ կռիվ կըլլար, հոն օգնության կերթար։ Ինքը փոքր ամերիկյան հրացան ուներ, Դըմլաքյան Պետրոսն ու Դուդաքլյան Պետրոսը իր հետ կկռվեին։ Իսկ Մանուշակ Նաշալյանը սափորով ջուր կտաներ կռվողներուն — լուր կտաներ, որ որտեղ նեղ վիճակ է՝ Յաղուբյանը օգնության հասնի։ Մեր ժողովուրդը հացի նեղություն ունեցավ, զենքը, փամփուշտն ալ սկսան պակսիլ։ Ծովի կողմը վերմակի երեսներ կախեցին՝ վրան Կարմիր խաչի նշանով։ Քանի մը օր վերջը «Կիշեն» նավը եկավ։ Մեր Ղըլըբուշ Կըրըկյանը լողալով գնաց, նամակ տարավ, որ գան մեզի ազատեն։ Նավին կապիտանը ըսեր է. «Վեց օրեն կուգամ»։ Հինգերորդ օրը նավը եկավ։ Կիներն ու երեխաները նավ բարձրացան, հետո՝ կռվողները։ Նավի վրա միայն մեզ առին, ուրիշ ոչ մի բան չվերցուցին։ Մերս գդալ մը տվավ, որ հետս վերցնեմ։ Ֆրանսիացի զինվորը գդալս ծովը նետեց։ Ես ուզեցի ծովին մեջեն գդալս առնել՝ չթողեցին։ Պետրոս Դուդաքլյանը — Մարկոս Սնապյանը մնացին լեռը։ Անոնք մեկ ամիս վերջը եկան Պորտ Սայիդ։ Պորտ Սայիդը Սուեզի ջրանցքին քովն է։ Մեզ հոն տարին, չադրներին տակը ամեն ինչ պատրաստել էին մեզի համար՝ —՛ ուտելիք, —՛ հագնելիք։ Մեր վեց գյուղերը առանձին-առանձին թաղեր տեղավորեցին։ Դպրոց բացին, հիվանդանոց բացին, հեչ նեղություն չքաշեցինք։ Չորս տարի հոն մնացինք։ Վերջն ալ նորեն Մուսա լեռ գացինք։ Տեսանք՝ ամեն ինչ քանդ ու խարաբ։ Սկսանք նորեն շինել, մշակել հողը, աճեցնել բերքը։ Վերջն ալ 1939 թվին Այնճար տեղափոխվանք։ 1947-ին ալ Հայաստան եկանք։

  • Վերապրողը քրդախոս է, հայերեն գրեթե չգիտի։ Թարգմանել ենք հարազատների օգնությամբ:

161 (161). ՊԵՏՐՈՍ ՍԱՐԳՍԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ, ՀԱæԻ ՀԱԲԻԲԼԻ Գ.) Հայրիկիս թուրքական բանակ էին տարած, ամմա անիկա փախստական եղավ, ալ ճամփաները կտրեցին, մենք Մուսա լեռ չկրցանք բարձրանալ։ Քսան տուն էինք մեր գյուղեն, տարան աքսոր։ Մի թուրք ժանդարմ կար, պապայիս ապտակ տվավ։ Հայդե՜, ոչխարի հոտի պես մեզ քշեցին։ Որոնտես գետը անցանք, գիշեր էր, մեզի թողին, որ հանգստանանք։ Կին մը հոն տեղը զավակ բերավ։ Առավոտը նորեն սկսանք քալել։ Անտիոք քաղաքը անցանք։ Անի Քրիստոսեն երեք հարյուր տարի առաջ է կառուցված։ Անտիոքեն դուրս եկանք, քրոջս գողացան, մեզի թալանեցին։ Հասանք Համմա։ Կիզիչ ար—ին տակը, տաք քարերուն վրա, ըսին՝ հոս պիտի մնաք։ Ժողովուրդը յորղաններուն երեսներով չադըր զարկավ, տակը մտավ։ Ար—ը վառում էր։ Սոված, ծարավ, հոգնած, հիվանդ, ալ ինչ ուզես՝ կա։ Մարդ մը կտոր մը հաց պոռում էր, մարդուն առին, տարին ողջ-ողջ փոսին մեջը նետեցին թուրքերը։ Հայրս մեզի տարավ քաղաք։ Տուն բռնեց, որ ապրինք։ Ամմա հոն ալ մունետիկ եկավ, սկսավ կանչել՝ ում տունը որ հայ գտնվի, անոնց ալ պիտի աքսորենք։ Հայդե, ուղտեր բերին, աս անգամ մեզի Հոմս տարին։ Մեր ընտանիքեն շատերը մեռան։ Թալեաթը Ստամբուլեն æեմալին, որը Դամասկոսին նահանգապետն էր, հրաման կուտա՝ փողոցները շուն մը չպիտի մնա։ Այսինքն՝ հայերուն պետք է ոչնչացնեք։ Բայց նա խորամանկություն ըրավ՝ փողոցի շուներուն սպանեց, իսկ հայերուն ալ ըսավ՝ ձեր անունները փոխեցեք, իբր թե թուրք եք դարձած։ Այդպիսով մենք ազատվանք, իմ անունս Աբրահամ էր՝ դարձա Իբրահիմ, մայրս՝ Ֆաթմա, քույրս՝ Այշա։

162 (162). ԻՍԿՈՒՀԻ ԿՈՇԿԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Երբ դալալը մեր գյուղը՝ Յողուն-օլուք էկավ, կանչեց, որ աքսոր պիտի էրթանք, ես ադ ժամանակ աղբյուրը ջուրի գացած էի։ Լալով տուն էկա։ Տեսա՝ իրար անցած էին բոլորն ալ։ Թենջիրեները լիքը՝ ճաշերը մեջը եփած, թողինք, բարձրացանք լեռը։ Լեռին վրա տղամարդիկ կռվան։ Շատ կռվան։ Գնդակները մեր գլխուն վրայեն կերթային-կուգային, մենք ողջ մնացինք։ Մի օր մեր տեղացի մի մարդ թուրքերուն Դամլաջըքի մեթարիսներուն՝ դիրքերուն ճամփան էր սորվեցնում, մեր տղաները անոր լեզուն կտրեցին, ականջը կացինով խփեցին կտրեցին, քարերը վրան լեցուցին՝ կույտ եղավ, լեռան վրա մինչ— հիմա կա եր—ի։ Աղե՛կ ըրին։ Ինչի՞ պիտի դուշմանին ցույց տար մեր ճամփան։ Արդեն թուրքերը մի քսան հայու բռնել, թուրքացրել էին երեխեքին։ Հազարներով թուրք եկավ մեզ վրա։ Մենք չհանձնվանք։ Վերջը ճերմակ յորղանի երեսները բայրուղ բացեցինք, քովն ալ կրակ վառեցինք։ Արդեն որոշել էինք մենք մեզի ծովը նետել՝ քարերուն, ժայռերուն վրայեն։ Ախպերս սկսավ լալ. - Մամա՜, չերթանք, մեզի ծո՜վը պիտի թափեն։ Ութ օր վերջը ֆրանսական նավեր էկան, դեմերնիս կայնան։ Ֆրանսացիները պզտիկ նավակներով էկան-էկան, մեզի տարին մեծ նավերուն մեջ։ Ամեն բան թողինք լեռը։ Միայն ջաներնիս ազատեցինք։ Իմ հերը՝ Հայրապետ Պոլիսյանը, ճամփաները կպահեր, իջանք ծովին քենարը… Եսայի Յաղուբյանը, որ մերին կնքահայրն էր, ամենեն վերջը նավ մտավ։ Որ ամենքը մտան նավ, նավուն մեջեն դուլբինով նայեց կապիտանը, որ թուրքերը մեր Յողուն-օլուքը լցվել են։ Էդպես անցանք գնացինք Պորտ Սայիդ։ Ետքը չորս տարիեն նորեն Մուսա լեռ գացինք։ 1939-ին թուրքերը նորեն եկան։ Աս անգամ մենք Այնճար գնացինք։ 1946-ին Հայաստան եկանք, որ թուրքերեն ազատվինք։ Մեզ Մասիսում տեղավորեցին։

163 (163). ԳՐԻԳՈՐ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1903 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Գյուղում մեծ իրարանցում էր, բոլորը խառնվել էին իրար։ Պատերազմի տարիներ էին։ Ես արդեն տասներկու տարեկան էի — շրջապատիս անցուդարձից բավական բան հասկանում էի։ Գյուղում կառավարության ներկայացուցիչները հաճախ գալիս էին զանազան հաշվառումներ կատարելու՝ զինակոչիկներին, անասունները, բերքը — այլն։ Արդեն 1914 թվականի աշնանը ընդհանուր զորակոչ հայտարարվեց, — զենքի կոչեցին տասնութից մինչ— քառասունհինգ տարեկան բոլոր այր մարդկանց՝ բացի քահանաներից ու սարկավագներից։ Ժողովուրդը լուրջ մտահոգության մեջ էր։ Ովքեր չէին ուզում գնալ բանակ, քառասուն–հիսուն ոսկեդրամ փրկագին էին տալիս, բայց մի քանի ամիս անց նորից էին գալիս զորակոչի — նորից նույն փրկագինը — այլն, այնպես որ, միայն մի քանի տղամարդ կարողացավ մնալ գյուղում։ Մենք ունեինք մի ուսուցիչ՝ պարոն Արոյանը, որ համարյա ամեն օր մեր տուն էր գալիս, հորս մոտ՝ որպես քահանայի ու քիչ թե շատ բանիմաց ու հյուրընկալ մարդու։ Պարոն Արոյանը լուրեր էր տալիս թերթերից, դեսից–դենից ու երկար զրույցի բռնվում զանազան հարցերի շուրջ։ Մեր տանը հաճախ գյուղի ավագանին էլ էր հավաքվում — մինչ— ուշ գիշեր քննարկում էին տեղական ու միջազգային ամենատարբեր հարցեր։ Ես էլ մի անկյունում խցկված՝ լսում էի։ 1915 թվականի մայիս ամիսն էր։ Պարոն Արոյանը սովորականի նման եկավ մեր տուն, բայց սովորականից շատ ավելի մտահոգ։ Հայրս այդ պահին զբաղված էր կողով հյուսելով։ Պարոն Արոյանը այդ նկատելով՝ ասաց. – Տե՜ր հայր, երկաթե կողով հյուսիր, եղեգնյա կողովն այլ—ս մեզ պետք չի լինի։ Հայրս զգաց նրա հոգեկան խռովքը, զգաց, որ ինչ–որ լուրջ բան է տեղի ունեցել։ Հետո զրույցի ընթացքում պարոն Արոյանը մանրամասնորեն պատմեց իր հավաքած տեղեկությունների մասին։ Արդեն ասեկոսներից ժողովուրդը տեղյակ էր, թե տարբեր գյուղերում ու շրջաններում մարդիկ տեղահանվում ու քշվում էին դեպի անապատները, ենթարկվում զանազան տանջանքների, թե ինչպես աքսորականների հսկա թափորները ճանապարհին «մաշվում» էին, հաճախ բոլորովին անհետանում՝ ինչպես ամռանը սարերից եկող առվակը կիզահար անապատում։ Մինչ այդ մի քանիսն էլ հավաքվեցին ու երկար քննարկում էին գյուղացիների ապագան, փրկության հնարավոր ելքերը։ Զորակոչվածները երբեք էլ զենք չէին տեսնում, այլ գերմանական հրամանատարության ներքո աշխատում էին … երկաթուղու շինարարությունում՝ սոված–ծարավ, տանջահար լինում։ Ոմանք չէին դիմանում ու մեռնում էին։ Շատ զորակոչիկներ փախչում էին բանակից ու հասնում գյուղ, մնում էին թաքնված։ Ոստիկանները գտնում էին դասալիքներին ու նորից վերադարձնում բանակ։ Այս դասալիքները հետագայում մեկական «կայծեր» դարձան Մուսա լեռան ինքնապաշտպանության կազմակերպման գործում։ Սրանք իրենց փախուստի ճանապարհին հանդիպել են աքսորականների թափորներին, ականատես են եղել նրանց անպատմելի տանջանքներին։ Այդ դասալիքներից մեկն էլ իմ Սերոբ հորեղբայրս էր, որ արդեն երրորդ անգամ էր փախել բանակից։ Սովորականի նման մեր տանը հավաքվել էին տարեցները — ագահությամբ լսում հորեղբորս։ Վերջինս խոր հուզմունքով պատմում էր, թե ինչպես հայ երիտասարդները աշխատանքային գումարտակների դժոխային պայմաններում անշնչանում էին մեկ առ մեկ։ Պատմում էին, թե ինչպես թուրք հսկիչները բրտորեն տանջահար էին անում աքսորյալ կանանց, որոնցից շատերը շուտով մեռնում էին։ Այդ թափորները հազիվ էին հասնում անապատները — ճանապարհին խոշտանգումներից բոլորովին հալվում։ Հորեղբայրս, երեսունհինգ տարեկան, այնպիսի կրքով ու անմիջականորեն էր պատմում իր իսկ աչքով տեսածները, որ ներկաներից շատերը խոր զայրույթով լցված հաճախ ընդհատում էին նրան՝ կյանքի գնով վրեժ լուծելու իրենց վճռականությունը, ոչ մի դեպքում գաղթի դուրս չգալու իրենց անմիջական որոշումն արտահայտելու համար։ Ոչ ոք չէր հավատում կառավարության խոստումներին, թե՝ ժողովրդի անվտանգությունն ապահովվելու է, թե՝ գաղթը ժամանակավոր է, շուտով հնարավոր պիտի լինի տուն վերադառնալ — այլն։ Վերջում հորեղբայրս հաստատորեն եզրակացրեց. – Այս իմ տեսածներից հետո ես վճռականորեն որոշել եմ գաղթի չգնալ, լեռ բարձրանալ ընտանիքովս՝ այնտեղ եղած մյուս գյուղացիների հետ կռվելու մինչ— վերջին շունչս, ընտանիքս իմ ձեռքով սպանել, բայց չհանձնել թուրք վայրագներին։ Դուք ինչպես կուզեք՝ այնպես էլ արեք, Աստված ձեզ հետ, բայց ես արդեն հաստատ որոշել եմ՝ լեռ պիտի բարձրանամ։ Այս ասելով հորեղբայրս կտրուկ վեր կացավ ու գնաց իրենց տուն։ Ասես բոլորը քարացել էին իրենց տարտամ մտորումների մեջ։ Ո՞րն էր ճիշտը՝ լեռ բարձրանալ, անհույս կռվել մինչ— վերջ՝ միայն բարբարոսներին հանձնված չլինելու համար, ամբողջությամբ ոչնչանալ թշնամու շրջափակման մե՞ջ, թե՞ ճանապարհին փախուստի ինչ–որ հնարավոր միջոցի հույսով գաղթի դուրս գալ։ Շրջանի գյուղերից արդեն ահագին ժողովուրդ բարձրացել էր լեռ, շատերն էլ բարձրանում էին դեռ։ Թուրք զինվորներն այդ ամբողջը տեսնում էին, բայց առանձնապես կար—որություն չէին տալիս, այն հաշվով, որ մի բուռ ժողովուրդ է, ի՞նչ պիտի կարողանա անել, ինչպես բարձրացավ, այնպես էլ պիտի իջնի։ Շրջանի պարետային կայազորը ժողովրդի լեռ բարձրանալը պարզապես ծիծաղելի էր համարում ու սառնորեն դիտում անցուդարձը։ Կառավարությունը բնականորեն մտածում էր, թե ինչ էլ լինի, մի—նույն է, միշտ էլ կարելի է ամենաշատը որսորդական հրացաններով զինված ամբոխի հախից գալ։ Վերջապես հայրս մեծ դժվարությամբ խզեց ճնշող լռությունը. – Ոչ ոք չի կարող պատճառ ու պատասխանատու լինել ուրիշի համար։ Լեռ բարձրացողների ապագան պարզ է՝ պիտի կռվեն մինչ— վերջ, հետո՝ թուրքերը մեծ ուժով պիտի պաշարեն լեռը — կամ թշնամին պիտի ջարդի բոլորին, կամ պաշտպանվողներն իրենք իրենց վերջը պիտի տան։ Գաղթի դուրս եկածների վիճակն էլ մխիթարական չէ, բայց ճանապարհին ով ինչպես կարողացավ փրկվել՝ փրկվեց, գոնե փրկվողներ կլինեն։ Այնպես որ, ամեն մարդ իր անելիքն ի՛նքը թող որոշի։ Բոլորը կամաց–կամաց ցրվեցին գլխիկոր, առանց մի խոսք անգամ ասելու՝ կարծես լեզունին կապ էր ընկել։ Ես իմ մեջ որոշել էի նույնպես լեռ բարձրանալ ու կռվել. վաղուց լցվել էի ատելությամբ ու վրեժխնդրությամբ։ Արդեն այլ առիթներով հայրս բազմիցս ասել էր, որ ինքը նախանձում է իր եղբորը, որ նա ազատորեն կարող էր վճռել իր անելիքը, իսկ ինքը, իր քահանայական ս— վեղարով, իրավունք չուներ հակառակ գնալ ժողովրդի մեծամասնության կամքին, — ինչու չէ, պարտավոր էր որոշ ուղղություն էլ հենց ինքը տալ, քանի որ միշտ ժողովրդի հետ էր, ժողովրդի մեջ, գյուղի ու շրջանի պատասխանատուների ու ավագանու հետ։ Խիստ մտահոգիչ էր նա— այն իրողությունը, որ Սասունից երկար ժամանակ ոչ մի լուր չկար, Զեյթունը դատարկվել էր, Քեսաբի ժողովուրդը որոշել էր գաղթել։ Հայրս միշտ մտածում էր, թե ի՜նչ հրաշք կարող էր լինել, որ լեռ բարձրացածները որ—է կերպ փրկվեին։ Մի—նույն է, թուրքերը ծայրահեղ դեպքում երկար պաշարումից հետո, վաղ թե ուշ սովահար կանեին ողջ մնացածներին։ Իսկ գաղթի ճանապարհին որոշ ձեռներեցներ ու ճարպիկներ գուցե մի հնարք կգտնեին՝ գաղթականների թափորից մի կերպ ճողոպրելու։ Իհարկե, հորս հետ համակարծիք էին նա— ուրիշներ — այդպիսի մտածումների հետ—անքով գյուղացիներն ընկել էին մոլոր տարակուսանքի մեջ, համարյա ամեն ինչ տեղի էր ունենում տարերայնորեն։ Այնուամենայնիվ մեր ընտանիքը որոշել էր բարձրանալ լեռ։ Գիշերը, երբ հայրս ժողովի էր դեռ, մայրս մի ձեռք անկողին շալակին, քույրս՝ զանազան իրերով ծանրաբեռնված, ես էլ մի կողով ձեռքիս՝ մի խումբ կազմած ճանապարհ ընկանք դեպի Սերոբ հորեղբորենցս տուն, որպեսզի նրանց հետ լեռ բարձրանանք։ Հասանք հորեղբորենցս ու սպասում էինք դարպասի մոտ՝ մինչ— նրանք էլ դուրս կգային։ Այդ միջոցին՝ հայրս տուն վերադարձին մեզ հանդիպեց ու բարկացավ, թե ինչու իրեն չենք սպասել։ Խիստ ջղային վիճակում էր, կարգադրեց, որ անմիջապես տուն վերադառնանք՝ ասելով, թե վերջնականապես որոշվել է գաղթի դուրս գալ, քանի որ արդեն Քեսաբն էլ է դատարկվել։ Ես ներքուստ վառվում էի ու ափսոսում, որ դեռ շատ փոքր եմ, չեմ կարող հակառակվել. լուռ ու մունջ պետք է ենթարկվեի ծնողքիս կամքին։ Գյուղից դուրս գալով՝ առավոտյան հայրս կանչվել էր կայազորի պետի մոտ՝ դպրոց։ Կեսօրն անց վերադարձավ՝ իր հետ բերելով մի էշ։ Հայրս կարգադրեց առաջին անհրաժեշտության իրերը պատրաստել գաղթի դուրս գալու համար։ Ինքը որսորդական հրացանն ու մի քանի բան վերցրեց գնաց դպրոց։ Կարգադրվել էր ամեն տեսակի զենք, ինչպես նա— այն ամենը, ինչ գյուղացին հարկ կհամարեր պահել մինչ— գաղթից վերադառնալը, բերել եկեղեցի։ Նույնիսկ պատվիրվել էր ամեն ինչի վրա տիրոջ անունը գրել։ Ի՜նչ վեհանձնություն, վստահություն ներշնչելու ինչպիսի՜ հնարամիտ եղանակ։ Կայազորի պետը նույնիսկ տեր Մարկոսին կարգադրել էր բոլորի պահվելիք իրերը տեղավորելուց հետո եկեղեցու դուռը կողպել ու բանալին վերցնել իր մոտ (կայազորի պետն իբր հաշվի է առել տեր Մարկոսի տան անմիջապես եկեղեցուն մոտ լինելը)։ Ար—ամուտին քիչ էր մնացել, երբ ոստիկաններն արդեն շտապեցնում էին պատրաստվել՝ ճանապարհ դուրս գալու։ Հայրս ինձ նստեցրեց էշին բարձած անկողինների վրա, մեր ընտանիքը, մյուսների նման, շարժվեց դեպի եկեղեցի։ Մեզ միացավ նա— Սարգիս հորեղբորս ընտանիքը, — մեր տասներեք հոգուց բաղկացած խումբն ուղղվեց դեպի Կալեր։ Կալերում արդեն ամբողջ գյուղն էր հավաքվել, ամենուրեք լաց ու կոծ էր լսվում, աղմուկ ու ժխոր… – Լռությու՛ն, – գոռաց ուղեկցողների պետը. – Առա՜ջ… առանց աղմուկի… Եվ ամբոխի մեջ խլրտուքն ընկավ, մարդկանց քարացած կույտը գետի պես սկսեց հոսել դեպի շրջանային կենտրոն՝ Լ—շիե։ Արդեն ար—ը մայր էր մտնում։ Հանկարծ լսվեց տեղի կայազորի՝ գյուղում ու շրջապատում ցրված զինվորների զորահավաքի փողերի ձայնը… Խուլ աղմկող թափորի մարդկանց մի սարսուռ պատեց, ու նորից տիրեց լռություն։ Հարթավայրում ճանապարհն անցնում էր Թաթերի գյուղի միջով։ Գլխաշորով փաթաթված կանայք անաղմուկ լաց էին լինում, մինչ ապշահար փոքրիկ երեխաները կախ ընկած նրանց փեշերից՝ զարմանքով դիտում էին տխրամոլոր, տարօրինակ ու խառնիճաղանջ «շքերթը», որ գնում էր հորիզոնում լուծվելու՝ անորոշության մեջ կորչելու… Ով էր պատկերացնում ու հասկանում, թե ի՜նչ ողբալի, ահավոր ու անիրավ սպանդ էր կատարվում պետական մասշտաբով «ժողովրդավար», «զարգացած», «առաջադեմ» երկրների աչքի առաջ, նրանց մասնակի հովանավորությամբ ու քաջալերանքով —, իհարկե, մեղսակցությամբ։ Շրջկենտրոնի փողոցներով անցնելուց հետո, կեսգիշերին մոտ հասանք զորանոց։ Բեռներն ու շալակներն իջեցրինք՝ հանգստանալու — բոլորովին հոգնած լինելով՝ հոգեպես ու ֆիզիկապես, շատ շուտով քնեցինք։ Այսպես անցավ մեր երթի առաջին օրը։ Առավոտ նախաճաշեցինք բացարձակ անտրամադիր, ուղղակի սովածությունը հագեցնելու համար։ Ոմանք շտապեցին շրջկենտրոն (մոտ կես ժամվա ճանապարհ)՝ ուտելիք բերելու։ Հետ—եցին անորոշ սպասումի տանջալից ժամերը։ Մեծահասակները համարյա անելիք չունենալով՝ քննարկում էին օրվան վերաբերող զանազան հարցեր, փոքրերն էլ կա՛մ խաղում էին, կա՛մ մեծերի զրույցին հետ—ելով՝ մեկ սրա բերանին էին նայում ապշահար, մե՛կ՝ մյուսի։ Կեսօրն անց կարգադրվեց հավաքվել ու պատրաստվել մեկնելու։ Հայտարարվեց, որ տղամարդիկ անմիջապես պետք է հանձնեն կայազորին իրենց մոտ եղած դանակները, մկրատ կամ զմելի —, իհարկե, որ—է հրազեն, որ պատահաբար մնացած կարող էր լինել։ Հայտարարվեց, որ խուզարկություն է լինելու, հրամանին չենթարկվողները խստիվ պատժվելու են տեղնուտեղը՝ առանց դատ–դատաստանի։ Հավաքեցին ամեն կասկածելի իր, այնպես որ, ժողովուրդը դարձավ բոլորովին անվտանգ մի ամբոխ՝ նույնիսկ զինված մի երեխայի քմահաճույքի առարկա։ Մայրամուտին մոտ հրահանգվեց պատրաստվել մեկնելու։ Եռուզեռն սկսվեց։ Իրերը բարձեցին էշերին ու միմյանց շալակը։ Հայրս ինձ նորից դրեց իշու վրա բարձած անկողիններին, քրոջս, որ ինձնից մի երեք տարով մեծ էր, կարգադրեց իշու համետի փոկից պինդ բռնել, որ մթանը հանկարծ չլինի թե միմյանց կորցնենք։ Եվ այսպես, կարավանը ճամփա ընկավ դեպի Անտիոք՝ շրջանի խոշորագույն քաղաքը։ Այսպես էլ ավարտվեց մեր ոդիսականի երկրորդ օրը։ Ամբողջ գիշերը գնացինք տարտամ ու գլխիկոր։ Իշու վրայի անկողիններին նստած, համեմատաբար հանգիստ լինելով, երբեմն ես ննջում էի։ Մեծ դժվարությամբ անցանք Որոնդեսի երկու վտակները՝ մեծ ու փոքր Գարաչայները, որոնք հոսանքի մեր ճանապարհը հատող մասում քսան–երեսուն մետր լայնություն — մոտ կես մետր խորություն ունեին, — կամուրջ էլ չկար։ Ցերեկով դժվար էր այդ քարքարոտ գետակներն անցնելը, ուր մնաց գիշերը, այն էլ՝ շալակներով բեռնավորված, երեխաներով ու ծերերով։ Առավոտ, մոտ ժամը իննին–տասին հասանք Անտիոք։ Այն հիմնականում փռված էր Որոնդեսի ձախ ափին։ Մենք մնացինք գետի համարյա ամայի կողմում, որտեղ դպրոցն էր — գերեզմանատունը։ Ժողովուրդը տեղավորվեց դպրոցի ներսն ու դուրսը, ինչպես նա— գերեզմանատան մոտակայքում։ Որոշ ժամանակ անց պատանիներին ու մեծահասակ տղամարդկանց հավաքեցին ու խցկեցին դպրոցի առաջին — երկրորդ հարկի երկու սենյակները (արդեն միջին տարիքի տղամարդ չկար, բոլորին տարել էին բանակ)։ Նորից ստուգում ու խուզարկություն։ Շուտով ժողովրդի մեջ տարածվեց «կոտորելու» շշուկը։ Բոլորն իրար անցան, լաց ու կոծ, խուճապ։ Նույնիսկ մի կին ուզեց իր գրկի երեխային գետը գցել… հասան ու խանգարեցին… Մի քանի ժամ հետո տղամարդկանց բաց թողեցին։ Կարծես նոր շունչ եկավ ժողովրդի վրա։ Ի՜նչ հուզիչ տեսարան… Կարծես տարիների բաժանումից հետո նոր էին միմյանց հանդիպում… Շատ չանցած նորից ճանապարհ ընկանք։ Մոտ ար—ամուտին հասանք Անտիոքի Հարբիե կոչված ջրառատ ու հաճելի զբոսավայրը, բայց առանց կանգ առնելու շարունակեցինք մեր ճամփան մի նեղ կիրճով… Եվ ավարտեցինք մեր ուղ—որության երրորդ օրը… Ար—ը հորիզոնից մոտ երկու գրկաչափ արդեն բարձրացել էր, երբ հասանք մի հարթավայր, տիպիկ անապատային։ Կլիման էլ իրեն խիստ զգացնել էր տալիս ծովամերձ շրջանի բնակիչների համար։ Ար—ն ասես խանձում էր։ Բոլորս էլ շատ էինք նեղվում շոգից։ Ուղեկցող ոստիկաններն իհարկե գիտեին ուր են տանում մեզ՝ ոչ դրախտ…։ Իսկ մենք իզու՜ր էինք հանգիստ ու ապահովություն երազում։ Անմիջապես լուր տարածվեց, թե տեր Մարկոսի հայրն ու մայրը չկան։ … Մեր առաջին զոհերը, այսինքն՝ մեր գյուղացիներից. մյուս գյուղերի խմբերից լուր չէինք ունենում։ Եվ այսպես օրեր, իրար հաջորդող, անորոշ երթի մեջ, դեպի Սիրիական անապատի խորքերը… Մի երեկո հասել էինք կիսավեր Մըդըկ բերդի ստորոտը, որտեղ մոտ քսան մետր տրամագծով մի լճակ կար։ Անասուններն այդ լճակում էին հագեցնում իրենց ծարավը՝ մտնելով ջուրը — ամբողջությամբ պղտորելով այն։ æրի ուրիշ ոչ մի աղբյուր չկար։ Մենք նույնպես խիստ ծարավել էինք — ստիպված այդ լճակից պիտի օգտվեինք։ Մարդիկ թաշկինակ կամ այլ լաթի կտորների օգնությամբ սկսեցին քիչ–քիչ իրենց ծարավը հագեցնել։ Ես էլ նույնը փորձեցի։ æուրը ոչ միայն պղտոր էր, այլ— ամբողջությամբ լեցուն էր զանազան զեռուններով։ Հազիվ կարողացա լեզուս թրջել, խմել՝ անհնար էր։ … Ար—ը մայր էր մտնում. ժողովուրդը հանգստանում էր։ Մի անկյունից լաց ու կոծ լսվեց… Մանկական ընկերոջս՝ Հակոբ Բալջյանի մոր մահվան լուրը տարածվեց։ Կեսօրվա տապին չդիմանալով՝ խեղճ կինն ընկել էր ճանապարհին … ու այդպես էլ չէր կարողացել վեր կենալ… Մեր երթը տ—ել է երկու–երեք շաբաթ։ Սեպտեմբերի սկզբներին հասանք Դամասկոսի ենթակայության Համմա քաղաքի ընդունման–առաքման ճամբար, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ դժոխք…, որը քաղաքից մոտ կես ժամվա ճամփա էր։ Ամենուրեք վրաններ՝ ամենատարբեր գույների։ Նույն ցցից կապված մի քանի պարաններ՝ խաչաձ—, անկարգ։ Կային նա— վրաններ, որոնք ընդամենը մի լաթի կտոր էին հորիզոնական փայտից կապած, մեկ–երկու հոգու համար։ Վրանների այդ կույտը մի իսկական մրջնանոց էր ներկայացնում՝ անփողոց ու ճանճերի ամպերով ծածկված։ Չկար մի վրան առանց հիվանդի։ Պառկած մարդը հիվանդ էր համարվում, որ երկար չէր մնում կենդանի, մահանում էր ու հեռացվում։ Շատերը նստած էին մահանում։ Դիահավաքները, բժշկապետի ուղեկցությամբ, մեծ դժվարությամբ էին խճճված վրանների արանքից տանում մեռածներին։ Ճամբարում հսկողությունը —՛ դժվարացել էր, —՛ թուլացել։ Հիվանդ, համաճարակով համակված ժողովուրդը ի՞նչ կարող էր անել կամ ու՞ր կարող էր գնալ։ Այնուամենայնիվ լինում էին մարդիկ, որոնք ինչ–որ կերպ կարողանում էին ճամբարից դուրս պրծնել ու իրենց գոյությունը քարշ տալ մոտակա գյուղերում։ Հայրս Համմա քաղաքում կարողացավ մի սենյակ վարձել, որը մեզ դրախտ էր թվում ճամբարի համեմատ։ Ոստիկանները հայրիկի տեղը շուտով գտան ու ստիպեցին թաղման կարգ կատարել մահացածների համար։ Չգիտես ի՞նչ դիվանագիտություն էր — ու՞մ հնարքն էր դա։ «Պարտականության» կատարման առաջին օրը հայրիկն այնպես տանջահար էր եղել, որ երբ երեկոյան տուն եկավ շղթայի նման ընկավ անկողին՝ առանց ուտելու կամ խմելու։ Գերեզման կոչվածը խոր, լայն ու երկար մի խանդակ է եղել՝ երկու–երեք հարյուր մեռելների համար, ուր մեռելակառքերով՝ մեռած կամ կիսամեռ մարմինները լցրել են ու կարգադրել «թաղման կարգ» կատարել։ Շրջանում հայրս միակը չի եղել։ Համաճարակը «առատ հունձ» է մատուցել։ Հայրս երկար չդիմացավ, ու մենք չորս–հինգ օր հետո փախանք այդտեղից ու պատսպարվեցինք վրանի տակ, Որոնդես գետին մոտ, երկաթուղային կայարանի մերձակայքում։ Այստեղ էլ երկար չմնացինք՝ խուսափում էինք Հոմս քշվելուց։ Ոստիկանները քաղաքում կամ մերձակայքում հայտնաբերված գաղթականներին ետ էին բերում ճամբար, որպեսզի հետո քշեն Հոմս կամ այլուր։ Ժողովրդի մեծ մասը օգտագործում էր իր բերած պաշարը՝ երբեմն պակասածը քաղաքից բերելով։ Անապատային շոգը, անտանելի ծարավն ու սանիտարական տարրական պայմանների բացակայությունն էին տանջահար անում մարդկանց։ Մի երեկո Հովհաննեսենց Անդրեասը մեզ մոտ էր եկել՝ իր ու ընդհանուր հոգսերից զրուցելու։ Խոսքի արանքում նա պատմեց ինչ–որ հունադավան բնակիչներով մի գյուղի մասին։ Իբր ձմռանն այնտեղ այնքան ցուրտ է, որ տղայի մեզը մինչ— գետնին հասնելը արդեն սառչում է։ Բայց՝ քանի ժողովուրդը քրիստոնյա է, գուցե այդ գյուղում ապրելն ավելի հանդուրժելի լինի։ Հորս միտքը պղտորվեց, առանց այն էլ գոհ չէր մեր տեղից, հաճախ էր խոսում այլ շրջան փոխադրվելու մասին։ Մի երեկո էլ հայրս մի արաբի հետ պայմանավորվեց մեզ օգնելու համար՝ համեմատաբար ավելի ապահով մի տեղ առաջնորդելու նպատակով։ Հաջորդ առավոտ ադամամութին արաբը ներկայացավ իր ավանդական իշուկով, ու ճանապարհ ընկանք դեպի նոր ապաստարան՝ Մուհարդի։ Ամբողջ օրը քայլեցինք մինչ— տեղ հասանք։ Բավական մեծ գյուղ էր՝ ընդարձակ, ամայի անապատում։ Տեղավորվեցինք Աբու էլ Ասիի մի երկարավուն գոմում։ Մարտ ամսի սկզբից չորս հիվանդ կար մեր ընտանիքում՝ հայրս, մայրս, մորական տատս, որ ամուսնուն թողած մեզ էր միացել Համայից, — ես։ Ես ջերմախտով էի վարակված, մյուսների մասին ոչինչ չեմ հիշում։ Ոտքի վրա էին միայն տասնվեց տարեկան քույրս՝ Վարդուհին — երեք տարեկան եղբայրս՝ Անդրանիկը։ Քույրս հազիվ էր հասցնում մեզ՝ հիվանդներիս ջուր մատակարարել. մոտ մեկ ժամվա ճանապարհ էր մինչ— Որոնդես գետը՝ ջրի միակ աղբյուրը։ Մարտի 17-ին հայրս ուղեղի ցնցում ստացավ — մի քանի օրով կորցրեց գիտակցությունը։ Երկու օր հետո Սարգիս հորեղբայրս՝ Մարիամ քրոջ ու Մարթա քենու հետ եկավ մեզ մոտ, չիմացա՝ ինչու։ Հենց այդ օրն էլ մայրս մահացավ։ Դիակը բակում դրեցինք։ Հորեղբայրս, քրոջ ու քենու օգնությամբ, մորս թաղումը կազմակերպեց հաջորդ օրը՝ առանց քահանայի ու թաղման կարգի։ Հայրս բոլորովին չէր զգացել մորս մահը։ Օրեր անց, երբ հորս գիտակցությունը վերականգնվում է, նկատում է, որ մայրս չկա։ Խեղճ հայրս իր հիվանդ վիճակում դառնագին լաց եղավ։ Ես էլ չգիտեմ ինչպես անցավ մորս մահվան առաջին օրը, միայն այն եմ հիշում, որ ամբողջ օրը հեկեկում էի ու լաց լինում, իսկ թաղումը բոլորովին չեմ պատկերացնում, թե ինչպես կատարվեց։ Հորս հիվանդությունն ամիսներ տ—եց։ Դրա հետ էլ մորս բացակայությունը խիստ բացասաբար անդրադարձավ մեզ վրա։ Մենք մեր ցավերի մեջ խճճված՝ համարյա չէինք նկատում մեր շրջապատում տեղի ունեցող անցուդարձը։ Մեր իրարանցման մեջ, մեր անուշադրությունից օգտվելով գողացան հորս ֆարաջան, որի քղանցքին կարված պահված էր տասնհինգ օսմանյան ոսկի։ Մնացինք առանց դրամի։ Կորցրինք տան վարձ վճարելու հնարավորությունը, որի պատճառով մեզ տնից դուրս արեցին։ Ստիպված միացանք ուրիշ երեք–չորս ընտանիքների — ապրեցինք մի այլ գոմում։ Ապրում էինք մեզ հետ բերածը ծայրահեղ խնայողությամբ օգտագործելով — ունեցած դրամը խիստ անհրաժեշտ դեպքում ծախսելով։ Տակավին հայրս չէր ապաքինվել, երբ հավաքեցին քահանաներին ու մենք՝ ես, երեք տարեկան եղբայրս ու տասնվեց տարեկան քույրս, կրկին որբացանք… Մեջներս աշխատող ձեռք չկար, քույրս նախընտրում էր սովամահ լինել, քան թե ձեռք երկարելով մուրացկանություն անել։ Այդպիսով՝ տանը որպես «տղամարդ» ես էի մնացել, ես էլ քահանայի զավակ՝ ո՛չ գողանալ գիտեի, ո՛չ էլ հափշտակել կարող էի։ Մնում էր սպասել Աստծո ողորմածության…։ Հարկադրված դես ու դեն էի ընկնում՝ մի կտոր հաց կամ ուտելիքի այլ մնացորդ ձեռք բերելու համար. ում պատահեր՝ երես էի պնդացնում, խնդրում էի, աղաչում, օրհնում ու Աստծո ողորմածությունը մաղթում…։ Այսպիսով օրվա ընթացքում հազիվ էի կարողանում մի կերպ մեր գոյությունը պահել ու սնունդն ապահովել։ Ընդհանրապես կյանքը խիստ էր դժվարացել նրանով, որ կառավարությունն արդեն հավաքել էր ամբողջ հացահատիկը բանակի համար, — գյուղացին ինքն էլ ապրում էր իր ունեցած–չունեցածով, էլ ու՜ր մնաց, որ մեզ նման անտուն–անտերներին կարողանար պահել–կերակրել։ Մեղադրել չի լինի. ժողովուրդն ինքն ընդհանրապես բոլորովին էլ չար չէր — ոչ էլ լցված էր ատելությամբ՝ մեր նկատմամբ։ Մարդիկ շատ անգամ խղճահարվում էին, բայց ինչ կարող էին անել, երբ իրենք էին կիսաքաղց։ Հաճախ անիծում էին կառավարությանը, պատերազմին պատճառ եղածներին, մեզ տնից–տեղից հանողներին, բայց ի՞նչ օգուտ, մեզնից շատերը սովամահ էին լինում։ Քահանայահավաքից մի քանի շաբաթ անց մեզ մոտ մի թուրք մոլլա հայտնվեց՝ իր օգնական գրագրով։ Մոլլան կարգադրեց հավաքել շրջանում եղած բոլոր գաղթականներին։ Մի տասնհինգ րոպե անց քսան–քսանհինգ հոգի ժողովվեց։ Մոլլան բավական երկար քարոզ կարդաց մեզ, պարզեց մահմեդականության առավելությունները՝ քրիստոնեության նկատմամբ. – Զավակնե՜րս, – ասաց հռետորը, – այսօր դուք մոլորված եք ձեր քրիստոնեական հավատքով։ Քրիստոնեությունը ժամանակին ճիշտ կրոն է եղել։ Դրա համար էլ մենք պաշտոնապես ընդունում ու հարգում ենք ձեր Հազիրեթի Իսային (Քրիստոսին) որպես մեծ մարգարե։ Բայց նրանից հետո եկավ Հազիրեթի Մուհամմեդը — ոչ թե նոր կրոն ստեղծեց, այլ ձեր իսկ աստվածությունն ընդունեց, շատ բաներ ավելացրեց, սրբագրեց ու կատարելագործեց։ Մեկ խոսքով՝ ուղղակի քրիստոնեական հնացած կրոնը բարեփոխեց։ Դրանով մահմեդական կրոնը մեծ առավելություն ստացավ քրիստոնեության նկատմամբ։ Ձեր ամենամեծ սխալն այն է, որ դուք Քրիստոսին ընդունում եք որպես Աստծո որդի… մեղա՜, մեղա՜, մեղա՜… Աստված կին ունի՞, որ որդի էլ ունենա… Դրա համար եմ ասում, որ դուք ուղղակի մոլորվա՜ծ եք։ Արդ մեր կառավարությունը ողորմած է, բարեգութ ու ներողամիտ, — ինձ այժմ քաղցր պարտականություն է տրված ձեզ դարձի՝ իսկական հավատի բերել։ Այժմ, – խոսքն ուղղեց գրագրին, – բա՛ց արա սուրբ մատյանը — արձանագրի՛ նոր մահմեդականների անունները։ Ապա՝ առանց մտածելու ժամանակ տալու, մոլլան նորից դիմեց մեզ. – Ո՞վ է առաջին պատվավոր նոր մահմեդականը։ – Ե՛ս, – գոռաց Պարպուրյան Հակոբը։ – Անունս դրեք Մուհամմեդ… – Աֆերի՛մ, օղլու՜մ, աֆերի՛մ։ Իսկ կնոջդ անու՞նը։ – Աիշա, – կրկին բղավեց Պարպուր Հակոբը։ Եվ այսպես, մեկ ժամվա մեջ — մեկ ժամվա համար քսան–քսանհինգ քրիստոնյա հայեր դարձան մահմեդականներ… Իհարկե մեր շրջանի դավանափոխությունը միակը չէր, — այլ շրջաններում նույնպես տեղի են ունեցել նման արարողություններ։ Նշենք, որ սա æեմալ փաշայի դիվանագիտական հնարավոր խաղերից մեկն էր։ Նա անուղղակի տեղյակ է եղել Հալեպի նահանգապետ փաշայի թաքուն հայասիրությանը։ æեմալ փաշան գիտեր նա—, որ Հաճընցի Կարապետ աղա Կեովտերելյանի գլխավորությամբ ու Հալեպի «Հոթել Պարոնի»* տիրոջ ու մի քանի այլ նվիրյալների աջակցությամբ Հալեպի շրջանում բոլոր գաղթականները ցրվել են, կրոնափոխվել — այդպիսով տասնյակ ու տասնյակ հայեր փրկվել։ æեմալ փաշան այս բոլորը գիտեր, բայց ի հեճուկս կենտրոնական կառավարության, որ—է խանգարիչ միջոց չէր ձեռնարկում։ Հայասեր նահանգապետը կենտրոն զեկուցում է, թե շրջանում գաղթական չի մնացել։ Սակայն հետագայում նահանգապետի գործունեությունը կասկածի տակ է առնվում, — հայասերը փոխարինվում է մի ճիվաղով։ Մուհարդի — Սկելբի գյուղերի բնակիչները հունադավան էին։ Մուհարդիում կային երեք արաբ մեծահարուստ ընտանիքներ։ Հավանաբար ներքին համաձայնությամբ յուրաքանչյուր տան մեծ մայրը ամեն երեկո կամ մի պղինձ (մեծ բազմականթ կաթսա) ճաշ կամ փլավ, կամ մի թոնիր հաց էր բաժանում մեզ՝ գաղթականներիս։ Այդ մայրիկներին մենք նույնպես «մայրիկ» էինք կոչում։ Հատկապես նրանցից մեկը՝ Ապպութ Բայթարենց մայրիկը, տարբեր «մայրիկ» էր։ Նա միշտ հացն ու ճաշը կամ կորկոտե փլավը միասին էր բաժանում։ Բացի դրանից, այդ մեր «մե՜ծ» մայրիկը հացի կտորներ էր պահում իր լայն գոտու ծալքերի արանքում, որպեսզի ցերեկը բաժանի սովալլուկ մարդկանց ու կատարի իր խղճի պարտքը, հոգեպես հանգստանա։ Իսկ ինչպե՞ս պատասխանեցին մեր գաղթականներն այդ գթասիրտ ընտանիքի բարեգործությանը։ Մի գիշեր ութ–տասը հոգի բացում են Ապպութ Բայթարենց հորը ու ցորենը գողանում։ Առավոտյան «մեծ» մայրիկը նկատում է դա ու անմիջապես հայտնում իր տղաներին։ Սրանք երկաթե շշերով ու տոպրակներով գնում են հայերի մոտ։ Խորամանկ հայերն իրենց կրակարանը փորել են, ցորենը լցրել փոսը ու հետո ծածկել մոխրով։ Փորձառու տղաները հեշտությամբ գտնում են գողացված ապրանքը։ Եվ երբ նրանք վերցնում են ցորենը, «մեծ» մայրիկը խնդրում է տղաներին, որ յուրաքանչյուրին գոնե մեկ–երկու կիլոգրամ թողնեն. – Մե՜ղք են, սովա՜ծ են… չարչարվե՜լ են…։ Լսել էի, որ Սկելբի հունադավան գյուղում կյանքն ավելի տանելի է… Ձմեռ էր։ Մի օր էլ չորս–հինգ ժամ ճանապարհ կտրելով՝ հասա Սկելբի։ Դեռ շուտ էր ողորմածների դուռը թակել։ Թափառում էի փողոցներով, հանկարծ հանդիպեցի Եվա սանամորս մի բակում, ուր շատ գաղթականներ կային։ Սանամայրս ինձ տեսնելով հուզվեց. «Այս ի՞նչ օրն ես ընկել, կնքահա՜յրս… հյուրասիրելու բան էլ չկա։ Արի՛ գլուխդ ծնկներիս դիր, գոնե ոջիլներդ մաքրեմ, վաղը–մյուս օրը մեռնելու եմ… Ինձ կհիշես…» (Իսկապես էլ խեղճ կինը մի քանի ամիս անց սովամահ եղավ)։ … Երեկո եղավ։ Սովորականի պես որսի ելա։ Ժամերով ապարդյուն թափառելուց հետո գտա գյուղի համբավավոր բարեգութ «մայրիկի» տունը՝ բակը, որ պղնձի գլուխն անցած մեկ–մեկ շերեփով ճաշ էր բաժանում… Սրան էլ փա՜ռք, ի՞նչ կարող ես անել… Գիշերելու տեղ էր պետք ճարել։ Մի բակ մատնացույց արեցին, ուր ապրում էր մի աղքատ ընտանիք։ – Տղա՜ս, ոչինչ չունենք, որ կարողանանք քեզ տալ՝ ո՛չ ուտելիք, ո՛չ քնելիք։ Ինչպե՞ս մեզ մոտ կմնաս, – խղճահարված ասաց տան մայրիկը, որի արտաքինից արդեն հայտնի էր ընտանիքի ողբալի վիճակը։ – Ոչի՜նչ, մայրի՜կ, հենց այնպես գետնին էլ կպառկեմ, – պնդեցի ես։ – Դու գիտես, որդի՜, հետո ինձ չմեղադրես… Ցերեկը խեղճերը մի քիչ ցախ ու փուշ էին հավաքել, մայրամուտից քիչ անց վառեցին, որ սենյակ կոչեցյալը գոնե կարճ ժամանակով մի քիչ լուսավորվի ու ջերմանա։ Ցախը վերջանալուց հետո սենյակն ընկավ կատարյալ մթության մեջ։ Բոլորը քնեցին, ես էլ դրսից մի քար ճարեցի գլխատակիս համար ու մեջքիս փաթթոցը գետին փռելով՝ մի կերպ կուչ եկա սյան տակ։ Սկեբլիի ցուրտը համբավավոր էր։ Գյուղը մի բլրի գագաթին էր փռված, բոլոր կողմերից բաց, եղանակը՝ խիստ ցամաքային։ Գիշերը մի ամբողջ հավիտենականություն դարձավ։ Ցուրտը մինչ— ոսկորներս էր թափանցել, մանավանդ՝ սոված էլ էի։ Ար—ի հրագունդն էլ ասես խռովել էր. չէր ուզում ծագել ու մի քիչ ջերմացնել։ Քունս բոլորովին կորել էր։ Աչքերս հառած դռան ճեղքերին՝ ամբողջ գիշերն սպասում էի երջանկաբեր գալիք օրվան։ Այսպես՝ դե արի ու դիմացի մինչ— լուսաբաց… Հաստատապես որոշեցի՝ ինչ գնով էլ լինի պիտի վերադառնամ Մուհարդի, ա՜խ, թե միայն լուսանար… Վերջապես դռան ճեղքից զգացվեց այգաբացը։ Հանդարտորեն, զգույշ ու անաղմուկ քարս վերցրի ու դուրս եկա բակ։ Քարը դրեցի իր տեղը, սփռոցս փաթաթեցի մեջքիս ու ճամփա ընկա։ Արյունս կարծես սառել էր։ Ազատ շնչել չէի կարողանում։ Գետինը ծածկվել էր եղյամով ու բարակ սառույցով։ Բոբիկ էի, ոտքերս արյունոտվում էին ու խիստ ցավում։ Իբր քայլում էի, բայց հազիվ տեղումս ոստոստում էի միայն… Թվում էր, թե արցունքիս կաթիլները սառչում էին այտերիս։ Հասա գյուղի աղբանոց։ Արեգակի սկավառակը նոր սկսեց եր—ալ։ Մի քիչ տաքանալու հույսով կանգնեցի պատի տակ, բայց՝ ավելի վատ։ Աղբանոցի չորս կողմն աչք ածեցի՝ ինչ–որ կանաչեղեն գտնելու հույսով, բայց՝ իզուր…։ Ամեն ինչից հիասթափված փորձեցի վազել բլուրն ի վար։ Հազիվ մի քիչ տաքացա։ Շունչս բացվեց, երբ արդեն ստորոտումն էի։ Ար—ը մի երկու գրկաչափ բարձրացել էր հորիզոնից։ Հեռվում նկատեցի մի հովիվ, որ ոչխարներն էր արածացնում։ Ուղղվեցի դեպի խաշնարածն ու երբ բավական մոտեցա, սկսեցի կանչել, ձայն տալ։ Կանչիս վրա հսկա գամփռը հաչալով վազեց իմ կողմը։ Ես իսկույն պպզեցի։ Շունը հասավ ինձ, շուրջս մի քանի անգամ պտտվեց, կատաղած աչքերը վրաս ս—եռած՝ նստեց ու սկսեց հահ–հատ հաչալ։ Երբ հովիվը, տարիքն առած մի մարդ, մոտենալով ինձ՝ սաստեց շանը, խելոք կենդանին ձայնը կտրեց ու հեռացավ։ Շունչ քաշեցի, վեր կացա։ Հովիվը չոր հարցրեց. – Ինչ է եղել, ինչ ես ուզում։ – Խնդրում եմ մի կտոր հաց… Ասես հենց ինձ էր սպասում, որ կուտակված մաղձը դուրս տար։ Մի թունդ հայհոյեց մեզ բերողի՛ն էլ, տանողի՛ն էլ, այդ օրը հասցնողի՛ն էլ, պատերազմն ստեղծողի՛ն էլ, պատերազմողի՛ն էլ…։ Մի խոսքով, էլ տեղ ու մարդ չմնաց, բաժին չունենար…։ Ես արդեն հույսս կտրել — ապշահար լսում էի առավոտյան «ավետարանը»։ Բայց ի զարմանս ինձ, մարդը գլուխը տարուբերեց, ձեռքը կոխեց ուսից գցած մախաղը, մի կտոր հաց հանեց ու ինձ մեկնելով թնդաց. – Դե՛, կորի՜, – ու, չսպասելով իմ շնորհակալություններին, բարեմաղթություններին ու օրհնություններին, շուռ եկավ ու հեռացավ դեպի իր ոչխարները։ Ես էլ շարունակեցի իմ ճանապարհը դեպի Մուհարդի։ Անցան ամիսներ…։ Մի օր էլ գյուղում հայտնվեց տեր Մարկոսը։ Գնացի այցելության — հետաքրքրվելու հորս մասին։ Բոլորովին հյուծված, տանջահար եղած հազիվ մեզ մոտ էր հասել–վերադարձել։ Այնքան էր չարչարված ու հոգնած, որ պատմելու տրամադրություն բացարձակ չուներ։ Միայն այն ասաց, որ հայրս ողջ է, առողջ, դեսուդեն կողով է հյուսում ու վաճառում, իր գոյությունը մի կերպ քարշ է տալիս։ Վերջում էլ երկու մեճիտիե տվեց՝ ասելով, թե դա իր հնարավոր խնայողությունն է, որ մեզ ուղարկում է՝ ծայրահեղ նեղ օրվա համար։ Մեծ գանձ էր դա մեզ համար, բայց ոչ մի կերպ չէինք ուզում ծախսել, քանի դեռ կարողանում էինք չմեռնելու չափ մի բան ճարել։ «Հարստանալուց» մի քանի շաբաթ անց հայրս ինքն էլ եկավ։ Մեր ուրախությանը չափ չկար։ Խեղճը շատ էր տանջվել ու տառապել։ Քսաներեք քահանա են հավաքել ու տարել կոտորելու։ Հետո հրաշքով ինչ–որ կերպ շատերը փրկվել են։ Այժմ հսկողությունը բոլորովին վերացել էր, ժողովուրդն էլ՝ ցրվել՝ ամենուր։ Ստեղծված հնարավորությունից օգտվելով՝ մարդիկ ձգտում էին դեպի իրենց ծննդավայրը։ Մի խումբ համագյուղացիներ, այդ թվում նա— Մարիամ հորաքույրս իր ամուսնու հետ, նույնպես ցանկացել են վերադառնալ իրենց կողմերը։ Որոշել են գնալ Գուսեյր կոչված վայրը, որը համեմատաբար մոտ էր Անտիոքի շրջանին։ Հայրս նստեցրեց կողքին ու որոշակիորեն բացատրեց իր մտքերը։ – Տղա՜ս, – սկսեց նա, – տեսնում ես — զգում, որ ես մեկ փորձությունից մյուսին եմ գնում։ Աշխատանք չկա։ Մարդիկ ձգտում են դեպի ծննդավայր։ Ամեն ինչ մութ է ու անհայտ։ Ի վիճակի չեմ ընտանիքին բավարարելու այստեղ նստած։ Մեր գյուղացիներից մի խումբ գնում է Գուսեյր։ Երբ կհասնեն՝ հայտնի չէ։ Մի բան պարզ է, որ այդ գյուղը մեր ծննդավայրին ավելի մոտ է։ Ո՞վ գիտի, մի օր էլ մարդիկ տուն հասնեն։ Ուզում եմ, որ դու միանաս այդ խմբին, գուցե հասնեք հաջողության, թե— հավանականությունը շատ չէ։ Սա նման է Իսրայելի մարդոց երթին՝ Եգիպտոսից դեպի Կարմիր ծով — այնտեղից, Մովսես մարգարեի առաջնորդությամբ, Քանանու երկիր՝ Ավետյաց երկիր։ Դուք պիտի ուղղվեք դեպի մեր նախնիների երկիրը՝ Մուսա լեռ, բայց առանց որ—է առաջնորդի։ Ես էլ տարբեր ճանապարհով եմ ուզում բախտ փորձել։ Ով առաջ տեղ հասնի, մի քիչ ամրանա, թող հետաքրքրվի ընտանիքի մյուս անդամների բախտով։ Արդեն քրոջդ պատվիրել եմ, որ ֆարաջայիդ քղանցքին երկու բարղութ (երկուսուկես ղուրուշնոց) կարի՝ ս— օրվա համար։ Ուրիշ բան չունեմ քեզ տալու, բացի… օրհնությունիցս…։ Երկու օր անց մեր խումբը, որի մեջ էինք ես, Մարիամ հորաքույրս, իր ամուսինը — մեր հար—ան Նաթանը, ուղ—որվեց դեպի հայրենի կողմեր։ Մեզ ընկերակցում–ճանապարհ էին ցույց տալիս երկու արաբ։ Մի տասը օր անց հասանք Ճըսըր էլ Շուղուրի մերձակայքը։ Մի առավոտ, աղոթքի ժամին մեր առաջնորդները փռեցին իրենց փոքրիկ գորգիկները, ծունկի եկան ու սկսեցին ամենօրյա ուղերձն ու փառաբանությունն Աստծուն։ Մինչ այդ, մեր խումբը քիչ այն կողմ հանգստանում էր։ Մեկ էլ տեսանք՝ հեռվից երեք տղամարդիկ՝ մեկը հրացանով, դեպի մեզ են գալիս։ Երբ մեզ հասան, հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին մեզ խուզարկել ամեն տեսակ սպառնալիքներով։ Մինչդեռ մեր առաջնորդները դեռ աղոթում էին անխռով, ասես ոչինչ էլ չէր կատարվում իրենց շուրջը։ Ավազակներից մեկն աչքը տնկել էր Նաթանի ֆարաջային։ Սկսեց քաշկռտել խեղճին, որպեսզի վրայից հանի ֆարաջան։ Նաթանը խիստ ջղայնացած «դին» (դավանանքին, կրոնին) հայհոյեց։ Ավազակը «դին» լսելով հասկացավ, որ Նաթանը իրենց հավատը հայհոյեց, ավելի գազազեց ու դմբուզը գործի դրեց։ Խեղճը չդիմանալով ցավին՝ ակամա գոռում էր, ասես եզ էին մորթում։ Լավ էր, վերջապես, մեր աղոթող ուղեկիցները եր—ի խղճահարվեցին, միջամտեցին ու մի կերպ ազատվեցինք ավազակների ձեռքից։ Շատ չանցած դիմացից հայտնվեց Սարգիս հորեղբայրս իր որդու հետ։ Հայրենակիցների հետ զրուցելիս ինձ էլ նկատելով խմբի մեջ հարցրեց, թե՝ ես ու՞ր եմ գնում։ Ասեցի, թե ես էլ խմբի հետ ուզում եմ մեր շրջանին ավելի մոտ վայրեր՝ մասնավորապես Գուսեյր գնալ, — դա հորս ցանկությունն է միաժամանակ։ – Այնտեղ էլ գործ չկա, մարդիկ սոված են, գործ չկա։ – Հայրիկը ինձ ուղարկեց խմբի հետ, էլ ետ չեմ դառնա, – ընդդիմացա ես։ Բայց հորեղբայրս մեծի իրավունքով այնքան պնդեց, որ այլ—ս չկարողացա հակառակվել ու ստիպված վերադարձա իր հետ։ Ոչ մի կերպ չէի հասկանում տրամաբանությունը, մարդիկ ձգտում ու գնում են իրենց ծննդավայրը, իսկ մենք, ընդհակառակը՝ հեռանում ենք… Վերադարձանք Կաստուն կոչված բնակավայրը, որը XI - XIV դարերին եղել է Հայկական Կիլիկիայի ար—ելյան սահմանամերձ բերդաքաղաքներից մեկը։ Բնակավայրի բարձրադիր մասում՝ հավանաբար բերդի ավերակների վրա, տարածվել էր շուրջ հիսուն հայ ընտանիքներից բաղկացած գյուղը, որոնք գաղթել էին վերջին երկու տարիների ընթացքում։ Գյուղն ուներ մի փողոց, որի երկու կողմում էլ շարված էին տները։ Ար—ելյան ծայրին կար մի փուռ՝ հաճախորդների համար նախատեսված առանձին մասով, որը միայն ծածկ ուներ։ Փռի սրահը միաժամանակ ծառայում էր անգործների ու թափառաշրջիկների հանդիպման յուրահատուկ վայր։ Փուռը հաճախ ունենում էր նա— արաբ հաճախորդներ՝ շրջակա գյուղերից։ Մենք՝ ես, հորեղբայրս ու նրա որդին, մեծ մասամբ գիշերում էինք հիշյալ ծածկի տակ։ Հաճախ էլ գիշերն անցկացնում էինք գյուղի հարդանոցում՝ գյուղից մոտ երկու հարյուր մետր հեռու, կալերին մոտ։ Այստեղ մնացինք մոտավորապես մի ամիս։ Հորեղբայրս ու իր որդին չգիտեմ ինչպես, ես ապրում էի ջրով, խոտով ու սրա–նրա ողորմությամբ։ Երբեմն էլ պատահում էր մանր–մունր աշխատանք կամ որ—է ծառայություն՝ մի կտոր հացի դիմաց։ Ես ունեի բրդյա մի փոքրիկ ծածկոց, որը ցերեկը որպես գոտի, գիշերը՝ որպես անկողին էի օգտագործում։ Մի օր փռի սրահում երկու արաբ եկան։ Նրանցից մեկը առաջարկեց ծածկոցս վաճառել հացով։ Ես մերժեցի. – Չե՛մ ծախի…։ Սա իմ ամե՜ն ինչն է։ Փող առաջարկեց, դարձյալ չհամաձայնեցի։ Արաբը ջղայնացավ։ Ընկերը թե՝ ինչու՞ ես ջղայնանում, գիշերը կգաս կհամաձայնի…։ Երեկոյան հորեղբայրս պնդեց, որ այդ գիշեր հարդանոց գնանք քնելու։ Ես առարկեցի, բայց նա մնաց իր որոշման վրա։ – Հորեղբա՜յր, չգնանք՝ ծածկոցս կգողանան։ – Մի՛ վախեցիր, ես նրանց…, – ու մի շարան թունդ հայհոյանք։ – Խնդրու՜մ եմ, հորեղբա՜յր, չգնանք կամ դուք՝ գնացեք, ես՝ կմնամ։ – Ո՛չ, քեզ չեմ թողնի, միասին պիտի գնանք։ Չկարողացա հորեղբորս կամակորությունը կոտրել, գնացինք կալեր գիշերելու։ Ճանապարհին հեռվում նկատեցի մարդկանց ծխելը։ Անմիջապես զգուշացրի հորեղբորս ու նորից խնդրեցի վերադառնալ փուռ։ Մնաց աներեր։ Գնացինք կալեր։ Մինչ— առավոտ կես քուն, կես արթուն, ահուդողի մեջ, ինչպես լուսացավ՝ միայն ես գիտեմ։ Բարեբախտաբար այդ գիշեր բան չպատահեց։ Հաջորդ գիշեր հորեղբայրս նորից որոշեց կալերում քնել, քանի որ հարդի մեջ ավելի հանգիստ էր ու տաք։ Բայց ես բոլորովին էլ հանգիստ չէի զգում, ահն ու սարսափը սրտիցս չէր դուրս գալիս։ Այնուհանդերձ գնացինք կալեր գիշերելու։ Հորեղբայրս իր տղայի հետ թաղվեց մի մեծ հարդակույտի մեջ, ինձ էլ մի տասնհինգ–քսան մետր հեռու մի հարդակույտ ցույց տվեց, որ պատսպարվեմ. – Լա՜վ թաղվի՛ր հարդի մեջ, պի՜նդ փաթաթվիր ծածկոցով… ու քնի՛ր։ Հոգնել էի, քնել եմ։ Մեկ էլ այն զգացի, որ ծածկոցս սահում է վրայիցս։ Կիսաբաց աչքերիս առաջ պարզվեց սարսափազդու մի կերպարանք։ Մինչ— կիսախեղդ ձայնով օգնություն գոռամ, ծածկոցս արդեն թռա՜վ… Տեղումս նստած՝ սկսեցի լաց լինել կիսաձայն… – Ի՞նչ է, ի՞նչ է, – այն կողմից գոռաց հորեղբայրս։ – Չասեցի՞, հորեղբա՜յր, որ ծածկոցս պիտի տանեն, չհավատացի՜ր։ – Տարա՞ն։ – Այն էլ ինչպե՞ս։ – Ես նրանց հերն ու մերը… դինն ու յոթը պորտը… Օրերից մի օր էլ մի արաբ եկավ, աշխատող մարդ ուզեց։ Հորեղբայրս ինձ ցույց տվեց։ Գնացի՝ մի փոր հացի հույսով։ Խոստումները մեծ էին։ Տեղ հասանք ար—ամուտին։ Մեկ դեցիմետրի չափ արաբական մի փոքրիկ բաղարջ տվեց ու գիշերելու համար վրանից դուրս մի տեղ առաջարկեց։ Շան պես կուչ եկա դրսում մինչ— առավոտ՝ հաջորդ օրվա ավելի լավ պայմանների հույսով։ Պարտականությունս լոլիկի դաշտի պահակությունն էր, վարձս՝ մի հաց ու մի տհաս լոլիկ։ Առաջին օրն անցավ, երեկոյան լոլիկի դաշտի տերը եկավ, ինձ տուն տարավ, մի հացիկ տվեց ու մի լոլիկ։ Իսկ երբ գիշերելու տեղ խնդրեցի վրանում, նորից թույլ չտվեցին, ասեցին, որ իմ տեղը դրսում է, երեկվա տեղը։ Այլընտրանք չունեի։ Հաստատապես որոշեցի փախչել այստեղից։ Հաջորդ օրը նորից մի փոքրիկ հաց ստացա։ Դաշտը ճանապարհի եզրին էր։ Շուրջը բոլորովին անծանոթ։ Ար—ը բավական բարձրացել էր, համարյա անցորդ չկար այլ—ս։ Ամենուրեք՝ ամայի։ Պատեհ առիթին դուրս եկա ճանապարհ ու սկսեցի վազել, որքան կարող էի արագ՝ ասես կախաղանից էի փախչում։ Կեսօրն անց էր արդեն, երբ մեր փուռը հասա։ Հորեղբայրս իր տղայի հետ նստած … ճանճ էր քշում։ Պատմեցի գլխիս եկածը — ասեցի, որ այլ—ս այն կողմերը չեմ գնա։ Հաջորդ օրը նույն արաբը նորից եկավ ինձ տանելու, բայց ես համառեցի չգնացի՝ չնայած բոլոր հորդորներին։ Մոտ մի ամիս անց, մի առավոտ՝ ադամամութին, հորեղբայրս մեզ արթնացրեց, որ ճամփա ընկնենք։ – Ու՞ր ենք գնալու, հորեղբա՜յր։ – Ես էլ չգիտեմ, դեպի Մուհարդի… Սարգիս հորեղբայրս կնոջն ու աղջկան Հոմսի գյուղերից մեկում թողնելուց — մորը՝ տատիս թաղելուց հետո իր որդու ու հորս — ուրիշ մի քանի հոգու հետ վերադառնում է դեպի Համա։ Միմյանց կորցնում են, ինքը որդու հետ առանձին է թափառում։ Հասնում է Անտիոք։ Պահակների քնած պահին Որոնդես գետի կամուրջից աննկատելիորեն անցնում — ուղղվում է դեպի գյուղ։ Ընդհանրապես, կասկածի տակ չընկնելու մտոք ճամփորդում է գիշերով։ Հասնում է գյուղ։ Մեր տնամերձի նռնենիների տակ իր ձեռքով հորած մեր մի կուժ պանիրը գտնում է, կուժը առած գիշերով գնում է մինչ— թթաստան–շերամատներ։ Այդտեղ էլ ապահով չի զգում, բարձրանում է սարալանջ։ Հռոմեացիների կողմից փորված վիմափոր ջրատարի մի խոռոչից ներս է մտնում, իր — տղու համար ծվարելու տեղ է պատրաստում։ Ցերեկը թփերի արանքից դիտում–հետազոտում է թթաստանները։ Հար—ան թաթերը, օգտվելով այն բանից, որ տերը աքսոր է քշված, շերամատների ծածկերը — պատերը քանդել, գերաններն ու քարերը որպես շինանյութ թալանել, տարել էին։ Մնում էր գիշերով իջնել պարտեզները՝ օգոստոսյան թուզ կամ այլ մրգեր ուտել ու մի քիչ էլ գիշերվա համար տանել, պանիր–մրգերով օրը անցկացնել։ Ամբողջ մի ամիս։ Պանիրը հատնում է, թուզն ու մրգերը քչանում, գիշերով գտնելը դժվարանում է։ Վայրի անասունի պես ապրելը վերջ չունի, գյուղերը՝ դատարկ, տները՝ կիսաքանդ, ամայություն։ Վախն ու թուրքի սարսափը նրան ստիպում են նորից դիմել դեպի Համայի քիչ տանելի շրջանը։ Ահա այն ետդարձի ժամանակ ինձ հանդիպեց, — մենք վերադարձանք։ Այս վերադարձի շնորհիվ կարողացա քրոջս՝ Վարդուհուն գտնել ու հայրիկի մոտ վերադառնալ։ Մի պահ ուրախացա. գնալու եմ մերոնց՝ հայրիկի, քույրիկի — Անդրանիկի մոտ… Ո՜վ գիտի, գուցե հանդիպենք։ Մենք՝ երկու հասակակիցներս առաջ ընկանք, մինչ— ինքը, փռի հետ—ում ինչ–որ բան էր փնտրում, եկավ մեզ միացավ ու դեմ առինք ձախ կողմի բարձրադիր հարթավայրի լանջին, որը բավական բարձր էր։ Հարթալանջը փշոտ թփերով էր ծածկված, արահետ, կածան էլ չկար։ Բոկոտն, թփերը ճանկռտելով, դժվարությամբ էինք բարձրանում։ Մոտ երեք ժամ տ—եց մեր տանջալի — արյունլվա վերելքը։ Եվ վերջապես հաղթահարեցինք ու հասանք մի բավականին լայն ճանապարհ, որը հավանաբար միջգյուղական ճանապարհ էր։ Հազիվ կես ժամ գնացինք։ Դիմացից մի խումբ արաբներ եկան։ Պատերազմի տարի է, աղքատությունը ընդհանուր է։ Մեզ կանգնեցրին։ Հորեղբայրս շալակին ուներ մի կեղտոտ վերմակ, որովհետ— միշտ գետիններն ենք պառկել–քնել — ծրարած ինչ–որ իրեր։ Քրքրեցին, հետաքրքրական բան չկար, թե— ինչ–որ բան վերցրին ու ազատ թողեցին, փա՜ռք Աստծո։ Թեքվեցինք դեպի ձախ՝ ար—ելք, ար—ը արդեն սկսեց նեղել, ճանապարհի ձախից երկու զինված երիտասարդներ գոռացին. – Կանգնե՛լ, – Պարտավոր ենք կանգնել՝ վատը շրջանցելու մտոք։ Հորեղբորս կապոցը նայեցին, տնտղեցին. – Հավաքե՛ք ու կորե՛ք անմիջապես, – ասելով հեռացան։ Հավաքվեցինք ու շարունակեցինք մեր ճամփան։ Մի ձորակի կեսին հասանք, մի ձայն կարգադրեց. – Կանգնե՛լ, – Մի ժամ առաջվա ավազակներն էին։ Մեկը հրացանն ուղղեց հորեղբորս կրծքին, մյուսը՝ մահակի մի քանի հարվածներով մեզ դաս տվեց ու կարգադրեց կապոցը իջեցնել։ Վերմակը բացեց, տնտղեց, մի կողմ դրեց, ուրիշ բան չկար, որ վերցնեն, հորեղբորս որդուն նայում, երեսնին էին թեքում։ Ինձ խուզարկեցին. բան չգտան։ Իմ տախտակ–այբբենարանի մախաղը վզիցս կախ էր. վերցրին, տնտղեցին. – Վերմակին կարկատան կլինի, – ասելով, վերմակի տակ դրին։ Գործը ավարտեցին, հրացանի սպառնալիքով ու մահակի հարվածով մեզ ճամփու դրին։ Մոտիկացանք մի գյուղի։ Ար—ը զենիթին էր հասել, կրակ էր թափվում։ Գյուղ չմտած՝ երկու երիտասարդներ մոտեցան մահակներով։ Անհետաքրքիր էինք, բայց նորից խուզարկեցին։ Վերջապես գյուղ մտանք։ Թնդանոթը որոտաց։ Կեսօրվա ճաշի ժամն էր։ Հորեղբայրս ինձ ասաց. – Մի քանի դուռ թակիր (միջանկյալ պետք է ասել, որ գյուղերում ցերեկով դուռ ծածկելը սովորություն չէ)։ Ինքն իր տղու հետ ուրիշ կողմ ուղղվեց, ասելով՝ քիչ հետո այստեղ կգաս, կսպասես։ Այդպես էլ արեցի, առանց որ—է կռճոն ձեռք բերելու։ Պատերազմն ու կառավարական թալանը մարդկանց սիրտը քարացրել էին…։ Չգիտեմ, ինչքան սպասեցի։ Գրիգորը՝ հորեղբորս տղան, եր—աց։ – Ու՞ր է հայրիկը։ – Չգիտեմ, երկու մարդ հետն էին խոսում։ Հայրիկն ասաց՝ գնա, ճանապարհ ընկեք, ես կգամ… Սա հաճելի պատասխան չէր. նա հանգիստ էր, բայց ես մտահոգվում էի։ Երկու մարդիկ ի՞նչ գործ ունեն նրա հետ, լավ բան չէի մտածում։ Մենք ճամփա ընկանք։ Ոտքերս ինձ չէին հնազանդվում, աչքս՝ միշտ ետ էր։ Շուրջ տասը րոպե անց նա եր—աց երկու երիտասարդների հետ, որոնք քմծիծաղում էին։ Հանգստացա։ Հորեղբայրս ողջ է… Հորեղբայրս խիստ էր ջղայնացել։ Նա ասել է, թե՝ Անտիոքից ենք։ Ուզեցել են հավաստիանալ թլպատված է, թե՝ ոչ… Ար—ը թեքվել էր դեպի մայրամուտ։ Գյուղեզրին մեզ ուղեկից դարձավ մի արաբ պառավ։ Հույսի մի նշույլ թափանցեց մեր էության մեջ։ Վերջապես մի ուղեկից ունենք…։ Հորեղբայրս սկսեց քչիկ–քչիկ զրուցել պառավի հետ։ Պառավը սկսեց կարեկցել մեզ։ Ճանապարհն անցնում էր ցամաքած, ար—ի տապից գորշացած մի ձորով։ Ձորի համարյա կեսին, ձախ բարձունքներից մի ահարկու ձայն եկավ. – Կանգնե՛լ։ – Երկու ելուզակ լանջն ի վեր գլորվում էին դեպի մեզ։ Մեկը՝ հրազենով, մեկը՝ մահակով. – Հանվե՛լ, – կարգադրեցին՝ չշարժվեցինք։ Փոքրերս մեկ–մեկ մահակ բաժին ստացանք։ Հորեղբորս կրծքին ուղղված հրացանը — մահակի հարվածները նրան սթափեցրին։ Հանեց ֆարաջան ու վարտիքը, ներքնաշապիկը, ետ—ից՝ վերից վար ճղված, կեղտոտ։ Գողացված խմորի բութ խենչալը աչքի խփեց. մահակավոր ավազակը այդ խենչալը վերցրեց, «լավ փոր կճղի» ասելով բռնեց կիսամերկ հորեղբորս օձիքից, խենչալը բարձրացրեց ու իջեցրեց. ներքնաշապիկը առջ—ից ամբողջությամբ ճղվեց։ Սկսեցին քա՜հ–քա՜հ խնդալ։ Խեղճ հորեղբայրս էլ ակամա խնդաց։ Մեր շորերը հավաքեցին մի ծրարի մեջ։ Հորեղբայրս խնդրեց խուզարկել ու շորերը ետ տալ՝ մեր մերկությունը ծածկելու համար։ Ինձ վրա մնացել էր մի ներքնաշապիկ՝ մինչ— պորտս։ Մահակի՝ զենքի օգնությամբ հորեղբորս խելքի բերեց, ու մենք հեռացանք։ Շուրջ երկու կիլոմետր հեռու պառավը նստել ճամփեզրին մեզ էր սպասում։ Երբ մոտը հասանք ու նա մեզ այս մերկ վիճակում տեսավ, սկսեց հոնգուր–հոնգուր լաց լինել ու անիծել այդ դժբախտ իրավիճակի պատճառները — մարդկային գազանությունները, անխղճություններն ու սադիզմը։ Շարունակեցինք մեր ճամփան։ Ար—ը մայր մտնելուն հազիվ մեկ–երկու գրկաչափ բան էր մնացել, երբ մի այլ, բոլորովին անծանոթ գյուղ մտանք։ Մեր ուղեկցուհին բաժանվեց մեզանից՝ մեզ հաջողություն մաղթելով։ Մենք նստեցինք մի տան պատի հովանու տակ, քանի որ դժվար էր կիսամերկ վիճակում մարդկանց եր—ալ։ Դիմացից՝ քառասունի մոտ մի կին, մանիչը ձեռքում ինչ–որ թել մանելով, մեզ մոտեցավ, բար—եց ու սկսեց հարցուփորձը։ Հորեղբայրս կծկվել էր. ճղված շապիկով առաջն էր ծածկում՝ քամակն էր բացվում, քամակն էր ծածկում՝ առաջն էր բացվում… Անկախ իրենից կծկվելով՝ մի բուռ դարձավ։ Երբ իմացավ, որ մենք… Անտիոքի մոտերքից ենք, Աստծո ողորմածությանն ենք մնացել ու թափառելով մեր բախտն ենք որոնում, մանիչը մի կողմ դրեց, թ—երը բացած գոհություն հայտնեց Աստծուն. – Փա՜ռք Աստուծո, փա՜ռք Աստուծո… Փա՜ռք Աստուծո, որ հայ չեք… – Ինչու՞, քույրիկ, միթե՞ հայերը այնքան փիսն են, վատը, – ասաց հորեղբայրս, աղճատված արաբերենով։ – Ո՛չ, եղբա՜յր, – ասաց կինը, – հայերը գուցե վատ չեն, բայց անցյալ տարի մեզ մոտ ժանդարմները հիսունի չափ հայ ընտանիքներ բերեցին՝ երեխաներից, կանանցից ու ծերերից բաղկացած։ Հաջորդ օրը պատանիներին ու ծերերին հավաքեցին ու իբր աշխատանքի տարան ու չվերադարձրին։ æահել կանանց ու աղջիկներին ջոկեցին՝ մեջ ընդ մեջ բաժանեցին, մնացածներին էլ տարան անհայտ ուղղությամբ ու կորցրին… Փա՜ռք Աստծո, որ հայ չեք… Կինը մանիչը վերցրեց ու շարունակեց իր ճամփան. մեզ մատնելով ահ ու սարսափի…։ Եվ այսպիսի գյուղում մենք պիտի գիշերեինք… Ար—մուտքից աղջամուղջը փռեց իր թ—երը։ Դժվար էր հայը թուրքից ջոկելը, վեր կացանք ու, ըստ սովորության, բաժանվեցինք, Աստծո ողորմությունը — մարդկանց գութը խնդրելու ու ողոքելու, նախօրոք՝ մարդկանց գլխին աստվածային օրհնությունը թափելով։ Չեմ կարող ասել՝ մարդկանց սրտերը քարացե՞լ էին, թե՞ մարդիկ չար էին դարձել…։ Մի քանի դուռ ապարդյուն բախելուց հետո վերադարձա պայմանավորված կետը, ուր քիչ անց հորեղբայրս եկավ իր որդու հետ։ Միմյանց օգնելու, միմյանցով հետաքրքրվելու զգացումը վերացել էր, էլ ինչու հորեղբայրս ինձ իմ ճանապարհից ետ դարձրեց՝ մինչ— այսօր էլ ես չհասկացա… Մոլլան գիշերային աղոթքը առ Աստված հղեց մինարեի գագաթից ու լռեց։ Մենք երեքով անծանոթ փողոցներով դեգերում էինք, երբ դիմացից մի կին եր—աց, մի ծրար ձեռքում, հորեղբայրս հարցրեց. – Քույրի՜կ, մզկիթը որտե՞ղ է… – Գիշերվա այս ժամին մզկիթը ձեր ինչի՞ն է պետք։ – Գնանք, մեր գիշերվա աղոթքն անենք ու քնելու տեղ փնտրենք։ – Է՜ն է, այնտեղ, այն փոքրիկ դուռը… Կնոջից բաժանվեցինք ու գնացինք դեպի մատնացույց արված դուռը։ Բոթեցինք, դուռը բացվեց, կամացուկ, վախվորելով ներս մտանք, կիսածածկ մի ընդարձակ սենյակ, պատերի տակին հին ու մին փսիաթներ՝ անխնամ դեսուդեն նետված։ – Այստեղ ու՞ր կքնենք, հորեղբա՜յր։ – Սու՜ս, ձայն մի՛ հանեք։ Նա մի փսիաթ փռեց. – Դե՜, պառկե՛ք, – մեկ ուրիշ փսիաթ էլ վրանիս քաշեց, – դե՜, քնե՛ք… – Հորեղբա՜յր, արաբները կգան, մեզ կմորթեն։ – Չե՛ն գար, ես նրանց…։ Շուտ վեր կկենանք։ Իրոք, ադամամութը չփարատված նա մեզ՝ երեխաներիս արթնացրեց ու անմիջապես մզկիթից դուրս եկանք։ Դիմացնիս մոլլան տնկվեց. – Ո՞վ եք դուք, գիշերով ի՞նչ գործ ունեք մզկիթում։ – Անտիոքի թուրքերից ենք, – արդարացավ հորեղբայրս, – լույսը չբացված եկանք մեր աղոթքը Աստծուն առաքեցինք ու մեկնում ենք դեպի Աստծո ողորմության, ցերեկը, ար—ին, քայլել չի լինում։ – Ապրե՛ք, զավակնե՜րս, ապրե՛ք, ձեզ հաջողություն, բարին ընդ ձեզ։ Քիչ անց ար—ը իր պայծառ դեմքը ցույց տվեց։ Դանդաղ քայլերով գյուղեզր հասանք. մի բաց աղբանոցի պատի տակ, առավոտյան կենսաբաշխ ար—ից պատսպարված, մի խումբ մարդիկ նստոտած, կանգնած զրուցում էին, եր—ի երեկվա տարված ու այսօրվա տանելի աշխատանքի կամ էլ պատերազմի մասին, ինչպես — համատարած աղքատության մասին։ Հորեղբայրս ինքն իրեն, թե մեզ, ասաց. – Երթանք մի ճղարա (սիկարեթ) ուզենք։ – Պետք չէ, հորեղբա՜յր, մեզ կմորթեն… – Մի՛ վախեք, ես նրանց… Հորեղբայրս իր մերկության հետ հաշտվել էր ու ամոթը կորցրել, անասնացել էր։ Գնացինք, նա բար—եց։ Մենք՝ երեխաներս, իրավունք չունեինք խոսելու, որ չմատնվենք։ Եվ նա ծխախոտ խնդրեց մեկից։ Այդ մեկը, որ սիկարեթի ծխախոտ տվեց, թուղթ չուներ, մի ուրիշից էլ թուղթ վերցրեց ու փաթաթեց։ Է՜, կրակ էլ չկար, մեկ այլ ուրիշից կրակ խնդրեց։ Մի երիտասարդ ասաց. – Սրանք հայեր կլինեն, եկեք, սրանց մորթենք…։ Ահն ու սարսափը պատեց մեզ, հորեղբայրս այս անգամ էլ դիմեց իր ճարտասանության՝ թե Անտիոքից ենք — այլն, — այլն։ Մի ծերունի էլ թե՝ ինչ գործ ունեք խեղճերի հետ, ա՜յ մարդ, թողե՛ք կորչեն…։ Դառնալով մեզ՝ գնացե՛ք, գնացե՛ք ձեր ճամփով, Աստված ձեզ հետ… Հորեղբայրս իր ճղարան քաշեց, մենք՝ երեխաներս՝ մեր շունչը… Ավելի քան մի շաբաթ թափառելուց հետո, վերջապես, նախքան ար—ամուտ, հասանք Մուհարդի՝ մեր ծանոթ գյուղը։ Հորեղբայրս, իր որդու հետ, իր պարտքը պատվով ու խղճով կատարողի հավատքով, հեռացավ գյուղի մեջ։ Ես ամաչում էի այդպես՝ համարյա մերկ, մարդու հանդիպել։ Ար—ը կորավ հորիզոնի ետ—ը։ Մարդկանց ոտքը փողոցից քաշվեց։ Հեռվում նկատեցի մի կին, թոնիրից հաց էր հանում, հացի բուրմունքը քիթս խտղտացրեց, ինչքա՜ն ժամանակ տաք հացի բուրմունք չէի առել… Չորս կողմս նայեցի, մարդ չկար, երկչոտ ամաչկոտությամբ մոտիկացա ու բար—եցի, կինը ետ դարձավ, ինձ տեսավ. – Ուելի՜… (Աստված իմ…), – գոչեց, – Այս ի՜նչ վիճակ է… – Մի կտոր հա՜ց, – աղերսեցի, – Կինը մի ափաչափ հաց կտրեց, տվեց։ – Տե՜ր աստված, ողորմությունդ շա՜տ…։ Այդ գիշեր քրոջս ու հիվանդ եղբորս գտա ինձ ծանոթ գոմում, ուր մորական տատս ու Սարգիս քեռիս — Մարիամ հորաքույրս էին խցկվել։ Այդ գիշեր… անմոռանալի՜ մի գիշեր, չորս տարեկան հիվանդ եղբայրս՝ Հա՜ց… Հա՜ց… հացի՜կ… շշնջալով հոգին ավանդեց…։ Խիղճս ինձ տանջեց, որ հացի կտորը եղբորս չբերեցի։ Ի՜նչ իմանայի… Դառնագին լացեցի… Հայրիկը ինձ մի խմբի հետ ճամբելուց հետո քույրիկիս ու Անդրանիկին թողնում է տեղում, Սառա հորաքրոջս հետ դիմում է դեպի ար—մուտք, մի նավատիրոջ մոտ ծառայող Բայրամյան Սամսոնի գյուղը։ Ութը–տասը օր անց հասնում է Սամսոնի մոտ։ Ցանկություն է հայտնում աշխատանքի ընդունվելու։ Սամսոնը միջնորդում է։ Անհետ—անք։ Նավատերը ոչ ոքի չի ընդունում։ Հայրիկը շրջվում է դեպի հյուսիս, կետ նպատակ ունենալով հասնել մինչ— Ճիսր Շուղուրի շրջան՝ Գուսեյր։ Շաբաթներ թափառելով հասնում է շրջանի Յագուբիե գյուղը՝ զուտ հայկական, բայց՝ արաբացած։ Յագուբիեն հիմնադրվել է այդ շրջանում շատ վաղուց, որի մասին համարյա տեղեկություն չունենք։ Գյուղը հաստատվել է մի բլրի վրա, հարյուր հիսուն–երկու հարյուր ընտանիքով, նույն այդ բլրի ստորոտին կար մի այլ նմանատիպ գյուղ՝ Ղնեյե, որը նույնպես զուտ հայկական էր, բայց՝ կաթոլիկ դավանանքով։ Լուսավորչական Յագուբիեում միայն մեծահարուստ աղան է կաթոլիկ, երբ հար—ան գյուղում՝ ընդամենը տասնհինգ–քսան րոպեի տարածությամբ, ո՛չ մի լուսավորչական, նույնպես արաբացած։ Այս երկու քույր գյուղերում՝ ո՛չ մեկ հայերեն իմացող մարդ։ Յագուբիեում գոյություն ուներ թաղական խորհուրդ։ Նախագահ Աբու Ֆարահը կարգադրել էր եկեղեցին բացել, ամեն կիրակի առավոտ կոչնահարել ու պատարագ մատուցել մեն–մենակը, մաս–նշխար պատրաստել ու ժողովրդին բաժանել։ Ժողովուրդը՝ հավատացյալ, բայց ընդամենը երկու–երեք պառավ ու ծեր հազիվ պատարագին ներկա գտնվեցին։ Աբու Ֆարահը մի տղա, մի աղջիկ է ունեցել, ինքը ծերացած՝ ժամանակից շատ շուտ, միակ որդու պատերազմում զոհվելուց հետո։ Նա լռակյաց էր, ոչ ոքի հետ չէր հարաբերվում, տան սյունն ու ղեկավարը մնացել էր հաղթանդամ աղջիկը, քսանհինգը անց, —, պիտի ասել՝ տան տղամարդը, որովհետ— նա էր մշակում հողերը անձամբ, վարում, ցանում, հնձում ու կալսում, հայրը՝ քայլող մի դիակ։ Պատահում էր, որ մաս–նշխարի համար մի բաժակ ցորենի ալյուր չունենային տանը, քույրիկիս տալիս էին մի բաժակ գարու կամ կորեկի ալյուր, — քույրիկս գնում էր մեծահարուստի տիկնոջ մոտ այն փոխելու ցորենի ալյուրով…։ Հայրիկս գյուղի քահանայի հողերն էր մշակում ու վարում, օրական երեք ափաչափ հացիկով։ Ավելին նրանք էլ չունեին, խեղճության մեջ էին, հազվադեպորեն այս երիտասարդը ներկայանում է եկեղեցի ու հայրիկին օգնում է պատարագի ընթացքում։ … Հետադարձ մի ակնարկ՝ մեր հայրիկին միանալու մասին։ Հայրիկը, իր թափառումների ընթացքում ծանոթություն է հաստատում Սկելբիում՝ մի քեսաբցի ընտանիքի հետ։ Նույնպես ծանոթանում է Գաստոնի մի եր—ելի մարդու հետ, որը շրջանում հեղինակություն էր դարձել։ Յագուբիեում հաստատվելուց հետո մի բանբերի հետ ինձ մի երկտող էր հասցրել՝ մինչ— Մուհարդի, որով բացատրում էր ում մոտ իջնել Սկելբիում — Գաստոնում։ Պայմանավորվել էր այդ երկու ծանոթների հետ՝ Սկելբիից Գաստոն — Գաստոնից Ճիսր էլ Շուղուր, իմ, քույրիկի ու Անդրանիկի (նրա մահը հայրիկը չէր իմացել) ճանապարհորդությունը կազմակերպել ու ապահովել։ Մեր ուրախությանը չափ չկար։ Մենք երկուսով մի բարձ ու մի փոքրիկ վերմակ ունեինք, իսկ քույրիկը՝ շորերի մի փոքրիկ ծրար։ Ես՝ բացի իմ վրայի շորերի ծվեններից ոչինչ չունեի։ Ուստի մեր պատրաստությունն էլ րոպեներ էր տ—ելու։ Հաջորդ օրը, առավոտյան մեր ունեցած իրերը երկու մասի բաժանեցինք, շալակնիս վերցրինք ու՝ դեպի Սկելբի։ Ուշ ժամանակ տեղ հասանք։ Հայրիկի քեսաբցի ծանոթները համեստ մարդիկ էին, իրենց ընթրիքից մեզ էլ բաժին հանեցին։ Երրորդ թե չորրորդ օրը մի արաբ էին ճարել. իշուկով առավոտյան ներկայացավ։ Փոքրիկ նախաճաշը՝ ինչ որ կար, արդեն վերջացրել էինք։ Մեր ունեցած–չունեցածը արաբը էշի վրա բարձեց։ Կենդանին չզգաց նույնիսկ, որ իրեն բարձեցին։ Ճանապարհ ընկանք։ Ես՝ կիսաարաբական գզգզված շորերով մի պատանի։ Քույրիկը՝ համարյա գնչուական շորերով։ Կեսօրին հասանք Մըտըգի բերդի (անունը կա, ինքը չկա) ավերակների ստորոտը։ Նույն կեղտաջուրը, ինչ երկու տարի առաջ։ Չկարողացանք ջուր խմել։ Շարունակեցինք մեր ճամփան։ Շուրջ չորս ժամ անց եղանակը ամպոտեց, հեռավոր հորիզոնները ս—ացան։ Աշունն իր վերջին խոսքն էր ուզում ասել։ Ար—ը մայր մտավ, թե թանձր ամպերը օրը մթնեցրին, համենայնդեպս, քամի բարձրացավ, հետն էլ կաթիլ–կաթիլ անձր—։ Ար—ազուրկ երեկոն ցրտեց։ Ցրտի հետ քամին ուժեղացավ։ Քամու բերած կաթիլները մեր դեմքին ավազանման գնդիկներ էին դառնում։ Սովածությունը — ցուրտը դաշնակցեցին՝ սպառվելու հասած ֆիզիկական ուժի դեմ։ Մեր ծնկները թուլացան։ Մեր արաբ առաջնորդը ինձ խղճաց ու էշի վրա դրեց։ Մի քիչ առաջացանք, քույրիկի ոտքերը հոգնեցին։ Ոտքերը նրան չէին ենթարկվում։ Արաբը ինձ իջեցրեց, քույրիկին հեծցրեց էշին։ Այս անգամ էլ քույրիկը ինքն իրեն չէր կարողանում պահել, սկսել էր սառչել գրջի (քամոտ անձր—) դեմ։ Ստիպված քույրիկին հրեց, անձր—ից պաշտպանվելու համար քիչ առաջ ինձ տված մեշլեհ–վերարկուն ինձնից վերցրեց ու հագավ, մի բուռ քույրիկին թ—ատակին առավ, ձեռքի գավազանը ինձ տալով խորհուրդ տվեց էշին ծեծելով, վազելով Գաստոն գյուղ հասնել ու օգնություն խնդրել. – Շուտո՜վ, վազի՛ր. քույրիկդ սառչում է… Մեկ ժամվա ճանապարհը եր—ի կես ժամում կտրեցի, արդեն լրիվ մութ էր, հանձնարարված մարդուն գտա, որը իր զույգ տղաներին օգնության շտապեցրեց։ Համարյա կես ժամ անց քույրիկին բերեցին կես մեռած, հազիվ էր շնչում ընդհատ–ընդհատ։ Տանտիրուհին իր զույգ աղջիկներով քույրիկի ոտքերը–ձեռքերը, քունքերը շփելով–շփելով կենդանացրին նրան։ Քույրիկի շունչը բացվեց ու սկսեց կանոնավոր շնչել։ Հյուրընկալները ընթրիքին չգիտեմ ինչ կերան, բայց մեզ տվեցին մեկ–մեկ պնակ ջրիկ ճաշ ու կես հաց, երեք տարվա մեջ առաջին անգամ մեր տեսածը…։ Սկզբից քույրիկի կոկորդով ճաշը չէր իջնում. ազնվասիրտ տանտիրուհին գդալը, հացը ձեռքից վերցրեց, կուրծքն ու թիկունքը շփելով, թփթփացնելով, ապուրին առաջին գդալը օգնեց կուլ տալ ու իջեցնել։ Քույրիկի ճաշը գդալով, քչիկ–քչիկ կերցնելով կարողացավ կոկորդը բացել ու ճաշը ուտեցնել։ Տանտիրուհին մեզնից չզզվեց ու մեզ նոր ներքնակ ու ծածկոց տվեց, հանգիստ քնեցինք։ Հաջորդ առավոտյան մեր հյուրընկալները մեզ նախաճաշ տալուց հետո, մի ջորեպանի հետ Ճիսր Շուղուր ուղարկեցին։ Ճանապարհին քույրիկը չհոգնեց, ջորու վրա հեծավ, իսկ ես՝ ես ինձ տղամարդ էի համարում։ Ես ու քույրիկը սկսեցինք թափառել Ճիսր էլ Շուղուրի փողոցները՝ փնտրելով գիշերելու տեղ։ Ում տեսնում էի, ապաստանի մասին էի հարցնում (արաբերենով)։ Մի մարդ ինձ մի բակ մատնանշեց, որը բացի դարպասից ուներ — երկու պատուհան՝ դռան երկու կողմերին։ Ներս մտա, ոնց որ անիծյալ, լքված բնակարան։ Պատերին կռթնած չորս սենյակներից մեկի դուռը բաց էր։ Բակի վրա երկու լուսամուտ էին բացվում՝ առանց փեղկերի։ Կարելի էր գիշերել։ Երբ մթնեց, մեր ներքնակը փռեցինք գետնին. քար էլ չգտնվեց բարձի տեղ. վերմակը քաշեցինք վրանիս։ Երկու րոպե չքաշեց, ոջիլի բազմությունը խուժեց մեզ վրա։ Մեր հանգիստը կորավ։ Գիշեր է, անծանոթ քաղաք, բնակիչները թուրք են, թե՝ արաբ։ Արաբներից վախ չունենք՝ թուրքերը մեզ սարսափի տակ էին պահել։ Ու՞ր գնալ, ու՞մ դիմել, ի՞նչ անել, բացի համբերելուց այլ ելք չունեինք։ Ձեռքներս մեր մարմի ո՛ր մասին որ քսեինք՝ ոտքերին, երեսներին, փորին կամ թիկունքին, մաշկի փոխարեն ոջիլի զզվելի զանգված էինք շոշափում։ Մինչ— առավոտ աչք չփակեցինք։ Լույսի հետ, լույսի բացվելուն, ոջիլները աստիճանաբար նվազեցին։ Բայց դա չէր խանգարում մեզ փողոցները թափառել՝ ծանոթ մեկին հանդիպելու հույսով։ Կեսօրվա մոտ, հայրիկի հորեղբոր թոռ Արմենը… երկնքից իջավ մեզ համար…։ Այստեղ էլ հայրիկի իմաստնությունն ու հաշվարկները ճիշտ դուրս եկան։ Նա Արմենին նախորդ օրվանից հանձնարարել է իջնել Ճիսր քաղաք, երեք–չորս ժամ թափառել՝ մեզ հանդիպելու հույսով։ Եվ չէր սխալվել։ Նա մի խանութից երեք հաց վերցրեց ու մի կտոր պանիր՝ կերանք։ Դա —՛ նախաճաշ էր, —՛ ճաշ։ Մենք գիշերով հասանք։ Անմիջապես մեր շորերը հանեցինք, որ Սառա հորաքույրս սկսեց եռացնել, ու ծածկվեցինք ինչ–որ միջոցներով։ … Մենք այն ձմեռ էլ, 1917 թ. խոտով էինք ապրում։ Հայրիկը իր քրոջ՝ Գոհարի լուրը Խեյտըմից առավ։ Մի օր էլ որոշեց՝ մենք խոտ ենք ուտում, թող նա էլ մեզ հետ խոտ ուտի…։ Մի օր առավոտ շուտ ճամփու ընկավ, մյուս օրը երեկոյան Գոհար հորաքրոջ հետ տուն մտավ։ Աշուն է։ Ձիթապտղի հավաք է։ Քույրիկն ու հորաքույրներս ինչո՞վ էին զբաղվում՝ չգիտեմ, բայց ես՝ հայրիկի ծանոթության շնորհիվ ձիթհանք մտա աշխատելու։ Պտղաղացի ուլունքանման լողքարը պտտեցնող բազուկին լծած էշն էի քշում, ձիթապտուղ էի աղում։ Օրական մի հաց — շաբաթը մի թաս ձեթ էին տալիս։ Հորաքույրներիս հավաքած խոտը խաշում էինք, վրան աղ ու ձեթ էինք անում — ուտում։ Չգիտես որտեղից՝ հորեղբայրս լույս աշխարհ ընկավ՝ հիվանդ որդու հետ։ Երեք օր անց տղան մահացավ, ինքն էլ հիվանդ պառկած, ես մենակս՝ անզոր։ Հար—ան գյուղացի երկու–երեք մարդ մոտակա մի լքված վայրում թաղեցին։ Մի շաբաթ անց հորեղբայրս էլ մահացավ։ Մի կերպ նրան էլ թաղեցինք… Մի կիրակի օր հայրիկը գնաց թաղման կարգը կատարեց… Հայրիկը մի օր մի ծեր մարդու մոտ ինձ ուղարկեց ինչ–որ հանձնարարությամբ։ Գնացի, տեսա, որ ծերունին բամբակ է զտում մի հարմարանքի միջոցով, որը մի քիչ ճարպկություն ու աշխուժություն կպահանջի։ Ձիթհանքի աշխատանքը դեմքս փոխել էր, կարծես մի քիչ ուժ էի հավաքել. – Էմմի՜, – ասացի, – թու՜յլ տուր մի քիչ ես աշխատեմ։ – Ռու՛հ, ուոլե՜դ (գնա՛, տղա՜), դու՝ ո՞վ, բամբակ զտողն՝ ո՞վ։ – Փորձե՜մ։ – Ո՛չ։ Ծերուկը մի դույլ բամբակը զտել–ավարտելուց հետո հարմարանքից իջավ, մոտս եկավ իմ խնդրանքի վրա։ Ես անմիջապես տեղիցս ցատկեցի, դույլը լցրի չզտված բամբակով, դրի հարմարանքին մոտիկ։ Հեծա հարմարանքի վրա, աջ ոտքս դրեցի հակառակ ուղղությամբ պտտվող զույգ գլանակներից ներք—ինին, որը թափանիվի առանցքն էր կազմում, — այդ թափանիվը պտտեցնող ոտնյակի վրա, աջ ձեռքով վեր—ի գլանակի բռնակը բռնեցի, ձեռք ու ոտքի սինխրոն շարժումով գլանակները շարժման մեջ դրեցի ու ձախ ձեռքով չզտված բամբակը բուռ–բուռ մատուցեցի։ Արդյունքը քաջալերող էր։ Ոգ—որվեցի։ Մի դույլ բամբակը տասը րոպե էլ չտ—եց։ Հանկարծ ծերուկը սարսափահար ներս ընկավ, կանգնեց շփոթահար, ուրախության մի ժպիտ գծագրվեց դեմքին։ – Ուոլե՜դ (տղա՜), – գոչեց ինքն իրենից դուրս եկած, – այդ որտե՞ղ ես այս աշխատանքը սովորել։ Արի՛ ինձ մոտ, ես քեզ փող կտամ, ինչքա՜ն կուզես։ – Չէ՜, էմմի՛, ես արդեն ձիթհանքում աշխատում եմ, ամո՜թ է այնտեղից դուրս գալ։ 1918 թվականի դեկտեմբեր ամիսն ենք։ Մենք չէինք իմանում ռազմաճակատներում ինչ կա։ Մեզ համար մի բան էր շեշտված. ամենուրեք կատարյալ անիշխանություն էր։ Ծննդավայրի կարոտը, տարիների տանջանքներն ու տվայտանքները հայ գաղթական–աքսորական խլյակների սրտերն ու քայլերը դեպի տու՜ն էին ուղղել։ Սամսոն աղան, իր ընտանիքով ու նույն կրակով վառվող համախմբված յուրայիններով ու հետ—որդներով, Յագուբիե ստորոտի Ղնեյի գյուղի եզրին կանգ էր առել ու հարցրել իր մանկական ընկերոջ ու հետագայի թաղական– հոգաբարձու–քահանա գործակցի մասին։ Նրան ասել են, թե վեր—ում՝ Յագուբիեում մի քահանա կա, բայց անունը չգիտեն։ Սա անմիջապես մարդ է ուղարկել հայրիկին, որ նա էլ միանա հայրենադարձ թափորին։ Պատրաստվելու բան չունեինք — ոչ էլ՝ որ—է մեկից թույլտվություն խնդրելու։ Անմիջապես իջանք ու թափորին միացանք, ժամ առաջ Անտիոք հասնելու միտքը խթան էր հանդիսացել, ու մարդիկ շտապում էին անտրտունջ՝ հայրենի տան պատկերը աչքների առաջ։ Անտիոք հասանք կեսգիշերն անց —, ըստ պայմանավորվածության, լցվեցինք հայոց եկեղեցի։ Հայրիկը դարձել էր խմբի հետսապահը — քսան–երեսուն րոպե ուշացումով տեղ հասավ, հիվանդ, ուժից ընկած իր քրոջ ամուսնու՝ Հովհաննես Նազարյանի հետ։ Շուտով լուսացավ։ Ժողովուրդը ուրախությունից համարյա չէր քնել։ Թուրք ազգաբնակչության կողմից ո՛չ մեկ ռեակցիա՝ հակագործունեություն։ Մերոնք սով չէին զգում… Ար—ածա՜գ…։ Դեպի գյու՜ղ… Իրիկնամուտին Կալեր հասանք, ճիշտ այն ժամին, որ ժամին որ գյուղից դուրս էինք եկել 1915 թ. օգոստոսի 15-ին։ Ուղիղ երեք տարի չորս ամիս — տասնհինգ օր, կամ հազար երկու հարյուր երեսուներեք՝ տանջանքներով ու տվայտանքներով, տառապանքներով ու արցունքներով, սարսափներով ու մահվան մտապատկերներով, սով ու համաճարակներով, մի խոսքով՝ սպիտակ ջարդով հյուսված օրեր… Ար—ի վերջին ճառագայթների շողերը կիսաքանդ տներին ու խոպանացած տնամերձներին, շրջապատող սարագագաթներին գորշագույն ու ոսկեգույն շղարշ էին հագցրել։ Որբացած գյուղը սսկվել էր, դարձել՝ մի բուռ։ Ինչ հակադրություն։ Անծայրածիր, այրվող անապատներ ու սարալանջին ծվարած, որբացած, բայց՝ երազվա՜ծ գյուղ… Զովաշունչ ու քաղցրիկ գյուղ, որի դաշտերի ու պարտեզների վրա հինգ–վեց տարի գյուղատնտեսական ամեն աշխատանք պիտի տանենք, որն ինձ խթան պիտի հանդիսանա, ավելի քան կես դար անց շրջանի ազգագրությունը կազմելու՝ հենվելով ինքնակենսագործունեության վրա։ 1919 թվից սկսած որբացած գյուղն սկսեց շենանալ, շնորհիվ անձնուրաց աշխատասիրությամբ օժտված նոր սերունդների, մինչ— 1939 թ., երկրորդ բռնագաղթը…

  • Գնահատելով մուսալեռցի մտավորական Գրիգոր Գյոզալյանի գեղարվեստական գրելաոճը, նպատակահարմար գտանք մեզ տրամադրած նրա ձեռագիր հուշերից մի ընդարձակ հատված ներկայացնել։
  • Հալեպում հայկական հյուրանոց։

164 (164). ԲԵՆԻԱՄԻՆ ԲԻՍԼԱՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Օր մը արաբ մարդուն մեկը ինձի պատմեց իր կյանքը, ըսավ. «Ճշմարիտը խոստովանիմ քեզի, ես Թուրքիայում թուրքի ասկյար էի։ Մեզի ղրկեցին Մուսա դաղ՝ Մուսա լեռ ըսված տեղը, որ կոտորենք լեռը բարձրացած հայերուն։ Մենք երեք կողմից շրջապատեցինք լեռը։ Մեկ ալ հանկարծ մեր դիմացը եր—աց սանդուղք մը, ան երկինքեն իջավ։ Սանդուղքի վրա երկու հոգի կանգնած էին՝ թուրերը ձեռքերնին։ Թրերի ծայրերից արյուն էր կաթում։ Այդ տեսնելով՝ մենք վախցանք ու ետ փախանք։ Վախես մինչ— հոստեղը՝ Հոմս, Դամասկոս հասա»։

165 (165). ԹՈՎՄԱՍ ՀԱԲԵՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1903 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ, ՅՈՂՈՒՆ-ՕԼՈՒՔ Գ.) Մուսա լեռան կռիվի ժամանակը տասներկու տարեկան էի։ Կհիշեմ, որ ժողովուրդը խուռներամ կբարձրանար լեռը։ Ժողովներ եղան գյուղին մեջ, որ գաղթենք պիտի։ Ժողովի մեջ իրարանցում մը սկսավ. Թե՝ մենք հանցանք մը չենք ըրած, ինչու՞ պիտի գաղթենք — կամ թե՝ լեռ բարձրանանք։ «Լեռը բարձրանանք» ըսին։ Տուն, տեղ, ամեն ինչ ձգեցինք, ելանք լեռը։ Հաջի Հաբիբլի — Բիթիաս գյուղերը երկմտանքի մեջ էին, քանի որ Նոխուդյան պատվելին դեմ էր լեռ բարձրանալուն։ Նա համոզեց ժողովրդին, որ գաղթեն։ Իսկ Քաբուսիե գյուղը գրեթե ամբողջը գաղթեց։ Միայն տասնյոթ ընտանիք լեռը բարձրացավ։ Ընդհանուր հաշվով, շուրջ վեց հազար մարդ բարձրացավ լեռը։ Լեռան վրա յուրաքանչյուր ընտանիք փայտից խրճիթներ շինեց, քանի որ կղմինդր, քար չկար։ Երիտասարդ տղաները պատնեշներ շինեցին։ Երկու ժողով ըրին։ Մեկը՝ վարչական, լեռան ներքին կյանքը, մյուսը՝ ռազմական ուժերը պիտի կազմակերպեր։ Այս մարմինները կային։ Կռիվը սկսավ։ Առաջին պատասխան գնդակը արձակեց Սարգիս Գաբաղյանը։ Կռիվը շարունակվեց։ Թշնամին զորավոր դիմադրություն մը տեսավ — ետ նահանջեց։ Ֆրանց Վերֆելը գեղարվեստորեն Թուրքիո ոճիրը ներկայացուց — հայ ժողովրդի դիմադրողական պայքարը։ Ժողովուրդ, որը գիտակցաբար լեռ կբարձրանա, գիտակցելով մահը։ Ժողովուրդը զինված ապստամբ մըն էր։ Երեք գլխավոր ճակատամարտ եղավ։ Մեր ժողովուրդը միշտ հաղթական ելավ։ Գիտեին, որ մեր պարենը նվազ է, առաջը ձմեռ է, բայց հաղթանակը ոգ—որեց մեզ, մենք նա— հույս ունեինք, թե ծովեն եվրոպացի դաշնակից նավ մը կանցնի։ Մեր վիճակը ներկայացված էր դիմումով։ Կողքը քրիստոնեական կարմիր խաչ մը կար։ Հասած էր օրհասական ժամը։ Մեզ նշմարող եվրոպացի առաջին նավը «Կիշեն» նավն էր, որ կխուզարկեր ծովափը։ Հեռադիտակով կտեսնեն, որ պաստառներ կան, մարդիկ կան։ Կուգան կստուգեն, նավակ մը կուղարկեն։ Ֆրանսերեն, անգլերեն գիտցողներ կային։ Ադմիրալը հրաման կուտա. «Մեկ շաբաթ թող սպասեն»։ Լեռը ամբողջ մշուշ էր։ Տասը քայլի վրա իրար չէին տեսնար։ Մեկ ալ մշուշը բացվեցավ, նավը եր—աց։ Բոլոր վերմակներուն սավանները քանդեցին, դրոշակ շինեցին, օդի մեջ պարզեցին ուրախությամբ։ Թուրքերը վերջին ճիգ մը ըրին՝ հարձակվեցան, բայց մերոնք նորեն վրա տվին։ Հերոսաբար պայքարեցին։ Շաբաթ մը հետո ծովակալը ուրիշ չորս նավեր ալ ղրկեց։ Ի վերջո, ծովակալը՝ Դարտիֆ դը Ֆուրնեն ինքը եկավ «Ժան դ'Արկ» նավով, տեսավ, որ պահը ճգնաժամային է, պետք է օգնել — մարդկայնորեն իր անձնական պատասխանատվությամբ իր նավերուն մեջը առավ ամբողջ ժողովուրդը, միայն թիկունքը ապահով պահեց, որ թշնամին չհարձակվի։ Նախ՝ Կիպրոս են գացած, դիմած են անգլիացիներուն։ Անոնք՝ «Տեղ չունինք» ըսած են։ Պորտ Սայիդը հականեխելու փոստ մը կար։ Այդ հականեխման կենտրոնը տարին թափեցին մեզի։ Նավերը մեզի կերակուր կհասցնեին։ Մուսալեռցիները հոն մնացին երեքուկես տարի։ Դաշնակից ուժերու պարենավորման բաժինը — Եգիպտոսի կառավարությունը մեզի պահեցին։ Ֆրանսական կառավարությանը մենք խնդրեցինք, որ մեզ վարժեցնե, քանի որ մեր կռիվը վերջացած չէր թուրքերի հետ։ Ֆրանսական դրոշին տակ մեր տղաները զենքի վարժություններ կընեին։ Հետո մասնավոր պատգամավորներ այցելեցին — որոշեցին, որ մուսալեռցիներու նախաձեռնությամբ զինվորական մարզանքի վարժություններ կազմակերպվեն։ Ազգային խորհուրդը այդ ուզեց։ Կազմակերպվեց Հայկական Ար—ելյան բանակը՝ տասնութից վաթսունհինգ տարեկան՝ առանց բացառության, արձանագրվեցին, ղրկվեցին Կիպրոս, որը ընդհանուր զինվորական մարզական կենտրոն էր։ Հայերը զորավար Ալեմբի գլխավորությամբ Արարայի մոտ թուրք — գերման զինվորական անպարտելի բանակին հաղթեցին — նրանց հալածեցին մինչ— Կիլիկիա։ Եվ Կիլիկիան հայկական օջախ դարձնելու ծրագիր մը առաջ քաշվեց։

  • Այնճարում նկարահանված տեսաերիզը մեզ է տրամադրել հեռուստալրագրող Սերգեյ Երիցյանը:

166 (166). ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ, ՔԱԲՈՒՍԻԵ Գ.) Մայրս կպատմեր, որ մեր Քաբուսիե գյուղին մեջ անցյալ դարի վերջին աղջիկները դպրոց չէին երթար։ Մայրս աղջիկ եղած ժամանակը երբ դպրոց կերթար, իրմե պզտիկ տղաքը իրեն վրա քար կնետեն եղեր։ Բայց հետո երբ ինքը դպրոցը կավարտե, նույն դպրոցին մեջ ուսուցչուհի կդառնա։ Ես ծնած եմ 1905-ին։ Մայրս ինձի կրցածին չափ ուսում տված է։ Հայրս Փարիզ եկած էր — պատշար դարձած, որ մեզի դրամ ղրկե — ես ուսում ստանամ։ Երկու հորեղբայր ունեի, անոնց թուրքական զինվոր տարին։ Լսեցինք, որ ճամփին սպանած են։ 1915-ին մենք հանկարծակիի եկանք, լուր առինք, որ թուրքերը մեզ վրա կուգան։ Ժողով եղավ։ Դաշնակ, հնչակ, ռամկավար կուսակցությունները բան մըն ալ չէին պատրաստած, չնայած հեղափոխություն կքարոզեին, էշեկնե՜րը։ Երբ Մուսա դաղի կռիվը սկսավ, ես տասը տարեկան էի — աչքովս տեսած եմ։ Հայրիկս ետ եկած էր գյուղ, — բոլորին հավաքեցին, ըսին՝ լեռը պիտի բարձրանանք։ Հայրիկս մեզի լեռը բարձրացուց։ Երբ թուրքերը հարձակվեցան, մենք արդեն լեռան ժայռերուն մեջը պաշտպանված էինք, քիչ մը անդին Որոնդես գետը կհոսեր։ Երբ թուրքերուն հալածանքը սկսավ, մեր մուսադաղցիները իրարմե հեռու-հեռու դիրքեր բռնեցին, իբր շատ են կռվողները։ Թուրքերը սկսան առաջ գալ։ Մենք մեր ունեցած այծերը, մյուս կենդանիները հետերնիս լեռ տարած էինք։ Ես անոնցմով կզբաղվեի։ Գիշեր որ կըլլար, այդ կենդանիները կուգային, իմ քովը կուզեին քնանալ, այնքան որ ինձի կսիրեին։ Ես գիշերով հորս հետ կերթայի վարի պարտեզներեն պտուղներ կհավաքեի, որ բերենք մամային կամ մեծ մամային տանք, ապրինք։ Պապաս պզտիկ զենք մը ուներ։ Ուրիշները հին սիստեմի որսի հրացաններ ունեին, բայց անոնց լցնելը դժվար էր, քարի մը վրա պետք է հարմարցնեին, մեջը բարութ լցնեին, չախմախլու կըսեին։ Մերոնք կռվում էին ադ որսորդական հրացաններով։ Ես իմ աչքերով տեսել եմ, թե ինչպես թուրքերը ընկնում էին գետին ու մեռնում։ Մեր մուսադաղցիները քաջ էին, կռվում էին ամբողջ ուժով։ Ես մի մորաքույր ունեի։ Ան մի աղջիկ ուներ, նոր ծնված։ Ան լաց էր լինում, Մուսա դաղի վրա աղմուկ, ձայն չպետք է լսվեր, որ թշնամին մեր տեղը չգտնար։ Ադ պզտիկ երեխային ձայնը կտրելու կաշխատեր մորաքույրս։ Բոլոր մուսադաղցիները վախենում էին, որ դրա ձայնից թշնամին կուգա, «գյավուրներ, նէրդէ՞ սըն» (գյավուրներ որտե՞ղ եք) կըսե։ Մորաքույրս ադ երեխային ծիծ տվավ — խոտերուն մեջը քնացուց, մենք փախանք ավելի ապահով տեղ։ Ադ պզտիկը հոն մնաց։ Ետքը որ եկանք, տեսանք հոն դեռ պառկած է։ Ադ աղջիկը հետո մեծցավ, Հայաստանն է հիմա։ Շատ մը կիներ, աղջիկներ պատրաստված էին իրենց ժայռեն վար, ծովը նետեն, եթե թուրքը գա իրենց ուզե ձեռք անցնե։ Մեծ ճակատամարտեր եղան։ Պապաս, մյուս մուսադաղցիները կռվեցին։ Կռվողները քարերուն տակը կպահվտեին, քարթուշ ալ չկար։ Ես քանի անգամ զենք եմ հասցուցած ճակատի առաջին գիծը։ Փոքր էի, բայց անվախ էի։ Աչքիս առջ—ը տեսած եմ ադ բոլորը։ Ուրիշ անգամներ ալ ջուր տարած եմ կռվողներուն։ Ես ալ անոնց կօգնեի, լուր կտանեի — անմիջապես լուր կբերեի։ Քառասուն օրեն ավելի տ—եց ադ մեր կռիվը։ Մեր մեջ միայն մեկը ֆրանսերեն գիտցող կար։ Կուզեին լեռան մյուս կողմը անցնիլ — ծովի կողմեն օգնություն սպասել։ Կնիկները ճերմակ սավաններ տվին։ Իրար միացուցին, վրան կարմիր խաչի օգնության նշանը դրին։ Ֆրանսիական նավ մը հեռուեն կանցնի, կտեսնա, կմոտենա. «Աս ի՞նչ խաչ է» կըսեն։ Վերջիվերջո մեկը իջեցուցին. «Մենք քրիստոնյա ենք, մեզի ազատեք» ըսին։ Ֆրանսերեն խոսողը բացատրեց, որ թուրքերը մեզի պիտի ջարդեն։ Ֆրանսական նավին կենտրոնը ըսեր է. «Հիմա մենք պատերազմի մեջ ենք»։ Մյուսներն ալ ըսեր են. «Մե՜ղք են, քրիստոնյա են, ջանը՜մ»։ Վերջիվերջո, արտոնություն ստացեր են, նավերը եկան։ Մենք ուրախացանք։ Ինչ որ ունեինք՝ մեր այծերը, կովերը, երինջները, հրաման ելավ, որ պիտի սպանենք, որ թշնամիին ձեռքը չանցնեն։ Ֆրանսացիները եկան, պզտիկ նավակներ բերին, մեզի նավ բարձրացուցին, տարին Եգիպտոս։ Անտեղ պարապ տեղ կար, չեմ հիշեր ու՞ր էր։ Անտեղ մեզի կկերակրեին, կպահեին։ Ֆրանսական կառավարությունը ազատեց մեզի։ Անտեղ մոտ էր Նիլը՝ Նեղոս գետը։ Օր մը ես լողալ ուզեցի։ Նետվեցա գետին մեջը։ Տեսա՝ խորն է, կխեղդվիմ։ Մեր ընկերներեն մեկը հասավ, ինձի ազատեց, Նիլին մեջեն դուրս հանեց։ Երբ պատերազմը դադրեցավ, մեզի տարին Մուսա դաղ*։ Ետքը Ֆրանսիա եկանք։ Ֆաշիստական Գերմանիայի օկուպացիայի ժամանակ ես Ազգային ճակատի մեջն էի։ Մանուշյանին** հետ կռված եմ։ Հարություն Մարտիկյանն ալ մեզի հետ էր։ Մեզ բռնեցին, տարին դեպի գետը։ Գեստապոները լարած էին հրացանները, մեզի կհրեն կոր դեպի առաջ, մինչ— պատը։ Կրակ պիտի բանան։ Նշան առին, որ մեզի պիտի գնդակահարեն, մեռցնեն պիտի։ Ես մտածում եմ. «Ինչու՞ համար»։ Դու մի ըսեր՝ հրեայի տեղ են դրած։ Մեզի կեցուցին պատին տակը։ Զինվորները շարվեցան, ճակատնուս նշան բռնեցին։ Ես կնայիմ կոր իրենց։ æղերս լարված են։ Այդ պահը մարդ պետք է ապրի, որ հասկանա։ Գեստապոները երկու հոգի էին։ Մեկը մյուսին բան մը ըսավ։ Մեկը եկավ, մոտեցավ ինձի, ըսավ. «Իջեցրու փանթալոնդ»։ Իմ աչքերը կապույտ էին, ինձի հրեա կարծեր էին։ Երբ տեսան, որ թլպատված չեմ, հրեա չեմ, փոխանակ կրակելու, զենքի կոթով չախ-չուխ զարկին, մեզի ազատ ձգեցին, բայց ետքը Հարություն Մարտիկյանի հետ Բուխենվալդ ղրկեցին։

  • Մուսա դաղ՝ Մուսա լեռան թուրքերեն անվանումն է։ ** Միսաք Մանուշյան (1906, Ադիաման - 1944, Փարիզ) - հայ բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման գործիչ:

167 (167). ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1906 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Դեռ 1914 թ. պատերազմը չէր սկսած, անթիվ անհամար մորեխ եկավ, երկինք–գետին չէր եր—ար։ Ամբողջ բերքը փչացավ։ Ադ Աստծո կամքն էր, որ թշնամու ձեռքը չընկնի բերքը։ Մեկ ամիս ետքը թուրք կառավարութենեն եկան, հայ տղաներուն բանակ կանչեցին։ Բոլոր տղաները գաղտնի Մուսա լեռը բարձրացան։ Թուրք պաշտոնյաները ծնողներեն պահանջեցին, որ տան իրենց զավակներուն, անոնք ալ ըսին. – Մենք չգիտենք ու՞ր են։ Սկսան ծեր մայրերուն, հայրերուն ծեծել։ Ադոր վրա կառավարությունը հասկցավ, որ ասոնք իրենց դեմ են։ Քանի մը օր ետքը երեք պատգամավոր եկան, ձեռքերնին թուղթ մը, ըսին. – Թող ձեր տղաները հանձնվին, թե չէ այդքան ժողովուրդը մեղք է։ Մենք լուր ղրկեցինք, որ չենք հանձնվում, ինչքան ուժ ունենք կկռվենք։ Ադ պատգամավորները գնացին, երկու շաբաթ ետքը ուրիշ երեք հոգի եկան՝ նույն գրությունը ձեռքերնին։ Մեր տղերքը նորեն մերժեցին։ Ասոնք ալ գնացին։ Ետքը ուրիշ երեք հոգի էկավ, ձեռքին խիստ նկատողություն գրված էր։ Մեր տղաները անոնցմե մեկուն ականջը կտրեցին, ադ թուղթին մեջը փաթթեցին, ետ ղրկեցին, ըսելու համար, որ մենք հանձնվող չենք, մենք կռվող ենք։ Այդ որ տեսավ թուրք կառավարությունը, մեծ ուժով՝ քսան հազար զինվոր, մեզ վրա հանեց։ Սկսանք կռվիլ իրար դեմ։ Թշնամին չկրցավ դիմանալ, քանի որ մեր կողմը մշուշ էր։ Աստված մեր պաշտպանն էր։ Երբ թուրքերը մեզ վրա էին գալիս, մշուշն ալ էր գալիս, որ մեզի չտեսնան, իսկ մենք իրենց տեսնում էինք ու կռվում։ Ամեն կիրակի առավոտ մեծ զորքով հարձակվում էին։ Ոնց գալիս էին, էնենց էլ փախչում, գնում էին։ Ամենեն վերջին պատերազմին Մուսա լեռան բարձունքին վրա բարձրացած էինք, ալ տե՜ղ չկար. մեկ կողմը ծովն էր, մյուս կողմը՝ անդունդ։ Իրիկվա դեմ մեծ կռիվ եղավ, մշուշը նորեն մեզի օգնեց։ Ադոր վրա թշնամին փախավ, բայց սարից չիջավ, ապահով տեղ մը գտավ սարի վրա, որ առավոտը շուտ հարձակվի մեզ վրա։ Մեր ժողովուրդը ժողով ըրեց, ինչ ընել մտածեց։ Երեսուն հոգի հրացաններով, գիշերվա ժամը մեկին, գաղտնի գնացին անտառի միջով, որ նրանց հանկարծակիի բերեն, փախցնեն։ Ձեռքի նռնակները նետեցին, հրացանները աշխատցուցին, թուրքերը վախերնեն իրենց ունեցած–չունեցած զենքերը թողեցին, փախան։ Առավոտ ժամը 12-ին ծովին վրա Կիպրոսին կողմեն նավ մը եր—աց։ Լողալով գացին, նամակ տարին, մեր դրությունը պատմեցին։ Նավապետը ըսավ. – Ութ օր ալ դիմացեք։ Նավը գնաց, ութ օրեն եկավ. վեց նավ էին։ Լեռան վրա մեր ունեցած ամեն ինչը այրեցինք, միայն շունչ–հոգի ազատեցինք։ Տասնութ զոհ նահատակ տվինք, իսկ թուրքերը՝ հազարներով կոտորվան։ Նավերը մեզի Պորտ Սայիդ տեղափոխեցին։ Մեր տղաները ուրիշ տեղերու տղաներուն հետ հայ լեգեոնական խումբ կազմակերպեցին ֆրանսական բանակում՝ թշնամի թուրքերուն — գերմանացիներուն հաղթեցին։ Նավերը ոնց մեզի տարեր էին, անանկ ալ ետ բերին Մուսա լեռ, ադի 1919–ին էր։ Քսան տարի խաղաղ ապրեցանք Մուսա լեռում ֆրանսացիին տիրապետության տակ, ամեն ինչ նորեն սկսանք դասավորել, ցանել, հնձել… 1939 թվին, երբ սանջակը տվին թուրքին, հայերը ցիրուցան եղան։ Հայերը տուժեցին։ Թուրքերը իրենց դրոշակը Մուսա լեռան վրա բարձրացուցին։ Ֆրանսացիները մեզի Այնճար բերին, հող տվին, տուն շինեցինք, ցանեցինք, քաղեցինք։ Իննը տարի ետքը Հայաստանեն պատգամավորներ եկան, որ եթե հայրենական պատերազմը մեր օգտին վերջանա, պիտի մեր պատմական հողերը ետ վերցնենք… Մենք ալ ադ հույսով 1946 թվին, յոթ հարյուր հիսուն ընտանիքով, «Պոբեդա» նավով եկանք Հայաստան։ Սկսա կոլխոզում աշխատել։ Հիմա երկու տարի է Մուսա լեռան հուշարձանի պահակն եմ։ Հայրենիքի մուսալեռցիները դրամ հավաքեցին, որ իրենց ուժերովը շինեն. դեռ միայն կեսն է շինված, բայց մյուս տարի հուշարձանը պատրաստ պիտի լինի*…

  • Այս հուշապատումը գրի է առնվել 1973 թ. Էջմիածնի ճամփին, Մուսա լեռ ավանի բարձունքին, որտեղ սկսված էին Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձան-կոթողի շինարարական աշխատանքները, իսկ մուսալեռցի Սարգիս Ադամյանն այնտեղի պահակն էր։
  • Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան-կոթողի բացումը կատարվել է 1976 թ., Էջմիածնին հարակից Մուսա լեռ ավանի բարձունքին։

168 (168). ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԻՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) 1914 թ. Մուսա լեռան Հաջի–Հաբիբլի գյուղեն պապայիս տարին օսմանյան բանակ։ æահել մերս երեք փոքր երեխայով չհասցրեց լեռ բարձրանալ, — մենք ընկանք աքսորականների թափորի մեջ՝ Արաբստանի չոլերը։ Կհիշեմ, թուրքի ժանդարմեքը էկան խրբաջը՝ մտրակը ձեռքներին, սկսան մեզ մխտելով, ծեծելով տանիլ Դեր Զոր։ Էնպե՜ս կծեծեին, որ մի ծերուկ ճամփին ընկավ գետին, հոգին փչեց։ Չտեսնված շատ ժողովուրդ կար։ Ամեն կողմեն հայեր կային, Դյորտյոլեն, Հաճընեն, Զեյթունեն, ուրիշ շատ տեղերեն հայերին բերել, լցրել էին։ Էնտեղ մնացինք ար—ի տակ։ Բոլորին տարան Դեր Զոր։ Պապս, որ մեզ հետ էր, չգնաց, քանի որ իր տղեն, այսինքն իմ հերը, թուրքի բանակի զինվոր էր։ Էդպես մենք ազատվանք Դեր Զորեն։ Անկե ետքը մեզի տարան Հոմս։ Կառավարութենեն ամր՝ հրաման էկավ. «Շներին թույնե՛ք»։ Ան կուզեր հասկցնել, որ հայերուն գլուխը ուտեն, ամմա æեմալ փաշան* մեզի տեր կանգնավ։ Ան իսկական շներին թույնել տվեց, հայերին ազատեց մահեն, ամմա ըսավ՝ ձեր անունները պիտի փոխեք, թուրքի անուններ պիտի դնեք, որ ձեզ չսպանեն…։ Կըսեին քի æեմալ փաշան փոքր ժամանակ հայ կնկա կաթ ծծած է, անոր համար հայերուն աղեկ աչքով կնայեր։ Ան վերջը հրաման տվավ, որ մեր անունները փոխենք. մեկը՝ Շուքրի, մեկը՝ Ահմեդ, մեկը՝ Հյուսեին դարձավ, կնիկներուն, աղջիկներուն անուններն ալ փոխեցին, որ գլուխնին փորձանք չգա։ Էսպեսով հայ մնացինք։ Մեզի ըսին՝ ձեզի Հալեպ կտանինք, ամմա Հալեպ չտարին, թողին Հոմսում։ Հոն ամեն տեղից շատ մարդ կար, ար—ը շատ տաք կայրեր, մարդիկ յորղանների էրեսները հանել, չադր էին սարքել, տակը մտել, որ ար—ը չխանձի։ Շոգ էր։ æուր չկար։ Թքնեիր, թուքդ գետնին չէր հասներ։ Պուճուր քույր մը ունեի, անունը Վարդուհի էր, լաց էր լինում, խաղող էր ուզում։ Մայրս, որ շատ գեղեցիկ կին էր, ձեռքը դոշին խփելով սկսավ լալ. «Մեր բաղի թարմեքի ճյուղերը կոտրվում էին հասած խաղողի ծանրութենեն, իմ բալան խաղող կուզե, ես չեմ կրնա տալ»։ Հետո էդ պուճուր քույրս ջուր ուզեց, ամմա ջուր ալ չիկար։ Խեղճը՝ ջու՜ր, ջու՜ր ըսելով, մորս գիրկին վրա մեռավ… Պապիս հետ հողը մի կողմ քաշեցինք, մեջը երեխուն դրինք, անցանք, գացինք։ Հասանք մի տեղ, էդ գիշերը մնացինք քարերուն, ժայռերուն մեջը։ Մեր մեջ մի քանի հիվանդ, ծեր, քոռ, թոփալ տղամարդիկ կային, մնացածը՝ կնիկ էին ու էրեխա։ Մեկ էլ տեսանք, թուրքերը էկան մեզ թալանելու։ Պապս էնտեղ մեռավ… Կհիշեմ, գիշերը պառկելու տեղ չիկար, մամաս պառկած էր գետնին, մենք ալ՝ ես ու Խաթուն քույրս, մայրիկիս մազերը կհուսեինք, անոր մազերուն հետ կխաղայինք, մեկ ալ կնիկ մը էկավ, անցավ, նայեց մեզ, ըսավ. «Ամա՜ն խեղճ մախսըմ յավրուները խաբար ալ չեն, քի մայրերնին մեռած է…»։ Մենք չոջուխ էինք, ի՞նչ գիտնանք, որ մեր մեկ հատիկ մաման՝ ալ չիկա։ Մեր ծանոթ Մարգարին կնիկը օյա՝ ասեղնագործություն կըներ, արաբներուն կծախեր։ Արաբի կնիկ մը անոր կըսե՝ պզտիկ աղջիկ մը չիկա՞, ինձի օգնական ըլլա։ Աս հայ կնիկը ինձի ըսավ՝ քալե քեզի տանիմ արաբի մը տուն։ Ես էլա, հետը գացի։ Հարուստ, շատ բարի կնիկ մըն էր ադ արաբը, եթե արդեն մեռեր է, ողորմի իրան։ Ան մոդիստրա էր, տանը դերձակություն կըներ։ Հարուստ խանումները կուգային, կէրթային, խահվե կխմեին, ջղարա կծխեին, ես ալ հեռու ջրհորեն լուսվիկով՝ փարչով, ջուր կբերեի, բուրդ կմանեի…։ Տարիքս ի՞նչ էր՝ հինգ–վեց տարեկան։ Ես անտեղ մնացի չորս տարի։ Վերջեն, երբ գերմանացին Հոմսեն դուրս եկավ, թուրքն ալ ինկավ, անգլիացին ու ֆրանսացին էկան, մտան։ Օր մը նորեն լուսվիկս ձեռքիս ջրհորին գլուխն եմ, մեյմն ալ հույն տերտեր մը էկավ, արաբերենով ինձի հարցուց. – Յա՜ բենթի, էնթա արմա՞ն (Ա՜յ աղջիկ, դուն հա՞յ ես)։ Ես ըսի. – Բիթըմ՝ իսլամ, բըլ ալիմ՝ արման, այսինքն՝ լեզվով իսլամ եմ, սրտով՝ հայ։ Ըսավ. – Շու՛տ արի տանեմ քեզ ձերոնց քովը։ Ես տուն տարի լուսվիկով ջուրը, ոտնամաններս հանեցի, որ ձայն չելլե, կամաց–կամաց տունեն դուրս էլա, գացի տերտերի ետ—են։ Ղուրբան էղնեմ Աստծոն։ Տերտերն ինձի տարավ Հոռոմի թաղի որբանոցը, հոն շատ որբեր կային, անոնց մեջեն գտա Խաթուն քույրիկիս։ Գտա, ուրախացանք, բայց ես հայերեն խոսելս մոռացել էի, արաբերեն էի խոսում։ Մեր լեզուն մոռացել էի… Ժամանակ մը ետքը որբանոց էկավ հորաքույրս, մեզ գտավ, արաբայով տարավ Անթաքիա՝ Անտիոք, քեռուս տունը։ Քեռիս ալ նոր էր ամուսնացել։ Իր կնիկին ըսավ. – Էս էրեխեքի խաթրին չե՛ս կպնի, մայր ու աղջկա պես կապրիք… 1919 թվի աշնանը նստած էինք քեռուս տանը, մեկ էլ լսում եմ. «Խարիկենց Սարգիսն էկա՜վ թուրքական բանակեն»։ Մեկ էլ տեսնամ, երկու հոգի ներս մտան, սկսան կարոտով ինձ ու քրոջս պաչել։ Չգիտեմ ո՞ր մեկն էր իմ հերը։ Բանակում թուրքերը կիմանան, որ պապաս հայ է, կխփեն։ Խեղճ հերս թուրք ասկյարի շորերով վիրավոր ընկած կըլլա գետնին։ Անգլիացիները կուգան, կկարծեն թուրք զինվոր է, չեն ուզեր մոտենալ։ Հերս խաչ կհանե, որ ցույց տա, որ քրիստոնյա է։ Անգլիացիները կտեսնան, որ քրիստոնյա է, կտանեն, վերքերը կկապեն, ուտելիք կուտան, կաթ կխմեցնեն, երբ կլավանա, կէլլա, կէրթա Հոմս՝ մեզ փնտրելու։ Միլլեթ ֆեքիլը՝ այսինքն անտեղի մեծավորը, տետրակը կբանա, կըսե՝ քու հարազատներդ հոս չեն։ Հերս հարցնելով, հարցնելով կուգա մեզ կգտնա…։ Արդեն հրաման էլած էր, որ ով ուզե՝ կրնա իր տեղը ետ երթալ։ Հերս վերցրեց մեզ, տարավ Մուսա լեռ։ Հոն ո՛չ տուն կա, ո՛չ մեր կա, ո՛չ վրանիս հագուստ կա, ո՛չ մի բան։ Քեռուս կինը մի բարակ վերմակ էր տվել, երեք հոգով տակը կպառկեինք…։ Հերս գնաց ածուխ բերեց, հողից աման–չաման բերեց։ Նոր՝ տուն, տեղ էղանք։ Նոր մորս հետ ալ ամուսնացավ, երկու եղբայր ալ ունեցա… Տարիներ անցան, ես ալ մեծցա, ամուսնացա Արարայի ճակատամարտեն նոր վերադարձած կամավոր Կարապետին հետ։ Տուն–տեղ էղանք։ 1939-ին, երբ ֆրանսացին անգլիացիին հետ Ալեքսանդրետի սանջակը, Մուսա լեռն ալ հետը, տվին թուրքին, մենք չուզեցինք թուրքին հետ ապրիլ, մեզի տարին Այնճար։ Հոն սկսանք ծայրեն՝ նոր տուն շինել, ջուր բերել, այգի, ծառ, ծառաստան տնկել… վերջն ալ ամեն ինչը թողինք, 1946 թվին եկանք Հայաստան… Շատ դարդ եմ տեսել, շատ կորուստ եմ տեսել, շատ չարչարվել, հիվանդացել եմ։ Առաջ Լենինականը մնացինք։ Երկար տարիներ աշխատեցի Լենինականի տեքստիլ–տրիկոտաժի ֆաբրիկայում։ Հետո փոխադրվանք Եր—անի Մալաթիա թաղը։ Հոս ալ նոր տուն շինեցինք, այգի տնկեցինք… Երեք տղաներս՝ Առաքելը, Գ—որգը, Սարգիսը — աղջիկս՝ Ազատուհին, ամուսնացած են, տուն–տեղ, երեխաների տեր են։ Գ—որգս բանասիրական գիտությունների թեկնածու է, Ակադեմիան կաշխատի, հիմա ԿԻպրոս ղրկած են, Մելքոնյան վարժարանը հայոց լեզու կուտա։ Ես ալ կաղոթեմ, որ խերով, բարով ետ վերադառնա։

  • Ադանայի վալին էր (Ծ.Բ.)։

169 (169). ԳԵՎՈՐԳ ՉԻՖԹՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Ես ծնվել եմ Մուսա լեռան Քյաբուսիե գյուղում։ Հերոսամարտը դեռ չսկսած՝ հայրս լեռ տարավ մեր անկողիններն ու ուտելիքը, հետո եկավ, որ մեզի տանի, թուրքն արդեն չորս-հինգ հարյուր զինվորով եկել պաշարել էր մեր գյուղը, քանի որ մեր գյուղը գլխավոր ճամփին մոտ էր։ Ֆելահների մոտ ինչքան էշ կար՝ բարձեցին, մեզ տարին Անթաքիա։ Այնտեղից ալ տարին Համմա։ Մի մասը ծարավ. ջուր չկա, մեծահասակները չեն կարողանում քայլել, մնացին ճամփաները։ Մենք չորս ախպեր էինք։ Բոլորն ալ մեռան, քույրս ալ։ Հասանք Համմա։ Պապուկս նստած էր գետնին, ժանդարմ մը էկավ, ըսավ. - Պիտի տանիմ քեզ հիվանդանոց։ Պապուկիս տարան։ Մյուս օրը հայրս գնաց հորը տեսնելու, տեսավ, որ թույնել էին — արաբայով տարել լցրել էին հորերը՝ հազարավոր հայերի հետ։ Մի մաղարա կար, մեզ տարան մեջը լցրին։ Հոն Գանա անունով մի միջատ կար, որ կծի՝ մարդ կմեռնի։ Ուտելիք չկա։ Սոված ենք։ Զիբիլի միջից հանում ենք փորթուգալի կեղ—, մարուլի տեր—, ուտում։ Ինձի պես հինգ-վեց տարեկան քառասուն-հիսուն երեխա կար։ Մի թուրք փաշա կար, ամեն մեկիս մի պատառ հաց կուտար։ Ան ինձի ըսավ. - Քեզի մեթալիք կուտամ, դուն էկուր տունս ավլե։ Գացի ավլեցի, բայց դրամը չտվավ։ Ծեծեց ինձի, ես արյունլվա ընկա գետին, երբ ուշքի եկա, փախա անապատ։ Հոն տեսա մի արաբ նամազ կընե։ Հոն ինձի բռնեցին, ձիու վրա կապեցին, բայց ես փախա։ Ֆարբո անունով մի գյուղ կար։ Ար—ը մայր էր մտել, վախենում էի՝ շները ուտեն ինձ։ Հոգնած ընկա մի տան մոտ՝ քնացա։ Առավոտը տեսա կովերը խոտ կուտեն, ես ալ անոնց հետ խոտ կերա։ Տեսա՝ չորաթան կա, ուզեցի առնել, մեկը թոփուզով խփեց գլխիս։ Ես ընկա մեռածի պես։ Գիշերը արթնցա, տեսա ցրտեն դողում եմ։ Թոնդիրի մեջ մտա, տաքցա։ Առտուն արաբ կնիկը եկավ՝ ելի՛ր, ըսավ։ Մոխիրի մեջ ծեծված տեղերուս արյունը չորացել էր, ըսավ. «Ալլա՜հ յա խրուբեյթուն, յա՜ հարամ, մի՞ն դարաբակ» (Աստված քանդի նրա տունը, ափսոս, ո՞վ խփեց)։ Նստեցրեց, հաց տվեց, ուտելու ժամանակս մի կին էկավ փաթաթվեց ինձ։ Տեսա՝ մորքուրս էր. «æիգյա՜րս, - ըսավ, - մորդ, հորդ կբերեմ»։ Եվ պատմեց, որ ան թուրք փաշան, որ մի-մի կտոր հաց էր տալիս հայ երեխեքին, հացի մեջ թույն էր լցրել, ամբողջ մի ֆուրգոն լիքը երեխեք տարել, լցրել էին փոսը։ Այնթապում ալ հայերի երեխաներին լցրել էին եկեղեցին, բենզին լցրել, վառել էին, ո՛չ մեկը ողջ չէր մնացել։ Ադ ժամանակ æեմալ փաշան էր իշխում։ Նա իննից-տասնչորս տարեկան հայ աղջիկներից իրեն հարեմ էր սարքել։ Հայերը դրա համար նրան սպանեցին։ Մյուս օրը մի պառավ ըսավ. «Հայաթը մաքրի՛ր, զիբիլը թափի՛ր»։ - Արեցի, համա հացը չտվեց։ Հորս տարին բանակ՝ խրամատ փորելու։ Մնացինք ես, մայրս ու ծծի երեխան։ Մայրս հիվանդացավ, գժվեց։ Երեխան մնաց սոված։ Ես գնում էի այծերի կաթը կթում, բերում էի, որ երեխան ծծում էր։ Հետո էդ երեխային՝ իմ փոքր եղբորը, տարինք, դրինք եկեղեցու դուռը, քանի որ մենք այլ—ս չէինք կարող նրան պահել։ Արաբ քրիստոնյա մի ընտանիք եկավ նրան տարավ պահելու։ 1918 թ. Համմայից Մուսալեռ ոտքով ետ գնացինք։ Ուտելիք՝ չկա, ջուր՝ չկա։ Մեր մուսալեռցիքը դեռ Պորտ Սայիդեն չեն եկած։ Թուրքերը մեզ տեսան. - Գյավուրները էկան, - ըսին, փըրթ ու փաբուջ փախան։ Բայց չախկալները, վայրի գազանները մեզ գիշերները վախեցնում էին։ Կամաց-կամաց ժողովուրդն սկսավ լեցվիլ Մուսա լեռ։ Սկսան հողը ցանել, հնձել, ապրեցինք, ողջ մնացիք…

170 (170). ԳԱՐՈՒՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ) Հինգ տարեկան էի, երբ մեզի աքսոր քշեցին։ Ես շատ փոքր էի, բայց կհիշեմ մեր քաշածները։ Չորս տարի մնացինք Արաբստանի չոլերը։ Արդեն հայերեն խոսիլը մոռցել էի, արաբերեն կըսեի. «Ալլահ ատիկուն, խընէ ալէյնա, շըխվը խըբըզ ատինա»։ Այսինքն՝ մի քիչ հաց, Աստծո սիրուն, ողորմացեք։ Մամաս արաբի տան մեջ ծառայություն կըներ։ Ես ադ տունին խոհանոցին պատուհանին տակը իբր— թե կխաղայի, բայց կսպասեի, որ մամաս հացի խմորը շաղելու ժամանակ, գաղտնի գունդ մը պատուհանեն վար նետեր, որ գոնե հում-հում ուտեի, քանի որ եփած հացը արդեն հաշիվով կըլլար — չէր կրնար ինձի տալ…

171 (171). ԱՍԱՏՈՒՐ ՄՈՎՍԵՍԻ ՄԱԽՈՒԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1911 Թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ, ԲԻԹԻԱՍ Գ.) Ծնվել եմ 1911 թ. հունվարի 1-ին, Օսմանյան կայսրության սուլթան Համիդի տիրապետության ժամանակ, Մուսա լեռան Բիթիաս գյուղում։ Մախուլյան գերդաստանը բազմանդամ էր —, որպես հարուստ գյուղացիներ, ունեցել են դաշտեր, այգիներ, անասուններ։ Բիթիաս գյուղը Մուսա լեռան ամենագեղեցիկ — օդասուն վայրն էր, քանի որ տեղադրված էր լեռան գագաթին — օդափոխության համար շատ նպատակահարմար։ Մեր գյուղն ուներ հազար հինգ հարյուր հայ բնակիչ, մեծ մասամբ լուսավորչական էին, բայց կային նա— բողոքականներ։ Մենք լուսավորչական էինք, բայց մայրս՝ նախասիրելով բողոքականների ազատամտությունը — մարդկանց մոտեցման մեղմ ձ—երը, մեզ բողոքական դպրոց տվեց։ Առաջին համաշխարհային պատերազմին հայրս՝ Մովսեսը, գնացել է ԱՄՆ՝ փող վաստակելու։ Մայրս, ըստ եր—ույթին, կազմակերպված, խելացի կին էր, — գալիս էին իր հետ խորհրդի։ Երբ մայրս արտահայտվում էր կրթական սիստեմի մասին, ասում էր. «Ամենալավը անգլիականն է, այսինքն՝ անգլոսաքսոնը»։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, թուրքական կառավարությունը բոլոր հայ տղամարդկանց հավաքեց, բանակ տարավ։ Մնացինք կանայք, երեխաներ — ծերեր։ Երբ սկսվեց տեղահանությունը, Զեյթունում պաշտոնավարող պատվելի Տիգրան Անդրեասյանը ընտանիքով այնտեղ էր ապրում։ Եվ երբ թուրքերը տեղահանեցին հայերին, նրա ընտանիքն էլ այդ խմբի հետ տեղահանում են։ Տիգրան Անդրեասյանը ներկայանում է այդ խմբի թուրք ղեկավարին, — քանի որ այդ ժամանակ հոգ—որ առաջնորդներին թույլատրում էին, նրան արտոնում են դուրս գալ աքսորականների թափորից։ Տիգրան Անդրեասյանը ընտանիքով փրկվում է։ Նա գալիս է իր ծննդավայրը՝ Մուսա լեռ, բացատրում է, թե ինչ է կատարվում այլ տեղավայրերի հայության հետ —, որ ավելի լավ է լեռ բարձրանալ, քան՝ մեռնել։ Մուսալեռցիների մեծ մասը համոզվում է — բարձրանում լեռը։ Նրանք կազմակերպում են ճակատի համար ուտեստը, հաղորդակցության միջոցները, որպեսզի հետագայում կարողանան փրկության ճանապարհ գտնե։ Լեռան մյուս կողմը Միջերկրական ծովն էր, քանի որ սարը լանջով ուղիղ ծովն էր իջնում։ Եվ մենք լեռ բարձրացանք։ Հիշում եմ, երբ մամայիս հետ որոշ իրեր բարձրացրինք լեռ, անձր—ից թրջվել էինք — մրսում էինք։ Մայրս մտածում է՝ իջնենք գյուղ, տանը լվացք անեմ, երեխաներին լողացնեմ, չորացնեմ՝ նոր բարձրանանք լեռ։ Բայց արդեն թուրքերը շրջապատել էին — մեզ գաղթականության հանեցին։ Տարան մեզ Համմա քաղաքի մոտ։ Մայրս, ըստ եր—ույթին, հորիցս ստացած փող ուներ, մի էշ վարձեց, որ հերթով նստենք, ու ճամփա ընկանք։ Մեծ քույրս էր, ինձնից փոքր եղբայր ունեի — ես։ Մեզ տանում էին ամայի վայրերով։ Կանայք լաց էին լինում։ Իրենց փոքր երեխաներին տալիս էին թուրքերին, գոռգոռոց, աղմուկ, աղաղակ։ Վերջապես մեզ բերեցին Համմայի մոտ, մի սարի լանջի պես տեղ էր, քարանձավներ կային, մեզ էնտեղ տեղավորեցին, ասեցին՝ չշարժվեք։ Ամեն առավոտ գալիս էին թուրք զաբիթները, խումբ-խումբ տանում էին «լավ տեղ» ու սպանում էին Եփրատի ափին։ Քրդական խուժանները հարձակվում էին մերոնց վրա, աղջիկներին առ—անգում էին։ Սպանվածների միջից մի երիտասարդ տղա վիրավորվել էր, բայց չէր մեռել, եկել էր մորս պատմել էր իր աչքով տեսածները, որ այդ «լավ տեղը» հենց Եփրատի ափն է, ուր համատարած բոլորին սպանում են ու գցում գետը։ Մայրս գտավ մի հայ, որը թուրք ոստիկանների հետ կապ ուներ։ Էդ հայուն փող տվեց, որ ոստիկանին կաշառենք, — մենք հնարավորություն ստացանք մտնել Համմա քաղաքը։ Մի խանի մեջ, որտեղ էշեր — ուղտեր էին կապում, մայրս մի սենյակ վարձեց։ Մենք այնտեղ մնացինք չորս տարի։ Երբ մայրս տեսավ, որ աջ ու ձախ սովից մահանում են, ինձ ուղարկեց մուրացկանության։ Ոմանք իրենց երեխաներին հանձնեցին արաբներին, որպեսզի ողջ մնան։ Մի օր մի մահմեդական արաբ ինձ՝ փոքրիկ մուրացկանիս, օգնեց, հաց տվեց, կանչեց, թե՝ արի իմ տղան դարձիր։ Ես մամայիս ասի։ Նա համաձայնվեց։ Ես գնացի, լավ ուտում, լավ հագնում, դպրոց էի գնում։ Մայրս երկու ուրիշ մուսալեռցի ընտանիքի կանանց — Եղիսաբեթ մորաքրոջս հետ գնում էին, դաշտերում աշխատում էին՝ հողատերերի մոտ, որ փող ստանան։ Իսկ քրոջս մայրս տվել էր մի հայ ընտանիքի, որ սոված չմնա։ Մի տարի հետո բիթիացի մի մարդ մորս ասաց. «Ամերիկայից փող է ուղարկված — գտնվում է ոստիկանատանը, արի գնանք, ստացիր, կեսը՝ քեզ, կեսը՝ ինձ»։ Հորս ուղարկածն էր, ստացանք, մի քիչ շունչ քաշեցինք։ Ես դպրոցում լավ էի սովորում։ Ազատ ժամանակ ես մահմեդական երեխաներին սովորեցնում էի իրենց դասերը։ Երբ պատերազմը վերջացավ, զինադադար եղավ, անգլիացիները մտան Համմա, հայերին սկսեցին ցուցակագրել, Մուսա լեռը սիրիական գաղութ դարձավ։ Սիրիայի — Լիբանանի արանքը սահման չկար, ազատ էր։ Ֆրանսիացիները եկան, Մուսա լեռը անջատեցին Սիրիայից։ Հետո եկան անգլիացիները՝ ցուցակագրելու։ Մայրս նրանց բերեց իմ խորթ արաբ հոր մոտ, որի անունը Սայիդ Թաթալի էր։ Մայրս ուզեց ինձ վերցնել նրա մոտից։ Նա դժվարությամբ տվեց, քանի որ ինքը ուրիշ զավակ չուներ։ Բայց հետո Սայիդը եկավ, մորս խնդրեց, ինձ նորից տարավ իր մոտ։ Մայրս բողոքեց, անգլիացիները եկան, նորից ինձ տարան, դրեցին ամերիկյան որբանոց։ Մի օր մեզ՝ որբերիս, դաշտ տարան խաղալու։ Տեսա՝ Սայիդի կողքի հար—անների տղաներն են, համոզեցին ինձ, ես փախա, նորից գնացի Սայիդի մոտ։ Մայրս ինձ նորից գտավ, բերեց — խնդրեց, որ մեզ արտահերթ տանեն Մուսա լեռ։ Մեզ գրուզավիկի մեջ լցրին, բերին Իսկենդերուն։ Մենք էնտեղ մնացինք մի շաբաթ։ Անգլիացիները մեզ հաց էին տալիս, ճաշ էին տալիս։ Մեզ տարան Անտիոք — հետո եկանք Մուսա լեռ։ Դա սեպտեմբերի 18-ն էր։ Եկանք մեր գյուղը, ո՛չ տուն կա, ո՛չ պատուհան, ո՛չ անասուն էր մնացել։ Քրդերը, որոնց թաթ էինք ասում, բոլորը տարել էին։ Երբ հայկական լեգեոնականները եկան Մուսա լեռ, զենքով կռվեցին թաթերի դեմ, մեր հողերը, անասունները ետ բերեցին։ Սկսեցինք վերակառուցել, շենացնել մեր գյուղը։ Դպրոցի, եկեղեցու պատերը կային, բայց պատուհաններն ու դռները հանել էին ու տարել։ Սարքեցինք։ Դպրոցն ու եկեղեցին սկսեցին գործել։ Սկսեցինք սովորել։ Հանդեսներ էին կազմակերպում։ Մայրս կամաց-կամաց Ամերիկայում գտնվող հորս հետ կապ սկսեց պաշտպանել։ Մայրս ինձ ուղարկեց Քեսաբ։ Էնտեղ՝ Քեսաբում, մեկ տարի մնացի։ Հետո մայրս հայտնաբերեց, որ Հալեպում ամերիկյան գիշերօթիկ դպրոց կա, ուղարկեց ինձ այնտեղ սովորելու։ Ես այնտեղ սովորեցի ինը տարի։ 1928 թ. հայրս Նյու-æերսիից եկավ, մի ամիս մնաց, ասեց. «գնամ, ձեզ կանչեմ՝ կգաք»։ Բայց 1932 թ. տնտեսական ամենամեծ ճգնաժամն սկսվեց։ Հայրս գրեց, որ իր վիճակը լավ չէ, աման է լվանում ռեստորանում։ Եվ, որ ինքը իմ տարիքում ամուսնացած տղամարդ էր, — հիմա ժամանակն է, որ ես ինձ պահեմ։ Անշուշտ, ես զայրացա, պատասխան չգրեցի։ Սկսեցի աշխատել, անգլերեն, ֆրանսերեն էի պարապում դպրոցում, որ համալսարանի պարտքս տամ։ 1939 թ. մեծ տերությունները որոշեցին Թուրքիայի պահանջած սանջաքը իրեն վերադարձնել։ Եվ Ալեքսանդրեթի սանջաքը Սիրիայից անջատեցին ու տվին Թուրքիային։ Հայերն ստիպված դուրս եկան Մուսա լեռից։ Ես այն ժամանակ Հալեպում էի, լավ վիճակի մեջ էի, դասեր էի տալիս։ Երբ իմացա, որ հայերին տանում են Լիբանան՝ Այնճար, եկա Սիրիայից Բեյրութ։ Հետո գնացի Պաղեստին։ Էնտեղ աշխատեցի Թել-Ավիվում, անգլիական առ—տրական հիմնարկում։ Չորս տարի էնտեղ աշխատեցի։ Թուրքերը որպեսզի տիրապետեն այդ հողամասին, եվրոպական դիպլոմատները առաջարկում էին, որ Օսմանյան կառավարությունը վեց վիլայեթները հայերին հատկացնի՝ Օսմանյան տիրապետության տակ, բայց ունենան իրենց ազգային կրթությունը, մշակույթը։ Ենթադրելով, որ այդ իրենց քաղաքականությանը վնաս կտա, թուրքերը սուտ խոսեցին — կազմակերպեցին հայերի ջարդը։ Թալեաթը, որ ղեկավարում էր այդ ցեղասպանությունը, ասաց. «Այն ինչ երեսուն տարվա ընթացքում չկարողացավ Սուլթան Համիդը անել, ես երեսուն օրվա մեջ արեցի, Թուրքիայում հայերի հարցը լուծեցի»։ Թուրքերը խորամանկ են, իրենց ազգի համար ամեն տմարդության դիմեցին, որ Թուրքիան լինի զուտ մուսուլմանական երկիր։ Թուրքը ուր որ գնացել է, ջարդել է։ Դրա համար Վիկտոր Հյուգոն ասել է. «Այստեղով անցել է թուրքը»։ Հիմա ողջ աշխարհը գիտի Հայոց ցեղասպանության մասին։ Մի օր պիտի լինի, որ հայկական տարածքների հարցը դրվի։ 1946-ին, օգոստոսի 23-ին եկա Հայաստան, մորս հետ։ Երբ գնացի համալսարան՝ քննություն հանձնելու, ինձ հարցրին. - Ի՞նչ կրթություն ունեք։ Ես ասացի. - Լիբանանի ամերիկյան համալսարանն եմ ավարտել։ Ասին. - Գուցե դուք մեզ քննեք, - գնահատական նշանակեցին, ես ընդունվեցի որպես ուսանող։ Հաջորդ օրը գնացի ս— շուկա, մեր հագնելիքները ծախելու, որ ապրենք։ Գնացի համալսարան։ Ասին՝ ռեկտորը կանչում է։ Գնացի ներկայացա։ Ռեկտորը դարակը բացեց, մի թուղթ հանեց, ասաց. - Մենք ուզում ենք Ձեզ դասախոս ընդունենք, դիպլոմը կբերեք։ Հիմա Ձեզ գրություն կտանք, նա— հինգ հարյուր ռուբլի կստանաք, վերջը լավ կլինի... Այդ ժամանակ համալսարանում Միջազգային հարաբերությունների բաժին էր բացվել։ Մեկուկես տարի դասախոսեցի։ Կուրսում տասնութ ուսանող կար՝ Համլետ Գ—որգյանը, Գ—որգ Բրուտյանը իմ լավագույն ուսանողներն էին։ Մի ուսանող ունեի, Ռազմիկ Ասոյան անունով։ Նրա հայրը մի օր եկավ, մի բուռ ռուբլի դրեց սեղանին։ Ես չվերցրի։ Դասի ժամանակ դրա տղան, որ վատ էր սովորում, ասաց. - Ընկեր Մախուլյանը շատ լավ մարդ է, բայց երկար չի մնա, քանի որ իմ հայրը չեկիստ է։ 1947 թ. դեկտեմբերի 21-ին փողերը փոխվեցին։ Ամսի 23-ին ռեկտորը ինձ կանչեց, ասաց. - Ձեզ ուղարկում ենք Կիրովական՝ (ներկայիս՝ Վանաձոր), անգլերենի դրվածքը ուսումնասիրելու։ Ամսի 25-ին էնտեղ պետք է լինեք։ Եկա դեկանին ասացի։ Նա զանգեց ռեկտորին։ Ես իմ խմբի ուսանողներին հայտնեցի, որ ինձ Կիրովական են ուղարկում։ Ուսանողներից մեկն ասաց. - Այս ձ—ով մեր երկրում մարդկանց կալանավորում են։ Ես ձեզ կուղեկցեմ։ Գնացինք, տոմս առանք, երկու շիշ պիվա առա, մի հատ գաթա առա։ Բուֆետից դուրս եկա, մեկը մոտեցավ. - Ընկեր Մախուլյան, բար—։ Ու՞ր եք գնում։ - Կիրովական։ Կայարանի մեջ նա թ—ս մտավ, մի ուրիշն էլ մյուս թ—ս մտավ։ Ինձ տարան ճաղավոր մի մեքենա մտցրին։ Գցեցին մեջը։ Չամադանս էլ բերեցին։ Ավտոյով բերեցին Նալբանդյան փողոցի վրա Պետական անվտանգության շենքը, բարձրացրին չորրորդ հարկ։ Մի գեներալ — մի քաղաքացիական շորով մարդ կար, որը չեկիստ էր։ Ես հարցրեցի։ - Ինչու՞ եք ինձ բերել։ - Կասենք, - ասին։ - Ինչու՞ տնից չէիք բռնում։ - Ի՞նչ նշանակություն ունի, թե որտեղից։ Դուք շատ մեղքեր ունեք, հակապետականությունը ամենից թեթ—ն է։ Ի դեպ ասեմ, որ Բաթումիում հինգ անգամ իմ գրականությունը ստուգել էին, օտար լեզվով բառարաններս թերթել էին։ Գրավոր թեմաներ ունեի կատարած «Ամերիկյան դեմոկրատիան», «Շվեյցարական դեմոկրատիան», «Սովետական դեմոկրատիան»։ Դրանք բռնագրավել էին։ Իսկ հարցաքննության ժամանակ տեսնեմ՝ դրանք սեղանի վրա են։ Ինձ հարցրին. - Ո՞վ է գրել սրանք։ - Սրանք իմ գրած համալսարանական ուսումնասիրություններն են։ Հարցաքննող չեկիստն ասաց. - Էդ ինչպես է, որ անգլերեն լավ գիտեք ու անգլիական լրտես չեք եղել։ Ինձ ութը ամիս դատաքննության տակ պահեցին։ Վկա, ապացույց՝ չկա։ Հայտարարեցին. - Բանտարկյալ կալանավորը քաղաքական լրտես է, հակաքաղաքական պրոպագանդ է արել, պահանջում եմ հինգ տարի կալանք։ Հետո ինձ հարցրին. - Դուք խոսք ունե՞ք։ Ասի. - Այո՛, էդ մարդը սուտ է խոսում, ո՛չ փաստ ունի, ո՛չ վկա։ Նա պետական դավաճան է։ Ես պահանջում եմ տասը տարի կալանք։ Զարմացան իմ համարձակության վրա։ Դատավորի երկու կողմը ատենակալներ կային, որոնք օգոստոսյան շոգից թմրել, քնել էին։ Նա բրթեց դրանց՝ արթնացան։ Ես ասի. - Ա՛յ, հիմա արդարությունը արթնացավ։ Հիմա արդարություն կլինի, — ես ազատ կարձակվեմ։ Գնացին, որոշեցին, եկան հայտարարեցին. - Հինգ տարի կալանք, երկու տարի ձայնազրկություն։ Դատից հետո ինձ տարան բերդ, կրկեսի մոտ։ Տարան մի փոքր սենյակ։ Երեսուն հոգի մեջը՝ կողք-կողքի պառկած։ Մի կտոր հաց, մի քիչ ջրիկ բորշչ էին տալիս։ Մի ամիս մնացի։ Երբ անունս կարդացին, ասացին. - Քեզ էլ Ռուսաստան ենք ղրկում։ Ես ասացի. - Ես ռուսերեն չգիտեմ, ու՞ր եք ղրկում Ռուսաստան։ Պատասխան չտվեց։ Մի գիշեր պողպատյա վագոնների մեջ մտցրին, երեսուներեք հոգի էինք, որից տասնվեցը գողեր էին։ Նրանց մեծը Լութոն էր։ Ես որ արդեն ութ ամիս մնացել էի բանտում, մայրս բրդյա դոշակ, վերմակ էր բերել, որ չմրսեմ։ Վագոնում Լութոն էր ղեկավարում։ Ով ինչ լավ բան ուներ՝ վերցրեց։ Վերցրածը տալիս էր հսկող զինվորներին, որ տանեն քաղաք ծախեն, բերեն սպիտակ հաց, սիգարեթ — այլ լավ բաներ։ Մեզ հետ քսանհինգ տարի դատապարտված հինգ հայ տղաներ կային։ Նրանք գերության մեջ սովորել էին ֆրանսերեն։ Նրանց թութուն էի տալիս, որ թարգմանություն անեն։ Մի լավ ձեռնոց ունեի։ Մի օր Լութոն ասաց. - Էս ինձ տուր, ես քեզ «Ս—ան» սիգարեթ տամ։ Ես չգիտեմ դրանց տրադիցիան։ Սիգարեթի պաչկան բացեցի, բոլորին հյուրասիրեցի։ Երկրորդ տուփն էլ դրեցի Լութոյի էտաժերի վրա։ Մեկ էլ տեսնեմ՝ տուփը չկա։ Հարցրեցի. - Լութո, դու՞ ես վերցրել։ - Ո՛չ, - ասեց։ Ես խուզարկեցի բոլորին, մեկի գրպանից հանեցի։ Դա ադրբեջանցի էր։ Բերդում ինձնից խնդրել էր թուղթ ու մատիտ, որը ոտքիս բթամատի կողքին էի պահում, տվել էի, նա— թուղթ։ Տեսա, ջղայնացա, մի հատ խփեցի, ընկավ։ Լութոն ասաց. - Պրոֆեսո՜ր, կսպանես, վրանիս կմնա։ Արի՛ ինձ մոտ, էս քեզի պապիրոս, հաց, կարագ, պանիր, բոլորը քոնն է, միայն ուրիշին չտաս. - Տեսնեմ ի՞նչ ունես։ Ասի. - Չհամարձակվես վերցնել, միայն՝ կնայես, - ես ցույց տվի՝ շապիկ, շալվար — այլն ու վրան նստեցի։ Լութոն ասեց. - Մի բան տուր ինձ։ Ես նրան տվի մի սարոչկա։ Բավական մեզ տարան, հետո մի դաշտի վրա կանգնեցրին։ Ովքեր տարեց էին՝ պահեցին։ Ես երիտասարդ ու քաղաքական բանտարկյալ էի, ինձ տարին ավելի ցուրտ տեղ։ Երբ հասանք Դուդինկա՝ Ենիսեյի բերանում, մեզ լաստանավով տարան։ Առաջից գնում էր մի նորմալ նավ, ետ—ից կապել էին երեք-չորս բարժ, որոնք բացօթյա բեռ են տանում։ Ինը օր բարձրացանք Ենիսեյով։ Արդեն սեպտեմբերյան ցուրտն էր, երբ հասանք լագեր։ Ես ո՛չ ռուսերեն գիտեմ, ո՛չ մասնագիտություն ունեմ, իսկ անգլերենը պետք չէ իրենց։ Սկզբում բեռնակիր էի աշխատում։ Նորիլսկ քաղաքի շրջապատը ճահիճներ էին, ճանապարհ չկար։ Սնունդը — ամեն ինչը բերում էին մաթերիկից՝ այսինքն՝ Ռուսաստանից՝ հարավից, մայրցամաքից։ Սկսեցի աշխատել։ Բրիգադիրը ամեն գործ ինձ էր տալիս. - Արմյաշկա (արհամարհական՝ հայ) գնա՛ տապորը — պիլան բե՛ր։ Ես ռուսերեն չգիտեմ։ Հարցնում եմ. - Ի՞նչ է ասում, - գնացի վերցրի կացինը — սղոցը։ Ես սկսեցի աշխատել։ Բրիգադիրը եկավ, ձեռքիս կացինը ուզում էր վերցնել։ Ես չտվի։ Նա ոտքով խփեց։ Ես փախա։ Վալինկայով վազեցի, կացինը շպրտեցի ու փախա։ Գնացի արհեստանոց, նստա, ձեռքերս տաքացրի։ Շուրջիններիս ասի, որ ուզում էի բրիգադիրին սպանել։ Հարցը հասավ լագերի նաչալնիկին։ Նա ինձ տասնհինգ օրով բանտ ուղարկեց։ Էնտեղ մի ծանոթ իրավաբան կար, ասաց նաչալնիկին. - Ու՞ր ես սրան բանտ ուղարկում։ Սա լավ լեզուներ գիտի։ Հաջորդ օրը կանչեցին նաչալնիկի մոտ։ Նա ինձ նոր աշխատանք տվեց պահեստում։ Գնացի, տեսա Ֆրանսիայից, Ամերիկայից, Անգլիայից լիքը ապրանք է եկած, ձյան տակ, բակում փչանում է։ Գնացի էդ պահեստում աշխատեցի։ Եկած ապրանքի պասպորտը հանում էին՝ օտար լեզվով գրված, ես թարգմանում էի, լսում էին։ Օգոստոսին ամենատաք ամսին, ցուրտ էր լինում, թելեգրեյկայի մեջ անգամ մրսում էինք։ Ողնաշարս քարացել էր։ Էսպես մինչ— 1950 թ. դեկտեմբերի 20-ը, ինձ ազատեցին։ Հինգ տարին վերջացավ։ Մոսկվայից կոմիսիան եկավ։ Սովետական իշխանությունը որոշել էր՝ լավ աշխատող կալանավորի մեկ օրը երեք օր հաշվել։ Ես մի տարի շուտ ազատվեցի։ Ուզեցին մնամ էնտեղ բարձր ռոճիկով, ես չմնացի։ Ես Սիբիրից վերադարձա ութը հազար ռուբլով։ Օդանավով ինձ բերեցին Կրասնոյարսկ։ Գնացի կոշիկ առա, վալինկաները ոտքիցս հանեցի։ Երկու կիլո խնձոր, կալբաս առա, սկսա ուտել ու ման գալ։ Հետո գնացքով հինգ օր եկանք Մոսկվա։ Եկա Եր—ան։ Ներկայացա միլիցիայի պետին։ Ինձ չթողին Եր—անում ապրել։ Ասին՝ կամ Կիրովական, կամ՝ Ախտա պիտի մնաս։ Ասեցի՝ Կիրովական։ Գնացի։ Երկու տարի ձայնազուրկ պիտի մնայի, բայց Ստալինը մահացավ։ Ինձ թույլատրեցին գալ Եր—ան։ Եր—անում մայրս ապրում էր Նոր-Զեյթունում։ Ինձ տվեցին հողամաս։ Ինձ Եր—անում չէի գրանցում։ Ես ասի. - Ես ախպար չեմ, ես՝ Սիբիրից եմ եկել։ Գրանցեցին։ Հետո ինձ համալսարան չէին ընդունում, քանի որ ես Սիբիրից էի եկած։ Աշխատեցի 81-րդ դպրոցում։ Հետո դատի տվեցի։ Եվ չորս տարի իրավունք տվեցին՝ կալանքի տարիները համարել աշխատանքային ստաժ, պետական բնակարան տալ առանց հերթի, երկու ամսվա ռոճիկ անվերադարձ — վերականգնել համալսարանում որպես դասախոս։ Սկսեցի անգլերեն, գերմաներեն — ֆրանսերեն դասավանդել։ Աշխատեցի երեսուն տարի։ 1963-ին ամուսնացա Օրդոյան Նելլիի հետ, որը իմ ուսանողուհին էր։ 1965-ին ծնվեց աղջիկս՝ Դիանան, 1969-ին՝ Տիգրանը։ Մի թոռ ունենք Ստեփան անունով։ Ես արդեն թոշակի եմ անցած։ Ահա իմ կյանքը՝ երկու աքսորի պատմությունով։

172 (172). ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՔԵՍԱԲ) 1909 թ. Ադանայի ջարդը որ եղավ, Շաղբան աղան քառասուն հազար բաշըբոզուկ հավաքել, եկել էր Քեսաբը թալանելու։ Եկել հասել էր Օրդու։ Մենք սկսանք դիմադրել։ Էսգյուրան Ներքին գեղում կռիվ եղավ, չորս–հինգ ժամ տ—եց, մենք դիմադրեցինք։ Վերջիվերջո ըսին մերոնք. – Այլ—ս անհնար է. զենք չկա, հայդե՜ փախի՛նք։ Մենք գնացինք ծովեզերքը Քեսաբի։ Ես վեց տարեկան էի. – Յադա՛, զընողներն իգուն (հա՛յր, սպանողներն եկան) , – ասեցի։ Իսկապես եկան, ծառի թփերի միջից հորս բռնեցին, քաշեցին, գետնին պառկեցրին։ – Ամա՜ն, յադա՜, – ասեցի, հորս վրա ընկա, սկսա լալ։ Մարդիկը կանգնեցին ըսին. – Մենք ալ երեխայի տեր ենք, պիտի մորթեինք, գազանները պիտի ուտեին։ Մենք էս երեխային բաշխեցինք քո կյանքը, ումից ուզում ես գտիր քո մահը։ Գնա՛, հալա՜լ ըլլա քեզ։ Էդ մարդիկը գնացին։ Ես ըսի. – Յադա՜, քաղցուձ իմ (հա՜յր, քաղցած եմ)։ Գետինները չոր հացի կտորներ գտանք, կերանք։ Հեռուեն ֆրանսական նավը էկավ Լաթաքիա։ Համիդը ինկավ։ Անոր ամօղլի Ռաշիդը էկավ։ Թալեաթը, Էնվերը, æեմալը Համիդի փաշաներն էին, ութ օրից հետո հյուրիեթ եղավ, եկանք տուն։ Դրացի թուրքերը ինչ որ տարել էին, ետ բերին՝ յորղան, դոշակ, քիլիմ, կով, այծ, ոչխար… Եթե երկու վկա բերեիր, որ քու ունեցվածքդ է, «ա՛ռ» ասում էին՝ կուտային տիրոջը։ Տուները այրված էին։ Քանի կարմիր ոսկի տվին, շինեցինք։ Բայց հետո, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, մեզ ասին. – Հայ եք, ուրեմն՝ Անգլիո, Ֆրանսիո լրտեսն եք, – մեզ տարին աքսոր։ 1915–ին ամառը գաղթեցրին Օրդու։ Տասնհինգ օր հոն մնացինք, հետո՝ æըսըր–շըղըր։ Քսանհինգ օր հոն մնացինք, մինչ— աշուն հասանք Եբրուտ–Նեբըկ՝ Դամասկոսից հեռու։ Իրիկուն էր հասանք։ Հոն չորս տուն բողոքական կար։ Պատվելիի կինը հաց դրեց կերանք։ Առավոտը էլի հաց տվեց։ Մի շաբաթ մեզ պահեց։ Մենք բոլորս երկու հարյուր հոգի կանք։ Ո՛չ տուն, ո՛չ տեղ, ո՛չ հաց, ո՛չ ջուր։ Արաբ քրիստոնյա բժիշկ մը կար, ամեն առավոտ հաց, դեղ կբաժներ։ Ամեն օր հինգ–վեց հոգի կմեռներ, կնիկները խոտ կհավաքեին, որ տղոցը կերցնեն։ Տղամարդիկ դգալ կշինեին, որ ծախեն, փարա ըլլա։ Ասպես ձմեռն անցավ։ Գարնանը թուրք կառավարությունը էլի մեզմե զորք հավաքեց. աշխատող ձեռք էր պետք իրեն։ Հորս տարին։ Եբրուտ–Նեբըկ մնացինք երկու տարի։ Եկանք Հոմս, մեկուկես տարի ալ հոն մնացինք։ Առաջ Ղալադուրանի ծովեզերքի մարդկանց տարին Պորտ Սայիդ՝ ոտքով, Երուսաղեմի ճամփով։ Հոմսից գացինք մուրալով–զուրալով։ Ճանապարհին մերս մեռավ, մնացի մեն–մենակ։ Էկա հասա Քյուրդ դաղի, ընկա արաբների մոտ Ղընեմիեի մոտերքը։ Պատահում էր՝ սարը մնում էի, անասունները կարածացնեի։ Հոն մնացի իննը ամիս, աղաս երկու ախոռ անասուն ուներ, անոնք կարածացնեի։ Հետո լսեցի, որ քեսաբցիները ետ են եկել։ Միտքս դրի, ըսի. «Մինչ— գարուն ես ալ կփախնեմ»։ Դիմացը՝ ձորեն ան կողմը, Քեսաբն էր արդեն։ Գարունը եկավ։ Օր մը աղան էկավ իրիկունը, ըսի. – Աղա՜, պիտի գնամ։ Ըսավ. – Ինչու՞ կէրթաս, քեսաբցիները գաղթած են։ Ըսի. – Չէ՛, լսել եմ, որ ետ են եկել։ Աղաս ինձի երկու չափալախ խփեց, ըսավ. – Հանի՛ր շորերդ։ Հանեցի, տվի իրեն, վարտիքով մնացի։ Հիմա Լաթաքիա պիտի էրթամ։ Ճամփա էլա, մուրալով, մարդկանց բեռներին օգնելով, երկու կտոր հաց վաստակելով, ճամփա գնացի։ Մարդիկ տեսան՝ ծոցս երկու կտոր հաց կա։ Ես ալ երեխա եմ, ինձ ծեծեցին, հացերը գողցան, առին տարին։ Անոթի, լալով կերթամ, մեկ էլ կեցուցին ինձի հարցուցին. – Ու՞ր ես գնում։ – Դար բըլ Լաթկի (դեպի Լաթաքիա)։ – Ու՞մ տղան ես։ – Ահմադի։ – Արի՛ ընկերանանք։ – Ընկերանա՛նք։ Պատմեցի գլուխես անցածը, լավ մարդ էր։ Ես ալ սոված, հոգնած, ծեծված։ Տասնչորս ժամ քալեր եմ. առավոտը ելեր եմ, արդեն գիշեր էր հասանք խան մը։ Քնեցինք։ Առավոտը օգնեցի մարդուն, բեռները բարձեցի, ես կամացուկ փախա։ Երեք օր սոված մնացի, հարցրեցի մեկուց. – Ու՞ր է Քեսաբը։ – Էդ կողմն է։ Էլա մինչ— Քարսանա, մի օրվան ճամփան երեք օրեն հասա, անոթի, ծարավ, հոգնած, դադրած։ Տուն մը տեսա, գացի դուռը զարկի։ Թաթեր էին։ Ինձի տեսան, մեղքցան, հաց տվին կերա։ Եկան տունին տղաները, նստեցրին, կերցրին, լավ յաթախ տվին, քնեցի։ Առավոտը ըսին. – Մենք թութուն պիտի ցանենք, դու մեզ օգնիր։ Արի՛, մնա մեզ մոտ։ Մնացի երեք օր իրենց մոտ, օգնեցի։ Ըսին. – Մնա՛։ – Չէ՛, չե՛մ մնա։ Ճամփա ընկա։ Հասա æեբել Աքրա, բայց հակառակ կողմում եմ, լեռան մյուս փեշը, դիմացս եկողին հարցրի. – Դոր բըլ Քեսա՞բ (դեպի Քեսա՞բ)։ Մարդը ճանցավ ինձի. – Դուն Օհաննեսն ես, – ըսավ, – մորդ ես թաղեցի, կհիշե՞ս։ – Հասե՞լ եմ Քեսաբ։ – Հա՛, միասին կէրթանք։ Հեռվից մեր գյուղի ծառերը արդեն եր—ում էին։ Գերեզմանոցի ծայրը եկանք, մեր պարտեզները տեսա, հորեղբայրս փորում էր հողը։ Տեսա շերամ են պահում, թթի տեր— են հավաքում։ Ապրիլ ամիսն է արդեն։ Բար—եցի, լացեցի, մտա տուն, տեսա պատուհանները հանված, տանիքը խոտ էր բուսած, ոչ ոք չկար մերոնցից։ Յոթ հոգուց միայն ես էի մնացել։ Ինձ տարին որբանոց։ Մնացի մեկ–երկու տարի Հալեպի որբանոցը։ Տասներկու հազար որբ կար, Ահարոնյան պատվելին էր էֆենդին։ Հե՛մ դպրոց էր, հե՛մ արհեստանոց։ Մնացի երկու տարի։ Վերջը հարցրին. «Ուզու՞մ ես ամուսնանալ, քեզ ամուսնացնում ենք, վեց ամսվա տունի քիրան տալիս ենք»։ Աշխատողին փող էին տալիս. արդեն քառասուն մեջիդիե ունեի խնայած, գնացի Քեսաբ։ Մեր տունը նորոգեցի։ Հետո գնացի Իսկենդերուն։ Ամուսնացա Բերսիթի (Բեաթրիսի) հետ, նրանք —ս վեց հոգով աքսոր էին գնացել — միայնակ էր վերադարձել։ Մեր տունը միհարկանի էր, երկհարկանի դարձրի։ Չորս անգամ տուն եմ շինել։ Հետո Բեյրութ գնացի։ Պատշար եղա։ 1947 թվին եկանք Հայաստան, Էջմիածնի շրջանում հաստատվեցինք։

173 (173). ԳՅՈՒԼԻՆԻԱ ԾԵՐՈՒՆԻ ՄՈՒՍՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՔԵՍԱԲ, ԳԱԼԱԴՈՒՐԱՆ Գ.) 1915 թվին մեզի հանեցին գիշերով, տեղահան արեցին, ուր տարան՝ մենք ալ չգիտենք։ Մեր բոլոր ընտանիքներուն պապաներուն արդեն տարած էին թուրքական բանակ։ Աքսորի ճամփին պապիկս ծեր էր, դժվար կքալեր, թուրք ժանդարմը եկավ, սկսավ անոր ծեծել։ Մամաս ըսավ. - Ինչու՞ կծեծես, չե՞ս տեսնար՝ ծեր է, չի կրնար քալել։ Աս թուրք ժանդարմը խղճի եկավ, գնաց որտեղեն ճարեց՝ չգիտեմ, երկու ուղտ բերավ։ Ես երկու հորեղբոր տղա ունեի։ Ինձի — մի հորեղբորս տղին մի ուղտի վրա բարձեց, քույրիկիս ու հորեղբորս մյուս տղային՝ մյուս ուղտի վրա։ Մամաս ալ խունդախը ձեռքին նստեցուց մյուս ուղտին վրա, պապիկիս ալ մեզի հետ։ Գացինք։ Ճամփին խեղճ պապիկս սովից մեռավ։ Մի քարի տակ փորեցինք, թաղեցինք։ Ճամփին մի կնիկ հոգնած ու սոված՝ էլ չէր կարողանում քայլել, իր գրկի երեխան թողեց թփի տակ։ Մամաս ըսավ. - Մե՜ղք է, մի՛ ըներ։ Ան ըսավ. - Ալ չե՜մ կրնար տանիլ։ Մենք Դեր Զոր չհասանք։ Հոն մտնողներեն ոչ ոք ողջ չմնաց։ Էնտեղ շատ մորթեցին։ Մենք հասանք Համմա գյուղը։ Մի թուրքի տանը տեղավորվանք։ Դրանք շատ լավ մարդիկ էին։ Էնդեղ հորեղբայրս հիվանդացավ, մեռավ։ Տանտերը եկավ ըսավ. - Ինչի՞ գիշերը ինձ չասիք, ձեր հիվանդին մի ճար կանեինք, կօգնեինք։ Էդ գյուղը թուրքական գյուղ էր։ Ես ու քույրս գնում էինք մուրալու։ Մամաս կըսեր. - Ամա՜ն, զգույշ եղեք, թուրքերուն ձեռքը չիյնաք, անոնք հայ աղջիկներուն կփախցնեն։ Անոր համար ալ մեր գյուղի Տեր-Պետրոս քահանա Աբրահամյանը Համմայի մեջ մեկ գիշերվա մեջ երեսուն աղջիկ պսակեց՝ հայ-քրիստոնյայի արարողությամբ, որ թուրքի ձեռքը չիյնան։ Հորեղբորս աները խնդրեց հորեղբորս, թե՝ աղջկաս առ՝ պսակվիր, միայն թե թուրքի ձեռք չընկնի։ Աքսորից առաջ Քեսաբի հայ բնակչությունը վեց հազար մարդ էր։ Աքսորից հետո հազիվ երկու հազար երկու հարյուրը վերադարձան, ալ հաշիվ ըրէ՝ ինչքա՜ն մարդ զոհվավ։ 1918 թ. մենք Համմայեն եկանք Երուսաղեմ։ Արդեն զինադադար էր։ 1919 թ. վերադարձանք մեր տուները։ Տեսանք՝ ամեն ինչ քանդված, վառված, ավերված։ Բայց մեր քեսաբցիները չարքաշ ժողովուրդ են, սկսան կամաց-կամաց տները վերանորոգել։ Իմ պապայենքս վեց ախպեր էին, մեկին ղրկել էին Ամերիկա, որ թուրքի բանակ չտանին, հինգ ախպերով ձեռք-ձեռքի տվին, մեր տները սարքեցին։ Մնացինք Քեսաբի Բաշուրդ գյուղը։ 1939 թ. սանջաքը թուրքին անցավ։ Ես էն ժամանակ նոր հարս էի։ Ետքը՝ 1947 թվին, ոչխարներու պես իրար նայելով, եկանք Հայաստան։ Քանի անգամ տուն ենք փոխել՝ թուրքի երեսեն։ Թուրքը չսիրվիր։ Որպես ռեհան չառնես, հոտը չքաշես։

174 (174). ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲՈՅՆՄՇԱԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ՔԵՍԱԲ) Քեսաբում վեց հազար հայություն կար։ Ամենեն վերջը մեր Քեսաբը գաղթական տարին։ Արդեն 1913 թ. թուրքական կառավարությունը զորք հավաքեց։ Զենքն ալ եկան հավաքելու, բայց մենք դագաղի մեջ լցրինք, հողին տակը թաղեցինք։ Մենք ալ ուզում էինք կռվել, մուսալեռցիներուն պես լեռը ելլալ, ամմա գետը չկրցանք անցնիլ։ Օգոստոս 15–ին մեզ աքսորեցին։ Գնացինք, հասանք Թադմոր անապատը, Պաղեստինի մոտը։ Իմ պապը սերթ մարդ էր, ըսավ. – Ես աստեղը չեմ կարող ապրիլ։ Մեր տղերքը գնացին, մեզ համար տեղ ճարեցին Սադատում։ Էնտեղ մի տարի մնացինք, անոթությունեն, հիվանդությունեն մենք կոտորվեցանք։ Ես ու իմ ամին առինք մերոնց՝ պապիս, տատիս, մորս ու երկու ախպորս, էկանք æըսըլջըղուր։ Պապս ըսավ. – Էրթանք մեր ծանոթ թուրքերի տունը։ Գնացինք։ Բայց մեր ծանոթ թուրքերը մեզ ծեծել սկսան, ըսին. – Դուք մուհաջիր եք, դուք աքսո՜ր պետք է գնաք։ Հետո մեզ տարին Ուրդի։ Էնտեղ օրական հրաման էինք առնում, գնում էինք հույնի տունը գործ էինք անում, դրամ շահում, հաց առնում… Օր մը պապս ըսավ. – Տղա՛ս, արի փախնենք։ Պապիս հետ փախանք։ Երկու օր բաղերի մեջ մնացինք, թութ էինք հավաքում, ուտում։ Պապս ըսավ. – Տղա՜ս, գնա՛ էն եր—ացող տունեն մի կտոր հաց ուզե։ – Գնացի, ի՞նչ տեսնամ, մայրս էնտեղ է ծառա, վիզս փաթաթվեց, ըսավ. – Ամա՜ն, օղլու՜մ, ու՞ր եք։ – Հենա պապին, անտառի մեջն է։ – Տղա՜ս, – ըսավ մայրս, – պապիդ ա՛ռ, արի՛։ Մինչ— գնացի պապիս անտառի մեջ գտնեմ, ահագին տեղ գնացի, տեսա մի մարդ ոչխար է խուզում, ասեց. – Նե՞ իսդիյորսըն (ի՞նչ ես ուզում)։ – Անամ բուրդա՞դըր (մայրս այստե՞ղ է)։ – Ժանդարմալար գելդիլեր (ոստիկաններն եկան), տարան ուրիշ տեղ։ Ես ետ դարձա, տեսա պապս ծառի տակ չկա. – Դեդե՜, դեդե՜, – գոռացի։ Տեսա առուի ափին անոթութենեն ուշքը գնացել, ընկել է։ Հանեցի ոտի, եկանք ծառի տակը։ Պապս ասաց. – Ինչու՞ եկար, տղա՜ս։ – Մամային տարել են ժանդարմները։ – Գնա՛, էն հասած ցորենները քաղի՛ր, կրակ անենք, խորովենք, ուտենք։ Գնացի, ցորեն հավաքեցի, բայց պապս կրակ չկրցավ վառել. էլ ուժ չուներ, երեսի վրա ընկավ՝ մեռավ։ – Դեդե՜, դեդե՜, – ալ դեդե չկար։ Դեդեիս ղաման վերցրի, քյուլախը դրի գլուխս, գնացի։ Գնացի մի մարդ ինձ բռնեց, տարավ ժանդարմին հանձնեց։ Չորս օր մնացի բանտի պես տեղ մը։ Հետո ժանդարմը իր առաջը գցեց ինձ ու մի ուրիշ քեսաբցի կնոջ, տարավ æըսըլջըղուր, ուր հայեր շատ կային։ Մեկ էլ տեսնամ մի տղա կանչեց. – Ախպըրկի՜ն, Վանիսն էկավ։ Մամաս գտավ ինձի, սկսավ լալ. – Ու՞ր է պապդ։ – Ան մեռավ։ Ես ձեր մոտը կմնամ։ – Աման, բալա՜մ, ժանդարմը քեզ կսպանե, ե՜տ գնա ժանդարմին քովը։ Ես քեզ իրիկունը կգամ բանտեն կհանեմ։ Իրիկունը մամաս էկավ։ Մի քիչ բակլա խանձել էր, թաշկինակի մեջ լցրել, բերել էր։ Ես ու էդ քեսաբցի պառավը կերանք։ Մամաս գնաց քեսաբցի Հակոբ աղային բերեց, որ խնդրի ինձ ազատեն բանտից։ Ազատեցին։ Ես մամայիս հետ գնացի։ 1916 թիվն է, օգոստոս ամիսը։ Եփրատ գետի ափին ենք։ Հայ գաղթականները չադըրներու տակ են։ Ամեն գիշեր թուրքերը գալիս թալանում են։ Զենք չկա, որ պաշտպանվինք։ Շահպազյանները երկու մավզեր ունեին, գաղթելու ժամանակ պահել էին իրենց բաղում։ Մի ծանոթ թուրք կար, անոր ասեցին. – Գնա՛, ջորու վրա, թել–ասեղ ծախելու պես ըրե, մեր զենքերը փորե, բեր։ Էդ թուրքը կգնա, տանձի ծառի տակեն թենեքեն կհանե, մեջի հրացանները կառնե, կուգա մեզ մոտ։ Զենքը որ բերեց, էդ նույն գիշերը էդ գողերեն մեկին սպանեցին մերոնք։ Տեսանք, որ էդ քաղաքի մեծի եղբայրն է մեռնողը։ – Վա՜յ, հայերը թուրք են սպանել։ – Ադ մեծ հանցանք էր մեզ համար։ Էկան սպանողներուն բռնեցին, երկուսին ալ տարան։ Մի հայ բժիշկ կար՝ Չյուրիքջյան անունով, անոր երկու տղաներն էին, երկուսին ալ թուրք գեներալը տարավ, տիֆ եղան մեռան։ Մեզ ալ քշեցին Եփրատ գետի ափը։ Օրը յոթանասուն–ութանասուն հոգի կմեռներ, թաղում էին ավազի մեջ։ Մամաս ծառայություն էր անում. մեզ՝ որբերիս պահում։ Մենք էլ մի չադըրի տակ էինք։ Օր մը երկու գերմանական նավակներ եկան գետի վրա, քառակուսի պեչենիներ շպրտեցին գետի ափը, որ մենք առնենք ուտենք։ Անոթի էինք։ Հայ մարդ մը մոտեցավ, թքեց պեչենիների վրա, ըսավ. – Մի՛ վերցնեք, մեզ էս օրին գցեցին սրա՜նք, հիմա ուրախանում են մեզ վրա։ Որոշեցինք Եփրատի էս կողմից փախչել Հալեպ։ Ճամփին երկու ժանդարմա մեզ բռնեցին, տարին բանտ։ Ծեծեցին։ Պահեցին մի քանի օր։ Նորեն փախանք։ Առաջին օրը մեզի երկու հոգի կանգնեցրեցին, մեզ լրիվ սոթդեցին, ձեռքերնիս հացի կտորներ կային, ա՛ն ալ առին, լմնցա՜վ։ Ես հիվանդ եմ, փորս ուռած է, բերանս խաշած է տաքությունեն, մամայիս ըսի. «Մա՜, ինձ հոս թողեք, դուք գնացեք»։ Կտրիճ մարե էր. մի երեխին ուսին առավ, ինձ ալ՝ մեջքին, գնացինք… Եկանք հասանք Յահուդի գեղը։ Տեսան, անոթի ենք։ Արաբները սխտոր ու հաց բերին, կերան մերոնք։ Ես չկրցա ուտել։ Բերանս ցավում էր ամբողջ… Եկավ մի արաբ, մորս ըսավ. – Մի տղա տվեք ինձ, ես վաղուց պսակված եմ, տղա չունեմ։ Տվեք վայելեմ։ Մայրս ըսավ. – Էս ա տղա, ա՛ռ։ – Էս մեռա՞ծ է։ – Չէ՛, հիվանդ է։ Արաբը ինձի վերցուց, տարավ իր հայաթը։ Իրա արաբ մայրը մի հատ թթու դրած խյար տվեց ինձ, ըսավ՝ կեր, կերա։ Ադ մեհլեմի պես եղավ։ Քունս տարել է, քնել եմ, մնացել եմ։ Ինձի ծածկել են, քնել եմ մինչ— առավոտ։ Առավոտյան ար—ը կպել է գլխիս, քրտնած արթնացա, տեսնամ ուրիշ տեղ եմ։ Գոռացի. – Մամա՜… Արաբ մարդը մատը շրթունքներուն տարավ, կամաց ըսավ. – Սու՜ս…։ Մի թաս ջուր բերեց, ըսավ. – Լվացվի՜, տղա՛ս։ Արդեն գիշերով գնացել էր, խաղող էր հավաքել ինձ համար, որ ուտեմ։ Կերա։ Կեսօրին մի քիչ ղավուրմա էին եփել, կերցրին, խմցրին։ Արաբը ըսավ. – Ես քեզի պիտի բուժեմ։ Մենք բժիշկ չունենք։ Ես իմ սիրո՜վը քեզ պիտի բուժեմ։ Եվ իսկապես ալ լա՜վ նայեց, աչքերս բացվեցին, ելա ոտքի։ Մնացի էդտեղ։ Չոբանություն էի անում, մի կերպ յոլա էի գնում… Մի օր էլ տեսա ահագին ժողովուրդի ժանդարմները գցել են առաջները, տանում են։ Մեկին հարցրի. – Ու՞ր են տանում… – Մենք ջհուդ ենք, մեզի տանում են Երուսաղեմ։ Ես ադոնց հետ խառնվա, փախա արաբի մոտեն։ Որ փախա, տեսա մի տեղ հերկ են անում։ Ես էլ անոթի եմ, ոչինչ չկա մոտս, ո՛չ հաց, ո՛չ փող։ Մոտեցա հերկ անողներին, բայց վախցա, չխոսեցի։ Մենակ եմ։ Սկսա լալ։ Հեռվում քարին դրի գլուխս քնեցի, մնացի։ Արթնացա, տեսա հերկ անողները չկան արդեն։ Անցա Հալեպի գետը, ուզեցի ծռվեմ գետեն ջուր խմեմ, մեկ էլ մի ձայն լսեցի. – Տղա՛ս, գետը կընկնես, արի քեզ ջուր տամ։ Շուռ եկա, տեսնեմ մի կնիկ, ինձ մի թաս ջուր տվեց։ Տարավ իր հայաթը։ Էնտեղ մի աղջիկ հաց էր թխում, ըսի. «Մի հատ կտա՞ք ուտեմ»։ Տվին մի հաց, կերա։ Աբաս վրես գցեցի, գետնին քնա։ Արթնացա։ Մի աղջկա ձեն էր լսվում. – Էս ղարիբ մարդ է։ Տեսնեմ աղջիկը գնաց, երկու հաց ու մի թաս ջուր բերեց։ Ես կերա, էդ գիշեր մնացի էդտեղ։ Աղջիկը ասեց. – Ես երկու ախպեր ունեմ ու մի քույր, եթե կուզես՝ մնա։ Ասի. – Չէ՛, երկու հաց էլ տուր ճամփի համար, ես գնամ։ Հացերը առի, ընկա ճամփան։ Տեսա Իբլեդ գյուղի մոտեն մի քարավան է գնում։ Էդ քարավանը բաժանվեց երկու մասի, մեկը գնաց Լաթաքիայի կողմը՝ դեպի Արաբստան, ես գնացի հասա դրանց։ Ոտնամանս հանել եմ, աբես էլ գցել եմ ուսս, գնում եմ æըսըլջըղուր։ Ճամփին մի մոլլա եկավ, մինարեի գլուխը «Ալլաու՜ակբար» կանչեց։ Ուզում եմ æըսըլջըղուրի կամուրջը գտնեմ։ Ճամփաս կորցրի։ Վերջապես գնացի հասա æըսըլջըղուր՝ օրը կեսօրավ։ Գնացի տեսա էն խանը, ուր մեզ աքսորելու ժամանակ տարել էին։ Գնացի էդ խանի հավուզի կողքը նստա։ Հիշեցի, երբ մեզ աքսորել էին, մամաս ու եղբայրս էնտեղ էին պառկել։ Հիշեցի, սիրտս փլավ, արցունքներ լցվան կոկորդս։ Ինձ զսպեցի, ցույց չտվի, որ չբռնեն ինձ։ Առաջին հերթին ասեղ–թել գնեցի, որ կարեմ վրաս–գլուխս։ Աբաս ծախեցի, գնացի դեպի Ուրդեն։ Ուրդի ճամփով գնում եմ։ Հարցրի մի մարդու. – Ու՞ր է ճամփեն Քեսաբի։ – Դու հենց ճամփի վրան ես։ Ես արաբի պես ճերմակ գլխաշոր ունեմ գլխիս գցած, վրաս ալ կլոր ս— քենդիր խալխա*։ Տեսա մի մարդ՝ ֆեսը գլխին, գնում է էշի վրա։ Ասի՝ եր—ի սա հայ կլինի։ Գնացի, թեթ— խփեցի ուսին, ասի. – Բար—՛։ Էս մարդը զարմացած ինձ նայեց, ասեց. – Ու՞ր կերթաս, տղա՛ս, – ըսավ արաբերենով։ – Ուրդի կերթամ, պապի՜, – ասեցի արաբերենով։ – Ուրդի՞ կերթաս, տղա՜ս, – ըսավ։ Սկսանք քայլել։ Գնացինք միասին։ Ես նորեն հարցրի. – Պապի՜, Քեսաբ գյուղը որտե՞ղ է։ – Մոտ է, – ասեց ու սկսեց բացատրել, որ Քեսաբում չորս եկեղեցի կա՝ կաթոլիկ, պրոտեստան, լատին, օրթոդոքս՝ այսինքն մերը։ Ես նորեն հարցրի. – Պապի՛, Թեկնելու աղբյուրը ու՞ր է։ – Հիշեցի, որ փոքր էի, շատ փոքր, էնտեղ ուխտի էինք գնում՝ Բալուի կողմը։ Մարդը ինձ նայեց, ասեց. – Ա՜յ տղա՛, հա՞յ ես։ Ո՞վ ես… – Բոյնմշակյանի տղան եմ։ – Ա՜յ տղա՛, քո մերը սաղ է, գիտե՞ս։ Ես ուրախացա, իսկ ինքը ձեռքը գրպանը մտցրեց, մի բուռ չոր թուզ հանեց տվեց ինձ։ Հասանք մեր գյուղը։ Ճամփի վրա մեկը տեսավ, որ պապի հետ մեկը գալիս է, սպասեց, որ մոտենանք, հարցրեց. – Պապի՜, ու՞մ ես բերել։ – Բոյնմշակի տղեն… – Էդ իմ ամիօղլին է, – ասեց մարդը։ Ուզեցի մենակս գտնեմ մեր տունը, բայց շատ բան փոխվել էր։ Մեր տունը Ս— ջրի մոտն էր։ Մեր ջրի պես ջուր չկար։ Բայց ո՞նց գտնեմ… Մի կին տեսա քթոցը ձեռքին։ Հարցրի. – Քույրի՜կ, Շահենի տունը ո՞րն է։ Կանչեց. – Արի տեսնեմ, դու ո՞վ ես։ 1918–ին քեսաբցիները արդեն վերադարձել էին աքսորից։ Մեր տները թուրքերը մտել, ապրել էին, չէին թողել քանդել։ Մտա հայաթը, տեսնեմ միջնեկ հորեղբայրս ողջ է մնացել, ասի. – Ամի՜, Վանե՛սն եմ։ Նստեցի։ Հորեղբայրս ինձ նայեց ու հայհոյեց։ Դու մի ասա՝ նա իմ մամային էլ տիրություն չի արել։ Փող չի տվել, որ նա գա ինձ ազատի արաբի մոտից։ Ելա, գնացի մորեղբորս տունը։ Շաբաթ օր էր։ Մերս էնտեղ էր ապրում։ Ես էլ էնտեղ մնացի։ Մեր հողերը տվեցին ցանելու։ Հետո մերս ինձ ամուսնացրեց Ծաղիկի հետ։ Արդեն վաթսունհինգ տարի միասին ապրում ենք։ Մեզ մի աղջիկ ծնվավ հոն՝ Քեսաբը։ 1915 թ. քեսաբցիներն ալ պիտի լեռը բարձրանային, բայց ստիպված աքսոր ելան։ Հետո կամավորական շարժման ժամանակ քեսաբցիները երկու հազար կամավոր տվեցին հայկական լեգեոնին։ Բայց էնտեղ ալճիրցիներ ալ կային, ասում են, փոխանակ թուրքին կրակեն՝ մեզ էին կրակում։ Ադ ժամանակ հեռախոս, հեռագիր չկար, աղավնիի վրա նամակ էին կապում, որ թռնի իր բույնը, խաբար տանի, թե զորքը ու՞ր է։ Մեր Տիգրանն ալ հայելիով գնդացրի վրա էր կրակում. շուռ է տվել հրետանին՝ գերմանացու ու թուրքի վրա է սկսել կրակել, էդենցով թուրքը պարտվեց։ Ես ճարպիկ էի, մեր քաջերի հետ ծանոթացա։ Մեր ֆրանսիական սահմանապահները, երբ բռնեցին իմ հորեղբոր տղին, ես գնացի, խոսեցի, ազատել տվի։ Ես ատրճանակ անգամ ունեի արդեն։ Մինչ— 1939 թիվը ֆրանսիացին, անգլիացին, Սաուտ Արաբիան զորքով շրջապատել էին մեզ։ Օր մը էդ անգլիացի զինվորներից մեկը ինձ բռնեց, հարցրեց. – Ո՞վ ես։ Ըսի. – Ես մարդ եմ։ Անգլիացին ըսավ. – Մենք քեզ բռնելու ենք։ Ըսի. – Եթե ինձ ձեռք տաս, ձեռքս կմտցնեմ ջիգյարդ դուրս կհանեմ։ Ըսավ. – Լա՜վ, հիմա գնա կապիտանի մոտ։ Ըսի. – Չե՛մ էրթա գիշերով։ Թուղթ մը գրիր, տուր ինձի, կէրթամ։ Երկու սալդատ տվեց, թուղթ մըն ալ գրեց տվեց ինձի։ Գնացինք ֆրանսիացի կապիտանի մոտ. – Հովհաննեսը դու՞ ես։ – Այո՛, – ըսի։ – Էս մարդուն ու՞ր եք բերել, – ըսավ կապիտանը։ Ինձի ազատ թողուց։ Արդեն լավ էր վիճակս։ Էրթող, գացող կուգար, կուտեր–կխմեր, կերթար։ Բայց հայրենիքը քաղցր էր, 1946–ին եկանք Հայաստան։ Բայց 1949–ին մեզ աքսորեցին… Վերադարձանք հաստատվեցանք Էջմիածնի երրորդ սովխոզում. կաշխատինք, կապրինք…

  • Արաբ բեդվինները սպիտակ գլխաշորի վրա ս— պարանից հյուսված օղակ են կրում։

175 (175). ՄԱՐՏԻՐՈՍ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1898 Թ., ԲԵՅԼԱՆ) Թուրքին յաթաղանը ցիրուցան ըրավ հայերի օջախները։ Ինչ ունեինք-չունեինք թալանեցին, տուն-տեղ տակնուվրա ըրին, մեզ էլ քշեցին Արաբստանի անապատները. անոթի, ծարավ, մուրալով կերթայինք, ու՞ր էրթալնիս մենք ալ չիտեինք։ Հայրս չդիմացավ, արյունը խեղդեց իրեն, հոգին տվեց ձեռքերիս վրա։ Եղբայրներիցս ամենից մեծը թուրքի ասկյար էր՝ Մըսըրից (Եգիպտոսից) չեկավ։ Չորս եղբայրներս, մայրս, մեր գյուղացիների հետ մուրալով, գնում ենք։ Գնում ենք, բայց որը կմեռնի, որը՝ կկորչի, որն էլ, չդիմանալով ո՛չ անոթությանը, ո՛չ էլ քայլելուն, կպառկի ճամփի եզրին՝ մահը դիմավորելու։ Ես մերոնցից առանձնացա, որ մի քիչ հաց գտնեմ ամենափոքր եղբորս՝ Մկրտիչի համար։ Ան գրկի երեխա էր դեռ։ Տոպրակիս մեջ մի քանի պատառ հացով՝ հասա մերոնց մոտ։ Նայեցի՝ մորս, նայեցի՝ եղբայրներիս, տեսա՝ ամենափոքր եղբայրս ոչ մեկի գրկին չկար։ Ես հարցրեցի. - Ու՞ր է եղբայրս։ Մայրս դատարկ մի աման ցույց տվեց, սկսեց հոնգուր-հոնգուր լալ։ Չի կարողանում խոսել։ Դարձա ինձնից մեծ՝ Միլիտոս եղբորս, հարցրեցի։ Նա լալով ասաց. - Մի աման ցորենով արաբներին ծախեցինք։ Մինչ— իմ ետ դառնալս ադ ցորենն ալ արդեն կերել էին։ Որ մեկ արաբին ծախել են՝ տեղը ցույց տվեցին, բայց արաբի մոտ գնալն իզուր կլիներ, քանի որ հետ տանելու ցորեն չէր մնացել։ Արաբի այդ գյուղից դուրս ելանք, բայց սրտիցս արյուն է կաթում։ Բավական քայլելուց հետո, արաբների կալի մոտից էինք անցնում, տեսա՝ մրջյունները առուի պես ցորեն են տանում իրենց բույնը։ Իսկույն մրջյունների ճամփի վրա մի փոքր փոս շինեցի, մեր ցորենի ամենափոքր ամանը դրեցի փոսի մեջ։ Երկու հատ էլ շյուղ դրեցի ամանի մեջ, որ ընկնող մրջյունը շյուղի վրայից ետ ելնի։ Ընկնող մրջյունը բերնի հատիկը թափում էր, ետ էր դառնում։ Այսպիսով սպասեցի այնքան, որ ամանը լցվեց։ Մերոնց ասացի. - Դուք գնացեք, ես ձեզ կհասնեմ։ Ցորենով լիքը ամանը առա, վազեցի արաբի տունը։ Տանտեր արաբը թույլ տվեց, որ ներս մտնամ։ Մտա, ի՜նչ տեսնեմ, փոքր եղբորս առաջ լցված են տեսակ-տեսակ ուտելիքներ։ Ցորենը արաբին տվի, աղաչեցի, որ եղբորս ետ տա։ Արաբ կինը, երբ որ տեսավ արցունքներս, իր աչքերն էլ լցվեցին, իրենց լեզվով ի՞նչ ասաց մարդուն, չհասկացա, բայց մարդը դարձավ ինձ, նշմարով հասկացրեց, այսինքն՝ որ տա՛ր եղբորդ։ Փաթաթվեցի եղբորս վզին, բայց արի տես, որ եղբայրս չի ուզում հետս գալ։ Փորը կշտացած է, այլ—ս կգա՞։ Տեսավ, որ վիզս ծռված դուրս եմ գնում, արյունը քաշեց, ելավ տեղից, փաթաթվեց վիզս։ Եկանք հասանք մերոնց։ Մորս աչքերը լաց լինելուց կաս-կարմիր էին։ Երբ տեսավ երեխան, թ—երը բացեց, վազեց, երեխան հափշտակեց գրկիցս, սեղմեց կրծքին, սկսեց հոնգուր-հոնգուր լալ։ Հետո եկանք Հալեպ։

176 (176). ՍԻՐՎԱՐԴ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ԲԵՅԼԱՆ) Երբ Դեր Զորեն վերադարձել էինք ու ապրում էինք մեր տանը, մեր Բեյլանի Աթըխ գյուղի վրա հարձակվան Զեյթունի թուրքերը։ Մեր հայերն ալ հավաքվեցան, որոշեցին դիմադրել։ Ֆրանսան ալ ուժ տվավ։ Ես ինը–տասը տարեկան էի։ Երկու վեդրո փիլավը կեփեին, ձեռքս կուտային, բողչա մըն ալ հացը կռնակս կուտային, վախն ի՞նչ բան է՝ չգիտեի, ֆեդայիներուն ճաշ կտանեի։ – Աղջի՜կս, որտեղ թաշկինակը կապած ըլլա սըրըխի վրա, անտե՛ղ կդնես կուգաս։ Առտուն՝ մի տեղ, ցերեկը՝ ուրիշ տեղ, գիշերը մի ուրիշ տեղ կտանեի։ Անոնց ուտելիքը իմ վիզս էր։ Ժողովուրդը եկեղեցին հավաքվավ։ Չոլուխ–չոջուխ բոլո՜րը։ Մի հատ դորտյոլցի կնիկ կար, անունը Տիգրանուհի, զենքը ձեռքին երեք օր կռվում էր եկեղեցու մեջեն, հրացանով խփում էր թուրքերուն, կհիշե՜մ…

177 (177). ՀԱԿՈԲ ՓԱՇԱՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԲԵՅԼԱՆ) 1914 թվին ես յոթ-ութ տարեկան էի, մեզի տարին Հավրանի չոլը։ Հետո՝ ետ դարձուցին։ æեմալ փաշան Դամասկոսեն Երուսաղեմ ճամփա էր շինել տալիս. մինչ այդ «խամ յոլը» կըսեին, այսինքն՝ անկարգ ճամփա էր։ Հայերուն հոն կբանացնեին։ Դրամ չէին տար, բայց ալյուր, ձեթ — ուրիշ բաներ կուտային։ Ես երեխա էի, յոթ տարեկան։ Ես ալ մեծերուն հետ կաշխատեի…

178 (178). ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1887 Թ., ԴՅՈՐՏՅՈԼ) Ես ավարտել էի Դյորտյոլի Կենտրոնական վարժարանը։ 1915–ին, որպես զինվոր, բոլորին հավաքեցին տարան։ Մենք՝ քսանյոթ ուսուցիչներս, գնացինք Ավնի բեյի մոտ, բայց՝ անօգուտ. յոթ հարյուր հիսուն հոգի բոլորին հավաքեցին, ես ալ, պապաս ալ մեջը, միայն տղամարդկանց հավաքեցին՝ տասնհինգից մինչ— հիսուն տարեկան։ Մեր թաղի մեջ, կառավարական տան առջ—՝ լա՜ց, կո՜ծ. բոլորը կուլային։ Դյորտյոլը պիտի դիմադրեր, բայց մարդիկ հետո հրաժարվեցին — հնազանդվեցին։ Սահակ կաթողիկոսը չէր ուզում կռվենք։ æեմալ փաշան Ադանայի վալին էր։ Առավոտյան դեմ պաշարեցին, խուժեցին ներս, տուն–տուն հավաքեցին բոլոր տղամարդկանց՝ յոթ հարյուր հիսուն հոգի։ Էրզին ըսված գյուղ մը կար, պիտի հոն գիշերեինք։ Մեկ կիլոմետր մնացած դեպի ար—մուտք մեզ դարձուցին, ձորի մեջ տարին. ամեն կողմը երկու հարյուր հիսուն թուրք զինվոր պատրաստ են, զինված, մեզ պիտի ջարդեն։ Ար—ը մայր մտավ։ Մեր քարավանը մտավ այդ ձորը։ Լրիվ մթնելեն վերջը հրաման եկավ՝ ծունկի եկե՛ք։ Մերոնց շատերուն մոտ տասնոց հրացաններ կային։ Այդ միջոցին հրաման եկավ զինվորներին՝ սվինները բացե՛լ։ Մեր՝ յոթ հարյուր հիսուն հոգու ոտքերի ձայնը չի լսվում, քարացել ենք վախից… Հանկարծ ձորի երկու կողմի բլուրներից մեկի վրա ավստրիացի մեծ գեներալ մը տնկվեցավ՝ սպիտակ հագած, սպիտակ ձիու վրա նստած։ Ադ տեսնելով, կոմանդորը հրամայեց՝ անմիջապե՛ս սվինները վար իջեցնել։ Գեներալին տեսնելով՝ իրենց ընելիքը չկրցան ընել։ Հրաման տվին մեզ՝ քայլեցե՛ք դեպի ծով… Հետո մեզ մտցուցին եղեգնուտ–ճահիճի մեջ։ æուրը՝ մինչ— ծունկը, քայլել սկսանք, բոլորը՝ մտավորականներ, դոկտորներ (բժիշկներ), ուսուցիչներ։ Վերջին անգամ մենք նորեն Ավնի բեյին դիմեցինք։ Մենք՝ քսանյոթ ուսուցիչներս, խնդրեցինք, որ մենք չերթանք, այլ՝ էրթանք՝ մեր պաշտոնը շարունակենք։ Ավնի բեյը կատղեց, ըսավ. – Առաջին անգամ ուսուցիչները պիտի կախենք. անոնք էին երեխաներին հեղափոխություն սովորեցնողը։ Քանի որ Վահան Կարապետյանը հանդգներ էր կռվել, սպանեցին նրան, ոտքերը կապած, շունի պես քարշ տվին ձիու ետ—ից։ Վերջապես գիշերը հասանք գյուղը՝ Էրզին, որը մի ավերակ էր դարձել։ Մինչ— մեր այնտեղ հասնելը, մեր պառկելիք տեղը ջուր էին բաց թողել, որ թրջվենք։ Չորս կողմը պաշարեցին։ Սավան–մավան գետինը փռեցինք, ջուրին մեջ նստանք։ Էրզինի հայ տղաները բողոք գրեցին, թե՝ որքա՜ն շուտ մոռացած եք մեր աղուհացը, թուրքե՜ր… Օրը փետրվար 14 էր, ցու՜րտ։ Չոր փայտ ուզեցինք, տղաները բերին։ Օջախները վառեցինք, մեկ կողմեն՝ մեր թրջված հագուստները չորցնելու, մյուս կողմեն՝ ճաշ եփելու։ Թուրք զաբիթները սկսան մեզ խուզարկել, ամենափոքր դանակն անգամ հավաքեցին։ Անոնք որ տասնոց ունեին, թաղեցին հողին մեջ։ Ով ոտքի ճամփա՝ արտաքնոց, պիտի գնար, ոստիկան մը դրին գլխին։ Ինժեներ Մարկո Պոլոն՝ իտալացի, ինձ վերցրեց թարգմանիչ, որ ճանապարհաշինությանը օգնեմ։ Ինձ դարձրին պահեստապետ։ Տասնյոթ հազար բանվորություն կար։ Գրող Զոհրապի համար Մանուկ չաուշը հարյուր հիսուն ոսկի հավաքեց, որ ոստիկաններին տա, Զոհրապին ազատեն։ Բայց Զոհրապը չհամաձայնեց, ըսավ. «Աս ժողովուրդին ու՞ր ձգեմ»։ æեմալ փաշան Զոհրապի հետ դասընկեր էր, վեց սինի տեսակ–տեսակ ուտելիքներ ղրկեց, Զոհրապը մերժեց, ըսավ. «Եթե ուզում է ինձ լավություն ընել, թող Թալեաթին ըսե, թող ազատեն բոլորի՜ն»։ Չորս–հինգ օր Օթել Բարոնում պահելեն վերջը, Խարանի դաշտում սպանեցին Զոհրապին։ Ադ յոթ հարյուր հիսուն հոգիս փոխ առ փոխ կրակի շուրջը կտաքանայինք։ Առավոտյան հրաման եկավ՝ ոտքի՛ ելեք։ Շարժվեցանք դեպի Օսմանիե։ Այնտեղ —ս մեզ ըսին՝ հինգ րոպե հանգստացեք։ Հետո քշեցին մեզ Քանլը գեչիդ (Արյունոտ անցք)։ Այդտեղը մացառուտ տեղ մըն էր։ Ադ յոթ հարյուր հիսուն հոգիս անտառի մեջ ենք։ Մեզ շրջապատեցին։ Աստծոն ալ խոշին գնացել էր. անձր—՜ մը սկսավ։ Ժանդարմները կգոռան՝ օլա՛ն, գյավուրլա՜ր, քաչմայը՛ն (ծո՛, գյավուրնե՜ր, մի՛ փախչեք)։ Մենք՝ ջահելներս, բղավում ենք՝ ույույըն, քորքմասը՛ն (լսում ենք, մի՛ վախենաք)։ Սիրտ պետք էր՝ ծերունիներուն տրտունջները լսելու. Աստծո հետ կռվու՜մ էին՝ դեմ դիմաց… Առավոտ եղավ։ Անձր—ը շարունակվում է։ Ճանապարհը վերելք է։ Ինչքան գնում ես, այնքան ետ ես գնում։ Այդտեղ զինվորական կառքերը չեն կարող ցեխի մեջ գնալ։ Երկու հարյուր–երեք հարյուր հոգու աշխատացնում են։ Մեզ որ տեսան՝ լացուկոծը սկսան։ Անձր—ը հեղեղ դարձավ։ Հասանք մինչ— Հասանբեյլի, մութը կոխեց։ Ո՛չ Աստված է խղճում, ո՛չ թուրքը։ Դուն մի ըսեր, հին ժամանակվանից անտեղերը հայեր կապրին եղեր, մեզի մտցուցին ադ տների ախոռները։ Այդտեղ կար Լյութֆի բեյ անունով աղա մը։ Ան տանուտեր–քեհյաներուն կըսե՝ ամեն մեկդ ձեր տունը տարեք աս հայերուն։ Քեհյաները կըսեն՝ մենք երաշխավոր ենք, թող մեր տուները տանինք հայերը։ Լյութֆի բեյը թողեց, որ մեզ բաժանեն տները։ Անմիջապես տաքացանք, հյուրասիրվեցինք։ Առավոտյան ես դուրս եկա։ Ճանապարհը շինելու համար քար կար։ Քյոթահիայեն հայերը բեռցած էին, հարյուր մետր խորություն ունեցող ձորից քարերը պիտի կռնակով բարձրացնեին վեր, ով չէր կրնար տանիլ՝ ղրբաջով կխփեին։ Հաջորդ օրը —ս գնացինք աշխատելու, տարին երկու հարյուր հիսուն–երկու հարյուր հիսուն հոգի։ Այսպիսով, Էնթիլիի մեջ աշխատցուցին երեք ամիս։ Կռնակով քար կկրեինք։ Պոլսո մեջ հայերու հետ ապրած մի թուրք կար՝ Իզմայիլ Հակկը բեյ. ան շատ լավ մարդ էր, եկավ ինձ կանչեց, ըսավ. – Դուն իմ մոտ պիտի մնաս։ Ինձի տուր քու ժողովուրդին անունները. ով վաթսուն տարեկան է, գրի՛ր անունները, բե՛ր։ Գնացի գրեցի. հարյուր հոգի եղավ։ Եվ այդ մարդը ցուցակը առավ, Հալեպ մենդիլ մըֆետիշին (խուզարկության պետին) գրեց, որ սրանք պիտի ղրկվին ետ։ Պապայիս ալ մի վեցիկա (թույլտվության կտրոն) տվեց, որ ոչ ոք բան չկրնա ըսել…

179 (179). ՄԱՐԻ ԽԱԼԲՈՒՐæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԴՅՈՐՏՅՈԼ) Վեց տարեկան էի, որ աքսոր հանեցին։ Պապաս տեր հայր էր Դյորտյոլում։ Կանչեցին, ըսին՝ վաղը պիտի դուրս էլլաք աստեղեն։ Ադ գիշերը մենք դուրս եկանք գյուղեն։ æորիի մը վրա մեզ նստեցուցին՝ ինձ ու մեծ քույրս, պզտիկ քույրերուս խուրջիններու մեջ դրին, ջորիին քովերը կախեցին, դուրս ելանք գյուղեն։ Բոլոր մերիններուն հետ էինք՝ հորեղբայրս, մորեղբայրս, անոնց հետ մայրս, հայրս, մորաքույրներս՝ բոլորը ընտանիքներով։ Տանում էին մեզ Հալեպ։ Թրենով Թոփրաքկալեից բերին Հալեպ։ Տղամարդկանց հավաքեցին։ Հորս բռնեցին, ձեռքերը կապած տարին. ալ չտեսա անոր։ Կըսեն քի թրնախները քաշեցին։ Հորեղբորս մեռցուցին՝ անոր, տղային հետ, Մուրադ գետը նետեցին։ Ես տեսա ջուրին վրա անոնց լեշերը կուգային։ Հետո մեզ քալելով տարին դեպի Դեր Զոր։ Հոն չոլը մնացինք, սոված մնացինք, սովածութենեն շատերը մեռան, ձմերուկին կեղ—ը կփնտրեինք, չէինք գտնար։ Հետո այնտեղեն մի արաբ եկավ մորս ըսավ. – Աս աղջիկը տուր ինձի, ինձի աղջիկ ընեմ, – ըսավ, – ետ դառնաս նե կուտամ քեզի, չէ նե՝ ինձի աղջիկ կըլլա։ – Մամաս չտվավ։ – Մեռնիմ ալ նե, թող քովս ըլլա, – ըսավ։ Արաբը շատ համոզեց մորս։ Մայրս մտածեց՝ կրնա ըլլալ, որ աղջիկս ողջ մնա։ Ես ոտքերս գետնին զարկի. – Չե՛մ ուզեր, – ըսի, բայց լսող չկար։ Սոված էինք։ Երեխաները առանց ջուրի ուռան, մեռան։ Արաբը ինձի տարավ իր տունը։ Անոր նպատակը ան էր, որ ինձի մեծցնե, իր տղաներուն մեկին հետ ամուսնացնե։ Ինձի ըսավ. – Քու անունը Արուս է։ Վերջը ադ մարդուն զինվոր տարին։ Ամենեն առաջ քշեր են ադ մարդը, մեռեր է։ Արաբին կնիկը ըսավ ինձի. – Քու ոտքդ ուղուրսուզ էր, գնա՛ աս տունեն։ Ես դուրս եկա, անտեր–անտիրական փողոց էլա։ Լալով կերթամ։ Մեկ ալ տեսա մոլլա մը ըսավ. – Ու՞ր կերթաս կոր, աղջի՛կ։ Ըսի. – Տեր–տիրական չունիմ, կերթամ կոր։ – Եկու՛ր քովս, – ձեռքես բռնեց, տարավ իր տունը։ Կնիկին ըսավ. – Ասոր պիտի նայիս։ Կնիկը ըսավ. – Ես իմ ունեցած չոջուխներեն օսանմիշ եղած եմ, չե՛մ նայիր։ – Ամմա հետո կնիկը փափկեցավ, ես մնացի հոն։ Ադ կինը աղջիկ մը ուներ, Բաղդադ հարս էր գնացած։ Եկավ, հաց, խուրմա, ամեն ինչ բերավ, վերջը էդ աղջիկը մնաց մեզ մոտ մեկ ամիս — ինձ շատ սիրեց, մորը ըսավ. – Տու՜ր ինձ աս աղջիկը, ես իմ չոջուխին պես կնայիմ։ – Ա՛ռ, տա՛ր, – ըսավ մայրը։ Ինձի առավ աղջիկը, Մուրադ գետի վրա ղայըղով տարավ։ Ադ աղջիկը մի չոջուխ ուներ — մի մարդ։ Հացի խըտլըխ էր հոն։ Ցորենը բերում էին, քաշում էին քարով, ալյուր էին անում, հետո հաց էին շինում, ուտում։ Մեկ ալ ըսին, քի անգլիացին, ֆրանսացին կուգան կոր։ Արաբները փախան Դեր Զորեն։ Տեսա, որ ինձի հոն պիտի ձգեն։ Ադանկ ալ եղավ։ Ինձի իրենց հետ չտարին, փողոցը ձգեցին։ Անձր—ը կուգա՜, սովա՜ծ, ծարա՜վ, անտեղը պատի կողքը պառկա, քունս տարել է։ Մեկ ալ տեսա մեկը ոտքով կզարնե կոր ինձի։ Մարդ մըն էր, մուշամբա հագած էր։ Ըսավ. – Էլի՛ր, դուն ո՞վ ես։ Ըսի. – Ես ո՛չ մեկը չունիմ։ Ադ մարդը մեղքցավ ինձի, տարավ իր տունը. հարուստ մարդ էր։ Կնիկին հագուստները տվին, ինձի հագցուցին։ Ռամազան էր, կերակուր էին եփում։ Ինձ ալ տվին, կերա։ Ես հոն մնացի։ Մարդը շուկան մեծ խանութ ուներ։ Օր մը կնիկը ըսավ. – Հաց տամ, հորդ (այսինքն՝ իրենց տան հորը) տար։ Ես ալ առի ուտելիքները, տարի շուկա։ Դու մի ըսեր, իմ քաղաքացի մարդիկները՝ Դեր Զորը մնացածները, բերեր են, խանը լեցուցեր են։ Մեր դրացիին տղան ինձի տեսավ, ճանչցավ, մեկ ալ տեսնամ փաթըր–փաթըր վար իջավ խանեն. – Դուն հա՞յ ես, – ըսավ։ – Ո՛չ, – ըսի։ – Դուն տեր Գրիգորին աղջիկը չե՞ս։ – Այո՛, – ըսի։ – Դուն իմ քու՜յրն ես, – ըսավ։ Ես ըսի. – Հիմա հաց կտանիմ հորս, իրիկունը եկեք մեր տունը։ Մեր ծանոթ հայերը եկան հորս խանութը, հարցուցին. – Քու քովդ հայ աղջիկ կա՞։ – Չէ՛, – ըսավ, – չիկա։ – Ունե՛ս։ – Չունե՛մ։ – Ինչ որ ալ ըսես, մենք օրենքով կուգանք կառնենք, կտանենք, – ըսին։ Իրիկվան դեմը եկան ըսին հորս. – Հանե՛ աղջիկը։ – Մենք հայ աղջիկ չունի՛նք, – ըսավ։ Մարդը ինձի տարավ պահեց փայտանոցը, որ ինձի չգտնան։ Անկե վերջը տունը–տեղը իրար անցուցին հայերը, ինձի գտան, սկսան ինձի համոզել։ Մեկը ըսավ. – Թող աղջիկը համոզվի, զոռով չտանենք։ Ամենեն վերջը ես ըսի. – Ես պիտի երթամ։ Առավոտ եղավ, էդ արաբ մարդը չէր կրցեր քնանալ, կըսե. – Տվե՛ք իմ աղջիկը, ան ի՛մս է։ Հայերը կըսեն. – Կտանինք ֆրանսացի կոմանդորին քովը, ան ինչ ըսե՝ թող անանկ ըլլա, – մեկը՝ բիլեզիկ կուտա, մյուսը՝ գերդանլըխ կուտա։ Ֆրանսացի կոմանդորը ըսավ. – Մենք զոռով չենք կրնար առնել, – հարցուց ինձի. – Աղջի՛կս, դուն ընտրե, ո՞ր մեկը կուզես, եղբո՞րդ կուզես, թե՞ պապայիդ (արաբ) կուզես։ Ես ըսի. – Եղբա՜յրս կուզեմ։ Բոլորը՝ ուռա՜ ըսին, ուրախացան։ Հետո հայերը ինձ առին իրենց հետ, տարին Հալեպ։ Ուրիշ որբացած երեխաներ ալ կային ինձի պես։ Ամեն մեկին իրեն բարեկամին քովը տարին։ Ինձ ալ տվին Արիս քեռիիս։ Վերադարձին Իսկենդերուն գացինք, այլ—ս՝ Դյորտյոլ չգացինք։ Անտեղեն Անդրանիկ եղբորս հետ գնացինք Շամ, Դամասկոս՝ հորեղբորս տղային քովը։ Դամասկոսում հորեղբորս տղային գործը լավ չէր։ Գնացինք æեբել Դրուզ մնացինք։ Հոն ամուսնացա ուրֆացի Աբրահամին հետ։ Հետո ալ 1946–ին հինգ երեխայով եկանք Հայաստան։

180 (180). ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԴՅՈՐՏՅՈԼ) 1915 ապրիլի 14-ին Գրիգոր Զոհրապը* Թալեաթ փաշայի տանը նարդի էր խաղում։ Մի քանի օրեն հայ մտավորականներուն բռնում են, Զոհրապը չի հավատում, գնում է Թալեաթի մոտ՝ բողոքի։ Թալեաթը պաղարյունությամբ կպատասխանե. – Ձեր բողոքը իզուր է… Հայրս Գրիգոր Զոհրապին Օթել Բարոնում** կհանդիպի, կըսե. – Ես ղասաբխանեեն կուգամ կոր։ Հոն մի հատ հայ չձգեցին ողջ։ Էկու՜ր քեզի ազատեմ… Բայց Զոհրապը կպատասխանե. – Եթե ես էրթամ, բոլո՜ր հայերուն կմորթեն…

  • Գրիգոր Զոհրապի մասին ավելի մանրամասն տե՛ս նրա դստեր՝ Դոլորես Զոհրապ-Լիպմանի պատմած հուշը՝ [240(240).]:
    • Հալեպում հայտնի հյուրանոց, որը պատկանել է հայի:

181 (181). ՍՐԲՈՒՀԻ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԱԴԱՆԱ) Ես հազիվ տասներկու տարեկան էի, երբ թուրք կառավարությունը մոտ երեք հազար զինվոր բերեց, մտցրեց Ադանա, որ կազմակերպեն Ադանայի հայերի աքսորը։ Թուրք զինվորները սկզբում վախով մտան Ադանա, որովհետ— կվախնային, որ անոնք կապստամբեն։ Մեզ քշեցին ոտքով, քալե՜ հա՛ քալե՜։ Անոթի, ծարավ, հիվանդ, ուժասպառ։ Դեր Զորի մոտ Մեսկենե ըսված տեղ մը կար, հայերը վրաններ զարկին, տակը մտան քիչ մը հանգչելու։ Օրական առնվազն երկու հարյուր կիսամեռ, դեռ ողջ մարդկանց կտանեին թաղելու։ Տիֆը հնձում էր ժողովրդին։ Օր մը էկան իմ հորաքույրին ու մեծ հորս ալ ուզեցին տանել, որոնք բռնված էին տիֆով։ Հայրս աղաչեց, պաղատեց, ունեցած վերջին դեղին ոսկիները տվեց, որ իր քրոջը չտանին… Ադ հորաքույրս տասներեք տարեկան աղվորիկ աղջիկ մը ուներ, անունը՝ Արուսյակ։ Օր մը էլանք, որ գիշերը քնացած տեղերնիս ադ աղջիկին փախցուցեր են։ Փնտրեցինք, բայց ու՞ր կգտնաս… Վերջապես, ինչ երկարացնեմ, տարիներ անցան, գաղթականութենեն պիտի ետ գանք Ադանա։ Հորս ձեռքը բռնած կքալեինք, լսեցինք, որ փախցված հայ աղջիկներուն հայերը ազատել, բերել են, հավաքել են տունի մը մեջ։ Մենք ալ գացինք տեսնելու։ Տեսանք, որ մեջերնին խոշոր կնիկ մը՝ քեռի ըսելով մեզ մոտեցավ։ Հայրս կնայի, չի ճանչնար։ Հայ պաշտոնյան, որ կհսկեր, արգելեց մեզ մոտենալ։ Մեկ էլ ադ կնիկը գետինը ինկավ, սկսավ լալ, ըսելով. – Քեռի՛, քեռի՛, ես Արուսյակն եմ, չճանցա՞ր ինձի։ Հայրս լսեց, վազեց մոտը, նորեն չթողեցին։ – Քեռի՜, օգնի՛ր ինձի… Հոն քահանա մը կար։ Հայրս մոտեցավ ադ քահանային, ըսավ. – Հոս բաղնիք չիկա՞։ – Ո՛չ, բայց ես մաքրել կուտամ անոր… Հայրս դրամ տվավ, որ լվան, մաքրեն Արուսյակին։ Լվացին, մաքրեցին, բերեցին մեր քովը։ Խոսեցինք մինչ— իրիկուն։ Իրիկուն եղավ պիտի բաժնվինք, որ հետ—յալ օրը պիտի գանք պաշտոնապես կարգադրենք։ Արուսյակը ըսավ. – Քեռի՜, ըսե անկողինս թող փոխեն։ Հայրս ադ ալ կարգադրեց։ Դու մի ըսեր, աս մեր աղվորիկ Արուսյակի թուրք ամուսինը կհետ—ի, կուգա մինչ— Ադանա, կգտնա ասոնց տեղը, կըսե. – Ես ձեզի խոշոր գումար կուտամ, միայն իմ կինս ինձի տվեք։ Հորս հետ էկան բանակցելու։ Հայրս ժամանակ ուզեց մտածելու։ Մյուս քրոջ աղջկան բերել տվավ, որ խորհրդակցի։ Անոր միջոցով Արուսյակին հարցուցին, ան ըսավ. – Ո՛չ, ան շատ լավ մարդ էր, ինձի շատ լավ նայեցավ, բայց ես թուրքի կնիկ չե՛մ ըլլար։ Ես հղի եմ, բայց ծնած զավակս պիտի խեղդեմ։ Եվ իրավեն ադանկ ալ ըրավ։ Ծննդաբերության ժամանակ ինքն իր ձեռքով իր — իր զավակի հարցերը լուծեց ու մեռավ։

182 (182). ՄԻՔԱՅԵԼ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ԱԴԱՆԱ) 1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ ես հինգ տարեկան էի։ Այդ սարսափելի գիշերը թուրքերեն կոչվեց «æամուզ դելլիդի» այսինքն՝ «գոմեշը գժվեց»։ Քանի որ, իրոք, սուլթանը գժվել էր։ Նրա հրամանով մարդկանց մորթեցին, մոտ երեսուն հազար հայ սպանեցին, տները քանդեցին, վառեցին, մոխիր դարձուցին։ «Ավերակ դարձավ շքեղ Ադանան», որը նա— թուրքերեն «ղըյմա Ադանա» կկոչվի, այսինքն՝ «մսաղաց Ադանա»։ Կոտորածից հետո ով ողջ էր մնացել, բոլորին հավաքեցին տարին Ադանա ըրմաղը (գետը), սուլթան Համիդին լուր ղրկեցին, որ հայերին բոլոր հավաքել ենք, բերել գետին եզերքը, իրմե հրաման կսպասեն։ Մեկ կողմը ջուր, մեկ կողմը՝ կրակ։ Պապաս ինձի գրկած էր։ Ես կհիշեմ, շալակեն կտեսնայի։ Մամաս ալ մեզի հետ էր, գետին եզերքը լեցուցեր էին։ Սուլթանեն հրաման եկավ՝ ներումի հրաման։ Մեզ ալ. – Փադիշահըմ չո՜ք յաշա (թագավորը շա՜տ ապրի) ըսել տվին։ Տուն եկանք, բայց սպանվողները՝ սպանվեցան։ Գացինք տուներնիս — շարունակեցինք ապրել։ Այդ ներումեն հետո դպրոց մը բացվավ՝ Աբգարյան վարժարանը։ Հայրս ըսավ. «Տղա՜ս, առաջ դպրոց չիկար, հիմա հայերեն դպրոց բացին։ Հայերեն սորվիր»։ Ես ուրախացա։ Դպրոց կերթայինք, ո՛չ տառ գիտենք, ո՛չ բան։ Արդեն արգելված էր հայերեն խոսիլը — սորվիլը. ոչ միայն լեզուն կկտրեին, նա— թ—երուն տակ խաշված տաք հավկիթ կդնեին, որ խոստովանվի, որ հայերեն կսորվեցնեն, եթե կխոստովանվեր՝ կտանեին կկախեին կամ՝ կսպանեին։ Մեզ գիրքեր բերին Պոլիսեն։ Տառերը դահա չսորված՝ գիրքին թուղթերը կպատռվեին։ Մենք վայրենի ժողովուրդ էինք, ո՛չ գիրք էինք տեսած, ո՛չ թուղթ։ Հետո վարժապետը տեսավ, որ գիրքին թուղթերը կպատռվին, տախտակի մը վրա, պաստրմա կտրելիք փայտի պես բռնելիքով, փակցուցին տառերը։ Այբ, բեն, գիմ, մինչ— —, օ, ֆ սորվանք։ Այդ տարին դպրոց գնացինք, քանի թիվին՝ չգիտեմ։ 1915 թվին հասանք մինչ— գումարում–հանում։ 1915 թ. որոշում եկավ, որ հայերուն աքսորեն — այդ որոշումը կատարելու սկսան. մնացողը՝ մնաց, անոնք, որոնց հարազատներեն զինվոր գնացած էին, անոնց ընտանիքներեն աքսոր չտարին։ – Թյուրք դինի ղաբըլ էդեր սեն՝ քալըն (եթե թուրքի հավատքը կընդունիք՝ մնացեք), թե չէ՝ գնացեք։ Ժողովուրդը գոմեշի արաբաներով, էշերով, ոմանք ոտքով քալելով քշեցին մինչ— Ղաթմա։ Մեկ գացած տեղերնիս նորեն կտանեին, որ հոգնենք ու ճամփին մեռնինք։ Մեզի մաս–մաս աքսորեցին Դեր Զորի կողմը — մեր բաժինը՝ ահագին հայեր, աքսորեցին Ռաս ուլ Այն, որը կնշանակե գետնին տակեն բխող առաքյալի ջուր։ Ռասուլ (առաքյալ) այն (ակ–ջուր)՝ առաքյալի սուրբ ջուր։ Այնտեղեն ալ տարան անապատները, մաս–մաս սպանեցին, ինչ ըրին, ալ չգիտեմ։ Մեր ընտանիքը մնաց Ռաս ուլ Այն։ Պապաս նաջար էր (ատաղձագործ), զորանոցներ կշիներ, անոր շնորհիվ մնացինք հոն։ Ժողովուրդը հոն շատ էր։ Տիֆ հիվանդություն մը եկավ։ Ժողովուրդը սկսավ հիվանդանալ։ Անապատում հայերը ոչխարների պես փռված, պառկած էին գետինը։ Մամաս ալ հոն տիֆեն մեռավ։ Առավոտը կելլեին, չէ՞ որ տիֆը մահացուցիչ հիվանդություն է, այդ պառկած ժողովուրդին մեջեն մեռածներուն կտանեին, փոս մը կփորեին, մեջը կլեցնեին, կփակեին։ Եվ ասանկով ժողովուրդը էրթալով քիչցավ։ Տանում, մորթում էին կամ մարդիկը իրենց–իրենց մեռնում էին։ Մենք մի տեղ էինք, ուր արհեստով աշխատողներուն կապրեցնեին։ Այնտեղ թուրք չերքեզներ կային, կուգային հայ աղջիկներուն կտանեին, կբռնաբարեին, ետքը նորեն ետ կբերեին։ Հետո թուրքն ու գերմանացին պարտվեցան, սկսան փախչել։ Գերմանացիները երկաթգիծ կսարքեին։ Մենք Բեռլին–Բաղդադ երկաթգծի վրա կաշխատեինք։ Ես տասնչորս տարեկան էի։ Վելհասըլ անգլիացիները ավելի ուժեղ դուրս եկան, գերմանացիներն ու թուրքերը փախչել սկսան։ Ես ալ իմ ընկերներով եկա Մուսուլ քաղաքը։ Այդտեղ սկսանք ապրիլ՝ խեղճ ու կրակ։ Կուժով ջուր կծախեի։ Մեկը կտոր մը հաց կուտար, կտոր մը պանիր կամ քանի մը հատ զեյթին, չանթայիս մեջ կլեցնեի։ Այդտեղ անգլիացիները որբ հայերուն հավաքեցին, կերակրեցին — ղրկեցին Բաղդադի կողմը՝ Բախուվա։ Այդտեղ ասորիներ ալ կապրեին։ Այդտեղ, վրաններուն տակ մեզի կկերակրեին, ուտելիք կուտային, մենք կապրեինք։ Մենք չորս ընկերներով իրար համոզեցինք ու փախանք, գացինք Բաղդադ։ Այնտեղ երկու եկեղեցի կար հայկական. մեկը հին էր, չէին օգտագործեր, հոն պառկանք։ Սկսանք գործ փնտրել։ Ես պաղպաղակ ծախողի մոտ ծառա եղա, այնտեղ սրճարանի պես մարդիկ կնստեին ալա–թուրքա դոնդուրմա (պաղպաղակ) կուտեին։ Ես ալ կտանեի–կբերեի, դրամը կտայի տիրոջս։ Այդտեղ շատ հարուստ հրեա մը կտեսնա ինձի։ Ես ալ տասնչորս–տասնհինգ տարեկան եղա արդեն։ Աս հրեան աս դոնդուրմաջիեն ինձի ուզեր է, ո՞վ գիտե, ծախու առեր է, ի՞նչ ըրեր է, չգիտեմ, շատ հարուստ հրեա մըն էր։ Ան ըսավ. «Քեզ պիտի տանիմ մեր տունը, հոն հանգիստ պիտի ապրիս»։ Աս մարդուն հետ գացի իրեն տունը, պալատի պես տուն, կին մըն ալ ուներ — տունին մեջը ծառա եղա։ Ադտեղ նկուղ կար, վեր—ը էլփազեի (հովահար) պես բան մը կար, որ երբ հանըմը քնանար, ես պիտի քաշեի, հով ընեի, քանի որ ան ժամանակ էլեկտրականություն չկար։ Հետո ամառը իրենց հետ ամառնոց տարին, 4 ծառա ունեին, ես ալ՝ հինգ. մեկը՝ ճաշ եփող, մեկը՝ լվացք ընող, մեկը՝ երեխան կնայի, մյուսը՝ մաքրություն կընե, ես ալ՝ սեղանը կդնեի, կհավաքեի։ Բավական ժամանակ անցավ այսպես։ Բախուվայի հայերը ցրվեցան։ Մեկ ընտանիք մը եկավ, որը իմ բարեկամս էր, որը Ադանա պիտի գնար, ըսավ. – Պապադ ողջ է, Ադանա է, մենք պիտի երթանք, կուզե՞ս դուն ալ եկուր։ Գնացի հրեա տիրոջս ըսի. – Հայրս ողջ է եղեր, ես Ադանա պիտի երթամ, գտնամ անոր։ Հրեան փարա տվավ ինձի, որ գոմեշի արաբա նստիմ։ Բաղդադեն մինչ— Հալեպ տասնհինգ օրեն հասանք։ Հալեպ հասանք, այնտեղ Ադանա գնացող պոեզ կար, գացի հորս գտա այնտեղ։ Սկսանք ապրիլ։ Ես արդեն տասնվեց տարեկան եմ։ Ուզեցի դպրոց երթալ, բայց չկրցա սորվիլ։ Խելքս միտքս թուրք կոտորելն էր. չէ՞ որ այդքան տեսարաններ տեսած էի։ Էլոյան ազգանունով մարդ մը կար, ըսի. – Ինձի հայկական բանակի մեջ կամավոր գրեցեք։ Ոչ միայն ես, այլ— հայ որբ աղջիկներ ալ կամավոր կգրվեին։ Բավական զորք հավքեցին. ճակատին եռագույն դրված գլխարկ կդնեինք։ Այսպես բավական կռվելեն հետո չեղյալ համարեցին Ադանայի հայկական կառավարությունը։ Ֆրանսացիք հայերուն լքեցին, չուզեցին հայերուն պաշտպանել։ Մեզի, յոթանասուն հոգու չափ, ղրկեցին Բեյրութ։ Մենք ուզեցինք Հայաստան երթալ։ Դու մի ըսեր՝ Հայաստանը բոլշ—իկ եղեր է։ Մեզի ղրկեցին Պոլիս։ Ձմեռը եկավ, ցու՜րտ, մրսում ենք. ազգային խնամատարությունեն ուզեցինք բաթանիա, որ չմրսինք։ Անոնք մեզի պահեցին։ Պոլիս որ եկանք, հույները իրենց բանակին համար զինվոր կտանեին։ Այնտեղ Թորգոմ փաշա մը կար։ Հայերն ալ հույներու հետ կկռվեին, որ վերջն ալ Հայաստանի համար կռվինք։ Գացինք, մոտ երեք հարյուրի չափ հայ կար, սկսանք ծառայել։ Հետո մի քանի ընկերներով դուրս եկանք բանակեն, գացինք ծառայելու պարտիզանական ջոկատի մեջ։ Մեր կապիտանը՝ Անաստասը, հույն էր։ Գացինք պարտիզան եղանք Անաստաս կապիտանի մոտ։ Աս մեզ տարավ, դեռ զենք չունեինք։ Հրաման եկավ, որ հույները պիտի քաշվին։ Մեր Անաստաս կապիտանը թողեց մեզի։ Հետո արդեն մենք զինված էինք։ Այնտեղ մենք սպասում էինք թուրքերուն։ Հետո սկսեցին կրակել, մարդուն գնդակ մը կդիպնա՝ կմեռնի։ Գնդակները վերջանան նե, գնդակ մեզի ո՞վ պիտի տա, ավելի լավ է, որ էրթանք Իզմիր, դանակ շինել տանք, որ թուրք սպանենք, արյունը խմենք, միսը ուտենք, թուրքին անունը ջնջենք։ Այդպես Մանասաեն Իզմիրի ճամփին վագոնները լիքն են, ժողովուրդը մեղուի փեթակի պես լցված է, կախված են։ Վագոնը շարժվելուն պես՝ կթափվեին, կմեռնեին։ Իզմիր գացինք, գտանք հորեղբորս տղային՝ Միսաք չաուշ Քեշիշյանին, որը Անդրանիկի զինվորն էր եղել ու առաջնորդին ղավազը (օգնականը) եղած էր։ Ըսին, որ Մուստաֆա Քեմալը բոլոր Թուրքիան գրավում է, աս երկիրեն պետք է փախչիլ։ Ինչպե՞ս փախչինք, նավ չիկա, լողացողներուն վրա տաք ջուր կթափեն, որ խեղդվին։ Թուրքերը եկան, սկսան կրակել, բոլորին սպանել։ Ադ Միսաք չաուշը եկավ, ըսավ. – Մեր տունը պաշտպանելու համար, աս շենքին մեջ կմնանք, մինչ— մեռնինք. – երկու արկղ ձեռքի ռումբ–նռնակ բերավ, երկու արկղ ալ գնդակ բերավ. – մինչ— մեռնիլնիս կկռվինք, – ըսավ։ Հետո ան գնաց առաջնորդարան, եկավ մեզի ըսավ. – Թուրքական դրոշակը բարձրացուցին, թուրք զինվորները սկսան քալել փողոցներով, ալ հոս մնալու տեղ չէ։ Այս լուրը ստանալուս պես ծովափ գացինք։ Խդըվին նավը կար՝ Եգիպտոսի նավ մը։ Ես ալ նավակին մեջ ինքզինքս նետեցի։ Արամ Կայծակը* օր մը առաջ գացեր էր, ես ալ ճամփա էլա. երկու դեղին ոսկի պիտի տայինք, որ նավակը մեզի նավ հասցնի։ Նավը մեզ չառավ՝ կապիտանը կընդունի, չընդունիր։ Երկու դեղին ոսկի տվինք, մերդիվեններուն վրա մեզի կեցուցին, կապիտանը էրթալուն պես երկու դեղին ոսկի ալ տվինք, էլանք նավ։ Հոն էր նա— հորեղբորս տղան՝ Միսաք չաուշը։ Միսաք չաուշը գնաց Պոլիս, անկե Բուլգարիա անցավ, գնաց Անդրանիկի թիկնապահը դարձավ։ Այդտեղեն գացինք Հունաստան՝ Սախըզ ադա։ Այդտեղ ես մնացի։ Թուրքին դեմ կռվող հինգ հարյուր հոգի էինք։ Հետո ինձի բռնեցին, ազատ աքսոր պիտի ղրկեին Կրեթե կղզին։ Մեր նավը եկավ, ադ նավով մի կերպ փախա Աթենք։ Բարեկամներ ունեի, Վահան Դագեսյանի տունը գնացի։ Ես տասնութ տարեկան էի, ավազակի պես հագած էի։ Երկու ամիս մնալեն վերջը գացի Մագեթոնիայի կողմը։ Հետո Բուլգարիա գացի, հոն ալ չկրցա ապրիլ, եկա Բեյրութ։ Հոն ո՛չ արհեստ ունիմ, ո՛չ ալ հարուստ հայր ունիմ։ Գտա պապայիս։ Եվ այնտեղ ինձի փոքր եղած ժամանակվա ընկերներս տարին կոշկակարություն սորվեցուցին։ 24 թվին Հարություն Մադոյանի հետ կուսակցական դարձա։ Շատ հայտնի, պայքարող կոմունիստ մը եղա։ Մադոյանի գիրքին մեջը անունս կա։ Արհմիություն ենք ստեղծած, բանտարկված ենք։ Հայտնի կոմունիստ եմ եղել, խմորատիպ թերթեր եմ տարածել։ Ամիսը մեկ անգամ կուգային մեր տունը կխուզարկեին, օրական երեք անգամ ստորագրություն կառնեին, որ քաղաքեն դուրս չգամ, որպես վտանգավոր մարդ։ Ես ալ մերժեցի, ըսի՝ ալ չպիտի գամ։ Այնտեղ սյուրիթեի պետը (անվտանգության պետը, անունը՝ Բուշեթ) ինձի առաջարկեց գնալ Ֆրանսա. հոն կոմունիստները շատ են։ Չգացի։ Ադ Բուշեթը ըսավ. – Քեզի կջարդենք, կծեծենք, դուն ո՞վ ես։ Ադ տեսակ պետին ըսի. – Դուն ֆրանսացի ես, ես արաբական երկիր կապրիմ — գոհ եմ, դու՛ն ֆրանսացի ես, դու՛ն գնա քո երկիրը։ Եվ այստեղ տասներկու ոստիկանով հարձակվեցին վրաս, աղվոր մը ծեծեցին։ Կուսակցական եղած ժամանակ Դամասկոս, Հալեպ, ուրիշ տեղեր թռուցիկներ կտանեի, առանց վախի։ Մինչ— 1946 թիվը ծառայել եմ կուսակցությանը — հետո եկանք Հայաստան։ Այստեղ ալ աշխատեցա։ Լենինական պրեսին տակ կաշի կտրող կաշխատեի։ Լենինականում ապրած ժամանակ, երբ Եր—ան եկած էի, վերադարձա, տեսա ընտանիքս աքսորել են, ըսել են՝ ձեր կուսակցությունը բուրժուական կուսակցություն է։ Կինս կըսե՝ գոնե ամուսինս գա, նոր տարեք։ Չեն լսեր. կհավաքեն ամեն ինչ, կթալանեն, կթափեն, կտանեն, հինգ երեխայով կաքսորեն, շատ կտանջվին։ Հետո մեզ արդարացրին։ Վերադարձանք։ Լենինականում, Եր—անում գովասանագրեր ունիմ ստացած լավ աշխատանքիս համար։ Հիմա անհատական թոշակառու եմ։

  • Արամ Կայծակը եղել է Կիլիկիայի ազատագրական պայքարի հայտնի դեմքերից:

183 (183). ԱՐՈՒՍՅԱԿ ՆԵՖԵՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ԱԴԱՆԱ) Ադ ժամանակ ես ինը տարեկան էի։ Մորաքույրս ասաց մամայիս. - Ու՞ր ես տանում էս էրեխեքին, աքսորում պիտի մեռնեն, քանի որ հրաման է ելած՝ որուն ամուսինը թուրքի զինվոր է դարձած, անոր ընտանիքը աքսոր չպիտի ղրկեն։ Բայց մենք ամեն ինչ ծախել էինք արդեն։ Այնպես որ, մերկ-տկլոր մնացինք Ադանայում։ Հետո 1921 թվին, երբ ֆրանսիացին դուրս եկավ, թուրքը նորեն մտավ, սկսավ հայերին, հույներին կոտորել։ Մենք բոլորս ձգեցինք մեր տուն-տեղերը, դուրս եկանք Ադանայեն։ Գնացինք Հունաստան։ 1946 թ. ալ եկանք Հայաստան։

184 (184). ՎՐԵԺ ԷԴՅՈՒՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԱԴԱՆԱ) 1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ ես երեք տարեկան էի, երբ ծնողներիս կորսնցուցի։ Տեղահանության ժամանակ կհիշեմ, թրեն մը էկավ, մեզի անասունի պես խոթեցին մեջը՝ գլուխնուս զարնելով, հրելով — ծեծելով։ Մեզի Հալեպ տարին, ես մարդ չունիմ, նայող չունիմ։ Հայոց եկեղեցի տարին, հոն այնքան թշվառներ կային, շերտ մը հաց — երկու հատ զեթին տվին։ Օր մըն ալ Ղուկաս անունով տղու մը հետ Թել-Ավիվի անապատին մեջ գտնվեցա։ Ղուկասին փաթթված, ավազի մեջ մնացինք, խամսի մը էլավ, մեզի իր տակը առավ։ Էդտեղեն հարյուրապետ մը կանցնի, երկու գլուխ կտեսնա, իր զինվորներուն կըսե. - Նայեցե՛ք ո՞վ են։ Ադ հարյուրապետին զինվորները եկան մեզի ավազներու մեջեն հանեցին, քամիոն մը դրին, տարին զինվորական հիվանդանոց։ Գերմանացի բժիշկ մը կար, մեզի դարմանեց։ Բայց Ղուկասը չդիմացավ, մեռավ, ես մնացի։ Հարյուրապետին անունը Սալահեթդին էր։ Ինձի առավ, ըսավ. - Մենք հայ տղոց հետ պատերազմ չենք ըներ կոր, - — ինձի Պոլիս տարավ, որբանոց դրավ։ Պետական բարձր պաշտոնյա մը, որը այլազգ էր, ինձի հոգեզավակ առավ, անունս դրավ Մուզաֆֆեր Հիդայետ։ Տարիներ անցան, պատերազմը վերջացավ։ 1918 թ. զինադադարը եղավ, զիս որդեգրող մարդը ըսավ. - Նայե՛, ծովեզերքը քուկիններեդ եկեր են։ - Ես չգիտեմ, իմիններս ովքե՞ր են։ Գացի տեսնելու։ Թուրքերը ինձի փախցուցին, բայց հայերուն կազմակերպությունն այնքան ուժեղ էր, որ մեկը եկավ իմ ականջես բռնեց տարավ։ Սկյուտարին հազարապետը ցուցակ մը կազմած է եղեր. բոլոր հայերը ուր են, անոր ցուցակով հավաքեցին տարին Սկյուտար, բայց հայերը քաշվեցան, քանի որ երկու օրը անգամ մը կառավարություն կփոխվեր։ Փիրե Մեհմեդ անունով թուրք մը ինձի իր քովը առավ, հոն մնացի մինչ— պատերազմին վերջը։ Հետո հայերի կոմիտեն ինձի առավ տարավ Սկյուտարի Ս. Խաչ եկեղեցիին դիմացը՝ Ուզունյան որբանոցը, հոն շատ հայ տղաք, աղջիկներ կային։ Սրճարանի մեջ խահվեջիի չրախ էի։ Տեղավորվեցա Սկյուտար։ Հետո մարդ մը ինձի հայ գաղթականաց որբոց խնամատարությունը հանձնեց, որի տնօրենը Թումանյան անունով մեկն էր։ Բայց թուրքերը մեզի պրոպագանդ կընեին, որ եթե հայերուն երթաք՝ ձեզի պիտի տանջեն, սա՛նկ պիտի ընեն, նա՛նկ պիտի ընեն։ Հետո պետական բարձր պաշտոնյա մը ինձի որդեգրեց։ Անոնք զավակ չունեին։ Ձմերուկ առնելու պես եկան ինձի առին տարին իրենց տունը։ Ադ տունին տիկինը շատ աղվոր ինձի նայեցավ։ Իմ անունը Քարաբաշ Միհրանի եղավ։ Անոնց քովեն ելնելեն վերջը խանութ վարձեցի։ Վերջը կամաց-կամաց դրամ հավաքեցի, ադ խանութներուն տերը դարձա։ 1928 թվին ամուսնացա։ Տիկինս ալ ադանացի էր։ Ես հիմա հանգստի եմ կոչված։

185 (185). ԱՐՈՒՍՅԱԿ ՍՏԵՓԱՆԻ ՎԱՆԵՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԱԴԱՆԱ) Ես տասնութ օրվա կնքված եմ եղել, երբ սկսվել է Ադանայի ջարդը։ Թուրքերը կացինները ձեռքերնին բռնած՝ հարձակվել են հայերի տների — խանութների վրա։ Հայրս — մայրս կպատսպարվին հայ եկեղեցիին մը մեջ։ Թոքաթին գերապայծառ սրբազանը ոսկիները քսակին մեջ լեցուցած կուգա, ամեն մեկ հայի կյանքի համար մեկ-մեկ ոսկի կուտա, կազատե։ Հայրս, մայրս՝ երկու երեխայով ու ինձ գրկած, դուրս կգան բանտարկված եկեղեցիին մեջեն, կտեսնան փողոցները դիակները լցված, մայրերուն փորերը ճեղքված, բացված, մանուկը մոր ծծին վրա սպանված, մեծ հայրս ալ սպանվել է, Ռուբեն մորեղբայրս ձիու վրա փախել է։ Այդ 1909-ին էր։ Մերոնք կտեղափոխվին պարտեզներու մեջ։ Հետո Թելլալը կպոռա. «Ով տուն ունի՝ թող երթա իր տունը»։ Բայց երեք օրվա մեջ երեսուն հազար հայ է կոտորվել։ Մեր տունն էլ վառել էին։ Մերոնք ալ—ի բարեկամ մը կունենան։ Ան պապայիս, մամայիս — ինձ՝ տասնհինգ օրական խունդախով կտանի իր տունը։ Ոչ մի շոր չեն ունեցել։ Ալ—իի կնիկը իր հին շորերուն մեջ կփաթթե ինձի։ Հայրս նրանց հողի վրա չարդախ մը կշինե, հոն մենք կբնակինք մեծ եղբորս՝ Նիկողոս — քրոջս՝ Ազնիվին հետ։ Հետո մենք գնացինք Իզմիր, ապրում էինք Մանիսայում։ 1915 թվին Մանիսայի հայերը աքսոր չտարին։ Քանի որ Իզմիրի առաջնորդը փաշային դասընկերն է եղեր, իզմիրցիները աքսոր չգացին։ Մենք աքսոր չենք տեսած։ Բայց լսած եմ, որ մորաքույրս աքսորի ժամանակ ոտքերը կուռին, չկրնար քալել։ Արաբ մարդու մը ոսկի կուտան, էշի վրա կնստեցնե։ Էշին վրա արմավ կա եղեր, մորաքույրս կուտե, բայց ան ալ Դեր Զորի անապատին մեջ կմեռնի։ Մյուս մորաքույրիս ալ չորս աղջիկներով Դեր Զոր կղրկեն, տղամարդկանց — տղաներուն կտանին կջարդեն, երբ կնիկները առանձին կմնան, արաբները աղջիկներուն ալ կփախցնեն։ Անոնց ընտանիքեն որ—է մեկը չվերադարձավ։ Երբ պատերազմեն վերջը անգլիացիները Ադանա մտան, մենք ալ Ադանա գացինք։ Անգլիացիներեն վերջը ֆրանսիացիները եկան։ 1919-ին Ադանա եկած էին շատ մը կամավորներ։ Անոնցմե շատերը թուրքերուն փախցուցած հայ աղջիկներուն առին, ամուսնացան։ Քույրս Այնթապի ձեռագործ կաշխատի եղեր, օր մը Կարապետ անունով կամավոր մը կըսե. - Ժակետիս աստառը քանդված է, ո՞վ կկարե։ Քույրս կկարե։ Երեք կին կմոտենան քրոջս, կուզեն այնթապի ձեռագործ գնել։ Քույրս ցույց կուտա։ Անոնք քրոջս կհարցնեն. - Ո՞րտեղացի եք։ - Ադանացի եմ, Մսրլյան Ստեփանին աղջիկն եմ, - կըսե քույրս։ Այդ կիները քրոջս անունը կառնեն, կերթան, հարց ու փորձ կընեն։ Քույրս երբ աշխատանքեն եկավ, պատմեց. - Անունս, ազգանունս ուզեցին, կարծեմ՝ այս իրիկուն պիտի մեր տունը գան։ Ես ինը տարեկան էի։ Փողոցը ջրեցի, ավլեցի։ Մայրս չիքյոֆթե ըրավ, կերանք։ Հազիվ ամանները պիտի լվար, ադ մարդիկ եկան, ըսին. - Այսօր նպատակի մը համար եկած ենք։ Ամերիկա եղբայր ունինք, կուզենք ձեր աղջկան ձեռքը խնդրել։ Հայրս ըսավ. - Իմ աղջիկը կույս չէ. Իզմիր ամուսնացած էր, ամուսինը մեռած է, երբ Ադանա եկանք, հետերնիս բերինք։ - Ադիկա խնդիր չէ, - ըսին կիները։ Այդպիսով քույրս Ամերիկա հարս գնաց։ 1920-ին, երբ ֆրանսացիները Ադանան ձգեցին, դուրս եկան, մենք Լաթաքիա գնացինք, քանի որ Իզմիր նավ չկար։ Լաթաքիա իջանք, արաբները ըսին. «Եթե դերձակ կա՝ թող վար իջնա նավեն»։ Հայրս իջավ իր ընտանիքով։ Մեզի մի սենյակ տվին, ուր արդեն երեք ընտանիք կար։ Հորս տարին դերձակի մը մոտ։ Հայրիկիս թ— մը կուտան, կըսեն. «Անցուր աս թ—ը»։ Հայրս կանցնե։ Հոն ժուռնալիստ մը կհանդիպի, կըսե. «Ես ձեզի լավություն պիտի ընեմ, ձեզ համար խանութ մը պիտի առնեմ, առջ—ը դերձակի խանութ կընեք՝ կապրիք»։ Հետո տեղափոխվանք Ֆրանսա։ Նիսում գտանք մամայիս հորեղբորը տղան — աղջիկը, անոնց եղբայրները Դեր Զորում զոհվել էին։ Մամայիս երկու հորեղբայրները նույնպես սպանված էին Դեր Զորում։

186 (186). ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ՏԱՐՍՈՆ) Տարսոնը Կիլիկիայումն է, Ադանայի մոտը, Մերսինի մոտը՝ Միջերկրական ծովի ափին։ Աքսորը դեռ չսկսած՝ պապաս մի թուրք ընկեր ուներ, եկավ ըսավ հորս. «Այս գիշեր ձեզի պիտի աքսորեն, պետք է քո ընտանիքով հեռանաս»։ Հայրս լսեց այդ թուրք ընկերոջ խոսքը, — իսկույն ճամփա ելանք։ Այդպիսով մենք փրկվեցանք…

187 (187). ՂԱԶԱՐՈՍ ԽՐԻՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1911 Թ., ՏԱՐՍՈՆ) Հայրս արհեստով պղնձագործ-կլայեգործ էր, նա— զինագործությամբ կզբաղվեր։ 1915 թվին արդեն հորս տարել էին թուրքական բանակ։ Մի անգամ պատահաբար եկավ մեզ տեսնելու, հետո գնաց։ Էդ գնալն էր, որ գնաց։ Անոր համար ալ մեզի աքսոր չհանեցին, թուրքական բանակում ծառայող զինվոր ունինք ըսելով, չնայած լուր ստացանք, որ մեռած է։ 1921 թվին ես իննուկես տարեկան էի, երբ դուրս եկանք Սուրիայի նավահանգիստը՝ Լաթաքիա։ Հետո անցանք Բեյրութ, հոն մայրս ինձի տվավ հայ ազգային որբանոց՝ Մամուլետ, որտեղ ինձի պես հարյուր տասը որբեր կային։ Հետո մեզի փոխադրեցին ամերիկյան որբանոց։ 1923 թվին սննդի պակասության պատճառով բոլորս ալ հավկուրություն ստացանք։ Որբանոցի գրեթե բոլոր որբերը մալարիա ընկան՝ ալ մեռնող, մեռնողի։ Մեզի թուղթ ու մատիտ բաժանեցին, որպեսզի ով որ հարազատ ուներ՝ նամակ գրեր, որ գային իրեն տանեին։ Անկե վերջն է, որ ինձի փոխադրեցին Բեյրութի Անթիլիասի որբանոցը…

188 (188). ՍՈՂՈՄՈՆ ՌՈՒԲԵՆԻ ԵԹԵՆԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ՄԵՐՍԻՆ) Թշնամիս թող չտեսնա ան, ինչ որ մեր աչքերը տեսան Դեր Զորի ճամփին… Սիրտս կանգ կառնե, որ կհիշեմ ադ բոլորը… Աղջիկ–կնիկ, երեք–չորս հարյուր հոգի գոտիներնին հանած, իրար կապված, իրար հետ—ից Եփրատ գետը կնետվեին, որ թուրքի բաժին չդառնան… æուրին երթալը չէիր տեսնար, լեշերը դուրս ելած էին, բերդի պես իրար վրա դիզված էին…, շուները կատղած էին մարդու միս ուտելեն…

189 (189). ԿԱՐԱՊԵՏ ԵՂՅԱՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1898 Թ., ԿՈՆԻԱ) Մեր ընտանիքը Կոնիայի Նիդե թաղը կապրեր։ Երբ հայրս իր մեռնելը զգաց, կանչեց ինձ ըսավ. – Էկու՛ր, Կարապետ, տղաս։ Ասկե վերջը տունին մեծը դու՛ն ես։ Աքսոր որ տանեն, քույրերուդ հյուսերուն կապած ոսկիները կհանես, կհավաքես, վրադ կպահես։ Երբ աքսորի լուրը էլավ, ես պապայիս ըսածին պես, ոսկիները մեջքս կապեցի։ Ինձի տարին թուրքի բանակ, քույրերուս դեպի Դեր Զոր։ Բանակում կտեսնայի, որ ամեն օր մեր հայերը քիչ–քիչ կպակսեին. գլուխնին ուտում էին։ «Արմենակ, – ըսի ընկերոջս, – արի փախինք»։ Գիշեր մը, մութին մեջ սողալով, փախանք, հասանք ջուրի մը մոտ։ Ըսի. – Ամա՜ն, Արմենակ, էկուր քիչ մը ջուր խմենք, լվացվինք, զովանանք։ Արմենակը էկավ, լվացվեցինք, ան քիթին տակեն երգում էր. Վերքերով լի ջան ֆեդա եմ Թափառական, տուն չունիմ… Մեկ ալ կին մը էկավ ջուր առնելու։ Լսել էր հայերեն երգը, ըսավ. – Դուք հա՞յ եք, շու՛տ փախեք, հիմա ամուսինս կգա, ան ղաչաղ արաբներից է, կգա, ձեզ կխփե։ Ես այսինչ հայ հարուստի աղջիկն եմ, տունին մեկ հատիկն էի, գացեք ըսեք ծնողքիս, թող գան ազատեն ինձի։ Տեսանք, որ ադ աղջկա ամբողջ երեսները — դոշերը կապույտ մելանով ծեծված էին։ Հազիվ աղջիկը գնաց, մարդ մը եկավ՝ թոփուզը ձեռքին։ Եկավ, մեր երկուսի գլխուն թոփուզով սկսավ խփել, մեր հագուստները հանեց, մեջքիս ոսկիներն ալ հետը, էլավ գնաց։ Մեզի ձգեց վարտիք–շապիկով։ Ես Արմենակին ըսի. – Ասոնց մեծն ալ կա եր—ի, էկուր էրթանք գտնանք, բողոքենք։ Գացինք, տեսանք հեռուեն չադըր մը եր—աց։ Մոտեցանք։ Շուները շրջապատեցին մեզի։ Ադ արաբ շեյխի վրանը կըլլա։ Մեզի առին ներս տարին։ Մենք շեյխին պատմեցինք։ Հոն նստած մարդիկ իրար անցան։ Գացին մեզի ուտելիք՝ ապուր, հաց բերին, կերանք, հոգնած էինք, ընկանք քնացանք։ Առտուն ելանք տեսանք, քի մեր հագուստները կախված են, ոսկիներն ալ մեջը։ Դու մի ըսեր, շեյխը փնտրել, գտնել է տվել, մեղքցեր է մեզ։ Ես հոն մնացի, սկսա աշխատիլ։ Չադըրը կավլեի, ուղտով ջուր կբերեի հեռուեն, ոտնաման կշինեի անոնց համար։ Օրին մեկը թուրքի օթո մը եկավ, մեջեն թուրք մը իջավ. – Գյավու՛ր, դուն ի՞նչ ես անում այստեղ, – ըսավ։ Շեյխը սկսավ խնդրել, որ ինձի ձեռք չտան։ Օրին մեկն ալ ինձի արաբի հագուստ հագցուց, ղրկեց իր քրոջ քովը։ Ճամփին բռնեցին, հարցուփորձ ըրին. – Վեսիկա (բանակից ազատվելու թուղթ) ունե՞ս։ – Չէ՛։ – Անունդ։ – Կարապետ Եղյայան։ – Մուստաֆա՛ պիտի ըլլաս ասկե վերջը։ – Չե՛մ ըլլար։ – Բերե՛ք ֆալախան։ Սկսան ծեծել վաթսունվեց հատ։ Հետո նորեն հարցուցին. – Անունդ ի՞նչ է։ – Կարապետ Եղյայան։ – Չէ՛, Մուստաֆա՛ պիտի ըլլաս։ – Չե՛մ ըլլար։ Նորեն վաթսունվեց հատ ֆալախա զարկին։ Վերջը ջղայնացած հրամայեց. – Աս գյավուրին զնդան նետեցեք։ Բանտում մնացի մի քանի ժամանակ։ Մի օր պահակին հետ խոսեցա, որ մեկ ոսկի տամ, աչքը գոցե, ես փախիմ։ Տվի։ Փախա։ Ետ—ես լսեցի՝ դյուդիկներով սկսան ձայն տալ, որ փախող կա։ Գետինը, փոսին մեջ, խողովակ մը կար, իջա մեջը, մեջն ալ կեղտոտ ջրերը կերթային։ Մտածեցի՝ հարկավ տեղ մը կթափվի աս աղտոտությունը։ Գնացի՜, գնացի՜, վրաս–գլուխս կեղտի մեջ։ Տեսա քարեր կան։ Լպրծուն քարերը բռնելով իջա։ Քիչ հեռուն մարդ մը եզով հերկ կըներ։ Ինձի տեսավ կեղտի մեջ կորած, ջին կարծեց, վախեն արոր–մարոր թողեց, փախավ։ Ես մոտեցա, արորեն կախված չըխընը բացի, մեջի հացը կերա, փորս կշտացուցի, ոտքս առի ու գացի։ Շատ գացի, տեսա թուրքի գերեզման մը։ Անոնց գերեզմաններն ալ սենյակի պես կըլլան։ Վրաս գլուխս թա՜ց, կեղտո՜տ, մտա՝ քնացա։ Մեյ մըն ալ առտուն արթնցա չանգըլ–չանգըլ ձայնեն, մարդ մը էշին վրա նստած հեռուեն կուգա։ Ես գերեզմանեն դուրս էլա։ Աս մարդը ինձի տեսնելուն պես էշը ձգեց փախավ։ Ես անոր հացն ալ կերա։ Ետքը մտածեցի՝ մարդը կարող է ետ գա էշը փնտրելու։ Ադտեղեն ալ հեռացա, գացի Եփրատի ջուրով լողացա, մաքրվեցա։ Վարտիքիս մեջ ջուր լցվեցավ, բալոնի պես ուռեցավ, ինձի մյուս ափը քշեց, անցա։ Հարցնելով, հարցնելով, մերիններին գտա։ Տեսա մեկ քույրս մեռած, ամուսինը՝ սպանված, երկու երեխան մնացել են որբ։ Երբ հայերուն աֆլըխ՝ ներում տվին, ես ինձ ազատ զգացի, գացի Հալեպ։ Ճամփին մյուս քույրս ալ մեռավ։ Ժամանակները գեշ էին։ Հացը վեսիկայով էր։ Օր մը հացի հերթին մեջը տեսա հայ մարդու մը ջղայնացնում են, քյուֆիր–քյաֆիր, մարդը խըրսեն թե անոթութենեն ինկավ գետին, մարեցավ։ Ես աս մարդուն մեղքցա, վերցուցի, տարի ճաշարան մը, կերցուցի, վրան հալ եկավ, հարցուցի. – Դու ո՞վ ես։ – Ինձի կըսեն ֆարմասոն Վահան։ Իզմիրեն եմ, առաջ թուրս ա՛ջ կկտրեր, ձա՛խ կկտրեր։ Հիմա ինձի մի՛ նայիր, հալս՝ հա՜լ չէ։ Նե՛ դրամ ունիմ, նե՛ հալ, ես կոշկակար եմ, աղվոր վարպետ եմ։ Ես ըսի. – Դրամը՝ ինձմե, վարպետությունը՝ քեզմե։ Աս խեղճ ու կրակ մարդուն առի տարի տունս, լոգցուցի, հագցուցի։ Աս մարդը յախըշըխլը մարդ մը դարձավ։ Հալեպի ամենեն աղվոր փողոցներեն մեկում խանութ բռնեցի, սկսանք աշխատցնել։ Աս Վահանը աղվոր կոշիկներ կշիներ։ Բոլոր ֆրանսացի բարձրաստիճան մարդիկ կուգային մեր խանութը՝ իրենց կնիկներուն կոշիկ առնելու։ Կշեռքի վրա դնեիր նե՝ քաշ չուներ, թեթ— էին մեր կոշիկները։ Օր մը թուրք զաբիթ մը եկավ, մահանա բռնեց, թե խանութին թաբելան ծուռ դրված է։ Ըսավ, դրամը առավ գնաց։ Ալ սորված էր՝ ամեն օր կուգար դրամը կառներ, կէրթար։ Օր մըն ալ նորեն էկած էր, ես շատ ջղայնացած էի ադոր վրա. մեյ մըն ալ ժեներալ Գորոյի աղջիկը խանութնիս մտավ՝ կոշիկ առնելու, ըսավ. – Ինչու՞ տխուր եք։ – Ես պատմեցի զաբիթին ըրածը։ Ըսավ. – Մեյ մըն ալ գա նե, օձիքը դարձուր, նյումերոն նայե, ինձի ըսե, պապաս անոր գործեն կհանե։ Օր մըն ալ ես որպես աշկերտ սխալ մը ըրի, աս Վահանը ինձի ապտակեց, ես շատ նեղվեցա, ըսի. – Ամա՜ն, վարպետ, հա՛մ դրամը ես տամ, հա՛մ ապտակը ուտեմ։ – Կարապե՜տ, տղա՜ս, – ըսավ, – արհեստը ասոր մեջն է, օղլու՜մ, քեզ ծեծողին մոտ գնա։ Օր մըն ալ աս Վահանը ըսավ. – Ես Ամերիկա պիտի էրթամ, դուն ալ եկուր էրթանք։ – Ես չե՛մ գար, – ըսի։ Ան գնաց։ Նկար մը ղրկեց, ետ—ը գրված. «Կարապետ, ես հոս լավ եմ, դուն ալ եկուր»։ Ես նորեն չգնացի։ Էլա ամուսնացա, ընտանիքս առի, Հայաստան էկա։

190 (190). ՍԱԹԵՆԻԿ ԳՈՒՅՈՒՄæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ԿՈՆԻԱ) Մեր Կոնիայի վիլայեթը Էլմալու գյուղը կար, ես հոն ծնած եմ։ Կըսեն, որ անոր բնակիչները հին ժամանակ Ղարաբաղեն եկած են։ Շահ Աբասի օրոք ղարաբաղցիներուն շատ կնեղեն եղեր, անոր համար ալ տասը-տասնհինգ ընտանիք կըսեն. «Ալ աս ապրելու տեղ չէ»։ Տոպրակը կանցնեն գլուխնեն, մեջը կլեցնեն իրենց ունեցած ոսկի դրամները, կերթան Թուրքիա կհասնին։ Քանի մը ընտանիք Բուրդուր կհասնին՝ հոն կմնան, քանի մը ընտանիք Սպարտա կհասնին՝ հոն կմնան, մնացածներն ալ Էլմալու կհասնին՝ կմնան։ Այնպես որ, մեր Էլմալուի լեզուն ճիշտ Ղարաբաղի լեզուն է։ Գիտե՞ս ինչու Էլմալու էր մեր տեղին անունը. գաղթած հայերը հողը կցանեն, կտնկեն, շատ աղվոր խնձոր կհասցնեն, ադ ձ—ով մեր տեղին անունը կմնա Էլմալու, այսինքն՝ խնձորի տեղ։ Թուրքերը Էլմալու քազասը կըսեին, այսինքն՝ էլմայի տեղանք, քանի որ «էլմա» թուրքերեն խնձոր կնշանակե։ Ես ծնվել եմ Կոնիայի վիլայեթի Էլմալու գյուղում։ 1915 թվին թուրքերը էկան, առաջ էրիկ մարդոցը զինվոր տարին, կիներուն ըսին՝ ձեզի գաղթական պիտի հանենք։ Մեկական էշ տվին՝ ամեն մեկ ընտանիքին։ Մամաս ուներ չորս հատ բելուզ՝ էրկուսս մեծ էինք, մեկը՝ գիրկը, մեկն ալ՝ ձեռքը։ Կեսուրը ծեր էր, անոր նստեցրեց էշուն վրա։ Էրկու տարեկան բելուզը տվավ կեսուրին գիրկը, մնացածնիս ալ քալելով գացինք։ Ոտքերնիս արյունոտվեցին, հագուստներնիս պատառոտվեցին, վրանիս ալ հա՜լ չմնաց։ Գացինք Հալեպի կողմը… Մեր պզտիկ բելուզը չէր կրնար քալել։ Թուրք ժանդարմն ըսավ. – Աս չոջուխը քալել չի կարողանում, – առավ, նետեց քարերուն վրա։ Մուհաջիրները՝ վա՜խ կըսեն, կուլան։ Մամաս գնաց, տեսավ՝ բելուզը գետինը չաբալամիշ կըլլա, հոգին կուտա… Հասանք Պապ անունով գյուղի մը։ Մեկալ բելուզը — կեսուրը անոթութենեն մեռան։ Մամաս սկսավ լվացք ընելով մեզ պահել։ Պապաս թուրքի բանակեն փախել, եկել, փնտրել, գտել էր մեզի։ Թուրքերը իմացան քի թուրքի բանակեն փախած է՝ էկան մեր աչքին առաջ մորթեցին պապայիս… Վերջը մամաս ալ մեռավ, ես լրիվ որբ մնացի…։ 1915-ի Մեծ ջարդին ժամանակ իմ ծնողքը նահատակված ըլլալուն, 1918-են մինչ— 1922 թիվը ես եղած եմ Իզմիրի հայկական որբանոցը։ Հոն հայ որբուհիները ինձի գորգ գործել սորվեցուցին, անոնց հետ կաշխատեի, անոնց հետ տխուր երգեր կերգեինք — միասին հե՛մ կուլայիք, հե՛մ կգործեինք։ Կհիշեմ Խրիմյան Հայրիկը եկավ Իզմիր։ Ան տեսավ, որ հայերը բավական լավ վիճակի են, քանի որ ոսկիի շուկան — ուրիշ շատ բաներ հայերուն ձեռքն էր։ Ան քարոզ կարդաց — ըսավ. «Սիրելի՜ հայրենակիցներ, դուք Թուրքիայի հողին վրա կապրիք, անոր համար ալ միշտ պետք է ուշադիր ըլլաք, որ ձեր հավատքը — լեզուն պահեք, ձեր ունեցած-չունեցածը պահեք, որ ուրիշները չտիրանան։ Անոր համար ինձմե ձեզ խրատ՝ մարուլի պես մի՛ բացվիք, այլ՝ կաղամբի պես գոցվեցեք։ Այսինքն՝ ամեն ունեցած-չունեցած հարստություննիդ՝ մի՛ ցուցնեք թուրքերուն»։ Իզմիրի հայերը շատ լավ դիրք ունեին, ճոխ կյանքով կապրեին։ Բայց թուրքերը նախանձեցին հայերուն ունեցվածքին, ուզեցին իրենք տիրանալ անոնց ամեն ինչին՝ —՛ զարդերուն, —՛ հողերուն, —՛ տուներուն, ամե՜ն ինչերուն… Ես շատ քաղաքներ եղած եմ, բայց Իզմիրի զարդերուն պես ո՛չ մի տեղ չեմ տեսած։ Հայերը ոսկերիչներ էին մեծ մասամբ։ Գեղեցիկ զարդեր կշինեին, զարմանալի գեղեցիկ։ Անտեղի ճոխությունը, հարստությունը ես ո՛չ մի տեղ տեսած չեմ։ Մենք երբ որբանոցն էինք, մեզի պտույտի կտանեին, առաջին անգամ Չարլը Չապլինին հոն տեսա։ Մենք բոլորս սուսիկ–փուսիկ կնստեինք, վերջը մեզի շոկոլադի կտոր մը կուտային, կուտեինք, մայթերուն վրա զույգ–զույգ կքալեինք՝ ջաֆջաֆլը ջամեքաններուն նայելով։ Բայց երբ Քեմալը եկավ, մեր որբանոցն ալ ցրվեցավ։ Մենք քանի օր անտե՜ր–անտիրական մայթերուն վրա մնացինք։ Թուլումբայով ջուր կհանեինք, ջուրին ամանը կբերեինք, կլցնեինք, կտանեինք, որ մեծերը խմեն։ Քեմալը եկավ նե հայերուն, հույներուն, բոլոր քրիստոնյաներուն ծովը թափեց, Իզմիրը կրակի տվին։ Կրակը կուտեր մարդկանց, չոջուխները խունդախի մեջ գետինները նետված վրաները կկոխկրտեին, խունդախի չոջուխները ծովը կնետեին, ծովին վրա անոնք սալլամիշ կըլլային… Ետքը մեզի փոխադրեցին Հունաստան։ Հոն ես գորգի գործարանին մեջը գորգ կգործեի։ Ֆաբրիկային մեջը ինձի պես որբուհիներ շատ կային, հե՛մ կաշխատեինք, գորգ կգործեինք, հե՛մ կերգեինք, հե՛մ կհիշեինք մեր անցյալը ու կուլայինք… Ֆաբրիկային էշիքը քարոտ է, քարոտ, Հայ որբերուն սիրտերը մայրի են կարոտ, – Հայ աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր, ինչու՞ եք դեղնած, – Խորոզկանչին կէլլանք, մայրի՜կ, անկից ենք դեղնած… Ետքը ամուսնացա։ Տուն–տեղ եղանք։ Աղջիկ մը, տղա մը ունեցա, եկանք Հայաստան։ Ես տղայիս ընտանիքին հետ հաստատված եմ Հրազդանի շրջանում։ Աղջիկս՝ Երանուհին, իր ընտանիքով Եր—ան կմնա…

191 (191). ՆԵՐՍԵՍ ՄՈՎՍԵՍԻ ԳԱԼԲԱԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ԿՈՆԻԱ, ԷԼՄԱԼՈՒ Գ.) Էլմալուն Անթալիայի մոտ է։ Մեր նախնիները 17-րդ դարում, Շահ Աբասի՝ Նախիջ—անի գաղթի ժամանակ Շուշիից են փախել, թվով երեք հարյուր ընտանիք։ Նրանց մի մասը մնացել է Բոլու քաղաքում։ Երեսուն ընտանիք շարունակել են ճանապարհը դեպի Բուրդուր, Սպարտա, մինչ— հասել են Միջերկրականի ափը։ Ֆինիկիա նավահանգստի մոտ կղզիներ կան։ Այնտեղ բնակություն են հաստատել։ Էն ժամանակ սուլթան Մահմուդի ժամանակն է եղել։ Հայերը գնում են Օմար աղայի մոտ, մեծ նվերներ կտանին, կխնդրեն իրենց տեղ տալ։ Էն ժամանակ Թուրքիայում քիչ հայեր կային։ Օմար աղան կհարցնի. - Ի՞նչ գործ կընեք։ Հայերը կըսեն. - Կոշկակար, հյուսն, դարբին, քարտաշ ենք։ Էդ յոթ հայ ընտանիքները կկոչվեին՝ Իսպիրներ, Յորղանջիներ, Գալբակջիներ, Ադամյաններ — ուրիշներ։ Օմար փաշան կլսե ասոնց, կհամաձայնվի, կըսե. - Գնացե՛ք, ման եկե՛ք, որտեղ ձեզ դուր կգա, էնտեղից էլ տեղ կտամ ձեզ։ Էն ժամանակ Թուրքիայում շատ արհեստավորներ չկային։ Էլմալուն կոչվել է Ղափլան դերեսի (Վագրի ձոր)։ Էդտեղ հյուսիսային կողմից բարձր սար է, երկու կողմից սարալանջեր են, որոնց միջին մասում երեսուն-քառասուն խորանարդ մետր ջուր է հոսում։ Սարի վեր—ը հարթավայր է լինում։ Հայերը որոշում են էդտեղ բնակվել։ Նրանք մտածում են՝ ար—մտյան սարալանջը ուզել։ Օմար փաշան մեկ կիլոմետր հող է տալիս առանձին հայերի համար, որտեղ թուրք չի բնակվել։ Էդ յոթը ընտանիքը տուն են շինում, խանութ են բացում, արհեստանոցներ են բացում, գետը հունի մեջ են մտցնում։ Գետի շուրջը պատ են շարում, ջուրը թունելի մեջ են վերցնում։ æրաղաց են հիմնում։ Էնտեղ էլ ս—ահող է, քար չկա։ Քարահանքից ջրաղացի քար են ջարդում։ Գոմեշները լծած՝ քարը բերում են։ Հայը աշխատասեր, ստեղծող ժողովուրդ է, նրանց սկսում են սիրել ու հարգել։ Հետո եկեղեցի են շինում։ Պոլիսից տերտեր են հրավիրում։ Դպրոց են կառուցում։ Շենքի ներք—ը՝ դպրոց, վեր—ը՝ հյուրերի համար իջ—ան են դարձնում։ Երեխաները չորս-հինգ տարեկանից հաճախում են դպրոց։ Պոլիսից դասատուներ են կանչում։ Խանութները շատանում են, շուկա են բացում։ Առ—տուր են սկսում անել։ Այսպես իրենց խաղաղ կյանքով հայերը ապրել են։ 1908 թվին հյուրիեթ որ եղավ, Թուրքիան հայերին ազատություն էր խոստացել։ Իբր, հայերին ազատություն տվին։ Սուլթան Համիդին գահից գցում են։ Թալեաթ փաշան, որը Թուրքիո արտաքին գործերի մինիստր նշանակվեց, ասեց, որ եթե հայերին լրիվ չոչնչացնենք, նրանք միշտ մեզնից պահանջ կունենան։ Թագավոր կար, բայց դեր չէր կատարում։ 1914 թվին սկսեցին հայերին թուրքական բանակ տանիլ։ Մինչ այդ հայերին զինվոր չէին տանում։ Առաջին անգամ հայերից յոթանասուն հոգի հավաքեցին։ Երկրորդ հավաքին քառասուն հոգի հավաքեցին։ Մնացին շատ քիչ մարդիկ։ Երեք քեռի ունեի, բոլորին տարան բանակ՝ չվերադարձան։ 1915 թ. հունվարի 6-ին հորս էլ տարան։ Հորեղբորս տղան հարյուր ոսկի էր տվել ու ազատվել բանակից։ Ինձ տվին նրա մոտ՝ արհեստի։ Մի տարի հետո նրան էլ տարան։ Ես մնացի մեջտեղը։ Մի յոթանասուն տարեկան մարդ կար, ասաց. «Ես քեզ փող չեմ տա, ինչ որ աշխատես կեսը՝ քեզ, կեսը՝ ինձ։ Փինաչի կլինե՞ս գյուղում»։ Գնացի գյուղ, աշխատեցա։ Հարյուր փութ ցորեն ստացա։ Մայրս հիվանդ էր, չէր աշխատում։ 1915 թվի աշնանը՝ սեպտեմբերին, գյուղից եկա տեսա, որ թուրք ժանդարմները կանգնած են, հայկական թաղերը փակել են, ոչ դուրս են թողնում, ոչ ներս են թողնում։ Իմ բերած ցորենը ներս տարան։ Գնացի քեռուս տղի մոտ, ըսի. - Հայկական թաղը շրջապատել են, հույների ժամկոչին սպանել են։ Նա ասաց. - Արի էրթանք։ Էկանք, տեսանք, որ հայկական եկեղեցին բացել են, զենք են փնտրել, չեն գտել։ Երեք օր հետո կանչել են ութսուն տարեկան տերտերին, ասել. - Կառավարության հրամանն է՝ հայերին պիտի աքսորենք։ Բուրդուրի հայերը արդեն աքսորված են։ Քառասուն տարեկանեն վեր ութ հոգու աքսորեցին։ Մեզ Ստանոզ ղրկեցին։ Մորաքույրիս տղան կար՝ Փափազյան Հակոբը, ճամփին կատակ էր անում, խզակոթով խփեց ժանդարմը, ըսավ. «Գյավու՜ր, կատակ չընե՛ս»։ Հասանք Ստանոզ։ Ժանդարմը մեզ ըսավ. - Վաղը պիտի գնանք ճանապարհ շինելու։ Ձեր փողերը բերեք, ինձ տվեք, ես պահեմ, - մեր փողերը հավաքեց։ Հասանք Բուրդուր։ Ժանդարմը մեզ տարավ հանձնեց քաղմաս։ Քաղմասի չաուշը հարցրեց. - Դու ո՞վ ես։ Ես տվի իմ քեռու անունը, որին ինքը ճանաչում էր։ Ես ըսի. - Ժանդարմը մեր փողերը հավաքեց։ - Ինչու՞ շուտ չասեցիք, - ասեց ու կանչեց ժանդարմին, - սրանց փողերը վերցրե՞լ ես։ - Ես ձեզ ճանապարհին պիտի սպաննած ըլլայի, - ասաց ժանդարմը։ Հետո մեզ տարին Աքշեհիր։ Հոն լիճ կար։ Լոտկա նստեցրին, լճի մյուս կողմը հանեցին։ Հոն բնակչություն չկար։ Լոտկայից դուրս եկանք, տեսանք, որ Աքշեհիրի, Աֆիոն-Գարահիսարի, Ազիզիեի հայ կանանց, ծերերին — երեխաներին տարել են։ Հաջորդ օրը մեզ հանեցին ճամփա։ Հատուկ չեթեների խումբ կար, երբ ծովի ափից մենք արդեն հեռացանք, սկսեցին ջարդել, փշրել, սպանել։ Ով թեթ— վիրավոր էր՝ լաց լինելով ճամփա ընկավ։ Չորս-հինգ կիլոմետր հազիվ էինք քայլում. հաց չկար, ջուր չկար, սոված, ծարավ։ Մի օր սարալանջով գնում էինք, մեր շուրջը ամայի տարածություն էր, մարդ չկար։ Մեկ էլ տեսանք՝ քրդերը հեղեղի նման իջնում են սարից, դանակը, սուրը, տապորը վերցնողը վրանիս եկավ։ Թուրք ժանդարմները թողեցին, որ նրանք մեզ վրա գան։ Եկան սկսեցին խուզարկել, կողոպտել, թալանել։ Մենք շարունակեցինք ճանապարհը։ Եր—ի տասնհինգ-քսան օր քայլում էինք։ Մենք փոքր էինք՝ քայլում էինք, բայց մեծերը չէին կարող քայլել, հոգնում էին։ Հասանք Հայմանա։ Էնտեղ քրդերը եկան, ժամը չորսի ժամանակը սարալանջից չորս-հինգ կիլոմետր հեռու մի բոց բարձրացավ։ Մարդիկ ասացին «պաժա՜ր է»։ Ժանդարմը ասեց. - Մարդկանց են վառում։ Ես ձեզ չտարա էնտեղ, որ ձեզի չվառեն։ Մյուս առավոտ գացինք, տեսանք, որ չորս կողմը պատ, վրեն բաց մի տեղ էր, հայերին լցրել են մեջը ու վառել։ Ամեն օր համալրում էին նորերով, խառնում էին ու նորից ջարդում էին։ Աստծո օրը ջարդում էին։ Մենք սոված ենք, ուտելիք չկա։ Ձիերի ցռիկի միջից գարին էինք գտնում, որ ուտենք։ Կանանց լրիվ տկլորացնում էին, փող էին փնտրում կամ փորերը ճղում էին՝ աղիքների մեջ ոսկի էին փնտրում։ Հղի կանանց կանգնացնում էին ու հարցնում՝ փորի միջինը ի՞նչ է։ Փորը ճղում էին, որ պտուղը տեսնեն, քանի որ գրազ էին գալիս։ Հասանք մի տեղ, որտեղ աղի լիճ կար։ Մեզ երկու մասի բաժանեցին։ Մենք մնացինք կանանց հետ։ Չգիտեինք՝ ե՞րբ է վերջանալու էդ դժոխքը։ Աստծու օրը՝ կոտորած, մեծերին մորթում էին, երեխեքը մնում էին անտեր։ Գնացինք հասանք Նեմշեհիր։ Դա Կեսարիայի մոտ Ինջե սու (Բարակ ջուր) կոչվող տեղն է։ Հետո մտանք Կեսարիա։ Էնտեղ հայեր կային։ Հայերի թաղական խորհուրդը եկավ, եկեղեցու դռները բացեցին, ասին. - Առե՛ք, ձեզ մոմ տանք։ Հաջորդ օրը եկան սկսան պոռալ. - Աքշեհիրցի կա՞, էլմացի կա՞... Տեսա՝ մեր հայրենակից Լ—ոնն է։ Եկավ փաթաթվեց, ըսավ. - Իմ ընտանիքը ու՞ր է։ - Մնացին երկիր։ Լ—ոնն ասաց. - Մարդ գտնամ ձեզի, տանի։ Հովհաննես հորեղբոր տղան եկավ, մեզ տարավ թուրքական ռաբոչի բատալիոն։ 1922 թվին Ադամյան Նիկողոսը մեզ վերցրեց, տարավ Ինջե սու։ Գնացինք Ուլու ղշլա։ Էնտեղ պոեզի կայարան կար։ Բաց վագոնները մեզ լցրին, տարան Մերսին։ Տեսանք՝ թուրքերը արաբներին սպանում են։ Հասանք Թաշլահան։ Մեզ հանեցին լցրին նավ։ Աթաթյուրքը սկսեց կոտորել հային — հույնին։ Էդ ժամանակ չեթեներ ալ կային։ Տղամարդկանց տապորներով են ջարդել։ Ես տեսել եմ մի մարդ, որ վիզը կտրված էր, կարծում էի մեռած է, բայց ողջ էր մնացել։ Մորը սպանում էին, երեխեն մնում էր մորը դիակի վրան։ Եթե հարազատներ կային, տանում պահում էին, չէ՝ թուրքական որբանոց էին տանում, թլպատում, թուրքացնում։ Թուրք ժանդարմ մը երկու տարեկան տղային ասել է. - Դու վաղը ով գիտի՝ ի՞նչ պատիժ պիտի դառնաս մեր գլխին, - վերցրել է երեխային, շպրտել է։ Մայրը հարձակվել է վրան, ժանդարմը մորն էլ է սպանել։ 1922 թվին մինչ— Բուրսա թուրքերը հայերին ու հույներին ջարդել են։ Ընկնողը չի վեր կացել։ Հետո մեզ Դեդե Աղաջից Հունաստան տարան, հունական եկեղեցին լիքն էր հայ գաղթականներով։ Հունաստանն ալ պատերազմի մեջ էր։ Նրանց համար էլ դժվար էր։ Սոված էի, ձեռս պարզեցի՝ մի կտոր հաց տվին։ Նոր տարու օրերն էին։ Մենք սոված ենք, տկլոր։ Ադյալները վրաներս գցած՝ տղայի մը հետ գնացինք Փիրեյայի նավահանգիստը, բայց մերոնք չկային։ Դեկտեմբեր 25-ն էր, ցուրտ էր։ Դողում ենք։ Մի կողմից ոջիլները, մյուս կողմից՝ տաքությունը, հիվանդ ենք։ Նավահանգստում չպահեցին, քանի որ ոջլոտ էինք ու հիվանդ։ Գնացինք գինիի բոչկաների մոտ քնեցինք։ Կողքիս տղան մեռավ։ Նրան տարան թաղեցին։ Ես մեկ ամիս մնացի Փիրեյա։ Հետո մայրս եկավ։ Փող էլ չկա մոտս։ Մայրս ինձ տարավ հացի տեղը, ասաց. «Վա՜յ, երեխես մեծացել է»։ Հինգ-վեց ամիս հոն մնացինք։ Քանի մը էլմացի ընտանիք կար։ Քեռիս եկավ, ընտանիքին տարավ, մեզի թողեց էնտեղ։ Ես մամայիս հետ գացի Լիպազմա, քեռիս էնտեղ խանութ ուներ։ Մենք հույս ունեինք, որ նա մեզ կօգնի, բայց մեզ չընդունեց։ Մայրս մի չուլ կապեց երկու փայտի վրա, վրանի պես մեջը մտանք, ապրել սկսանք։ Սկսեցի աշխատիլ։ Զուգարանի փոս եմ փորում, փող են տալիս, մորս, եղբայրներուս եմ պահում։ Մի օր էլ եկա աշխատանքից, տեսա, որ մեր չադըրը չկա։ Գնացի քեռուս մոտ ըսի. - Մերոնք ու՞ր են։ - Քոքինիա են գնացել, - ըսավ։ - Ես չգիտեմ էդ ու՞ր է։ Դու մի ասա՝ Հին ու Նոր Քոքինիա կա։ Գիշերը վրա տվեց։ Մի պատի տակ լուսացրի։ Մի մարդ եկավ, ըսավ. - Արի՛ երթանք կամուրջի վրա։ Գնացինք։ Տեսա՝ Նիկողոս ախպերս։ Միասին գնացինք Քոքինիա, մերոնց գտանք։ Մի անկողնի մեջ ոտ ու գլուխ հինգ հոգի պառկում էինք, ոչ անկողին ունեինք, ոչ մի բան։ 1925 թ. էնտեղ Մկրտիչը ծնվավ։ Ես հավկուր եղա, էդ սնունդի պակասությունից էր։ Աչքերս կուրացան։ Չեմ տեսնում ոչինչ։ Մայրս ու ես սկսանք լաց լինել։ Քեռիս մեզ մի օր չպահեց։ Ս—ագործ բանվորություն եմ արել։ Մի հույն եկավ ինձ տեսավ, ասաց՝ քառասուն դրախմի* կտամ։ Գնացի։ Թազա շենք էր կառուցել, զիբիլը լցվել էր։ Ես մաքրեցի։ Մինչ— ժամը չորսը աշխատեցի։ Մարդը գոհ մնաց, հարյուր դրախմի տվավ։ Այդ օրը Զատիկ էր։ Գացի միս առի, բան-ման առի, տուն տարի։ Էնտեղ տասնչորս ամիս աշխատեցա։ Մայրս տուն-տեղ դրեց։ Մենք մեզ հավաքեցինք։ 1927 թվին քեռիս եկավ ըսավ. - Փող չե՞ս հավաքել։ - Հազար յոթ հարյուր դրախմի եմ հավաքել, - ըսի։ - Ոսկի դարձրու, - ըսավ։ Առավ տարավ, որ ոսկի դարձնի, բայց մեզ չտվեց, ինքը կերավ։ Քեռուս երեխեքը մեզ հետ եկան Հայաստան։ 1988 թվի երկրաշարժի ժամանակ ես նրանց ընտանիքը երկու — կես տարի պահեցի իմ տան մեջ, բայց ոչ մի շնորհակալություն չհայտնեցին։ Երկար տարիներ Քանաքեռգեսում — Գյումուշգեսում եմ աշխատել։ Ինձ պարգ—ատրել են մեդալներով։ Հիմա մեծ եմ արդեն, թոշակի եմ անցած։

  • Դրախմի՝ հունական դրամ:

192 (192). ՊԱՅԾԱՌ ԵՐԿԱԹԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1887 Թ., ԿԵՍԱՐԻԱ) Ծնվել եմ 1887 թ. Չոմախլույում, որը Կեսարիայի գյուղերից էր։ Մայրս տասնչորս տարեկան ամուսնացել էր — երկու երեխա ունեցել, որոնք մահացել էին։ Ինձ վրա շատ կդողային։ Մամաս հմայիլներ անցուցեր էր վիզս, որ չմեռնիմ։ Ահա թե ինչու, երբ հայրս՝ Հակոբ Գալֆան, պանդուխտ է գնում, քսանհինգ օրվա ճամփան ոտքով, ձիով կանցնին, ինձ ալ՝ իննը ամսական, հետերնին կտանին Կ. Պոլիս։ 1896–ին Կ. Պոլսի հայերի կոտորածը սարսափելի եղավ։ Վերեն վար բոլոր հայերուն մորթում էին։ Ազգային գերեզմանատանը բլուր մը կար. մորթվածներուն, մեռածներուն, նետվածներուն դիակներեն կազմված բլուր մըն էր։ Մենք մի ազգական ունեինք, այդ մեռածներուն տակեն ելած էր. եկավ մեզ պատմեց. ինչե՜ր տեսան այս աչքերը, ինչե՜ր լսեցին այս ականջները։ 1907 թ. ամուսնացա, Ադաբազար գնացինք։ Այնտեղ ինձ մոտ մի աղջիկ եկավ, թե՝ քեզի Կրթասիրաց միություն պիտի տանիմ։ Հագված, շքված գնացի. անմիջապես ընտրեցին ատենապետ, իսկ տիկին Զաբել Կարագյանը արդեն ընտրված էր նախագահ։ Այնտեղ ինձ խնդրեցին պիեսներ գրել ու բեմադրել։ Արդեն ընդհանուր պատերազմին եղբայրս թուրքական բանակ կանչված էր, իսկ քսանչորս տարեկան բժիշկ եղբայրս թիֆով հիվանդացավ, մեռավ։ Աշխարհը փլվեց գլխիս։ Անոր կորսնցուցի, ես ալ խելքս կորսնցուցի։ Հայրս մի թուրք հավատարիմ բանվոր ուներ, եկավ թե. – Գիդեջեգսինի՜զ (Գնալու՛ եք)։ 1914–ին առտու մը խոր քնից զարթնեցի եկեղեցու զույգ զանգերի ձայնից. լսելով այդ զանգերի ղողանջները, զարմացա։ Իմ սենյակի լուսամուտից եր—ում էր այն նրբանցքը, որով գնում էին տեղի Ս. Կարապետ եկեղեցին։ Տեսա տղամարդիկ շտապում էին ժողովի՝ լուռ ու մտահոգ. եկեղեցին լցվեց, դուռները գոցվեցան։ Դռնփակ ժողովը տ—եց մինչ— կեսգիշեր, ոչ ոք իրավունք չուներ դուրս գալու։ Կանայք լաց ու կոծով ուտելիք էին տանում եկեղեցիի մեջ բանտարկվածներին։ Իբր ժողովի կանչեցին, երեք օր վերջը միայն դուրս եկան։ Չեթե Իբրահիմի հրամանն էր այդ։ Հայ տղամարդիկ դուրս էին գալիս արյունլվա, քիթ–բերաննին ծեծված, վիրավոր, ոտքերնուն եղունգները քաշված, ուրիշները կիսամեռ, պատգարակի վրա՝ անշունչ։ Ամբողջ քաղաքը ահ ու սարսափի մեջ էր։ Հրաման կար ութ օրվա ընթացքում զենքերը հանձնել կառավարությանը։ Բոմբա շինողը հայ Խորեն Երեմյանն էր։ Վա՜յ նրան, եթե որ—է մեկը զենք ունենար իր մոտը։ Կառքերը գնում էին բեռնված, լցված զենքերով, որոնք ժամանակին պահվել էին զգուշությամբ։ Շուկան փակ էր։ Ամուսինիս ալ կանչեցին եկեղեցի։ Խորանի առջ— նստած չեթե Իբրահիմը հարցրեց՝ զենք ունի՞ք։ Մենք ալ զենքը թաղած էինք հողին մեջը։ Հողին մեջեն կամաց մը հանեցի, դրի իրենց սունդուկին մեջը. մարդիկ տարին զենքը։ Չեթե Իբրահիմի մոտ ես ալ գնացի մորս հետ։ Չեթեն խամշիյով զարկավ մորս, ես ալ անոր վրա փռվեցա, որ ինձի հասնի հարվածը, եկանք տուն։ Արդեն սկսված էր աքսորը։ Անատոլիայի գյուղերեն սկսել էին տեղահանել հայերին։ Մենք հույս ունեինք, որ մեզ չեն հասնի։ 1915 թ. օգոստոսին տուն–տեղ, այգի թողինք, ընկանք անջրդի անապատները։ Ձիավորները խարազաններով քշում էին անտեր, անտիրական, խեղճ հայերուն։ Ութը օրվա մեջ պարպվեցավ Ադաբազարը։ Գյուղերեն իջավ թուրք խուժանը, սկսավ թալանը, տարին հայերի ունեցվածքը։ Խլում էին իրար ձեռքե ամեն ինչ՝ ուտելիք, հագնելիք, զարդեղեն, ամանեղեն, նստարան, տախտակամած, առաստաղ. խլում էին իրար ձեռքե ինչ որ կար։ Մեր տան դիմացը թուրք մը կապրեր։ Օր մը եկավ մեզ ըսավ. – Դուք կմնաք, աքսոր չեք գնա, քանի որ զինվոր ունիք թուրքական բանակում ծառայած — մեռած։ Ես մի ընկեր ունեմ, թող գա ձեզ օգնի։ – Աղեկ, – ըսինք։ Մեկ էլ տեսանք, այդ նույն թուրքը, մեկ ալ ուրիշ թուրք մը, դուրսը հայ աղջիկ մը բռնաբարել են. դուրսը աղմուկ–ճվճվոց մը։ Ես որ գլուխս դուռնեն դուրս հանեցի, թուրքը ինձ տեսավ, ամչցավ, ըսավ. – Դուն իմ տունս կուգաս, ես քեզ կփրկեմ, – բայց անոր աչքերը յըլբը՜ր–յըլբը՜ր կփայլեին, վախցա, չգնացի, ամուսինս ալ չիկա։ Մենք ութը օր ետքը պատրաստվեցանք, որ էրթանք։ Արաբան, որի մեջ պիտի տեղավորվեինք, թերս դարձավ, մամաս արաբայի տակը մնաց, թ—ը կոտրվեցավ։ Այդպես ցաված ձեռքով, անձր—ի տակ հասանք Արիֆիե։ Մեզմե առաջ գացողները արդեն տեղավորվել էին, մենք դուրսը մնացինք, անձր—ի տակը։ Ես խնդրեցի. – Գոնե մամայիս տեղավորենք, ձեռքը կոտրված է, – բայց իզուր։ Հետո մեզ տարին Էսքիշեհիր, որտեղ հավաքված էին զանազան հագուստներ հագած, զանազան բարբառներով խոսող հայեր։ Էսքիշեհիրեն ալ Կոնիա պիտի տանեին մեզի։ Մեր գույքերը հանձնեցինք։ Այդտեղ հանդիպեցանք Սուքիասյանների տղային, որը երկաթուղու պաշտոնյա էր։ Ան Ադաբազարից ինձ կճանչնար, մեր հավաքույթներին կուգար։ Ադ տղան մեզ ասաց. – Ձեր գույքերը ե՛տ վերցրեք։ Այդտեղ մի կնիկ ալ եկավ, որը —ս ըսավ. – Զինվորի ընտանիքները պիտի մնան, աքսոր չպիտի գնան։ Ես մորս կխնդրեմ. – Մամա՜, էլի՛ր, գնա՛, խնդրի՛ր։ Մայրս երեսի վրա պառկած, թ—ի ցավից տառապում է։ Ըսավ. – Չե՛մ ուզեր, ամենն ալ մի շուն են, որու՞ն էրթամ խնդրեմ։ Ես ճարպկություն ունեցա մեր գույքերը գնացքից վար նետեցի։ Մամաս գնաց խնդրեց æեմալ բեյին։ Ան ալ կըսե. – Ինձի համար ավելի արժե բանակում քո զոհված զավակը, քան ապրող մի զինվորը։ Գնա սենյակ մը բռնե, ժանդարմաներուն գրասենյակին քովը, որ ձեզ չտանջեն, քանի որ տղադ ծառայած էր թուրքական բանակում։ Մենք հոն սենյակ մը վարձեցինք։ Աղեկ կհիշեմ ադ տունը։ Թավանը՝ ցածր, բայց պատուհանեն հրապարակը կեր—ար։ Ես ադ պատուհանին առջ—ը նստած կտեսնայի, թե ինչպես Պոլիսեն Էսքիշեհիր բերին մեր հայ մտավորականներուն՝ Զոհրապին, Վարուժանին, Սիամանթոյին — ուրիշներուն, անտեղեն ալ Դեր Զոր պիտի տանեին։ Ասոնք բոլորն ալ քոլալը յախա–քրավաթով էին, բայց արդեն վրայի հագուստները գզգզվել, պատառ–պատառ էին եղել։ Ամեն գիշեր մենք լսում էինք նրանց աղեկտուր ձայները, քանի որ անխղճորեն ծեծում էին նրանց։ Ես Դեր Զոր չեմ գնացած, բայց ամեն ինչ տեսած եմ։ Բոլորին ալ, որ եկած, անցած են Էսքիշեհիրեն, որ բերին անոնց Պոլիսեն՝ հելլաք եղած, բոբիկ, արյունլվա ոտքերով, ծվեն–ծվեն հագուստներով։ Քանի մը օրեն ասոնց քշեցին, տարին… Մամաս հաջորդ օրը շուկայեն խաղող առավ, տարավ անոնց, որ ուտեն։ Մեր քովը խան մը կար, եկող գաղթականները հոն կլեցնեին։ Ցածր առաստաղով, լի ճանճերով, փոքրիկ տեղ մըն էր, հոն լցրել էին երեխաներին, որոնք երկաթե վանդակին ետ—են կուլային՝ խոշտանգված, դալկահար, մերկ ու անոթի մանուկներ՝ մի պատառ հացի համար ձեռքերնին մեկնած… Մինչ— այսօր չե՜մ կրնար մոռնալ այդ խանը։ Վա՜խ, յավրիկներս, մարդ արարածը ինչպես այդ օրին էր հասցրել ձեզ։ Երկու օր հետո անոնց ալ քշեցին, տարին։ Ու՞ր։ Աստված գիտե։ Ադ խեղճ պզտիկներուն ոչխարի գառնուկների պես քշեցի՜ն, տարի՜ն։ Ետքը ավելի մեծերը բերին. տասնութ–քսան տարեկան հայ տղաներ բերին, նոր գաղթականներու նոր քարավաններ։ Անոնց ալ չորս օր բանտարկված պահեցին՝ ո՛չ հաց, ո՛չ ջուր. իրավունք չկար դուրս գալու։ Մի տղա մի կերպ դուրս գալ ուզեց, որ ջուր խմի։ Պահակ զաբիթը բռնեց, սկսավ վրան պոռալ. – Գյավու՜ր, ինչու՞ ես էստեղ, – ու սկսավ մտրակով ծեծել։ Տղան՝ անոթի, ծարավ, ցավեն կպոռար. օգնող չկար… Օր մըն ալ խանին առջ—ը բերին երեսուն հոգիանոց պոլսեցիներու խումբ մը, որոնց առաջնորդում էին երկու ժանդարմներ։ Մարդիկ կերպարանափոխված էին, վայրկյան առ վայրկյան պատրաստ գլորվելու, ուզում էին մի բան ասել անցորդներին, բայց մտրակը վրա էր հասնում. անոնց մեջն էր նա— մեր հայ երգի ներդաշնակող Կոմիտասը… Խանի առջ— Անկարայից աքսորված կիներ ու երեխաներ, իսկ այնտեղ, ուր ձիերն են կապում — ձիերի կեղտն է կուտակված, մարդիկ կծկվել էին. մեկը՝ հեծեծում էր, մյուսը՝ հառաչում… այս այն մարդիկն էին, որ հանդիպել էինք…։ Նրանք երեք օր ճամփա քալող, հուսահատ մարդիկ էին, որ մի պատառ հաց ու ջուր էին աղերսում հայացքով, ցավատանջ գալարումներով օրորվում էին Խոջաբըյըխի խանին մեջը։ Մայրս առավոտը երկու տոպրակ ուտելիք տարավ անոնց, որպես իր տղայի հոգու հացը։ Որդեկորույս մայրերի լալահառաչ վայնասունը, ցավատանջ գալարումները աննկարագրելի էին… Երկու օր հետո այդ անտեր կանանց ու երեխաների քարավանը —ս ճամփա հանեցին։ Անկարայում սպանել էին անոնց ամուսիններուն — որդիներուն։ Ժամանակին հայերու լեզուն կտրած էին, որ հայերեն չխոսին, անոր համար Քյոթահիայի, Բուրսայի, Ադանայի, Կեսարիայի, Էսքիշեհիրի հայերը անիծյալ լեզուն էին խոսում։ Անոնք պիտի գնային Կոնիա, Էրեյլի, Բոզանդի մինչ— Դեր Զոր։ Կերթա ու կերթա ցավի քարավանը, Թուրքը հեգնում է հայու ցավը, Կերթա, կերթա լռիկ ողբալով, Անանուն ցավեր լի տանջանքներով, Արյուն ոտքերով նա կանցնի սարեր, Նոթի ու ծարավ կիջնի մութ ձորեր, Արձագանք կուտան լեռներ, հովիտներ, Ընկած զոհերի տխուր հեծծյուններ, Եվ սակայն կերթա՜, կերթա՜ քարավանը… Քանի որ մեր տունը ժանդարմ կոմանդորի մոտն էր, այս բոլորը տեսնում էինք։ Դրա համար էլ տուներնիս փոխեցինք, ուրիշ տուն մը վարձեցինք՝ կամուրջին քովը։ Արդեն ամուսինս ալ հիվանդանոցը կաշխատեր — պայուսակը ուսը գցած վրաններուն տակի հիվանդներուն դեղ կբաժներ, որ իրեն ալ աքսոր չտանին։ Մի օր, երբ գնացել էի հայոց թաղը, տեսա մռայլ են բոլորը։ Այդ մարդիկ նստած էին տանը ու իրար հետ խոսում էին փսփսուքով, նկատվում էր, որ վախենում են։ Թադ—ոս էֆենդին շատոնց մոռցեր էր էֆենդի ըլլալը. ան կառապան էր դարձել ու լսել էր, որ Իբրահիմ էֆենդին կառքի մեջ նստած իր բարեկամին ըսեր էր. «Վաղը պիտի հայերուն սպանեն, ջա՜րդ պիտի ըլլա»։ Կեսգիշերին մեյմըն ալ ատրճանակները սկսան փա՛թ–փա՛թ կրակել։ Ես ալ, երկու չոջուխները ձեռքիս, եղբորս հիշատակ ջութակը բռնած, դուրս փախա։ Դու մի ըսեր, այդտեղ հրդեհ կա եղեր, խանութները վառվում էին. թուրքերը մտել թալանում էին։ Մեյ մըն ալ լուր եկավ, որ ամուսինս՝ Արմենակը, բռնված է. դեղատնից կայարան են տարել տասը հոգու հետ։ Ի՞նչ պիտի անեմ՝ չգիտեմ։ Ծրար մը պատրաստեցի, շորեր–խմորեղենով, գնացի կայարան։ Տեսա փշալարերի ետ—ում են. ժանդարմները հսկում են ու չեն թողնում ո՛չ մեկին մոտենալ։ Փորձեցի մոտենալ, ներողամիտ ժպիտով ըսի. – Կուզեմ ամուսնուս հետ խոսիլ։ Ժանդարմը ըսավ. – Դուք իմ պոռալուս մի՛ նայիք, ես երբ ան կողմը երթամ, դուք մոտեցեք խոսեցեք, ես ալ ընտանիքի հայր եմ, ես ալ երեխաներ ունեմ։ Արյուն է գնում սիրտես, երբ տեսնում եմ ձեր վիճակը։ Այնպես որ, թուրքերուն մեջն ալ լավ մարդիկ կային։ Մի՞թե ազգության մեջն է ճշմարիտ մարդը։ Արմենակին մոտեցանք. ան նույնիսկ ժպտում էր երեխաներին, հակառակ որ գիտեր, որ իրեն մորթելու են տանում։ Ժանդարմը եկավ մոտեցավ ինձ, ասեց. – Գնացեք, խնդրեք. կարող է ազատեն։ – Մայրիկ, շուտ գնա æեմալ բեյի մոտ, խնդրիր, գուցե փրկենք Արմենակին։ Մայրս նորեն էլավ գնաց æեմալ բեյի մոտ, որն արդեն թուրքական զինվոր եղբորս մահը գիտեր։ æեմալ բեյը կլսե մորս խնդրանքը, որ իր փեսան հիվանդանոցը կաշխատի, դեղագործ է, ժողովրդին պետք մարդ է։ æեմալ բեյը կըսե. – Ամենքին ղրկում ենք՝ դեղագործ մը մեզ պետք է, – թուղթ մը կուտա, որ անոր ազատեն։ Արմենակը եկավ։ Բայց տյուֆյուզ վարակված էր, ընկավ անկողին։ Սառը փաթաթում էինք գլխին, շատ կաթ էինք խմցնում, անընդհատ լողացնում էինք՝ ազատվեց։ Անցավ երկու տարի։ Արդեն կախաղան էին բարձրացրել Խորեն Երեմյանին, որպես բոմբա պատրաստող։ Ամենքը մի կողմի վրա էին փախել. մայրը Էսքիշեհիր էր մնացել, աղջիկը՝ տաճիկն էր տարել։ Մյուսները մտածում էին հարցուփորձով գտնել իրենց կորցրած սիրելիներին։ Մենք ալ ընտանիքով տեղափոխվեցինք Կ. Պոլիս, հետո ալ 1923 թ. զրահանավով՝ Եգիպտոս, ուր բավական շատ հասարակական գործունեություն եմ ծավալած, բեմադրելով մի շարք թատերգություններ, հրատարակելով իմ գրած բանաստեղծությունների ժողովածուն։ 1948 թ. Եգիպտոսից եկանք Հայաստան։ Տղաս՝ Միհրան Երկաթը, դարձավ օպերայի՝ սիրված ժողովրդական արտիստ, աղջիկս՝ Մարին, դարձավ ասեղնագործության ու կարուձ—ի վաստակաշատ ուսուցչուհի։ Նրա ցուցահանդեսները բազմիցս ցուցադրվել են —՛ Հայաստանում, —՛ այլ երկրներում։ Ես ալ հարյուր երկու տարեկան եմ, փառք Աստծո, խելքս տեղն է։

193 (193). ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԻԳՐԱՆԻ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1896 Թ., ԿԵՍԱՐԻԱ) Սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած հայկական կոտորածների ժամանակ՝ 1896 թվին, Կեսարիա քաղաքում իմ վաղամեռիկ հայրը՝ Տիգրան Ծուլիկյանը (Զուլուքյան կամ Զուլուխյան) ամուսնացած է եղել իմ մոր՝ Գյուլինի Բալամուտյանի հետ։ Մայրս՝ նորապսակ հարս, այդ ժամանակ վեց ամսական հղի է եղել՝ իր առաջնեկ զավակով, երբ թուրքերը մտնում են իրենց տունը — իմ մոր աչքերի առաջ կացինով սպանում են իր ամուսնուն՝ իմ հորը։ Այդ սարսափելի տեսարանի առաջացրած աղաղակը — լաց ու կոծը խեղդելու համար թուրքերը կացնի մի հարված են հասցնում նա— իմ մոր ծոծրակին, որտեղից սկսում է արյուն հոսել։ Մայրս փախչում է — բարձրանում իրենց տան երդիկը։ Դրսից հար—ան կանայք կանչում են իրեն, որպեսզի փախչեն, — ինքը ցատկելով երդիկից ցած՝ միանում է հար—ան կանանց ու միասին փախչում են ավելի ապահով տեղ։ Բուժօգնության պակասի հետ—անքով, ծոծրակի վերքից երեք օր արյուն է հոսում։ Երեք օր հետո հար—ան կանանց միջոցով բժշկական օգնություն են գտնում — կարեր են դնում այդ խոր վերքին վրա։ Այդ կարերի սպին մնաց մինչ— իր կյանքի վերջը։ Երեք ամիս հետո ծնվում եմ ես։ Անցան տարիներ։ Մենք ապրեցինք Կեսարիայում մինչ— 1914 թվականը, ապա քեռիներիս օգնությամբ գնացի Եգիպտոս՝ Կահիրե։ Կեսարիայում մենակ — անօգնական մնացած մայրս 1915 թվի Մեծ եղեռնի ժամանակ, երբ իրենց տեղահանել են, անցել է աքսորի ճամփաներով, տարել է ամեն զրկանք — դժվարությամբ հասել է Կահիրե, ուր ապրեց մեր ընտանիքում մինչ— իր մահը՝ 1953 թվականը։ Իմ կնոջ՝ Անժելի հայրը, Անդրեաս Թեքեյանն ալ 1915 թվին սպանվել է թուրքերի ձեռքով, երբ իր մեծ աղջիկը՝ Սաթենիկը, եղել է տասը տարեկան, իսկ Անժելը՝ ութ տարեկան։ Անժելի մայրը, այսինքն իմ զոքանչը՝ Նարինգյուլ Մխչավագյան-Թեքեյանը ունեցել է տասնմեկ երեխա, որոնցից իննը մահացել էին աքսորի ճամփաներին — միայն ողջ էին մնացել երկու աղջիկները, որոնց նա վերցնում է իր հետ, ինչպես նա— իր տագրոջ վեց տարեկան աղջկան՝ Մարիին, — մեծ դժվարություններով ու տառապանքներով, չորսով միասին անցնում են Դեր Զորի անապատի միջով։ Ճանապարհին մի էշ են ճարում, որի վրա դրված փայտե արկղի մեջ կծկված նստեցնում է երեք փոքրիկ աղջիկներին, իսկ ինքը՝ Նարինգյուլը, կողքից նրանց հսկելով, քայլում է ոտքով։ Այսպիսով հասնում է Սիրիայի Համմա քաղաքը, ուր խեղճ մայրը բուրդ գզելով ու սանրելով կարողանում է ապրուստ ճարել — պահել երեք աղջնակներին։ Հետո Նարինգյուլը լուր է ուղարկում Եգիպտոսի Ֆայում քաղաքում ապրող իր երկու տագրերին՝ Տիրանին — Բյուզանդին, որ իրենք ողջ են մնացած։ Եվ նրանց օգնությամբ տեղափոխվում են Եգիպտոս։ 1930 թվականին Կահիրեում ես հանդիպեցի Նարինգյուլի փոքր աղջկան՝ Անժելին, — մենք ամուսնացանք, ունեցանք երեք տղա՝ Տիգրան, Անդրանիկ — Հակոբ։ 1963 թվին բոլորս միասին եկանք Հայաստան։

194 (194). ԱՆՆԱ ՆԱæԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1900 Թ., ԿԵՍԱՐԻԱ) Տասնհինգ տարեկան էի, երբ աքսոր հանեցին։ Ճամփաները քայլում էինք։ Գաղթական դարձանք, Մուհաթթա եկանք։ Կհիշեմ, հորս հետ էի։ Բոլոր տղամարդկանց ջուրը գցեցին։ Հայրս ասաց. - Ուրիշի հետ չգնաք, ես կգամ ձեզ կտանեմ։ Մենք այնտեղ մնացինք, մի մարդ եկավ, ասաց. - Ձեզ տանեմ։ Մենք ասինք. - Չէ՛, մեր պապան պիտի գա, տանի։ Նա քրոջս տարավ։ Բաց երկնքի տակ քնեցինք։ Օրվա մեջ քայլում էինք ու քայլում։ Ճամփին կամաց-կամաց քչացանք, քանի որ շատերը մեռան, սպանվեցին կամ մնացին ճամփաներին։ Առավոտ մամաս մեզ ուտելիք բերեց։ Պապաս չուզեց ուտել։ Քանի որ գիտեր, որ իրենց պիտի սպանեն։ Եկան, բոլոր տղամարդկանց հավաքեցին, տարան — սպանեցին։ Ս— օրեր էին։ Հետո հավաքեցին մեր ունեցած դրամները, զարդերը։ Սիրտս չի դիմանում, որ պատմեմ։ Առավոտյան պապայիս սպանեցին։ Գիշերը մեզ նորից ոտքի հանեցին։ Մի մարդ Եփրատ գետից դուրս ելավ, տեսանք։ Մի աղմուկ-աղաղակ։ Էդ մարդը եկավ, իրա կնոջը — երեխային համբուրեց — կնոջը գրկած ջուրը նետվեց, որ իր կինը թուրքի ձեռք չանցնի, բայց երեքին էլ սպանեցին ջրի մեջ։ Մենք Եփրատ գետի ափով գնացինք։ Հորս սպանել էին։ Մենք լաց լինելով գնում էինք։ Մայրս ինձ — իր եղբորը՝ Գրիգորին առավ, տարավ ջրի ափը, ասաց. - Մենք պիտի ջուրը նետվինք։ Մայրս մեզ գցեց ջուրը, որ խեղդվենք, պրծնենք, բայց սիրտը չդիմացավ, լաց եղավ, մեզ հանեց ջրից։ Իմ ձեռքին մի բիլեզիկ կար։ Մի արաբ կին եկավ, ասաց մորս. - Էս բիլեզիկը — աղջիկդ տուր ինձ։ Մայրս ասաց. - Սա ամուսնացած է, ամուսինը ասկյար է։ Արաբ կինը սկսավ քաշքշել իմ ձեռքից։ Մայրս մյուս կողմից էր քաշում։ Իմ ուշքը գնաց։ Դիմացից մի հեծյալ եկավ։ Մայրս էդ հեծյալից ջուր ուզեց, որ ինձ տա, ուշքս ետ գա։ æուրը թափեց ինձ վրա, ուշքի եկա։ Խմեցի։ Շարունակեցինք քայլել։ Մի տեղ հասանք, ուր ջուր կար։ Մի սաթըլ ունեինք, դրանով ջուր խմեցինք։ Գիշեր եղավ։ Օրվա մեջ այնքան էինք քայլել, որ հոգնել էինք, փուշերը մեր ոտքերը ծակծկել էին։ Էնպիսի հալի ենք՝ փերուշանությո՜ւն։ Հետո երեք օր Ուրֆայի խանի մեջ մնացինք։ Ես էնտեղ կարմրուկով հիվանդացա։ Ստիպված մեր էշը ծախեցինք։ Մնացինք առանց որ—է բանի։ Ես հիվանդ եմ, բայց մայրս ինձ տարավ իր հետ։ Երեք օր մնացինք Բումբուշում։ Անկողին՝ չկա, ուտելիք՝ չկա, շուկա՝ կա, բայց՝ փող չկա։ Ոտքերս ցավում են, ես ցավից լաց եմ լինում։ Ցորենի մի կալ տեսանք։ Այնտեղ երեք օր մնացինք։ Գետինը թափված ցորենի հատիկները սկսեցինք հավաքել ու ծամել, գոնե մի բան կերած լինենք։ Երեսնիս, աչքերնիս՝ բոլոր հարդ եղավ։ Բոլորիս ոտքերի վրա հալ չկար։ Մամաս մեզ բերեց հասցրեց Հալեպ։ Մի դպրոց կար, էնտեղ մնացինք։ Մի արաբ կին եկավ, ինձ ուզեց տանիլ։ Մայրս ասաց. - Գնա՛, աղջի՜կս, ես եղբորդ՝ Գրիգորի հետ կմնամ էստեղ։ Արաբ կինը ինձ տարավ, պահեց։ Մեկ տարի հոն մնացի։ Արդեն զինադադար եղավ։ Մայրս — մյուս գաղթականները ետ եկան։ Մեկ էլ տեսա՝ իմ եղբայր Գրիգորը եկել է մեր տան մոտի ծորակից ջուր խմելու։ Եղբայրս ասաց. - Վե՛ր կաց, արի՛ մեզ մոտ։ Ես եկա, արաբ մորս ասեցի. - Գնա՞մ մորս մոտ։ Ան թույլ տվեց։ Ես Գրիգորի հետ գնացի, մորս գտա, փաթաթվեցինք, համբուրվեցինք։ Մայրս ասաց. - Էլ քեզ ես չե՛մ թողնի նրանց մոտ։

  • Վերապրողը հուշը պատմել է թուրքերեն, որը մենք ներկայացնում ենք թարգմանաբար (Վ. Ս.)։

195 (195). ԱՐՍԵՆ ՍՎԱæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ԿԵՍԱՐԻԱ) Պապայիս զինվոր տարին։ Մենք օլուխ–չոջուխ զինվորական ընտանիք ենք ըսելով, մեզ գյուղերը աքսորեցին։ æամիի մը մեջ կոխեցին, իբր դպրոց պիտի տանեն մեզի, բայց բոլորին ալ սպանեցին, մեզի ալ սյունեթ ըրին՝ թուրքացուցին։ Ոնց եղավ, հայրս զինվորութենեն փախավ, եկավ մեզի գտավ, փախցուց տարավ, բայց իրեն Սվազի ճամփուն վրա սպանեցին. մեր ընտանիքեն տասներկու հոգու կախաղան հանեցին։ Եղբայրս քանի տարեկան էր, չգիտեմ, քույրս երկու տարեկան էր, ես մեծցուցի։ Հետո հայեր եկան մեզի տարին, անոնք շապինգարահիսարցի էին. ով որ մեզ կմոտենար, մենք կվախնայինք, վախերնես «Մենք թու՜րք ենք» կպոռայինք։ Ադ շապինգարահիսարցի տղաները մեզ մեջտեղ հանեցին, – Հա՜յ են, – ըսին։ Մեզ Կեսարիո որբանոցը տարին, հետո ալ՝ Իզմիր. բոլորս չորս հարյուր հոգի էինք։ Չորս հայ հարուստներ մեզ կպահեին։ Օր մը Անդրանիկ զորավարը եկավ մեզի տեսնելու։ Հարց ու փորձ ըրավ, տեսավ չորս հարյուր որբի համար ճաշ կեփվի, փայտե գդալ մը առավ՝ «Կեցի՛ր, մեյ մը համը տեսնամ» ըսավ։ Տեսավ, քի տունին ճաշեն ավելի համով է, ուրախացավ։ Դարձավ մեզի ըսավ. «Տղե՜ք, լավ կերե՛ք, շիտակ կեցե՛ք, մեծցե՛ք, Հայաստանը փրկեցե՛ք»։ 1922-ին, Իզմիրի աղետին, քեռիիս սպանեցին։ Ամենուն ծովը թափեցին։ Մենք ալ ամերիկյան կոլեջն էինք։ Ամենքիս ալ Կորֆու կղզին տարին։ Հոն կոշկակարություն սորվեցա։ Հետո մեր որբանոցի խոհարար «Մայրիկը» որդեգրեց ինձ, իր տունը տարավ, անոր թոռնիկին՝ Մելինեին հետ ալ ամուսնացա։ Հետո Հունաստանում տուն–տեղ եղանք, ան ալ քանդեցինք, եկանք Հայաստան։

196 (196). ԿԱՐԱՊԵՏ ՏԻԳՐԱՆԻ ՔԵԼԵԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ԷՎԵՐԵԿ) 1915-ին օր մը մունետիկը եկավ ըսելու, թե քսանչորս ժամ ունինք մեկնելու պատրաստությանց համար։ Մենք կկարծեինք, որ երկու-երեք ամսվա համար էր։ Էվերեկեն ճամփա ելանք մոտավորապես հարյուր ընտանիքի հետ։ Մեր ընտանիքը կբաղկանար հայրս՝ Տիգրան, մայրս՝ Թագուհի, եղբայրներս՝ Գրիգոր, Սեդրակ, Կարապետ, Հարություն — Անդրանիկ։ Փոխադրության համար ունեիք չորս էշ։ Մեկնումի հաջորդ օրը կիներ առ—անգվեցան — մենք կողոպտվեցանք թուրք — քյուրդ գյուղացիներեն՝ ոստիկաններու աջակցությամբ, որոնք, իբր, մեզի պիտի պաշտպանեին։ Օրական ութ ժամ քալելով՝ երկու ամիսեն Ղաթմա հասանք, որը Հալեպի մոտն է։ Էվերեկեն Նիդե 101 կմ էր, Էրեյլի՝ 99 կմ, Ուլաքիզլա՝ 44 կմ, Բոզանդի՝ 43 կմ, Գարահիսալի՝ 40 կմ, Ադանա՝ 42 կմ, Սեյհան՝ 48 կմ, Թոփրաքկալե՝ 33 կմ, Օսմանիե՝ 10 կմ, Դյորտյոլ՝ 37 կմ, Քրըք-խան՝ 65 կմ, Մուսլիմիա՝ 100 կմ, Ղաթմա՝ 15 կմ։ Ամբողջ մեր ճամփան՝ 677 կմ։ Բայց տրված ըլլալով, որ կառուցված ճամփաներով չանցնենք, պետք է նվազագույնը 800 կմ հաշվել։ Կիները առ—անգումեն — կողոպուտեն խուսափելու համար այր մարդիկ, ընդհանրապես տարեցները, գիշերները պահակություն կընեին։ Հաստատելու համար, թե չենք քնանար, հերթաբար իրար կձայնեին «Քարաքո՜լ», որը կնշանակե՝ ոստիկան ու մյուսը կպատասխաներ, «հազր օլ» այսինքն՝ պատրաստ եղիր։ Ղաթմա սավաններով սարքված վրաններու ծով մը կար։ Ժողովուրդը առուծախով կամ փոխանակելով ապրելու ճար մը կգտներ։ Դժվարագույն հարցը խմելու ջուրն էր, լվացվելու մասին մտածելու հարց չկար։ æուրի հոր մը կար, մեկ ժամ քալելով հոն երեք-չորս ժամ պոչ պետք էր բռնել։ Մերթ ընդ մերթ իշխանությունը կորոշեր այն ընտանիքները, որոնք պետք էր քամփեն մեկնեին Դեր Զոր կամ Դամասկոս։ Անոնք, որ Դամասկոսի ճամփան բռնեցին, ավելի մեծ հնարավորություն ունեցան ապրելու։ Մենք Դեր Զոր երթալու հրաման ստացանք։ Հալեպեն Դեր Զոր 330 կմ էր, հոն սկսավ ջարդը։ Թուրք ոստիկանները, որ սկզբունքով մեզի պիտի պաշտպանեին, ամեն գիշեր մեզմե դրամ կուզեին, թույլ կուտային, որ բեդվինները պղծեն կամ առ—անգեն մեր կիները։ Դիմադրողները կգլխատվեին։ Գողությունները — սպանությունները անդադար էին։ Վեց-յոթը հարյուր հոգի էինք, երբ մեկնեցանք, ամեն առավոտ տեղվույն վրա կձգեինք մեռյալներ — հոգ—արք վիճակի մեջ անձեր։ Թուրք ոստիկանները թույլ չէին տար վիրավորները խնամել — մեռելները թաղել։ Հալեպեն Մեսքենե 95 կմ, հոն խանի մը մեջ տեղավորված էինք, դիմացեն հայեր վազելով եկան, առանց որ—է հագուստի, գրեթե մերկ։ Անոնք մեզի նշան ըրին, որպեսզի չշարունակենք, քիչ մը անդին մեծ սպանդներ տեղի կունենային։ Ոստիկանները Հալեպեն նոր ուժ ուզեցին մեզի Ռաքքա տանելու համար։ Մեսքենեեն մինչ— Ռաքքա 95 կմ է։ Շատեր անձնասպան եղած էին՝ ինքզինքնին Եփրատ գետի մեջ նետելով։ Անոնց ուռած դիակները գետեզերքին վրա կտեսնեինք։ Վերջապես հասանք։ Հալեպեն Ռաքքա 190 կմ է։ Քաղաք մտնալու համար պետք էր մյուս ափը անցնիլ։ Մեզ թույլ չտվին, այսպիսով նույն ափը մնացինք երկու ամիս, հոն շատ կային օձ — էբեմ գէօմեճ, որ դիակները ծածկող հողի վրա կբուսնի։ Ռաքքա Դիարբեքիրցի հայ մը կար, որուն գլուխը դեպի առաջ կախված էր՝ ծոծրակին կացինի հարված մը ստացած ըլլալուն հետ—անքով։ Օր մը ս—ամորթ բեդվին մը եկավ, որ արհեստավորներու՝ ատաղձագործ, որմնադիր, դարբին պետք ուներ՝ գյուղի իր տան գործերը շինել տալու համար։ Բան մը, որ քիչ մը հույս ներշնչեց։ Բայց վերջը չեմ գիտեր ինչու հետ—անք չունեցավ։ Ժողովուրդը սկսավ քիչ մը հանդուրժելի կյանք մը կազմակերպել։ Մեր քամփը կգտնվեր Եփրատ գետեն քալելով մեկ ժամ հեռավորության վրա։ Երկու եղբայրներս չորս էշերով կերթային ջուր բերելու՝ յուրաքանչյուրը քսան լիտրանոց թիթեղամաններով։ Այսպիսով յուրաքանչյուր թիթեղ ջուրը կծախեին կես ղուրուշի։ Այդ ջուրը պետք էր ձգել ամաններու մեջ, որպեսզի ցեխը հատակը նստի ու ջուրը ըլլա ըմպելի։ Այսպես հոն մնացինք մոտավորապես մեկ ու կես տարի։ Բայց ժամանակ մը վերջ մեր երկու էշերը սատկեցան, — երկուքն ալ գողացան։ Աչքերովս տեսա շուները, որ գետնի վրա հայ մանուկներու դիակները կուտեին։ Հայրս դարբին էր, իբր լավ ճանչցված արհեստավոր Էվերեկի մեջ գործեր կըներ քաղաքապետարանին համար, ուրկե մարդիկ եկան առաջարկելու՝ մնալ պայմանով, որ իսլամությունը ընդունի — այսպիսով ազատի իր — իր ընտանիքի կյանքը։ Հորս մերժման պատճառով է, որ գաղթականության ենթարկվեցանք։ Ուրֆայեն մարդիկ եկան, արհեստավորներ իրենց քաղաքը տանելու, առանց մահմեդական ըլլալու մասին խոսելու։ Այսպիսով Ուրֆա գացինք։ Հոն վերադարձած երկու հայ դարբիններ ալ կային, մեկը՝ բնիկ ուրֆացի, մյուսը՝ բիլեճիկցի։ Կրոնքի մասին չէր խոսվեր, ինչ որ հայերուն թույլ կուտար ապրելու, մյուս կողմեն քաղաքը կսկսեր վերակառուցվել, բայց թուրքերու, քյուրդերու — հայերու միջ— խռովություններ ծագեցան, որոնց հետ—անքով հայրս — մեծ եղբայրս բանտարկվեցան։ Պզտիկ ըլլալուս ես ամեն օր իրենց ճաշ կտանեի։ Օր մը շուն մը ծունկս խածավ։ Այդ ժամանակ Մուհամեդ աղա անունով թուրքի մը քովը կաշխատեի։ Ան քյուրդերու գյուղ մը տարավ ինձի, հոն մոլլան ինձի բոլորովին մութ սենյակի մը մեջ փակեց — վերքիս վրա աղոթեց։ Երկու օր այդ մութ սենյակին մեջ մնալե վերջ ծունկիս վրա վիրակապով մը տուն վերադարձա, քանի մը օր վերջ վերքս բոլորովին բուժվեցավ։ Այդ ժամանակաշրջանին է, որ եղբայրս՝ Անդրանիկը, մահացավ՝ գաղթականության դժվարություններեն տկարացած։ Ուրֆա մնացինք երկու — կես տարի։ Լսեցինք, որ գաղթականները կրնան իրենց տուները երթալ։ Ծնողքս որոշեցին Էվերեկ վերադառնալ։ Այսպիսով Հալեպ գացինք, բայց հոն տեղեկացանք, որ լուրերը սխալ էին — մեզի արգելված էր տուն վերադառնալ։ Գրեթե մեկ տարի Հալեպ մնացինք։ Հայրս — երկու մեծ եղբայրներս գործ գտան իբր մեքանիսիեն։ Ես լոկոմոտիվով շատ կհետաքրքրվեի։ Ամեն առավոտ կայարան կերթայի զանոնք նայելու համար։ Օր մը ուշադրությամբ կդիտեի վակոնները դարձնող կամուրջը։ Այս գործողության համար վակոնը կանշարժացվեր մասնավոր փայտե մութակներով։ Ասոնցմե մեկը ինկավ փոսին մեջ, պզտիկ ըլլալուս փոսին մեջ սահեցա — փայտը վեր հանեցի։ Գերմանացի վերակացուն ըրածս գնահատեց — ինձի հարցուց, թե՝ ո՞վ եմ։ Պատասխանեցի, որ գաղթական հայ մըն եմ։ Հակառակ որ այդ ժամանակ հայերուն թույլ չէր տրվեր կայարանը աշխատիլ, ինձի հարմար վարձատրությամբ գործի առավ։ Այսպիսով, լոկոմոտիվի վարիչի օգնական եղա՝ քսանչորս ժամ Հալեպ-Ադանա երթուդարձ, քսանչորս ժամ՝ հանգիստ ընելով։ Տարի մը մնալե վերջ հայրս որոշեց Էվերեկ վերադառնալ։ Ճամփա ելանք դեպի Սիս (Գոզան), ուր իրեն պարտական թուրքերեն դրամ կակնկալեր։ Ձեռքը բան մը չանցավ։ Մեկ շաբաթ մնալե վերջ Ադանա գացինք՝ հոնկե ձիերու կառքերով Էվերեկ երթալու։ Մեզի ճամփորդությունը արգելեցին — մնացինք Ադանա։ 1921-ին հայրս Սերայ, այսինքն՝ կառավարչատան մոտ խանութ մը վարձեց — սենյակ մը՝ իբր բնակարան, հայկական եկեղեցիին մոտ։ Ամեն անգամ որ թուրք — քյուրդ չեթեները հայերուն վրա կհարձակեին, ասոնք եկեղեցվո թաղը կապաստանեին։ Մեր տունը երեք-չորս ընտանիք էինք։ Օր մը Զորավար Անդրանիկը Ադանա եկավ, իրեն մեծ ընդունելություններ եղան։ Պատուհաններեն հայկական դրոշակը՝ եռագույնը, կծածաներ, փողոցները հայկական երգեր կերգեին։ Ֆրանսական բանակին մեջ ծառայող հայ լեգեոնականները պր. Տամատյանի* հետ կառավարչատուն գացին ու վրան հայկական եռագույնը պարզեցին։ Այդ օրը հայերուն ամենաուրախ օրը եղավ։ Պահ մը բոլոր կրած վայրագությունները մոռցվեցան։ Դժբախտաբար, հաջորդ օրը ֆրանսական բանակը ձերբակալեց բոլոր հայ պատասխանատուները, սվիններու առաջնորդությամբ իրենց բանակատեղին տարին — հայկական դրոշը կառավարչատունեն վար առին։ Երբ ֆրանսական ուժերը քաշվեցան Կիլիկիայեն 1921-ին, բոլոր հայերը մեկ օրվա մեջ մեկնեցան Կիլիկիայեն։ Ես ալ գացի նախ՝ Հալեպ-Սիրիա, հետո՝ Լիբանան, ի վերջո՝ եկա հաստատվեցի Ֆրանսա։ Ընտանիք կազմեցի, մնացի այստեղ։

  • Միհրան Տամատյան (1863, Կ.Պոլիս - 1945, Կահիրե) - հասարակական, քաղաքական գործիչ: 1920 թ. օգոստոսի 4-ին Ադանայում Ազգային գերագույն խորհուրդը Տամատյանի նախագահությամբ հռչակել է անկախ հանրապետություն՝ Ինքնավար Հայաստան Ֆրանսիայի հովանավորության ներքո, որը սակայն մեկ օր է տ—ել. ֆրանսիական զինվորական իշխանությունները շուտով ցրել են:

197 (197). ԱՐՓԻՆԵ ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԱՖԻՈՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ) Մենք շատ լավ էինք Աֆիոն–Գարահիսարում։ Ապրում էինք խաղաղ։ Թուրքերուն հետ ալ շատ լավ էինք։ Անոնք ալ մեզի հետ շատ լավ կվարվեին։ 1915 թ. գարնանն էր, օր մը եկան մեր քաղաքի բոլոր հայ տղամարդկանց հավաքեցին, հարցուցին՝ ձեզի պիտի տեղահանենք. ընտանիքո՞վ կուզեք, թե՞ միայն ձեզի։ Մեր տղամարդիկ ըսեր են՝ անշուշտ ընտանիքով տեղափոխվինք։ Սկսեցին տուներուն էղած–չեղածը ծախել։ Հորեղբորս կինը՝ Շեքեր հանըմը իր ընտանիքով — մորաքույրս իր ընտանիքով եկան մեզ միացան։ Ճամփա էլանք։ Ծովի պես լեփ–լեցուն ժողովուրդ էր, ոտքով սկսանք քալել։ Ոչխարի հոտի պես կքշեին մեզի. ենթակա վիճակ էր։ Որտեղ գիշեր էր լինում, հոն քնում էինք։ Շատ օրեր քայլեցինք, մինչ— Կոնիայի կայարանը հասանք։ Մենք ութը աղջիկ–կնիկ էինք — յոթը տղամարդ։ Հորեղբորս աղջիկը ինձմե փոքր էր։ Փսփսուք մը էլավ, որ ով որ գնա, Կոնիայեն կարող է փախիլ։ Հոն մեզի ծանոթ մը էլավ՝ Մարկոս անունով։ Ան ինձի ըսավ՝ առ աս ծրարը ձեռքդ, առանց խոսելու ետ—ես էկուր։ Ինձի տարավ հարուստներու թաղամասը, հոն ձգեց։ Գնաց, որ մերոնց բերե։ Մեյմըն ալ նորեն էկավ, ըսավ՝ շուտ էկուր ետ—ես։ Ինձի տարավ Գրիգոր Զոպյան անունով մարդու մը տունը։ Հազիվ մի քիչ շունչ էինք քաշել, հանգիստ էինք։ Հոն երեք–չորս ամիս մնացինք։ Հորեղբորս չար տղա մը ուներ։ Ան օր մը թուրքի տղային ծեծեր էր, անոր ծնողքն ալ ոստիկանատուն լուր էին տվել։ Էկան մեզի բոլորիս լեցուցին թաթար–արաբան, տարին նորեն Կոնիայի կայարանը, որտեղ շատ հայեր կային ամեն կողմեն հավաքված՝ —՛ հայախոս, —՛ թուրքախոս… Օր մըն ալ հրաման էլավ, որ պիտի շարժվինք, ով դրամ ունի՝ կրնա թրենով ճամփորդել, ով չէ՝ ոտքով։ Դրամ ունեցողները լեցվեցան վագոնի մը մեջ։ Թրենը գնաց, գնաց Բոզանթիում կեցավ։ Այս կողմը թրենին գիծն էր, այն կողմը՝ անտառն էր։ Մեզի վար իջեցուցին։ Բաց երկնքի տակ պիտի գիշերեք ըսին։ Գիշերը՝ ցուրտ, մարդիկ իրար վրա կնստեին, որ տաքնան… Հաջորդ օրը նորեն հրաման էկավ, որ պիտի քալենք։ Ոտքով գնում ենք։ Մարդու ծո՜վ է։ Քալելեն ոտքերնիս ցավում էին։ Անոթի, ծարավ, ջուր չկա, ուղտերու ոտնահետքերու մեջը կուտակված անձր—աջրերը կխմեինք… Մեյ մըն ալ իրարանցում մը սկսավ, մարդիկ սկսան մի կողմի վրա վազել, տեսանք՝ ի՞նչ. հոն հոր մը կա, մեջը ջուր կա։ Գացինք, խմեցինք, քիչ մը զովացանք… Քիչ մը հեռուն թուրքի գյուղն էր, մեկ ալ տեսանք սայլապան մը սայլը քշեց էկավ մեր ճամփով։ Պապաս դրամ տվավ, մեր տոպրակները վրան դրինք, քիչ մը շունչ առանք, գոնե ձեռքերնուս ծանրությունները թեթ—ցավ… Աս ձ—ով քալելեն հասանք մինչ— Մուսա դաղ։ Հոն արդեն ոչ մի հայ չէր մնացած, գյուղերը, տները դատարկված էին, բոլորը բարձրացել էին լեռան գագաթը, անտեղեն կռվում էին թուրքին դեմը։ Ծառերուն տակը տեսանք շատ անուշիկ երիտասարդի մը գլուխը, քիչ մը անկողմը՝ անոր մարմինն ալ ինկած էր, խեղճին սպանել էին թուրքերը, հագուստներից եր—ում էր, որ ինքը հայ էր։ Մեր տղամարդիկ հողը փորեցին, անոր մարմինն ու գլուխը մեկտեղեցին ու թաղեցին։ Գիշեր էղավ, հորեղբորս աղջկան հետ չուլ մը փռեցինք, պառկանք։ Մեծերը կրակ վառեցին, շուրջը նստան, զրուցեցին, որ գիշերը անցնի… Հաջորդ օրը նորեն հրաման էկավ քալելու։ Քալելո՜վ, քալելո՜վ հասանք մինչ— Կատմա։ Արդեն աշուն էր, ցուրտ էր։ Ժողովուրդը ուզում էր շուտ տեղ հասնի, որ չադըր զարնի, տակը մտնա, քանի որ անձր—ները սկսել էին արդեն։ Հոնտեղեն եղբորս կանչեցի, ըսի՝ էկուր քովս, իրարանցումին մեջը ալ գալը չտեսա։ Ադ վերջին անգամն էր, որ եղբորս տեսա։ Ալ չգիտեմ՝ կորա՞վ, գողացա՞ն, թե՝ ի՞նչ եղավ… Անոթի ենք, ոչինչ չունենք ուտելու, խոտ ենք քաղում, ուտում — կամ ձիերուն կեղտի միջի չմարսված ցորենն ենք ուտում։ Վերջապես հիվանդացանք. փորերնիս կցավի, լուծ ընկանք։ Դու մի ըսեր՝ ադ տիֆ էր կամ դիզանթերի. արյու՜ն, թարա՜խ կուգար։ Մենք մեր ունեցած դեղերը բոլորը բաժանել էինք՝ ասոր–անոր։ Հիմա մեզի դեղ չէր մնացել։ Շուրջերնիս բոլորը մեռնում էին. «Ա՜խ, մեր տունը ըլլա՜ր, ա՜խ, մեր պետքարանը ըլլա՛ր» կըսեինք։ Քանի որ ամեն ինչ բացօթյա էր, սեֆիլությու՜ն, անտանելի՜ վիճակի մեջ էինք… Ադ ժամանակ էր, որ տասնյոթ տարեկան Իլմոնիկ քույրս թուրքին կնիկները ուզեցին փախցնել, մորաքույրս քշեց անոնց, բայց գիշերը եկել էին, սուս ու փուս գլխին տոպրակ անցուցեր, տարել էին՝ փախցրել… Սոսկալի էր նա— Ագնես մորաքույրիս վիճակը։ Ան մի տեղ ընկել, մնացել էր, ծծկեր երեխան գիրկը, ինքը տիֆով հիվանդ, այդպես օրերը կանցնին, ինքը չի զգար։ Մեյ մըն ալ աչքերը կբանա, որ գիրկի երեխան մեռել է, նույնիսկ որդնոտե՜լ է, ինքը չի զգացել։ Հետո ան ինքզինքը կհավաքե, կուգա մեզ կգտնա։ Վերջը թուրքի կառավարութենեն հրաման եկավ, որ թուրքի բանակին մեջ ով որ զինվոր ունի, ան ազատվում է աքսորեն։ Շատերը աս ձ—ով ազատվան։ Բայց տասնհինգ տարեկանեն վեր տղաներուն հավաքում, տանում էին բանակ։ Օր մըն ալ մեր ճամփին տեսանք շատ մը երիտասարդներ՝ իրար ետ—ից ընկած. հայտնի է, որ շարքի կեցուցած, սպանած էին բոլորին ալ… Օրե՜ր, ամիսնե՜ր ադ ձ—ով անցան։ Հալեպեն մարդ մը կուգար, արաբայով հաց կբերեր, կբաժաներ։ Հորեղբայրս մոտեցավ անոր ըսավ. – Ի՞նչ կուզես տամ քեզի, միայն մեզի Հալեպ տար։ Մարդը սկզբում վախեցավ մեզ տանիլ, ըսավ. – Կտանիմ, բայց եթե ձեզի բռնող ըլլա, ըսեք, որ Շամ պիտի էրթաք՝ թուրք զինվորներուն հագուստ կարելու… Ան մեզի տարավ Հալեպ։ Հորեղբայրս կերթա Մանուկ Կարաչայ անունով մարդու մը տունը, կըսե. – Շատ կխնդրեմ, դուն մեզի օգնես, տունի մը ճարը տեսնաս։ Մերոնք հիվանդ են, գարունեն ի վեր փողոցներն ենք, ո՛չ տուն, ո՛չ անկողին, ո՛չ պետքարան, միկրոպ է ամեն տեղ, շատերը մեռան, մերոնք հիվանդ են, գոնե մեզ փրկե։ Աս Մանուկ Կարաչայն իր լվացարարուհուն կհրամայե, որ մի տուն գտնա մեզի համար։ Ան մի տուն գտավ մեզի համար։ Գնացինք, մտանք այդ տունը։ Տանտիրոջ հետ պայմանավորվել էինք, որ մեր տունեն դուրս չպիտի էլլանք, որ մեզի չտեսնեն, չբռնեն։ Մեր տանտերը մեզ ուտելիք էր բերում։ Նա մեկ տղա, մեկ աղջիկ ուներ։ Աղջիկը ամուսնացած էր թուրք սպայի հետ։ Ադ թուրք սպան մտածել է, որ այսքան մարդ էկան իրենց տունը, այն էլ հիվանդ, պետքարանին փոսը կլեցվի, ո՞վ պիտի դատարկե։ Մեզի ուզեց ադտեղեն դուրս հանել։ Ան լվացարար կինը մեզի ուրիշ տուն մը գտավ։ Մենք փոխադրվեցանք հույնի մը տուն։ Ան ավելի լավ տուն էր։ Հատակը մոզաիկա էր։ Տանտերը հույն էր, բայց արաբերեն կխոսեին, երեք տղա ուներ, երկու աղջիկ։ Մենք արդեն «դասերնիս» սորված էինք, արդեն Հաջի մայրիկն էր, հարսը, հորեղբորս աղջիկը — ես։ Ով հարցներ, պիտի ըսեինք. «Մեր ծնողքը կորած է, աս խավաջան՝ պարոնը, ինձի կպահե, մինչ— ծնողքս գտնվի»։ Երբ գալիս էին փնտրելու, հորեղբայրս, որ զինվորական տարիք ուներ, կմտցնեինք յուքլիգին մեջը՝ պատի մեջ փորված տեղը, ուր անկողինները կդնեին։ Օր մը նորեն էկան զաբիթները՝ փախստական զինվոր փնտրելու։ Հորեղբորս կինը ամուսինին նորեն թաքցրեց յուքլիգին մեջը։ Զաբիթը ըսավ. – Հոս նայե նայինք, ինձի լոլո մի կարդար, դու մարդ ունիս պահած։ Հորեղբորս կինը գզրոց մը ուներ, մեջը արծաթ գդալներ, զարդեր, մարգարիտներ կային, հանեց, անոնց նվեր տվավ։ Զաբիթը ըսավ. – Ամեն ամիս մենք պիտի գանք ստուգելու, ներս չենք մտներ, – այսինքն, նվերնին կառնեն, կէրթան։ Ասկե վերջը մեզի տարին Մեսքենե։ Ագնես մորաքույրս, որը մեզի հետ էր արդեն, քյուրք մը կհագներ, որուն մեջը ոսկիներ էին կարված։ Քանի որ անոնք շատ հարուստ էին, Աֆիոն–Գարահիսարին մեջը անոնք ցորենի արտեր ունեին, ծախեցին, իրենց անթիվ–անհամար ոսկիները կարեցին քյուրքին մեջը։ Օր մը ադ Ագնես մորաքույրս պարտեզին մեջ պետքարան էրթալու ատենը, թուրքերը կբռնեն, կտանին։ Մեկ շաբաթ կորսնվեցավ, հետո ետ բերին։ Հագուստները վրայեն հանված, տկլոր, գզգզված մազերով, ո՞վ գիտե ի՜նչ էին ըրեր, որ խեղճ Ագնես մորաքույրս խենթեցած եկավ… Քեռայրս, որ շատ զարգացած, լավ մարդ մըն էր, երբ տեսավ իր կնոջը այդ վիճակին մեջ, շատ ազդվեցավ, հիվանդացավ, անկողին ընկավ…։ Ան արդեն շատ ծեր էր, հոգեվարքի մեջ էր, երբ նորեն մեզ հավաքեցին, որ առաջ տանեն։ Ամեն կողմեն «Յալլա՜, յալլա՜» կըսեին, կմխթեին, որ շարժվինք, մենք հիվանդ քեռայրս դրինք ուղտի մը վրա, բայց ան չդիմացավ, ուղտից վայր ինկավ ու մեռավ… Հորեղբորս ու Հաջի մայրիկենց ընտանիքներն ալ ամբողջությամբ ոչնչացան, մարդ չմնաց ողջ։ Քույրիկս՝ Իլմոնիկը, որին թուրքերը փախցրել, տարել էին, հետո իրենց խուժան տղայի հետ ամուսնացրել, երկու զավակ էր ունեցել՝ մեկի անունը Հադիջե, մյուսինը՝ Չիչեկ։ Ադ ամուսին ըլլալիքը միշտ կըսե եղեր Իլմոնիկ քրոջս. «Եթե փախչես, քեզ ալ, քո երեխաներին ալ կմորթեմ»։ Քույրիկիս ադ խուժան ամուսինը մարդ է սպանում — բանտ է ընկնում։ Այդ ժամանակ Իլմոնիկ քույրս կտեսնա, որ քանի մը հայեր իրենց օթոն են լվանում, կմոտենա, կխոսի, հայերը կմեղքնան, գաղտնի իրեն — իր զավակներին օթոն կդնեն, կբերեն Հալեպ։ Երբ Իլմոնիկը էկավ, բոլորս շա՜տ ուրախացանք։ Երեխաներին կնքեցինք, անունները դրինք Ալիս — Վեհանուշ։ Արդեն բավական ժամանակ էր անցած։ Պատերազմը վերջանում էր։ Գերմանացիները գնում էին։ Մեզի հրաման էկավ՝ ամեն մեկը իր տեղը վերադառնա։ Սկսանք ետ դառնալ։ Թրենով գնացինք Ադանա։ Հոն տասը օր մնացինք։ Հոն հնդիկ զինվորներ կային, մեզի փիլավ կբերեին՝ վրան կծու բիբեռով ու միսով, որ ուժ առնենք, այնքան, որ հյուծված էինք։ Հետո Կոնիա գնացինք։ Հոն ադ նույն Գրիգոր Զոպյանի տունը մնացինք։ Վերջն ալ Աֆիոն–Գարահիսար եկանք։ Հոն մեր ծանոթ թուրքերը մեզի շատ լավ ընդունեցին։ Արդեն լուր էին առել, որ գալիս ենք։ Մեր տուները ազատել էին, մաքրել։ Կաթի սեր — այլ ուտելիքներ էին պատրաստել, որ գալու ըլլանք նե ուտենք։ Բայց շատ չկրցանք մնալ Աֆիոն–Գարահիսարում։ Հորեղբայրս գործով գնաց Իզմիր։ Հետո ալ մեզ բոլորիս տարավ Իզմիր, մեյ մըն ալ սկսավ քեմալականների շարժումը։ Իզմիրը կրակի տվին։ Առաջին կրակը Հայնոցը տվին։ Ս. Ստեփանոս եկեղեցին այրեցին։ Քանի որ բոլոր հայերը այդ եկեղեցին մտած էին, որ պաշտպանվեն։ Վերջը հայերս փախանք, գնացինք ծովեզերք։ Ծովին վրա լի՜քը նավակներ էին, բայց թուրքերը նախօրոք բոլոր նավակները ծակել էին, որ ջուր լցվեն ու հայերը չկրնան ազատվիլ։ Նավակ էին նստում խեղճ հայերը, քիչ մը կլողար նավակը, վերջը՝ լը՜կ–լը՜կ, ջուրը կլեցվեր մեջը։ Բոլորը ծովի մեջ շոււռ կուգային, ծովի վրա լի՜քը ուռած մարմիններ էին։ Մեզի տարան Բալջովա։ Ծովուն եզերքը փայտե բարաքներ կային, հոն լեցուցին։ Սկսան մեզի աչքե անցնել։ Սիրուն աղջիկներուն բռնում, քաշում, քաշքշում, տանում էին։ Ես մանր–մունր պզտիկ աղջիկ էի, փեշերուն տակը պահվտեցա։ Մեր Մարիին երեսը մուր քսած էին ու մազերը խուզել էին. այլանդակ տեսք մը առած էր, նայեցին, չհավնեցան. – Յարամազ (անպետք), ըսեցին, ձգեցին, այսինքն՝ գործի չի գար, ոչ մեկին պետքը չէ։ Անդիեն կլսվեին թուրքերուն ձայները, որ դանակները սրում էին, որ մեզի մորթեն։ Հայ աղջիկ մը տեսավ, որ հերթը իրեն պիտի գա, ինքզինքը պատուհանեն վար նետեց, բայց չմեռավ. վարը ուրիշ զինվորներ կան եղեր, քանի մը օրեն ետքը բերին արդեն անճանաչելի վիճակի մեջ… Դրամ ունեցողը փախչում էր։ Հաջի մայրիկին ըսի. – Սա Արամին դրամ տուր, թող հոգին ազատե։ Բայց Հաջի մայրիկը սխը ձեռք ուներ, չտվավ։ Արամը, որ այնքան իմ եղբորս կնմաներ, լողալով–լողալով հասել էր նավը, բարձրացել էր, բայց գետին էր ընկել քիթուբերանեն արյուն էր թափվել, ան ալ անանկ մեռավ… Ամերիկացին շոգենավեր էր բերել, որ մեզի Հունաստան փոխադրեն։ Քանի որ Քեմալը ըսեր էր՝ Թուրքիան թուրքինն է, ո՛չ մի քրիստոնյա չպիտի մնա։ Երկու կողմը թուրք զինվոր էր կայնած։ Մեզ քաշում, քաշքշում էին։ Այդ խճողումին մեջ հորեղբորս տղան, որ մեզ հետ էր, կորսնցուցինք։ Մենք բարձրացանք նավ… Նավը մեզ հասցրեց Հունաստան։ Հոն աշխատեցանք։ 1924–ին ամուսնացա Միքայել Բարթիկյանին հետ։ Նա Աթենքում հայտնի հասարակական գործիչ էր, հայտնի լրագրող, հրատարակում էր «Ամրոց» թերթը։ Հետո հրատարակեց «Հելլեն դիքը»։ Աթենքում ծնվեցին մեր երեք տղաները՝ Վահեն, Հրաչը — Պարթ—ը։ Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, բավական շատ դժվար օրեր ունեցանք, քանի որ Հունաստանը ֆաշիստներու տիրապետության տակ էր։ Ամուսինս ալ համայնավար գաղափարներու տեր էր։ Նույնիսկ օր մը ես ոտքես վիրավորվեցա, գնդակը մտավ մեջը։ Բուժարան տարին, գնդակը հանեցին։ Տնեցիներս լուր չունեին։ Լավ է, որ մեր բախալին՝ նպարավաճառին կնոջը տեսա պատուհանեն, ըսի, որ մերոնց լուր տա։ Եկան, ինձի տուն տարին։ Պատերազմի ժամանակ Վահեն Կիպրոսի Մելքոնյան կրթարանում էր սովորում, Հրաչը՝ հունական գիմնազիայում, իսկ Պարթ—ը՝ իտալական դպրոց կէրթար, որ ձրի ճաշ ուտեր գոնե։ 1946 թվին ներգաղթեցինք, էկանք Հայաստան։ Սկզբում մեզ գցել էին շատ հեռու մի գյուղ։ Հետո Եր—ան փոխադրվեցինք — Նոր Կիլիկիայի առաջին շարքում հողամաս տվին, տուն շինեցինք։ Ամուսինս սկսավ աշխատել Գիտությունների ակադեմիայի գրադարանում։ Տղաներս սկսան սովորիլ։ Վահեն ու Հրաչը պատմաբան դարձան, Պարթ—ը՝ երկրաբան։ Վահեն Մատենադարանի գրադարանում բաժնի վարիչ է, Հրաչը՝ պատմական գիտությունների դոկտոր, աշխատում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։ Ան հիմա Միջին դարերու պատմության բաժնի վարիչն է։ Վերջերս Հայաստանի, Աթենքի — Հռոմի Թիբերինա ակադեմիաների թղթակից անդամ ընտրվեցավ։ Ան գրեթե ամեն օր կուգա ինձի տեսնալու, մինակ չձգեր ինձի։

198 (198). ՍԱՐԳԻՍ ԵԹԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԱՖԻՈՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ) 1915 թվին մեր հայերուն մեծ մասը, որոնք կապրեին Աֆիոն-Գարահիսար, Ուշաք, Էսքիշեհիր, Աքշեհիր, Բուրսա, Բիլեջիկ, Քյոթահիա, Ադանա, Մարաշ, Այնթապ՝ թրքախոս էր։ Աս բոլորն ալ աքսորվան։ Ասոնց մեղքը ի՞նչ էր։ Իրենք չիմացան։ Ես կհիշեմ՝ հայերը եկեղեցի էին գնում, ծունկ չոքում, գետնին հարում, նամազի պես աղոթում էին։ Պատարագից հետո թուրքերեն քարոզ էր լինում՝ հլու-հնազանդ ըլլալ կառավարությանը, օգնել Օսմանյան կայսրությանը՝ հարատ—ելու — ոչ մի ջանք չխնայել կատարելու իրենց վրա դրված պարտքը «վաթանի» նկատմամբ։ Մենք՝ հայերս, համարվում էինք օսմանցիներ, հայ կանայք թուրքի նման չադրա կհագնեին, միայն հայերունը ճերմակ մահրամա էր, իսկ թուրքերունը՝ ս— չադրա, որ զանազանեն իրարմե։ Երբ ես ծնվում եմ, մայրս հիվանդանում է, կուրծքը քաշվում է — ինձ կաթ չի կարողանում տալ։ Էն ժամանակ արհեստական կեր չկար։ Մերոնք ալ ինձի հաշվի չեն առնում, աշխատում են հիվանդ մորս բուժել։ Մեծ հորաքույրս ինձ կտանի մի թուրք կնոջ մոտ — կխնդրե, որ իր տղային հետ ինձ —ս կուրծք տա։ 1915 թվի սկզբում համատարած գաղթը սկսավ։ Հետո ոմանց որոշ արտոնություններ տրվեցին։ Օրինակ՝ թուրքական բանակում ծառայողների կամ զոհվածների ընտանիքներին — թուրքացողներին աքսոր չտարին։ Դեռ մենք չէինք գաղթել, մեր քաղաքը եկան քարավաններով գաղթականներ։ Մեր Աֆիոն-Գարահիսարում ունեինք Իզմիրի կայարան — Պոլսո կայարանից դեպի խորքերը գնացող երկաթգիծ։ Մեզ մոտ աքսորը քիչ մը ուշ եղավ։ Մեզ մոտ սելջուկներ կային, նրանց մզկիթը կոչվում էր թյուլբե։ Սելջուկների թյուլբեն գտնվում էր հայերի թաղամասում։ Ադ թյուլբեն մի օր հրդեհ էր եղել, հայերը օգնել էին, թյուլբեն չէր վառվել։ Անոր համար հայերուն կսիրեին սելջուկները։ Հայ կանայք գնացին խնդրելու։ Սելջուկ շեյխը մեռել էր։ Տղան էր նրան փոխարինում։ Սելջուկ տղային մայրը ասում է իր որդուն. - Կաթս քեզ հարամ կընեմ, եթե ասոնց չօգնես։ Աս հայերը մեզի ամանաթ են, եթե ձեռք տանք՝ Ալլահը կպատժի մեզի։ Մեր հայ կանայք կըսեն. - Մեր տղամարդկանց տարել են։ Մենք երեխաներով ու՞ր գնանք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայից, թուրքից զինվոր էին տանում։ Այնպես որ, հյուրիեթի ժամանակ բոլորին բանակ տարին։ Իմ հայրն ալ թուրքական բանակ տարել էին, ադոր համար մեզ չաքսորեցին։ Շատերուն ալ սելջուկները ազատեցին՝ չաքսորվեցին։ Բայց ուրիշները աքսոր գնացին։ Թուրքերը, չեչենները անոնց թալանում էին։ Իրենց վրայի ոսկիները կողոպտում էին։ Անոր համար հայ կանայք ոսկիները կուլ էին տալիս, որ չգտնեն, բայց թուրքերը հայ կանանց որովայնը պատռում էին, նույնիսկ հղիներուն, որ ոսկի գտնան։ Երբ զինադադար եղավ, մեր հայրը մեզի՝ երեք եղբայր — մեկ քույր, տարավ Իզմիրի ամերիկյան որբանոցը։ Այնտեղ 1922 թվին քեմալականները եկան, գրավեցին։ Միսիս Վենեթը մեր տերն էր։ Ան շատ լավ կին էր։ Հայ աղջիկ մը որդեգրեց, Ամերիկա գնաց։ Մեզի հայ հարուստները պահեցին։ Մենք տասնհինգ հազար հայ որբեր էինք։ Իզմիրում Մեսրոպյան վարժարանը կար, որի տնօրենն էր Անդրանիկ Կարապետյանը։ Իզմիրի աղետը 1922-ին եղավ։ Քեմալականները Անատոլիայից Իզմիր եկան, խուժանը լցվեց քաղաքը։ Առաջ՝ Հայնոցը՝ Հայ թաղը։ Մենք որբանոցի առաջ բարիկադներ սարքեցինք։ Իզմիրը կրակներուն մեջ կվառվեր, երբ մենք հինգ որբեր փախանք, ծովը նետվեցանք, լողալով հասանք իտալական նավի մը, որը մեզի տարավ Փիրեյա։ Պոլսից հազարավոր որբեր բերին միացուցին մեզի, բոլորիս տարին Քորֆու կղզին՝ Ադրիական ծովին մոտ։ 1923 թվին իտալացիները սկսան ռմբակոծել մեր որբանոցը, շատերը վիրավորվեցան։ Մեզ, որ արդեն մեծ էինք, ուղարկեցին Քավալա, Դրամա։ Ես սկսա կոշկակարություն ընել։ 1932 թվին Հայաստանեն Շահվերդյան անունով մեկը եկավ — մեզ բերեց Հայաստան, մոտ հինգ-վեց հազար հայ էինք, նավը մեզ հասցրեց Բաթումի։ Սկզբում Ստեփանավան՝ Գյուլագարակ էի, հետո տեղափոխվեցի Եր—ան։ Հետո, տարիներ հետո ես իմացա, որ մեր բոլոր ազգականներուն մորթել են, մնացածներն ալ Դեր Զոր չեն հասել։ Հայրս զոհվել է Դարդանելի նեղուցի մոտ, հորեղբորս Ամիլե թաբուրում են սպանել։ Քույրս տիֆով է մահացել։ Մեր Տեր Սահակ քահանայի երկու սիրուն աղջիկներին թուրքերը ուզեցել են փախցնել։ Քահանան դիմադրել է։ Երբ տեսել է, որ անհնարին է, իր քովը պահած կըլլա մեր քաղաքի՝ Աֆիոն-Գարահիսարի աֆիոն թույնը, ինքը կխմե, աղջիկներուն ալ կուտա՝ անոնք ալ կթունավորվին, տեղն ու տեղը կմեռնին։

199 (199). ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓԻ ՄԵՆԵæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԱՖԻՈՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ) 1914 թվին պապայիս տարան թուրքական բանակ, էլ չեկավ։ Մենք ապրում էինք թուրքական թաղում։ Մամաս ժամանակին կաթ էր տվել մեր դրացի թուրք ընտանիքի չոջուխին։ Այնպես որ, երբ 1915 թվին ջարդը պիտի ըլլար, մեր ադ դրացի թուրքը էկավ մամայիս ըսավ. «Դուռը բաց ձգեցեք, եկեք մեր տունը»։ Մամաս մեզի հավաքեց, էլանք, գացինք դրացի թուրքին տունը։ Գիշերը ժամը երկուքին թուրքերը եկան։ Դուռը զարկին։ Մեր դրացի թուրքը էլավ ըսավ. «Հոս մեծ պաշտոնյա կապրի»։ Անոնք հավատացին, էլան գնացին։ Մեր փողոցը մեկ հայ նպարավաճառի ընտանիք մը կար։ Թուրքերը անոնց հորն ու մորը — տղային մորթեցին, իսկ աղջկան ալ բռնաբարեցին։ Էդ մեր դրացի բարի թուրքը էդ աղջկան մեղքցավ, ներս առավ, պահեց մեզի հետ։ Այնպես որ, թուրքերուն մեջ ալ լավերը կան։