The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Introduction
Formatting of this page still needs to be brought into conformity with http://www.cilicia.com/armo_book_testimony-intro.html
Նվիրվում է
Հայոց Ցեղասպանության
85-ամյակին
Ձ Ո Ն
Սույն հատորը հրատարակվում է մեկենասությամբ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում
Մեծի Տանն Կիլիկիո
Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր
ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսին,
քանզի իր հայրապետական լուսամիտ հովանավորությամբ
հրատարակելով
հայ ժողովրդի պատմական հիշողությունը՝
որպես անցյալի վկայություն — ապագայի նախազգուշացում,
այն ներկայացվում է
աշխարհին — մարդկության արդար դատին:
Վ. Ս.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԱՐԱՆ - ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԿԱՆԱՏԵՍ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԱԱ «ԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ - 2000
Dedicated
to the 85th Anniversary
of the Armenian Genocide
D E D I C A T I O N
This volume is published with the patronage of
the Catholicosate of the Eminent House of Cilicia.
We express our deep gratitude to
His Holiness
ARAM I Catholicos
of the Eminent House of Cilicia
for, publishing with his patriarchal enlightened patronage
the historical memory of the Armenian nation,
as an evidence of the past and a warning for the future,
it is presented to the world and to the impartial judgement of mankind.
V. S.
NATIONAL ACADEMY OF SCIENCES OF THE
REPUBLIC OF ARMENIA
MUSEUM-INSTITUTE OF THE ARMENIAN GENOCIDE
VERJINÉ SVAZLIAN
THE ARMENIAN GENOCIDE
TESTIMONIES OF THE EYE-WITNESS SURVIVORS
"GITUTIUN" PUBLISHING HOUSE OF THE NAS RA
YEREVAN - 2000
Dռdiռ au 85e Anniversaire du Gռnocide des Armռniens D E D I C A T I O N Ce volume est publiռ sous le mռcռnat du Catholicossat de la Maison Eminente de Cilicie. Nous exprimons notre profonde gratitude Ո Sa Saintetռ ARAM Ier Catholicos de la Maison Eminente de Cilicie car c'est sous son saint patronage ռclairռ que la publication de la mռmoire historique du peuple armռnien, comme tռmoignage du passռ et avertissement d'avenir, est prռsentռ au monde et au jugement ռquitable de l'humanitռ. V. S.
ACADEMIE NATIONALE DES SCIENCES DE LA REPUBLIQUE D'ARMENIE MUSEE-INSTITUT DU GENOCIDE DES ARMENIENS VERJINլ SVAZLIAN
LE GENOCIDE DES ARMENIENS TEMOIGNAGE DES SURVIVANTS EDITIONS եGUITOUTIUNե ANS RA EREVAN - 2000
կՏրՉÿքՈպՑրÿ 85-սպՑՌ՚ թպվՏՓՌՊՈ ԸՐՎÿվ կ Կ հ Թ շ մ ժ ծ Լ ժ ծՈրՑՏÿքՌռ ՑՏՎ տցոսՌՍցպՑրÿ տՏՊ ՎպՓպվՈՑրՑՉՏՎ ԽՈՑՏսՌՍՏրՈՑՈ ԹպսՌՍՏչՏ ԺՏՎՈ ԽՌսՌՍՌՌ. ԹօՐՈæՈպՎ չսցոՏՍց՚ տՐՌջվՈՑպսՖվՏրՑՖ ժչՏ կպՐՉՏրՉÿՑպռՔպրՑՉց ԸՀԸԾձ I, ԽՈՑՏսՌՍՏրց ԹպսՌՍՏչՏ ԺՏՎՈ ԽՌսՌՍՌՌ, ՌոՏ, ՌջՊՈՉ տՏՊ րՉՏՌՎ տՈՑՐՌՈՐՔպրՍՌՎ տՐՏրՉպՑՌՑպսՖրՍՌՎ տՏՍՐՏՉՌՑպսՖրՑՉՏՎ ՌրՑՏՐՌփպրՍց՚ տՈՎÿՑՖ ՈՐՎÿվրՍՏչՏ վՈՐՏՊՈ, ՍՈՍ րՉՌՊպՑպսՖրՑՉՏ տՐՏՔսՏչՏ Ռ տՐպՊՏրՑպՐպæպվՌպ ոցՊցքպՎց, տՐպՊՏրՑՈՉսÿպՑ պպ ՎՌՐց Ռ վՈ րտՐՈՉպՊսՌՉօռ րցՊ փպսՏՉպփպրՑՉՈ. Թ. հ.
ծԸՃԼԿծԸխՆծԸշ ԸԽԸԺժԾԼշ ծԸձԽ ՀժհկձըխԼԽԼ ԸՀԾժծԼշ Ծձիժլ-ԼծհՁԼՁձՁ թժծԿՃԼԺԸ ԸՀԾշծ ԹժՀԻԼծժ հԹԸիխշծ թժծԿՃԼԺ ԸՀԾշծ հԹԼԺժՁժխՆհՁԹԸ ԿճժԹԼԺՃժԹ ԼիԺԸՁժխՆհՁԹԿ եթԼՁձՁՇծե ծԸծ ՀԸ ժՀժԹԸծ - 2000
ԴՏՀ 941 (479.25) ՄԴ 63.3 (2Հ) 52 Ս 850
Տպագրվում է ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ
Պատասխանատու խմբագիրներ՝
- պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյան
- բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Հարությունյան
- պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սաֆարյան
ՍՎԱԶԼՅԱՆ Վ..
Ս 850 Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ / Խմբ.՝ Լ. Ա. Բարսեղյան, Ս. Բ. Հարությունյան, Ա. Վ. Սաֆարյան: ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ - Եր.: ՀՀ ԱԱ «իտություն» հրատ., 2000, էջ:
Ժողովածուն ընդգրկում է Ար—մտյան Հայաստանից, Կիլիկիայից — Անատոլիայի հայաբնակ շրջաններից տարագրված, Հայաստանում, մասամբ նա— Սփյուռքում բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության ականատես-վկա վերապրողներից գրի առնված, ձայնագրված ու տեսագրված ժողովրդական բանավոր հուշերը, պատմական բնույթի զրույցներն ու երգերը (600 միավոր): Բարբառային ու թուրքալեզու բնագրերին կցված են գրական լեզվով թարգմանություններ: Պատմաբանագիտական ակնարկում պատմական ու ժողովրդագիտական տվյալների հիման վրա ներկայացված են ար—մտահայությանը բաժին ընկած ողբերգական կյանքի դրվագները, նրանց ազնիվ ու արդար ոգորումները՝ պաշտպանելու համար իրենց ապրելու մարդկային տարրական իրավունքը: Ժողովածուն ունի նա— բառարան, երգերի նոտագրություններ, նյութերի — վերապրողների մասին տեղեկատվական ծանոթագրություններ, լուսանկարներ, տեղահանության — ցեղասպանության մասին քարտեզ, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ամփոփումներ: Նախատեսվում է քաղաքագետների, պատմաբանների, բանասերների, ազգագրագետների — ժողովրդագիտությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար:
Ս 0503020913 2000 703(02) - 00
ՄԴ 63.3 (2Հ) 52
ISBN 5808004330
© Վ. ՍՎԱԶԼՅԱՆ, 2000
ԽՄԲԱՐԻ ԿՈՂՄԻՑ
Սույն ժողովածուն ընդգրկում է Հայոց ցեղասպանությունից վերապրած սերնդից անմիջականորեն գրի առնված ժողովրդական բանավոր վկայությունները, երգերը, որոնք տասնամյակների ընթացքում մեծ համբերությամբ ու նվիրվածությամբ գրի է առել բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը:
Ժողովածուն ունի հույժ պատմական, անգամ քաղաքական արժեք ու նշանակություն, մասնավորապես այնտեղ զետեղված Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ տեսարանները պատկերող բազմաթիվ հուշապատումներով — դերզորյան տառապանքներն ու ողբերգական մտորումներն արձանագրող ժողովրդական հայերեն ու թուրքալեզու երգերով:
Կատարված է տքնաջան ու շնորհակալ մեծ աշխատանք Հայոց ցեղասպանությունից վերապրողների (որոնք արդեն չկան) խամրող հիշողությունից — հավերժ մոռացության վտանգից հայ ժողովրդի ար—մտահայ հատվածի ողբերգական ու հերոսական պատմության անզուգական հուշերն ու երգերը փրկելու — անմահացնելու ուղղությամբ:
Այդ նյութերն իսկապես պատմական կար—որագույն վավերագրեր են հայոց մեծագույն ողբերգության ցնցող պատկերները ժողովրդական կենդանի լեզվով վերարտադրելու առումով:
Բացի բնագրերից, ժողովածուն ունի նյութերը գիտական վերլուծության ենթարկող Ներածություն — Պատմաբանագիտական ակնարկ, որտեղ հեղինակն իր գրառած հարուստ ու բազմազան նյութերը հմտորեն զուգակցել է պատմական ստույգ փաստերի հետ — առաջինները դարձրել պատմական ճշմարտությունները հավաստող, հիմնավորող, մանրամասնող ժողովրդական յուրօրինակ վավերագրեր: Հարկ է նշել, որ հեղինակն առաջինն է գիտական շրջանառության մեջ դրել Հայոց ցեղասպանության շուրջ հյուսված հիշյալ նյութերը՝ հատկապես ժողովրդական հուշերն ու թուրքալեզու երգերը:
Ժողովածուն օժտված է բառարանով, անհրաժեշտ ծանոթագրություններով, երգերի նոտագրություններով, լուսանկարներով — ամենակար—որը՝ թուրքալեզու երգերին ու բարբառային բնագրերին կցված գրառողի կատարած թարգմանություններով, որոնք մեծապես դյուրացնում են նյութերի ընկալումը:
Ականատեսների այդ հուշերն ու մանավանդ թուրքալեզու երգերն ունեն պատմական վավերագրերի արժեք ոչ միայն հայ ժողովրդի ողբերգական այդ շրջանի պատմությունը ճիշտ հասկանալու — ըմբռնելու իմաստով, այլ— Հայ Դատի պաշտպանությունն առավել հիմնավորելու — հատկապես թուրք ու թուրքամետ պատմաբաններին հենց թուրքալեզու երգերով ու նրանցում հնչող մեղադրանքներով հակահարված տալու առումով:
ՍԱՐԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բանասիրության դոկտոր
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Որքան տարիներն անցնում են, այնքան ավելի է մեծանում հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ, մանավանդ որ, թուրք ու թուրքամետ պատմաբաններն առ այսօր ամեն կերպ ճգնում են խեղաթյուրել հայ ժողովրդի համար ճակատագրական դարձած 1915-1922 թթ. պատմական ստույգ իրողությունները:
Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով լույս են տեսել բազմաթիվ ուսումնասիրություններ, փաստաթղթերի ժողովածուներ, քաղաքագետների — հասարակական գործիչների ասույթներ, գեղարվեստական ստեղծագործություններ, սակայն հրատարակված այդ գրականության մեջ բացակայել են պատմական հիշյալ իրադարձություններից անմիջական տպավորություններ ստացած ականատես-վկա վերապրողների պատմած հուշերն ու հաղորդած ժողովրդական երգերը, որոնք —ս պատմաճանաչողական — փաստավավերագրական կար—որ արժեք են ներկայացնում: Քանի որ հայ ժողովուրդն ի՛նքն է կրել այդ բոլոր անասելի տառապանքները, հետ—աբար, ժողովուրդն ի՛նքն է այդ զանգվածային ոճրագործության առարկան (object): Եվ ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես — այս պարագայում պետք է հենվել նա— ականատես վերապրողների վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն ապացուցողական նշանակություն ունի Հայ Դատի արդարացի լուծման — Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Տակավին 1956 թվականից, երբ խորհրդային Հայրենիքում Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսել չէր կարելի, երբ մազապուրծ վերապրած ականատես-վկա տարագիր հայրենադարձները հանիրավի զրպարտվելու — աքսորվելու վախ ու դողի մեջ էին ապրում, ես՝ Եր—անի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի նորավարտս, արհամարհելով ամեն կարգի դժվարություն — գիտակցելով ժողովրդական բանավոր ավանդության այդ կարգի նյութերի պատմագիտական — փաստավավերագրական արժեքը, սկզբում ար—մտահայի արյան կանչով — անձնական նախաձեռնությամբ, իսկ 1960 թվականից Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության — ազգագրության ինստիտուտի հովանու ներքո, գիտական այլ աշխատանքներին զուգահեռ, ամառվա կիզիչ ար—ին, ձմեռվա ցուրտ սառնամանիքին, թաղից թաղ, գյուղից գյուղ ոտքով շրջելով, Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես-վկաներին որոնել-գտնելով, նրանց հոգեբանորեն մոտենալով, առանց կողմնակի հարցերով շեղելու նրանց ուշադրությունը, այլ թողնելով ազատ արտահայտել իրենց անմիջական տպավորությունները, գրի ենք առել (նա— ձայնագրել) նրանց պատմած սահմռկեցուցիչ հուշերը, տպավորիչ զրույցներն ու պատմական տարաբնույթ երգերը, որոնք մինչ այդ ո՛չ Հայրենիքում — ո՛չ Սփյուռքում չէին գրառվել — հրատարակվել :
Այնուհետ—, 1995 թ. Ծիծեռնակաբերդում (Եր—ան), հիմնադրված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության ընձեռած հնարավորություններով, շարունակել ենք այդ աշխատանքները ոչ միայն գրառելով, ձայնագրելով, այլ—՝ տեսագրելով (օպերատոր՝ ալուստ Հալաջյան) 80-ից ավելի վերապրող ականատես-վկաների պատմած հուշերը, որոնք, համալրելով անցյալում — հետագայում մեր գրառած այլ հուշերի հետ, ամփոփել ենք սույն հատորի մեջ:
Որոշ կրճատումներով հատորում ընդգրկել ենք նա— ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվի Ձեռագիր օրագրերի — հուշապատումների ֆոնդում պահվող ականատես-վկա վերապրողների հուշագրությունները (12 միավոր), որոնք գալիք սերունդներին ավանդ թողնելու նպատակով, անցյալում թղթին էին հանձնել իրենց անմիջական տպավորությունները՝ հուշերի ձ—ով:
Հատորում տեղ ենք տվել նա— ֆրանսահայ ազգային բարեգործ Վահե-Մամաս Քիթապճյանի կողմից Լիոնում գրի առնված ականատես վերապրողների պատմած հուշերին (5 միավոր) :
Մեր ուշադրությունից չեն վրիպել նա— ՀՀ ԱԱ Սփյուռքահայ համայնքների պատմության — մշակույթի բաժնի նախկին գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նուբար Չալըմյանի ղեկավարությամբ — այլոց համագործակցությամբ [Սալբի Ղազարյան (ԱՄՆ), Սարգիս Քեշիշյան (Բեյրութ), Վահան յուրջյան, Արամ րիգորյան, Ղուկաս Հակոբյան], 1989 թ. Հայաստանի տարածքում տեսագրված Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատես-վկաների պատմած հուշերը (33 միավոր): Այդ աշխատանքը կատարելիս նրանք հիմք էին ընդունել ԱՄՆ-ի Զորյան ինստիտուտի կազմած «Բանավոր պատմության ծրագիր» հարցարանը: Սակայն ինչպես հիշյալ տեսաերիզները, նույնպես — Մեծ եղեռնի նահատակ իրավաբան-գրող րիգոր Զոհրապի դստեր՝ Դոլորես Զոհրապ-Լիպմանի պատմած հուշի ձայնագրությունը (կատարված Ն. Չալըմյանի կողմից 1989 թ. Նյու Յորքում), մինչ— օրս չէին վերծանվել — գիտական շրջանառության մեջ չէին դրվել: Վերջիններս, ինչպես նա— մեր կողմից ձայնագրված ու տեսագրված հուշերը, պատմական բնույթի զրույցներն ու երգերը (550 միավոր) համբերությամբ, բառ առ բառ վերծանելով ու համադրելով, ամփոփել ենք սույն ժողովածուի մեջ:
Ներկա հատորում ի մի բերված ժողովրդական բոլոր նյութերը (600 միավոր) պահվում են ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում (տե՛ս հատորիս Ծանոթագրություններ բաժինը): Ժողովրդական այդ նյութերը հաղորդող շուրջ 550 վերապրող-բանասացները գերազանցապես ավագ սերնդի ներկայացուցիչներն են՝ իրենց պատմական բնօրրանից բռնագաղթված հայերը, որոնք 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ տարագրվել են Ար—մտահայաստանից, Կիլիկիայից (1921 թ.) — Անատոլիայի հայաբնակ գավառներից (1922 թ. Իզմիրի աղետ):
Պատմական այդ իրադարձությունների ընթացքում ար—մտահայության զգալի մասն անխնա բնաջնջվել է, իսկ հրաշքով փրկվածները, գաղթի ճամփաների զրկանքները ճաշակելով — բազմաթիվ զոհեր տալով, հասել են Ար—ելյան Հայաստան կամ՝ սփռվել աշխարհի տարբեր երկրներ: Հետագայում այդ մնացորդացի որոշ մասը Կ.Պոլսից, Հունաստանից, Ֆրանսիայից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Եգիպտոսից, Բալկանյան երկրներից — Ամերիկայից պարբերաբար ներգաղթել են Մայր Հայաստան — բնակություն հաստատել իրենց երբեմնի բնօրրանների հիշատակները խորհրդանշող Եր—անի մերձակա նորակառույց թաղամասերում (Այգեստան, Սարի թաղ, Նոր Բութանիա, Նոր Արեշ, Նոր Խարբերդ, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Եդեսիա, Նոր Այնթապ, Նոր Արաբկիր, Նոր Մարաշ, Նոր Հաճըն, Նոր Զեյթուն, Նոր Մուսա լեռ, Նոր Կիլիկիա), ինչպես նա— Էջմիածնում, Արմավիրում, Արարատում, Թալինում, Հրազդանում, յումրիում, Վանաձորում — այլուր:
Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված վերապրող ականատես-վկաներին մենք մշտապես հանդիպել ենք ինքնամփոփ ու լուռ՝ իրենց մտորումների մեջ խորասույզ: Այդ խորհրդավոր լռությունը —ս ունեցել է իր պատճառը, քանի որ տասնամյակներ շարունակ խորհրդային Հայրենիքում տիրող քաղաքական արգելքները թույլ չեն տվել իրենց անցյալի մասին ազատ ու անկաշկանդ պատմել կամ վիպել: Հետ—աբար, այդ կարգի նյութերը մեծ դժվարությամբ ենք հայտնաբերել ու գրի առել:
Քառասունհինգ տարիների ընթացքում մեր հետ—ողական պրպտումներով, ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, նույնպես — Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ — Թուրքիա կատարած մեր անձնական կարճատ— ուղ—որությունների ընթացքում մշտապես որոնել, հայտնաբերել ենք Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսների ավագ, միջին — կրտսեր սերունդների ներկայացուցիչներին, մոտիկից ծանոթացել նրանց հետ, թափանցել նրանց հոգու խորխորատները: Տեղի տալով մեր թախանձագին հորդորներին՝ նրանք, պոռթկացող հուզումով կրկին վերապրելով իրենց տխուր անցյալը, արցունքախառն հեկեկոցներով սկսել են պատմել իրենց հիշողության մեջ անթեղած սրտամորմոք հուշերը, թե ինչպես երիտթուրքական ոստիկանները բռնի տեղահանել են իրենց պապենական շեն ու առատ օջախներից — իրենց աչքերի առաջ անմարդկայնորեն հոշոտել իրենց ծնողներին ու հարազատներին, պատվազրկել իրենց մայրերին ու քույրերին, քարերով ճխլել նորածին մանուկներին :
Ականատես վերապրողներից յուրաքանչյուրն իր կյանքի հուշը պատմել է իրեն հարազատ հայերեն խոսվածքով, հաճախ նա—՝ բարբառով կամ օտարախառն հայերենով — կամ՝ թուրքերեն, քրդերեն — այլ լեզուներով: Մեր գրի առած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական բանավոր նյութերն ականատես վերապրողների անմիջական տպավորությունների վերհուշերն են, նրանց խոհերն ու մտորումները՝ ար—մտահայությանը բաժին ընկած ճակատագրի կենդանի պատկերների ստույգ ու ճշմարտացի վերարտադրութամբ:
Ականատես-վկաների պատմած հուշերում արտացոլված են հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրանց նահապետական առօրյա կենցաղն ու սովորույթները, նրանց ապրած ժամանակաշրջանը՝ հասարակական-քաղաքական կյանքի պայմանները, նշանակալից պատմական իրադարձությունները, երիտթուրքական կառավարության պարագլուխների (Թալեաթ, Էնվեր, æեմալ, Նազիմ, Բեհաեդդին Շաքիր ) գործադրած դաժանությունները (հարկահավաք, զորահավաք, զինահավաք, ողջակեզ, բռնագաղթ, ջարդ, կոտորած), վերջիններիս կազմակերպած բռնի տեղահանությունները դեպի ամայի անապատներ (Դեր Զոր, Ռաս ուլ Այն, Ռաքքա, Հոմս-Համմա, Մեսքենե, Սուրուճ ), հայերի կրած անասելի տառապանքները (քայլք ուժասպառվելու աստիճան, ծարավ, քաղց, համաճարակ, մահվան սարսափ ), ինչպես նա— ար—մտահայ տարբեր հատվածների մղած արդար ու ազնիվ ոգորումներն ընդդեմ բռնության՝ պաշտպանելու համար իրենց ապրելու տարրական իրավունքը (1915 թ. Վանի հերոսամարտ, Շատախի, Շապին-արահիսարի, Սասունի գոյամարտեր, Մուսա լեռան, Ուրֆայի, ավելի ուշ՝ 1920-1921 թթ. Այնթապի, Հաճընի հերոսամարտեր), այդ ինքնապաշտպանական հերոսամարտերում մարտիրոսացած ազգային հերոսներ (շապինգարահիսարցի Անդրանիկ Օզանյան, վանեցի Արմենակ Եկարյան, Մեծն Մուրադ [Համբարձում Բոյաջյան], մուսալեռցի Եսայի Յաղուբյան, ուրֆացի Մկրտիչ Յոթնեղբայրյան, այնթապցի Ադուր Լ—ոնյան, զեյթունցի Արամ Չոլաքյան, ազգային վրիժառու Սողոմոն Թեհլերյան) — բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ հայորդիներ, որոնք ժողովրդական զանգվածների հետ միաձուլված պայքարել են, նահատակվել, նա— դիմակայել ու վերապրել : Հատորի Պատմաբանագիտական ակնարկում պատմական ստույգ փաստերը համադրված, մանրամասնված ու լրացված են ականատես վերապրողների հաղորդած վավերական վկայություններով:
Ժողովրդական նյութերի առաջին բաժնում ներկայացված ականատես-վկա վերապրողների պատմած հուշերը (240 միավոր) հնարավորություն են տալիս գիտական հետազոտության ենթարկել այդ կարգի նյութերի ժանրային տիպաբանական առանձնահատկությունները:
Հայոց ցեղասպանության ականատես-վկաների պատմած հուշերը, որպես ժողովրդական բանավոր ավանդության տարատեսակ, իրենց կառուցվածքով կա՛մ հակիրճ են ու սեղմ, կա՛մ՝ ծավալուն ու երկարապատում, որոնք ներառում են նա— զանազան երկխոսություններ, մեջբերումներ, ժողովրդական բանահյուսության տարաբնույթ ժանրեր (երգ, վիպերգ, զրույց, առած-ասացվածք, օրհնանք, անեծք, աղոթք — այլն)՝ հաստատելու համար իրենց պատմածի հավաստիությունը, առավել հուզիչ ու տպավորիչ դարձնելով իրենց բանավոր խոսքը:
Խնդրո առարկա հուշերը, ենթարկելով քանակական ու որակական մանրակրկիտ վերլուծության՝ պարզել ենք, որ, ինչպես առանց հիշողության մարդ չկա, նույնպես — առանց հիշողության չկա ժողովուրդ, քանի որ հիշողությունը մարդու կամ ժողովրդի ապրած տարիների կյանքն է, նրա անցյալը, նրա պատմությունը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է քսաներորդ դարասկզբին, անմիջականորեն ընկալվել է ականատեսների զգայարաններով, — այդ բոլորն անջնջելի կերպով տպավորվել է նրանց հիշողության մեջ:
Պատմական այդ իրադարձությունների ականատես-վկաները, ցավագնորեն վերապրելով իրենց տխուր անցյալը, մեզ են հաղորդել իրենց անձնական հուշերը՝ պատմական բնօրրանի, հայրենի օջախի, սիրելի հարազատների մասին, որոնք, ավա՜ղ, վաղուց չկան: Այդ անձնական հուշապատկերները նրանք կրել են իրենց ողջ կյանքի ընթացքում՝ չկարողանալով ազատագրվել ճնշող մղձավանջից: Եվ քանի որ վերապրողների պատմած հուշերը ներկայացնում են ար—մտահայերին վիճակված պատմական յուրահատուկ իրադարձությունների անմիջական տպավորությունները, ուստի հագեցած են խոր պատմականությամբ:
Առարկայորեն վերարտադրելով տվյալ ժամանակաշրջանի կյանքը, նիստ ու կացը, բարքերը, քաղաքական-հասարակական հարաբերությունները, վերապրողների հաղորդած հուշերը ճշմարտացի են, վավերական — ունեն հավաստի վկայությունների արժեք:
Հուշապատումի մեջ հանդես եկող գլխավոր անձը պատմողի կերպարն է, որը ոչ միայն պատմում է պատմական նշանակալից իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի մասին, այլ— իմաստավորում է դրանք՝ դրս—որելով իր աշխարհայացքի — անհատականության հիմնական հատկանիշները, իր մոտեցման ուրույն տեսակետը, իր յուրահատուկ լեզուն — ոճը: Հետ—աբար, ականատես-վկայի պատմած հուշը միանշանակ է իր եզակիությամբ: Այն տվյալ անհատի անձնական կենսագրությունն է՝ անցյալի իր իմաստավորմամբ, որը, յուրաքանչյուր անգամ վերապատմելիս, հուշի առանցքային բովանդակությունը գրեթե մնում է անփոփոխ:
Միաժամանակ վերապրողների պատմած հուշերը նա— համանման են: Քանի որ տարբեր վայրերում, սեռատարիքային տարբեր խմբերի (տղամարդ, կին, ավագ, միջին, կրտսեր սերունդներ) պատմած հուշերն իրարից անկախ, գրեթե նույնությամբ նկարագրում են պատմական մի—նույն ժամանակաշրջանի իրադարձությունները, պատմական համանման դեպքերն ու դեմքերը, իրենց տեսած ու զգացած նույն սարսափազդու տեսարաններն ու դաժանությունները, որոնք, համադրվելով, գալիս են միմյանց հաստատելու, միմյանց շարունակելու, լրացնելու — ամբողջացնելու՝ միտվելով անձնականից ու առարկայականից դեպի համընդհանուրն ու համազգայինը: Հետ—աբար, ականատեսների հուշերն իրենց ներքին բովանդակությամբ բնութագրում են ոչ միայն տվյալ անհատին ու նրա միջավայրը, այլ— ողջ հավաքականությանը՝ դառնալով ար—մտահայոց հավաքական պատմական հիշողությունը:
Սակայն ժողովրդի պատմական հիշողությունը նա— հարատ—ելու կարողություն ունի: Թեպետ պատմական այդ իրադարձություններից 85 տարի է անցել, — հրաշքով փրկված ականատես-վկաներից շատ-շատերն արդեն չկան, սակայն ավագ սերնդի ներկայացուցիչների պատմածներն ընտանիքներում այնքա՜ն են լսվել, այնքա՜ն են կրկնվել, որ դարձել են նա— հետագա սերունդների ժառանգությունը —, բերնից բերան անցնելով, բանահյուսական երկերին բնորոշ ձ—ափոխության (transformation) ենթարկվելով, շարունակում են հարատ—ել նա— հետագա սերունդների հիշողության մեջ՝ արդեն պատմական զրույցների տեսքով: Ժողովածուի երկրորդ բաժնում ներկայացված պատմական զրույցները (50 միավոր) մեծ մասամբ գրի ենք առել հետագա սերունդներից, որպես վկայություն այն իրողության, որ ժողովրդի պատմական հիշողությունը բնավ չի մեռնում, այլ շարունակում է գոյատ—ել սերունդների մեջ բանահյուսական նոր որակով՝ վիպական, անգամ առասպելական նոր գծերով հարստացված ու փոխակերպված: Ժողովածուի երրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած պատմական բնույթի երգերն ու վիպերգերը (288 միավոր), որոնք գեղարվեստորեն վերարտադրում են երիտթուրքական կառավարության կազմակերպած զորահավաքի, զինահավաքի, տեղահանության, ջարդի ու կոտորածի, ինչպես նա— որդեկորույս մայրերի, որբի — որբանոցի, հայրենասիրության ու հերոսամարտերի մասին հուզիչ ու տպավորիչ դրվագներ: Այդ երգերն իրենց թեմատիկ ինքնատիպությամբ ու գաղափարական բովանդակությամբ ոչ միայն նորույթ են հայ բանագիտության բնագավառում, այլ— դրանց շնորհիվ նորովի է ընկալվում պատմական տվյալ ժամանակաշրջանը՝ իր բնորոշ կողմերով: Հետ—աբար, հորինվելով հայ ժողովրդի ար—մտահայ հատվածին վիճակված պատմական յուրահատուկ իրադարձությունների անմիջական տպավորությունների ներքո, այդ կարգի երգերը հագեցած են պատմականությամբ: Նույնանման երգեր միաժամանակ հորինվել են զանազան տարբերակներով ու փոխակերպումներով: Հանգամանք, որը վկայում է պատմական այդ երգերի ժողովրդական բնույթի մասին: Ժողովրդական այդ երգերի բազմազան տարբերակները, պատմական ստուգությամբ հանդերձ, բնութագրվում են սեղմ պատկերավորությամբ — հայ միջնադարյան լալյաց երգերին բնորոշ նուրբ մեղեդայնությամբ: Այդ երգերի յուրաքանչյուր տողն ու բառակապակցությունը մի ավարտուն պատկեր է, զանգվածային ողբերգության մի սահմռկեցուցիչ տեսարան, իսկ լալահառաչ կրկներգերը համալրում — ամբողջացնում են բանաստեղծական մտքի հուզահոգեբանական երանգը: Հատորում ներկայացված են նա— ժողովրդական պատմական ինքնատիպ երգերի եղանակներ (22 միավոր):
Պատմական բնույթի երգերը հորինվել են ոչ միայն հայերեն, այլ—՝ թուրքերեն, քանի որ պատմաքաղաքական տվյալ հանգամանքներում Օսմանյան Թուրքիայի որոշ գավառներում հայերեն խոսելն արգելված է եղել, իսկ տեղահանության ու աքսորի ճամփաներին այդ խստություններն ավելի են սաստկացել: Հետ—աբար, ար—մտահայերն իրենց վիշտն ու տառապանքն ստիպված արտահայտել են նա— թուրքերեն:
Չբացառելով երկարատ— համատեղ կեցության պայմաններում երկու ժողովուրդների հոգ—որ մշակույթների փոխազդեցությունները, հարկ է նշել, որ վկայություններ կան, թե «հայ բառ արտասանողներու լեզուները կտրած էին, հետեւաբար, Կիլիկիայի մի շարք քաղաքների (Սիս, Ադանա, Տարսոն, Անթէպ) — անոնց շրջակայքում ապրող հայերը կորուցել էին իրենց մայրենին» : Եվ կամ՝ «թուրքերուն հարստահարութիւնն ու հալածանքն այնքան խիստ եղաւ, որ հայախօս Անթէպ եղաւ թուրքախօս, Փոքր Ասիոյ ուրիշ գլխավոր քաղաքներու պէս: Եւ վերջին կտրուկ հարուածը հայախօսութեանը ենիչերիներն էին, որ տվին՝ ծայրատելով հայերեն խօսողներուն լեզուները» :
Մեր գրառած — այս հատորում զետեղած հուշերում —ս բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Քյոթահիայի, Բուրսայի, Ադանայի, Կեսարիայի, Էսքիշեհիրի — այլ վայրերի հայերը հիմնականում թուրքախոս էին: Ադանացի վերապրող Միքայել Քեշիշյանի (ծնվ. 1904 թ.) վկայությամբ՝ «արդեն արգելված էր հայերեն խոսիլը — սորվիլը. ոչ միայն լեզուն կկտրեին, նա— թ—երուն տակ խաշած տաք հավկիթ կդնեին, որ խոստովանվի, թե հայերեն կսորվեցնե ուրիշներուն: Եթե կխոստովանվեր՝ կտանեին, կկախեին կամ՝ կսպանեին» [I.182(182).]:
Նկատի ունենալով լեզվական ձուլման նախնական մակարդակը ներկայացնող այդ տխուր եր—ույթի հասարակական-քաղաքական հանգամանքները, զանազան բարբառներով գրառված նյութերի հետ, մեր ուշադրությունից չեն վրիպել նա— թուրքալեզու, սակայն բացահայտ հայկական ծագմամբ ժողովրդական երգերը: Դրանք թեպետ հորինվել են հայերի կողմից — այն էլ ոչ կատարյալ թուրքերենի իմացությամբ (հաճախ հիշատակվում են հայերեն բառեր ու արտահայտություններ, հայկական անձնանուններ ու տեղանուններ, նկատվում են քերականական — հնչյունային անճշտություններ), սակայն իրենց գաղափարական բովանդակությամբ ունեն պատմաճանաչողական կար—որ արժեք: Վերջիններս, ինչպես — բարբառային բնագրերը, հատորում ներկայացված են մեր իսկ կատարած զուգահեռ գրական հայերեն թարգմանություններով՝ նույնանիշ համարակալմամբ:
րառումների — վերծանումների ընթացքում ջանացել ենք անաղարտ պահպանել վերապրողների բանավոր խոսքի ինքնատիպ յուրահատկությունները՝ այդ բոլորը ներկայացնելով բարբառագիտական ընդունված տառադարձությամբ: Բարբառային բնագրերը գրառելիս հաշվի ենք առել ինչպես պատմական Հայաստանի, նույնպես — Կիլիկիայի ու Անատոլիայի հայության լեզվական նրբերանգները:
Հատուկ նպատակադրումով ջանացել ենք ընդգրկել Ար—մտահայաստանի, Կիլիկիայի — Անատոլիայի հայաշատ ավելի քան 70 բնակավայրերից (Սասուն, Մուշ, Բիթլիս, Շատախ, Վան, Բայազետ, Իգդիր, Ալաշկերտ, Կարս, Արդահան, Բաբերդ, Շապին-արահիսար, Սեբաստիա, Էրզրում, Խնուս, Երզնկա, Դերջան, Կամախ, Թոխաթ, Արաբկիր, Խարբերդ, Քղի, Բալու, Մալաթիա, Տիգրանակերտ, Մերդին, Ադիյաման, Եդեսիա, Եվդոկիա, Զեյթուն, Ֆընդըջագ, Հաճըն, Մարաշ, Այնթապ, Մուսա լեռ, Քեսաբ, Բեյլան, Դյորտյոլ, Ադանա, Հասան Բեյ, Տարսոն, Մերսին, Կոնիա, Օրդու, Նիդե, Կեսարիա, Թոմարզա, Էվերեկ, Աֆիոն-արահիսար, Էսքիշեհիր, Զմյուռնիա, Յոզղատ, Ստենոզ, Ամասիա, Սամսուն, Ադաբազար, Նիկոմեդիա, Պարտիզակ, Բուրսա, Բանդըրմա, Բիլեջիկ, Քաստեմունի, Չանաքկալե, Ռոդոսթո, Կ. Պոլիս — այլն) տեղահանված վերապրողների, որպեսզի առավել ամբողջական պատկերացում տրվի ողջ ար—մտահայության կրած տառապանքների, նրանց հուզաշխարհի — մտորումների մասին:
Պատմական բնույթի երգերը հատորում ներկայացված են պատմաժամանակագրական հաջորդականությամբ, իսկ հուշերն ու զրույցները՝ խմբավորված ըստ ականատես-վկաների ծննդավայրերի ու տարիքային առանձնահատկությունների: Բառարանում տրված են բնագրերում առկա դժվար հասկանալի — օտարամուտ բառերի բացատրությունները:
Ծանոթագրությունների աղյուսակում գրառված ժողովրդագիտական նյութերի գրառման — ծագման վայրերը, ինչպես նա— վերապրողների մասին կենսագրական տեղեկությունները հաղորդված են ըստ ժողովածուի երեք հիմնական բաժինների՝ յուրաքանչյուր բաժնի ու ենթաբաժնի ներսում առանձին ու շարունակական համարակալումներով:
Ժողովածուին կցված են նա— ականատես-վկա վերապրողների լուսանկարներ, ձայնագրված երգերի նոտագրություններ, անգլերեն, ֆրանսերեն — ռուսերեն ամփոփումներ, ինչպես նա— 1915 թ. երիտթուրքական կառավարության կողմից իրականացված հայերի տեղահանության ու ցեղասպանության մասին գաղափար տվող ուղեցույց քարտեզ:
Այսպիսով, անհետ կորստից փրկված, սույն հատորով սերունդներին ավանդվող ականատես վերապրողների հաղորդած հուշերն ու պատմական բնույթի երգերն իրենց պատմաճանաչողական արժեքով դառնում են Հայոց ցեղասպանությունը — դրան հաջորդող պատմական իրադարձությունները ժողովրդական պարզ լեզվով լուսաբանող վկայություններ, հավաստի, առարկայական — փաստագրական վավերագրեր, որոնք ոչ միայն անցյալի վկայությունն են, այլ—՝ ապագայի նախազգուշացում
Ահա թե ինչու առանձնապես կար—որվում է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների ու կորցրած Երկրի մասին ժողովրդական խոհերն ու մտորումները սույն հատորով լույս աշխարհ հանելն ու գիտական շրջանառության մեջ դնելը, քանի որ ժողովրդի ականատես-վկաներն են հաղորդել իրենց տեսածն ու հիշածը՝ ցավագնորեն վերապրելով իրենց ողբերգական անցյալը: Անցյալ, որը հայ ժողովրդի անցյալն է, նրա պատմությունը, նրա պատմական հավաքական հիշողությունը, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին:
(Photo of author during interview)
Բանասիրական գիտությունների դոկտոր, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանությունից վերապրած Մարիամ Բաղդիշյանի (ծնվ. 1909 թ., Մուսա լեռ) հուշերն ու երգերը գրի առնելիս
Քառասունհինգ տարիների ընթացքում բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրի առնելով (նա—՝ ձայնագրելով ու տեսագրելով), ստեղծվել ու ամբողջացվել են սույն ժողովածուի բանավոր հուշարձանները:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված այն սերունդներին, որոնք հերոսաբար դիմագրավելով կյանքի դաժան պայմաններին, իրենց հիշողության խորխորատներում անթեղած պահել, պահպանել ու մեզ են հաղորդել իրենց տեսածն ու հիշածը՝ անհետ կորստից փրկելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը, որպեսզի քոնը քեզ նվիրեմ իմ Հայ ժողովուրդ:
Վ. Ս.
- Տե՛ս Վ. Սվազլյան, Մուսա լեռ, Հայ ազգագրություն — բանահյուսություն, հ. 16, ՀՍՍՀ Ա հրատ., Եր—ան, 1984: Կիլիկիա. Ար—մտահայոց բանավոր ավանդությունը, ՀՀ ԱԱ հրատ., Եր—ան, 1994: Մեծ եղեռն. Ար—մտահայոց բանավոր վկայություններ, ՀՀ ԱԱ հրատ., Եր—ան, 1995:
- Տե՛ս Վ. Սվազլյան, Մեծ եղեռնը հայ ժողովրդական հուշապատումներում — թուրքալեզու երգերում, ՀՀ ԱԱ «իտություն» հրատ., Եր—ան, 1997: թպվՏՓՌՊ Չ ՉՏրտՏՎՌվՈվՌÿւ Ռ ՑցՐՍՏÿջօփվօւ տպրվÿւ ջՈտՈՊվօւ ՈՐՎÿվ. ԼջՊ. եթՌՑցՑ՚վե ծԸծ ՀԸ, ժՐպՉՈվ, 1997. The Armenian Genocide in the Memoirs and Turkish Language Songs of the Eye-Witness Survivors. եGitutiunե Publishing House of the NAS RA, 1999.
- Այդ հուշերը նա ինձ էր տրամադրել 1999 թ., երբ Փարիզ էի հրավիրված Ար—ելյան լեզուների ինստիտուտի (INALCO) միջազգային 6-րդ գիտաժողովում զեկուցելու — այդ անձնական կարճատ— ուղ—որության ընթացքում, Լուվրի թանգարանի սրահներից մեկում հապճեպորեն գրի էի առնում Մեծ եղեռնից մազապուրծ իր ծնողների մասին, ինչպես նա— ամերիկահայ զբոսաշրջիկ, վերապրող Սարգիս Սարոյանի (ծնվ. 1911 թ., Բալու) պատմած հուշերը:
- ալուստեան, Մարաշ կամ երմանիկ — հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1934, էջ 698:
- Սարաֆեան, Պատմութիւն Անթէպի հայոց, հ. Ա, Լոս Անճելես, 1953, էջ 5:
ՊԱՏՄԱԲԱՆԱԳԻՏԱԿԱՆԱԿՆԱՐԿ
1915 թ. Մեծ եղեռնից վերապրող ականատես–վկաներն ամենայն մանրամասնությամբ են հիշում քսաներորդ դարում կատարված առաջին ցեղասպանության պատմաքաղաքական հանգամանքները։ Նրանց ավագ սերնդի ներկայացուցիչները նույնիսկ հիշում են Թուրքիայի 1908 թ. սահմանադրության ընդունումը, երբ երկրում համաժողովրդական ցնծություն էր տիրում, քանի որ բոլոր ազգերին օրենքով հավասար իրավունքներ էին վերապահվում։
Քաղաքական այդ աննախադեպ իրադարձության մասին է մեզ պատմել խարբերդցի վերապրող Սարգիս Խաչատրյանը (ծնվ. 1903 թ.). « Հիշում եմ 1908 թվին, երբ հեղաշրջում եղավ Թուրքիայում, մարդիկ փողոցներում երգում էին.
- Քալքը՛ն, հէյ վաթանդաշլա՜ր
- Սէվիլէրիմ յօլդաշլա՜ր,
- Իշդէ սիզէ հյուրիէթ.
- Յաշասը՛ն օսմանլարը։
- Վե՛ր կացեք, հայրենակիցնե՜ր,
- Սիրենք միմյանց, ընկերնե՜ր,
- Ահա ձեզ ազատություն.
- Կեցցե՛ն օսմանցիները [III.2.2(337).] :
Իսկ բիթլիսցի վերապրող Հմայակ Բոյաջյանը (ծնվ. 1902 թ.) իր պատմած հուշի մեջ նկատում է. «Սկզբում բոլորն այն կարծիքին էին, որ հայ ու թուրք եղբոր պես պիտի ապրեն։ Անգամ մեր գյուղում տոնախմբություն եղավ — հրացանաձգություն կատարվեց» [I.17(17).]։
Դեռ—ս 19-րդ դարում ծնված սասունցի Եղիազար Կարապետյանը (ծնվ. 1886 թ.), վերհիշելով անցյալի պատմական իրողությունները՝ նշում է. « 1908 թ. հյուրիեթը բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատություն տվեց, որից հետո հայը, թուրքը, քյուրդը բոլորն էլ հավասար իրավունք պիտի ունենային։ Ամեն տեղ հնչում էին ցնծության աղաղակներ։ Հյուրիեթի օրենքով վերջ էր տրվում հայերի ստորացմանը, ծեծին, հայհոյանքին, թալանին, կողոպուտին — արհամարհանքին։ Նման վերաբերմունք ցուցաբերողը ենթարկվում էր ամենախիստ պատժի, նույնիսկ կախաղանի։ Կատարյալ վստահության վրա էին դրվում երկու ժողովուրդները։ Հայերը ստանում էին ազատ ձայնի իրավունք, ընտրում ու տալիս էին իրենց պատգամավորը։ Սա ար—մտահայերի կյանքում մի նոր վերածնունդ էր» [I.1(1).]։
Սակայն թուրքական սահմանադրության հռչակման մեկ տարին դեռ չէր բոլորել, երբ համիդյան կոտորածներից զերծ մնացած Ադանան ու նրա շրջակա հայաշատ գյուղերը իթթիհատականների ատելության թիրախ դարձան։ 1909 թ. Ս. Զատկի շաբաթը արյան ծարավ ամբոխը հարձակվում է Ադանայի հայկական թաղամասերի — շրջակա գյուղերի վրա, կողոպտում է բոլոր խանութները, կոտորում անզեն ու անպաշտպան հայերին, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին։ Մեծ եղեռնի նահատակ, պատմավիպագիր Սմբատ Բյուրատի՝ ժողովրդականություն վայելող հետ—յալ բանաստեղծությունը, որպես պատմական վկայություն, մեզ է հաղորդել զեյթունցի վերապրող Կարապետ Թոզլյանը (ծնվ. 1903 թ.). Կոտորածն անգութ՝ հայերը թող լան, Անապատ դարձավ շքեղ Ադանան, Կրակն ու սուրը — անխիղճ թալան, Ռուբինյանց տունը, ա՜խ, ըրին վերան։ Րոպե մը չանցավ ու անզեն հայեր Ինկան սուրին տակ խուժանին առջ—, Ժամեր, դպրոցներ բոցի մեջ կորան, Բյուրավոր հայեր անխնա մեռան։ Անգութ թուրքերը որբացրին, թողին. Զավակը՝ մորմեն, հարսը՝ իր փեսեն, æարդ ու խուրդ ըրին ինչ որ պատահեց, Կերան, կշտացան հայու արյունեն Երեք օր–գիշեր կրակը՝ ներսեն, Թշնամու սուրը, գնդակը՝ դուրսեն, æնջեցին հայեր երկրի երեսեն, Արյուն կվազեր հայ փողոցներեն [III.2.7(342).]։ Ադանայի կոտորածը կանխամտածված բնույթ էր կրում։ Այդ է վկայում Թուրքիայի ներքին գործերի խորհրդական Ադիլ Բեյի հեռագիրը, որն ուղղված էր Կիլիկիայի շրջանի բոլոր թուրք պաշտոնյաներին, որտեղ ասվում էր. «Մեծագույն ուշադրությամբ հոգ տարվի, որ վնաս չի հասնի օտար կրոնային հաստատությանց — հյուպատոսարաններուն»։ Այդ դեպքերը կիլիկիացիների հիշողության մեջ մնացել են որպես «Ղըյմա (ջարդված) Ադանա», — նրանք հորինել են հետ—յալ թուրքալեզու երգը. Հե՜յ, չամլա՜ր, չամլա՜ր, ալնը–աջըխ, չամլա՜ր, Հէր գ&ւնէշ վուրունջա՝ սաքըզ դամլար, Սաքըզ դամլար սա՝ յ&ւրէիմ աղլար Ադանա ըրմաղը լէշ իլէն քանլար. Քալդըրը՛ն լէշլէրի՝ Ադանա քօքար. Օ՜ֆ, իշդէ գէլդիմ սանա, ղըյմա՜ Ադանա, Օ՜ֆ, իշդէ գ#րդ&ւմ սիզի, ղըյմա՜ չօջուքլար։ Հե՜յ, մայրինե՜ր, մայրինե՜ր, հպարտ մայրինե՜ր, Ամեն ար— դիպչելիս՝ խեժը ծորում է կաթ–կաթ, Խեժը ծորալիս՝ սիրտս է լաց լինում Ադանայի գետը՝ արյուն ու դիակ, Հավաքե՛ք դիակները. կհոտի Ադանան. Ավա՜ղ, քեզ եկա, ջարդվա՜ծ Ադանա, Ավա՜ղ ձեզ տեսա, մանուկնե՜ր մորթված [III.2.5(340).]։ Ադանացի ականատես–վկա Միքայել Քեշիշյանը (ծնվ. 1904 թ.) հուզումով է մեզ պատմել. «1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ ես հինգ տարեկան էի։ Այդ սարսափելի գիշերը թուրքերեն կոչվեց «æամուզ դէլլիդի» այսինքն՝ «գոմեշը գժվեց»։ Քանի որ, իրոք, սուլթանը գժվել էր։ Նրա հրամանով մարդկանց մորթեցին, մոտ երեսուն հազար հայ սպանեցին, տները քանդեցին, վառեցին, մոխիր դարձուցին։ Բոլորին հավաքեցին տարին Ադանա ըրմաղը (գետը), սուլթան Համիդին լուր ղրկեցին, որ հայերին բոլոր հավաքել ենք, բերել գետին եզերքը, իրմե հրաման կսպասեն։ Մեկ կողմը ջուր, մեկ կողմը՝ կրակ։ Պապաս ինձի գրկած էր։ Ես կհիշեմ, շալակեն կտեսնայի։ Մամաս ալ մեզի հետ էր, գետին եզերքը լեցուցեր էին։ Սուլթանեն հրաման եկավ՝ ներումի հրաման։ Մեզ ալ. «Փադիշահըմ չօ՜ք յաշա» (Թագավորը շա՜տ ապրի) ըսել տվին։ Տուն եկանք, բայց սպանվողները՝ սպանվեցան» [I.182(182).]։ Ադանայի կոտորածի ընթացքում ավերվում — հրկիզվում են տասնյակ հայկական քաղաքներ ու գյուղեր։ Իսկ Մուսա լեռը, Դյորտյոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ Մուրադը, Ֆընդըջագը — մի շարք այլ բնակավայրեր իրենց հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցնում են տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը — փրկվում են ջարդերից։ Ըստ էության, այդ Մեծ եղեռնի սկիզբն էր, երբ սուլթան Համիդի իշխանության տապալումից հետո կառավարության գլուխն անցած երիտթուրքերը, որդեգրելով համիդյան ջարդարարական քաղաքականությունը — դավանելով պանթուրքական գաղափարախոսությանը, ձգտում էին ոչ միայն պահպանել Օսմանյան կայսրությունը, այլ— բռնությամբ ոչնչացնել կամ ձուլել, թուրքացնել հայերին — քրիստոնյա մյուս հպատակ ժողովուրդներին, ստեղծել համաթուրանական տերություն՝ Միջերկրականից մինչ— Արալյան ծով, որի մեջ պիտի մտնեին բոլոր մահմեդականները։ Երիտթուրքերը տենդորեն նախապատրաստվում էին հիմնովին բնաջնջել հայ ժողովրդին՝ սպասելով հարմար առիթի։ Այդ առիթն ստեղծվեց, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Թուրքիան պատերազմի մեջ մտավ զավթողական նպատակներով — հայերի բնաջնջումն իրականացնելու իր հրեշային ծրագրով։ Դեռ—ս 1915 թ. ապրիլի 15–ին թուրքական կառավարության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի, ռազմական նախարար Էնվեր փաշայի — Իթթիհատի գլխավոր քարտուղար ու լուսավորության նախարար դոկտ. Նազիմի ստորագրությամբ գաղտնի հրաման է ուղարկվում իշխանություններին՝ հայերի տեղահանության ու բնաջնջման վերաբերյալ։ Եվ Թալեաթ փաշան կատաղի ատելությամբ ազդարարում է. «Պետք է մաքրել հայերի հաշիվը», խոստանալով ոչինչ չխնայել այդ նպատակի համար։ Իթթիհատի գործադիր կոմիտեի նիստերից մեկում Բեհաէդդին Շաքիրը հայտարարում է, որ անհրաժեշտ է անմիջապես սկսել — վերջացնել հայերի տեղահանությունը — այդ ընթացքում կոտորել ժողովրդին. «Պատերազմի մեջ ենք, – ասել է նա, – Եվրոպայի — մեծ պետությունների միջամտության վախ չկա, աշխարհի մամուլն ալ չի կրնար բողոք բարձրացնել։ Եթե ըլլա իսկ, ո—է արդյունք չունենար, առաջիկային խնդիրը կատարված իրողություն մը կդառնա»։ Երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հատուկ հրաման էր արձակել. «Թուրքական հողի վրա հայերի ապրելու — աշխատելու իրավունքը լիովին վերացված է։ Դրան համապատասխան կառավարությունը հրամայում է՝ չխնայել անգամ օրորոցի երեխաներին »։ Իթթիհատի գործադիր կոմիտեն նախատեսում էր այդ տեղահանությունը — կոտորածը կատարել ոչ թե բանակի — ոստիկանության միջոցով, այլ՝ բանտից ազատված ոճրագործներին, մարդասպաններին, ինչպես նա— քրդերին — չեչեններին հանձնելով այդ գործը։ Պատմաքաղաքական այս հանգամանքներում Թուրքիայում ապրող քրիստոնյա ազգերի, այդ թվում նա— հայերի համար մեծագույն չարիք էր դարձել սեֆերբերլիքը (ընդհանուր զորակոչ)։ Քսանից–քառասունհինգ տարեկան տղամարդկանց, զորահավաքի անվան տակ, ներգրավում էին աշխատանքային գումարտակների մեջ — ըստ ռազմական նախարար Էնվեր փաշայի հատուկ հրահանգի՝ աչքից հեռու, ծածուկ վայրերում՝ սպանում։ « 1914 թ. Թուրքիան ընդհանուր մոբիլիզացիա հայտարարեց, – պատմել է խարբերդցի Սարգիս Խաչատրյանը (ծնվ. 1903 թ.), – հայ երիտասարդներին թուրքական բանակ զորակոչեցին։ Տարան, աշխատացրին ամիլե թաբուրի մեջ, հետո էլ բոլորին սպանեցին» [I.110(110).]։ Իսկ խարբերդցի Սարգիս Մարտիրոսյանը (ծնվ. 1903 թ.) ավելի մանրամասն է անդրադարձել. «Առաջին համաշխարհային պատերազմին հայերին զինվոր տարին, շուրջ երեք հարյուր հազար հայ երիտասարդներ թուրքական բանակ ղրկվեցան։ Սկզբում անոնց ձեռքը զենք տվին, բայց հետո Էնվեր փաշան ըսեր է. «Մենք ճամփաներ պիտի շինենք՝ աշխատող ձեռքերու պետք ունինք»։ Բայց իրականության մեջ անոնց փորած փոսերուն մեջը նետած, սպանած են» [I.111(111).]։ Էրզրումցի Հարություն Գրիգորյանը (ծնվ. 1898 թ.) վկայել է. «Թուրքական բանակի հայ զինվորները զինաթափ եղած ու սպանված են։ Նախ՝ որպես ճակատ ղրկելու նպատակով կհավաքեն, փոխանակ ճակատ ղրկելու գործավորական բանակներ կկազմեն (ամելե թաբուր), ուր հայ զինվորները թիապարտի կյանքի կմատնվին։ Անգութ հրամանատարները կաշխատցնեն հայերը ճամփա շինելու, առանց խտրության՝ բեդել վճարողներուն — չվճարողներուն։ Անոնց, շրջապատված հեծյալ ոստիկաններով, անոթի, ծարավ, ժամերով կքայլեցնեն։ Զինվորները կսկսին նախատել — վիրավորել, որը հետո կվերածվի հարվածների։ Փարչանեի — Քեսիրիկի ճամփու վրա, երբ աղբյուրի մը կմոտենան, երկու հազար հոգու չեն թողուր, որ ջուր խմեն, ով կհանդգներ՝ անոր գլխուն կիջնար հրացանի կոթի հարվածը։ Գրեթե բոլորը բնաջինջ եղան, — զոհերու մարմինները նետվեցան հասարակաց փոսի մը մեջ։ Նույն կերպ կվարվեին Դիարբեքիր ղրկված երկու հազար աշխատավորներու հետ։ Կարմիր խոնաղ (Կարմիր շենք) հավաքել էին տանջելու Խարբերդի երիտասարդ դպրոցականներին — զինաթափ եղած զինվորներին, որոնք խոշտանգված դիակները իրար վրա թափված, նեխված էին։ Ամեն անկյուն՝ արյուն, փսխունք, կղկղանք։ Գետնի վրա պառկողները պատերազմի դաշտին վրա փռված դիակներու կնմանեին։ Այսպես, իրարու ետ—ե մեկ կողմե գյուղերեն — ավաններեն բերված չափահաս կամ տարիքոտ անձինք Կարմիր խոնաղ կնետեն, մյուս կողմե՝ ձերբակալվածները կղրկեն Եդեսիա՝ իբր երկաթուղային գիծերու վրա աշխատելու» [I.89(89).]։ Յոզղատցի վերապրող Վերոնիկա Բերբերյանը (ծնվ. 1907 թ.) —ս անդրադարձել է թուրքական զորահավաքին. « Շաբաթ օրը, իրիկվան դեմ բոլոր տղամարդկանց կհավաքեն թուրքական բանակ ղրկելու, բայց այնտեղ հայերը կզատեն թուրքերից։ Տերտեր պապիկս` Հակոբ քահանա Բերբերյանը, որ լիազորված էր հայերի իրավունքը պաշտպանելու, կտեսնա, որ հայերին ջոկում են թուրք զինակոչիկներից, կըսե. «Ինչու՞ հայերին ջոկում եք»։ Թուրք հազարապետը կըսե. «Փափազ (քահանա) էֆենդի, հայերը պիտի գնան ճանապարհ շինելու, թուրքերը պիտի գնան ռուսական ճակատ։ Հաջորդ օրը կիրակի էր։ Պապս Ս. Պատարագը վերջացրել, հազիվ տուն էր եկել։ Դեռ շունչ չառած, բոթը հասավ մեզի։ Արթին աղային տղան ջրաղացպան էր, առտուն կելլա, կերթա աշխատանքի, կտեսնա ջրաղացին քովը լի՜քը մարդկանց գլուխներ, ոտքեր, ձեռքեր։ Լեզուն վախեն բռնված հ—իհ— կուգա տուն, կպատմե տեսածը։ Արթին աղան տղային հետ եկան պապիկիս պատմեցին, ըսին. «Էրեկվա զինվոր տարվածները գիշերով մորթել են»։ Պապիկս կըսե. «Գնացե՛ք, բողոքեցեք ղայմաղամին»։ Արթին աղան կերթա ղայմաղամին բողոքելու, բայց ան գիշերը ալ տուն չի գար։ Հաջորդ օրը՝ երկուշաբթի, երկու թուրք ժանդարմա քոփալներով էկան։ Ուրիշ անգամ, երբ մեր տունը ժանդարմա կուգար, քաղաքավարի կերպով կըսեին, որ փափազ էֆենդին հագնվի ու իրենց հետ գնա։ Այս անգամ էկան, կոշտ կերպով ըսին. «Հայդէ՛, քալքըն» (դե՛, վե՛ր կացեք)։ Պապիկիս տարին ղայմաղամին մոտ։ Պապիկիս հետ տարել են նա— տեղի եր—ելիներին, վաճառականներին, մտավորականներին։ Մի թուրք ասում է պապիկիս. «Փափա՜զ էֆենդի, մոտիկացավ վերջին ժամդ, ի՞նչ ունիս ըսելիք»։ Պապիկս ծունկ կչոքե, կաղոթե։ Անտեղեն թուրք զինվոր մը կացինով կհարվածե, պապիկիս գլուխը կգլորվի գետին։ Կսկսին ֆուտբոլ խաղալ իմ խելացի պապիկիս գլխուն հետը» [I.214(214).]։ Ահա թե ինչու թուրքական բանակին բռնի զորակոչված, վեսիկա (վկայագիր) ստացած հայ երիտասարդը նախազգում էր, որ այդ «մահվան ճամփա» է. Անա՜, օյանդը՛ր բէնի, գիդէլիմ թաալիմէ, Այնալը մարթինը ալայըմ էլիմէ, Գիթմէյէ դօղրու վաթան յօլընա, Բունա #լ&ւմ յօլը դէրլէր, Ալլահ սաքլասըն, Էրմէնիլէր չօքդըր դէրլէր, Ալլահ քուրթարսըն։ Մա՜յր, արթնացրու ինձ, գնամ վարժանքի, Ձեռս վերցնեմ հայլեպատ մարթին, Գնալու եմ ուղիղ ճամփով հայրենի, Սրան մահվան ճամփա կասեն. Աստված պահպանի, Հայերն այնտեղ շատ ու շատ են. Աստված թող փրկի [III.1.11(301).]։ Թուրքական զորահավաքն ուղեկցվում էր համատարած շուրջկալներով, որոնց ընթացքում «զենք» հավաքելու պատրվակի տակ ավերում էին հայերի տները, կողոպտում նրանց ունեցվածքը, ձերբակալում ու սպանում էին շատերին։ «Նախքան կոտորածը թուրքական ոստիկանները եկան զենքերը հավաքեցին։ Հարուստ Կարապետ էֆենդիի տղան ասել է՝ «զենք չկա»։ Ոստիկանները խուզարկել էին, գտել էին, անոր եղունգները քաշել էին, թ—երուն տակն ալ խաշած հավկիթ էին դրել ու կապել», – պատմել է նախորդ վերապրողը։ Ար—մտահայության մեջ տարածված թուրքախառն հետ—յալ երգի մեջ թուրք զինվորական պաշտոնյան հարցնում է հայ երիտասարդին. – Ուլան գյավու՛ր, դօղրու ս#յլէ, Սէնդէ մարթին վա՞րմըշ։ – Գյավու՜ր տղա, ճիշտն ասա, Քո մոտ հրացան կա՞։ Հայ երիտասարդը ժխտում է՝ այն համարելով զրպարտություն. – Հայըր էֆէնդիմ, իֆդիրադըր, Բիլմէ՛մ, գ#րմէդի՛մ, բիլմէ՛մ, գ#րմէդի՛մ։ – Ո՛չ, տե՜ր իմ, հերյուրա՜նք է, Չգիտե՜մ, չե՜մ տեսել, չգիտե՜մ, չե՜մ տեսել։ Բայց հետո՝ հայերենով ծածուկ ավելացնում է. Պատեն կախված է՝ չե՛մ ըսեր, Հայոց ազգը չե՛մ մատներ [III.1.33(323).]։ Զորահավաքին ու զինահավաքին հաջորդում է հայ մտավորականների ձերբակալությունը։ 1915 թ. ապրիլի 24–ին, շաբաթ կեսգիշերին, Կ.Պոլսում ապրող երկու հարյուր յոթանասուներեք եր—ելի դեմքեր բռնությամբ տարվում են ոստիկանատուն, որոնք հաջորդ օրն իսկ աքսորվում են։ Ադաբազարցի վերապրող Մարի Երկաթը (ծնվ. 1910 թ.) պատմել է. « Տարին մեզի Էսքիշեհիր, լեցուցին խանի մը մեջ։ Մեր քովի խանը, որը մերինին պես աղտոտ էր ու մութ, հոն ալ բերին լեցուցին Պոլիսեն աքսորված բոլոր մտավորականներուն։ Անոնք ալ ըսես նե՝ քոլալը օձիքներով, յախա–քրավաթով, հագած–կապած, բայց արդեն վրանին–գլուխնին պա՜տռ–պա՜տռ, գզգզվա՜ծ։ Մենք ամեն գիշեր լսում էինք անոնց լաց ու կոծի ձայներն ու հառաչանքները, որովհետ— թուրք զաբիթներն ու ոստիկանները անոնց սաստիկ ծեծում էին։ Քանի մը օրեն անոնց բոլորին ալ տարին։ Լսեցինք, որ անոնց շատ տանջանքներով սպանել են» [I.226(226).]։ Դեպի Չանղըրըի — Այաշի անապատներն էին քշվել ու սպանվել օսմանյան խորհրդարանի անդամ, իրավաբան–գրող Գրիգոր Զոհրապը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, գրողներ Ռուբեն Զարդարյանը, Ռուբեն Ս—ակը, Հովհաննես Թլկատինցին, Մելքոն Կյուրճյանը, Երուխանը, Սմբատ Բյուրատը, Տիգրան Չյոկյուրյանը, Նազարեթ Տաղավարյանը — շատ ու շատ հայտնի դեմքեր Կ.Պոլսից, Սվազից, Դիարբեքիրից, Մարզվանից, Էրզրումից, Կեսարիայից, Իզմիրից — այլ հայաբնակ վայրերից։ Ամենուրեք փակվում էին հայկական դպրոցներն ու վարժարանները. Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին, Վա՜յ, աման, Բերանը բացեցին՝ լեզուն կտրեցին, Ա՜խ, աման [III.2.17(352).]։ Քանի որ վարժուհին հանդգնել էր հայ մանուկներին հայերեն սովորեցնել։ Հայկական կրթական օջախների հետ ավերվում են նա— հայկական եկեղեցիները։ Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը միացվում է Սիսի կաթողիկոսությանը, — Թուրքիայի հայության հոգ—որ պետ է ճանաչվում Սահակ Բ կաթողիկոս Խաբայանը։ Ռուսական հետախուզությունը 1915 թ. մարտի 15–ին — ապրիլի 3–ին Թուրքիայի վերաբերյալ հաղորդումների մեջ նշել է, որ ամբողջ երկրում տեղի են ունենում հայերի ձերբակալություններ, սիստեմատիկ կոտորածներ՝ Էրզրումում, Դյորտյոլում, Զեյթունում — շրջակայքում, արյունալի ընդհարումներ Վանում, Բիթլիսում, Մուշում, բռնություններ, թալան, սպանություններ՝ Ակնում — ամբողջ Փոքր Հայքում, ժողովրդի տնտեսական քայքայում, ընդհանուր կոտորած Ար—մտահայության ահավոր վիճակի մասին է վկայել 1905 թ. Վանի Հայոց ձորի Կեմ գյուղում ծնված Սիրակ Մանասյանը. «1915 թ. մարտի 4–ին լուր հասավ, որ պարոն Իշխանին մեր հար—ան Հիրճ գյուղում սպանել են։ Այդ այն ժամանակն էր, երբ թուրքերը æ—դեթ փաշայի միջոցով մեր մեծերին կանչում — գլուխները ուտում էին։ Այդ ահռելի օրերին պր. Իշխանին հանկարծակի սպանում են — գցում են հորը։ Չբավարարվելով դրանով, նրա երկու երեխաներին —ս ողջ–ողջ գցում են հորը։ Մենք, որ այդ լսեցինք, հայրենակիցներով իրար անցանք։ Մենք սկսեցինք պատրաստվել թուրքերի հարձակմանը։ 1915 թ. մարտի 5-ին հուժկու հրետանու ձայն լսեցինք։ Ժողովուրդը հավաքվեց հրապարակ — գնաց, լցվեց եկեղեցին։ Թուրքերն արդեն նախօրոք զորահավաք էին կազմակերպել — բոլոր երիտասարդներին հավաքել։ Քանի որ երիտասարդներ չկային, մերոնք ստիպված էին դիրքերը թողնել–գնալ հար—ան գյուղերը։ Մենք գնացինք Կյուկյանց հայկական գյուղը։ Այնտեղ մի քանի հազար մարդիկ էին, մեզ տեղավորեցին մարագների մեջ։ Ամեն օր թուրքերը բռնում էին հայերին — մեր աչքի առաջ կախում կամ մորթում էին։ Դրանցից մեկն էլ իմ հորեղբայր Պետրոսն էր։ Նա ռանչպար էր։ Երբ տեսանք Պետրոսին այդ վիճակում, մենք չճանաչեցինք ։ Մենք այդ ահավոր դեպքերից սարսափած՝ ուզում էինք փախչել այդ գյուղից։ Հաջորդ օրը բարձրացանք լեռները, որոնք շատ անտառախիտ էին։ Մենք Քըռքըռ լեռան լանջին էինք։ Մեր գյուղի դիրքն այնպիսին էր, որ մենք սարի լանջին էինք ապրում։ Շաղբաթի ահռելի գետը — Շամիրամի ջրանցքն էին անցնում մոտից։ Մենք բարձրացանք լեռան գագաթը, անտառի մեջ, տեսանք, թե ինչպես թուրքերը — քրդերը մեր անասունները, անկողինները, մեր սպիտակեղենները թալանում էին։ Մենք տեսանք, որ ամեն առավոտ թուրքի լամուկները գալիս են, սկսում են կրակել ինչ–որ թիրախի վրա։ Երբ թուրքերը հեռացան, մեր տղաները իջան ու մոտեցան, տեսան, որ այդ թիրախը իմ պապի գլուխն էր։ Անխիղճ թուրքերը պապիս թաղել էին հողի մեջ կենդանի–կենդանի, գլուխը թողել էին դուրսը — կրակում էին անընդհատ։ Երբ վերադարձանք գյուղ, պապիս մարմինը, որ արդեն քայքայված էր, մի կերպ թաղեցինք։ Չեմ կարող մոռանալ 1915 թիվը, երբ մենք լեռներով, գյուղերով անցանք. մարտ ամիսն էր՝ անձր—ային, բուք, սոսկալի ցուրտ։ Վերջին գյուղը, որ Վարագ էր տանում, դա Բերդակն էր։ Մենք այնտեղ տեսանք փողոցներում մերկ, սպանված մարդիկ, որոնք ուռել էին — նեխել։ Հոտում էին։ Մենք այդ բոլորի միջով անցանք դեպի Վարագ։ Լուսաբացին Վարագի լեռներում թուրքերը, որ դիրքեր էին բռնել, մեզ տեսան — սկսեցին կրակել մեզ վրա։ Ժողովուրդը սարսափահար լաց էր լինում։ Մենք փախչում ենք ու մոտենում Վանին։ Միշտ գիշերով էինք գնում, քանի որ ցերեկը մեզ հետապնդում էին։ Երբ Վանին մոտեցանք ու Քաղաքամեջ պիտի մտնեինք, թուրքերը կանգնեցրին, սկսեցին տղամարդ փնտրել։ Վանի հերոսները հեռադիտակով նայում էին, սկսեցին կրակել։ Թուրքերից ոմանք ընկան, ոմանք փախան, — մենք ազատվեցինք, մտանք Վան։ Վանում մեզ տեղավորեցին դպրոցի շենքում։ Ամեն առավոտ Վանի փողային նվագախումբը նվագելով ման էր գալիս՝ երեխաները նրա ետ—ից։ Արդեն Վանի ապստամբությունն էր։ Մի հայ ասաց մեզ՝ երեխաներիս. «Գնացեք փամփուշտներ հավաքեք, բերեք, որ նորը պատրաստեն»։ Մենք գնացինք փամփուշտներ հավաքեցինք, տվեցինք արհեստանոցին։ Հասավ օրը, երբ կռիվն ուժեղանում էր Վանում, Այգեստանում։ Վասպուրականցիները, որ հավաքվել էին այնտեղ, մեծ կամքի ուժով պաշտպանեցին —՛ Այգեստանը, —՛ Վանի կենտրոնը՝ Քաղաքամեջը։ Մերոնք ուժեղ մարտեր մղեցին —՛ Այգեստանում, —՛ Քաղաքամեջում։ Թուրքերը լսելով, որ ռուսական զորքը Սալմաստից գալիս է Վան, խուճապահար սկսեցին հեռանալ։ Մերոնք հարձակվեցին, ոչ միայն թուրքերին ոչնչացրին, այլ— մեծ ավար ձեռք բերեցին՝ հրետանի, փամփուշտներ — այլն։ Մայիսի 26-ին Վանի բերդի վրա ծածանվեց Հայաստանի դրոշակը։ Վասպուրականցիները մեծ սիրով ընդունեցին ռուսական զորքերին — հայ կամավորներին՝ Անդրանիկ փաշայի ղեկավարությամբ» [I.30(30).]։ Վանի շրջակա գյուղերում թուրքերը հասցրել էին տեղում բնաջնջել հազարավոր հայերի։ Երբ ռուսական զորքերը մոտենում են Վանին, նրանց ետ—ից նա— հայ գրողներ Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Շիրվանզադեն ականատես են դառնում սահմռկեցուցիչ տեսարանների. «Որտեղ հասցրել են՝ կոտորել են հայերին, – գրել է Հովհաննես Թումանյանը իր հուշերում, – գլխավորապես՝ տղամարդկանց ու հետները տարել գեղեցիկ կանանց։ Եվ եթե ժամանակ են ունեցել, ռուսական բանակի — հայ կամավորների սարսափը շատ մոտ չի եղել, բարբարոսական զվարճություններ են հորինել. խաչել են, կենդանի մարդկանց զանազան մասերը կտրատել են, զանազան կերպ դասավորել, խաղեր են արել՝ մինչ— կեսը դրել են պղնձի մեջ ու կեսից ներք— եփել, որ մյուս կեսը՝ կենդանի տեսնի ու զգա ։ Շիկացած երկաթներով կտրել են մարմնի զանազան տեղերը — կրակի վրա խորովել, կենդանի խորովել են։ Ծնողների առաջ երեխաներին են կոտորել, երեխաների առաջ՝ ծնողներին »։ Բնականաբար, եթե Վանում ինքնապաշտպանության չդիմեին, հայերը նույն ձ—ով պիտի նահատակվեին։ Այստեղ տեղին է հիշատակել վանեցի վերապրող Արծրուն Հարությունյանի (ծնվ. 1907 թ.) խոսքերը. «Ինքնապաշտպանությունը ծնվում է, երբ ժողովրդի նկատմամբ բռնություն է լինում» [I.35(35).]։ Այնպես որ, ինչպես Վանի, նույնպես — Շատախի — այլ վայրերում մղված ինքնապաշտպանական հերոսամարտերը իթթիհատական կառավարության կիրառած բռնությունների դեմ ըմբոստացող ար—մտահայության ազնիվ պոռթկումն էր, նրա բողոքի ձայնը՝ ուղղված աշխարհի մեծ տերություններին։ Այդ է վկայում նա— ժողովրդական երգի պատառիկը. Վան փոքրիկ քաղաք գավառակներով, Լցվան դիակներ հարյուր հազարով, Ներկվեցավ դաշտը կարմիր արյունով, Ձայն տվին ամպեր, երկինք ու աստղեր, Այնպես կգոռան ու կհրամայեն, Որ Եվրոպան — Ամերիկան լսեն [III.4.2(532).]։ Սակայն ո՛չ Եվրոպան — ո՛չ Ամերիկան չմիջամտեցին, միայն ազգային հերոսներն էին, որ սատար էին կանգնում անօգնական ժողովրդին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից ինչպես բոլոր ար—մտահայերը, նույնպես — սասունցիները ենթարկվում են նոր, դաժան հալածանքների, կողոպուտների — սպանությունների։ 1915 թ. մարտին թուրքական հրոսակները ներխուժում են նա— Սասուն։ Ապրիլ–մայիս ամիսներին տեղի են ունենում սասունցիների առաջին մարտերը։ Հերոսական դիմադրություն ցույց տալով թուրքական զորքերին, բայց մեծ կորուստներով հայ մարտիկները նահանջում են դեպի Անդոք լեռան լանջերը — այնտեղից շարունակում ինքնապաշտպանությունը։ Հունիսին համառ կռիվներ են տեղի ունենում Ասանքի շրջանում։ Գոմուց վանքի — Տալվորիկի մարտիկները խուճապի են մատնում քյուրդ հրոսակներին — գրավում Սատանի կամուրջը. քսակցիները օգնության են հասնում նրանց։ Հուլիսի 30–ին սասունցիները ազատում են Շենիկը, բայց թշնամին նոր հարձակումով գրավում է Անդոքի փեշերին գտնվող գոմերը։ Անդոքի, Ծովասարի — Գերինի լեռներում սասունցիները հերոսաբար պաշտպանվում են իրենց վրա հարձակվող թուրքերից — քրդերից։ Մշո — նրա դաշտում կոտորածներից փրկված — Քանա ու Հավատորիկի լեռներում պատսպարված մոտ երեսուն հազար հայեր դիմադրում են հերոսաբար։ Սակայն հերոսական այդ դիմադրությունը դաժանորեն ճնշվում է։ «Թուրքը հարձակվավ, սկսավ կոտորել, – պատմել է սասունցի վերապրող Առաքել Դավթյանը (ծնվ. 1904 թ.), – լավ աղջիկներին, լավ կնիկներին տարան, փախցրին։ Մեր գյուղը Միսակ անունով մի ֆեդայի կար։ Էն զենք ուներ, մտավ վանք, սկսավ կռվիլ։ Մենք զենք չունեինք։ Սասուն երկու ամիս դիմադրեց։ Թուրք զինվորներ եկան պաշարեցին, սկսեցին կոտորել» [I.4(4).]։ Պատերազմի սկզբից, ինչպես բոլոր ար—մտահայերը, այնպես էլ սասունցիները ենթարկվում են նոր դաժան հալածանքների։ Սասունցի ականատես–վկա Եղիազար Կարապետյանը (ծնվ. 1886 թ.) ավելի հանգամանորեն է մեկնաբանել պատմական այդ իրադարձությունների մանրամասները. «Քրդերի հարձակումները հայերի վրա իբր թե անպաշտոն բնույթ էին կրում, բայց ընդհանուր համոզմունք կար, որ այդ բոլորը կատարվում էր կառավարության տված խորհուրդներով, որի կենդանի ապացույցը այն էր, որ հայերի բողոքները չէին լսվում, դիմումներին պատասխան չէր տրվում։ Սերվեթ փաշան երիտթուրք էր, գավառի փաշան էր — իսլամին հավատարիմ մարդ։ Հետ—աբար, նա էլ պետք է իր պարտքը կատարեր այնպես, ինչպես որ կատարել էին մյուս գավառների բոլոր փաշաները։ Հունիսի 10-ից քյուրդ աշիրաթապետները խմբված ձիավորներով աջ ու ձախ կողմերից մտնում էին Մուշ, հրահանգներ էին ստանում ու վերադառնում էին իրենց տները։ Ամեն գիշեր սայլերով ու բեռներով քաղաքից դուրս զենք ու փամփուշտ էր տեղափոխվում՝ քրդերին զինելու համար։ Հայերի կոտորածը հաջող ավարտելու նպատակով կառավարության կողմից կազմված էր հատուկ ծրագիր, կատարված էր գյուղերի բաժանումը, նշանակված էր հարձակման օրը, ժամը այնպիսի պատրաստությամբ, որ այդ մեկ օրվա ընթացքում պետք է հիմնովին ավարտվեր Մշո դաշտի հարյուր հինգ գյուղերի բնաջնջումը՝ առանց մի երեխա խնայելու։ Բաշխումը կատարված էր հետ—յալ կերպ։ Սկսած Մուշի աջակողմյան գյուղերից մինչ— Մեղրագետի ակունքը, երեսունհինգ գյուղերի ջարդը հանձնված էր հաջի Մուսաբեկին, որը իր տրամադրության տակ ուներ երեք հազար հինգ հարյուր ձիավոր ու հետ—ակ քուրդ։ Քաղաքի հյուսիս–ար—մտյան կողմի տասնհինգ գյուղերի ջարդը հանձնված էր ֆատկանցի Սլեման աղային, որը իր տրամադրության տակ ուներ հազար զինված քուրդ։ Ս. Կարապետի շրջանի քսան գյուղերի ջարդը հանձնված էր չեթեապետի օգնական, երիտթուրք Ռաշիդ էֆենդուն, որը ուներ հինգ հարյուր չեթեական ձիավոր ուժ, նա— նրանց մասնակցում էր Ս. Կարապետի վանքում նստած զորքը — Զիարեթ գյուղում նստած մյուդուրը՝ իր ժանդարմաներով։ Դաշտի հյուսիս–ար—ելյան կողը՝ տասնհինգ գյուղերի ջարդը հանձնված էր ջբրանցի Դրբոյի æնդուն, Կոլոտոյի Զուբերին — Աղչանի մյուդուրին, որոնք իրենց տրամադրության տակ ունեին հազարից ավելի քուրդ — ժանդարմա։ Դաշտի ար—ելյան կողմը՝ Չխուրի քսան գյուղերի ջարդը հանձնարարված էր շեյխ Հազրեթին, որը իր տրամադրության տակ ուներ հազար երկու հարյուր ձիավոր՝ կազմված Զիլանի — Քոսուրի քրդերից։ Այս կազմակերպված ուժերից դուրս, յուրաքանչյուր մահմեդականի վրա սրբազան պարտք էր դրված, որ նրանք իրենց հանդիպող հային առանց խնայելու սպանեն ու ոչնչացնեն։ Գոյություն ունեցող դրությունը միանգամից փոխվեց։ Հայերն այլ—ս գյուղից քաղաք գնալ–վերադառնալ չէին կարող։ Թուրքերը հանդիպողին չարաչար ծեծում ու տանջում էին, տեղի էին ունենում նա— սպանության դեպքեր։ Երբեմն հասակավոր կանայք անհրաժեշտ մի բան բերելու համար գնում էին քաղաք, նրանք էլ ճանապարհին միշտ ենթարկվում էին հալածանքի ու անպատվաբեր հիշոցների։ Տագնապը համակել էր ժողովրդին, մարդիկ քուն ու հանգիստ չունեին։ Հունիսի 22-ին բաքրանցի քրդերից հարյուր ձիավորներ իջ—անում են Կռնկան գյոլի սարը։ Հունիսի 23–ին նրանցից տասը ձիավորներ եկան մեր գյուղը — գյուղի իշխաններից պահանջեցին տասը հատ ոչխար, տասը կոտ ալյուր — տասը հատ թաղիք։ Առանց առարկության նրանք ձրիաբար ստացան այդ բոլորը —, հնուց ծանոթ լինելով հավատորիկցիների հետ կամ խղճի խայթից դրդված, Թամոյի Ալին ասաց. «Հայե՜ր, ես ձեր աղն ու հացը շատ եմ կերել, հիմա ձեզ մի ճշմարտություն պետք է ասեմ։ Սուլթանից հրաման է եկել, որ օսմանցու հողի վրա ապրող բոլոր հայերին անխնա պետք է կոտորենք։ Այժմ, եթե դուք կանգնեք ու հեռվից դիտեք Սլիվանի դաշտի վրա, կտեսնեք, որ ցորենի արտերը հասել են, հասկը՝ հասկի վրա է ընկել, բայց ճնճղուկ անգամ դուք այնտեղ տեսնել չեք կարող։ Տիրել է մի չտեսնված ամայություն։ Մենք հիմնովին կոտորել ենք այդ միջավայրի հայերին, հիմա էլ կառավարությունը մեզ կանչել է այստեղ, որ մենք Մշո դաշտի — Սասունի հայերին էլ կոտորենք։ Մի քանի օր է մնացել, որ ձեզ մոտ էլ կոտորած սկսվի, — պետք է այնպես լինի, որ Հիսուս Քրիստոսի անունը տվող մարդ՝ այս հողի վրա կենդանի չմնա»։ Քրդերը վերցրին իրենց պահանջածը, գնացին, իսկ մենք մտածմունքի մեջ ընկանք ։ Այսպես, դարերի ընթացքում հողին ու մաճին կառչած հայաշատ այդ գավառը մի ցերեկվա — մի գիշերվա մեջ դարձավ ամայի՝ անմարդաբնակ, իսկ նրա սեփական տերերը անողոք թուրքերի ու քրդերի ձեռքով հրեշային գործողությամբ՝ սրով մորթվեցին, կրակով այրվեցին, ջրով խեղդամահ եղան՝ հարյուր հինգ գյուղերի յոթանասուն–ութսուն հազար երկու սեռի պատկանող հայ բնակիչները։ Թալանի տրվեց միլիոնների հասնող նրանց հարստությունը։ Հունիսի 28–ի օրը ոչ բարով Վարդավառի կիրակին էր. հայ ժողովրդի ուրախության տոնը, ավա՜ղ, դարձավ «մարդավառի» կիրակի՝ Տարոնի դաշտի հայության համար» [I.1(1).]։ Սասունի Շենիկ գյուղից ականատես–վկա Խաչիկ Խաչատրյանը (ծնվ. 1900 թ.) պատմել է. «Էկավ թուրքական զորքը՝ մոտ վաթսուն հազար։ Էկան շրջապատեցին գյուղը։ Մերոնք դիմադրեցին։ Երկու անգամ թուրքական բանակ լցվավ գյուղը։ Երկու անգամ էլ մեր ֆեդայիները — ովքեր որ զենք ունեին, ետ քշեցին։ Հավաքվել էին գյուղի կենտրոնը։ Երեք օր առաջ մեր ժողովուրդ քաշվել էր գյուղից։ Գնացել էր Անտոք։ Երեխաները կանանց հետ, ես էլ հետները գնացի։ Հուլիսի սկիզբը գնացինք Անտոք։ Ո՛չ հաց, ո՛չ ջուր, միայն անլի միսն էր, աղ էլ չկար։ Մոտ քառասունհինգ օր էնտեղ մնացինք։ Կռվողները՝ կռվան։ Թուրքական զորքը էկավ Անտոք։ Էդտեղ էլ կռվան։ Քառասունհինգ օր վերջը մեր հաց, մեր պաշար լրացավ։ Հաց չկար։ Մնաց փոխինդը։ Թուրքի զորք էկավ լցվավ։ Ձորեր երեխաների ջանդակներ լցվան։ Մայրեր չկարցան փախցնել։ Թուրքերն ու քյուրդերը կրակում էին։ Մեյ գնդակից տասը մարդ էր ընկնում։ Ով փախավ՝ պրծավ։ Հարսներին տարան։ Գետի ջուր էնքան մարդ տարավ» [I.2(2).]։ Վերոհիշյալ Վարդավառի օրվա մասին է պատմում նա— մշեցի Շողեր Տոնոյանը (ծնվ. 1901 թ.). «1915 թվին Վարդեվրի օրը եղավ կոտորում։ Թուրք ասկյարներ Դաղսդնու չեչեններ բերին, մեզ կոտորին։ Մեր գեղ էկան թալանին, ոխչար, գոմշդանք, մալ քշին տարան։ Ով խորոտ էր՝ տարան։ Իմ հորքուրին մե տղա կար, էն գիշեր–ցերեկ իմ մոտ էր, դրան լե տարան։ Տղամարդ չմնաց։ Հավաքին մեծ ու մանր, տարան լցրին Ավզուտ կեղի գոմերու մեջ, կրակ տվին, վառին։ Լցրին Մալխասի Մարդոյի գոմերու մեջ, խոտի դեզեր դարսին գոմու շուրջ բոլոր, վրեն նավթ ցանին, տվին կրակին։ Իմ հոր տնից վաթսուն ջան վառվան էդ գոմերու մեջ։ Էն օր ես եմ տեսել, լաո՜, թող իմ թշնամին չտեսնա։ Մենակ ես ու ախպերս ազատվանք։ Առաջուց խորոտ հարս ու աղջիկ տարան թուրքացրին, ինչ լե մատղաշ տղա–էրեխա կար՝ մորերու գրկից պոկեցին տարան, որ դարձուն զաբթիա։ Գոմի մեջ օր ծուխ ու կրակ մտավ, ժողովուրդ սկսավ հազալ ու խեղդվան։ Մեր զմանուկ ուրացավ, լաո՜, իսկական սոդոմ–գոմոր էր։ Վառվող մարդիկ վազվզում, խփվում էին պատերուն, ոտի տակ տրորում գետնին ընկած իրենց մանրերուն։ Էն օր ես իմ աչքով եմ տեսել, լաո՜, թող սարի գիլանք չտեսնեն։ Կըսեն, թուրք մոլլան էդ օր տեսավ՝ չդիմացավ, ինքն ուրան կախեց։ Էդ ալալորումի մեջ, մարդկանց մեծ մաս խեղդվավ, մեռավ։ Գոմի տանիք փլավ։ Փլավ, լցվավ մեռուկներու վրա։ Երանի ես ու քորփա ախպերս լե վառվեինք, իմալ օր քառսուն–հիսուն ջան վառվան, օր չտեսնեինք իդա անհավատ մարդոց անխիղճ ու անաստված օրենք։ Գոմերու մեջ վառեցին մեր կեղ՝ Վարդենիսի, Մշախշենի, Աղբենիսի, Ավզուտի, Խվների ու էլի շրջակա գյուղերու սաղ կեղացոց։ Էն օր ես եմ տեսել, զիմ դուշման չտեսնա Գոմի գերաններ օր վառան, տանիք փլավ, էրդիկ բացվավ, բոց ու ծուխ էդ ծակից դուրս էլավ, մզի օդ էկավ։ Հմա օր օդ առանք, ես ու իմ հորեղբոր աղջիկ՝ Արեգ, վերցրինք իմ ուշաթափուկ ախպոր ոտ ու ձեռից թալինք տանիք։ Ես ու Արեգ լե վառված գերաններու, ջանդգներու վրայով էդ էրդկից մզի թալինք դուրս։ Օր էլանք տանիք, տեսանք թուրք զինվորներ շուրջպար բռնած կպարեն, կուրախանան։ Մինչ— էսօր իմ անկջներու մեջ է ընոնց երգի ձեն. «Յօրի յանդըմ, յօրի» ասում ու թրեր իրար զարկելով կպարեին» [I.8(8).]։ 1904 թ. ծնված մշեցի ականատես–վկա Սեդրակ Հարությունյանը —ս շատ շատերի նման վկայել է. «Ես ոչ միայն մեր գյուղի կոտորումն եմ տեսել, այլ նա— մեր բոլոր գյուղերի փախեփախն եմ տեսել։ Խսիրի պես համատարած գետնին փռված դիակներ էին» [I.9(9).]։ Իսկ խնուսցի Հրանտ Գասպարյանը (ծնվ. 1908 թ.) վկայում է. «Ես ինչ որ տեսել եմ, էն իմ տեսածը պատմեցի ձեզ։ Ամբողջ աչքիս դեմն է իմ տեսածը։ Խնուսից ոչ մի բան չենք բերել։ Միայն ջաններս ենք ազատել։ Մեր գերդաստանը հարյուր քառասուներեք հոգի էին. մի քուր, մի ախպեր, մերս ու ես փրկվանք» [I.12(12).]։ Եթե հարյուր քառասուներեք շնչից բաղկացած նահապետական մեծ գերդաստանից միայն չորս հոգի է փրկվել, ուստի կարելի է եր—ակայել, թե ֆաշիստական գազախցիկների նախատիպերը հանդիսացող կրակի տրված գոմերում — մարագներում քանի՜, քանի՜ հազար հայ է ողջակիզվել։ Պատմական այս իրադարձություններին առընթեր հյուսվել է նա— ժողովրդական երգը. Սասուն գավառ անտառներով, Պարսպապատ բարձր լեռներով, Դեմ կանգնեց միշտ թուրք զորքին. Սասուն բուրե տաք արյան հոտ [III.4.1(531).]։ «Տաք արյան հոտ էր բուրում» նա— հերոսական Շապին–Գարահիսարում, Շատախում, Կարինում, Պոնտոսում, Մուշում, Սվազում, Խարբերդում, Մալաթիայում, Դիարբեքիրում, Ար—մտյան — Կենտրոնական Անատոլիայի հայաբնակ վայրերում՝ Իզմիթում, Բուրսայում, Անկարայում, Կոնիայում — այլուր։ Աննկարագրելի դաժանությամբ ոչնչացնում էին բոլորին՝ չխնայելով նույնիսկ մանուկներին։ Եվ երբ ռուսական զորքերը նահանջում են, նրանց ետ—ից Ար—ելահայաստան են գաղթում նա— Վանի, Սասունի, Շատախի, Մուշի, Բիթլիսի, Ալաշկերտի, Բայազետի, Բաբերդի, Էրզրումի — այլ բնակավայրերի հայերը։ Ահավոր մղձավանջ ապրեց նա— Կիլիկիայի հայությունը։ Հայաշատ Կիլիկիայով էր անցնում բացառիկ կար—որություն ներկայացնող Բեռլին–Բաղդադ երկաթուղին։ Այդ հանգամանքը մտահոգում էր Թուրքիայի կառավարությանը, քանի որ Կիլիկիայի աշխատասեր ու գործունյա հայությունն իր բարգավաճ վիճակով կարող էր տիրապետող դառնալ թուրքական տնտեսության մեջ։ Լեռնային Կիլիկիայում Հաճընից, Զեյթունից մինչ— Դյորտյոլ սփռված էին հայկական գյուղերն ու ավանները, որոնց բնակիչները թե— զբաղվում էին մետաքսագործությամբ, ջուլհակությամբ, գորգագործությամբ — այլ տոհմիկ արհեստներով, սակայն նոր սերունդը բավական լուսավորյալ էր՝ այնտեղ գործող հայ — օտար դպրոցների ու վարժարանների շնորհիվ, որոնք կար—որ դեր էին կատարել նրանց հոգեգիտակցական աշխարհի ձ—ավորման վրա։ Բացի այդ, ռուս–թուրքական պատերազմից հետո խոստացված, բայց չիրականացված «բարեփոխումների» առնչությամբ, Թուրքիայի շատ գավառներում ծայր առած բռնություններն ու կոտորածները դեռ—ս ի սպառ չէին բնաջնջել ի բնե ազատատենչ կիլիկիացիներին։ Կիլիկիայի արծվաբույն Զեյթունն արդեն վաղուց թուրքական բռնակալության զայրույթի կիզակետն էր։ Հետ—աբար, ժամանակն էր հին հաշիվները մաքրել նա— համարձակ զեյթունցիների հետ։ Զեյթունցիները, որ անցյալի ազգային–ազատագրական պայքարի փառապանծ ավանդույթներ ունեին, կարող էին այս անգամ —ս անձնվեր պայքարի դուրս գալ, բայց դրան խանգարում են Կիլիկիայի կաթողիկոս Սահակ Խաբայանն ու հայ եր—ելիները, որոնք, խաբվելով թուրքական կառավարության կեղծ խոստումներից, «հնազանդության» կոչ են անում, պատճառաբանելով, թե «Փոքր շարժում մը կրնա վտանգել Թուրքիո նահանգներու ամբողջ հայությանը»։ Վեր—ից պարտադրված այս «անգործնականությունը» ողբերգական տողերով է նկարագրված «Կաթօղիկօսդան գէլդի քարա խաբէրը» («Կաթողիկոսից եկավ ս— լուրը», այսինքն՝ զենքի չդիմելու պատգամը - Վ. Ս.) ժողովրդական ծավալուն վիպերգում, որը հաղորդել է հաճընցի Սաթամյան Նազենին [III.4.14(544).]։ Արդեն թուրքական կառավարությունը ինչպես այլ վայրերում, այստեղ —ս հավաքել էր հայերի զենքերը, երիտասարդներին զորակոչել թուրքական բանակ, բայց նրանցից շատերը կարողացել էին բանակից փախչել — թաքնվել Զեյթունում։ Խուրշիդ փաշան իր երեք հազար զորքով գալիս, պահանջում է դասալիքներին, որոնք ապաստանել էին Բերզնկա լեռան վրա կառուցված հինավուրց Ս. Աստվածածնի վանքում։ 1915 թ. մարտի 25–ին թշնամին սկսում է գնդակոծել վանքը։ Զեյթունի ինքնապաշտպանները, Փանոս Չագրյանի գլխավորությամբ, պատասխանում են թշնամուն՝ խնայելով իրենց փոքրաքանակ փամփուշտները: « Վանքը Զեյթունի ճիշտ դիմացն էր, – մեզ պատմել է զեյթունցի Կարապետ Թոզլյանը (ծնվ. 1903 թ.), – մենք՝ զեյթունցիներս, կանգնած սեյիր կընեինք։ Մեյ մըն ալ քանի մը ասկյարներ թենեքեով գազյաղը տարին, որ վանքը այրեն։ Ամմա էշխիեները վանքին մեջեն անոնց սպանեցին » [I.139(139).]։ Տասներկու ժամ տ—ող այդ կռվից հետո զեյթունցի վաթսուն երիտասարդներ գիշերով, վանքի ետ—ի պատուհաններից դուրս թռչելով, բարձրանում են լեռ։ Նրանք գնում, օգնության են հասնում Զեյթունի մոտակա ֆընդըջագցի իրենց եղբայրներին, որոնց —ս թշնամին սպառնում էր ոչնչացնել։ Ինն օր տ—ող այդ հերոսամարտում թշնամին մի քանի հարյուր զոհեր է տալիս։ Հայերի փամփուշտներն սպառվում են։ Նրանք սկսում են կռվել քարերով։ Այդ մարտերում զոհվում են օգնության հասած քսանվեց զեյթունցի, փրկվում են մի քանիսը, այդ թվում՝ Զեյթունի հերոս Արամ Չոլաքյանն իր զինակիցներով։ Ապրիլի 9–ին Զեյթունի եր—ելիները տարվում են զորանոց, ապա՝ նա— նրանց ընտանիքները, որոնց բոլորին քշում են անծանոթ վայրեր։ Սրանք առաջին տարագրվողներն էին։ Սկսվում է Զեյթունի բռնագաղթը։ Նախ՝ դատարկվում է վանքի թաղը, հետո՝ Զեյթունի շրջակա գյուղերը։ Այնուհետ— ավերվում է արծվաբույն Զեյթունը։ Մերձավոր Ար—ելքի միսիոներների նախագահ Յոհան Լեփսիուսը՝ «Հայաստանի ջարդերը» գաղտնի տեղեկագրի մեջ անդրադառնալով Զեյթունի տեղահանությանը, նշում է. «Քիչ ատենեն տեղի ունեցավ ամբողջ Զեյթունի հայ բնակչության տարագրությունը՝ իրարու ետ—է շատ մը կարավաններով։ Շուրջ քսան հազար հոգի էին անոնք։ Քաղաքը չորս թաղեր ուներ։ Բնակիչները տարվեցին՝ մեկը մյուսի ետ—են, շատ անգամ կիները — մանուկներն այրերեն զատված։ Յուրաքանչյուր արհեստե միայն մեյ մեկ հոգի ըլլալով՝ միայն վեց հայեր կրցան մնալ։ Տարագրությունը շաբաթներ տ—եց։ Մայիսի երկրորդ կեսին Զեյթունը ամբողջովին պարպված էր։ Զեյթունի բնակիչներեն վեց–ութ հազար հոգի Կոնիայի — Էրեյլիի մեջտեղ, Քարափունարի — Սյուլեմանիեի ճախճախուտ մարզերը ղրկվեցան — տասնհինգ–տասնվեց հազար հոգի՝ դեպի Դեր Զոր, Եփրատի վրա, Միջագետքի տափաստանը։ Անվերջանալի կարավաններն անցան Մարաշեն, Ադանայեն — Հալեպեն։ Սնունդն անբավարար էր, բան մը չեղավ զանոնք տեղ մը հաստատելու համար կամ նույնիսկ իրենք իրենց տարագրության վախճանին հասցնելու համար »։ Անզեն ու անղեկ մնացած անօգնական հայերը, թուրքական զաբիթների մտրակների ու սվինների հարվածների ներքո, արցունքն աչքերին, սոված ու ծարավ քշվում էին իրենց հայրենի շեն օջախներից։ «Հայերի բռնագաղթը լոկ նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր», – գրել է ֆրանսիացի հրապարակախոս Ռընե Պինոն իր «Հայերի ոչնչացումը. գերմանական մեթոդ–թուրքական գործ» աշխատության մեջ։ Տարագրության ճամփաներին անխիղճ ոստիկաններն ու զինվորական համազգեստ հագած բանտերից դուրս բերված հանցագործ մարդասպանները կողոպտում, թալանում էին բոլորին, առ—անգում, պատվազրկում կանանց ու աղջիկներին։ Հայերի բնաջնջումն իրականացվում էր թե՛ տեղերում — թե՛ աքսորավայրերում՝ Միջագետքի անծայրածիր անապատներում, հատկապես Ռաքքայում, Հավրանում, Ռաս ուլ Այնում, Մեսքենեյում, Սուրուճում — Դեր Զորում։ « Մեր գյուղեն միայն ես եմ մնացել ողջ, – պատմել է զեյթունցի Եվա Չուլյանը (ծնվ. 1903 թ.), – թուրքերը էկան բոլորին գյուղեն հանեցին։ Խամշիով կմխթեին, որ քայլենք։ Բոլորին ձեռքերը ետ—ները կապած տարին լեցուցին ղշլաղի պես բարձր տեղ մը։ Մեջը ղամայով ու բալթայով մեկի ձեռքը, մյուսի՝ ոտքը, մյուսի՝ թ—ը ջարդեցին։ Մեզի մերկացուցին, մորե մե՜րկ չը՜ս–չըլբախ էինք, ո՛չ վարտիք, ո՛չ շապիկ ։ Ադ տեղը Դեր Զորն էր» [I.140(140).]։ Ըստ խարբերդցի Արամ Քյոսեյանի (ծնվ. 1908 թ.). «1915 թ. ես յոթը տարեկան էի, երբ մեզի Խարբերդից տեղահանելու հրաման հանեցին։ Հագած–կապած, զուգված–զարդարված ճամփա ելանք, կարծես, հարսանիք էինք գնում։ Ճամփին սկսվեց թալանը, ան ալ մեկ անգամ չէ՝ իրար ետ—է՝ ով ինչ կգտնար՝ կփախցներ։ Վերջում արդեն տակի շորերով էինք մնացած, անոնք ալ ծվեն–ծվեն Մամաս իմ աչքերը կփակեր, որ գետնին պառկած մեռնողներուն չտեսնամ։ Վերջում՝ մամաս — եղբայրս մնացին ճամփին. չկրցան քալել, մեռան, ի՜նչ եղան՝ չգիտեմ։ Մեր ետ—են թուրքերը գալիս էին, հավաքում էին չոջուխներուն։ Ալ չգիտեմ՝ մեզի պիտի մեռցնե՞ն, զավա՞կ պիտի ընեն՝ չգիտեմ։ Ալ վրանիս ու՜ժ չկար, անքան քալել էինք։ Վերջապես հրաման եկավ՝ կանգ առնել։ Ձորի մը մեջ կանգ առանք։ Սկսան մեծերուն հարցնել. «Հա՞յ ես, թե՞ թուրք»։ Ով՝ «Հայ եմ» ըսեր, անոր մեկ կողմ կանցնեին, ով՝ «թուրք եմ» ըսեր՝ մյուս կողմ։ «Հայ եմ» ըսողներուն բոլորի՜ն տարին հեռուն, մորթեցին։ «Թուրք եմ» ըսողները՝ ազատվեցան ։ Գիշերը մեզի՝ փոքրերիս, պզտիկ բլուրի պես տեղ մը հավաքեցին։ Մենք հոգնած էինք, դու մի ասա, էդ բոլորը մարդկանց գլուխներ էին։ Առավոտուն, երբ լույսը բացվեց, տեսանք կտրված գլուխներ՝ իրար վրա դիզված, բլուր էր կազմված » [I.115(115).]։ Վերոնշյալ զեյթունցի Եվա Չուլյանը շարունակել է. « Առավոտյան եկան, նորեն թոփեցին մեզի, նորեն սկսան ջարդել — ջուրը լցնել. մաղարային տակեն Խաբուր գետն էր գնում։ Մեկին՝ գլուխը, մյուսին՝ ոտքը, մեկալին՝ ձեռքը կտրեցին, փրթեցին, ամենքին ալ գետնին իրար վրա լեցուցին։ Մարդ կա՝ չէ՛ մեռած, ամմա՝ ջնջխված է, մեկը՝ կուլա՜, մյուսը՝ կծվա՜, արյունին հո՜տը՝ մեկ կողմեն, անոթությու՜նը՝ մյուս կողմեն» [I.140(140).]։ Այս ահասարսուռ տպավորությունների ներքո հյուսվել է տառապյալ ժողովրդի աղեկտուր եղերերգը. Բլբուլն ալ կկանչե. գարու՜ն է, գարու՜ն, Մի՛ բանար յարանիս. խորու՜ն է, խորու՜ն, Ամա՜ն, ողորմա՜ծ Տեր, աս ի՜նչ Դեր Զոր է. Լալեն աչվընիս կապեր է փերդե [III.2.29(364).]։ Եվ քանի որ հայերեն խոսելն արգելված էր, նրանք ստիպված իրենց վիշտն ու տառապանքը մեծ մասամբ արտահայտել են թուրքերեն: Հայերի կողմից ստեղծված դերզորյան թուրքալեզու երգաշարից հատվածներ առաջին անգամ գրանցել ենք դեռ—ս 1956 թվականին Եր—անի Վարդաշեն թաղամասում վերապրող Եղիսաբեթ Քալաշյանից (ծնվ. 1888 թ., Մուսա լեռ): Միաժամանակ նա մեզ պատմել է իր տխուր կյանքը. «Արաբստանի անապատում մեր եղած ժամանակ կենդանիների պես էինք՝ ո՛չ հագուստ, ո՛չ ապրուստ, ո՛չ լվացվել, ո՛չ խմել : Բնական պետքի համար անգամ ժանդարմը գլխուդ կայնած կըլլար. ո՛չ կին կճանչնային, ո՛չ աղջիկ, ո՛չ նամուս : Կերակու՞ր, ի՞նչ կերակուր. խո՜տ էինք հավաքում, անասունների պես խո՜տ էինք արածում: Աղ գտնվեր նէ՝ աղեկ. կթաթխեինք աղին. ավելի համով կըլլար: Մեկ-մեկ հեռուեն արաբներ կեր—ային. բեդ—ի (բեդվին) արաբները ոչխար-մոչխար շատ ունեին, ամմա տուն-տեղ չունեին. չադըրներուն տակ կապրեին: Ադ քրիստոնյա արաբները մեզի կմեղքնային. քիչ մը փիլավ տային նէ՝ ձեռքով-մատներով կըլպռտեինք, կուտեինք. չունքի ջիգյարը անու՜շ է : Իմին երեք պզտիկ ձագուկներս ալ աքսորի ճամփաները մեռան: Անոր համար աս տարիքիս մեն-մենակ մնացած եմ » [III.2.32(367).]: Յոթանասունամյա այդ կինն առաջին անգամ մեզ հաղորդեց դերզորյան թուրքալեզու երգաշարից հատվածներ, որոնք երգում էր` վերհիշելով իր դառն անցյալը, իր կորցրած զավակներին. արցունքներն անվերջ հոսում էին նրա աչքերից, ձայնը խզվում էր ու չէր կարողանում երգել. մի փոքր շունչ էր առնում, կրկին սկսում էր երգել ու կրկին արտասվել. Դէր Զօր չ#լլէրինի բ&ւր&ւդ&ւ դուման, Ամանը՜մ, յամա՜ն, հալլըմըզ յաման. Ինսան վէ յէշիլ բօյանդը քանա, Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Մշուշն է պատել Դեր Զոր անապատին, Ավա՜ղ, ավա՜ղ, մեր վիճակն է ողբալի. Մարդ ու կանաչ արյունով ներկվեցին, Հավատի համար մեռնող հայեր [III.2.35(370).]։ Եվ կամ՝ Սաբախդան քալքթըմ, գ&ւնէշ փառլըյօր, Օսմանլը ասքէրը սիլահ յաղլըյօր, Էրմէնիյէ բաքդըմ՝ յա՜ման աղլըյօր, Դինինին ուղրունա #լէն էրմէնի: Առավոտյան վեր կացա՝ ար—ն էր փայլում, Օսմանցի ասկյարը զենքն էր յուղում, Հայերին նայեցի՝ սաստի՜կ էին լաց լինում, Հավատի համար մեռնող հայեր [III.2.59(394).]։ Քրիստոսի խաչելության տոնով սկսվում են Կիլիկիայի հայության աննկարագրելի տառապանքներն ու նահատակությունը. Զատիկ–կիրակի չադըր ս#քթ&ւլէր, Բ&ւթ&ւն էրմէնիլէրի չ#լէ դ#քդ&ւլէր, Քէչի գիբի էրմէնիլէրի քէսդիլէր. Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Զատիկ–կիրակի վրաններ քանդեցին, Բոլոր հայերին անապատը լցրեցին, Այծերի պես հայերին մորթեցին. Հավատի համար մեռնող հայեր [III.2.51(386).]։ Եվ «հավատի համար մեռնող» հայերի դիակները սփռված էին ամենուրեք. Դէր Զօր դէդիքլէրի բ&ւյ&ւք քասաբա, Քէսիլէն էրմէնի գէլմէզ հէսաբա, Օսմանլը էֆրադը դ#նմ&ւշ ղասաբա. Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Դեր Զոր կոչվածն էր մի մեծ տեղավայր, Մորթված հայերին էլ հաշիվ չկար, Օսմանցի պետերը մսագործ դարձան. Հավատի համար մեռնող հայեր [III.2.38(373).]։ Անհաշիվ էին ոչ միայն «մորթված հայերը», այլ— հիվանդներն ու մահամերձները, քանի որ նա— մոլեգնում էր տիֆի համաճարակը. Դէր Զօր չ#լ&ւնդէ բիր սրա միշմիշ, Էրմէնի մուհաջիրի թիֆօյա դ&ւշմ&ւշ, Օ՜յ անամ, օ՜յ անամ, հալիմիզ յաման. Դէր Զօր չ#լ&ւնդէ քալդըղըմ զաման։ Դեր Զորի անապատում մի շարք ծիրանի, Հայ գաղթականները վարակվել են տիֆ, Վա՜յ, մայրիկ, վա՜յ մայրիկ, ողբալի է մեր վիճակը. Դեր Զորի անապատում մեր եղած ժամանակը [III.2.44(379).]։ Դեր Զորի անապատը դարձել էր կենդանի գերեզմանոց. Դէր Զօրուն իչինդէ նանէլէր բիթէր, լմ&ւշլէրին քօքուսու դ&ւնյայա յէթէր. Բու ս&ւրգ&ւնլ&ւք բիզէ #լ&ւմդէն բէթէր. Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Դեր Զորի անապատում անանուխն է բուսել, Դիակների նեխահոտն աշխարհն է բռնել. Այս աքսորը մեզ մահից վատթար է. Հավատի համար մեռնող հայեր [III.2.46(381).]։ Իսկ ողջ մնացողների վիճակն ավելի անմխիթար էր. Դէր Զօր չ#լ&ւնդէ յարալը չօքդըր, Գէ՛լմէ, դօքթօ՜ր, գէ՛լմէ՝ չարէսի յօ՜քդըր, Ալլահդան բաշխա քիմսիմիզ յօ՜քդըր. Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Դեր Զորի անապատում վիրավոր շատ կա, Մի՛ գա, բժի՜շկ, մի՛ գա. մեկ է՝ հույս չկա. Աստծուց բացի էլ ո՜չ ոք չկա, Հավատի համար մեռնող հայեր [III.2.75(410).]։ Եվ հայ ժողովրդի տխրաթախիծ երգը վեր է ածվել աղոթքի. Չըխա–չըխա չըխդըմ յօխուշ բաշընա, Նէլէ՜ր գէլդի էրմէնինին բաշընա, Հըզըր Ալլա՜հըմ, հըզըր յէթի՛շ. Էրմէնի միլլէթինի քուրթա՜ր, գէչի՜ր։ Ելա, բարձրացա գագաթը սարի, Ինչե՜ր ասես չեկավ գլուխը հայի, Հզո՜ր Աստված, օգնության հասիր. Հայ ժողովրդին փրկի՜ր, ազատի՜ր [III.2.97(432).]։ Ու միմյանց են հաջորդում սահմռկեցուցիչ տեսարանները. Դէր Զօր չ#լ&ւնդէ ուզանմըշ, յաթմըշ, Քէլլէսի յօք դըր, քի յ&ւզ&ւնէ բաքայըմ, Էրմէնիլէր բու գ&ւնէ օլաշմըշ, Դինինին ուղրունա #լէն էրմէնի: Դեր Զորի անապատում փռվել, պառկել է, Գլուխը չկա, որ դեմքը տեսնեմ, Այս օրվան հասան խեղճ հայերը, Հավատի համար մեռնող հայեր [III.2.96(431).]։ Եվ լսվում են նրանց հոգեվարքի խուլ հառաչանքները. Գիդէ–գիդէ՝ գիդմէզ օլդու դիզլէրիմ, Աղլա–աղլայա՝ գ#րմէզ օլդու գ#զլէրիմ, Ամանը՜մ, յամա՜ն, հալիմիզ յաման. Դէր Զօր չ#լ&ւնդէ քալդըղըմ զաման։ Գնալով–գնալով՝ հոգնեցին ծնկներս, Լալով-ողբալով կուրացան աչքերս, Ավա՜ղ, ավա՜ղ, ողբալի է մեր վիճակը. Դեր Զորի անապատում մեր եղած ժամանակը [III.2.47(382).]։ Քանի որ ահավոր էր հայերի վիճակը. Դէր Զօր չ#լ&ւնդէ բիթմէդի յէշիլ, Ղուրշունա դիզդիլէր էլլի բին քիշի, Մէրաքդան դ#ք&ւլդ&ւ միլլէթին դիշի. Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Դեր Զորի անապատում կանաչ չի բուսնի, Հիսուն հազար մարդ գնդակահարեցին, Ժողովրդի ատամները վշտից թափվեցին. Հավատի համար մեռնող հայեր [III.2.53(388).]։ Ադաբազարցի Աշոտ Օհանյանը (ծնվ. 1905 թ.) պատմել է. «1914 թ. մեր տղամարդկանց թուրքական կառավարությունը հավաքեց, տարավ թուրքական բանակ, որից հետո ընտանիքներուն ըսին. «Կառքեր վարձեցեք, մոտիկ տեղ պիտի գնանք»։ Ով փող ուներ ֆուրղուն վարձեց, ով չուներ՝ ոտքով։ Մենք ալ չոջուխ էինք, մորերնուս փեշեն բռնած գացինք ոտքով։ Երկար գնացինք։ Առաջին կանգառնիս եղավ Կոնիան։ Էնտեղ փոխանակ մեզի քաղաք մտցնեն, սարերում ոստիկանների հսկողության տակ պահեցին՝ սոված, ծարավ։ Մյուս առավոտ մեզի ճամփա հանեցին դեպի Բոզգուր։ Անտեղեն ալ անցանք։ Օրերո՜վ, շաբաթներո՜վ ոտքով քայլում էինք։ Ոտքերնիս արյունոտ քայլում էինք։ Ոստիկանները մտրակներով խփում էին։ Շատերը չդիմացան, ճանապարհին մեռան։ Դիակները մնում էին գետնին։ Գիշերը գայլերը ուտում էին։ Մեզ քայլեցնում էին ոտքով։ Արդեն քչացել էինք, քանի որ շատերը մեռել էին։ Մեկ էլ Իդե անունով մի գյուղի մոտ հասանք։ Էնտեղ մեր վրա հարձակվեցին, սկսվեց թալանը. «Փարանըզ յօ՞ք. չքարընը՛զ (փող չունե՞ք. հանե՛ք) ասելով » [I.221(221).]։ Առանձնապես ծանր է եղել կողոպտված, որդեկորույս մայրերի վիճակը։ Ապրելու տարրական պայմաններից զրկված հայ մայրերն իրենց ունեցվածքը թուրքական կառավարությանն ու զինված ավազակներին թողնելուց հետո, զգալով իրենց մոտալուտ վախճանը, իրենց սիրասուն զավակներին պահ են տվել բարի արաբներին, որպեսզի եթե իրենք նահատակվեն, գոնե իրենց երեխաները ողջ մնան. Յօ՛լ վէր, Խաբու՜ր, յօ՛լ վէր, գէչէլիմ չ#լ&ւ. Էվլադըմ չըս–չըբլախ արաբըն ք#յ&ւ, Ամանը՜մ, յամա՜ն, հալիմիզ յաման, Դէր Զօր չ#լ&ւնդէ քալդըղըմ զաման։ Ճամփա տուր, Խաբու՜ր, անապատն անցնեմ. Զավակս մերկ–տկլոր արաբի գյուղումն է, Ավա՜ղ, ավա՜ղ, ողբալի է մեր վիճակը, Դեր Զորի անապատում մեր եղած ժամանակը [III.2.79(414).]։ Նիկոմեդիացի Բարուհի Չորեքյանը (ծնվ. 1900 թ.) մեզ պատմել է. «Երբ մեզի աքսոր քշեցին, մենք տասներկու ամիս անապատին մեջը մնացինք։ Չորս քույրով փախանք անտառները։ æրի մեջ լողալով Խաբուր գետը անցանք, արաբ բեդվիններու քովը հասանք։ Անոնք մերին ոջլոտված մազերը խուզեցին, երեսնիս մելանով ծեծեցին, որ հայ ըլլալնիս չիմացվի։ Իրենց ոչխարները մեզի տվին, որ արածացնենք» [I.229(229).]։ Իր հուշերում 90–ամյա Գրիգոր Գյոզալյանը (ծնվ. 1903 թ.) անհուն երախտագիտությամբ է հիշում Հոմս–Համմայի ճամփին, Մուհարդի գյուղի արաբ քրիստոնյա բարի պառավին, որն ամեն երեկո իր եփած փլավն ու գոտու մեջ խցկած հացի կտորները պատերի տակ ուժասպառ ծվարած հայ որբուկներին գաղտագողի բաժանելուց հետո անհետանում էր մթության մեջ [I.163(163).]։ æարդի ու կոտորածի աննկարագրելի թոհուբոհի մեջ երեխաները կորցրել են իրենց ծնողներին. Դէր Զօր չ#լ&ւնդէ շաշըրդըմ, քալդըմ, Յիթիրդիմ անամը, յիթիրդիմ բաբամը, Վա՜յ անամ, վա՜յ անամ, հալիմիզ յաման, Դէր Զօր չ#լ&ւնդէ քալդըղըմ զաման։ Դեր Զորի անապատում շվարեցի, մնացի, Մորս ու հորս այնտեղ կորցրեցի, Վա՜յ մայրիկ, վա՜յ մայրիկ, ողբալի է մեր վիճակը, Դեր Զորի անապատում մեր եղած ժամանակը [III.2.71(406).]։ Տիգրանակերտցի Կարապետ Մկրտչյանը (ծնվ. 1910 թ.) հուզումով ու դողդոջուն ձայնով է մեզ պատմել իր մանկական հիշողության մեջ տպավորված պատկերները՝ միաժամանակ մրմնջալով հետ—յալ տողերը. Դէր Զօրա գէլդի բիր Շէքիր փաշա, Աթընը բաղլադը Դէլիքլի թաշա, Էրմէնի սըղմադը դաղ իլէ թաշա. Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Դեր Զոր եկավ մի Շեքիր փաշա, Նժույգը կապեց Ծակ քարի վրա*, Ձորերում հայերին տեղ չմնաց. Հավատի համար մեռնող հայեր [III.2.93(428).]։ Այնուհետ— նա շարունակել է. «Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վեր—ի մասը՝ Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար։ Անտեղ մեզ իջեցուցին, կանաչ դաշտ էր։ Ներք—ը ձոր կար։ Մեզ՝ փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին՝ տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. երեք–չորս հարյուր հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք։ Ուրեմն մեզ՝ էրեխեքիս կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտենք՝ ինչ պիտի ըլլա ։ Մայրս իր հերթը խախտելով գալիս էր մեզի համբուրու՜մ, համբուրու՜մ, գնում էր։ Մենք՝ ես, մեծ եղբայրս — փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք հերթի մեջ շարժվում են. մեր մայրը անոնց մեջն էր։ Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր՝ թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը քսանհինգ–քսանհինգ ոսկի էր կարած՝ գաղտնի Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն տակի ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի կար, ո՛չ ալ թավիշե հագուստները Մենք՝ էրեխեքս, բանից անտեղյակ ենք։ Էնտեղ բաներ մը կատարվում են, բայց չգիտենք ի՞նչ է կատարվում։ Դու մի ըսեր բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը » [I.128(128).]։ « Պատահում էր այնպես, – պատմել է ֆընդըճագցի Հարություն Ալբոյաջյանը (ծնվ. 1904 թ.), – որ տղաներին փախցնում էին, ստիպում էին միայն թուրքերեն խոսել, իսկ աղջիկներին՝ բռնաբարում էին, սպանում կամ կնության առնում, որպեսզի ազնվացնեն իրենց ցեղը» [I.144(144).]։ Մարիամ Բաղդիշյանը (ծնվ. 1909 թ.) պատմել է, թե ինչպես ինքը հազիվ հինգ–վեց տարեկան էր, երբ աքսորի ճամփաներին իր քրոջ հետ անապատի ավազների վրա պառկած իրենց մայրիկի խոպոպների հետ էին խաղում՝ չիմանալով, որ նա արդեն մեռած է։ Հետո ինչ որ մի արաբ կին նրան տանում է իր տունը, որտեղ փոքրիկ Մարիամը չորս տարի փարչով ջուր է կրում ջրհորից։ Մի անգամ, երբ նրա դեմքն ուզում էին կապույտ թանաքով դաջել, նա գաղտնի փախչում է — մի քահանայի շնորհիվ ապաստան գտնում հայկական որբանոցում [I.168(168).]։ Թ&ւրքլէր բաշլադը էվլադ քաչըրմայա, Անալար ղըյմադը յ&ւզ&ւ #փմէյա, Բաքթըմ քի գիզլիջէ աղլըյօր յամա՜ն. Դինինին ուղրունա #լէն էրմէնի։ Թուրքերն սկսեցին զավակ փախցնել, Մայրերը չհասցրին երեսը համբուրել, Տեսա ծածուկ սաստի՜կ էին լաց լինում, Հավատի համար մեռնող հայեր [III.2.67(402).]։ Պատահում էր նա—, որ մայրերի մոտից փախցնում էին երեխաներին, հարսերին ու աղջիկներին բռնաբարում էին, հետո, կապկպելով, նետում էին ձորը կամ չորացած ջրհորների մեջ — կրակի տալով՝ բոլորին այրում. Հայաթըն չէշմէսի բուզ գիբի աքար, Թ&ւրք բաջըլարը չադըրդան բաքար, Էրմէնի գէլիյօր էլլէրի բաղլա. Անալար աղլըյօր՝ չօջուղում դիյէ, Գէլինլէր աղլըյօր՝ հօջամում դիյէ, Քըզլար աղլըյօր՝ նամուսում դիյէ։ Բակի ծորակը սառույցի պես է հոսում, Թուրք բաջիները վրանից են նայում, Հայերն են գալիս ձեռնակապերով, Մայրերն են լալիս՝ զավակս ասելով, Հարսներն են լալիս՝ ամուսինս ասելով, Աղջիկներն են լալիս՝ պատիվս ասելով [III.3.16(484).]։ Նա— կատարվել է ավելի սոսկալին. քայլելու անկարող մեծահասակ հարազատներին ստիպված թողել են ճամփին — թուրք ոստիկանների մտրակների տարափի ներքո, արցունքն աչքերին՝ շարունակել իրենց մահվան ճամփան։ Այդ մասին են պատմել ու զանազան տարբերակներով երգել արաբների կողմից կապույտ թանաքով դաջված դեմքերով զեյթունցի Գայանե Ատուրյանը (ծնվ. 1909 թ.), ադաբազարցի Սիրենա Ալաճաճյանը (ծնվ. 1910 թ.) — շատ ուրիշներ. Դէր Զօր չ#լ&ւնդէ յօրուլդում, քալդըմ, Անամը, բաբամը յօլդա բըրաքթըմ, Վա՜յ անամ, վա՜յ անամ, հալիմիզ յաման, Դէր Զօր չ#լ&ւնդէ քալդըղըմ զաման։ Դեր Զորի անապատում հոգնեցի, մնացի, Մորս ու հորս ճամփին թողեցի, Վա՜յ մայրիկ, վա՜յ մայրիկ, ողբալի է մեր վիճակը. Դեր Զորի անապատում մեր եղած ժամանակը [III.2.70(405).]։ Թեպետ մասամբ օտարացած հայ որբուկը ստիպված թուրքերենով է արտահայտել իր հոգու վիշտը, սակայն նա դեռ չի մոռացել իր համար նվիրական «մայրիկ» հայերեն բառը. Յէշիլ ղուրբան օլայըմ գէչէն գ&ւնլէրէ, մայրի՜կ, Քըրըլդը քանաթլարըմ. քալդըմ չ#լլէրդէ՝ Անասըզ, բաբասըզ, մայրի՜կ, Դ&ւշդ&ւմ դիյար ղուրբէթթէ, մայրի՜կ, Յա բէն աղլամայըմ, մայրի՜կ, Քիմլէ՞ր աղլասըն, մայրի՜կ։ Դալար զոհ դառնամ անցած օրերին, մայրի՜կ, Փշրվեցին թ—երս, մնացի անապատում՝ Առանց հայր, առանց մայր, մայրի՜կ, Ընկա օտար վայրեր, մայրի՜կ, Եթե ես լաց չլինեմ, մայրի՜կ, Ո՞վքեր լաց լինեն, մայրի՜կ [III.3.18(486).]։ Թեպետ անհայր ու անմայր մնացած հայ որբուկները, օտարների մոտ գոյատ—ելով մոռացել էին իրենց մայրենի լեզուն, սակայն քրիստոնեական խաչակնքումը նրանք չէին մոռացել։ Անապատական արաբների կողմից իր դեմքը կապույտ թանաքով դաջված ադաբազարցի Սիրենա Ալաճաճյանը (ծնվ. 1910 թ.) պատմել է, թե ինչպես զինադադարից հետո որբահավաքներն իր մեկ խաչակնքումով հայտնաբերել են իրեն ու տարել հանձնել հայկական որբանոց [I.227(227).]։ Վերապրողներից մեր գրառած հուշերի մեջ բազմաթիվ վկայություններ կան նա— հայ երեխաներին բռնությամբ հավատափոխ անելու մասին։ Ֆընդըջագցի Հարություն Ալբոյաջյանը խոր հուզմունքով էր հիշում թուրքական որբանոցում անցկացրած իր ծանր օրերը, երբ ծնողներին կորցրած մեծ ու փոքր (նույնիսկ ծծկեր) հարյուրավոր քաղցած հայ մանուկներ վխտում էին թուրքական որբանոցի մեծ սրահի մեջտեղում՝ հարդի կույտի վրա, չզգալով, որ իրենցից շատերն արդեն սովից անշնչացած են, իսկ ողջ մնացողներին քաշկռտելով տանում էին թլպատելու՝ անունն ու հավատը փոխելու [I.144(144).]։ Հետ—աբար՝ հավատափոխ չլինելու, թուրքի կին չդառնալու, թուրք երեխաներ չծնելու համար. Հայ աղջիկներ ձեռնե ի ձեռ բռնեցին, Իրենք զիրենց Եփր—* գետը նետեցին [III.2.27(362).]։ Արցունքներով երգում էր արժանահիշատակ երգասաց Մարիամ Բաղդիշյանը — վերհիշելով իր տխուր մանկությունը, սրբում էր աչքերի արտասուքը. Գիդէ՜ն, գիդէ՜ն, էրմէնի քըզլա՜ր, Բիր գ&ւն #լ&ւմ բիզէ դ&ւշէր, Դ&ւշմանա ավրաթ օլմամայա՝ Եփրատըն իչինդէ #լ&ւմ բուլայըմ։ Գնացո՜ղ, գնացո՜ղ, հայ աղջիկնե՜ր, Մի օր մահը դեմ կգա մեզ, Թշնամուն կին չդարձած՝ Եփրատի մեջ կգտնենք մահ [III.3.28(496).]։ Երզնկացի ականատես–վկա, հետագայում հայտնի մտավորական դարձած Գառնիկ Ստեփանյանը (ծնվ. 1909 թ.) պատմել է. «Ապրիլյան օրեր էին Դեր Զորի մոտ՝ Հեքիմխանայում, ահավոր բան կատարվեց։ Մեր քարավանին միացրել էին զվանցի երեսուն գեղեցիկ հարսներ։ Մի գիշեր դրանց հավաքեցին տարան. մերկացրել էին, ստիպել էին պարել ու զվարճացնել իրենց։ Երբ նրանց ետ բերեցին, գզգզված մազերով ու այլանդակված վիճակում, նրանք միմյանց ձեռք–ձեռքի բռնած իրենց գցեցին Եփրատ գետը»։ Նույն հուշի մեջ վերապրողը պատմել է նա— բազմանդամ մի ընտանիքի պատվազրկված մոր մասին. «Յոթ հոգինոց մի ընտանիք կար. մայրը վեցին թունավորեց, գնաց իրեն գցեց Եփրատ գետը» [I.95(95).]։ Մերսինցի Սողոմոն Եթենեկյանը (ծնվ. 1900 թ.) իր հուշերում մեզ պատմել է. «Թշնամիս թող չտեսնա ան, ինչ որ մեր աչքերը տեսան Դեր Զորի ճամփին Սիրտս կանգ կառնե, որ կհիշեմ ադ բոլորը Աղջիկ–կնիկ, երեք–չորս հարյուր հոգի գոտիներնին հանած, իրար կապված, իրար հետ—ից Եփրատ գետը կնետվեին, որ թուրքի բաժին չդառնան æուրին երթալը չէիր տեսնար, լեշերը դուրս ելած էին, բերդի պես իրար վրա դիզված էին , շուները կատղած էին մարդու միս ուտելեն » [I.188(188).]։ Պատմական այդ իրողությունը —ս գեղարվեստական լեզվով արտահայտված երգի է վերածվել. Դէր Զօր չ#լլէրի թաշլըդըր. գէչիլմէզ, Յէփրատ գէտին սուլարը աջըդըր. բիր թաս իչիլմէզ, Էրմէնի քանըյլա սու դա իչիլմէզ, Դինինին ուղրունա #լէն էրմէնի: Դեր Զորի անապատը քարոտ է. չի անցնվի, Եփրատ գետի ջրերը դառն են. մի թաս չի խմվի, Հայերի արյունով ջուրը չի խմվի, Հավատի համար մեռնող հայեր [III.2.85(420).]: Ամենադաժան ձ—երով նահատակվում էր հայ ժողովուրդը։ Բռնի տեղահանության ու աքսորի ճամփաներից շատ քչերն էին հրաշքով վերադառնում. Մէյվասըզ աղաջլար մէյվայա դ#նդ&ւ, Մուհաջիր գիդէնին յարըսը դ#նմէդի։ Անպտուղ ծառերը պտղավորվեցին, Կեսը ետ չեկավ գաղթականների [III.2.99(434).]։ Այդ իրադարձություններին ականատես–վկա մուսալեռցի Պողոս Սուպկուկյանը (աշուղ Դ—ելլի, ծնվ. 1887 թ.) Կիլիկիայի տեղահանության մասին իր տպավորությունները դեռ—ս 1956 թ. մեզ է հաղորդել վիպերգի ձ—ով. Էնվէր վէ Թալաաթ տիժգը փաշինէն Սաբաբ իղուն մըհաջըրլըքէն. Բըթըն մաֆ իրէն էրմանը միլլ%թէն. Լիզվընէն թըղ չիրնիր՝ չվա՞ զադ %ցէն։ Հազուր էննը հարէր դըսնըհէնգ դարէն Իղուվ փըրթըվիլը Կիլիկը էրմանէն, Չա՞ միղք գունիրէն մախսըմ չուջըխնէն, Ծառվընէն թըղ գդրիր քըլընճ գիխ&ւղնէն, Չու՞ց մինք բըր մառնունք էրմանը չուջըխնէն, Ճ#րը քարվիցուն հիդվէն քուրվըդէն, Դիր գայն&ւղ չիղուվ էրմանը միլլ%թէն։ Էնվեր — Թալեաթ թուրք փաշաները Պատճառ դարձան գաղթականության. Լրիվ ոչնչացրին հայ ժողովրդին, Լեզուները չորանար, ինչու՞ ասացին, Հազար ինն հարյուր տասնհինգ թվին Եղավ կոտորածը Կիլիկիո հայության, Ի՞նչ մեղք ունեին մատղաշ մանուկները, Թող կոտրվեին սուր բռնող ձեռքերը, Ինչպե՞ս մոռանանք հայ մանուկներին, æուրը նետվեցին քույրերով միասին. Տեր կանգնող չեղավ հայ ժողովրդին [III.2.25(360).]։ Եվ իրոք, «տեր կանգնող չեղավ հայ ժողովրդին», որը զինաթափ — հուսահատ քշվում էր աքսորի ճամփաներով։ Երիտթուրքական բռնակալության նախաձեռնած տեղահանությունն ու կոտորածը մի քանի ամսվա ընթացքում արդեն ծավալուն բնույթ էր ստացել՝ ընդգրկելով Փոքր Հայքն ու Անատոլիան։ Մեկը մյուսի ետ—ից դատարկվում էին Սվազը, Շապին–Գարահիսարը, Խարբերդը, Մալաթիան, Դիարբեքիրը, Իզմիթը, Բուրսան, Անկարան, Կոնիան — Կենտրոնական ու Ար—մտյան Անատոլիայի այլ հայաբնակ վայրերը։ Երիտթուրքերի կազմակերպած համատարած սպանդի պայմաններում ար—մտահայերը երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ, սակայն այդ ինքնապաշտպանական մարտերը մղվում էին առանց ծրագրի, տարերայնորեն, մեկը մյուսից անջատ։ Հերոսական պայքարի շնորհիվ, Վանում, Շատախում, Մուշում, Սասունում, Շապին–Գարահիսարում, Մուսա լեռում — այլուր տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին երիտթուրքական յաթաղանից։ Հուլիսի 18–ին ստացվում է Քեսաբի հայության բռնագաղթի հրամանը։ Արդեն պատվելի Տիգրան Անդրեասյանը Զեյթունից բռնագաղթված թափորներից ճողոպրելով հասել էր հայրենի Մուսա լեռ ու պատմել թշվառ տարագիրների կրած տառապանքների մասին։ Տեսնելով, որ հերթն իրենց է հասնելու, հուլիսի 19–ին Մուսա լեռան յոթ գյուղերի գրեթե բոլոր բնակիչները միաբանվելով, որոշում են՝ չենթարկվել տեղահանության կորստաբեր հրամանին. Խուսքը լսվիցուվ Յաղուբինց Իսայէն. «Լիռը թըղ ըննին, – %սուց կէղանդէն, Վէզ չը՛բըր ձռինք մինք միր դուշմանէն. Նիդինք, նիդըդվինք՝ միռնինք միր խուղէն»։ Եսայի Յաղուբյանի խոսքերը հնչեցին. «Թող լեռ բարձրանան, – ասաց բոլորին, - Թշնամու առաջ մենք վիզ չե՛նք ծռի. Զարկենք, զարկվենք, մեր հողում մեռնենք» [III.2.25(360).]։ Մուսա լեռան հերոսամարտի մասնակից, 106–ամյա Մովսես Փանոսյանը (ծնվ. 1885 թ.) իրեն հատուկ երիտասարդական ավյունով մեզ է պատմել այդ դեպքերը՝ վերհիշելով մուսալեռցիների երդումը. «Իս հուս ձննուձ իմ. հու՛ս %լէ բըր միռնիմ, իս չը՛մ ուրթօ յասսէր քիմը դուշմանէն յամրէն վըրքը չարչարանքում միռնիլ. թվունքը ծառիս գը միռնէմ յաս դիղը, թաքա մուհաջըր չը՛մ ըննօ»։ (Ես այստեղ եմ ծնվել, այստե՛ղ էլ պիտի մեռնեմ, ես չե՛մ գնա գերիի պես թշնամու հրամանի տակ չարչարանքով մեռնելու. հրացանը ձեռքիս կմեռնեմ այստեղ, բայց գաղթական չե՛մ դառնա) [I.156(156).]։ Պատմական այդ իրադարձությունների մասին են պատմել նա— մուսալեռցի Մովսես Բալաբանյանը (ծնվ. 1891 թ.), Հովհաննես Իփրեջյանը (ծնվ. 1896 թ.) — ուրիշներ, որոնք նույնպես մասնակցել են հերոսամարտին [I.157(157)., 158(158).]։ Բողոքի ու վրեժխնդրության զգացումը համակում է բոլորին։ Այր ու կին, մանուկ ու ծեր, թողնելով իրենց տունն ու այգին, բարձրանում են Մուսա լեռան անմատչելի գագաթը՝ պաշտպանելու իրենց պատիվն ու արժանապատվությունը, կռվով դիմադրելու թշնամու բազմահազար զորքերին։ Բոլորն անխտիր, առանց ժամանակ կորցնելու, կազմակերպված ձ—ով սկսում են հյուղակներ կառուցել, խրամատներ փորել, ամուր պատերով պատնեշներ բարձրացնել՝ ներսից փոքր հրակնատներ թողնելով։ Որոշ տեղերում, թշնամուն տեսնելու համար, կտրատում են խիտ անտառները։ Նույնիսկ փոքրիկ տղաները՝ «թելեֆոնի տղաները», կապավոր են դառնում։ Կանայք կազմակերպում են սնունդը, աղջիկներն ու հարսները հեռվից ջուր են կրում՝ կռվողներին հասցնելու։ Թշնամին քայլ առ քայլ մոտենում է մուսալեռցիների դիրքերին, բայց տարբեր կետերից բացված կրակը կատարյալ շրջապատման տպավորություն է ստեղծում, — թուրքերը սարսափահար փախչում են՝ թողնելով հարյուրավոր սպանվածներ։ Հիսուներեք օր համառ մարտեր են մղվում՝ Եսայի Յաղուբյանի, Պետրոս Դմլաքյանի — Տիգրան Անդրեասյանի գլխավորությամբ։ Այդ ընթացքում Քըզըլջայի, Քուզջըղազի, Դամլաջըքի — Քափլան–Դուզաղի բարձունքներում չորս լուրջ ճակատամարտ է տեղի ունենում։ Եվ դարձյալ հյուսվել է ժողովրդական երգը. Մենք մուսալեռցի քաջ կտրիճներ ենք, Բոլորս ալ վարժ զենք կրողներ ենք, Թուրքը մեզ կուզե տեղահան անել, Անապատներում մեզ բնաջնջել։ Մենք չենք կամենար լինել շանսատակ, Մենք կուզենք թողնել մի լավ հիշատակ. Փառքով մեռնելը մեզի պատիվ է, Նահատակվելը ազգին պարծանք է [III.4.9(539).]։ Հակառակորդը նորանոր ուժեր է կենտրոնացնում ըմբոստ հայերին պատժելու համար։ Մուսալեռցիների պարենն ու զինամթերքն սպառվում են։ Հորդառատ անձր—ն անօգտագործելի է դարձնում նրանց ունեցած ընդամենը երեք հարյուր որսորդական հրացանները։ Նրանք ճարահատյալ լեռան ծովահայաց կողմից օգնություն ստանալու հույսով սպիտակ սավաններն իրար են միացնում՝ մեկի վրա գրում. «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցե՜ք», իսկ մյուսի վրա՝ Կարմիր խաչի նշան, — պարզում լեռան լանջին։ Սեպտեմբերի 5–ին Միջերկրական ծովի խորքով անցնող ֆրանսիական «Կիշեն» մարտանավը նկատում — դանդաղեցնում է ընթացքը։ Մետաղյա արկղը վզին, մեջը օտար լեզվով գրված խնդրագրով, ծովն է նետվում Մովսես Գըրըգյանը։ Նա լողալով հասնում է նավին, երեսը խաչակնքելով նավապետին է ներկայացնում նամակը։ Սեպտեմբերի 14–ին ֆրանսիական «Ժաննա դԱրկ» շոգենավը, անգլիական ռազմանավերի ուղեկցությամբ մոտենում է Մուսա լեռան — վերցնելով ավելի քան չորս հազար երկու հարյուր մուսալեռցիներին, փոխադրում է Պորտ Սայիդ, որտեղ նրանք պատսպարվում են բրեզենտյա վրանների տակ։ Մուսա լեռան հերոսամարտն աշխարհը ցնցեց։ Այն ցույց տվեց մարդկությանը, թե ինչի է ընդունակ մի բուռ ժողովուրդ, եթե ունի հերոսական ավանդույթներ — միասնական կամքի ուժ։ Դեռ—ս 1915 թ. մայիսից Ուրֆայի (Եդեսիա) նոր մյութեսերիֆ իթթիհատական Ալի Հայդարը կազմակերպել էր տեղի քառասուն եր—ելիների ձերբակալությունն ու բոլոր հայերից պահանջել քառասունութ ժամվա ընթացքում հանձնել զենքերը։ Հուլիսի վերջին ձերբակալվել էր Ուրֆայի հայ թեմի լուսավորյալ առաջնորդ Արտավազդ վրդ. Գալենտերյանը։ Օգոստոսին՝ Գուտեմե — Քարաքյոփրի վայրերում ոչնչացվել էին զորակոչված հազար հինգ հարյուր ուրֆացի հայ երիտասարդներ։ Այնուհետ— ձերբակալել էին հարյուր առ—տրականների ու նրանց հարազատներից կաշառք հավաքել, թե իբր պիտի ազատեն, բայց բոլորին սպանել էին։ Ձերբակալել էին նա— հարյուր հոգու, որոնք նույն բախտին էին արժանացել։ Այդ օրերին Ուրֆա են հասնում իրենց քաջարի երիտասարդներից զրկված, աքսորյալ զեյթունցիների, ապա՝ Թուրքիայի նահանգներից աքսորված թշվառ հայերի քարավանները, ինչպես նա— որդեկորույս մայրերի ողբն ու հեծեծանքը, դեռատի աղջիկների — անմեղ մանուկների մասին սահմռկեցուցիչ պատմությունները։ Ուրֆայում բնակվող երեսունհինգ հազար հայեր, հատուկ խորհրդակցությամբ որոշում են մուսալեռցիների պես զենքի դիմել։ Հոկտեմբեր ամսին կազմակերպվում է Ուրֆայի հերոսական ինքնապաշտպանությունը՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանի — Հարություն Ռասթկելենյանի գլխավորությամբ։ Ոտքի է կանգնում Ուրֆայի ողջ հայությունը։ Մանուկ ու ծեր, տղա ու աղջիկ, բոլորը մեկ մարդու նման ինքնամոռաց կռվում են քսանհինգ օր ու գիշեր անդադար։ Հայոց թաղամասերը բաժանվում են վեց մարտական շրջանների, որտեղ տեղաբաշխված էին ութ հարյուր մարտիկներ։ Ուրֆացիները երդվում են. « Մենք պատրաստ ենք մեռնելու զենքը ձեռքներիս»։ Սակայն թուրք ոստիկաններն ու խուժանն անցնում են նոր հարձակման. գրավում են հայ կաթոլիկ եկեղեցին։ Ուրֆացիները թշնամուն թույլ են տալիս ներխուժել հայկական թաղամասը — դարանակալելով՝ ոչնչացնում։ Ասելիք էր դարձել նրանց խիզախությունը. Ուրֆա բ&ւյ&ւք՝ այրըլմազ, Դիբի ղայիմ՝ դաղըլմազ, Ուրֆանըն իգիթլէրի Հիչ բիր յէրդէ բուլունմազ։ Ուրֆան մեծ է՝ չի բաժանվի, Հիմքն ամուր է՝ չի փլվի, Ուրֆայի կտրիճները Ոչ մի տեղում չի գտնվի [III.4.12(542).]։ Հանդիպելով համառ դիմադրության, Ֆախրի փաշայի հրամանատարությամբ Ուրֆա է ուղարկվում վեց հազար կանոնավոր զորք, որին միանում են տասներկու հազար հրոսակներ։ Ուրֆայի ինքնապաշտպաններն զգալի կորուստներ են պատճառում թուրք ջարդարարներին։ Կատաղած Ֆախրի փաշան մտահոգ ասում է. «Ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե այս ծանր օրերին մի քանի Ուրֆաներ մեր դեմ այսպես ծառանան»։ Ծնկից ծանր վիրավոր Մ. Յոթնեղբայրյանը պատգարակով դիրքերից դիրք էր անցնում, ոգ—որում կռվողներին։ Ֆախրի փաշան Մ. Յոթնեղբայրյանի մոտ բանագնաց է ուղարկում գերմանացի գործարանատեր Մ. Էքարտին, որը նրան հորդորում է դադարեցնել կռիվը — հանձնվել։ Սակայն հերոսական Ուրֆայի որդին պատասխանում է. «Եթե ձեր մեջ քաղաքակիրթ — քրիստոնյա մարդու զգացում կա՝ փրկեցեք անապատներուն մեջ կոտորվող անմեղ հայ ժողովուրդը»։ Հաջորդ օրն իսկ թշնամին ավելի է սեղմում պաշարման օղակը — հուժկու թնդանոթաձգությամբ ոչնչացնում հայկական թաղամասը։ Հայերի դրությունն օրըստօրե ծանրանում է։ Հոկտեմբերի 23–ին թուրքերը ներխուժում են հայկական թաղամասը — դաժան հաշվեհարդար տեսնում Ուրֆայի անձնվեր հերոսների հետ։ Իսկ մերձակա հայաբնակ Կարմուջ գյուղի կենդանի մնացած ութ հարյուր ընտանիքներին քշում են Դեր–Զոր — մեծ մասին անխնա կոտորում։ Տեղահանությունն ու կոտորածն արդեն ընդգրկել էր ոչ միայն Կիլիկիան ու Ար—մտահայաստանը, այլ— Փոքր Հայքը, Ար—ելյան ու Կենտրոնական Անատոլիայի հայաբնակ գավառները. այլ կերպ ասած՝ ամբողջ Օսմանյան Թուրքիան։ Մեծ եղեռնին զոհ դարձան ավելի քան մեկուկես միլիոն հայեր։ Մահվան ճանապարհ անցնող հայ գաղթականներն իրենց զայրույթն անեծքով են բանաձ—ել. Շու մուհաջիրլիք իջաթ էդէն æէննէթ յ&ւզ&ւ գ#րմէսին։ Այս գաղթականությունը հնարողը Թող չարժանանա դրախտի [III.2.98(433).]։ Եվ կամ՝ Շու ս&ւրգ&ւնլ&ւք իջաթ էդէն æէհէննէմ յօլունա ղուրբան օլսուն։ Այս աքսորը հնարողը Դժոխքի ճամփին թող զոհվի [III.2.99(434).]։ Հայ ժողովուրդն անիծել է նա— երիտթուրքական կառավարության ղեկավարներին՝ հատկապես Թալեաթին — Էնվերին, որոնք ծրագրված կերպով կազմակերպեցին հայ ժողովրդի այդ հրեշավոր նախճիրը. Աթըմ բաղլադըմ դէլիքլի թաշա, Ք#ր օլասըն սէն, Էնվէ՜ր փաշա, Սէն օլմայայդըն, սէն գէբէրէյդին, Շուն–Թալաթ փաշա. Էրմէնիլէրի դաղըթթըն դաղլարդան թաշա։ Նժույգս կապեցի ծակ քարի վրա, Կուրանա՛ս դու, Էնվե՜ր փաշա, Դու չծնվեի՛ր, դու սատակեի՛ր, Շու՜ն–Թալեաթ փաշա. Հայերին ցրեցին լեռ ու անապատ [III.2.114(449).]։ Իսկ հայ ժողովրդի դահիճ Թալեաթ փաշան լկտիորեն պարծենում էր, թե ինքը մի քանի ամսվա ընթացքում լուծեց Հայկական հարցը, ինչը սուլթան Համիդին չէր հաջողվել անել տասնամյակների ընթացքում։ Զեյթունցի վերապրող Սամվել Արջիկյանը (ծնվ. 1907 թ.) խոսելով իրենց տեղահանության մասին՝ ասել է. « Թալեաթ, æեմալ — Էնվեր փաշաները կազմակերպեցին, որ խանչալներով բոլոր հայերին սպանեն։ Ես յոթը տարեկան էի, երբ Զեյթունից դուրս եկանք։ Օսմանյան կայսրությունն առանց կոշիկի, առանց հացի աքսոր դուրս բերեց հայերին՝ դեպի Մարաշ։ Սպանող, թալանող, կողոպտող մի կառավարություն էր այդ» [I.142(142).]։ Անդրադառնալով այդ հարցին սեբաստացի վերապրող Խորեն Գյուլբենկյանը (ծնվ. 1900 թ.) ավելացրել է. «Կառավարությունը ժողովրդին լարել էր հայերի դեմ ասելով, թե իբր հայերը անհավատներ են, նրանք աչք ունեն մեր հողերին, բազմաթիվ անգամներ ապստամբել են մեր պետության դեմ, հետ—աբար նրանց հոշոտելը — սպանելը մեղք չէ» [I.87(87).]։ Իսկ խարբերդցի Հակոբ Հոլոբիկյանը (ծնվ. 1902 թ.) եզրակացրել է. « Թուրք իթթիհատականների կողմից կատարված այս ոճրագործությունը երբեք չի մոռացվի » [I.109(109).]։ Դեռ—ս Առաջին համաշխարհային պատերազմի օրերին՝ 1916 թվին, դաշնակից տերությունների՝ Անգլիայի — Ֆրանսիայի ներքին պայմանավորվածությամբ (Սայքս–Պիկո), Թուրքիայի պարտության դեպքում, երկու միլիոն վեց հարյուր հազար հեկտար մշակովի, բերքառատ հողեր ունեցող Կիլիկիան անցնելու էր Ֆրանսիայի հսկողությանը։ Անգլիայի — Ֆրանսիայի իշխանությունները Հայկական Ազգային պատվիրակության հետ նախապես համաձայնվել էին, որ եթե հայ կամավորները կռվեն Թուրքիայի դեմ, հաղթանակից հետո հայերին կտրվեն քաղաքական լայն հնարավորություններ, — հայ կամավորները կդառնան նորակազմ Ինքնավար Հայկական Կիլիկիայի քաղաքապահ զինվորներ։ Ուստի թուրքական բանակից, աքսորի ճամփաներից ու տարբեր վայրերից, նույնիսկ հեռավոր Ամերիկայից ժամանած հայ երիտասարդները (մուսալեռցի, այնթապցի, մարաշցի, քեսաբցի, հաճընցի, հուսենիկցի, չնգուշցի, սեբաստացի, խարբերդցի, արաբկիրցի — այլն) զինվորագրվում են ֆրանսիական բանակին՝ ստեղծելով Ար—ելյան (Հայկական) լեգեոնը։ Հայ կամավորներն իրենց միլիոնավոր անմեղ նահատակ հարազատների վրեժով լցված, արհամարհելով մահը, պարտության են մատնում թուրք–գերմանական զորքերին՝ նվաճելով Արարայի փայլուն հաղթանակը Նաբլուսի՝ Պաղեստինի մոտ. Բիրէմ-բիրէմ սայդըմ դ#րթ սէնէ օլդու, Էրմէնի ասքէրի Նաբլուսու ալդը. Էրմէնի ասքէրի բին բէշ յ&ւզ քիշի. Ինգիլիզ, ֆրանսըզ շաշդը բու իշէ: Մեկիկ-մեկիկ հաշվեցի չորս տարին, Հայ կամավորները Նաբլուսը գրավեցին. Հայերը հազար հինգ հարյուր հոգի էին. Անգլիացին, ֆրանսիացին ապշեցին [III.2.116(451).]: Հայ քաջարի լեգեոնականներն արժանանում են ֆրանսիական հրամանատարության դրվատանքին։ Գեներալ Ալեմբին, 1918 թ. հոկտեմբերի 12–ին, Հայ Ազգային պատվիրակության նախագահ Նուբար փաշային հղած հեռագրում գրել է. «Ես հպարտ եմ իմ հրամանատարության տակ հայկական զորամաս ունենալուս համար։ Նրանք կռվեցին փայլուն կերպով — մեծ բաժին ունեցան հաղթանակի մեջ»։ Պատերազմից հետո կնքված Ս—րի պայմանագրով Կիլիկիայի վրա հաստատվելու էր Անտանտի երկրների հսկողությունը, — թուրքական զորքերն իբր արդեն դուրս էին բերվելու Կիլիկիայից։ Դեր Զորի, Ռաս էլ Այնի — այլ կենդանի գերեզմանոցներից հրաշքով փրկված, ուժասպառ, հյուծված — ունեզրկված հայ աքսորականները աստիճանաբար գալիս, տեղավորվում էին Կիլիկիայում։ Նրանք, ապագայի նկատմամբ վառ հույսով ու հավատքով, սկսում են վերականգնել ավերվածը, մշակել խոպանացած այգիները։ Սակայն թուրքերին հաջողվում է լեզու գտնել դաշնակից տերությունների հետ — ստիպել ֆրանսիացիներին՝ իրենց խաղաղապահ զորքերը դուրս բերել Կիլիկիայից։ Ֆրանսիական զինվորական վարչությունը ոչ միայն լուրջ միջոցներ չի ձեռնարկում հայերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, այլ— տեղերում իշխանությունը թողնում է թուրք զինվորական պաշտոնյաների ձեռքին, — նրանք չեն զինաթափվում։ Չճանաչելով Ս—րի պայմանագիրը — օգտվելով ֆրանսիական զինվորական վարչության անվճռականությունից — թուլությունից, թուրքական զորքերն ու տեղի չեթեներն իրենց զենքն ուղղում են Կիլիկիայի հայության դեմ։ 1920 թ. հունվարից թուրքական զորքերը գրոհում են Կիլիկիայի հայկական բնակավայրերը։ Քսաներկու օր տ—ող կատաղի մարտերում Մարաշ քաղաքի տասնմեկ հազար հայեր կոտորվում են ու մոխրանում. Մարաշդա Մարաշ դէրլէր, յամա՜ն, յամա՜ն, Մարա՜շ, բու նա՞սըլ Մարաշ դէրլէր. Մարաշըն իչինդէ քիլիսէ յանար. Քիլիսէ իչինդէ էրմէնի յանար։ Ավա՜ղ, Մարաշին Մարաշ են ասում, Մարա՜շ, քեզ ինչպե՞ս են Մարաշ ասում, Երբ քո մեջ եկեղեցի են հրկիզում, Եկեղեցու մեջ՝ հայեր մոխրացնում [III.2.121(456).]։ Մարաշից մազապուրծ ականատես–վկա Վերգինե Մայիկյանը (ծնվ. 1898 թ.) մեզ պատմել է. «Քառասուն Մանկանց եկեղեցին շինված էր բարձունքի վրա։ Եկեղեցիին մեջը լցված հայերը կսպասեին, որ գիշերը պիտի դուռը բանան, բայց գիշերվա ժամը տասը, տասնմեկ, տասներկու եղավ, դուռը բացող չկա։ Հայ ժողովուրդը մեջը լիքը. ո՜չ ջուր կա, ո՛չ լույս, ամեն ինչ մեջը՝ ալ կեղտոտություն. մեկը՝ կուլա, մյուսը՝ կողբա, մեկալը՝ կաղոթե։ Մեկ խոսքով, չտեսնված իրարանցում։ Անոնց ձայները մենք լսում էինք մեր տունին նկուղեն, ուր մենք ալ պահմտած էինք։ Մեյ մըն ալ պզտիկ լուսանցքեն տեսանք, որ գիշերվա ժամը մեկ անց կեսին քանի մը թուրք եկեղեցիին կամարաձ— կտուրին վրա են բարձրացած, նավթոտած վառվող շորի կտորները նետում են եկեղեցիին գմբեթեն ներս : Խանձահոտը աշխարհը բռնեց։ Եկեղեցիեն եկող ձայները մարդու սիրտն էին փլում ։ Հրեշներն իրենց ընելիքը ըրեր էին։ Ալ ոչ ոք ողջ կար եկեղեցու — մեր տուներուն շրջակայքում։ Եկեղեցիին մեծ քարերով սալահատակված տարածությունը, որը մի քանի հարյուր մետր էր, կարծես օճառի հաստ շերտով էր ծածկված. մոտ երկու մատ հաստությամբ մարդկանց ճարպը հալեր, հոսեր էր ու թանձրացեր » [I.148(148).]։ Այնուհետ— ողջ մնացած ութ հազար մարաշցիներ, Ուրֆայի վեց հազար հայ բնակչության հետ, հարկադրված բռնում են գաղթի ճամփան՝ դեպի Սիրիա՝ Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Երուսաղեմ, Բաղդադ — դեպի Անատոլիայի հունական շրջաններ։ 1920 թ. ապրիլի 1–ին թուրքերը պաշարում են Այնթապը։ Պատերազմի ավարտից — զինադադարից հետո այնտեղ վերաբնակված շուրջ տասը հազար այնթապցիների — ութ հազար սեբաստացի հայ գաղթականների հազիվ խաղաղված կյանքը նորից է փոթորկվում։ Տեղում Ազգային միության կից ստեղծվում է Զինվորական կենտրոնական մարմին՝ Ադուր Լ—ոնյանի գլխավորությամբ։ Վերջինս հաշվառման է ենթարկում եղած զենքն ու զինամթերքը — կազմակերպում ռումբեր պատրաստելու գործը։ Պատմական այդ իրադարձությունները ներշնչանքով է մեզ պատմել այնթապցի Գ—որգ Հեքիմյանը. « Ադուր փաշան այնթապցիներու կերակուրի պղինձներն անգամ հալեցնել տվավ, որ բոմբաներ շինեն։ Ան իր կամավորներով հարձակվեցավ թշնամու վրա — դուրս եկավ պաշարումեն։ Ալի Քըլընջի քսանչորս հազարանոց զորքը մեկ գիշերվա մեջ սարսափահար ետ փախավ՝ «Գյավուրըն գ#զի քան դօլդու» գոռալով, այսինքն՝ հայու աչքն արյուն լցվեց, որը կնշանակե՝ հայերը վրեժով լցվեցին։ Մեր Այնթապում Ադուր Լ—ոնյանի վրա այս երգը հանել էին. Ադու՜ր փաշա, քա՛լքսանա, Չամ չըրայը յա՛քսանա, Թ&ւրքլէր հ&ւջ&ւմ էդիյօր. Կամավորլա՜ր, ա՛րշ էդին։ Ադու՜ր փաշա, ոտքի՛ ելիր, Մարխիդ կրակը վառի՛ր, Թուրքերը գրոհում են՝ Կամավորնե՜ր, արշավե՛ք» [III.4.15(545).]։ Այնթապի հայերը կազմակերպում են ինքնապաշտպանությունը։ Ստեղծվում է շուրջ յոթ հարյուր հիսուն հոգուց բաղկացած զորախումբ։ Անհավասար այդ կռիվը, որոշ ընդհատումներով շարունակվում է Այդ ընթացքում Կիլիկիայի գրավման ընդհանուր հրամանատար Գողան օղլու Դողան բեյն իր բազմահազար զորքով պաշարում է Հաճըն քաղաքը, որի երեսուն–երեսունհինգ հազար հայ բնակիչներից Մեծ եղեռնից փրկվել էին միայն վեց հազարը։ Թուրքերի կարծիքով «Կիլիկիո հայկական միջնաբերդը՝ Հաճընը, հիմնովին կործանելն ու բնաջնջելը մեկ ժամվա գործ էր — աննշան հարձակումով մը պիտի կրնան թաղել վեց հազար հայությունը»։ Սակայն հաճընցիները լի էին վճռականությամբ։ Նրանք իրենց կառավարիչ փաստաբան Կարապետ Չալյանի ղեկավարությամբ կազմում են Հաճընի ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդը։ Պաշտպանության հրամանատար են ընտրում Զորավար Անդրանիկի զինակից սպա Սարգիս Ճեպեճյանին։ Կազմակերպում են չորս վաշտ, վաթսուն հեծյալից բաղկացած էսկադրոն։ Հաճընն ու իր շրջակայքը բաժանում են պաշտպանական չորս շրջանների։ Փորում են խրամատներ, մարտական տրամադրությունը համակում է բոլորին։ Ամենուրեք հնչում են ազատատենչ երգեր. Հառա՛ջ, հառա՛ջ, հաճընցինե՜ր, Մեր ոխերիմ թուրքն է եկել, Հառա՛ջ, կռվե՛նք՝ ի զե՜ն, ի զե՜ն, Տեսնենք թշնամին ի՞նչ կուզե [III.4.21(551).]։ Զենք կրելու ընդունակ տասնվեցից–հիսուն տարեկան հազար երկու հարյուր տղամարդկանց բաժանվում է եղած–չեղած հարյուր երեսուներկու հրացանը։ Հետագայում ձեռք է բերվում նա— երեք հարյուր հրացան, սակայն այդ —ս խիստ անբավարար էր բոլշ—իկյան անսպառ ռազմամթերքով զինված թուրքական բանակի դեմ կռվելու համար։ Ահա թե ինչու զենքի խիստ կարիք զգացող հաճընցիներն անհամբերությամբ սպասում էին Ադանայի Ազգային միության միջոցով դրսից ակնկալվող օգնությանը, որի շնորհիվ ոչ միայն զենք ու զինամթերք, այլ— կռվող նոր ուժեր պիտի հասնեին։ Վերջապես երկնքում հայտնվում է բաղձալի օդանավը. Օդանավն եկավ մեծ ավետիսով, Մեր սրտերը լցվան ուրախ հույսերով, Թափառին բոլոր մարտիկներն անզեն. Անոնք հոգիով թուրք ջարդել կուզեն։ Եղբայրներն արդեն նամակ գրեցին. «Կռվեցե՛ք, եղբա՜յրք, կհասնինք», – ըսին, Սակայն ի՜նչ խաբար, օրերնիս անցան. Հազար հոգիեն երկուք չեր—ցան [III.4.22(552).]։ Եվ հաճընցի «անզեն մարտիկների» վիճակը դառնում է հուսահատական, քանի որ ֆրանսիական զինվորական ներկայացուցիչներ Թեյարտան — գնդապետ Բրեմոնը վարում էին երկդիմի քաղաքականություն. թեպետ խոստացել էին ինքնապաշտպանության համար տրամադրել սննդամթերք, զենք ու զինամթերք, սակայն իրենց խոստումը ոչ միայն չեն հարգում, այլ— թուրքերին տեղեկացնում են հայերի ինքնապաշտպանության կազմակերպման մասին. Ապրիլ կամ՝ մեռնիլ, կտրի՜ճ հաճընցի, Գրավենք՝ ըսին, թե ոչ՝ կմեռնինք, Գրավենք զմեզ թնդանոթն ահեղ, Թող հաղթանակը տանինք փառահեղ [III.4.22(552).]։ Հաճընցի ազատամարտիկները մեծ դժվարությամբ գրավում են թշնամու հսկա թնդանոթը, սակայն արկեր չեն գտնում, որ կրակեն ու պաշտպանվեն։ Սովը նեղում է հաճընցիներին. «Ժողովուրդը կստիպվի ուտել կատու, մուկ, շուն, կաշի, ծառի կեղ—, տրեխ»։ Թշնամին նորանոր թնդանոթներով ու անհամար կանոնավոր զորքով համալրում է իր ուժերը։ Ութամսյա երկարատ— ու համառ դիմադրությունից հետո թուրքերին հաջողվում է հրետանու խաչաձ— կրակոցների հեղեղով ավերել ու հրկիզել նա— Հաճընի քարաշեն տները։ Հարյուրավոր քաջարի մարտիկներ ընկնում են դիրքերում, հազարավոր հաճընցիներ անխնա կոտորվում են։ Միայն երեք հարյուր ութսուն հոգու հաջողվում է կռվելով ճեղքել թշնամու պաշարման շղթան — դուրս գալ ահավոր հրդեհի շրջապատումից. Երեք հարյուր հայ քաջերով, Բոլոր զինված մոսիններով, Դողան բեյին մենք ջարդ տալով, Հաճըն ինկավ՝ «Վրե՜ժ» գոռալով [III.4.23(553).]։ «Վրե՜ժ» գոռալով ընկնում են նա— ընդհատումներով երեք հարյուր տասնչորս օր հերոսաբար դիմադրած Այնթապը, հինավուրց քաղաքամայր Սիսը, պատմական անցյալ ունեցող Տարսոնը, առ—տրի կենտրոն Ադանան — հայերով բնակեցված Կիլիկիայի այլ—այլ բնակավայրեր։ Ֆրանսիական կառավարությունը, դրժելով իր դաշնակցային պարտավորությունները, 1921 թ. հոկտեմբերի 20–ին, Անկարայում կնքված պայմանագրով, Կիլիկիան հանձնում է թուրքերին՝ կոտորածի վտանգի մատնելով Կիլիկիայի հայությանը։ Իսկ արծվաբույն Զեյթունը, որի երեսուն հազար կայտառ ու շեն բնակիչներից միայն հազար հիսունութն էր Մեծ եղեռնից մազապուրծ վերադարձել ու հազիվ սկսել էր վերականգնել ավերվածն ու հրկիզվածը, այդ զեյթունցիներից շատերը, ազգային հերոս Արամ Չոլաքյանի գլխավորությամբ — նրա զինակիցներ Հովհաննես Սիմոնյանի, Էշխիա Կարապետի, Մանուկի — այլ կտրիճների հետ, միանում են Ամանոսի լեռներում ըմբոստացած հասանբեյցի (Ադանա) Ավետիսի հերոսների խմբին։ Հետզհետե ստվարացող, հինգ հարյուրի հասնող, այր ու կին քաջերի այդ հսկա խումբը Տավրոսի անանցանելի լեռներում, զենքը ձեռքներին, գիշեր–ցերեկ կռվելով, ահ ու սարսափի են մատնում շրջակա թուրք գյուղերը — թեպետ հետապնդվում են ասկյարներից, սակայն, անասելի դժվարություններ հաղթահարելով, մինչ— զինադադարը շարունակում են մարտնչել թուրքական զորքերի դեմ՝ հույս ունենալով փրկել իրենց նախնիների օրրան, երբեմնի շենշող Կիլիկիան։ Այդ մասին մանրամասնորեն պատմել է 1903 թ. ծնված զեյթունցի Հովսեփ Բշտիկյանը [I.138(138).] Թեպետ թուրքական կառավարությունը դաժանորեն ընկճում էր տարբեր վայրերում ծայր առած դիմադրողական–ինքնապաշտպանական հերոսամարտերը, սակայն իրենց մարդկային տարրական իրավունքների — ազգի ֆիզիկական գոյության համար մարտնչող անձնուրաց հայ հերոսները փայլուն հետք թողեցին հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի պատմության մեջ։ Այդ ժամանակ է, որ հայոց Մեծ եղեռնի միլիոնավոր զոհերի վրեժը լուծեց ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը։ Ժողովուրդն այդ ցնցող իրադարձությանը —ս բանաստեղծական շունչ է հաղորդել. Թալեաթ փաշան փախավ Բեռլին. Թեհլերյանը հասավ ետին, Զարկավ ճակտին՝ փռեց գետնին. Գինի լի՛ց, ախպեր ջա՜ն, Գինի լի՛ց, խմողաց անու՜շ։ Թալեաթ փաշան դրին հողը, Լուրը ղրկին ցնկած մորը, Կեցցե՛ գերման դատավորը. Գինի լի՛ց, ախպեր ջա՜ն, Գինի լի՛ց, խմողաց անու՜շ [III.4.24(554).]։ Թեպետ «գերման դատավոր»–ներն արդարացրին հայ վրիժառուին, սակայն դրանով չբարվոքվեց ար—մտահայության վիճակը 1921 թ. Կիլիկիայի հայության պարպումից հետո հերթը հասել էր Անատոլիայի հայերին, որոնց մեծ մասն արդեն Եղեռնի ժամանակ անխնա կոտորվել էր, իսկ հրաշքով փրկվածներն իրենց գոյությունը շարունակում էին որոշ հայաբնակ վայրերում — հատկապես նավահանգիստ Իզմիրում (Զմյուռնիա)։ 1922 թ. հրո ճարակ են դառնում նա— Զմյուռնիայի հայկական — հունական թաղամասերը՝ քրիստոնյաներին քշելով ծովափ։ Այդ ահասարսուռ իրադարձությունը ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես «Իզմիրի աղետ»։ Հուզումով վերհիշելով այդ ահավոր տեսարանները, աֆիոնգարահիսարցի վերապրող Արփինե Բարթիկյանը (ծնվ. 1903 թ.) մեզ պատմել է. « Մեյ մըն ալ սկսավ քեմալականների շարժումը։ Իզմիրը կրակի տվին։ Առաջին կրակը Հայնոցը տվին։ Ս. Ստեփանոս եկեղեցին այրեցին։ Քանի որ բոլոր հայերը այդ եկեղեցին մտած էին, որ պաշտպանվեն։ Վերջը հայերս փախանք, գնացինք ծովեզերք։ Ծովին վրա լի՜քը նավակներ էին, բայց թուրքերը նախօրոք բոլոր նավակները ծակել էին, որ ջուրը լցվի ու հայերը չկրնան ազատվիլ։ Նավակ էին նստում խեղճ հայերը, քիչ մը կլողար նավակը, վերջը՝ լը՜կ–լը՜կ, ջուրը կլեցվեր մեջը։ Բոլորը ծովի մեջ շոււռ կուգային, ծովի վրա լի՜քը ուռած մարմիններ էին։ Մեզի տարան Բալջովա։ Ծովուն եզերքը փայտե բարաքներ կային, հոն լեցուցին։ Սկսան մեզի աչքե անցնել։ Սիրուն աղջիկներուն բռնում, քաշում, քաշքշում, տանում էին » [I.197(197).]։ Եվ ժողովրդի տառապանքի հետ հյուսվել է նա— տխրաթախիծ երգը. Աֆիոնեն դուրս էկանք, Իզմիր քաղաքը մտանք, Ազիզ մորս չգտա. Հոնգու՜ր–հոնգու՜ր լաց էղա։ Ա՜խ, մամա՜ ջան, խաբեցին, Ինձի քեզնից բաժնեցին, Քեզ ալ կրակը նետեցին. Չըթը՜ր–չըթը՜ր այրեցին [III.2.132(467).]։ Դրությունն օրհասական էր ու անել. ետ—ը՝ հուր, առաջը՝ ջուր։ Թոհ ու բոհի այդ գեհենից ազատվում էին միայն նրանք, ովքեր իրենց մնացած վերջին ոսկեդրամներն ու զարդերը տալիս էին թուրքերին՝ իրենց կյանքը փրկելու համար, իսկ նրանք, ովքեր ոչ մի միջոց չունեին, արհամարհելով մահը, նետվում էին ծովի հուժկու ալիքների մեջ՝ լողալով հասնելու հեռվում խարիսխ գցած եվրոպական դրոշներ կրող շոգենավերին, որոնք հայ անտունիներին տանելու էին ուր որ պատահեր. Էլանք Պոլիս գնացինք, Ժամուն դուռը մնացինք, Հաց ու զեյթուն տվեցին, Իրեք օր մեզ պահեցին։ Անկե փախանք Հունաստան, Շատ շատերն ալ՝ Ֆրանսա, Մեկալները՝ Եգիպտոս. Սապես ցրվանք ամե՜ն կողմ [III.2.133(468).]։ Պապենական հողից արմատախիլ եղած հայ գաղթականներն օտար երկրներում, անտեղյակ օտար լեզուներին ու օրենքներին, միայն էժան աշխատուժ էին, ինչքան էլ որ օտարների հիացմունքին արժանանային հայկական տոհմիկ արհեստավորների բազմաշնորհ վարպետությունը — ժրաջան հայ կանանց նրբագեղ ձեռագործներն ու գորգերը։ Այնինչ ձուլումի, այլասերումի — մանավանդ գործազրկության սարսափը հանգիստ չէր տալիս աստանդական հայերին. Օտարության մեջ ինկեր ենք, Կուլամ կարոտո՜վ-կարոտո՜վ, Հայ Խնդիրը լուծվեր շուտով. Համբերե՛, հոգի՜ս, համբերե՛։ Ուրախացիր, մի՛ լար տխուր, Ոտքիդ վրա կայնի՛ր ամուր, Շուտով կլսես ներգաղթի լուր. Համբերե՛, հոգի՜ս, համբերե՛ [III.5.11(567).]։ Ու ներգաղթի իրարահաջորդ քարավաններով սկսվում է հայրենադարձությունը. նախ՝ 1920–30–ական թթ. Կոստանդնուպոլսից, Ֆրանսիայից — Հունաստանից։ Ապա՝ 1946-48 թթ.՝ զանգվածային հայրենադարձությունը Սիրիա–Լիբանանից, Եգիպտոսից, Իրաքից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բալկանյան երկրներից, հեռավոր Ամերիկայից Գալիս էին հայրենադարձները՝ լի կարոտով ու խանդավառությամբ։ Գալիս էին երգելով. «Սովետական ազա՜տ աշխարհ Հայաստան »։ Գալիս էին նրանք, իրենց հայրենի քույր–եղբայրների հետ ձեռք–ձեռքի տված, Երկրորդ աշխարհամարտից Հայրենիքի ստացած վերքերին սպեղանի դնելու։ Այդ ազնիվ ու վեհ նպատակի համար բանվորները բերում էին իրենց բազկի ուժը, արհեստավորները բերում էին իրենց ձեռքի շնորհքը, մտավորականներն՝ իրենց գիտելիքները, հարուստներն՝ իրենց ունեցվածքն ու գործարանները, ծնողները՝ իրենց զավակներին. Հայաստան երթալու եմ, Մշտական մնալու եմ, Ես ի՞նչ ընեմ օտար աշխարհ. Ահա կերթամ Հայաստան [III.5.13(569).]։ Գալիս էին հայրենադարձների խուռներամ քարավանները՝ ոգեշնչված Խորհրդային Միության հաղթանակով — մանավանդ նրա 1945 թ. նոյեմբերի 1–ին Թուրքիային առաջադրած հայկական ու վրացական հողերի պաշտոնական պահանջով ։ Ու մեծ հույսերի հետ բերնից բերան հյուսվում էր նա— ժողովրդական երգը. Հայաստան երթալ կուզեմ, Եր—ան տեսնալ կուզեմ, Մասիս սարի կատարին Դրոշակ պարզել կուզեմ [III.5.14(570).]։ Եվ կամ՝ Կուզե՛նք զայն, կուզե՛նք զայն. Մերն է Կարսն ու Արդահան Կարս–Արդահանը մեզի Պիտի շուտով դարձվի, Որ այդ հողերն ամայի Փոխակերպենք դրախտի [III.5.19(575).]։ Սակայն թուրքական դիվանագետները, մոռացության մատնելով մոտիկ անցյալում կատարված հայտնի պատմական իրադարձությունները, պատասխանում են. «Ոչ ոքի պարտք ունինք թուրք հողերեն — իրավունքներեն»։ Եվ թեպետ անտուն ու անհայրենիք մնացած ար—մտահայ հայրենադարձները, վերաբնակվելով Եր—անի շրջակայքում, սկսում են հիմնադրել իրենց պատմական հայրենիքի հիշատակները խորհրդանշող ավաններ ու թաղամասեր, սակայն երբեմնի ավերակված տան, հանգած օջախի մրմուռը շարունակում է մխալ նրանց հիշողության մեջ ու կորցրած Երկրի երազանքը հոգու կանչ դարձած՝ ավանդվում սերնդից սերունդ. Երբ որ բացվին դռներն հույսի, Եվ մենք Երկիր դառնանք կրկին, Չքնաղ երկիր մեր Հայրենյաց, Որ բռնությամբ առին մեզնից։ Ցանկամ տեսնել իմ Կիլիկիան. Օդը՝ մաքուր, ջուրը՝ զուլալ, Ցանկամ տեսնել իմ Կիլիկիան. Վանքեր, բերդեր հոնտեղ շա՜տ կան։ Երբ որ լուծվի Հայոց Հարցը, Եվ մեզ տրվի նախնյաց հողը, Մենք կվարենք մեր արտերը. Կշենացնենք մեր գյուղերը։ Ցանկամ տեսնել Սասուն ու Վան, Զեյթուն, Հաճըն — Մուսա Դաղ, Տարսոն, Մարաշ, Սիս ու Այնթապ, Կծաղկացնենք մենք անպայման [III.5.6(562).]։ Մեծ եղեռնից վերապրողների հաղորդած բանահյուսական նյութերի մեջ արծարծվել է նա— ժողովրդական հստակ մտածելակերպն արդի միջազգային քաղաքական հարաբերությունների — Արցախյան հիմնահարցի վերաբերյալ. Ղարաբաղը մեր փոքրիկ Մասն է Հայոց աշխարհի, Ինչու՞ թողնենք օտարին, Երբ հայերն են հոն բնիկ [III.5.20(576).]։ Եվ ժողովրդական երգը հնչում է որպես միասնական պայքարի համազգային պատգամ. Մեր հայ եղբայրնե՜ր, մենք շա՜տ լռեցինք, Բավական է մեզ ասչափ համբերենք. Մեր Ղարաբաղը մեզնից խլեցին, Հիմա ուժ ունենք՝ ետ առնենք նորից [III.5.21(577).]։ Արցախահայության պատմական այդ մեծ խիզախումը —ս դարձել է այսօրվա ար—մտահայերի ստեղծագործական ներշնչանքի աղբյուր, քանզի այն մարմնավորում է նա— իրենց Հայրենի Երկրի ազատագրման նվիրական երազը
1) Ականատես–վկա վերապրողների պատմած հուշերի — նրանց հաղորդած պատմական երգերի հատվածները մեջբերված են սույն ժողովածուից, կրում են բաժնի, ենթաբաժնի — նյութի հերթական ու շարունակական համարակալումները։ Մեր գրառած թուրքալեզու բնագրերում հնարավոր է հանդիպել շեղումներ թուրքերենի քերականական — հնչյունային կանոններից (k=ք > ղ,խ) — կամ՝ հայերեն բառեր ու ձ—ույթներ։ Բանասացների հաղորդած տեղեկություններն անխաթար պահպանելու նպատակով հավատարիմ ենք մնացել նրանց բանավոր խոսքին: Թուրքալեզու բնագրերը ներկայացրել ենք մեր կատարած զուգահեռ թարգմանությամբ՝ նույնանիշ համարակալմամբ (Վ. Ս.)։ Այսուհետ— մեր ծանոթագրությունները կլինեն փակագծերի մեջ կամ տողատակում՝ առանց հղումների, իսկ բանասացների հաղորդած տեղեկությունները՝ Ծ. Բ. - Ծանոթություն բանասացի: 2) Մ. Ճիզմէճեան, Պատմութիւն ամերիկահայ քաղաքական կուսակցութեանց 1890–1925, Ֆրէզնո, 1930, էջ 174։ 3) Ա. Անտոնեան, Մեծ ոճիրը, Բոսթոն, 1921, էջ 232։ 4) Տէր Զոր, Փարիզ, 1955, էջ 258։ 5) Մ. Ներսիսյան, Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում (փաստաթղթերի — նյութերի ժողովածու), Եր—ան, 1991, էջ 564-565։ 6) Իշխան - Միքայելյան Նիկողայոս Պողոսի (1881–1915), հայ ազատագրական շարժման գործիչ։ Հակամարտության մեջ մտնելով թուրք իշխանավորների հետ՝ պաշտպանել է Վանի հայերի շահերը, զարկ է տվել կրթական գործին։ Սպանվել է Վանի ապրիլյան ինքնապաշտպանության նախօրյակին, կուսակալ æ—դեթի հրամանով։ 7) Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 6, Եր—ան, 1959, էջ 212-213։ 8) Գ. Գալուստեան, Մարաշ կամ Գերմանիկ — հերոս Զէյթուն, էջ 178։ 9) R. Pinon, La suppression des Armeniens Mռthode allemande - travail turc. Paris, 1916, p. 27.
- Մարաշում մի մեծ ժայռ կար, որի միջից ջուր էր հոսում, որին Դելիքլի թաշ (Ծակ քար) էին ասում։
- Իմա՝ Եփրատ։
10) Ա. Սահակեան, Դիւցազնական Ուրֆան — իր հայորդիները, Պէյրութ, 1955, էջ 818։ 11) Մ. Արզումանյան, Հայաստան. 1914-1917, Եր—ան, 1969, էջ 453։ 12) Հուշամատեան Մեծ եղեռնի, Պէյրութ, 1965, էջ 804։ 13) Ավելի մանրամասն տե՛ս æ. Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը — ար—մտահայությունը, Եր—ան, 1965։ 14) Մ. Քելեշեան, Սիս–Մատեան, Պէյրութ, 1949, էջ 592։ 15) Ա. Յ. Թերզեան, Հաճընի ութամսեայ դիւցազնամարտը, Պուենոս–Այրես, 1956, էջ 241։ 16) Արամ Ասպետ, Դրուագներ Հաճընոյ հերոսամարտէն, Պէյրութ, 1961, էջ 242։ 17) Գ. Լազեան, Հայաստան եւ Հայ դատը (վավերագրեր), Գահիրէ, 1946, էջ 372։