Diyarbekir Province

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

The province of Diyarbekir in Western Armenia had (among others) the following important Armenian towns, villages and cities with Armenian populations:

Needs translation to English[edit | edit source]

Դիարբեքիր Նահանգ, Диарбекир наhaнг, Diyarbekir Province), Ամեդ, Ամեդա, Ամեդի, Ամեդու, Ամիդ, Ամիդա, Ամիդացվոց նահանգ («քաղաք»), Ամիդի, Ամիդիա, Ամիդու, Ամիթ, Դիարպեքիր, Տիարբնքիր, Տիարպեքիր, Տիգրանակերտ — Նահանգ, գավառ, գավառակ (կազա), կուսակալություն (փաշայություն) Արմ Հայաստանում: Փռված էր Արմ Տիգրիսի վերին հոսանքի ավազանում և շրջակա տարածքներում: Կազմված էր պատմական մեծ Հայքի Չորրորդ Հայքից և Աղձնիքի արմ գավ-ներից: 17—18-րդ դդ այն հետագա շրջ-ի համանուն նահ–ի տարածքից բացի իր մեջ էր ընդգրկում նաև Խարբերդի նահ-ը (տ) և Բիթլիսի նահ-ի, որոշ մասը: 17-րդ դ մասնատված էր 20 գավ-ի՝ Ամիդ, Խարբերդ, Արզնի, Չմշկածագ, Սղերդ, Նփրկերտ ևն: Հիմնականում համապատասխանում է հնագույն Բիտ-Զամանի երկրին (տ): Դ-ի տարածքում սովորական վարչատարածքային միավորներից բացի գոյություն ունեին նաև քրդական հյուքյումեթություններ: Հետագայում, քրդական ինքնավարությունները վերացնելուց հետո (19-րդ դ երկրորդ կես), Դ նահ–ի տարածքից կազմվեցին նաև Հեքյարի, Խարբերդի ու Բիթլիսի նահները: Կենտրոնը՝ Դիարբեքիր ք: 20-րդ դ սկզբներին Դ նահ–ը ուներ 37500 քառ կմ տարածք

Բնակչությունը նոր ժամանակներում բազմազգ էր: 1882 թ տվյալներով նահ–ի հայ բնակչությունը հասնում էր 150 հազ մարդու: 1914 թ վերջերին նրա ամբողջ բնակչության թիվը հասնում էր 296000 մարդու, որից հայ՝ 105 հազար (1895 թ ջարդերի ժամանակ սպանվեցին հազարավոր հա յեր և շատերն էլ արտագաղթեցին), քուրդ 55000, հույն ու ասորի՝ 60000, այլք՝ 31000: 1915 թ մեծ եղեռնի ժամանակ թուրքական կառավարությունը Դ նահ-ից տեղահանեց և բնաջնջեց շուրջ 100 հազար հայ: 1975-ին Դ նահ–ում ապրում էր մոտ 4000 թրքախոս հայ բնակիչ: Մինչև ընդհուպ 19-րդ դ Դ նահ–ի բնակչությունը զանգվածորեն զբաղվում էր քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ, իսկ դրանից հետո սկսեցին կարևոր դեր խաղալ նաև գյուղատնտեսության մյուս ճյուղերը՝ դաշտավարություն, այգեգործություն, տեխնիկական կուլտուրաների մշակություն ևն: Մշակում էին ցորեն, բամբակ, ծխախոտ, խաղող, մրգատու ծառեր: Հայտնի էր հատկապես սեխով: Նահ–ը ունի աղահանքեր, նավթի պաշարներ, գունավոր մետաղների հայտնի հանքավայրեր: 19-րդ դ երկրորդ կեսից աստիճանաբար արմատավորվում է արդյունաբերությունը. գլխավորապես տեքստիլը, որի ձեռնարկությունները տնայնագործականից քիչ են տարբերվում: Նահ–ում բավական զարգացած են գորգագործությունը, կավագործությունը, պղնձագործությունը: Առևտուր է կատարում հիմնականում գյուղատնտեսական արտադրանքներով` բամբակ, ծխախոտ, ցորեն, սեխ, մրգեր, անասուններ ևն: