Սալվարդ
Սալվարդ, (Салвард, Salvard), Ալելու, Ալելուա, Ալիլոու, Ալիլու, Այրլու, Ալիլու -Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ). նախկին Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 11 կմ հր-արմ, Զայ գետի հովտում։ Ս է վերանվանվել 03.01.1935 թ։ Գ շրջապատված է փարթամ բուսականաթյուն ունեցող լ-ներով, ունի առողջարար կլիմա և խմելու սառնորակ ջուր, որը բերվում է ջրմուղով 4–5 կմ հեռավորությունից։ Ձմեռը խիստ է. առատ ձյունածածկույթով։ Առանձնատների մեծ մասը նորաշեն է, քարակերտ ու հարմարա վետ։ Կից կան բանջարանոցներ ու պար տեզներ։ 1831 թ ուներ 244, 1873-ին՝ 479, 1897-ին՝ 714, 1926-ին՝ 967, 1931-ին՝ 1106, 1939-ին՝ 1064, 1959-ին՝ 541, 1970-ին՝ 508, 1979-ին՝ 420. 1989-ին՝ 352 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյի գավ-ի Մահլազան և Ուգաճչի գ-երից 1828-29 թթ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անաս նապահությամբ։ Ունի 8-ամյա ղպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մսուր-մանկապարտեգ, բուժկայան։ Եկեղեցին կոչվում է ս Գևորգ։ Գ-ի մոտակայքում նշմարվում են տների ու գերեզմանների հետքեր։