Նախիջևան` Գլուխ չորրորդ
<-Նախիջևան
Դպրոցներ, գրչօջախներ
Դպրությունը, կրթության գործը, գիրը և գրչության արվեստը հայ ժողովողին ուղեկցել և ուղեկցամ է խորը հնադարից։ Հայ պատմիչի ու մտավորականի, գրչի գրչագրված մատյաններում տող առ տող, էջ առ էջ ամբարվել և սերունդներին է ավանդվել հայ ժողովրդի պատմությունն ու արվեստը, նրա լեզվի ու մտքի մշակույթը, պատմական ողջ անցյալը։ Եվ հայ ժողովրդի մեջ արմատավորված մեծ ու ջերմագին հարգանքը դեպի ուսումն ու գիրքը գալիս է դարերի խորքից։ Աոավել ևս այն հատուկ է գիրք ստեղծողների՝ անձանձիր գծողների ու ծաղկողների, կազմողների, մագաղաթ ու թուղթ կոկողների, գրիչների ու պատվիրատուների նկատմամբ, որոնց վրա էլ, դեռևս V դարից սկսած մինչև XIX դարի սկիզբները, ծանրացել էր հայ գրքի ստեղծելու դժվարին, բայց և այնպես շնորհաշատ աշխատանքի ողջ ծանրությունը։
Հայ ժողովրդի դպրության, գրչարվեստի և մանկավարժության պատմության մեջ նշանակալից դեր են խաղացել նաև Նախիջևանի միջնադարյան՝ հատկաաես XIV—XVIII դարերի դպրոցներն ու գրչակենտրոնները, որոնք իրենց համեստ լուման են ներդրել հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման ասպարեզում։ Նախիջևանի գավառներում կրթական գործի ու գրչության արվեստի լայն ընդգրկումը ցույց է տալիս ձեռագրերի ընդօրինակման այն լայն ցանցը, որ գոյություն է ունեցել այդտեղ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդտեղ կրոնական բնույթի գրքերից (Ավետարան, Հայսմավուրք, Սաղմոս) բացի, գերակշռող մաս են կազմում Մ. Խորենացու, Եղիշեի, Մ. Գոշի, Նարեկացու, Թ. Արծրունու, Հ. Որոտնեցու, Գր. Տաթևացու և այլոց պատմությունների ու աշխատությունների ընդօրինակած ձեռագրերը, որոնք ոչ թե սոսկ բնագրերի ընդօրինակություններ են, այլև գեղեցիկ վայելչագրեր են, լեզվաքերականական կայուն գիտելիքների տեր գրիչների աշխատանքներ, որոնք ունեն բազմաթիվ և բազմաբնույթ մեծարվեստ մանրանկարներ և այլ զարդանկարներ։
Պատմական անցյալի դառը ճակատագրից չեն խուսափել նաև Նախիջևանի դպրոցներն ու գրչակենտրոնները, որոնք բազմիցս հրկիզվել ու թալանվել են։ Այդ իսկ պատճառով մի շարք ձեռագիր գրքերի գրադարանների, գրչատների ու դպրոցների մասին միայն սակավ տեղեկություններ են պահպանվել։ Շատ անգամներ էլ թշնամիները ձեոագիր գրքերը «գերի» են տարել, հազվագյուտ դեպքերում ետ են վերադարձրել միայն մեծ փրկագներ ստանալուց հետո։ Այդ մասին կսկիծով է գրել Երնջակ բերդում 1358 թ. գրված կիսաեղծ մի ձեոագրի գրիչը. «Եկ անօրեն Սաթլմիշն ի բերդ Երնջակայ, և շատ եկեղեցիք տապալեաց... և զգիրքս գերի են բերել ի բերդ... բազում աշխատա նօք ու ընչիւք թափեցի զգիրքս»։
Այնուամենայնիվ, փոթորկահույզ դարերի հրո ճարակից և բնության արհավիրքներից փրկվել և մեզ են հասել Նախիջևանի միջնադարյան դարոցների ու գրչսւկենտրոնների ձեռագրերի մի մասը, որը և թույլ է տալիս անհրաժեշտ եզրահանգումներ կատարել։ Հայ, բանասիրոլթյանը հայտնի է Նախիջևանի դպրոցներում ու գրչատներում գրչագրված ավելի քան 300 ձեռագիր, որի մի ստվար հատվածը՝ մոտ 140 ձեոագիր, պահպանվում են Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում։ Պահպանված ձեոագրերի ուսումնտսիրությունը ցույց է տալիս, որ Նախիջևանի միջնադարյան դարոցներում ու գրչօջախներում բարձր կազմակերպվածության է հասել գրչարվեստի ուսուցումը, մեծ խնամք ու հոգատարություն է ցուցաբերվել ձեոագրե¬րի մանրանկարման և կազմելու արվեստներին։ Այդտեղ գրչագրված մագաղաթե և թղթե ձեռագրերի բազում էջերում իրենց ծաղկազար֊ դերն ու մանրանկարներն են երկնել նաև մի շարք ծաղկողներ, նկարիչներ ու մանրանկարիչներ, որոնց ինքնատիպ և բարձրարվեստ աշախատանքների մի մասն է հասել մեզ։ Նախիջևանի գավառների գրչօջախների մանրանկարիչներից ու ծաղկողներից հայ մանրանկարչության պատմությանը հայտնի են ավելի քան երկու տասնյակ անուններ, որոնց մանրանկարչական արվեստը սերտորեն խարսխված է հայ մանրանկարչական արվեստի ավանդների հետ։
Նախիջևանի գրչօջախների մանրանկարման ու ծաղկազարդման արվեստը, ինչպես նաև պահպանված որմնանկարների ու քանդակների ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնելու Ագուլիսի, Հին Ջուղայի, Աստապատի, Շոռոթի նկարչական դպրոցները։Այդ դպրոցներում հատուկ ուշադրության է արժանացել նաև կազ մարարական արվեստը։ Մեզ հասած ձեռագրերի կազմերի մեծ մասը պատրաստված են հայ գրչության կազմարարական արվեստի ավանդական՝ ձուլման, ճնշման, դրվագման, կոստդապատման, փորագրման, սևադապատման, արծնապատման և այլ եղանակներով, որոնց զարդարվեստում առատորեն օգտագործված են բուսական, երկրաչա¬փական և այլ բազմազան զարդեր, հոգևոր պատկերումներ։ Կազմա¬րարական արվեստի ուշադրության արժանի նմուշներ են, օրինակ, Երևանի Մատենադարանում պահպանվող Աստապատում գրչագրված և կազմված N382 (XIII դ.), N8567 (XVII դ.) Ավետարանների, Ագուլիսի N6846 (XV դ.), Ապրակունիսի N159 (XIV դ.), Բիստի N6531 (XV դ.), Շոռոթի, NN 5362, 7234, 9370, 10386 (XVII դ.), Նորաշենի N 8253 (XVII դ.) Ավետարանների և այլ ձեռագրերի կազմերը։
Նախիջևանի գավառների տարածքում XII—XVII դարերում գործած դպրոցների մի զգալի մասը, ինչպես օրինակ Աստապատի, Ապրակունիսի, Ագուլիսի, Քռնայի, Ատարանների, Օծոփի, Կուքիի և այլ դպրոցները միջնադարյան Հայաստանի վարդապետարանների տիպի բարձրագույն կարգի կենտրոններ են եղել։ Այս դպրոցների շուրջը համախմբված և այն ավարտած վարդապետների ու րաբունների ջանքերով զգալի աոաջխաղացում է ապրել միջնադարյան Հայաստանի թե ուսումնական գործն ու փիլիսոփայությունը և թե հայ գրքի գրչագրման ու մանրանկարման, հայ ժողովրդի սւզատատենչ ու արվեստասեր ոգին վառ պահելու գործը։ Այս վեհ գաղափարների շարունակողներն ու տարածողները հետագայում հանդիսացան Նախիջևանի բնակավայրերում XIX դ. բացված դպրոցները, որոնց թիվը հասնում է 100-ի։ XIX դ. կեսերից բացված այդ դպրոցները, որոնց մեծ մասը եկեղեցական-ծխական մասսայական երեքամյա և հնգամյա դասընթացներով միադասյա և երկդասյա օջախներ էին, չնայած որ գործել են եկեղեցիներին կից, հիմնականում ունեին աշխարհիկ բնույթ և մեծ նպաստ են բերել Նախիջևանի գավառների կրթական գործի ապահովմանը։ Այդ դպրոցների մի զգալի մասը բացվել և պահպանվել է ժողովրդի միջոցներով, որն էլ ինքնին խոսում է ժողովրդի կրթասիրոլթյան ու բարեգործության մասին։ XIX դ. գործած դպրոցներից Ագուլիսի, Նախիջևանի, Թմբուլի Ցղնայի և այլ դպրոցները ժամանակին ունեցել են աչքի ընկնող առաջադիմություն և համբավ։ Ինչպես Հայաստանի մյուս, այնպես էլ Նախիջևանի գավառների XIX դ. դպրոցները ցարիզմի կողմից մի քանի անգամ (1885—86 թթ., 1895—1905 թթ.) փակվել և վերաբացվել են, մի շարք դժվարություններ են հարուցվել փակված դպրոցները վերաբա֊ ցելու և նորերը հիմնելու համար։ Այնուամենայնիվ Նախիջևանի գավառներում դեռևս V դ. սկսած մինչև 1917 թ. և ապա դրանից հետո մինչև 1988 թ.՝ մինչև հայրենի երկրի վերջին գյուղերից հայերի բռնի տեղահանումը, գործել է հայ դպրոցն ու գիրը։
Հայ դպրոցի պատմոլթյանը հայտնի է Նախիջևանի 100-ից ավելի դպրոցներ և երեք տսանյակի հասնող գրչակենտրոններ։ Ստորև փրկված ձեռագրերի, գրչօջախների ու դպրոցների մշակութային, հուշարձանների վիմագիր արձանագրությունների և պատմական աղբյուրների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ, համառոտ շարադրանքով ներկայացվում են Նախիջևանի XIV—XIX դարերի դպրոցներն ու նշանավոր գրչակենտրոնները։
ԱԳՈԻԼԻՍԻ միջնադարյան դպրոցը և գրչօջախը—Ագուլիսի գրչակենտրոններց աոավելապես հայտնի են ս. Քրիստափոր եկեղեցու և ս. Թովմա վանքի գրչատներն ու դարոցները։ Ս. Թովմա վանքի դպրոցի մասին ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Սակայն կարելի է եզրակացնել, որ այն գործել է XII դարի կեսերից։ Ս. Թովմա վանքի գրչատան հատրուստ ձեռագրերից մեզ միայն չնչին մաս է հասել։ Այդ փրկված մասունքներն էլ պատկանում են XIV–XVIII դարերին, որոնք գրչարվեստի, մանրանկարչության, կազմարարական արվեստր աչքի ընկնող նմուշներ են։ Պահպ|անված ձեռագրերի ոաումնասիրությունը ապացուցում է, որ այդ վանքին կից գործած դպրատանը, գրչատանը, աշխատել են տասնյակ գրիչներ, ծաղկողներ, կազմողներ, գրչարվեստի մեկնիչներ, մատենագիրներ։ Գրչարվեստի գհղեցիկ նմուշ է 1875 թվականին այդտեղ Վարդան գրչի կողմից ընդօրինակած Գր. Նարեկացու «Մատյան ողբրերգության» ստեղծագործությունը։ Մեկ այլ մատյան «գծագրեցավ պատմագիրս այս... ի թուիս ՊՁԱ (1482), ձեռամբ մեղսաներկ և անարհեստ գրչի Թումայի՝ սիրող գրոցս.,.»։ XV դարում ս. Թովմայի գրչատանը մի շարք գրքեր են բազմացրել նաև Մաթեոս գրիչը, Բարսեղ շնորհա¬լի գրագիրը և այլք։
Ագուլիսի գրչատներում XV1–XVIII դարերում գրչագրված ձեռագրերի մի փոքր հատվածը՝ թվով 15–ը, պահպանվում Լ Երևանի Մսւշտոցյան Մատենադարանում (NN 705, 497, 6819, 1157, 1836 ե այլն), որոնք գրչագրված են կատարելությամբ, զարդարվսւծ են կիսախորաններով, լուսանցազարդերով և մանրանկարներով։ Այդ դարերում մի շարք ձեռագրեր են ընդօրինակել և մանրանկարել Հովսեփ աբեղան, Սահակ, Սարգիս գրիչները, Գրիգոր աբեղան, Եփրեմ գրիչը, Ազարիա կազմողը, ԳրԻգոր, Պողոս, Ստեփանոս Ցղնեցիները և այլք։ Ագուլիսի ս. Թովմա վանքի դպրոցն ու գրչատունը առանձնապես աչքի են ընկնում XVII դարում, ուր ուսանում էին 200—250 սաներ։ Այն միաժամանակ ուշ միջնադարյսն Հայաստանի մշակութային կյանքի նշանավոր կենտրոններից մեկն էր, որի զարգացած ուսուցիչները, ծաղկողներն ու գրիչ¬ները այդ դարամ ավելի բեղմնավոր աշխատանքներ են կատարել։Սակայն Ագուլիսի գրչակենտրոնները հաճախակի ավերվել և թալանվել են բարբարոս զավթիչների կողմից։ Այդ մասին կսկիծով է նկարագրել 1477 թ. գրչագրված և 1663 թ. Ագուլիսի ս. Թովմա վանքում նորոգված-կազմված մի ճաշոցի Գիչը. «թվին ՌՄԼԸ (1789) Մուստաֆայ խանն եկաւ յԱգուլիս, և Թօմայ առաքելոյ վանքն թալանեց, եկեղեցուն անօթքն գերի անկան, թէ անօթեղէն, թէ արծա¬թեղէն, թէ գիրք... այս Ճաշոց գիրքս գերի անկաւ, անօրինաց ձեռքն, եկաւ Դցմասըն՝ որ կոչի Ղարաբաղ, ես Միզկիթցի Գասպարի որդի տիրացու Պետրոս առի ԵՌԶ շահու»։
XVII դարում Ագուլիսի դպրոցում դասախոսել է նաև Հովհաննես վարդապետը, շոռոթեցի բանաստեղծ, նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Վերջինս տասնյակ ձեռագրեր է ընդօրինակել և մանրանկարել Ագուլիսի, ինչպես նաև հայրենի Շոռոթի վանքերի գրչատներում։ Ըստ կենսագիր–բանասերների, Ագուլիսի ս. Թովմայի դպրոցը ավարտելուց հետո Ն. Հովնաթանը մնամ է Ագուլիսի դպրոցում որպես ուսուցիչ և դպիր։ Նա իր ծաղկած մատյաններում իրեն անվանել է «զգրիչ Յովնաթան», «Ցովնաթան դպիր»։ Նրա գրչագրած ձեռագրերում, տասնյակ բարձրարվեստ պատկերագրությունների թվում կան նաև բնանկարներ, ծաղկազարդեր, որոնք խոսում են Ն. Հովնաթանի բնատուր նկարչական ձիրքի մասին։ Գրչարվեստի աչքի ընկնող օրինակ է 1682 թ. Ագուլիսի գրչատանը ծաղկած նրա ձեռագրերից մեկը՝ Երևանի Մատենադարանի N 8628 ձեռագիրը, որի կտորե պահպանակի նկարազարդումները ևս պատկանում են Ն. Հովնաթանին։
Ագուլիսի XVI—XVIII դարերի գրիչներից ու ծաղկողներից հայտնի են նաև Հուվհաննես երեցը, Մխիթար, Մեսրոպ գրիչները, Ղազար ծաղկող քահանան, Միքայել, Ղուկաս վարդապետները և ուրիշներ։ XVII դարի սկզբներից սկսած ս. Թովմայի դպրոցից բացի Ագուլիսում գործել են նաև մի շարք այլ դպրոցներ, որոնց թվում պատմության մեջ հայտնի է Անդրեաս քահանայի դպրոցը, իսկ XIX դարի կեսերից և ապա 1867 թվականից այդտեղ գործել են նաև տղաների ե աղջիկների վարժարաններ, որոնք բացվել են գրող և մանկավարժ Պ. Պռոշյանի ջանքերով։ Ագուլիսում գործել է նաև առևտրական դպրոց և այլն, ուր դասախոսել են հայ գրականությսւն տաղանդավոր ներկայացուցիչներ Պ. Պռոշյանը և Րաֆֆին։ XIX դարի կեսերին, երբ մի շարք ուրիշ քաղաքներում չկային ընթերցասրահներ, Ագուլիսի ընթերցասրահ-գրադարանում կարելի էր ընթերցել բոլոր հայ և մի քանի ռուս պարբերականներ։ Վերջինս բացել էր ագուլեցի մեծահարուստ Մկրտիչ Տեր-Մկրտչյանի որդի Գրիգոր Տեր–Մկրտչյանը, 1860-ական թվականներին։
Ագուլիսի գրչատներում և դպրոցներում բազմացված ձեռագրերի ուսումնասիրությունը (1898 թ. ս. Թովմա վանքում կար մոտ 90 ձեռագիր) թույլ է տալիս եզրակացնելու, որ Ագուլիսի ս. Թովմա վանքի դպրոցի գիտական մակարդակը համապատասխանել է միջնադարյան Հայաստանի վարդապետարանների բնույթին, ուր ակնառու կազմակերպվածության է հասել փիլիսոփայության, մաթեմատիկայի, հռետորական արվեստի, գրչարվեստի, քերականության, աստվածաբանության, նկարչության և այլ առարկաների դասավանդումը։ Ըստ ձեռագրական տվյալների Ագուլիսի ս. Թովմայի դպրոցը XIV դարի երկրորդ կեսերին ղեկավարել են նշանավոր մտածողներ՝ «Յովհաննէս փիլիսոփայն», XV դարի կեսերին՝ «րաբունապետ և հոգևոր հայր և վարժապետ Յակոբը», XVI դարի սկզբներին՝ «Բարսեղ դասագլուխն» և այլ աչքի ընկնող րաբունիներ։
ԱԳՈԻԼԻՍԻ (ՎԵՐԻՆ) առետրական ուսումնարան — բացվել է 1851 թ. և գործել մինչե 1887 թ.։ 1867—1887 թթ. կոչվել է ծխական-առևտրական ուսումնարան։ Անվանվել է նաև Ագուլիսի վաճառականական վարժարան։ Միջին հաշվով ամեն տարի այս ուսումնարանը ավարտել է 65—70 տղաներ։ Հայերենից բացի ուսուցումը տարվել է նաև ոուսերեն լեզ– վով։ 1855 թվից եղել է երկդասյա:
ԱԳՈՒԼԻՍԻ (ՎԵՐԻՆ) ծխական հոգեվորական դպրոց–բացվել է 1887 թ. Ագուլիսի ծխական-առևտրական ուսումնա¬րանի բազայի վրա։ Ընդմիջումներով գործել է մինչե 1900-ական թվականները։
ԱԳՈԻԼԻՍԻ (ՎԵՐԻՆ) հայոց հոգևոր ուսումնարան — բացվել է 1867 թ.։ Գործել է մինչև 1913—14 թթ.։ Բացվել է գրող, մանկավարժ Պերճ Պռոոշյանի ջանքերով և ագուլիսցի մեծահարուստ Մկրտիչ Տեր–Մկրտչյանի հովանավորությամբ ու Ագուլիսի ժողովրդի աջակցաթյամբ։ Կոչվել է նաև Ագուլիսի տղաների դպրոց։ Դպրոցի կանոնադրությունը, որի նախնական նա¬խագիծը կազմել Էր Մկրտիչ Տեր-Մկրտչյանի որդին՝ Գրիգոր Տեր-Մկրտչյանը, վերամշակվել Է Պ. Պռոշյանի կողմից։ Այն բաղկացած է 72 կետերից և բացահայտում է դպրոցի հիմնման նպատակի, ուսուցման, ղեկավարման և բազմաթիվ այլ հարցեր։ Ըստ կանոնադրաթյան այն հիմնվել է երթևեկ աշակերտների ու հասարակության բոլոր դասականի երեխաների համար և կառավարվել է երեսփոխական ժողովի, հոգեբարձության, տեսուչի ու վարժապետական խորհրդի կողմից։ Ուսումնարանի հոգաբարձուներն էին՝ Մկրտիչ Տեր-Մկրտչյանը, Հայրապետ Արասխանյանը, Բաղդասար Փանյանը, Հովհաննես Կոստանդինյանը։ 1867—68 թթ. տեսուչն Էր Պ. Պռոշյանը։ Հիմնադրվելիս ունեցել է նախակրթական և 1—3 դասա¬րաններ, իսկ հետագայում (1900—1906 թթ.) նաև 4-րդ և 5-րդ դասարանները։ Ուսուցումը թոշակառու և ձրիավարժ հի֊ մունքներ է ունեցել, ուր ամեն տարի ուսանել են 65—100 տղաներ։ Ուսուցանվել է հայոց լեզու, հայոց պատմություն (Հայաստանի աշխարհագրությամբ), ռուսաց, ֆրանսերեն լեզուներ, սրբազան պատմություն, քրիստոնեական վարդապետություն, թվաբանություն, երգեցողություն, ընդհանուր պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, գծագրություն, տոմարագիտություն, վայելչագրաթյուն, կենդա¬նաբանութլուն, հանքաբանություն, տնկաբանություն, երկրաչափություն, կարևոր տեղեկություններ վաճառականության մա¬սին և այլ առարկաներ։ Ունեցել է նաև «մի մանուկ ընթերցարան», որտեղ վաճառվում էին զանազան դասագրքեր ու ընթերցանության գրքեր։
Այս դպրոցում դասավանդել են Պ. Պ ռոշյանն ու Րաֆֆին, Արտաշես Հակոբյանն ու Ռուբեն Զալալյանցը, Սամվել Գյուլզադյանն ու Մայրիամ Գյուլզադյանը, Ռոստոմ Զորյանն ու Քրիստափոր Միքայելյանը, Մեսրոբ Փափազյանն ու Մ. Մսերյանցը, Ստեփան Մանդենյանցն ու Նիկողայոս Տեր-Ղևոնդյանը, Գարեգին Խա¬ժակն ու Խաչատուր Մալումյանը (Ակնունի), Ներսես Սիմոնյանցն ու Սարգիս Սարգսյան, Դավիթ Քալանթարյանն ու Մեսրոպ Մաքսուդյանը, Մարտիրոս Հախնազարյանը և այլք։ Ագուլիսի դպրոցը իր ժամանակին ունեց՜էլ է բարձր առաջադիմություն և մեծ համբավ, որի մասին մամուլում կան բազմաթիվ գովեստի խոսքեր ու կարծիքներ։
ԱԳՈՒԻԼԻՍԻ (ՎԵՐԻն) Հայկանուշյան օրիորդաց ուսումնարան — բացվել է 1867 թ. Պ. Պռոշյանի ջանքերով և Ագուլիսի ժողովրդի աջակցությամ։ Գործել է ս. Քրիստափոր եկեղեցու մոտ Ավետիք Տեր–Մկրտչյան Տերյանի աջակցությամբ կառուցված շենքում՝ մինչև 1913—14 թթ.։ Դպրոցի կանոնադրության համաձայն, որը բաղկացած է 36 կետերից, այստեղ ընդունվել են ձրիավարժ աշակերտուհիներ և համարվել են ուսումնարսւնի որդեգրվածեր։ Այն ղեկավարվել է հիմնականում տղաների ուսումնարանի ղեկավարության կողմից և նպատակ էր հետապնդում «պատրաստել կրթեալ կանայք, որոնք կարողանան վարժապետուհիներ դառնալ և վերջումը լուսավոր մայրեր լինել և դաստիարակել իրանց որդիքը քրիստո¬նեական կրօնի և բարոյականութեան կանոնների մեջ»։
Այս ուսմնարանում դասավանդվել են հայոց լեզու, հայոց պատմություն, Քրիստոնեական վարդապետություն, թվաբանություն, աշխարհագրություն, ձեռագործությունն, վայելչագրություն, նկարչություն, երգեցողություն, ոուսաց, ֆրանսերեն լեզուներ։ Ուսումնարանի հոգեբարձությունը կազմված էր 57 կանանցից, տեսուչն էր Եղիսաբեթ Տեր-Մկրտչյանը, նրա օգ¬նականը՝ Թագուհի Հախնազարյանը։ Ինչպես տղաների, այնպես էլ օրիորդաց դպրոցը ունեցել է մեծ աոաջադիմության, որի մասին գովեստով է արձանագրել ժամանակի հայ մամուլը։
ԱԳՈԻԼԻՍԻ (ՎԵՐԻՆ) Գրիգոր Հա րությունյանի մասնավոր դպրոց - բացվել է հավանաբար 1845—48 թթ.։ Գործել է մինչև 1851 թ. և ամեն տարի ունեցել է 20—25 աշակերտներ։
ԱԳՈՒԼԻՍԻ (ՍՏՈՐԻՆ ԿԱՄ ԴԱՇՏ) արական ծխական դպրոց—բացվել է 1857 թ. և որոշ ընդմիջումներով գործել մինչև 1917 թ.։ Մի քանի անգամ փակվել (1885—86 թթ., 1890—1905 թթ.) և նո րից վերաբացվել է։ 1895 թվից ունեցել է արական և իգական բաժանմունքներ, ուր ամեն տարի ուսանել է 80—90 աշակերտ։ 1908 թ. ունեցել է 5 բաժանմունք։ Ուսուցանվել է հայերեն և ոուսերեն լեզուներ, կրոնի պատմություն, թվաբանություն, վայելչագրություն, գծագրություն և այլ առարկաներ։ 1908 թ. տոնվել է դպրոցի հիմնադրման 50-ամյակը։
ԱԳՈԻԼԻՍԻ՝ (ՍՏՈՐԻՆ ԿԱՄ ԴԱՇՏ) դպրոց–բացվել է 1858 թ. և գործել մինչ 1868 թ.։ Դպրոցի բացելը կազմակերպել և ֆինանսավորումը կատարել Է Մկրտիչ Զարգարյանը։ Նրա հեւո այս դպրոցում ուսուցչություն է արել Պողոս Աղամալյանցը և ուրիշները։ Այս դպրոցում ամենտարի սովորել են 60—80 աշակերտներ։ Հետագայում այս դարոցը, որը հավանաբար նորից վերաբացվել է 1880-ական թվականներին, ընդմիջումներով գործել է մինչև 1908—1910 թթ.։
ԱԳՈԻԼԻՍԻ (ՍՏՈՐԻ՝Ն ԿԱՄ ԴԱՇՏ) ծխական դպրոց–բացել է Հայրապետ Քալանթարյանը, 1849 թ.։ Գործել է մինչև 1864 թ., ուր ամեն տարի ուսանել Է 20— 20 աշակերտ։
ԱԳՈԻ1ԻՍի (ՍՏՈՐԻՆ ԿԱՄ ԴԱՇՏ) Տղաների մասնավոր դպրոց — Իր տանը բացել է Հայրապետ Քալանթարյանը, 1848 թ.։ Գործել է հավանաբար մի քանի տարի։
ԱԳՈԻԼԻՍԻ (ՍՏՈՐԻն ԿԱՄ ԴԱՇՏ) Օրիորդաց դպրոց—բացվել է 1881 թ. և որոշ ընդմիջումներով գործել մինչև 1912 թ.։ Եղել է միադասյան դպրոց, ուր ամեն տարի ուսանել է 25—40 աշակերտուհիներ։ Փակվել է 1885 թ. և վերաբացվել 1886 թ.։ Երկրորդ անգամ փակվել Է 1886 թ. և բացվել 1905 թ.։
ԱՋԱԻ (ՎԵՐԻՆ) դպրոց–բացվել է 1884 թ.՝ 1 ոսուցչով և 9 աշակերտով։ Որոշ ընդմիջումներով (փակվել Է 1885— 92 թթ,, 1895—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Ամեն տարի ուսանել է 30—80 աշակերտ։
ԱԶՆԱԲԵՐԴԻ դպրոց–բացվել է 1870– ական թվականներին։ Միադասյա դպրոց է եղել և ընդմիջումներով գործել Է մինչև 1917 թ.։ Առաջին անգամ փակվել է1885 թ. և վերաբացվել 1886 թ.: 1896 թ. փակվելուց հետո նրա փոխարեն բացվել է պետական դպրոց, որը գործել է մինչև 1917 թ.։ Ամեն տարի ուսանել է 50—60 աշակերտ։
ԱԼԱԳՈԶ ՄԱՋՐԱՅԻ դպրոց – բացվել է մոտավորապես 1886 թ. և ընդմիջումներով գործել է մինչև 1915 թ.։ Միադասյա դպրոց է եղել։ Փակվել է 1896 թ. և վերաբացվել 1910 թ.։
ԱԼԱՀԻԻ (ԱՂԱՀԵՑիԿի) դպրոց – բացվել է 1893 թ., որը սակայն 1894–95 թթ. փակվել է՝ պատճառ ունենալով որ դպրոցը կենտրոնացվում է Այահիից 3—4 կմ հեռու գտնվող Բիստ գյուղում։ Դարոցի 1896—1916 թթ. մասին տեղեկությունները բացակայում են։ Այն որպես գործող դպրոց արդեն հայտնի Է 1917 թ., որը ունեցել է եոամյա դասընթաց և 50 աշակերտ։
ԱԼԱՔԼՈՒԻ դպրոց–բացվել է 1834 թ.։ Փակվել Է մի քանի անգամ՝ 1885—86 թթ., 1896—1603 թթ.։ Գործել Է մինչև 1910թ.։ Միադաս դպրոց է եդել և ունեցել 50—80 աշակերտ։
ԱՅԼՊԱՏԻ դպրոց–բացվել է 1880– ական թվականներին։ Եղել Է երկսեռ և եռամյա դասընթացով։ Գործել է գյուղի ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում գտնվող երկհարկ և հարմարավետ շենքում։ Միադաս դպրոց է եղել, որը 1909 թ. վեր Է ածվել պետական դպրոցի և գործել մինչև 1917 թ.։ Ամեն տարի ունեցել է 45—50 աշակերտ։
ԱՆԴՐԵՍ ԵՐԵՑԻ դպրոց (XVII դ.)- գործել է Ագուլիս քաղաքում, ս. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բակում։ Անդրեաս Երեցը կամ Անդրեաս քահանա Նախիջևանցին այդ դպրոցը բացել է Մովսես Տաթևացու աջակցությամբ, ուր սովորում Էին շուրջ 50—60 աշակերտներ։ Անդրեաս Երեցի 1677 թ. նահատակությունից հեւոո այն շարունակել է գործել հավանաբար մինչև 1690-ական թվականները։ Դպրոցր շենքի ավերակները եկեղեցու բակում տեսանելի Էին մինչև 1960-ական թվականները։
ԱՊԱՐԱՆՆԵՐԻ դպրոց և գրչօջախ — այս դպրոցը Երնջակ գավառում Քռնայից հետո կաթոլիկ միաբանության երկրորդ խոշոր կենտրոնն է եղել։ Քռնայից ընդամենը մի բանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս ավանի Ամենայն սրբոց վանքի շուրջը XIV–XVII դդ. համախմբվել են մի քանի տասնյակների հասնող հմուտ վարդապետներ ու րաբունիներ, գրիչներ ու թարգմանիչներ և ծավալել բավականին բուռն գործունեություն։ Պատմական աղբյուրների վկայությամբ Ապարանների դպրոցը բացվել է XIV դարի կեսերին և ամրապնդվել 1437 թ. իտալացի հոգևորական Թովմաս Վիդալիի ջանքերով։ Ինչպես Քոնայի, Ճահուկի ու Շահապոնքի դպրոցները, այնպես էլ այս դպրոցը քարոզում էր կաթոլիկական վարդապետություն։ XIV—XVII դդ. այս վարդապետարանական դպրոցը ղեկավարել Ա այդտեղ դասավանդել են այնպիսի նշանավոր րաբունիներ ու վարդապետներ, ինչպիսիք են Մխիթար Ապարանեցին ու Տերունական վարդապետը, Մովսես վարդապետն ու Հովհաննես Ապարանեցին, Կարապետ Վարդապետն ու Գրիգոր Ապարանեցին, Ֆրիտոն Ապարանեցին և այլք։
Ապարանների դպրոցում լատինեբենից թաբգմանվել և գրչագրվել են բազմաթիվ մեծ ու փոքր ձեռագրեր, որոնցից, ցավոք, քիչ մասն է փրկվել դարերի ավերումներից։ Այստեղ XIV—XVII դդ. գրչագրված ձեռագրերի մի մասը պահպանվում են Վենետիկի ու Երուսաղեմի և Երևանի Մատենադարաններում։ Երևանի Մաշտոցյան Մատենաղարանում պահպանվող 6 ձե ռագրերից մեկը՝ XIV դ. Աստվածաշունչը (N 854), գրչագրել է Գրիգոբ Ապարանեցին և այն կազմել Ըռսոակես գրա¬կազմը։ Այնուհետև մեկ այլ Ասւովածաշունչը (N 84) գրչագրել է Յոհան Ապարանեցին. «ի թվականիս Հայկազեանս տօմարիս ՊԽԹ (1400)...»։ Մեզ հասած XVII դ. ձեռագրերից երկուսը («Բարթուղիմեոս Մարաղացի, Մեկնութիւն վեցօրէից». «Մեկնութիւն ավետարանին Յովհաննու»), որոնք պահպանվում են Երևանի Մատենադարանում (NN 8997, 4635), գրչագրե( է Ստեփանոս գրիչը։ Մեկ այլ ձեռագիր՝ «Հարցմանց գիրքը», գրչագրվել է 1678 թ. «ի դուռն ամենասրբոց որ կոչի գիւղն Ապաբաններ»։
Դատելով մեզ հասած ձեռագրերից, հավաստիացած պետք է եզրակացնել, որ այստեղ մի շարք այլ առարկաների թվում կայուն հիմքերով է դասավանդվել նաև գրտչության ու մանրանկարման արվեստը, լեզուները և մեկնողական առարկաները։
ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ դպրոց ու գրչօջախ — Ապրակունյաց դպրոցը XIV դարի վերջերից սկսած միջնադարյան Հայաստանի մշակութային նշանավոր օջախներից էր։ Մինչև հանրահռչակ ս. Կարապետ վանքի ղպրոցը, այդտեղ հայտնի են եղել Ապրակունեաց երկու դպրոցներ ևս, որոնք գործել են Ապրակունիս գյուղի մոտ գտնվող ս. Գևորգ և Վերին կամ ս. Խաչի վանքերում, ուր դասախոսել և րաբունապետներ են եղել Եսայի Նչեցու (Գլաձորի համալսարան) սաներ Գրիգոր Ապրակունեցի վարդապետը և Սարգիս վարդապետ Ապրակունեցին։ Այս դպրոցները միջնադարյան վարդապետարանների տիպի օջախներ են եղել և կատարել մեծ աշխատանքներ։
Ապրակունեաց դպրոցների շարքում իր գործունեությամբ, դերով ու գիտական նշանակությամբ աչքի է ընկել ս. Կարապետ վանքի նշանավոր դպրոցը, նրան կից գործած գրչատունը, որը XIV—XVIII դարերում չի զիջել Երնջակ գավառի հոգևոր, մշակութային կենտրոնի իր դերն ու դեմքը։ Ուսումնասրրությունները ցույց են տալիս, որ միջնադարյան Հալաստանի աչքի ընկնող դեմքերի՝ Մ. Ղյրիմեցու, Հ. Որոտնեցու, Գր. Տաթևացու կողմից 1381 թ. կառուցվելով չքնաղատես ս. Կարապետ վանքը, Ապրակունիսի ս. Խաչ վանքի դպրոցը տեղափոխվել է այստեղ և լայն թափով ծավալվել ուսումնադաստիարակական, մշակույթային աշխատանքներ։ Ապրակունիսի ս. Կարապետ վանքի դպրոցի առաջին րաբունապետը Մ. Ղրիմեցին էր (1381 թ.), իսկ հետո 1382-ից Հովհ. Որոտնեցին, որից հետո 1388—1391 թթ.՝ Գր. Տաթևացին։ Հետագայում Ապրակունիսի դպրոցը ղեկավարել են այլ նշանավոր րաբունիներ ու վարդապետներ։ Ապրակունիսի դպրոցում է դասախոսել նաև միջնադարյան Հայաստանի նշանա¬վոր դեմքերից մեկը՝ Հ, Որոտնեցու և Գր. Տաթևացու աշակերտ Մատթեոս Ջուղայեցին, որը 1391 թ. Ապրակունիսում շարադրել և գրչագրել է իր անդբանիկ աշխատություննեբից մեկը՝ «Մեկնութիւն Ղուկասու աւետարանին»։ Ապրակունիսի գրչօ ջախի հարուստ արտադրանքից փրկված մի փոքրիկ հատվածը պահպանվում է Երևանի Մատենադարանով (N 95, 159, 2,519, 1294, 2805, 2175, 3478 և այլն), որոնց ուսումնասիրությանը ցույց է տալիս, որ այդտեղ ակնառու բարձրության վրա է գտնվել գրչարվեստը, մանրանկարչության արվեստը։ Այս վանքի դպրոցի ստեղծման օրերից նրա շուրջ համախմբվել են մի խումբ մասնագետ գրիչներ, ծաղկողներ, գծողներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Այդ տեսակետից ուշագրավ է 1886 թ. այդտեղ գրչագրված «ժողովածու բանից Գրիգոր Նարեկացւոյ, Գրիգոր Տղայի եւ այլոց» գրքի Հակոբ գրչի հիշատւակարանը, որտեղ նա նշելով գրքի վրա աշխատող խմբին, խնդրում է. «Այլ և յիշեսջիք զհոգևոր եղբարքս մեր զՀովհանէս՝ կազմող սուրբ գրոցս, և զԿարապետ՝ ծաղկող, որ ձրի ծաղկեաց, ես առավել զբարի շառաւեղքն յօրհնեալ արմատոյն զԿառապետ կրօնաւոր ի տիսս մանկութեան և զեղբայր սորին՝ զՄկրտիչ դպիր, որ են աշակերտք մեր, զի բազում աջխատութեամբ ջանացին ընդ մեզ, զի զամեն զթուղթս սուրբ գրոցս սոքա կոկեցին և տողեցին»։
XVII դարի կեսերին Ապրակունիսի դպրոցը ապրում է ծաղկման նոր շրջան, որը ղեկավրում էին Ղազար վարդապետը և Եսայի վարդապետը (Եսայի վարդապետ Մեղրեցին)։ Այդ մասին 1649 թ գրչագրված մի Ավետարանի հիշատակարանում ասվում է, որ այն ավարտվել է «մենաստանն սբ. Կարապետի... ի գաւառս Երնջակայ, յառաջնորդութեան Տր. Եսսյեայ քրտնաջան վարժապետի»։ XVII դարի երկրորդ կեսերին ս. Կարապետի դպրոցը ղեկավարել է նաև «Մեսրոպ վարդապետ րաբունապետը» և այլք։
Ապրակունիսի գրչօջախի գրիչներից ու ծաղկողներից հայտնի են նաև Աստվածատուր դպիրը, Մաթեոս կազմողը, Թաթեոս գրիչը Հովհաննես աբեղան և այլք։ վկայություններից և գրչագիր գրքերի ուսումնասիրությունից երնելով կարելի է պնդել, որ Ապրակունիսի ս. Կարապետ վանքի դպրոցում գոյություն է ունեցել գրչության ուսուցման հատուկ բաժին, որտեղ ուսուցվել է գիրք գրելու, ծաղկելու և մանրանկարելու, կազմելու արվեստը։
ԱՊՐԱԿՈԻՆԻՍԻ ծխական դպրոց — բացվել է 1860-ական թվականներին։ Ընդմիջումներով (փակվել է 1885—1889 թթ., 1895—1907 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Ամեն տարի ունեցել է 35—50 աշակերտ։ 1907—1917 թթ. այն դարձել է պետական դպրոց, որտեղ ամեն տարի սովորել են 50—80 աշակերտ։
ԱՊՐԱԿՈԻՆԻՍԻ վանքի դպրոց – բացվել է վանքին կից՝ 1870-ական թվականներին, վանքի վանահայր Արիստակես Սեդրակյանի վերակացությամբ։ Երկդասյա դպրոց է եղել և գործել է մոտավորապես մինչև 1900-ական թվականները։ Այստեղ ուսանել են շրջակա գյուղերից հավաքված տղաները։ Դասավանդվել է հայոց լեզու, ռուսերեն և պարսկերեն լեզուներ, կրոնի պատմություն, թվաբանություն,վայելչագրութուն, երգեցողություն և այլ առարկաներ։
ԱՍՏԱՊԱՏԻ դպրոցը և գրչօջախը — Հայ միջնադարյան դպրոցների ու գրչօջախների պատմության մեջ նշանավոր կենտրոն է նաև Աստապատը, որը նշանշանակալից դեր է խաղացել XIV–XVII դարերի Հայաստանի մշակութային կյանքում։ Աստապատում հայտնի գրչօջախ է եղել ս. Վարդան եկեղեցու դպրոցը, որր գործել է XIV դարում, ուր դասախոսական և կազմակերպչական լայն սւշխատանքներեն տարել Գևորգ ծերունին և ուխտի առաջնորդ Վարդանը։
XIV դարի վերջերին՝ 1379 թ. Աստապատում, ս. Ստեփանոս կամ Կարմիր վանքում Մ. Ղրիմեցու և Հ. Որոտնեցու ջանքերով բացվում է բարձրագույն տիպի ուսումնական մի նոր դպրոց՝ միջնադարյան վարդապետարանների բնույթի։ Այս նոր դպրոցը հիմնելուց հետո Ապրակունյաց դպրոցից նշանավոր րաբունապետ Սարգիս Վարդապետը տեղափոխվամ է Աստապատի դպրոց, որի ղեկավարության տարիներին բարձր զարգացում են ապրում ս. Վարդան և Կարմիր վանքի դպրոցները, որոնցում մի շարք աոարկաների թվում դասավանդվում էին նաև նկարչություն, գրչարվեստ, բնական գիտությռւններ և այլ առարկաներ։
Աստապատի, ինչպես նաև Ապրակունյաց դպրոցները և շրջակայքի մի շարք այլ օջախները Մ. Ղրիմեցու, Հ. Որոտնեցու, Սարգիս վարդապետի, Գր. Տաթևացու և նրանց աշակերտների կազմակերպչական աշխատանքների շնորհիվ XIV —XV դարերում վեր են ածվում լուսավորության և մշակութային կյանքի աչքի ընկնող կենտրոնների։ Այստեղ կրթություն ստացած շատ աշակերտներ ցրվում են Հայաստանի զանազան կողմերը և իրենց ստացած գիտելիքները ի սպաս դնում հայ ժողովրդի գրի ու գրականության, պատմության պահպանման ու ամրապնդման գործին։ Աստապատի այս ուսումնագիտակսսն կենտրոնները միաժամանակ աչքի ընկնող գրչակենտրոններ էին, որտեղ ընդօրինակվել ու մանրանկարվել են մի շարք ձեռագրեր։ Աստապատի ս. Վարդան եկեղեցու գրչատանը ընդօրինակված ճաշոցի գրիչ Խաչատուր Երզնկացին հիշատակարանում գրել է. «Արդ, գրեցաւ... ձեռամբ Խաչատուր գրչի Երզնկացու, ի թվիս ԶԿԷ (1318)... ի գեղս Աստապատ, ընդ Հովհանէաւ սրբոյ զինաւորի և մեծ վկային Քրիստոսի Վարդանայ»։
Աստապատում է բնակվել նաև նշանավոր մանրանկարիչ Սիմեոնը, որը XIV դարում Աստապատի գրչատներում մանրանկարել և ծաղկել է մի շարք ձեռագ¬րեր։ Երևանի Մատենադարանում պահպանվում է նրա մանրանկարած Ավետարաններից մեկը՝ N 8722 ձեռագիրը, որը զարդարված է ինքնատիպ և նրբարվեստ մանրանկարներով ու լուսանցազարդերով։ Այդ Ավետարանը գրվել է Հակոբ գրչի կողմից 1304—1306 թթ. «...ի մայրաքաղաքիս, որ կոչի Նախիջաևան», իսկ նրա մանրւանկարչությունը և ծաղկումը կատարել է Սիմեոն նկարիչը. «...Եւ կատարեցաւ նաղաշութխն սորայ ի մեծ դաստա¬կերտն Աստապատ կոչեցեալ, առ ափն հեղաշարժ և ծիածայալ գետոյս Երասխայ»։ Ավետարանի մանրանկարներն ու ծաղկագրերն ունեն տոնական տրամադրություն, գրչարվեստն ու մանրանկարչությունը սերտորեն առնչվում են Վանի մանրանկարչական դպրոցի ավանդների ու կազմավորման հետ։
Աստապատի գրչատներում մի շարք ձեռագրեր են բազմացրել նաև Առաքել դպիրը (XIV IV), Սահակ գրիչը (XVI դ.), շոռոթեցի Աստգիս գծողը, Աբրահամ վարդապետ Աստապատեցին (XVIII դ. ) և ուրիշներ։
ԱՍՏԱՊԱՏԻ դպրոց – բացվել է 1870– ական թվականներին և որոշ ընդմիջումներով գործել է մինչև 1914 թ.։ Երկսեռ և միադասյա դպրոց է եղել, ուր ամեն ւոարի սովորել է 25—160 աշակերտ։ Առաջին անգամ - փակվել է 1885 թ. և վերաբացվել 1886 թ., երկրորդ անգամ՝ 1896 թ. և բացվել 1905 թ.։
ԱՐԱԶիԻՆԻ ծխական դպրոց – բացվել մոտավորապես 1886 թ և ընդմիջումներով (փակվել է 1896—1905 րթ.) գործել է մինչև 1910 թ.։ Միադաս դպրոց է եղել և ամեն տարի ունեցել է 25—60 աշակերտ։
ԱՐԻՆՋԻ ծխական դպրոց — բացվել է հավանաբար 1886 թ. և ընդմիջումներով (փակվել է 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Եղել է միադասյա և ամեն տարի ունեցել 80—50 աշակերտ։
ԲԱՅՆՈԻՂԻ դպրոց — Շարուր գավառի այս գյուղի դպրոցը բացվել է 1834 թ.։ Առաջին տարում ունեցել է 1 ուսուցիչ և 5 աշակերտ։ Այս դպրոցի հետագա տարիների մասին շատ կցկտուր տեղեկություններ են հայտնի։ Այն հավանաբար ընդմիջումներով գործել է մինչև 1860-ական թվականները։
ԲԵՐԴԻԿԻ գրչօջախի—այս գրչօջախը գործել է Երնջակ գավառի Բերդիկ (կամ Քարատակի գյուղ) գյուղի ս. Ստեփանոս եկեղեցում։ Բերդիկը XVII դ. հետո ավերվել և անմարդաբնակ է մնացել: Այստեղ գրչագրված ձեռագրերից մեզ է հասել 1497 թ. մի Ավետարան, որը պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 4154)։ Ձեռագրի գրիչ Սարգիս հիշատակարանում նշում է, որ այն գրչագրվել է, «ըստ նմին աւրինեակի սրբասեր և իմաստուն տանուտերի երեք անոն առաջնայն Մուրատ, և երկրորդն Քարամազ, երրորդն Զոմարտ՝ եղբարք էին միմեանց, միշտ և հանապազ բորբոքէին ի սեր սուրբ...
Ի թուականիս Հայոց ՋԽԲ (1497), բնդ հովանեաւ սուրբ Ստեփանոսիս, ի յերկիրս Էրընջակոյ, ի Քարատակ գեղս, որ Բերդիկ կոչի... Ընդ նոսին և ես՝ ոգնամեղս գրչաց Սարգսի...»։
ԲՂԵՎԻ (ԲԻԼԱՎԻ) ծխական դպրոց—բացվել է մոտավորապես 1886 թ. և ընդմիջումներով (փակվել է 1896—1905 թթ.) գործել մինչև 1910—12 թթ.։ Եղել է միադասյա և ամեն տարի ունեցել 3Օ—40 աշակերտ։
ԲԻՍՏԻ գրչօջախ—այստեղ միջնադարում դպրատների ու գրչօջախների կենտ֊ րոններ են եղել ս. Նշան կամ Կոպատափ անապատը և ս. Աստվածածին վանքը, որոնց արտադրանքից քիչ բան է փրկվել։ Ռիստի գրչօջախների ձեռագրերից հայ բանասիրությանը հայտնի են մեզ հասած նրա XIV—XVII դարերի ձեռագրերը, որոնցից երեքը պահպանվում են Մաշտոցյան Մատենադարանում (NN 6257, 7481)։ Այդ ձեռագրերի ուսումնւասիրությունը ևս թույլ է տալիս եզրակացնելու, որ այդտեղի գրչատներում բարձր պահանջկոտությամբ է ուսուցանվել հայ գրքի գրչագրման, ծաղկման արվեստը։
Գողթն գավառի տասնյակ գրչօջախների նման Բիստի գրչատները ևս ավերել ու թալանել են եկվոր բռնակալները։ Օրինակ, ս. նշան անապատի գրչօջախներից մեզ հասած ամենահին ձեռագրի՝ Ավետարանը, գրիչ Թումայ Արճիշեցին հիշատակարանում դառնագին կերպով գրել է, որ ձեռագիրը գրչագրվել է. «...և այլ՝ ժամանակս այնչափ դառն էր ի յանաւրինաց, որ մի ժամ չի կարելի գրել, գամէն փախած և թագած կու կայանք...»։ Այսպիսի դժվարին պայմաններում այդ ձեռագիրը. «...գրեցաւ սուրբ աւետարանս բժիշկ հոգւոյ և մարմնոյ ձեռամբ յոգնամեղ և փցուն գրչի Թումայ Արճիշեցո, ի յերկիրս Գողթան, ի յանապատիս, որոյ անուն Կոպատապ կոչի, որ յանդիման գեղին Բստոյ... ի թուականիս հայոց ՉՁԵ (1336)...»։ Այս ձեռագրի 540 մեծադիր էջերում մանրանկարված է 193 գեղեցիկ լուսանցազարդեր, 64 ծաղկատառ, 71 թռչնագիր և 22 կենդանագիր, 26 մարդապատկեր գլխատառեր և այլն, որոնցից շատերը բարձրարվեստ աշխատանքներ են։ Այնուհետև ձեռագրի հիշատակարանը վկայում է, որ նրա կազմի տախտակը. «զԱկոբ խ(ա)ռատ ...զուգեց», իսկ «զԱնպիտան զՍահակ աբեղա Քաչբերոնի զս(ուրբ) Աւետարանի կազմողս» է։ Հիշատակարանից պարզվում է նաև, որ այդ ժամանակ ս. Նշան կամ Կոպատափ անա պատի անապատականներ կամ էլ գրչարվեստի սպասավորներ են եղել. «Շմաւոն, Յոհանէս, սոքայ ամէն ծառայ Յ(ի)ս(ու)սի Ք(րի)ս(տո)սի ծառայ»։
Ս. Նշան անպատի գրչօջախից մեզ հասած մեկ այլ ձեռագիրը գրչագրվել է «...ձեռամբ հոգնամեղ և անարհեստ գրչի Գրիգոր աբեղայի ի Գողթան ի յանապատիս Բուստոյ, ընդ հովանեալ ամենազալր սուրբ Նշանիս, սուրբ Աստուածածնիս եւ սուրբ Սարգսիս... ի թվ ՋԼԸ (1489)...»։ Այնուհետև Գրիգոր գրչի հիշատակարանից պարզ է դառնում, որ XV դարի վերջերին Բիստում գործել են մի շարք աչքի ընկնող առաջնորդ-անապատականներ. «...զփառաւոր կրոնաւորքս զՄեսրոբ, զՄովսես, զԴաւիթ, Նահապետ, զՅակոբ, Սարգիս միայնակեաց...»։ Այս ձեռագրի 528 էջերում մանրանկարված ու զարդարված են 192 գեղեցիկ լուսանցազարդեր և նույնքան էլ ծաղկատառեր։ Ձեռագրին առանձնակի շուք են հաղորդում չորս ավետարանիչների պատկերներն ու կիսախորանները։ Գրիգոր գրիչը խնդրում է հիշել այն կանանց, որոնք ստանալով Ավետարանը, որպես ընծա, նվիրել են Բիստի եկեղեցիներին. «Ստացող բարի կնոջս Ղարիպ Խաթունին, ոս¬կեթել ծիրանածայմ Ազատ Խաթունին։ Եւ ետուն սուրբ Աւետարանս վախըմ և ընծայի սուրբ Նշանիս, սբ. Աստվածածնիս Բստոյ վանացս»։ Ս. Նշան անապատի գրչօջախից մեզ հասաւծ վերջին ձեռագիրը՝ ճաշոցը, գրչագրել է Ստեփանոս աբեղիկը, 1689 թ., որի 708 էջերը զարդարված են գեղեցիկ կիսախորաններով ու լուսանցազարդերով, ծաղկագրերով ու մանրանկարներով։
Բիստի մյուս գրչօջախի՝ ս. Աստվածածին վանքից մեզ հասած ձեռագրերից մեկր, որն Ավետարան է, գրչագրվել է 1439 թ., Խաչատուր գրչի կողմից և գտնվում է Դուբլինում (Չեստեր Բիտիի հավաքածուի 565 համարի տակ)։ Ըստ նկարագրության այս ձեռագիրն ունի բարձրարվեստ մանրանկարներ՝ դիմապատկերներ, լուսանցազարդեր և այլն, որը կատարել է Մկրտիչ ծաղկողը։ Ս. Աստվածածին վանքում գրչագրված մեկ այլ ձեռագրի՝ Մաշտոցի հիշատակարանը վկայում է, որ. «Եւ առաջնորդ սուրբ ուխտիս տէր Մեսրովբ հեզահոգի և բարի աբեղայ, և ընդ նմին ընկերակիցն իւր զՄովսէս ընտիր աբեղա և զհայր վանացս զՍարգիս միայնակաց... ամէնաւրնեալ և աւրհնութեանցն արժանաւոր գեղս Բուսւոայ քահանայքն և տանուտէրքն լաւ կանգնեցան և ետուն գրել գիրքս այս յիշատակ իւրեանց... Ձեռամբ ապիկար և անարհեստ գրչի՝ յոգնամեղ և սուտանուն Կարապետ աբեղայի... ի թվականս Հայոց ՋԽԴ (1495)...»։ Այս ձեռագրի և ս. Նշան անապատում 1489 թ. գրչագրված Ավետարանի տվյալներից պարզվում է, որ XV դարի վերջերին Մեսրովբ աբեղան, Մովսես ընտիր աբեղան և Սարգիս միայնակյացը եղել են (Բիստի ս. Նշանի և ս. Աստվածածնի առաջնորդները, ղեկավարել են նրանց դպրատներն ու գրչօջախները։
Այնուհետև անթվակիր մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ այն ստացել է. «...կուսակրօն աբեղայիցս՝ զտէր Ազարիէն, որ է ի զեղջէն Բըստու՝ ի բնակութիւն հռչակավոր վանիցն որ սուրբ Նշան անուանի...»։ 1634 թ. Ցղնայում, Մարութայ քահանայի գրչագրած Մաշտոցի հիշատակարանում խնդրվում է հիշել նաև. «...զտէր Սիմոն որ Բիստ, որ նա յեւս աշխատեցա ի գրելն և ի թղթի կոկելն...»։
Հետագա ժամանակաշրջանամ Բիստի գրչօշախների մասին գրավոր վկայությունները բացակայում են։ Զ. Ագուլեցու ս. Նշան վանք այցելած ժամանակ՝ 1670 թ., նրա առաջնորդն էր Ալեքսան Բստեցի վարդապետը, իսկ Ա. Կրետացու այցելության ժամանակ՝ XVIII դարի սկզբներիս, ս. Նշանի առաջնորդն էր. «Պետրոս վարդապետը, այր խոհեմ և բարեբարոյ (որի վերահսկողությամբ 1668 թ. վերանորոգվել է վանքը—Ա. Ա.)...»:
XIV—XV դարերում, հավանաբար, Բիստի դպրատներում ու գրչօջախներում գրչարվեստի ուսուցիչ է եղել նաև հայ գրչարվեստի հմուտ մեկնիչ ու գրիչ, Գրիգոր Տաթևացու աշակերտ Հակոբ Բստեցի վարդապետը, ինչպես նաև Ղուկաս Բստեցին։
Դատելով Բիստի գրչօջախներից մեզ հասած ձեռագրերի արվեստով, կարելի է եզրակացնել, որ միջնադարում այդտեղի դպրատներում մյուս առարկաների հետ միաժամանակ բարձր մակարդակով ուսուցանվել է գրչագրման ու մանրանկարման արվեստները։
ԲԻՍՏԻ ծխական դպրոց — բացվել է 1892 թ. և գործել մինչև 1909 թ.։ Միա¬դասյա դպրոց է եղել, ուր ամեն տարի սովորել է 30—40 աշակերտ։ Առաջին անգամ փակվել է 1896 թ. և վերաբացվել 1905—1906թթ.։ Երկրորդ անգամ փակվել է 1909 թ. և այլևս չի բացվել։ Մինչ այս դպրոցի փակվելը 1906 թ. գյուղում բացվել է պետական դպրոց, որը գործել է մինչև 1915—17 թթ.։
ԳԱՂԻ գրչօջախ — այս գրչօջախը արտադրանքից ցավոք, քիչ բան է փրկվել։ Հայտնի ձեռագրերն էլ վերաբերվում են XVII դ.։ Պատմական աղբյուրներում պահպանված տեղեկությունները հավաստում են, որ այն գործել է Գաղի ս. Գրիգոր եկեղեցուն կից։ 1571 թ. գաղեցի գրիչ Տեր-Աբելը մի Ճաշոց է գրչագրել Ֆլորենցիայում։ Մեզ հայւոնի հաջորդ ձեռագրերից մեկը՝ Ավետարանը, գրչագրվել է «ի թւին ՈՃԵԼ (1657), ի Շոռոթեցի Յովվաննես վարդապետէ, երկիրն Երնջակայ, ի գիւղն Գաղ»։ Հաջորդ ձեռագիրը՝ Ավետարանր (Երևանի Մատենադարան, N 788), ևս գրչագրվեւ է XVII դ.՝ 1659 թ.։ Մեկ այլ ձեռագիր՝ 1666 թ. Մաշտոցը, այստեղ գրչագրել է Թադևոս գրիչը։ Պահպանված սակավաթիվ աղբյուրներից ելնելով պետք է ենթադրել, որ Երնջակի այս գրչօջախը գործել է XVII-XVIII դարերում։
ԳՈՄԵՐԻ գրչօջախ — Շահապոնք գավառամասի այս գրչօջախը գործել է Գոմերի ս. Գրիգոր եկեղեցուն կից։ Նախիջևանի մի շարք գրչօջախների նման այս օջախից էլ քիչ բան է փրկվել։ XVII—XVIII ԴԴ–գործած Գոմերի գրչօջախից հայտնի մի քանի ձեռագրերից. մեկը՝ Ավետարանը, գրչագրվել Է 1696 թ. «Ի Նախիջևանայ Շահապունիք գաւաոի Գոմեր գեղջ, ընդ հովանեաւ սուրբ Գրիգորի»։
Այդ նույն թվին էլ մեկ այլ Ավետարան է այդտեղ նորոգվել, որի մասին նորոգող գրակազմը ձեռագրի հիշատակարանում նշել է. «Արդ նորոգեցավ յիշատակ ս. աւ. ՌՃԽ եւ Ե թվին... յիշատակ յետ ս. Գրիգոր եկեղեցին ի գիւղն Գոմեր, ի գաւառն Շահբունեաց, ի յերկիրն Նախչւան»։ Պողոս գրակազմը Գոմեր գյուղից ոչ հեռու գտնվող Հազարաբյուրաց ս. Մարտիրոս վանքում 1652 թ. նորոգել է 1412 թ. մեկ այլ Ավետարան։ Այդ մասին գրակազմը ձեռագրի հիշատակարանում նշել է, որ այն նորոգվել է «ի յերկիրն աստուածապահ Շահբունու ձոր ասի, ընդ հովհանեաւ ս. Մարտիրոսա(յ) վանիցն...»։
ԳՈՄԵՐ ծխսկան դպրոց — բացվել է 1870-ական թվականներին։ Գործել է հավանաբար մինչև 1804—1905 թթ.։ 1905թ. այդտեղ բացվել է պետական դպրոց, որը գործել է մոտավորապես մինչև 1915 թ.։
ԴԱՍՏԱԿԻ գրչօջախ – Գողթն գավառի այս բնակավայրում գրչօջախը XVI—XVII դդ. գործել է նրա ս. Խորան եկեղեցում։ Արաքսի ափին գտնվող այս գյուղը մի քանի անգամ ավերվելու և թալանվելու պատճռով անհետ կորել են նաև այդտեղ գրալագրված ձեռագրերը։ Մեզ հասած մի մեծադիր Ավետարանի նորոգող Սարգիս գրիչր 1552 թ. ձեռագրի հիշատակարանում գրել է, որ այն «նորոգեցաւ Աստվածաշունչ սուրբ Աւետարանս ի յերկիրս Գաւխտան (Գողթան) գաւառին, ի գիւղս որ կոչի Դաստակ, ի դուռնս եկեղեցւոյն՝ որ կոչի սբ. Խորան... թողութիւն արէք պակասութեան գրոյս, քանզի ժամանածն դառն էր և դժուար, որ Շահթամազն չարաչար շուռ երեք և կալաւ զմեզ և ազգի չարչարանք երետ մեզ, և թագեաց չէր, բրաք և սրավք, և չարչարանք խիստ էրետ մեզ...»։
ԴԱՐՂԱԼՈՒԻ դպրոց – բացվել է 1884 թ., մեկ ուսուցչով ու 6 աշակերտով։ Փակվել և վերաբացվել է մի քանի անգամ։ 1896 թ. փակվելուց հետո հավանաբար չի բացվել։
ԵՄԽԱՆԱՅԻ ծխական դպրոց – բացվել է 1895 թ. և փակվել 1896 թ.։ Վերաբաց¬վել է 1907 թ. և գործել մինչև 1910 թ.։ Սկզբում եղել է միադասյա, ապա՝ երկդասյա։
ԹՄԲՈԻԼԻ (Տամբատի) դպրոց-բացվել է 1868 թ. և ընդմիջումներով գործել մինչև 1917 թ.։ Միադասյա է եղել և ունեցել 3 բաժանմունքներ։ Գործել է գյուղի ս. Հովհաննես եկեղեցու համալիրի 2 սենյակներում։ Սկզբնական շրջանում ուսուցիչն է եղել Սիմոն Տեր Ստեփանյանը։ Ամեն տարի ունեցել է 35—40 աշակերտ։ Առաջին անգամ փակվել է 1885թ. և վերաբացվել 1886 թ.։ Երկրորդ անգամ փակվել է 1896 թ. և մի քանի տարի հետո նորից վերաբացվել է։ Այս դպրոցի պահպանման ծախսերը հոգացել է թմբույցի Ալեքսանդր Օջաղյանը, որը բնակվել է Նոր Նախիջևանում։ 1917 թ. նա 70.000 ռուբլի միանվագ նվիրատվություն է արել այս դպրոցին, որը հաստատվել է Էջմիածնի Վեհափառի 1917 թ. հունիսի 26-ի կոնդակով։
ԻՄԱնՇԱՆԼՈԻԻ դպրոց — Շարուր գավառի այս գյուղի դպրոցը բացվել է 1834 թ.։ Առաջին տարում ունեցել է մեկ ուսուցիչ և մեկ աշակերտ։ Հավանաբար գործել է մինչև 1850-ական թվականները։
ԽԱԼԽԱԼԻ (Գայլակալի) ծխական դպրոց — բացված է եղել մինչև 1871 թ., որից հետո փակվել է 1885 թ.։ Վերաբացվել է 1912 թ. և գործել հավանաբար մինչև 1917 թ.։ Միադասյա դպրոց է եղել և ամեն տարի ունեցել է 25—35 աշակերտ։
ԽԱՆԼՈԻԽԼԱՐԻ ծխական արական դպրոց — բացվել է 1872—73 թթ. և ընդմիջումներով (փակվել) է 1885—86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917թ.։
Սկզբում եղել է միլադաս, ապա 1911թ.եռւսմյա, երկսեռ. դպրոց և ամեն տարի ունեցել է 50—80 աշակերտ։ Բացի այդ 1899 թ. այդտեղ բացվել է պետական դպրոց, որը հավանաբար գործել է մինչև 1907 թ.։
ԽԱՆԼՈՒԽԼԱՐԻ ծխական իգական դպրոց–բացվել է 1387 թ.։ Հիմնադիրն է ուսուցիչ Ե. Թարվերդյանը, որի միջոցներով կառուցվել է 8 սենյակներից բաղկացած դպրոցի շենք։ Ուսուցումը եղել է անվարձ, ուր ամեն տարի ուսանել է 25—30 աշակերտուհիներ։ Միադաս այս դպրոցը ընդմիջումներով (փակվել է 1890—1905 թթ.) գործել է մինչև 1907—1910 թթ.։
ԽԱՌՅԻ գրչօջախ — այս պատմական գյուղը գտնվել է Նախճավան գավառի կազմում և ունեցել է ս. Հովհաննես ու ս. Նահատակ եկեղեցիները։ Ցավոք ինչպես այս գյուղի, այնպես էլ նրա հուշարձանների ու գրչօջախների մասին շատ կցկտուր տեղեկություններ են պահպանվել։ Այստեղ XVI–XVII դդ. գրչագրված ձեռագրերից հայտնի մի Ավետարանի հիշատակարանի համաձայն «գրեցաւ սա ի թվականիս Հայոց ՌԾԱ (1602) ի յերկիրս Նախչավանա/յ/, ի գեաւղս որ կոչի Խառցն»։ Գրիչը Առաքել եպիսկոպոսն է, ստացողը՝ տանուտեր Ոսկանը և այլք։ Մեկ այլ Ավետարան, որը պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 10024) 1651 թ. այդտեղ գրչագրել է Գրիգոր Ճվաձորցին, որը ստացել է Խեչում տանուտերն ու տեր Պետրոսը։
ԽԻՆՋԱՎԻ դպրոց – բացվել է 1890թ. և հավանաբար գործել է մինչ 1896 թ.։ Միադաս է եղել, ուր ամեն տարի սովորել են 20—30 աշակերտներ։
ԽՈՇԿԱՇԵՆԻ (Խոշակունիք) գրչօջախ — այս գրչօջախը գործել է Խոշկաշենի հռչակավոր ս. Գեղարդ վանքում և ս. Ստեփանոս եկեղեցում։ XVI—XVIII դդ. ձեռագրական և այլ աղբյուրները հավաստում էր, որ այս վանքերը ժամանակին ևս ունեցել են մեծ համբավ։ Այս վանքերին կից գործած գրչօջախը XVI—XVIII դդ. ղեկավարել են Հովհաննես ու Անդրեաս, Ստեփանոս ու Պետրոս և այլ վարժապետները ու գրչարվեստի սպասավորները։ Ուշ միջնադարում մի քանի անգամ ավերումների ենթարկված Խոշակունիք գյուղի հոգևոո օջախների գրչօջախնեոը ևս թալանվել են։ Այդ իսկ պատճառով այստեղ գրչագրված ձեռագրերի մեծ մասը գերի են տարվել կամ էլ հրդեհվել են։ Ս՛եզ հասած ձեռագրերից մեկը՝ «Նշխարք մատենագրութեանը», Օգոստինոս գրիչը գրչագրել է 1600 թ.։ Մեկ այլ ձեոագիր՝ «Գանձ վարդապետութեան Քրիստոսինը» գրչագրվել է 1675 թ.։ Գրիչ Կղերիկոս Տոնիկեանը այդ մասին գրել է. «ի գիւղն Խօշկաշեն ի վանս սուրբ Ստեփանոսին... Հրամանաւ մեծաւորիս իմո ֆրէի Տօմինիկոսին Խոջի որդի...»։ Մեկ այլ ձեռագիր Մովսես Խոշկաշենցին 1628 թ. գրչագրել է Իտալիայում։ XVII դ. մեկ այլ ձեռագիր էլ Ֆլորենցիայում է գրչագրել Զաքարիա Խոշկաշենցին։
ԿԱՀԱԲԻ ծխական դպրոցբացվել է հավանաբար 1886 թ. և ընդմիջումներով (փակվել է 1896—1905 թթ.) գործել է մինչև 1908 թ.։ Միադաս դպրոց է եղել, ուր ամեն տարի սովորել է 25—30 աշակերտ։
ԿԱՐԱԽԱՆԲԵԿԼՈԻԻ ծխական դպրոց — բացվել է 1860-ական թվականներին և ընդմիջումներով (փակվել է 1886—1905 թթ.) գործել մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա եռամյա և երկսեռ դպրոց։ Ամեն տարի ունեցել է 30—60 աշակերտ։
ԿՋՆՈԻՏԻ ծխական դպրոց–բացվել է 1870-ական թվականներին։ Միադաս է եղել։ Փակվել է 1896 թ., այդտեղ պետական դպրոց բացելու, ս|ատճառով։ Վերջինս էլ գործել է մինչև 1917 թ. և ամեն տարի ունեցել է 60—100 աշակերտ։
ԿԺԱՁՈՐԻ ծխական դպրոց–բացվել է 1907—1908 թթ.։ Գործել է մոտավորապեսմինչև 1912 թ. և ամեն տարի ունեցել 40–60 աշակերտ։
ԿՎՐԱՂԻ (Կռուակքի) ծխական դպրոց–բացվել է 1889 թ.։ 1809 թվից եղել է երկդասյա և ընդմիջումներով գործել է մինչև 1905 թ.։
ԿՈԻՔԻԻ դրոպրոց և գրչօջախ—միջնադարյան այս նշանավոր բնակատեղում գործել են մի բանի գրչատներ, որոնցից աչիք ընկնող օջախը ս. Նշան կամ Հազարաբյուրաց վանքի դպրոցն է, որի շուրջը համախմբված են եղել գրչարվեստի մի խումբ մշակներ։ Այս վանքը իր գործունեությամբ և մշակութային կյանքով միաժամանակ հանդիսացել է Շահապոնք գավառի կարևոր հոգևոր մշակութային օջախը։ Կուքիի այս դպրոցի ու գրչակենտրոնի ձեռագրերից չնչին հատվածներ են պահպանվել, որոնք բարձր մակարդակ ունեցող գրարվեստի արդյունք են։ Այս վանքի գրչատանը ընդօրինակված և մեզ հասած ամենահին ձեռագիրը Լամբրոնացու պատարագի մեկնությունն է, որը գրչագրվել Է 1276 թ., իսկ մեկ այլ օրինակը գրչագրվել է նույնպես այստեղ, 1322թ.՝ Մարկոս կրոնավոր գրչի կողմից։ XIV դարի կեսերին Դանիել Կուքեցին Մարգարե վարդապետ Օծոփեցու համար ընդօրինակել է Հ. Քռնեցու «Գիրք դժոխոց»–ը, 1409 թ. այստեղ գրչագրվել է նաև «Գիրք Ստորագրութեանց Արիստոտելին» և այլն։ Կուքիի վանքում, նրա գրչատներում տասնյակ ձեոագիր մատյաններ է ընդօրինակել և ծաղկել Մանուէլ գրիչը։ Գրչարվեստի արժեքավոր ձեռագրեր են նրա կողմից 1471 թ. ընդօրինակած և ծաղկած Հայսմավուրքը (Եր. Մատենադարան, N 1511), Գանձարանը՝ գրված 1478 թ., Մաշտոցը գրված 1493 թ., Ավետարան՝ գրված 1495 թ., Ավետարան՝ գրված Գոզալ և Խոնծին ամուսինների խնդրանքով 1496 թ.։ Գրիչ Մանուէլը 1478 թ. ընդօրինակած Գանձարա¬նի (Եր. Մատենադարան, N 4433) հիշատակարանում գրել է. «Գրեցաւ սուրբԳանձարանս ձեռամբ յոգնամեղ և մատնագէտ և գրիչ Մանուէլի եղկելի և սուտանուն քահանայի»։ Այստեղ «մատենագէտ և գրիչ» բառերը, Հայկազյան բառարանի բացատրությամբ, նշանակում է «գիտակ մատենից և դպրութեանց» կամ՝ «գիտակ և հմուտ մատենից»։ Կասկածից մեր է, որ Մանուէլ գրիչը, մատենագետը XV դարում ապրելով և ստեղծագործելով Կուքիում, նրա դպրոցում ուսուցանել է գրչարվեստ և մատենագիտություն, որի մասին են վկայում նրա կողմից ընդօրինակած ձեռագրերի մանրանկարելու գեղագիտական արժանիքներ։
Կուքիի վանքի գրչօջախի գրիչներից հայտնի են նար Հովսեփ եպիսկոպոսը, Հակոբ գրիչը, Հովսեփ կրոնավորը (XV դ.) և ուրիշներ։ Ըստ պատմական տեղեկությունների, կարելի է ենթադրել, որ Կուքիի ս. Նշան վանքի դպրատունը և գրչօջախը կազմավորվել է XIII դարի կեսերին և իր գոյությունը պահպանել է մինչև XVIII դարի կեսերը։
ՀԱՆԴԱՄԵՋԻ (Ներքին) իգական ծխական դպրոց — բացվել է 1895 թ. և գործել 1—2 տարի։ Այն միադասյա է եղել, որի ուսուցիչն էր ագուլիսցի վարժուհի Մարթա Գասպարյան–Նուրինյանցը։ Ուսուցանվել է հիմնականում ձեռագործություն և ընտանեկան դաստիարակություն։
ՀԱՆԴԱՄԵՋԻ (Ներքին) ծխական արական դարոց — բացվել է 1870-ական թվականներին։ Առաջին անգամ փակվել է 1885 թ. և վերաբացվել 1895 թ.։ Մեկ տարի հետո՝ 1896 թ. նորից փակվել է, որի հետագա վերաբանելու մասին տեղեկությոuններ չեն պահպանվել։
ՂԱՐԱՋՈՒՂԻ դպրոց–բացվել է 1880–ական թվականներին և ընդմիջումներով (փակվել է 1885–1886 թթ., 1886—1905 թթ.) գործել է մինչև 1908—10 թթ.։ Միադաս դպրոց է եղել, ուր ամեն տարի սովորել է 30—50 աշակերտ։
ՂՈԻԼԻԲԵԿԴԻԶԱԻ դպրոց – բացվել է 1822 թ. և ընդմիջումներով (փակվել է1885—86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մնիչև 1910 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ երկդաս։ 1884 թ. ուներ 3 ուսուցիչ և մոտ 85 աշակերտ։
ՇԱՀՈԻԿԻ դպրոց և գրչօջախ - Ճահուկ գավառի Ճահուկ գավառակենտրոնը վաղ միջնադարից հետո իր երկրորդ ծաղկումն է ապրում XIV–XVII դարերում, երբ այդտեղ իրենց միաբանությունն են հիմնում կաթոլիկ հայերը։ Բավականին բազմամարդ բնակչություն ունեցող Ճահուկում մեծ առաջխաղացում է ապրում բազմազան արհեստները, գրչության արվեստն ու կրթության գործր։ Ճահուկի բազմամարդ միաբանության դպրոցը, որը վարդապետարանների բնույթի օջախ է եղել, բացվել է 1437 թ.։ Վերջինս ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից բացել է իտալացի հոգևորական Թովմաս Վիդոլին և նպատակ էր հետապնդում կաթոլիկ եկեղեցու քարոզչությունն ու վարդապետությունը տարածելուն։
Ինչպես Քռնայի ու Շահապոնքի, այնպես էլ Ճահուկի դպրոցը զգալի աշխատանք է կատարել մի շարք եվրոպական մտածո ղների աշխատությունների թարգմանման ու գրչագրման ուղղությամբ։ Միաբանության հայրերի ղեկավարությամբ գործող Ճահուկի դպրոցի ու գրչօջախի շուրջը XIV–XVII դդ. համախմբված են եղել մի շարք վարդապետներ ու րաբունիներ, գրիչներ ու գրակազմեր: XIV դ. կեսերին Ճահուկի վանահայրն է եղել Թովմաս Ճահկեցի եպիսկոպոսը։ Ներսես Տարոնացի գրիչը իր գրչագրած Աստվածաշունչը կազմելու համար 1332 թ., համաձայն նրա հիշաւոակարանի, գնացել է. «Ճահուկ առ Մարգարե վարդպետն, և նա յանձն առեալ կազմեաց յաւուրս Խ(40) և ետ յիս»։
Ցավոք, մյուս գրչօջախների նման այս գրչօջախը ևս ավերվել է մի քանի անգամ և շատ ու շատ ձեռագրեր հրկիզվել են ու գերի տարվել։ 1401 թ. Յոհան Քռնեցի գրիչը այստեղ գրչագրել է մի«Համառոտ հաւաքումն աստուածաբանութեան, Ալբեբթոսի» (Երևանի Մատենադարան, N 69) ձեռագիրը, որի չափածո հիշատակարանում նշել է.
- «Ես՝ ֆրա Յոհան Քոնայեցիս,
- Ձեզ աղօթից եմ ի կարիս։
- Յաղագս դառն ժամանակիս
- Որ էր Ճահկո Փասըլիս,
- Յորժամ ՊԾ էր հայոց թվիս (1401)»։
Իսկ մեկ այլ ձեռագիր («Կանոնագիրք ունիթոռաց») ֆրա Ունիթոռը այս գրչօջախում գրչագրել է, 1694 թ.։ Ճահուկի գրչօջախի պատմության ուսումնասիրումը հավաստում է, որ այն գործել է դեռևս XII դ. կեսերից մինչև XVII դ. վերջերը, իսկ նրա դպրոցը՝ 1437 թ. մինչև XVI դ. կեսերը։ ՃԱՀՈԻԿԻ ծխական արական դպրոց— բացվել է 1867 թ. և ընդմիջումներով գործել է մինչև 1905 թ.։ Միադաս է եղել և ամեն տարի ունեցել 50—60 աշակերտ։ Դպրոցր ունեցել է նաև արհեստագործական ու գյուղատնտեսական դասարաններ։
ՄԱԶՐԱԻ գրչօջախ — Երնջակ գավառի այս գյուղի գրչօջախից մեզ են հասել նրա XVII–XVIII դդ. ձեռագրերը։ Այս բնակավայրը XIX դ. կեսերից լքվել և անմարդաբնակ է։ Մեզ հասած այս գրչօջախիի XVII դ, ձեռագրերից 3-ը պահպանվում են Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (NN 9255, 5312, 4644)։ Դրանցից երկուսը՝ 1684 թ. «.Շարակնոցը» և 1694 թ. «Տոնացույցը», գրչագրել է Ստեփանոս գրիչը։ Մեզ հասած հաջորդ երկու ձեռագրերը վերաբերվում են XVIII դ., որոնք գրչագրել է Մարկոս քահանա գրիչը։ Այդ ձեռագրերից առաջինը 1764թ. գրչագրված «Ղազար Ճահկեցի, Աստուածաղերս» մատյանն է, իսկ երկրորդը՝ «Երգարան Ղազարու Հւսյրապետի Ջահկեցւոյը»։ 1771 թ. գրչագրված այդ ձեռագրի հիշատակարանում Մարկոս գրիչը չափածո գրել է.
- «Ես անպիտան Մարկոս գոլով,
- Զայս տառս գրեցի համեղ գոլով։
- Ես Ունանի որդի գոլով,
- Ազգաւ ՏԷրունեանք անուանելով,
- Ի գիւղս անուն Մազրա գոլով,
- Ի Արընճակայ գետ անուանելով»։
Պետք է ենթադրել, որ Մազրայի գրչօջախը գործել է XVI—XVIII դդ., որի արտադրանքից, ցավոք, քիչ բան է փրկվել և հասել մեր օրերը։
ՄԵՍՐՈՊԱՎԱՆԻ ծխական դպրոց – բացվել է հավանաբար 1907 թ. և գործել մինչև 1917 թ.։ Միամյա երկսեռ դպրոց է եղել և ամեն տարի ունեցել 25–40 աշակերտ։
ՅԱՐՄՋԱԻ ծխական դպրոց – բացվել է 1872 թ. և ընդմիջումներով գործել մինչև 1910 թ.։ Երկսեռ և եռամյա դպրոց է եղել, ուր ամեն տարի սովորել է 20—50 աշակերտ։ 1910 թ. մինչև 1917 թ. այստեղ գոր¬ծել է նաև պետական դպրոց, որը ամեն տարի ունեցել է 40—50 աշակերտ։
ՅԱՐՄՋԱԻ երկլեզվյա դպրոց - բացվել է 1864 թ. և գործել մինչև 1895—1896 թթ.։ Ուսուցումը տարվել է հայերեն և ռուսերեն։ ՆԱԶԱՐԱՊԱՏԻ (Վասակակերտի) ծխական դպրոց—բացվել է 1905—1906 թթ. և գործել մինչև 1907 թ;։ Այս դպրոցի փակվելուց հետո այդտեղ բացվել է պետական դպրոց, որը գործել է մինչև 1917 թ.։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ գրչօջախ – Նախիջևան քաղաքի անցյալի մշակութային կյանքում առանձին տեղ են գրավել նրա հոգևոր հաստատություններին կից գործած դպրոցներն, գրչատներն ու գրչակենտրոնները։ Նախիջևանը բազմիցս ապրել է սոսկումի և անկման, անհայտության դարեր, որոնց ընթացքում ոչնչացվել ու հրկիզվել են մի շարք ձեռագիր գրքերի գրադարաններ, կենտոոններ։ Այդ պատճառով էլ նրա գրչօջախների արտադրանքից քիչ բան է հասել մեր օրերը։ Օրինակ, 1554 թ. գրչագրված մի հիշատակարանի վկայությամբ այդ տարում Սուլեյմանը Հայաստան կատարած արշավանքների ժամանակ Նախիջևան քաղաքը անցավ. «քակելով, եւ զեկեղեցիս քանդելով, զգիրք եւ զաւետարան գերի բերելով... Պարոն Խաչատուրն, որ ելաւ գնաց ի յԱռզռում ի Խոնդքարի աւռտուն եւ ազատեաց զաւաք Մաշտոց ի անաւրինաց եւ եբեր ի... քաղաք եւ էդ ի դուռն սուրբ Սարգիս զաւրավարին, ի թվականիս հայոց Ռ. եւ Գ (1554)...»։
Հայ բանասիրությանը հայտնի են Նախիչևանում գրչագրված մի քանի տասնյակ ձեռագրեր, որոնցից մեկ տասնյակից ավելին պահպանվում է Երևանի Մատենադարանում։ Փրկված ձեռագրերը անհերքելիորեն խոսում են այն մասին, որ XII—XVIII դարերում Նախիջևան քաղաքի հոգևոր կենտրոնների շուրջը գործել ու մշակութային բուռն կյանքով են ապրել մի քանի դպրոցներ ու գրչօջախներ,. ուր բազմացվել ու ծաղկվել են մի շարք պատմական, մեկնողական,, կրոնական ձեռագրեր։ Նախիջևանի գրչօջախների շարքում արժանի դեր են կատարել ս. Սարգիս, ս. Երրորդություն եկեղեցիների գրչատները, դպրոցները։ XIX դարի երկրորդ կեսերից ս. Երրորդություն եկեղեցուն կից գործել է հայ մանկաց վարժարանը, իսկ XIX դարի կեսերին վերակառուցված և այժմ կանգուն ս. Գևորգ եկեղեցուն կից՝ օրիորդաց դպրոցը։
Գրչարվեստի արժեքավոր նմուշ է Նախիջևանի գրչատներից մեկում 1304— 1306 թթ. Հակոբ գրչի գրչագրած մեծադիր Ավետարանը (Երևանի Մատենադարան,N 8722), որի խոսուն և ինքնատիպ բազում մանրանկարները պատկանում են Սիմեոն նկարչին (Աստապատ)։ Հակոբ գրիչը մեծ սիրով ու հոգատարությամբ գրչագրված այդ ձեռագրի հիշատակարանում նշել է. «իմացեալ զանհամեմտ փարթամութիւն սորա, մեծաւ յուսով և եռափափագ տենչմամբ բուռն հարի զաստուածակերտ կտակարանիս, վասն զի լույս են և լույս տան աչաց... Եւ որք հաիք ի աս, թողութիւն մեղաց խնդրեցեք գծողի մասին՝ Յակոբայ...»։
Ուշագրավ է նանև ս. Սարգիս եկեղեցու գրչատանը 1324 թ. Հովսեփ գրչի գրչագրած Ավետարանը, որը ես «Մեծաւ յուսով և եռափափաք տենչմամբ առի զսայ ի լոյս հոգոյ և ի թեթեւութիւն մարմնոյ...»։ Այստեղ 1351թ. գրչագրվել է նաև մեկ այլ Ավետարան, որն այժմ պահպանվում է Պօլու ս. Կարապետ եկեղեցում։ Այնուհետև Ղուկաս երեցը 1581 թ. այստեղ գրչագրել է մի «Խրատք Յովհան֊ նու Մայրավանցւոյ»։
Նախիջևանի գրչօջախներում մի շարք ձեռագրեր են գրչագրել նաև Առաքել սպասավորը (XIV դ.), Մեսրոբ քահանան (XVI դ.), Հովհան վարդապետը (XVII դ.), Պետրոս Աղամալյանը, Բերթումեանցը (XVIII դ.) և ուրիշներ։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ արական հոգևոր դպրոց – բացվել է 1850 թ.։ Մի շարք անգամներ փակվելով (1866—69 թթ., 1885– 86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա դարձել է երկդասյա և երկսեռ դպրոց։ Ամեն տարի ունեցել է 50—200 աշակերտ։ Ունեցել է 900 կտոր գրքերով գրադարան։ Գրադարանին կից, տեսուչ Սերգեյանի ջանքերով, բացվել է նաև հանքաբանական թանգարան։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ հոգևոր դպրոց – բացվել է 1871 թ. և ընդմիջումներով գործել է մինչև 1914–1915 թթ.։ Այն գործել է ս. Երրորդություն եկեղեցուն կից։ Դպրոցի հոգաբարձության կազմում եղել են Մկրտիչ Թանգյանը, Կարապետ Գասպարյանը և Ստեփան Սթարյանը։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ քաղաքային գավառական ուսումնարան – բացվել է 1837 թ.՝ սկզբում որպես պետական գավառական դպրոց, իսկ 1879 թ-ից՝ քաղաքային ուսումնարան։ Գործել է մինչև 1914—15 թթ.։ Եղել է չորդասյա բարձր տարրական ուսումնարան, ուր ամեն տարի սովորել է 25Օ-300 աշակերտ։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ օրիորդաց դպրոց – բացվել է 1872 թ.՝ ս. Գևորգ եկեղեցունկից և կոչվել է «Վարդանաց» դպրոց։ Ընդմիջումներով (փակվել է 1885–86թթ., 1896—1905 թ|ժ.) գործել է մինչև 1914--15 թթ.։ Սկզբում եղել է միադասյա, ապա երկդասյա, իսկ 1913թ–ից՝ 5–ամյա երկսեռ դպրոց։ Ամեն տարի ունեցել է 50-190 աշակերտուհիներ։
ՆՈՐԱՇԵՆԻ (Նորակերտ) գրչօջախ— Երնջակ գավառի այս գրչակենտրոնի մասին պատմական աղբյուրներում սուղ տեղեկություններ են պահպանվել միայն։ Մեզ հայտնի է, որ այդ գրչատունը գործել է XIV դարի կեսերից սկսած, որի արտադրանքի հնագույն ձեռագիրը պատկանում է XIV դարին։ Այդ ձեռագրի գրիչ Գավազանը այն գրչագրել է «ի թուականութեանս Հայոց ՊԶ (1357), ի գաւաոիս Երնջակա, ի գեօղս Նորակերտ»։ Նորաշենում գրչագրված ձեռագրերի ուսումնասիրությունը ապացուցում է, որ այդտեղի գրչատունը գործել է ս. Աստվածածին վանքում։ Նորաշենի գրչակենտրոնի ձեռագրերից մեզ հասած օրինակները հիմնականում վերաբերում են XVII դարին, որի մի մասը պահպանվում է Երևանի Մատենադարանում (NN148, 1332. 1852, 3841, 7747, 8253, 3817)։ Այդ ձեռագիր մատյանները զարդարված են լուսանցազարդերով և մանրանկարչությամբ, որոնց կազմերը դրոշմազարդ կտավներից են։ Նորաշենի գրչատան ձեռագրերը գծված կազմված են հմտորեն, խնամքով, որոնք և վկաներ են այն բանի. որ այդ գրչատանը գրչարվեստը, գիրք ստեղծելու արվեստը հատուկ ուշւսդրության է արժանացել։
Նորաշենի գրիչներից, ծաղկողններից և կազմողներից հայտնի են Գավազան, Մովսես քահանա, Հովհաննես, Ալեքսան գրիչները, Բաղդասար դպիրը, ծաղկող Վարդան դպիրը, Շմավոն կրոնավորր, Կոզմա գրիչը և այլք: 1662թ. Ապրակունիսի ս. Կարապետ վանքի վանահայր և րաունապետ Եսայի Կարճևանցու ծախավ և հրամանով Ղազար քահանայի և ապա նրա որդու՝ Ալեքսան գրչի, գրչագրած Գր. Տաթևացու «Գիրք հարցմանցի» հիշատակարանից իմանում ենք, որ Նորաշենի ս. Աստվածածին եկեղեցին և նրա գրչատունը ունեցել են մի շարք ուսումնավարտ գրիչներ և ծողկողներ, որոնցից հմուտ և գիտակ է եղել ուսուցիչ Կոզման, որի մասին Ալեքսան գրիչը գրել է. «զուսուցիչ արհեստիս իմոյ զԿոզմաս գրիչն, որ և բազում աշխատեցաւ ի վերայ սորա ի գրելն և ծաղկելն»։
Կոզմա Նորաշենցին եղել է գրչության և ծաղկազարդի հմուտ մասնագետ, որի գրչագրած և ծաղկած մի քանի ձեռագրերը հասել են մեզ։ Երևանի Մատենադարանում է գտնվում 1668 թ. նրա գրչագրած Հայսմավուրքներից մեկը (N 3817), որի հիշատակարանում Կոզման իրեն անվանում է «Ձեռամբ ծաղկասարաս եւ խոտաքատակ փոխանցական»։ Մեկ այլ, 1678 թ. գրված ձեռագրում, Կոզման իրեն անվանել է. «անմխիթար Կոզմայ գրչի Նորաշինեկցոյ...»։
ՆՈՐԱՇԵՆԻ դարոց-Շարուր գավառի այս ավանի (այժմյան Իլյիչի շրջանի շրջկենտրոն) դպրոցը բացվել է 1834 թ.։ Ընդմիջումներով (փակվել է 1885—86 թթ., 1896—1807 թթ.) գործել է հավանաբար մինչե 1910 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ երկդաս դպրոց, ուր ամեն տարի սովորե է 40—50 աշակերտ։
ՆՈՐՍԻ գրչօջախ — այս գրչօջախից շատ քիչ բան է փրկվել։ Ս. Երրոդություն եկեղեցում գործած այս գրչօջախից մեզ հասած «Քարոզգիրք Տաթևացու» ձեռագիրը գրչագրել է Մրմեոն Նորեցին, 1693 թ.։ Հայտնի մեկ այլ ձեռագիր էյ նորոգվել է XVIII դ. սկզբներին։ Պետք է ենթադրել, որ այս գրչօջախը գործել է XVI— XVIII դդ.։
ՆՈՐՍԻ ծխական դպրոց — բացվել է 1873 թ.։ Ընդմիջումներով (փակվել է 1888—92 թթ., 1896—1906 թթ.) գործել է մինչև 1909 թ.՝ գյուղի ս. Երրորդություն եկեղեցուն կից։ Մինչ այս դպրոցի 1909 թ. փակվելը, 1807 թ. այդտեղ բացվել է նաև մեկ այլ՝ պետական դպրոց, որը գործել է մինչև 1917—18 թթ. ուր սովորել է մոտ 100 աշակերտ։
ՇԱՀԱՊՈՆՔԻ դպրոց և գրչօջախ — այս դպրոցը և գրչօջախը գործել է Շահապոնք գավառամասի Շահապոնք գյուղի ս. Աստվածածին վանքին կից։ Դպրոցը, որը գործել է XV դ. կեսերից մինչև XVI դ. կեսերը, հավանաբար, ունեցել է վարդապետարանների բնույթ։ Ինչպես Ճահուկի ու Քռնայի, Ապարանների, այնպես էլ այս դպրոցը կաթոլիկ եկեղեցու վարդապետություն էր քարոզում, որի շուրջը համախմբվել են բավականին թվով վարդա¬պետներ, րաբունիներ ու գրչարվեստի սպասավորներ։
Այս գրչօջախի պատմությունը, համաձայն փրկված ձեռագրերի հիշատակարանների, սկսում է 1387 թ.։ Այդ թվականին Գրիգոր Տաթևացին Շահապոնք գյուղի անմիջապես հարավային կողմում գտնվու Շահապոնք բերդում շարադրել և գրչագրել է իր հռչակավոր «Գիրք հարցմանց» աշխատությունը։ Մեզ հասած հաջորդ ձեռագիրը դա Գրիգոր գրչի 1415թ. Հովսեփ Շահապունեցի վարդապետի թե¬րի թողած «Յաղագս խորհրդոց եկեղեցվոյ Թովմայի Աքուինացւոյ» մատյանն է։ Այ¬նուհետև Գուլիար գրիչը այտսեղ 1433թ. գրչագրե է «Յաղագս տնօրինութեան Քրիստոսի, Թովմա Աքուինացւոյ (Երևանի Մատենադարան, N 3936) ձեռագիռը, որը կազմել է Դոմինիկոս Շահապունեցի գրակազմն ու գրիչը։ Մեզ հասած հաջորդ ձեռագիրը՝ Ավետարանը (Երևանի Մատենադարան, N 1822), գրչագրել է Դոմինիկոս Շահապունեցին 1440 թ., «ի գիւղս որ կոչի Շահապօնս, ընդ հովանեաւ սուրբ եկեղեցոյս, որ Աստուածածին կոչիւր»։ XIII—XV ղդ. այս վանքի դպրոցը ղեկավարել և ձեռագրեր են գրչագրել նաև Թադեոս Շահապունեցի, Ղուկաս և Մխիթար Շահապունեցի վարդապետները, Պետրոս Ջահկեցին (1723 թ.) և ուրիշները։ 1652 թ. Շահապոնք բերդում Պողոս գրիչը գրչագրել է մի Ավետարան և այլ ձեռագրեր։ Պետք է եզրակացնել, որ այս գրչօջախը գործել է XIII դ. մինչև XVIII դ. կեսերը։
ՇԱՀԿԵՐՏԻ (Ղազանչիի) ծխական դպրոց — բացվել է 1860-ական թվականներին և ընդմիջումներով (1885—86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1910֊ ական թվականներր։ Միադաս դպրոց է եղել և ամեն տարի ունեցել 30—60 աշակերտ։
ՇԽՄԱՀՄՈԻԴԻ (Շմրթանի) դպրոց – Ճահուկ գավառի այս գյուղի (այժմ Նախիջևանի շրջանի համանուն գյուղ) դպրոցը բացվել է 1860—61 թթ.։ Հիմնադիրն է Տեր Մկրտիչ ուսուցիչը։ Ընդմիջումներով (փակվել է 1885—86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ քա ռամյա երկսեռ դպրոց, ուր սովորել են 50—90 աշակերտ։ Այս դպրոցից բացի 1905—1917 թթ. այդտեղ գործել է նաև մեկ այլ՝ պետական դպրոց։
ՇՈՌՈԹԻ գրչօջախ—այս ավանում հայ մշակույթի, գրի ու դպրության պահպանման գործը ավանդույթ է եղել։ Հարյուրավոր շոռոթեցիներ մանուկ հասակից սիրել և ձեռնամուխ են եղել հայ գրի, գրչության պահպանմանը, տարածմանը, գրչի բազմաչարչար աշխատանքին։
Շոռոթում գրչությունը սկիզբ է առել հայ հին ձեռագիր գրքի տարածման ժամանակներից։ Սակայն Շոռոթի գրիչների այդ ժամանակվա աշխարանքները մեզ չեն հասել։ Շոռոթը որպես գրչության օջախ առավելապես հայտնի է XVI–XVIII դարերում այդտեղ բազմացրած ձեռագրերով, որի հարուստ արտադրանքի մի հատվածը, մոտ 40 ձեռագիր, պահպանվում է Երևանի Մատենադարանում։ Այդ ժամանակաշրջանում հանրահայտ էին «Ա նապատ Կուսսանանց» և ս. Լուսավորիչ վանքերի, ս. Աստվածածին և ս. Հակոբ եկեղեցիներին կից գործած գրչատները որտեղ դասավանդվել են միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր փիլիսոփա∫ների, լեզվաբանների մեկնողական-քերականական աշխատությունները, գրչարվեստ, մանրանկարչություն և այլ առարկաներ:
Շոռոթում գրչությամբ զբաղվել են նաև շատ հայուհիներ, որոնք գիտության, գրա կանության և արվեստի նկատմամբ ու¬նեցած իրենց սերն ու եռանդը դրսևորել են ձեռագրերի բազմացման, ծաղկման և այլ բնագավառներում։ Այդ տեսակետից արժանահիշատակ է «Անապատ Կուսանանց» վանքի գրատան կույսերի աշխատանքները, որոնք հմտորեն և գեղեցիկ կերպով են բազմացրել ձեռագիր գրքերը։ Այդ վանքի գրչատան գրչուհիներից հայտնի են Շուշանը, Գոհարը, Մարգարիտը, Մարիամը և այլք։
Բանաստեղծական շնորհքով օժտված Շուշանը մեծ կատարելությամբ 1864—1666 թթ. ընդօրինակել է Ս. Խորենացու, Եղիշեի պատմությունները, Սողոմոնի առակները և այլ գրքեր ու մատյաններ: 1666թ. Սողոմոնի առակների ձեռագրի հիշատակարանում Շուշան գրչուհին գրել է. «սկսայ և օժանդակութեամբ նորին աւար տեցի, ձեռամբ իմով մեղմամածի, անիմաստ գոլով Նորաշինկեցի, սուտ անուն Շուշան ասի... զօր յօժար կամքով և ջերմեռանդ սիրով գծագրեցի... լուծ իմ քաղցր է և բեռն իմ փոքրոկի...»։
Շոռոթի մեկ այլ նշանավոր և վաստակաշատ գրչուհին՝ Մարգարիտը, 1673 թ. գրչագրած իր մի մատյանում (Երևանի Մատենադարան, N 7234) գրել է. «ես եղկելի.... Մարգարիտ սոսկ անուամբ հաւատաւոր համակամ եւ համաշունչ գոլով... ջերմեռանդ սիրով եւ բաղձմամբ սրտի ծրեցի զս(ուրբ) Աւ(ետարանս)...»։ Մի շարք մատյաններ ընդօրինակած Գոհար գրչուհին 1667-1668 թթ. իր ընդօրինակած «Աղօթագիրս Նարեկացւոյ» գրքի հիշատակարանում գրել է. «Ես կոյսակրոն Գոհարս եղէ ցանկացող և եռափափագսիրով ստացող այս հոգիաշունչ մատենիս, որ ջերմեռանդ սիրով զսա գրեցի...»։ Ինչպես նկատելի է հիշատակարաններից, Շոռոթի գրչուհիները մասնավոր սեր ու տենչանք են ցուցաբերել դեպի գրչարվեստը և անձնվիրաբար նվիրվել են այդ շնորհաշատ գործին։
XVI–XVIII դարերում մեծ աշխատանքներ են կատարել նաև ս. Լուսավորիչ վանքի և ս. Աստվածածին եկեղեցու դպրատուն-գրչատները։ Հայտնի են դրանց հովանու տակ գրված տասնյակ ձեռագիր գրքեր, որոնք գրել ու ծաղկել են հմուտ գրիչներ Բագարատը, Միլիտոս, Սարգիս դպիրները, Հովհաննես վարդապետը, Հովհաննես ավագը (XVII դ.), Մեսրոպ, Հովհաննես գրիչները (XVIII դ.) և տասնյակ ուրիշներ։ XVII դարում Շոռոթի գրչատներում մի շարք ձեռագրեր ու մատյաններ է ընդօրինակել և մանրա նկարել նաև Հովնաթան դպիրը՝ շոռոթեցի հանրահռչակ բանաստեղ-երգասաց, նկարիչ Նաղաշ Հովնաթանը, որի գրքերը գրչարվեստի աչքի ընկնող օրինակներ են։
Դարեր շարունակ Շոռոթի գրիչներն ու գրչուհիները, ծաղկողներն ու կազմողները անօրինակ ջանասիրությամբ, «եռափափագ սիրով», անձնուրաց աշխատասիրությամբ ստեղծել են բազմաթիվ ձեռագիր գրքեր, դրանով իսկ իրենց հայրենանվեր ավանդը ներդրել հայ գրի, պատմության, մշակույթի պահպանման գործում։
ՇՈՌՈԹԻ ծխական դպրոց — բացվել է հավանաբար 1860—61 թթ. և ընդմիջումներով (փակվել է 1885—86 թթ., 1896– 1905 թթ.) գործել մինչև 1917 թ.։ Եռամյա երկսեռ դպրոց է եղել, ուր ամեն տա¬րի սովորել է 50—80 աշակերտ։
ՈՐԴՈԻԱՐԻ քաղաքային ուսումնարան —բացվել է 1854 թ. ե ընդմիջումներով (փակվել է 1885—1886 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Այն 1914 թ. վերջերից եղել է 4 դասյա բարձր տարրական ուսումնարան, ուր ամեն տարի սովորել է 40—60 աշակերտ։
ՈՐԴՈԻԱՐԻ դպրոց-բացվել է 1855թ. և ընդմիջումներով (փակվել է 1885—86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Ամեն տարի ունեցել է 30—50 աշակերտ։ Ունեցել է 300 կտոր գրքերից բաղկացած գրադարան։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ եռամյա, երկսեռ դպրոց։
ՋՈԻԼՖԱՑԻ Հայկանուշ Սաֆարյանի մասնավոր դպրոց — բացվել է այժմյան Ջուլֆա շրջկենտրոնում, 1910 թ. դեկտեմբերի 28-ին։ Առաջին տարում ունեցել է 8 աշակերտուհի։ Գործել է մինչև 1918 թ. և 3 դասարաններով դպրոց է եղել։ Այս դպրոցը բացել է Երևան քաղաքի բնակչուհի՝ օրիորդ Հայկանուշ Մարկոսի Սաֆարյանը։ Մինչ այս, նա նման դպրոցներ էր բացել Երևանում և Ալեքսանդրապոլում (Գյումրիում)։
ՋՈԻԼՖԱՅԻ ծխական դպրոց — բացվել է 1887 թ. և ընդմիջումներով (1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Միադասյա դպրոց է եղել, ուր ամեն տարի սովորել է 50—70 աշակերտ։
ՋՈԻՂԱՅԻ գրչօջախ – միջնադարյան այս հռչակավոր քաղաքի հոգևոր կենտրոնները հայ գրչօջախները պատմության մեջ հայտնի են նաև իրենց գրչատներով։ Ջուղայի գրչագիր մատյանների տվյալներից ելնելով վստահորեն կարելի է ասել, որ այդտեղի գրչօջախները գործել են Ամենափրկիչ վանքում, ս. Աստվածածին, ս. Գևորգ եկեղեցիներում և ս. Հովհաննես Մկրտիչ անապատում։
Դատելով ձեռագրերի գրչական և մանրանկարչական արվեստից, պետք է ենթադրել, որ Ջուղայի միջնադարյան դպրոցներում գրչարվեստը և նրա ուսուցումը սկզբնավորել է XII–XIII դարերից, որի գրչօջախների գործունեությունը հարատևել է հիմնականամ մինչև նրա բռնի գաղթէցումը Պարսկաստան, ուր և կարճ ընդմիջումից հետո վերսկսվեց Նոր ջուղացիների մշակութային բուռն կյանքը։
Ջուղայի գրչօջախների ստեղծած գրա¬դարանների ավերման պատճառով, հատկապես Ջուղայի տեղահանության ժամանակ, քիչ բան է փրկվել։ Հայ բանասիրությանը հայտնի և պահպանված ձեռագրերն էլ վերաբերում են XIV-XVII դարերին, որոնցից մի քանիսը պահպանվում է Երևանի Մատենադարանում։ 1286 թ. Սարգիս գրիչը Ջուղայի գրչօջախներից մեկում գրչագրել է իր «Մեկնութիւն սահ մանաց ժամուց և խորհրդոց աղօթից» ձեռագիրը։ 1325 թ. գրչագրվել է մի Ճաշոց. «ձեռամբ անարժան քահանայի Խաչատ֊ րոյ... ի Ջուղայ», Ավետարան՝ «գրեալ ի ՉՁԷ (1388) թւին, յԱմենափրկիչ վանս Ջուղայու» և այլն։ XV—XVII դարերում, Ջուղայում մի շարք ձեռագրեր են ընդօրինակել նաև Խաչատուր Խիզանեցի, Ռստակես գրիչները, Մարիամ գրչուհին ու մանրանկարչուհին, Մկրտիչ գրիչը, Հին Ջուղայեցի Հակոբը և ուրիշներ։
Առանձնակի ուշադրության է արժանի Մարիամ գրչուհի-նկարչուհու «Ի թիվ Հայոց ՋԵ (1456) գրեցաւ ի Ջուղայ Քարոզ¬գիրքս Գրիգորի Տաթևացւոյ» ձեռագիրը, որը կազմված է 977 մեծադիր էջերից։ Ճակատագրի բերումով Ջուղայի գրչարվեստի և մանրանկարչության դպրոցի XV դարի կեսերի արվեստի այդ եզակի նմուշը փրկվելով Շահ Աբբասի բռնի գաղթի հրո ճարակից, ապաստանել ու ճամփորդել Է տեղիցտեղ, Իրանի Սպահան նահանգի Զարմահալ գավառի հայաբնակ գյուղերում՝ Ֆռինդիգան, Գիչնիգան, Շահբուլաղ, Մամուռան, որի պատճառով այն զրկվել Է իր մի շարք նկարազարդ էջերից։ Վերջապես այդ ձեռագիրը հանգրվանել է Մամուռան գյուղի բնակիչ, գրասեր Մ. Տեր-Սուքիասյանի տանը, որտեղից և 1940-ական թվականներին տեղափոխվել է Էջմիածնի ձեռագրատուն։
Այդ ձեռագրի բազմաթիվ էջերում, լուսանցազարդերում նկարչական բարձր օժտվածությամբ, նրբորեն և բանաստեղծական քնքուշ ասելիքով առլեցուն պատկերավորությամբ վրձնված են բազմաոճ ու բազմամոտիվ հարյուրավոր մանրանկարներ, գեղագրեր, թռչնագրեր, զարդագրեր և այլն, որոնք մանրանկարիչ-արվեստագետ Մարիամի բնատուր տաղանդի փայլուն վկաներն են։
Մարիամ նկարչահու, որը XV դարի հայ նկարչության պատմության մեջ առաջին հայ կին նկարիչն է, մանրանկարչական, ծաղկազարդի և պատկերագրու¬թյան արվեստը սերտորեն կապված է Հին Ջուղայի նկարչական դպրոցի ավանդների, հետ։ Մարիամի նկարչական արվեստի, ինչպես նաև առհասարակ Ջուղայի նկարչական դպրոցի բազմաթիվ մոտիվների, նրանց զուգահեռներին հանդիպում ենք: Ջուղայի հռչակավոր գերեզմանատան խաշքարեր կազմելու և քանդակելու արվեստում։
ՋՈՒՂԱ գյուղի ծխական դպրոց — բացվել է 1868 թ. և ընդմիջումներով (1885— 86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ քառամյա, երկսեռ դպրոց, ուր ամեն տարի սովորել է 50—70 աշակերտ։
ՌԱՄԻՍԻ ծխական դպրոց — բացվել է. 1890 թ. և ընդմիջումներով (1896—1005 թթ.) գործել է 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ եռամյա, երկսեռ դպրոց։ Ամեն տարի ունեցել է 40—50 աշակերտ։
ՍԻՆԵԱԿԱՆ անապատի գրչօջախ – այս անապատը գտնվել է Գողթն գավառում, Գանձակ գյուղի մերձակայքում։ Այն XIII—XV դդ. եղել է նշանավոր անապատ, ինչպես նաև ձեռագրեր բազմացնելու օջախ։Այս անապատը XIV–XV դդ. ղեկավարել է Հովհաննես րաբունին, Մաթէոս և Կարապետ վարդապետները։ Այստեղ գրչագրված ձեռագրերից մեզ են հասել 1315 թ. մի ժամագիրք, 1385 թ. և 1402 թ. երկու ձեռագրերը։ 1385 թ. «Կարգատրութիւն Հասարակաց աղօթից» (Երևանի Մատենադարան, N 552) ձեռագրի գրիչ Ղազարը հիշատակարանում նշել է, որ այն. «աւարտեալ ի յերկիրս Գողթան՝ ի յանապատս Սինեական, ի դրան սուրբ Յովտնիսիս, աո ոտս մեծ րաբունապետի Ցոհանիսիս. ի թուաբերութեան Յաբեթական տոմարիս ՊԼԴ (1385) և ի փոքր թուականության ՅԲ (302) ...»: Իսկ 1402 թ. գրչագրված «Մեկնութիւն աւետարա՚նին Մատթեոսի, Ներսեսի Լամբրոնաց ւոյյ» մատյանի գրիչ Ֆռանգը ձեռագրի հիշատակարանում խնդրում է հիշել «զբարի մեծ րաբունապետն, ուսման պատճառ սուրբ կարգիս՝ զԿարապետ վարդապետն, այլ և զբարեաց պատճառն կարգիս՝ զՍամուէլ վերախնամողն... և զՄւսթէոս ուշիմ վարդապետն.... զի գրեցաւ սուրբ տառս ի վանս Սինէական, ընդ Հովանեաւ սուրբ Յովհաննես Մկրտիչ...»։
ՎԱՐՄԱԶԻԱՐԻ ծխական դպրոցբաց վևլ է 1893թ. և ընդմիջումներով (1896-1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ երկամյա, երկսեռ դպրոց, ուր ամեն տարի սովորել է 30—70 աշակերտ։
ՏԱՆԱԿԵՐՏԻ ծխական դպրոց–բացվել է 1873 թ. և ընդմիջումներով (1885– 86 թթ., 1896—1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ եռամյա, երկսեռ դպրոց, ուր ամեն տարի սովորել է 25—60 աշակերտ։
ՑՂՆԱՅԻ գրչօջախ–ինչպես Նախիջևանի մյուս գրչօջախների, այնպես Էլ այս գոչօջախի արտադրանքից քիչ բան է փրկվել։ Ս. Աստվածածին և ս. Հովհաննես եկեղեցիներին կից գործած այս գրչակենտրոնից մեզ հասած ամենահին մատյանը 1349 թ, Սարգիս գրչի գրչագրած Ավետարանն է։ Վերջինիս գրչագրոււմից հետո Ցղնայի Դանիել տանուտերը այն ստացել և նվիրել Է ս. Աստվածածին եկեղեցուն։ Այս գրչօջախից մեզ հասաւծ հաջորդ ձեռագիրը՝ Ավետարանը. գրչագրվել է 1488 թ., որի գրիչը ձեռագրի հիշատակարնում նշել է. «Եւ գրեցաւ ձեռամբ յոգնամեղ և փցուն գրչի Ստեփաննոսի սուտանուն աբեղայի... ի թվին ԶԼԷ (1488)... ի Ցղնա գեղս, ի դուռն սուրբՅովհաննեսիս և սուրբ Սարգսիս...»։ Այնուհետև Ումիդ գրակազմը 1467 թ. և հետագա տարիներին նորոգել և կազմել է մի շարք ձեռագրեր։
Մի քանի անգամ Ցղնա ավանը և նրա գրչակենտրոն եկեղեցիների ավերումներից փրկվել և մեր օրերն են հասել նաև նրա XVII դ. մի քանի ձեռագրերը, որոնցից մի քանիսը պահպանվում են Երևանի Մաշտոցյան Մատենադարանում։ Այդ ձեռագրերից երկուսը 1634 թ. գրչագրել է Մարութա ցրիչը։ Մարութա գրիչը Մաշտոցի (Մատենադարան, N 4175) հիշատակարանում գրել է, «Արդ գրեցաւ սբ. Մաշւոոցս ի յերկհրս Գողթան, ի գեղս Ցղնայի»։ Հաջորդ ձեռւագրի՝ «Մեկնութիւն Սաղմոսայ» (Մատենադարան N 1184), հիշատակարանում Մարութա գրիչը իրեն համարում Է «թարմարար գրիչ Մարութա»։ Այնուհետև 1689 թ. Ստեփանոս աբեղան գրչագրել Է մի Ճաշոց, որի 708 էջերը օժտված են բազմաթիվ մանրանկարներով ու լուսանցազարդերով։
Դատելով մեզ հասած ձեռագրերից, պետք Է ենթադրել, որ Ցղնայի գրչօջախը գործել է XII—XVա դդ., ուր բազմացվել են բազմաթիվ մատյաններ։
ՅՂՆԱՅԻ ծխական արական դպրոց — բացվել է 1860—61 թթ.։ Ընդմիջումներով (1885–86 թթ., 1896-1905 թթ.) հարատևել է մինչև 1917 թ.։ Գործել է ս. Աստվածածին եկեղեցու հյուսիս-արևելյան կող¬մում կառուցված դպրոցի շենքում։ Սկզ֊ բում եղել է միադաս, ապա՝ եռամյա, երկսեռ։ Ամեն տարի ունեցել է 60—90 աշակերտ։ Այդ դպրոցում դասավանդել Է Բաղդատում Քրիշչյանը, Բաղդասար Տեր–Օհանյանը, Բարդուղիմեոս Հարությունյանը և ուրիշները։ Այս դպրոցից բացի այստեղ 1896—97 թթ. մինչև 1905 թ. գործել է նաև մեկ այլ՝ պետական դպրոց:
ՑՂՆԱՅԻ օրիորդաց դպրոց — բացվել է 1880—82թթ։ Ընդմիջումներով (1885–86 թթ., 1896—1904թթ.) գործել Է մինչև 1910 թ.։ Ունեցել է 2 բաժանմունք, ուրամեն տարի սովորել են 20—40 աշակերտուհիներ:
ՈԻԼՅԱ ՆՈՐԱՇԵՆԻ ծխական դպրոց – բացվել է 1865 թ.։ Ընդմիջումներով (1885—1886 թթ., 1896—1908 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս և արական, ապա՝ երկդաս ու երկսեռ դպրոց, ուր ամեն տարի սովորել է 40—100 աշակերտ։
ՓՈՐԱԴԱՇՏԻ՝ ծխական դպրոց–բացվել է 1870-ական թվականներին։ Ընդմիջումներով (1885—1886 թթ., 1896—1907 թթ.) գործել է մինչև 1915 թ.։ Ամեն տաբի ունեցել է 30—50 աշակերտ։
ՓԱՌԱԿԱՑԻ գրչօջախ — այս նշանավոր բնակատեղիի գրչօջախներից ցավոք շատ քիչ բան է փրկվել։ Պահպանված ձեռագրերն էլ վերաբերվում են XV–XVII դարերին։ Փառակայի հոգևոր կենտրոներին կից գործած դպրատների ու գրչատների արտադրանքից փրկված ամենահին ձեռագրերից մեկը գրչագրվել է 1495 թ. «...Գողթան, ի փոքր անապատս Փառակայ, որ կոչի Ձորավանք, ընդ հովանեաւ սուրբ Գէորգիս, և սուրբ Սքանչելագործ աջիս, և ամենայն սրբոց, որ աստ կան հաւաքեալ... Գրեցաւ ի թվականիս Հայոց ՋԽԴ (1495)...»։ Այնուհետև Վա¬նում 1525 թ, սկսված և հետո Փառակայում Ղազար գրչի ավարտած Հայսմավուրքի հիշատակարանը վկայում է, որ «...աւարտել զսբ Տարոյգիրքս ի վանս Ջերմ Կոյ Ի յերկիրն Գողթան, ի գիւղն Փառակայ. ի թվին Ռ եւ ՃԳ ամին. ամսեանն դեկտ. Ժ. զոր տանուտէր Կոյսն կոչեցեալ... ի քհութեան տէր Մարտիրոսիս որ է սբ. Յակոբայ վանիցն առաջնորդ... Դարձեալ լիշեցեք ի բարին զմեծ հռետորն եւ քերթողական հանճարեղն եւ բանիբուն րաբունապետն զտեր Մովսես վարդապետն եւ զորի նմանէ զգրչութեան արուեստն ուսայ...»։
Փառակայի XVII դարի մի քանի ձեռագրերը պահպանվում են Մաշտոցյան Մատենադարանում, որոնք ուսանելի գրչագրեր լինելուց բացի զարդարված են նաև գեղեցկատես լուսանցազարդերով ու զարդագրերով։ Այդ ձեռագրերից մեկը (N 8205) «Գիրք հարցմանց Գրիգոր Տաթեւացւոյ»-ն է, որը 1638 թ. ս. Հակոբ եկեղեցում գրչագրել է Մարտիրոս քահանա գրիչը. «Եւ եղև զրօ աւարտման սորա ի յերկիրս Գողթան, ի գեօղս Փառակայ, ընդ հովանեօ Ս. Յակոբայ ուխտիս... ի հայկազան թվականիս Ռ և Ձէ (1638)...»։ Այնուհետև փառակեցի Մար¬տիրոս գրիչը 60 տարեկան հասակում 1645 թ. սկսել և Տերության պատճառով ութ տարվա ընթացքում՝ 1653 թ. ավարտել է մի այլ ձեռագիր (Մաշտոցյան Մատենադարան, N 7758), որի հիշատակարանում նշում է. «Վայ քեզ տխմար գրիչ որ Կ ամայ (60 ամեյա), եղար ոչ ունիս մասն բարի վայ քեզ... Գրեցաւ Ատենագիրքս. Ձեոամբ անարժան գրչի Մարտիրոսի, ի թվականս հայոց ՌՃԲ (1658)... ի գեաւղն որ կոչի Փառակայ, ընդ հովանեաւ սրբոյն Գէորքա, որ կոչի ձորոյ վանք»։ Փառակայի՝ ս. Շմավոն եկեղեցում 1665 թ. Ղազար գրիչը գրչագրել է նաև մի Ավետարան, որի վերաբերյալ ձեռագրի հիշատակարանում ասվում է. «Արդ գրեցաւ ս. աւ. ի գեաւղս, որ կոչի Փառակայի գաւառն Գոխթան ընդ հովանեաւ որ Շոմայի (Շմավոնի-Ա.Ա.) եկեղեցոյն...»։ Այս ձեռագիրը 1712 թ. կազմել է տիրացու Բարսեղը։ Այնուհետև 1717 թ. Եզիկիել գրիչը այստեղ գրչագրել է մի «Խորհրդա տետր պատարագի» ձեռագիրը։ Իսկ Երևվանի Մատենադարանի N604 ձեռագրի ժամանակագրական ու տեղագրական տվյալները ևս ապացուցում են, որ այն գրչագրվել է Փառակայում։ Վերջինս 1719 թ. ընդօրինակել է փւառակեցի, Ղատամի որդի Պետրոս սարկավագը։ Այնուհետև. Բարսեղ եպիսկոպոսը (հավանաբար վերը նշված տիրացու Բարսեղն է) 1751 թ. Փառակայում գրչագրել է «Ծառ մեռոնի, պատմություն կազմութեան և նիւթոց Մեռոնի» մատյանը։Այսպիսով ձեռագրական աղբյուրները հավաստում են, որ Փառակայի գրչօջախները գործել են ս. Գևորգ կամ Ձորավասք անապատում, ս. Օմավոն եկեղեցում և ս. Հակոբ վանքում։
ՓԱՌԱԿԱՅԻ ծխական դպրոց - բացվել է 1890 թ. և ընդմիջումով (1896֊– 1905 թթ.) գործել է մինչև 1917 թ.։ Սկզբում եղել է միադաս, ապա՝ եռամյա, երկսեռ դպրոց, ուր սովորել է 40—100 աշակերտ:
ՔԱՂԱՔԻԿԻ ծխական դպրոց — բացվել է 187փ թ.։ Ընդմիջումներով (1885—88 թթ , 1896—1907 թթ.) գործել է մինչև 1917 թ.: Սկզբում եղել է միադաս, ապա` քառամյա և երկսեռ դպրոց, ուր ամեն տարի սովորել է 30—40 աշակերտ։
ՔՅՈՒՎԹԱՓԱՅԻ ծխական դպրոց – բացվել է 1873 թ. և 1896 թ. փակվելուց հեւոո հավանաբար էլ չի բացվել։ Գործել է եկեղեցու զավթում։ Այն միադաս, արական դպրոց է եղել։ Այս դպրոցի փակվելուց հետո 1909 թ. բացվել է պետական դպրոց, որը գործել է մինչև 1917 թ.։
ՔՌՆԱՅԻ դպրոց ու գրչօջախ — Երնջակ գավառի այս նշանավոր ավանի միաբանությունը և դպրոցը կազմավորվել է 1330 թ., Մարաղալի վանքի եպիսկոպոս Բարթուղիմեոսի և Գլաձորի համալսարանի ուսումնավարտ սան Հովհաննես Քռնեցու կողմից, որոնք իրենց ժամանակաշրջանի նաշնավոր դեմքերից ու հեղինակություն վաելող անձերից էին։ Քռնայի միարարները հետագայում իրենց միաբանություն֊ ներն ու դպրոցները ստեղծեցին նաև Նախիջևան քաղաքում, Ապարաններ, Խոշկաշեն, Սալիթաղ (Երնջակ գավառ), Ճահուկ Շահապոնք, Գարագուշ (Ճահուկ գավառ) գյուղերում և ավաններում։ Ինչպես Ատրպատականի Թավրիզ, Մարաղա Դեհխարկայն քաղաքների, այնպես էլ Նախիջևանի գյուղերում ու ավաններում ստեղծված միարարների միաբանություններն ու դպրոցները ստեղծվել էին տեղի ժողովուրդների վրա կաթոլիկության ու Վատիկանի ազդեցությունը ուժեղացնելու նկատառումներով, որոնց քաղաքական սնանկ կողմնորոշման գործունեությունը հայ ժողովրդի մի հատվածի համար որոշ ժամանակաշրջանում թողեց վնասակար հետևանքներ։ Վերջիններիս դեմ ամբողջ ճակատով լայն պայքար մղեցին Գլաձորի, Տաթևի համալսարաններն ու այլ դպրոցները։
Սակայն Քռնայի միարարների միաբա¬նության բարձրագույն տիպի դպրոցը XIV —XV դարերում հայ մշակույթի զարգացման գործում խաղացել է նաև դրական ու բացառիկ դեր, հատկապես անտիկ աշխարհի մտածողների ու գիտնականների գիտական, իմաստասիրական, բնական գիտությունների երկերի թարգմանաթյան՝ ու գրչագրման ուղղությամբ։ Քռնայի բարձրագույն տիպի դպրոցը, ուր դասավանդվել է մաթեմատիկա, փիլիսոփայություն, աստվածաբանություն, քերականություն, օտար լեզուներ, գրչարվեստ, բնական գիտություններ և այլ առարկաներ, գործել է Քռնայի Վերին վանքին կից, Քռնայի առաջնորդ Գորգի և նրա կնոջ՝ Ելթիկի, անմիջական օգնությամբ ու աջակցությամբ 70 օրում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցում, որը ներկայումս կիսակործան է։
Ժամանակակից մատենագիր Մխիթար Ապարանեցին իր «Գիրք ուղղափառաց» աշխատության մեջ Քռնայի դպրոցի մասին ուղղակի նշել է, որ այստեղ. «ժողովեցան բազումք սուրբ և ընտիր վարդա֊պետք ի յերկիրն Նախիջեւանու, ի գաւառն Երնջակո, եւ եղաւ նոր Աթենք ի Քռնա, եւ(արարին) բա֊զում թարգմանութիւնք սուրբ գրոց եւ ծովացեալ գանձուց ճշմարիտ իմաստութեան եւ դաւանութեան ի լատինացոց եպիսկոպոսաց եւ վարդապետաց»: Ինչպես այս, այնպես էլ ձեռագրական մի շարք աղբյուրների վկայությամբ, ս. Աստվածածին եկեղեցու կառուցումից անմիջապես հետտ՝ 1330 թ. նրա դպրոցի շուրջը Բարթուղիմեոս Մարաղացու և Հովհաննես Քռնեցու կազմակերպչական գործունեության շնորհիվ, համախմբվել են մի քանի տասնյակների հասնող նշանավոր վարդապետներ, րաբունիներ, որոնք ծավալել են բուռն մշակութային կյանք։ Ս. Աստվածածին եկեղեցու դպրոցին կից գործած գրչատան շուրջը խմբված գրիչներն ու կազմողները մեծ եռանդով գրչագրել են Քռնայի դպրոցի րաբունիների ու վարդապետների թարգմանությունները, մեկնողական, աստվածաբանական, քերականական և այլ աշխատությունները։ XIV—XV դարերում Քռնայի գրչատանը մի շարք ձեռագրեր են գրագրել նաև Հովհաննես Քռնեցին, Հակոբ Քռնեցին, Ֆրա Դոմինիկոս Սալիթաղեցին, Զաքարիան, Սահակ Վանեցի կազմողը և ուրիշներ։
Քռնայի գրչօջախի փրկված ձեռագրե֊ րի ուսումնասիրությունը, որոնց մի մասը պահպանվում են Երևանի, Վենետիկի, Երուսաղեմի, Վիեննայի և այլ Մատենադարաններում, ապացուցում է, որ նրա արտադրանքի մի մասը կարևորությունից զուրկ կրոնական, դավանաբանական ժամագրքեր ու աղոթագրքեր են, միաբանությունների համար թարգմանված աստվածաբանական տետրեր և այլն։ Իսկ Քռնայի գրչօջախի ու դպրոցի ձեռագրերի մյուս մասը, իրոք որ գիտական հիմքերի վրա խարսխված կարևոր թարգմանական աշխատություններ են, որոնք ստեղծվելով Քռնայի դպրոցում շատ շուտով, հակառակ միարարների միաբանությունների արգելքների, մուտք են գործել հայ մշակութային և ուսումնագիտական կենտրոնները, բարձրագույն դպրոցները, որոնք և մեկնաբանվեց ու ուսումնասիրվել են։
Քռնայի դպրոցի ստեղծած մի քանի տասնյակից անցնող կարևոր աշխատություններից գիտությանը հայտնի են ավելի քան 15 թարգմանություն։ Այդ թարգմանական աշխատությունների մեջ տարբեր առիթներով շեշտված են և ընդարձակ մեջբերումներ են արված հին հունականիմաստասեր-գիտնականներ Անակսագո, րասի, էմպեդոկլեսի, Պլատոնի, Պտղոմեոսի, Ստրաբոնի, միջնադարյան մատենագիրներ Բարսեղ Կեսարացու, Հ. Ոսկե բերանի, Օգոստինոսի, Դիոնիսիոս Արիոպագացու, Ռաբի Մոսէսի, Թ. Աքվինացու և այլոց կարևոր և շահեկան աշխատություններից։ Եվ XIV դարի կեսերից սկսած, հայ գիտական շրջանները հիմնականում Քռնայի դպրոցի ու նրա գրչօջախի ձեռագրերի շնորհիվ նոր հնարավորություններով են ծանոթացել անտիկ գիտության նվաճումներին։ Ահա այս գիտական ու մշակութային դերով է, որ Քռնայի միարարների դպրոցը իր գործունեությամբ բացառիկ դրական դեր ունի XIV—XV դարերի հայ մշակույթի անցյալում:
Քռնայի դպրոցի ու գրչօջախի պատմության մեջ մեծ դեմք է համարվում նրա գրիչներից մեկր՝ Հակոբ Քռնեցին, որն իր կրթությունը ստացել է Սյունյաց դպրոցներում։ Հակոբ Քռնեցին, որը Քռնայի դպրոցի գիտական աշխատությունների հմուտ և հայտնի թարգմանիչն է եղել, իր թարգմանած և գրչագրած ձեռագրերում իրեն անվանել է «Հակոբ Քռնեցի թարգման վարդապետ»։ Կարելի է եզրակացնել, որ Քռնայի կարևոր աշխատությունների մեծ մասի այս թարգմանիչը Քռնսյի դպրոցում դասավանդել է նաև օտար լեզուներ և թարգմանության արվեստ առարկա։ Ս. Աստվածածին վանքի հիմնումից անմիջապես հետո Հակոբ թարգմանիչը 1831 թ. հայերեն է թարգմանել Քռնայի վանքի պարագլուխ և եպիսկոպոս Բարդուղիմեոսի «Քարոզգիրք Բարթուղիմեոսի» աշխատանքը։ Թարգմանիչը այդ մասին նշել է, որ այն «...բազում ջանիւ փոխեցաք ի հայս, ի գեղեցկանիստ երկիրս, որ կոչի Երընջակոյ գաւառ, ի գեղս Քռնայ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիդ, որ նոր շինեցաւ զօրութեամբ կուսին Հ. (70) աւր...»։ Հակոբ Քռնեցին իր ձեռագրերից մեկի հիշատակարանում ունի նաև մի շարք արժանահիշատակ դա¬տողություններ ուսուցման մեթոդւների և ուսուցվող տարբեր առարկաների վերաբերյալ։ Օրինակ, հմուտ մանկավարժը և թարգմանիչը կարդալու և գրելու համա¬տեղ ուսուցման կարևոր հանգամանքի մասին գրել է, որ ուսուցանվող նյութը պետք է դասավանդել ոչ միայն «բանիւ», այսինքն բանավոր, այլև գրելով. «Յորժամ վարդապետ ոք ուսուցանէ զաշակերտս իւր բանիւ միայն, որ կարեն կատարելապէս ի միտ առնուլ, զի տկար է իմացումն մարդոյն, այլ յորժամ գրէ, յայնժամ մնա ի միտս նոցա»։
Քռնայի դպրոցի նշանավոր դեմքերի թվում միարարների գործունեության պարագլուխներից էր նաև Հովհաննես Քռնեցին, որը կատարել է մի շարք թարգմանություններ, գրել է մեկնողական, քերականական և այլ աշխատություններ։ Հ. Քռնեցու կարևոր և բացառիկ աշխատություններից մեկը՝ «Համաոօտ հաւաքումն յաղագս քերականին», աշխատությունը 1977 թ. տպագրվեց և գիտական շրջանառության մեջ դրվեց։ Ըստ մասնագետների ոաումնասիրության, Հ. Քռնեցու այս աշխատությունը XIV դարի հայ քերականագիտության զարգացման ասպարեզի կարևոր երկ է և հայոց լեզվի առաջին գիտական քերականությունը։
ՕԾՈՓԻ դպրոց և գրչօջախ — Շահապոնք գավաոի այս նշանավոր գյուղը հայտնի է նաև որպես նշանավոր դպրոց ու գրչակենտրոն, ուր բազմացվել են մի շարք ձեռագրեր։ Դժբախտաբար անցյալի արհավիրքներից շատ քիչ բան է փրկվել։ Մեզ հայտնի է Օծոփի ս. Աստվածածին վանքի գրչատանը 1292 թ. ընդօրինակված Ավետարաններից մեկր, որի հմուտ գրիչ, ս. Աստվածածին վանքի եպիսկոպոս Շմավոնը իր թողած հիշատակարանում նշել է, որ այն «գրեցաւ տառս Աստվածային ի գաւառս Շահապունեաց, ի մենաստանիս, որ է մերձ յամենաւիհնեալ և յԱստուածապահ գեաւղս Ոծոպի կոչեցեալ... Ձեռամբ յոգնամեղ և փցուն գրչաւորի Շմաւոնի»։ Շմավոնի հաղորդած տվյալների համաձայն, այս վանքը XIII դարի վերջերին հանրաճանաչ, բազմա¬մարդ կենտրոն է եղել և իր թողած հի¬շատակարանում խնդրում է հիշել «նաեւ զդաս եղբայրութեան այսմ անապատի, զառաջնորդ սորա, ըզփակակալ, զծերսն և զմանուկս և զմիաբանեալսըն յայսըմ քա֊ ւարանի»։
Շմավոն գրչի աշխատանքներից բացի հայտնի են նաև Օծոփում գործած Աթանես (XV դ.), ծերունի Սարգիս մոնոզոնիկ (XVI դ.) գրիչների աշխատանքները։ Դատելով ձեռագրերի լեզվական գիտելիքներից, կարելի է եզրակացնել, որ այդ վանքում ուսուցանվել է մեկնողական, քերականական առարկաներ, գրչարվեստ և այլն։ Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվել նաև գրքերը կազմելու և նկարազարդելու աշխատանքներին։ Այդ տեսակետից ուշագրավ է Շմավոն գրչի ընդօրինակած մատյանը, որը գրիչը զարդարել է. «ոսկւով և արծաթով, ոսկեգիծ դրուատով և ծաղկերանգ գովնով, և պաճուճեցի ներքոյ և արտքոյ, ընտրեալ քարամբք պատուականաւք և լուսափայլ մարգարտօք»։
Ըստ Օծոփի վանքի պատմական, վիմագրական տվյալների, կարելի է եզրա¬կացնել, որ նրա դպրատունը և գրչօջախը կազմավորվել է XIII դարի վերջերին և գոյատևել է մինչև XVIII դարի վերջերը։
ՕԾՈՓԻ ծխական դպրոց — բացվել է 1873 թ.։ Ընդմիջումներով (1885—86 թթ., 1896—1907 թթ.) գործել է մինչև 1912— 13 թթ.։ Եղել է միադաս դպրոց, ուր ամեն տարի սովորել է 40—60 աշակերտ։