Կարեն Անտաշյան

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Կարեն Անտաշյան (ծնվ. փետրվար 3, 1983, Վանաձոր, Լոռու մարզ) — հայ ժամանակակից բանաստեղծ:

Կենսագրություն

1999-2003-ին սովորել է ՀՊՃՀ Լոռու մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003-2005-ին անդամակցել է Վանաձորի երիտասարդ արվեստագետների «Մասրենի» խմբին: 2000-2004-ին Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր-անդամ: 2003-2005-ին սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում «Ճարտարագիտական կառավարում» մասնագիտությամբ: 2003-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը: 2005-2007-ը ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում, ունի լեյտենանտի զինվորական կոչում: 2007թ-ից տուրիստական ծառայություններ մատուցող Imega Tour and Travel ընկերության Երևանյան գրասենյակի տնօրենն է: 2009թ-ից վարում է արդի հայ գրականությանը նվիրված Գրանիշ գրական բլոգը [1]:

Գրքեր

  • «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ, ՀԳՄ հրատարակչություն, ISBN 99941-34-69-8 [2]
  • «Անտաշատ. պոեզիա 78%», 2009թ, հեղինակային հրատարակություն, ISBN 978-9939-53-502-9

Հրատարակումները մամուլում

  • Megapolis հասարակական-քաղաքական ամսագիր, N 1 (01)/ 2009
  • Նարցիս, գրական-գեղարվեստական, մշակութային ամասգիր N 5 / 2009
  • Юность [3] գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), ռուսերեն թարգմանությամբ, N 9 (644)/ 2009
  • Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ N 23 (2764)/ 2004, N 41 (*****)/ 2009
  • Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ N 3 (11)/ 2008, N 2 (13)/ 2009
  • Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, 2009թ թիվ 3
  • Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, "Հայկական դիմագծեր հոդվածաշար" 2004-2005թթ
  • Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական, N 2-3 (43-44)/ 2003

Մրցանակներ և պարգևներ

  • Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար", 2010թ.
  • Գրեթերթի 2008թ-ի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար:
  • Հակոբ Կարապենցի անվան պարգև "մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար", 2008թ.

Արտաքին հղումներ

Աղբյուրներ