Kharpert

From Armeniapedia
(Redirected from Harpout)
Jump to navigation Jump to search
Armenians being marched out of Harput. Red Cross/Burning Tigris

Kharpert (Harput-Mezraa / Խարբերդ Մեզրե ). town in Western Armenia found in Kharpert Province.

Articles

Armenian church turned into parking lot

January 9, 2017 - 18:22 AMT

PanARMENIAN.Net - A dilapidated Armenian church in the Turkish city of Elazig (historic Kharberd) has been turned into a parking lot, Ermenihaber.am reports.

The walls of the Armenian Protestant church , which served as a place of worship for the Armenian and Assyrian communities alike, is now loaded with advertizing boards, installed by the managers of the parking lot.

The church has previously been used as a flour milling factory and a shopping center.

According to a local resident, this is not the first Christian monument to suffer such a fate.

http://www.panarmenian.net/eng/news/229627/


This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site..

Needs Translation to English

Խարբերդ, (Харберд, Kharpert), Զեիդի ամրոց Զեիդի դղյակ. Զեիտի ամրոց, Խարաբութ, Խարապութ, Խարբերտ, Խարբուդ, Խարբութ, Խարբուտ, Խարթբերդ, Խարպերտ, Խարպեցիկ, Խարպոդե, Խարպոտե, Խարպութ, Խարպուտ, Խարպուրտ, Խարտաբերդ, Խարտբերդ, Խարտբերտ, Խարփութ, Խարփուտ, Խոփութ, Խրփութ, Խուրպիցակ, Կարբերդ, Կարպուր, Կորտբերտ, Հասանզատե, Հարյբերդ, Հարբուտ, Հարետ–Բարետ, Հարտբերդ, Հեսնա-դե–Զայդ, Հզնիզիատ, Հըսն Զիատ, Հըսն Զիյատ, Հիսն Զիադ, Հիսն Զիաթ, Հիսն Զիատ, Հիսն Զիյադ, Հիսն Զիյաթ, Հսնիզիյատ, Չարպիցիկ–գալեսի, Չրպիցիկ–գալեսի, Սինամուտի բերդ, Քարբերդ, Քարպետե, Քարպոդե, Քարպոտե, Քարպութ, Քարպուտ, Քարփութ, Քարքաթիակերտ, Քորբերդ, Քորդբերդ — Քաղաք (բերդաքաղաք, բերդ, ամրոց) Արմ Հայաստանում, Խարբերդի նահ-ում, Արածանիի ստորին հոսանքի ձախ կողմում, Խարբերդի դաշտում, գետափից 13—14 կմ հեռավորությամբ, սարավանդի վրա: Ք-ից հր-արլ Ծովք (Գյոլեջիկ) լճակն է, որտեղից սկիզբ է առնում Տիգրիսի ակունքներից մեկը: Ամռանը հով է, ձմռանը՝ ցուրտ: Հիշատակվում է անվան բազմաթիվ տարբերակներով և այլ անվանումներով: Արաբ հեղինակները Խ անվանում են Հիսն Զիադ, թուրքերը՝ Խարբութ կամ Խարփութ: Ոմանք նույնացնում են Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ–ի Անձիտ գավ–ի Հոռեբերդին (տ)՝ Խ համարելով այս անվան ձևափոխությունը: Խ նախապես ստուգաբանվել է «քար» + «բերդ» իբրև քարաժայռերով շրջապատված բք: Ոմանք այն կապում են Խ—ի տարածքում հնագույն ժամանակներում իբրև թե գտնված Խար գ-ի անվան հետ, որ խուրիերեն ստուգաբանվում է որպես «ճանապարհդ», ուրեմն՝ «ճանապարհի բերդ»: Ն. Ադոնցը այն կապում է ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հիշատակված Խարտա ք-ի անվան հետ. ըստ այսմ` եղել է Խարտբերդ, ապա Խ, որ հավանական է: Խ-ի ստուգաբանության մի այլ վարկած այն կապում է խեթա-խուրիական Խատի (Հաթի) աստվածուհու անվան հետ, որի մեհենական սրբավայրը ենթադրվում է, թե գտնվել է այստեղ:

Հնում Խ մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ-ի Անձիտ (Հանձիթ) գավ–ի մեջ: Համանուն նահ–ի և գավ–ի տնտեսական և մշակութային հանգույցն էր: Ինչպես Արմ Հայաստանի մյուս ք-երի, այնպես էլ սրա բնակչության թվի վերաբերյալ տվյալները հակասական են: According the church records (արժանահավատ վկայությունների) at the beginning of the 19th century, Kharpert had close to 3,000 Armenian and Turkish households, in the years 1830—1850 about 25,000 inhabitants, of which 15,400 were Armenian. According to Eprigian's (Էփրիկյան) data, at the beginning of the 20th century the city had about 12,200 inhabitants, of which 6,080 were Armenian and 6,120 were other nationalities. The decrease in Armenian population was due to the 1895– 1896 Hamidian Massacres, during which Turks robbed and ruined Kharpert's Armenian neighborhoods, including their churches and educational buildings, massacring over 700 people, and forcibly converting about 200 hundred families (more than 1,000 Armenians) to Islam.

Խ–ի հայ բնակչությունն զբաղվում էր արհեստներով, առևտրով և, մասամբ, երկրագործությամբ ու այգեգործությամբ: Արհեստներից զարգացած էին որմնադրությունը, ջուլհակությունն ու մանածագործությունը, ներկարարությունը, կոշկակարությունը, պղնձագոոծությունը, թիթեղագործությունը: Առանձնահատուկ նշանակություն էին սաացել մետաքսագործությունն ու գորգագործությունը: Գրիգոր և Սարգիս Քյուրքչյան եղբայրները այստեղ հիմնել էին մետաքսի գործարան, որը 1894—96 թթ քարուքանդ էր արվել թուրքական իշխանությունների ձեռքով: Մետաքսի հետ արտադրվում էին նաև բամբակի գործվածքներ: Կտավագործական երկու ձեռնարկությունների արտադրանքի զգալի մասը արտահանվում էր Կարին (էրզրում), Գարահիսար, Դիարբեքիր, Մալաթիա, Բալու և այլ ք-ներ: Խ–ի գորգագործական ձեռնարկությունների թիվը հասնում էր 8-ի: Սրանց արտադրած գորգերը, որ հասնում էին մինչև ԱՄՆ, շուկայում մեծ համբավ ունեին: 1880 թ սկղբին Բարիկյան եղբայրներն այստեղ հիմնել էին գործիքաշինական գործարան, որն արտադրում էր ջրհան պոմպեր, գյուղատնտեսական ու արհեստավորական գործիքներ, տնային գործածության իրեր:

Խ-ում հավասարապես զարգացած էր և՛ ներքին, և՛ արտաքին առևտուրը: Նրա ընդարձակ շուկա-հրապարակում և դրա հարյուրի հասնող խանութներում ու կրպակներում վաճառվում էին գյուղատնտեսական ու արհեստավորական բազմատեսակ ապրանքներ, մրգեր, շինվածքներ, Խ-ից արտահանվում էին հաշիշ, մետաքս, նուշ, մեղրամոմ, գինի, ոչխարի մորթի, գորգեր, մետաքսյա ու բամբակյա գործվածքներ և այլ ապրանքներ: Խ-ի ներքին և արտաքին առևտրական կապերն ավելի աշխույժ բնույթ ունեին մանավանդ 19-րդ դ վերջին քառորդից մինչև առաջին համաշխարհային պատերազմն ընկած տասնամյակներում: Դրան նպաստում էին Խ—Դիարբեքիր, Խ-Մալաթիա, Խ—Կապանմադեն, Խ-Չմշկածագ սայլուղիների բարեկարգումն ու խճապատումը: 20-րդ դ սկզբին ք-ի, թաղերն էին՝ Սինամոտ («երկու ձորի մեջ»), սրանից վեր բարձրացող ս Ստեփանոս և ս Կարապետ (ասորիների), ք-ի տարածքի արմ բարձունքներն զբաղեցնող Վերի թաղ (ս Հակոբի կամ Միսիոներների) թաղերը: Տները զանգվածորեն քարակերտ էին, մեծ մասը՝ երկհարկանի: Կառուցապատումը կատարված էր առանց նախօրոք կազմված հատակագծի: Այդ պատճառով էլ ք-ի շենքերը խառնիխուռն էին, փողոցները` նեղ ու ծուռումուռ: Համեմատաբար բարեկարգ էին միայն հայկական թաղերը, որոնք էլ երկու անգամ (1895—96 և 1915 թթ) ավերվել են թուրք ցեղասպանների կողմից: Խ–ի հայերի գաղթը դեպի Կովկաս մասնակիորեն սկսվել էր 19-րդ դ 50-ական թթ–ից: Սակայն զանգվածային արտագաղթն ու բռնի տեղահանությունը տեղի է ունեցել 1915 թ հունիսի 26-ից: Նույն թ վերջերին, մեծ տեղահանությունից հետո ք-ում մնացել էր 2000 հայ բնակիչ, իսկ 60-ական թթ՝ 1000: Խ-ի կոտորածից փրկված բնակչությունը սփռվեց աշ խարհով մեկ: Նրանց մի զգալի մասը գաղթել ու բնակություն է հաստատել ՀՍԱՀ-ում: Երևանի հր–արլ կողմում 1929 թ հիմնադրված Նոր Խարբերդ ավանի (այժմ՝ քտա) առաջին բնակիչները հիմնականում խարբերդցիներ էին:

Խ–ի հնությունների մեջ ամենից նշանավորը բերդն էր, որով ք-ն այնքան հայտնի էր ամբողջ միջնադարում և մասամբ նոր ժամանակներում: Այն գտնվում էր Հայկական Տավրոս լհմկ–ին պատկանող մի լեռնագագաթի վրա, որի հր–արլ կողմը խիստ զառիվեր է և անհրաժեշտություն չի զգացվել այս կողմում պարսպապատեր կառուցել: Պարսպապատվել է միայն հս և արլ կողմերից: Բերդի ձևը, շինարարական հնարքներն ու ոճը լիովին հայկական են՝ 8—7-րդ դդ–ից (մ.թ.ա.) ժառանգված ճարտարապետական արվեստի նկատելի տարրերով: Այդ պատճառով էլ ապառաժների վրա բարձրացող այդ բերդի կառուցումը վերագրում են կամ Ծոփաց նախարար ներին ու թագավորներին (2-րդ դ մթ ա — 4-րդ դ մ թ), կամ էլ՝ մեր նախնիներին՝ ուրարտացիներին (880 — 860 մ.թ.ա.)` առաջիններին (ծոփացիներին) հա մարելով խոր հնից գոյություն ունեցող բերդի սոսկ վերակառուցողներ կամ վերանորոգողներ: Բերդի ներսում կան ինքնատիպ կառուցվածքներով քառակուսի սենյակներ, մի քանի ներքնուղիներ, որոնք փորված են բերդի տակ, ժայռի մեջ և տանում են դեպի տարբեր կող մեր: Մուտքի մոտ դեռևս պահպանվում էին պարսպահատվածները՝ կրկնակի դռներով: Երկու դռներից մեկը մինչև 1915 թ դեռևս կար: Աշտարակներից շատերը կործանված էին: Կանգուն էին արլ պարսպի առանձին հատվածներ և մի աշտարակ: Կիսակործան վիճակում պահ պանվում էին կամարներ, ժայռափոր աստիճաններ, գաղտնի անցքեր, ճանապարհներ: Բերդը տեղում ջուր չի ունեցել, ջուրը բերվել է ժայռի ստորոտում բխող աղբյուրներից:

19-րդ դ երկրորդ կեսին Խ–ում կային տարբեր ժամանակներում կառուցված և տարբեր վիճակներում գտնվող հայկական 6 եկեղեցի, 5-ը լուսավորչական, մեկը՝ բողոքական: Բողոքականներինը կոչվում էր ս Աստվածածին, որը թուրքերը անվանում էին Կզըլքիլիսա, իսկ մյուսները կրում էինի ս Կարապետ, ս Հակոբ, ս Նշան, ս Ստեփանոս, ս Սարգիս անունները: Ք-ում կային նաև մի քանի մզկիթներ և անշուք բաղնիքներ:

Խ–ի մասին կան Մատթեոս Ուռհայեցու, Ստեփանոս Ասողիկի, Միխայիլ Ասորու, էվլիա Չելեբիի և ուրիշների ուշագրավ վկայությունները, որոնք տեղում պահպանված հնությունների հետ հարուստ նյութ են նրա պատմության ամբողջացման համար: Ոմանք կարծում են, թե Խ Ստրաբոնի հիշատակած Կար կաթիակերտն (Քարքաթիակերտ) է: Հ. Մանանդյանը Խ–ի տեղում է դնում Հայասա-Ազզի ցեղային միության Ուրա ամրոցը, իսկ ուրիշներն, ինչպես ասվեց, այն նույնացնում են հին հայկա կան Հորեբերդի (Հոռեբերդի) հետ: Քաղաքական ելևէջներով լեցուն պատմություն է ունեցել Խ: 654 թ այն Բյուզանդիայից գրավել են արաբները, 751-ին նորից անցել է Բյուզանդական կայսրությանը, 1057 թ գրավել են սելջուկները, ապա Փիլարտոս հայ իշխանը: 12-րդ դ՝ Պալակ Թուրք ամիրան, 15-րդ դ՝ Սկանդար Բեկը, որն ավերեց և կողոպուտի ենթարկեց ամբողջ ք: 1617թ սուլթան Ահմեդ III-ի օրոք ոմն Չոփանօղլի նորից է ավերում մասամբ վերականգնված ք ու շրջակա գ-երը՝ սրի քաշելով ամբողջ բնակչությանը: Այսուհանդերձ, Խ 19-րդ դ-ում և 20-րդ դ-ի սկզբներին հայ մշակույթի կենտրոններից էր: Այստեղ եկեղեցիներին կից գործում էին թաղային 5 կրթարաններ (այդ թվում՝ Աստվածաբանական Ճեմարան, Ազգային կենտրոնական վարժարան, Հռիփսիմյան (աղջկանց վարժարան) և Սմբատյան երկսեռ վարժարան՝ 410 (340 տղա, 70 աղջիկ) աշակերտներով (1872—73 թթ): Ք–ի միակ միջնակարգ դպրոցը Եփրատ անունով կոլեջն էր: Գործում էին մի քանի գիշերօթիկներ, որբանոցներ, ժողովարաններ և առաջնորդարան: 1880 թ այստեղ բեմադրվեց «Քաջն Վարդան» առաջին ներկայացումը:

Խ հայ գրչության հայտնի կենտրոններից է: Մեզ են հասել այստեղ ընդօրինակված ավետարաններ, Հայսմավուրք, Մաշտոց, Ճաշոց և այլ մատյաններ: Միայն 15-րդ դ-ում ընդօրինակվածներից հայտնի են 6 ձեռագրեր: Այդ դարի գրիչներից է Մինաս դպիրը, իսկ ծաղկողներից` Գրիգոր Ծաղկողը, որը 1444 թ այստեղ նկարազար դել է մի Հայսմավուրք: Խ—ում 20-րդ դ սկզբներին հրատարակվել են «Եփրատ» հանդեսը (1909 — 1914 թթ), «Դէտ» երկշաբաթաթերթը (1913 — 1914 թթ), «Ամենուն համար» շաբաթաթերթը: Այստեղ են ծնվել հայ մանկավարժ, Եփրատ կոլեջի պրոֆ Ն. Հ. Թենեքեճյանը (1864 թ), բանասեր, թատերագիր, մանկավարժ, Թ. Վ. Թովմաճանյանը (1884 թ), քանդակագործ Թուրը՝ Նշան Թուրունճյանը (1888 թ), ֆրանսահայ գրող Հ. Ռ. Զարդարյանը (1892 թ), ամերիկահայ Վահե Հայկը (1896 թ), բանասեր, աշխարհագետ, բանաստեղծ Մ. Հ. Հովհաննիսյանը (1912 թ), թարգմանիչ Հր. Բուջիկանյանը (1914 թ):

Խարբերդի Գավառ, Харбрди гавар, Kharberdi gavar - Գավառ, (սանջակ) Արմ Հայաստանում, Խարբեր դի նահ–ում (վիլայեթում), նրա կենտրոնական մասում, Արածանիի ստորին հոսանքի հովտում: Արմ–ից և հր–ից սահմանակից է նույն նահանգի Մալաթիայի գավ-ին, հս-ից՝ Սեբաստիայի (Սվազի) նահ-ին, արլ-ից՝ նույն նահ–ի Դերսիմի գավ-ին, հր–արլ–ից` Դիարբեքիրի նահ–ին: Համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ-ի Անձիտ գավ–ին: Կենտրոնն էր Խարբերդ ք—ը: 16—17–րդ դդ օսմանյան տիրապետության շրջ—ում համարվել է կայսերական գավ և անվանվել է Խարփութ: Ըստ այդ շրջ-ի թուրքական աղբյուրների մտնում էր Դիարբեքիրի նահ–ի մեջ: Նոր ժամանակներում (20-րդ դ) նահ–ի և գավ–ի նոր կենտրոնի անունով կոչվել է Մեմուրեթ-ուլ-Ազիզ:

Գավ–ի տարածքով հոսում են Արմ Եփրատ և Արածանի գետերը, որոնք կազ մում են Եփրատ գետը: Գավ–ի մեծ մասը դաշտային է: 19-րդ դ վերջերին բաժանված էր երեք գվռկ-ների՝ Արաբկիրի, Ակնի (Էկինի), Քեբանմադենի (Կապան-մադենի): Վերջինիս տարածքը համապատասխանում էր նախկին Խարբերդի գվռկ–ին: Ունի նպաստավոր և առողջարար կլիմա, առատ և սառնորակ ջրեր: Մարդիկ երկարակյաց էին. կային 100—120 տարի ապրողներ: 19-րդ դ վերջին տասնամյակների վիճակագրությամբ գավ-ն ուներ 68—80 գ, որոնցից մոտ 60-ը հայաբնակ շեն գ-եր էին: Հայ մամուլի («Արաքս», 1888, գիրք Բ, էջ 21– 42) տվյալներով 1888-ին գավ-ը ուներ 68 գ՝ 70000 բնակչով: 1892 թ պաշտոնական վիճակագրությամբ ուներ 25340 հայ, 2265 այլազգի (թուրք, քուրդ, մասամբ՝ ասորի) բնակիչ: Ս Էփրիկյանի տվյալներով 1903 թ ուներ 40000 հայ և 16418 այլազգի բնակիչ: 1915 թ բռնագաղթի նախօրեին հայության թիվը մոտ 65000 էր:

Խ-ի գավ–ի բերրի տարածություններում աճում էին ցորեն, գարի, եգիպտացորեն, բրինձ, բամբակ, ծխախոտ, խաղող ևն: Հայտնի էր իր մրգերով` թութ, ծիրան, տանձ, խնձոր, սև սալոր: Տարածված էր չրի արտահանությունը: Ուներ պղնձի 3 հանք, քարհանք, քարածուխ: Կապված էր 5 նավահանգիստների հետ. Սև ծովի ափին՝ Սամսոն, Տրապիզոն, Օրդու, Կերասոն, Միջերկ րականի ափին՝ Իսքենդերուն: 1885 թ գավ–ից արտահանվում էր հաշիշ, որ մուտք էր գործել 1876 թ-ից, մորթեղեն, բուրդ, գորգեր, մետաքսեղեն, կաշի, օճառ, մեղր և այլ ապրանքներ: Ներմուծում էր` կտավեղեն, գոմեշի կաշի, շաքար, թուղթ, սուրճ, երկաթ, նավթ, ներկ ևն: Գոր ծում էին մի քանի վարժարաններ, ուներ Աբդլմսեհի, ս Հովհաննու, ս Գևորգի (Գուլե գ-ի մոտ), ս Գևորգի (Սյուրսյուրու գ-ի մոտ) վանքերը: 1880-ական թթ մոտ 1000 հայ գաղթել են Ամերիկա, 1895 թ կոտորածի ժամանակ 53 հայաբնակ գ-երի հայությունը մասամբ կոտորվել է, մասամբ հավատափոխ արվել, կողոպտվել է 6023 ընտանիք, այրվել` 1861 տ: Ըստ թուրքական աղբյուրների 1915 թ այստեղից տարագրվել է 50024 հայ: Սրանց մի մասը բնակություն է հաստատել Արլ Հայաստանում: Խ–ի գավ–ի հայաբնակ գ-երից էին՝ Ալ Մեզիրե, Ախոռ, Աղնցիք, Աստղիկ, Արփավոտ, Բազմաշեն, Բարջանճ, Գեղվանք, Գոմք, Երդմնիկ, Իչմե, Խոխ, Խուլագյուղ, Խույլու (Թլկատին), Ծովք, Կարմրի, Հաբուսի, Հին Ագարակ, Հյուսեյնիկ, Հնձվոր, Հողե, Մանազուր, Մեզիրե (հետո՝ ք, Եղեգի, Սուրսուրի, Քեսիրիկ նախկին գյուղ-արվարձաններով, Մորենիկ, Մուզուր Օղլու, Մուսե, Շամուշի, Շեյխ Հաջի, Շենթիլ, Չորգեղ, Վարդաթիլ, Վերին Մեզիրե, Քեորբե ևն:

File:Kharputmap.jpg Source: Map of Armenia and Adjacent Countries by H.F.B. Lynch & F. Oswa.


Map

<googlemap lat="38.674521" lon="39.219561" zoom="14"> 38.677262, 39.224372, Armenian Protestant Church - walls still standing </googlemap>