Yerznga
Located in Erzurum Province, Erzinjan (Yerznga in Armenian) had the second largest population after Erzurum itself. With a 1914 population of between 50-70,000, there were an estimated 20,000 Armenians living there. There were 197 villages around the town of which some 60 were Armenian. These Armenian villages included Akhorjugh, Bargoser, Dngenig, Garmri, Ghardigin, Giulicha, Harabedi, Hromots, Malmutsig, Meghutsig, Merteghi, Mtni, Veri Chifltig, Vari Chiftlig and more, and these villages held about 45,000 people - at an average of a bit more than 700 people per village. The 197 villages combined had 30 churches.
Erznga had a British, French, German and Persian consul and an American vice consul, plus a Russian military attache and an American mission hospital. A large military garrison was kept here by the Ottomans.
There were several monasteries function in and around the mountains of Erznga at the turn of the 20th century. SS. Boghos-Bedros, St. Giragos, St. Hagop, Hiavor St Garabed, St. Neses, St. Nikoghos, and St. Shoghagar.
Armenians of Yerznga
Armenians who were born or who have lived in Yerznga:
Ahmet Abakay, Soghomon Tehlirian
Armenians who's ancestors are from Yerznga:
Sources
- Armenia: A Historial Atlas by Robert Hewson.
Needs translation to English
Երզնկա, (Ерзнка, Yerznga), Արզանդաս, Արզանկան, Արզանճան, Արզանջան, Արզանքան, Արզենկա, Արզենկան, Արզենջան, Արզինգա, Արզինգան, Արզինճան, Արզինջա, Արզինջան, Արզնգա, Արզնկա, Արզնկյան, Արզնջան, Եզենկա, Եզընկա, Եզինկե, Եզնգան, Եզնկա, Եզնկան, Եկեղյաց քաղաք, Երեզ, Երեզավան, Երզ, Երզենկա, Երզենջան, Երզնկա, Երզիկան, Երզինգան, Երզինգիան, Երզինգյան, Երզինճան, Երզինջան, Երզիջան, Երզնգա, Երզնգան, Երզնկան, Երզնկյան, Երզնջան, Երիզ, Երիզա, Երիզավան, Երիզաց ավան, Երիզաք, Երջինա, Էզինկա, Էզինկե, Էրեզ, էրզ, էրզինգյան, էրզինկյան, էրզինճան, էրզինճյան, էրզինջա, էրզինջան, էրզինջյան, էրզնգան, էրզնգի, էրզնջան, Էրիզ, էրիզա — Քաղաք Արմ Հայաստանում, Էրզրումի նահ–ի Երզնկայի գավ–ի (այժմ՝ նահանգ, վիլայեթ) կենտրոնը:
Տարբեր Ժամանակներում ու տարբեր հեղինակներ հիշատակում են իբրև, ավան, բք, ք: Հնում սովորաբար այն կոչվել է Երեզ, Երիզա կամ Երիզավան, իսկ թուրքական տիրապետության շրջանում՝ Երզինգան, Երզինգյան, Երզինջան ևն: Ռմանք էլ այն նույնացրել են Հուստինիանուպոլսի հետ, որ անընդունելի է: Ե-ն գտնվում է Արմ Եփրատի միջին հոսանքի շրջ-ում, Ե-ի դաշտի արմ–ում, Գայլի (Երզնկա) գետաբերանի մոտ: Հնում այն գտնվում էր ուղղակի Եփրատի ափին, իսկ այժմ, երկրաշարժերի հետևանքով գետի ողողումներից խուսափելու նպատակով, ք-ը մոտ 2 կմ «շարժել» են դեպի հս: Ք-ի գրաված տարածքն ու շրջակայքը հարթավայրային է, որի բարձ մոտ 1300 մ է: Նրա ավերված թաղը անմիջականորեն տարածվում է Եփրատի ափին և տեղացիների կողմից ստացել է Հին ք անունը: Այս մասում Ե-ի օդն անմաքուր է, խմելու ջուրը՝ ցածրորակ: Կլիման բարեխառն է, բայց ամռանն այստեղ սաստիկ շոգ է լինում, որի շնորհիվ այլ կուլտուրաների հետ միասին հաջողությամբ աճել է նաև բամբակենին: Ջրառատ ք է և տարեկան ստանում է 700—750 մմ տեղումներ՝ ձյան ու անձրևի ձևով: Շրջակայքում կան հորդաբուխ ջերմուկներ, որոնցով ջեռուցման են ենթարկվել ք-ի որոշ թաղամասեր: Ե–ն գտնվում է հաճախակի կրկնվող կործանիչ երկրաշարժերի գոտում: Այստեղ շուրջ 800 տարվա ընթացքում երկրաշարժերի հետևանքով զոհվել է մի քանի հարյուր հազար մարդ: Միայն 1045 — 1784 թթ ընթացքում Ե-ի դաշտում և համանուն ք-ում տեղի ունեցած երկրաշարժերի թիվը հասնում է ավելի քան 25-ի: Այդպիսի ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել 1045, 1165, 1236, 1251, 1254, 1268, 1281, 1458, 1462, 1682, 1784, 1939, 1966 և այլ թթ: Ըստ Կոստանյանցի կազմած Հայկական լեռնաշ խարհի երկրաշարժերի ժամանակադրու թյան, 1288 թ երկրաշարժից զոհվել Է 15հազ մարդ, 1458 գ՝ 32 հազ, 1482֊-ն՝ 30000, 1583 թ` 15000 մարդ ևն: Ամենաաղետաբեր երկրաշարժերից մեկը 1784 թ հուլիսի 30-ին տեղի ունեցածն էր, որի հետևանքով ք-ը և նրա շրջակայքում գտնվող 3 գ հիմնահատակ ավերվել են: Միջնադարյան մեր մատենագիրները, օտար մի քանի ճանապարհորդներ բավական մանրամասն նկարագրել են այդ երկրաշարժերի ընթացքը, պատճառած վնասները, մարդկային հսկայական զոհերը, ավերածությունները վերացնելու համար ձեռնարկված աշխատանքները: Երզնկա ցիները մի շարք անգամ իրենց հայրենի ք-ը վերականգնել ու վերաշինել են միանգամայն փլատակներից:
Բազմադարյան հարուստ պատմություն ունի Ե-ն: Այն առաջին անգամ հիշատակվում է 8-րդ դ (մ.թ.ա.) սեպագիր արձանագրություններում, իսկ պատմագիրների առաջին վկայությունը վերաբերում է 1-ին դ (մ.թ.ա.), երբ այն ավան էր և կոչվում էր Երեզ կամ Երիզա: Հեթանոսական շրջ-ում Երեզ-Երզնկան Հայաստանի կրոնական կարևորագույն կենտրոններից էր: Այստեղ էր գտնվում հայ հեթանոսական աստվածուհիներից մեկի՝ Անահիտի գլխավոր տաճարը, որն ուներ ընդարձակ կալվածքներ, հսկայական թվով անասուններ, բազում գանձեր ու թանկագին իրեր, աստվածուհու ոսկեձույլ արձանը, որը 30 թ (մ.թ.ա.) ՝ հափշտակել ու իբրև ավար Հռոմ է տարել Անտոնիոս զորավարը՝ կողոպտելով նաև տաճարի մյուս հարստությունները: Ավանն ու նրա հեթանոսական տաճարը բազմամարդ էին լինում մանավանդ Նավասարդի տոնին (օգոստոսի առաջին կեսին ), երբ Հայոց նոր տարվա տոնակատարություններին մասնակցելու համար այստեղ էին գալիս հազարավոր ուխտավորներ: Իբրև մշակույթի և հոգևոր կենտրոն Ե-ն մեծ հարված է ստացել 4-րդ դ սկզբներին (մ.թ.), Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոնի վերածվելու ժամանակ, երկրի տարբեր մասերի հեթանոսական տասնյակ տաճարներ ավերելու հետ միասին՝ վերացրեցին նաև այստեղի Անահիտի մեհյանը` նրա տեղում կառուցելով Աստվածամոր անունը կրող տաճարը, որի նույնիսկ տեղն ու հետքերը չեն պահպանվել: Սկսած այդ ժամանակներից՝ ք-ի պատմության հիմնական պահերը մեզ արդեն հայտնի են պատմագիրների, ժամանակագիրների ու գրիչների, ճանապարհորդների կատարած հիշատակությունների շնորհիվ: Նրա մասին տարբեր կարգի վկայություններ ունեն Մովսես Խորենացին, Հովհ. Մամիկոնյանը, Մ. Ուռհայեցին, Վարդան Արևելցին, Կ. Գանձակեցին, Գր. Կամախեցին, Մխիթար Այրիվանեցին, արաբական ու վրացական մի շարք հեղինակներ, արևմտաեվրոպական ճանապարհորդներ:
Հայաստանի 387 թ բաժանմամբ Ե-ն Արմ Հայաստանի հետ միասին անցնում է Բյուզանդական կայսրությանը և երկրի այդ մասի մի շարք ք-ների ու ավանների հետ միասին վերակառուց վում ու ամրացվում է Հուստինիանոս կայսեր (527—535) կողմից, որը ավանից ոչ հեռու, նրա հր-արլ կողմում, Կարին տանող ճանապարհի վրա, նախկին Ջեմին վայրում հիմնադրել Է իր անունը կրող բք-ը` Հուստինիանուպոլիսը: 10—11-րդ դդ Ե-ն նույնանուն բավական ընդարձակ իշխանության կենտրոնն էր, Բյուզանդիային ենթակա մի իշխանություն, որը գոյություն է ունեցել մինչև սելջուկ-թուրքերի արշավանքներն ու նվաճումները: 1057 թ սելջուկ-թուրքերը գրավում են Ե–ն: Սակայն դրանից հետո, մինչև ընդհուպ 13-րդ դ 60–70-ական թթ, Ե-ն զարգացել և դարձել էր նշանակալի ք: Նրա այդ ժամանակների ծաղկած վիճակի մասին տեղեկություններ են հաղորդում վենետիկցի Մարկո Պոլոն, որը դեպի Չինաստան կատարած իր շատ հայտնի ճանապարհորդության ընթացքում եղել էր նաև Ե-ում, և արաբ հեղինակ Իբն-Բաթուտան: Նրանք հաղորդում են, որ Ե-ի բնակիչների մեծագույն մասը կազմում են հայերը, որ ք-ն ունի լավ ու բարեկարգ շուկաներ, որ այդտեղ արտագրված ապրանքների մեջ ամենահայտ նին բամբակե գործվածքներն են, որոնք Մարկո Պոլոն որակում է որպես աշխարհի «ամենալավ բհեզներ»: Ե-ն 1243 թ գրավել են մոնղոլները, իսկ 1394-ին՝ Լենկթեմուրը, որի այստեղ գործադրած դաժանություններն ու բռնությունները հասել էր հրեշավոր չափերի: 1514-ին Ե-ն ընկել է թուրքական տիրապետության տակ:
Ո՛չ իր բնակչության թվով և ո՛չ էլ խաղացած դերով Ե-ն երբեք չի եղել Հայաստանի առաջնակարգ ու բազմամարդ ք–ներից: Համեստ էր նրա դերը նաև վարչաքաղաքական առումով: Աքեմենյանների գերիշխանության ժամանակներում (6—4-րդ դ մ. թ.ա.) այն Հայաստանի արմ հատվածից կազմված 13-րդ սատրապության Ակիլիսենե գավառի կենտրոնն էր, որպիսին մնաց նաև հետագայում` լինելով հայկական աղբյուրներում Եկեղյաց կոչված նույն գավառի գլխավոր ավանն ու կենտրոնը: Արմ Հայաստանի թուրքական վարչական բաժանմամբ Ե-ն միշտ մտել է Էրզրումի վիլայեթի (նահանգի) մեջ և եղել է Երզնկայի սանջակի (գավառի) կենտրոնն ու թուրքական մի մարդաշատ կայազորի տեղադրավայր ք—ը:
Ե—ի բնակչության քանակի, տնտեսական վիճակի, մշակութային կյանքի, կենցաղային պայմանների մասին շատ թե քիչ արժանահավատ տվյալները վերաբերում են նոր ժամանակներին:
Ըստ Քինեի տվյալների՝ Ե-ն 1890-ական թթ ունեցել է 23 հազ բնակիչ, որից 15 հազ-ը թուրքեր էին, 7500-ը՝ հայեր, իսկ մնացածը՝ հույներ և այլք: Դրանից մեկ տասնամյակ առաջ՝ 1880-ին ք-ում հաշվվում Էր 6000 տ, որից 4000-ը՝ թուրքական, իսկ 1800-ը՝ հայկական: Նրա բնակչության թիվն առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հասնում Էր մոտ 24 հազ մարդու, որի մեկ երրորդից ավելին կազմում էին հայերը: Ե-ի բնակչության ազգային կազմի կտրուկ փոփոխությունները սկսվել էին տակավին 14-րդ դ. մինչ այդ ք-ի բնակչությունը, ինչպես հաղորդում են Իբն-Բաթուտան և Մար կո Պոլոն, միատարր էր և բաղկացած Էր գրեթե միայն հայերից: Հայերը բացարձակ մեծամասնություն էին կազմում նաև 19-րդ դ առաջին կեսին. 1830 թ ք–ի հայ բնակիչների թիվը հասնում էր:
Չնայած նպաստավոր պայմանների առկայությանը` Ե–ում 19-րդ դ և 20-րդ դ սկզբներին, այնուամենայնիվ, կապիտալիստական որևէ ձեռնարկություն չի առաջացել. թուրքական կառավարությունը արգելք էր դնում այդ բնագավառում հայ վաճառականների ու ձեռնարկատերերի կատարած յուրաքանչյուր քայլի վրա: Այսպես, թուրքական կառավարության հրամանով անմիջապես լուծարքի է ենթարկվել մի հայ վաճառականի հիմնադրած լուցկու ձեռնարկությունը պարզապես միայն այն պատճառով, որ դրա արտադրած լուցկու վրա գրված էր «Լուցկիք Հայաստանի» մակնիշը: Իսկ 19-րդ դ երկրորդ կեսում ք—ում գործող կաշեմշակման պետական «գործարանը» ավելի շուտ հասարակ մանուֆակտուրա էր, քան կապիտալիստական ձեռնարկություն: Այնպես որ Ե-ն նոր ժամանակներում դարձյալ մնում էր արհեստավորական ք, որտեղ ավանդույթի ուժով հնից եկող արհեստների հետ միասին նոր պայմանների ազդեցության տակ առաջացել Էին նաև մի քանի նոր արհեստներ: Արհեստներով գերազանցապես զբաղվում էին հայերը: Ք—ում գործող արհեստներից էին՝ մետաքսագործությունը, կտավագործությունը, դերձակությունը, դարբնությունը, պղնձագործությունը, հյուսնութսունը, ատաղծագործությունը, քարկոփությունը, ժամագործությունը, կավագործությունը ևն: Արհեստավորների թիվը հասնում էր մի քանի հազ-ի, որոնց ճնշող մասը ընդգրկված էր արհեստավորական եղբայրությունների՝ Էսնաֆությունների մեջ: Գավ-ում և շրջակայքում առանձնապես հայտնի Էին Ե-ի ջուլհակների արտադրած ամուր և նուրբ «շերտավոր կտավը»: Իր մեծագույն մասով մանրածախ, բայց աշխույժ բնույթ ուներ Ե–ի ներքին առևտուրը, որի ապրանքները բաղ կացած էին արհեստավորական շինվածքներից, գյուղատնտեսական մթերքներից և ներմուծովի որոշ արտադրանքներից: Զգալի նշանակություն ուներ նաև ք—ի արտաքին ու տարանցիկ առևտուրը: Դարեր շարունակ Ե-ն գտնվում էր քարավանային բանուկ ճանապարհների վրա: Նոր ժամանակներում այստեղով էր անցնում Թավրիզ—Էրզրում—Երզնկա ճանապարհը, ինչպես և ք—ն առանձին ճանապարհներով՝ Տրապիզոնի ու Սեբաստիայի վրայով, կապված էր Հալեպի հետ: Ե–ն անբարեկարգ ք է: Նրա բոլոր շենքերը աղյուսակերտ, կավակերտ կամ փայտաշեն են, մեծ մասամբ հողածածկ կտուրով: Փողոցները նեղ են ու ծուռումուռ, փոշոտ ու ցեխոտ, Ք–ի կենտրոնում շուկան է, շրջապատված անշուք խանութներով ու արհեստանոցներով: Համեմատաբար բարեկարգ ու մաքուր Էին հայկական թաղերը, որոնք չորսն Էին ու յուրաքանչյուրն ուներ իր եկեղեցին: Դրանց կենտրոնում գտնվում էր «Ժաման» կոչված մեծ հրապարակը: Բոլոր բակերում կա էին ջրհորներ, ինչպես և ջուր էր բերված մոտակայքից՝ հատուկ ջրմուղով:
Կործանիչ երկրաշարժերի պատճառով տարբեր ժամանակներում Ե—ում կառուցված շենքերը՝ եկեղեցիները, քարավանատները և նշանավոր մյուս կոթողները ավերվել ու ջնջվել են երկրի երեսից: Այդպես Է հիմնահատակ կործանվել նաև Անահիտի հնագույն հեթանոսական տաճարի տեղում կառուցված Գրիգոր Լուսավորչի եկեղեցին: Նոր ժամանեկներում, այնուամենայնիվ, Ե-ն ուներ շատ թե քիչ նշանակալի մի շարք կոթողներ՝ հայկական եկեղեցիներ, բաղնիք, ստորերկրյա գաղտնուղիներ, բերդ, վարչական շենքեր, մի քանի մզկիթներ, որոնցից համեմատաբար հայտ¬նի Էր Իգղեթ փաշայի կառուցածը: Հայ կական եկեղեցիները թվով հինգն Էին՝ ս Նշան, ս Երրորդություն, ս Սարգիս, ս Փրկիչ և ս Աստվածածին: Դրանց մեջ ամենահայտնին ս Նշանն էր, որն ըստ ավանդության հիմնադրել էր Գր, Լուսավորիչը: Այստեղ Է թաղվել Հովհ. Երզնկացին: Հիշատակվում է նաև Երեզ (Էրեզ) վանքը: Քաղաքացիական շենքերից նշանավոր էր Սերա կոչված պալատը, որը թուրքական զորահրամանատարի նստոցն էր: Պալատի շուրջը գտնվում էին պետական և զինվորական մարմինների շենքերը՝ գանձարանը, զորանոցը, կառավարչատունը, փաշայի ապարանքը, ոստիկանատունը ևն: Ե-ի բերդը (տ) գտնվում էր ոչ թե անմիջապես ք-ում, այլ նրանից արլ՝ Կարին (էրզրում) տանող ճանապարհին:
Ե-ն հայ մշակույթի նշանակալի կենտրոններից է: Այստեղ 13-17–րդ դդ-ում ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր՝ ավետարաններ, գանձարաններ, մաշտոցներ, հայսմավուրք, շարակնոց. Գրիգոր Տաթևացւ «Քաղուածոյ մեկնու թիւն Մատթէոսի Ավետարանին» աշխատությունը ևն: Ե–ից ոչ հեռու, Սեպուհ լ-ան ստորոտին կառուցված Ավագ և Կապոսի վանքերին կից 14—15-րդ դդ գործում էին դպրոցներ, որտեղ դասավանդել են նաև Գևորգ Երզնկացին (1350 — 1417) ու Հովհաննես Համշենցին: Այդ դպրոցներում սովորողների զգալի մասը Ե–ի պատանիներից էր: Սակայն ք-ի դպրոցական կյանքը իր իսկական հունի մեջ է մտնում նոր ժամանակներում՝ 19-րդ դ և 20-րդի սկզբներին: Այսպես, եթե 1850 թ ք-ում գոր¬ծում էր հայկական միայն մեկ վարժարան, 1872—1873 թթ՝ զանազան կարգի 5 դպրոց, ապա 1886-ին դրանց թիվը հասնում էր 8-ի՝ ունենալով 1500-1600 տղա ու աղջիկ աշակերտ: Տարբեր ժամանակներում գործած նրա դպրոցներից էին ս Նշան վարժարանը, ս Լուսավորչի, ս Փրկչյան, ս Սարգսի, Քրիստինյան դպրոցներն ու վարժարանները, Ներսես Հայրապետի գիշերօթիկը, Ընկերական, Կենտրոնական, Եզնիկյան, Ադամյան վարժարանները: 20– րդ դ սկզբներին ք–ի երկսեռ վարժարանների թիվը հասնում էր 10–12-ի: Այդ ժամանակներում ք-ում կար նաև մանկապարտեզ 250—300 երեխաներով: ՀՍՍՀ Պետական կենտրոնական արխիվի տվյալներով (ֆ 57, գ 742), 1914 թ, պատերազմից առաջ Ե-ն ունեցել է 3 գրադարան, 4 ընթերցարան, 1 ինքնագործ թատրոն՝ 25 դերասաններով, 3 դեղատուն, 2 բաղնիք, 3 բժիշկ և 3 դեղագործ, 2500 աշակերտ և 100 ուսուցիչ-ուսուցչուհի: Այսւոեղ գործում էր Հայկական բարեգործական ընկերության մասնաճյուղը, 1909—1911 թթ լույս էր տեսնում «Արդի» շաբաթաթերթը, իսկ 1910—1911-ին՝ «Արոր» ամսագիրը: Ք-ում գործում էին նաև թուրքական դպրոցներ, ինչպես և զինվորական ուսումնարան:
Ե–ում են ծնվել Կոստանդին, Հովհաննես և Մարտիրոս Երզնկացիները, 15-րդ դ գրիչ Ամիր Դավիթը, 17-րդ դ հայտնի գրիչ և տաղասաց Ամիրոս Երզնկացին և ուրիշներ:
Ե–ի հայ բնակչության մի մասը Աբդուլ Համիդի (1895 թ) և երիտթուրքերի (1915 — 1916) կազմակերպած ջարդերի հետևանքով ոչնչացավ, իսկ մի կերպ փրկվածները, տարբեր եղանակներով գաղթեցին զանազան կողմեր: Վերջիններիս մի խումբը բնակություն է հաստատել Սովետական Հայաստանում, իսկ մի այլ խումբ՝ ԱՄՆ-ի Դետրոյդ ք-ում: Ներկայումս Ե-ի բնակչությունը հազիվ 60 հազ մարդու է հասնում և գրեթե ամբողջապես բաղկացած է թուրքերից: Նահանգի (վիլաեթի) կենտրոն է, որտեղ գործում են տեղական նշանակություն ունեցող թեթև ու սննդի արդյունաբերության մի քանի ձեռնարկու թյուններ:
Երզնկայի Գավառ, Ерзнкайи гавар, Erznգayi gavar, Արզնկյան, Եզնկա, Երզինճյան, Երզինջան, Երզնջան, Երիզահան, էրզինկյան, էրզինճան, Էրզինճյան, էրզինջան, էրզնգան — Գավառ (սանջակ), օկրուգ Արմ Հայաստանում, Էրզրումի նահ-ում: Ընդգրկում էր Ե-ի, Ռեֆայիեի, Ղուրուչայի, Կամախի, Բաբերդի և Սպերի գվռկ-ները: Կենտրոնը՝ Երզնկա: 1877—78 թթ ուներ 1174 գ, որոնք բոլորը միասին ունեին 23962 տ՝ 6840-ը՝ թուրքական, 2465-ը՝ քրդական, 6190-ը՝ ղզլբաշական, 8237-ը՝ հայկական, իսկ 230-ը՝ հունական: 180374 բնակիչներից 76220-ը հայեր էին; 1909-ին Ե գ-ի բնակչության թիվը հասնում էր 210858-ի, որից 34510-ը՝ հայեր: 1903–ին այստեղ կար 11 վանք և 33 գործող ու կանգուն եկեղեցի: Ունի բերրի հողեր, բնական զանազան հումքեր, հորդաբուխ ջերմուկներ: Հայերը երկրագործությունից բացի զբաղվում էին նաև արհեստներով ու առևտրով: Նրանց մեծագույն մասը (25500 մարդ) 1915-ին ոչնչացվեց կամ դուրս մղվեց իր հայրենի գավ-ից ցեղասպան երիտթուրքերի կողմից:
Map
<googlemap lat="39.751281" lon="39.498081" zoom="13"></googlemap>